• Վաշինգտոնում անհայտ անձը մտել է ամերիկացու բնակարան, որն այդ պահին տանը չի եղել, և կարգի բերել այն: Այս մասին հայտնում է Associated Press գործակալությունը: Աղբյուրի հաղորդմամբ՝ ուղևորությունից վերադառնալուց հետո ամերիկացին նկատել է, որ բնակարանը կարգի է բերվել: Որոշ իրեր եղել են ոչ այնտեղ, որտեղ տղամարդը թողել է դրանք, սակայն ոչ մի բան չի կորել: Բնակարանի տերը պնդում է, որ ինքն աղախին չունի: Ոստիկանության աշխատակիցները ենթադրում են, որ անհայտ անձն ապօրինի կերպով է մտել բնակարան: Նշվում է, որ դեռևս չի հաջողվել կազմել կասկածյալի նկարագրությունը: ...

    Կարդալ ավելին
  • News.am-ը գրում է` Արցախի դիրքերից մեկում հոկտեմբերի 15-ի ժամկետային զինծառայող Վահագն Վիրաբյանի սպանության դեպքով հարուցված քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Ըստ մեղադրանքի՝ ժամկետային զինծառայող Ռազմիկ Խուդավերդյանը դեպքի օրը վիճաբանել է Վահագն Վիրաբյանի հետ: Վիճաբանության ընթացքում Վիրաբյանի կողմից իրեն հայհոյելու համար, վրեժ լուծելու շարժառիթով Խուդավերդյանը լիցքավորել է իրեն ամրակցված ինքնաձիգը և դիատավորությամբ կրակահերթ արձակել ծառայակցի վրա ու սպանել նրան: Ռազմիկ Խուդավերդյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով: Նա կալանավորված է: Շարունակությունն՝ այստեղ Նյութի աղբյուր՝   https://news.am/arm/news/404295.html ...

    Կարդալ ավելին
  • Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնի քննիչ Գեղամ Մկրտչյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 3-րդ մասի (ճանապարհատրանսպորտային պատահար, որն առաջացրել է 2 և ավելի մարդու մահ) հատկանիշներով։  Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քրգործը հարուցվել է օգոստոսի 6-ին Արարատի մարզում տեղի ունեցած վրաերթի փաստով։ Այդ օրը Նոր Խարբերդ գյուղի բնակիչ՝ 32-ամյա Մհեր Փանդունցը իր վարած Toyota Vitz մակնիշի 34 ՕV 524 համարանիշի ավտոմեքենայով Նոր Խարբերդ գյուղի 1-ին փողոցում՝ թիվ 2 դպրոցի դիմաց, վրաերթի էր ենթարկել Նոր Խարբերդի բնակիչներ՝ 20-ամյա Մկրտիչ Նաջարյանին և 20-ամյա Մեսրոպ Սայադյանին, որոնցից Մ. Նաջարյանը ժամեր անց մահացել էր, իսկ մյուս վրաերթի ենթարկվածը՝ Մ. Սայադյանը, մահացել էր 1 օր անց։  Շարունակությունն՝ այստեղ Նյութի աղբյուր՝   http://shamshyan.com/hy/article/2017/08/10/1074437/ ...

    Կարդալ ավելին
  • Թուրքական Atlas Global ավիափոխադրողի ուկրաինացի օդաչու Ալեքսանդր Ակոպովը պատմել է վնասված մարդատար ինքնաթիռի վայրէջքից հետո իր ունեցած տպավորությունների և այն մասին, թե ինչ է փոխվել իր կյանքում: Այս մասին հայտնում է «RT»-ն` փոխանցելով Ակոպովի խոսքերը: «Սկզբում գրեթե ոչինչ չէի զգում, վայրէջքից հետո փոքր-ինչ անհանգստություն կար: Իհարկե, տեղի ունեցածը տհաճ էր, սակայն որևէ արտասովոր բան չէի զգում: Շարունակում էի իմ աշխատանքն իրականացնել: Վայրէջքից և ուղևորներին իջեցնելուց հետո ստուգեցի ինքնաթիռը, օդանավի մատյանում գրեցի, թե որ մասերն են վնասվել, և անձնակազմի հետ գնացինք բոլոր ընթացակարգերն անցնելու»,- պատմել է Ակոպովը: Օդաչուի խոսքով՝ կատարվածից հետո ինքն ավելի հայտնի է դարձել: Գտնվել են հին ընկերներ, որոնց մասին չէր լսել արդեն շուրջ 30 տարի: Ինչպես նաև շնորհակալություն հայտնելու համար մարդիկ սկսել են զանգահարել նրան և գրել սոցցանցերով: ...

    Կարդալ ավելին
  • SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնի քննիչ Արկադի Օսիպյանի որոշմամբ ձերբակալվել է Երևան քաղաքի Իսակովի պողոտայի բնակիչ՝ 65-ամյա Կամո Պողոսյանը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս կասկածվում է օգոստոսի 8-ին սուր կտրող-ծակող գործիքով 46-ամյա Արմեն Մարգարյանին մարմնական վնասվածքներ պատճառելու մեջ, ով ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել էր «Աստղիկ» բժշկական կենտրոն և վնասվածքները ստացել էր սրտի հատվածում։  Կասկածյալ Կ. Պողոսյանին հայտնաբերել են ոստիկանության Մասիսի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի աշխատակիցները՝ Երևանում։  Շարունակությունն՝ այստեղ Նյութի աղբյուր՝   http://shamshyan.com/hy/article/2017/08/10/1074436/ ...

    Կարդալ ավելին
  • SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հուլիսի 12-ին մահվան դեպք է տեղի ունեցել Երևանում։ Այդ օրը, ժամը 20։30-ի սահմաններում, «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից ոստիկանության Շենգավիթի բաժին հայտնել են, որ Երևանի 1-03 շտապօգնության թիվ 61 հերթապահ խումբը Չեխովի փողոցի 8-րդ շենքի բակից իրենց մոտ է տեղափոխել մի երեխա։  Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը, ովքեր պարզել են, որ երեխան Չեխովի փողոցի 8-րդ շենքի բնակիչ՝ 15-ամյա Արամ Ա.-ն էր, որտեղ արդեն ոստիկաններին երեխայի մայրը հայտնել է, որ նա բակում խաղալիս վայր է ընկել։  Շարունակությունն՝ այստեղ Նյութի աղբյուր՝   http://shamshyan.com/hy/article/2017/08/10/1074432/ ...

    Կարդալ ավելին
  • Հայկական ավանդական հարսանիք Զվարթնոց տաճարում։ ...

    Կարդալ ավելին
  • Ռոստովի խանութներից մեկում տեսախցիկը արձանագրել է հագուստի գողության դեպք: Ռոստովի բնակչուհիներից մեկը ճանաչել է տեսանյութի երիտասարդ աղջկան և հաղորդել «Ռոստով Բլոկնոտ» հրատարակչությանը այն մասին, որ խանութի տեսախցիկի կադրերում հայի անվան տակ ներկայացողը՝ գնչուհի է:  «Սրանք գնչուներ են: Նրանք այժմ քողարկվում են հայերի անվան ներքո: Մեզ մոտեցել է այդպիսի մեկը՝ չես տարբերի: Ասում է՝ Հայաստանից եմ եկել, հիվանդ եմ շաքարային դիաբետով, խմելու ջուր տվեք, ուտել եմ ուզում, գիշերելու տեղ չունեմ: Իսկ ինքը փորձում էր փողը քողարկել ինչ-որ կեղծ ոսկիների անվան ներքո»,- պատմել է քաղաքի բնակչուհին: 2010 թվականի մարդահամարի տվյալներով՝ Ռուսաստանի տարածքում ապրում է մոտ 205 հազար գնչու:  ...

    Կարդալ ավելին
  • Օգոստոսի 9-ին, ժամը 20:00-ին տեղեկություն է ստացվել, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքի Ձորք թաղամասում՝ հեղուկ գազի (պրոպան) գազալցակայանում, տեղի է ունեցել պայթյուն. կան տուժածներ: Դեպքի վայր է մեկնել Մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը: Պարզվել է, որ ԱՁ Արտակ Բուդաղյանին պատկանող գազալցակայանում 18 կգ-անոց հեղուկ գազի բալոնը լիցքավելուց հետո տեղի է ունեցել պայթյուն, ինչի հետևանքով տուժել են գազալցակայանի աշխատակիցներ՝ 1993 թ. ծնված Ա. Հ.-ը և 1984 թ. ծնված Հ. Հ.-ը: Վերջիններս ստացել են տարբեր աստիճանի վնասվածքներ և տեղափոխվել Կապան քաղաքի ԲԿ: Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության: Դեպքի վայրում աշխատում են Պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության մարզային ստորաբաժանման աշխատակիցները: Կտրվի լրացուցիչ տեղեկություն: ...

    Կարդալ ավելին
  • 1in.am-ը գրում է՝ Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում Դավիթ Բալայանի նախագահությամբ շարունակվեց Նորագավիթում 7-ամյա տղայի կրկնակի վրաերթի գործի դատական քննությունը: Ամբաստանյալի աթոռին 44  համարի երթուղային տաքսու վարորդ Արման Բադալյանն է, ում խափանման միջոցը կալանավորումն է: Ըստ մեղադրանքի՝ «2016 թվականի մայիսի 7-ին, ժամը 12-ն անց  10-ի սահմաններում Արման Բադալյանն իրեն ամրակցված «Գազելով», մոտ 10-12 ուղևորներով երթևեկել է Արշակունյաց պողոտայի կողմից Նորագավիթ 1-ին փողոցով դեպի Արտաշատի խճուղու ուղղությամբ, աջ մայթեզրից մոտ 1,5 մետր հեռավորությամբ, շուրջ 30 կմ/ժ արագությամբ: Չհասած Նորագավիթ 1-ին և 8-րդ փողոցների խաչմերուկին՝ Բադալյանը նկատել է հանդիպակաց  ուղեմասի մայթի տարածքում կանգնած կնոջ ու երեխաների, որից հետո միկրոավտոբուսի արագությունն իջեցրել է մինչև 10 կմ/ժ և շարունակել է երթևեկությունը նույն ուղղությամբ, որի ընթացքում տեսել է մայթի տարածքից դեպի երթևեկելի մասի ուղղությամբ ուղիղ անկյան տակ, արագ վազքով շարժվող երեխային: Այդ ընթացքում Բադալյանը խախտել է ՃԵԿ 67 կետի պահանջները՝ ունենալով վրաերթը կանխելու տեխնիկական հնարավորություն՝ ժամանակին կատարված արգելակումով չի կանգնեցրել միկրոավտոբուսի ընթացքը, որի արդյունքում վրաերթի ու վրաանցման է ենթարկել մանկահասակ Վլադիմիր Մ.-ին՝ անզգուշությամբ պատճառելով մահ, որից հետո թողել է պատահարի վայրն ու հեռացել է»: Ըստ գործի տվյալների՝ 7-ամյա երեխան իր քրոջ ձեռքից բռնած, այլ երեխաների հետ կանգնած է եղել հիշյալ վայրում՝ հենց մայթեզրին: Երեխան պոկվել է քրոջ ձեռքից ու վազքով փորձել է հատել փողոցը: Նա սկզբում վրաերթի է ենթարկվել դեպի Երևան ուղեմասով ընթացող մուգ գույնի «Ֆոլքսվագեն»-ի կողմից: Մեքենան, որ ընթանում էր մոտ 50 կմ/ժ արագությամբ, երեխային հարվածել է առջևի կենտրոնական մասով: Հարվածից երեխայի մարմինը շպրտվել է դեպի առաջ  ու՝ կողք: «Գազելի» ուղևորները տեսել են այս վրաերթը, միկրոավտոբուսն ընթանում էր հանդիպակաց ուղեմասով՝ 10 կմ/ժ արագությամբ: Շպրտված երեխան ընկել է ճանապարհի այն հատվածին, որտեղով անցել է Գազելի հետևի ձախ անվադողը: Այդ անվադողով երեխան մահացու վրաանցման է ենթարկվել… Գործով վկայի կարգավիճակ ունի երեխային առաջինը վրաերթի ենթարկած «Ֆոլքսվագենի» ղեկին գտնված երիտասարդը, ով հարցաքննվել է նախորդ դատական նիստում… Գ. Հարությունյանը վարորդական իրավունքի վկայական չի ունեցել, վարել է իր հայրիկի՝ Կարամելի Հարութի վարորդի անձնական օգտագործման մեքենան: Նա, ինչպես տուժող ընտանիքը, Նորագավիթից է: Դատարանը հրապարակեց գործում առկա մի քանի փաստաթղթեր: Մասնավորապես՝ 2017 թվականի ապրիլի 6-ին քննիչը որոշում է կայացրել «Ֆոլքսվագենի» ղեկին գտնված Գ. Հարությունյանի և նրա հայրիկի՝ մեքենայի սեփականատիրոջ նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնել՝ հանցակազմի բացակայության հիմքով: Ապրիլի 10-ին մեղադրանք է առաջադրվել երթուղային «Գազելի» վարորդ Արման Բադալյանին, ով մեղադրանքը չի ընդունել, հրաժարվել է ստորագրելուց, բայց  և… ստորագրել է մեղադրանք առաջադրելու որոշումը… Ապրիլի 11-ին Արման Բադալյանի խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Դատարանը հետազոտեց դատահետքաբանական-դատաբժշկական համալիր փորձաքննության հետևությունների մասը, համաձայն որի՝ երեխան առաջին տրավմատիկ հարվածը ստացել է ստորին վերջույթների շրջանում՝ «Ֆոլքսվագեն» մեքենայի առջևի ձախակողմյան հատվածի արտացցված դետալների կողմից: Այդ հարվածի արդյունքում երեխայի մարմնին արագացում է հաղորդվել, մարմինը շպրտվել է առաջ ու ձախ… հայտնվել է գետնին… երեխայի մարմնի հետին մակերեսի վրայով վրաանցում է կատարել «Գազելի» հետևի ձախ կողմի անվադողը: Երեխայի մահը պայմանավորող մարմնական վնասվածքները կարող էին առաջանալ ինչպես երեխայի մարմինը գետնին համահարվածելու, այնպես էլ «Գազելի» կողմից վրաանցման ու քարշակման հետևանքով… Ըստ փորձաքննության եզրակացության՝ «Ֆոլքսվագենի» կողմից առաջին տրավմատիկ հարվածը հասցնելու արդյունքում երեխայի մարմնին կարող էին վնասվածքներ չառաջանալ՝ դրան կարող էր նպաստել հետիոտնի՝ դինամիկ վիճակում գտնվելը… Դատարանը շարունակեց այս բացառիկ դաժան դեպքին ականատես վկաների հարցաքննությունը: Վկա Սարգիս Գ.-ն դեպքի ժամանակ եղել էր երթուղային «Գազելի» ուղևորներից մեկը՝ Երևանից գնում էին Այնթապ: Սարգիսը նստած էր «Գազելի» հետևի չորս տեղերից մեկում՝ ընկերոջ հետ: Վկան ասաց, որ «Գազելի» վարորդ Արմանը իր համագյուղացին է: Տուժողի իրավահաջորդին՝ մահացած երեխայի հայրիկին, վկան չէր ճանաչում: Վկան ասաց. «Բուն դեպքը մոռանալ չի լինի…»:  Դեպքից առաջ նա ընկերոջ հետ ասում-խոսում-ծիծաղում էր, ճանապարհին չէր նայում: Բայց հանկարծ «կանանց ղժժոց լսեցինք, ֆռռացինք… դուրսը ժողովուրդ էր հավաքվել…»: Սարգիսն իջել է «Գազելից», առջևի մասից շրջանցել է այն ու գնացել է հետ՝ այնտեղ, ուր ընկած էր երեխայի մարմինը… Ոչ մեկը «ռիսկ չէր անում մոտենալ», բայց մի երիտասարդ համարձակվել, մոտեցել ու գրկել է երեխային, սկսել են մեքենա փնտրել՝ երեխային հիվանդանոց հասցնելու համար… Վերջապես մի «Ֆորդի» վարորդ երեխային տեղափոխել է իր մեքենայով, Սարգիսը մնացել է դեպքի վայրում. «Ժողովրդի խժդժոցի մեջ մենք էլ կանգնած էինք… Երեխայի կերպարը աչքերիս դեմն ա… Դաժե հետո ոտքով ենք տուն գնացել, որ ցվրվենք էդ վիճակից… Մոտ կես ժամ ենք մնացել դեպքի վայրում… «Գազելը» էդ կես ժամվա ընթացքում գնաց… «Ֆոլքսվագենն» էլ դեպքի վայրից տարան…»: Շարունակությունն՝ այստեղ Նյութի աղբյուր՝ http://www.1in.am/2188504.html ...

    Կարդալ ավելին

ՖԲՀ

Քաղաքականություն