• ԱՄՆ-ում կրկին ուշադրության կենտրոնում է Powerball ջեքփոթը։ Վիճակախաղի գլխավորմրցանակը հասել է 430 մլն դոլարի, ինչը ներկա դրությամբ աշխարհում ամենախոշոր վիճակախաղային ջեքփոթն է։   430 մլն դոլարի խաղարկությունը տեղի կունենա առաջիկա չորեքշաբթի՝ օգոստոսի 16-ին, տեղիժամանակով՝ 23։00-ին։ Խաղարկությանը կարելի է մասնակցել այստեղ։ ԱՄՆ-ում Powerball  վիճակախաղի գլխավոր մրցանակը սկսել է կուտակվել 2017 թվականի հունիսի10-ից, երբ Քալիֆորնիայից բախտավոր մեկը, որը չի ցանկացել նշել իր անունը, շահել է 447 մլնդոլար մրցանակը։ Վիճակախաղի պատմության մեջ դա մեծությամբ 10-րդ ջեքփոթն է եւ մեկ մարդու տրված չորրորդ մրցանակը։ Ի դեպ, անցյալ շաբաթ ԱՄՆ-ի միանգամից երկու հանրաճանաչ վիճակախաղեր՝ Powerball-ն ուMegaMillions-ը, «ծավալուն» մրցանակներ են խաղարկել՝ ավելի քան 300 մլն դոլարի, եւ շատերըձեռք էին բերում միանգամից երկու վիճակախաղերի տոմսերը՝ հուսալով, որ դրանցից մեկը կշահի։ «Ավելի ու ավելի շատ մարդիկ են շտապում հատուկ խանութներ՝ ձեռք բերելու երկուվիճակախաղերի տոմսերը, երբ դրանց մրցանակային ֆոնդերը գերազանցում են 300 մլն դոլարը», - հայտարարել է խանութների ազգային ասոցիացիայի մամուլի ծառայության ներկայացուցիչ ՋեֆԼենարդը: Այդ խանութները վաճառում են բոլոր վիճակախաղերի տոմսերի մոտավորապես 2/3-ը: Անկասկած, ամերիկացիները սիրում են վիճակախաղի տոմսեր գնել։ Նահանգային ու տեղական վիճակախաղերի հյուսիսամերիկյան ասոցիացիայի տվյալներով՝ անցյալ տարի ամերիկացիներըվիճակախաղերի տոմսերի վրա ավելի քան 80 մլն դոլար են ծախսել։ Դա ավելին է, քանամերիկացիները ծախսում են տեսախաղերի, գրքերի, երաժշտության կամ սպորտայինմիջոցառումների վրա՝ բոլորը միասին վերցված։ Իսկ այժմ, երբ ԱՄՆ-ում Powerball–ի ջեքփոթը հասել է 430 մլն դոլարի, մեծանում է նաեւ լեգենդարվիճակախաղին մասնակցելու հետաքրքրությունը։ Որոշ գնահատականներով՝ եթե առաջիկաչորեքշաբթի չհաջողվի շահել մրցանակը, բառացիորեն մեկ շաբաթվա ընթացքում այն կարող է մեկ միլիարդի հասնել։ 2016 թվականի հունվարի 9-ը, խանութ Հոութորնում, Քալիֆորնիա։ Powerball  վիճակախաղի 1.5 մլրդդոլար մրցանակը շահել ցանկացողները կանգնած են հերթում՝ հաջողության տոմսը գնելու համար։ ԱՄՆ-ում վիճակախաղի օրենքների համաձայն՝ խաղարկություններին կարող են մասնակցել ոչմիայն ԱՄՆ ռեզիդենտ հանդիսացող անձինք, այլեւ այլ երկրների բնակիչները, ներառյալ՝զբոսաշրջիկները՝ պայմանով, որ կհետեւեն վիճակախաղի տոմսը ձեռք բերելու եւ պահպանելուօրենքներին։ Միայն վիճակախաղի տոմս գնելու նպատակով Հայաստանից ԱՄՆ մեկնելը տնտեսականտեսանկյունից կարող է ձեռնտու չլինել, ավելի լավ տարբերակ է խաղարկությանը մասնակցելառցանց՝ ստուգված theLotter.com վիճակախաղային ծառայության միջոցով։ TheLotter ընկերությունն ավելի քան 15 տարի է՝ հաջողությամբ աշխատում է վիճակախաղայինծառայությունների շուկայում։ Այն իր հաճախորդների համար ձեռք է բերում ԱՄՆ-ի եւ Եվրոպայիամենախոշոր վիճակախաղերի տոմսերը։ Ծառայությունների համար կայքը մի փոքր միջնորդավճարէ գանձում յուրաքանչյուր տոմսից, իսկ  հաճախորդները հնարավորություն ունեն մինչեւխաղարկությունը տեսնել իրենց տոմսի սքանավորված տարբերակը՝ իրենց ընտրած թվերիհամադրությամբ։ TheLotter.com-ը շահումից միջնորդավճար չի գանձում, սակայն ամբողջական իրավաբանական աջակցություն է ցուցաբերում Ազգային վիճակախաղից շահումը ստանալիս։  Յուրաքանչյուրը կարող է մասնակցել, յուրաքանչյուրը կարող է շահել Ներկա դրությամբ TheLotter-ի ամենահայտնի հաղթողը Մ.Մ.-ն է՝ ծագումով Իրաքից, քուրդԲաղդադից, որը 2015 թվականի օգոստոսին շահել է 6.4 մլն դոլարի ջեքփոթը՝ կայքի միջոցով գնելով«Օրեգոն Մեգաբաքս» վիճակախաղի տոմս։ Իրաքից հաղթողի պատմությունը լայնորեն լուսաբանվել է համաշխարհային լրատվամիջոցներում, ներառյալ New York Times-ը, Daily Mail-ը, NBC-ն, CNN-ն ու Associated Press-ը։ Նրանք բոլորը, հարցիսեփական հետազոտությունն իրականացնելով, եզրակացրել են, որ TheLotter կայքումվիճակախաղերի տոմս ձեռք բերելը համապատասխանում է Ազգային վիճակախաղերի բոլորպահանջներին։   Ի՞նչ է տեղի ունենում վիճակախաղում շահելուց հետո։   TheLotter կայքի միջոցով շահելով վիճակախաղի մրցանակը՝ հաղթողը ստանում է շահած գումարի100 տոկոսը՝ անկախ նրանից փոքր շահում է, թե առաջին կամ երկրորդ կարգի մրցանակ: Եթեմրցանակի գումարը չի գերազանցում 50.000 դոլարը, TheLotter.com-ը վերցնում է շահումն ուգումարը փոխանցում հաճախորդի հաշվին՝ խաղարկության արդյունքները հրապարակելուց հետո հաշված ժամերի ընթացքում։ Ավելի խոշոր շահումների դեպքում, ներառյալ՝ ջեքփոթի, TheLotter.com-ը կազմակերպում էհաճախորդի ուղեւորությունը տվյալ երկիր, որտեղ հաղթողն ինքը վերցնում է իր շահումը՝TheLotter.com-ի ներկայացուցիչների լիիրավ նյութական ու կազմակերպչական աջակցությամբ։ ...

    Կարդալ ավելին
  • Ոչ մի մարդ, ոչ մի ընտանիք ապահովագրված չէ նման դեպքերից, ու միայն ամեն մեկիս նույնիսկ չնչին օգնության շնորհիվ է, որ առաջին հայացքից անհնարինը շատ հեշտությամբ դառնում է իրական:  Սիրելի հայրենակիցներ Ավետիք Աղաբեկյանի ընտանիքը դիմում է ձեզ մի անհետաձգելի օգնություն ցուցաբերելու խնդրանքով:  Գերմանիայում համապատասխան բուժումներ ստանալու նպատակով խնդրում ենք ձեր նյութական օգնությունը՝ ԷՄՄԱ ԱՎԵՏԻՔԻ ԱՂԱԲԵԿՅԱՆԻՆ:  Նայելով այս ժպտերես, հմայիչ ու խելացի աչքերով հրաշք հայուհուն՝ էՄՄԱՅԻՆ երբեք չես մտածի, թե ինչ փորձությունների,ինչ դժվարությունների է ենթարկվում:  Նրան անհոգ երիտասարդությունը ընդհատվեց, երբ նրա մոտ ախտորոշվեց՝ «ՍՈՒՐ ՄԻԵԼՈԲԼԱՍՏԱՅԻՆ ԼԵՅԿՈԶ M 2 տարբերակ ըստ առանց ցիտոգենետիկ խաթարումների 1 գրոհ»:  Բարությունը մի լեզու է, որով կաորղ են խոսել համրերը և, որը կարող են լսել խուլերը:  ԷՄՄԱ ԱՎԵՏԻՔԻ ԱՂԱԲԵԼՅԱՆԸ ` ծնվել է 1997 թվականի հոկտեմբերի 10-ին քաղաք՝ Գյումրիում  ՀԱՍՑԵ` Շիրվանզադե տուն 75 հեռախոսահամարներ՝- (+37493855104), (+37477188428)  Հաշվեհամարները բացված են մեծ քույրիկի անվամբ ՝  16013052245300 դրամ 16013052245301 դոլար 16013052245302 Եվրո 16013052245303 ռուբլի   ...

    Կարդալ ավելին
  • Վրաստանի ավտոճանապարհների դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը օգոստոսի 15-ին՝ ժամը 08:00-ի դրությամբ բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար։ Այս մասին FBH.am-ին տեղեկացրին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից: ...

    Կարդալ ավելին
  • Մեկնարկում է 15-րդ «Բազե»-ն։ ...

    Կարդալ ավելին
  • News.am-ը գրում է` Իրավապահ մարմիններն արդեն շուրջ 1,5 ամիս է՝ որոնում են Վայոց ձորի Եղեգնաձոր քաղաքի բանկոմատներից մեկից 42 մլն դրամ հափշտակելու մեջ մեղադրվող աշխատակցին: NEWS.am-ի տեղեկություններով, հափշտակության մեջ մեղադրվող կինը մարզի Գետափ համայնքից է, ապրում է մոր եւ եղբոր հետ: Ըստ տարբեր տեղեկությունների՝ երիտասարդ կինը լքել է Հանրապետությունը: Գետափի բնակիչները մեզ հետ զրույցում նշեցին, որ գյուղում բոլորն ապշած են կատարվածից, չեն պատկերացնում, թե ինչպես կարող էր «այդքան խելացի կինը նման քայլի դիմել»: Նշենք, որ ըստ Քննչական կոմիտեի՝ հարուցված քրեական գործի շրջանակում փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ բանկոմատների լիցքավորումը եւ լիցքաթափումը հիմնականում իրականացվել է ՓԲԸ-ի «Եղեգնաձոր» մասնաճյուղի գործառնական բաժնի պետ Ն.Հարությունյանի կողմից՝ միանձնյա: Շարունակությունն՝ այստեղ Նյութի աղբյուր՝   https://news.am/arm/news/404683.html ...

    Կարդալ ավելին
  • Այսօր՝ օգոստոսի 15-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 06:50-ի սահմաններում ոստիկանության Չարենցավանի բաժին ահազանգ է ստացվել, որ Ֆանտան գյուղում պայթյուն է տեղի ունեցել, ինչի հետևանքով 1 հոգի մահացել է։  Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, գյուղ են ժամանել ոստիկանության Չարենցավանի բաժնի օպերատիվ խումբը՝ Չարենցավանի ոստիկանապետ Սամվել Տոնոյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև ոստիկանության Կոտայքի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ մարզի ոստիկանապետի օպերգծով տեղակալ Արսեն Ավոյանի գլխավորությամբ։  Այս պահին դեպքի վայրի զննություն են կատարում Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Չարենցավանի քննչական բաժնի քննիչները՝ մարզի քննչական վարչության պետ Մհեր Վարդանյանի, Չարենցավանի քննչական բաժնի պետ Արման Զարգարյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Արմեն Իսկանդարյանի գլխավորությամբ։ Շարունակությունն՝ այստեղ Նյութի աղբյուր՝   http://shamshyan.com/hy/article/2017/08/15/1074771/ ...

    Կարդալ ավելին
  • Օգոստոսի 15-ին, տեղական ժամանակով ժամը 07:51-ին (Գրինվիչի ժամանակով` 03:51-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.930 և արևելյան երկայնության 43.870 աշխարհագրական կոորդինատներով (Հայաստան, Ամասիա քաղաքից 8 կմ արևելք), օջախի 10 կմ խորությամբ, 2.8 մագնիտուդով երկրաշարժ: Ինչպես FBH.am-ին տեղեկացրին ՀՀ ԱԻՆ-ից, ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 3-4 բալ: ...

    Կարդալ ավելին
  • Օգոստոսի 15-ին վաղ առավոտյան ՀՀ ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանը ռուս փրկարար գործընկերների հետ ուղղաթիռով իրականացրել է հետախուզական թռիչք, որի ընթացքում որոշվել են ջրալցման վայրերը: Ռուսական «ԻԼ-76»-ը ժամը 08:50-ին իրականացնում էր առաջին թռիչքը: Ինչպես FBH.am-ին տեղեկացրին ՀՀ ԱԻՆ-ից, նախնական պլանավորվում է 2 թռիչք և 2 ջրալցում: ...

    Կարդալ ավելին
  • 1in.am-ը գրում է՝ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Գագիկ Պողոսյանի նախագահությամբ շարունակվեց Գոռ Սարգսյանի գործի դատական քննությունը: Գոռ Սարգսյանը մեղադրվում է դիտավորյալ սպանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով: Սպանությունը տեղի է ունեցել 2016 թվականի ապրիլի 8-ին Երևանի պետական համալսարանի կենսաբանության ֆակուլտետի մասնաշենքի հետնամասում: 25-ամյա Գոռը հանդիպել է պետական տնտեսագիտական համալսարանի ուսանող Ազատ Ա.-ի հետ: Աղջկա «թեմայով» են խոսել՝ Ազատի նախկին ու Գոռի ներկա ընկերուհու՝ նույն աղջկա մասին: Ըստ մեղադրական եզրակացության՝ տուժող Ազատ Ա.-ն 2015 թվականի հունվարից սեպտեմբեր ընկերություն է արել մի ուսանողուհու հետ: 2016 թվականի մարտից աղջիկը սկսել է հանդիպել սևանցի Գոռ Սարգսյանի հետ: Գոռը նախաձեռնել ու 2016 թվականի ապրիլի 4-ին տնտեսագիտական համալսարանի մոտակայքում հանդիպել է աղջկա նախկին ընկեր Ազատին: Վերջինս նախկին ընկերուհու վերաբերյալ վատ է արտահայտվել. «Տուն տանելու աղջիկ չի, քնելա ինձ հետ»: Գոռը նեղվել ու աղջկան տարել է բժշկական հետազոտության: Ըստ բժշկի՝ աղջիկը կույս է եղել: Ազատի կողմից աղջկան վարկաբեկելը Գոռին զայրացրել է: Նա Ազատին երկրորդ ժամադրությունն է նշանակել՝ ասելով, թե խոսելու բան կա: Ապրիլի 8-ին, ժամը  13.30-ից 14-ի սահմաններում Գոռն ու Ազատը հանդիպել են ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի մասնաշենքի մոտակայքում: Գոռն ու Ազատը քայլել են դեպի համալսարանի կենսաբանության ֆակուլտետի մասնաշենքի հետնամասը: Այնտեղ Գոռը նախ գլխով հարվածել է Ազատ Ա.-ի դեմքին,  աջ աչքի շրջանում Ազատին վնասվածք է պատճառել: Այնուհետև Գոռը, չհանգստանալով, դանակի երկու հարված է հասցրել Ազատի կրծքավանդակի ձախ կեսին՝ պատճառելով կյանքի համար անհամատեղելի վնասվածքներ: Գոռ Սարգսյանը դանակով հարվածներ հասցնելուց հետո փախել է Չարենցի փողոցով, տաքսիով հասել է Արեշ, հետո մեկնել է Սևան… Ազատ Ա.-ն դանակահարված վիճակում, կուրծքը բռնած՝  կարողացել է ընդառաջ գնալ համալսարանի հետնամասում սպասող ընկերներին: Նա հասցրել է ասել. «Սկոռի կանչեք, մեռնում եմ», և տապալվել է գետնին: Ազատին տեղափոխել են հիվանդանոց, որտեղ նա գիտակցության չգալով՝  նույն օրը, ժամը 17-ն անց 45-ի սահմաններում մահացել է: Ապրիլի 9-ի վաղ առավոտյան Գոռ Սարգսյանը ներկայացել է ոստիկանության բաժին: Գործով անցկացված դատահոգեբուժական-դատահոգեբանական համալիր փորձաքննության եզրակացությամբ Գոռ Սարգսյանը ճանաչվել է մեղսունակ, ըստ դատական հոգեբանի՝ դեպքի պահին փորձաքննվողը եղել է լարված, բայց ոչ՝ ֆիզիոլոգիական կամ կումուլյատիվ աֆեկտի վիճակում: Դատարանը հասել է դատական վիճաբանությունների փուլին: Մեղադրող դատախազը միջնորդել է Գոռ Սարգսյանին մեղավոր ճանաչել դիտավորյալ սպանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով, և դատապարտել 11 տարի ազատազրկման: Դատական այս նիստին զգացմունքային ելույթ ունեցավ տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, փաստաբան Ա. Ապրեսյանը: Նա նշեց, թե ինչ խոր ողբերգություն է ապրում սպանված երիտասարդի ընտանիքը՝ այնտեղ մեծացող 7-ամյա երեխան անընդհատ հարցնում է, թե որտե՞ղ է եղբայրը՝ Ազատը, ե՞րբ է գալու: Ազատի մայրը հոգեկան  այնպիսի ծանր վիճակում է, որ անկարող է եղել գալ դատարան ու նայել իր որդուն կյանքից զրկած անձնավորության դեմքին: Ա. Ապրեսյանը նշեց, որ Ազատը երիտասարդ էր, նրա կյանքը նոր էր սկսվում, նա նպատակներ ու ձգտումներ ուներ: Ակնարկելով գործում տեղ գտած արտահայտությանը, թե Գոռ Սարգսյանը Ազատին սպանել է՝ վերջինիս հակաբարոյական պահվածքի ազդեցության տակ, տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչը հռետորական հարց հնչեցրեց. «Այդ ի՞նչ հակաօրինական պահվածք է դրսևորել երիտասարդը, որ արժանացել է դանակի մահացու հարվածի»: Ա. Ապրեսյանն ընդգծեց, որ համալսարանի մոտ ճակատագրական հանդիպումը նախաձեռնել է Գոռ Սարգսյանը, նա Սևանից հասել է Երևան, ուսումնական հաստատությունից հանել է Ազատին, «ցինիկաբար» նախ գլխով հարվածել է Ազատի դեմքին, ապա դանակը մխրճել է նրա սրտի մեջ: «Գոռ Սարգսյանն իրեն իրավունք է վերապահել Աստծու տված կյանքը վերցնել… Ինչպես սառնասրտորեն սպանել է, այնպես սառնասրտորեն էլ պիտի պատժվի»,- ասաց տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչը՝ միջնորդելով Գոռ Սարգսյանին դատապարտել մեղսագրված արարքի համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով նախատեսված ամենախիստ պատժին՝ 15 տարի ազատազրկման: Տուժողի իրավահաջորդը ներկայացրել է 4 միլիոն 128 հազար դրամի քաղհայցի պահանջ: Ամբաստանյալի հարազատները գործի քննության ընթացքում հատուցել են 2 միլիոն դրամը: Տուժողի իրավահաջորդը պահանջում է, որ մնացած 2 միլիոն 128 հազար դրամը ևս հատուցվի: Պաշտպանական ճառով հանդես եկավ ամբաստանյալ Գոռ Սարգսյանի շահերի պաշտպան, փաստաբան Կարեն Հովհաննիսյանը: Նա ընդգծեց, որ սիրած աղջկան Ազատ Ա.-ի կողմից անվանարկելու պատճառով Գոռը գտնվել է տևական հոգեճնշող վիճակում: Ազատի հետ հանդիպման նա գնացել է կոնֆլիկտը լուծելու, ոչ թե սպանություն կատարելու մտադրությամբ: Փաստաբան Հովհաննիսյանը նշեց, որ գործի նախաքննության ընթացքում խախտվել է Գոռ Սարգսյանի պաշտպանական իրավունքը: Մասնավորապես՝ վարույթն իրականացնող մարմնի կողմից կատարվել է անօրինական օպերատիվ-հետախուզական գործողություն՝ «Ներքին դիտում», որի ժամանակ կատարված տեսաձայնագրությունը, ըստ փաստաբանի, պետք է ճանաչվի որպես անթույլատրելի ապացույց: Փաստաբանը նշեց, որ այդ գործողությունն անցկացնելու միջնորդությամբ ոստիկանությունը դատարան է դիմել 2016 թվականի ապրիլի 9-ին, ժամը 6-ն անց 30-ին, դատարանն այդ հարցը քննարկելու նիստն անց է կացրել ժամը 7-ից մինչև  7-ն անց 10 րոպե: Սակայն խնդիրն այն է, որ Գոռ Սարգսյանն ինքնակամ ոստիկանություն է ներկայացել ապրիլի 9-ին, ժամը 6-ն անց 50 –ին, ստացվում է՝ Գոռ Սարգսյանի ներկայանալուց 20 րոպե առաջ՝ 6-ն անց 30-ին ոստիկանությունը դատարան է դիմել՝ Գոռ Սարգսյանի նկատմամբ «Ներքին դիտում» գործողությունն անցկացնելու թույլտվություն ստանալու համար… Շարունակությունն՝ այստեղ Նյութի աղբյուր՝ http://www.1in.am/2191121.html ...

    Կարդալ ավելին
  • Մայիսի 3-ին լույս աշխարհ եկած հնգյակից ողջ մնացած միակ փոքրիկի` Ռոզիի առողջական վիճակը լավ է: Նա մեծանում է: Այս մասին ասաց աղջկա հայրը` Վարդան Կարապետյանը: Նրա խոսքով, ամիսը մեկ անգամ երեխային տանում են Մոր եւ մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն («Մարգարյան» ծննդատուն), որտեղ նա ավելի քան երկու ամիս գտնվել է բժիշկների հսկողության տակ: Մասնագետները հետազոտում են փոքրիկին, արձանագրում, որ նրա մոտ ամեն ինչ կարգին է եւ նորից տուն ուղարկում: «Ռոզիի քաշն արդեն ավելի քան 3 կգ է»,- ասաց Վարդան Կարապետյանը: Հիշեցնենք, որ հնգյակի բոլոր երեխաները ծնվել էին խորը անհասությամբ: Երիտասարդ ընտանիքի 4-րդ երեխան, որը գտնվում էր Երեւանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում, մահացել է հուլիսի 26-ին` վիրահատության ենթարկվելուց մի քանի օր անց: Նրա աղիները դադարել էին գործել: Բժշկական կենտրոնի տնօրեն Նիկոլայ Դալլաքյանը հիշեցրեց, որ երեխան ունեցել է ծանր հիպոքսիա (թթվածնային քաղց) եւ նշեց, որ նման երեխաները հիմնականում մահանում են նույն պատճառով: Շարունակությունն՝ այստեղ Նյութի աղբյուր՝ http://armtimes.com/hy/article/118270 ...

    Կարդալ ավելին

ՖԲՀ

Քաղաքականություն