• ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանն այսօր մամուլի ասուլիսին ներկայացրեց առաջիկա օրերին եղանակային կանխատեսումները՝ նշելով, որ առավելագույն բարձր ջերմաստիճան կգրանցվի օգոստոսի 6-7-ը. «Մինչև օգոստոսի 7-ը գտնվելու ենք այդ ջերմային ցիկլոնի ազդեցության գոտում: Վաղվանից օդի ջերմաստիճանը կսկսի բարձրանալ և եթե Արարատյան դաշտում մինչ այս ջերմաստիճանը չի գերազանցել 38 աստիճանը, ապա վաղվանից օրը մեկ աստիճանով կբարձրանա, ջերմաստիճանի բարձրացման պիկերը կլինեն օգոստոսի 6-ին և 7-ին»,- ասաց նա: Գագիկ Սուրենյանը խորհուրդ է տալիս ժամը 11:00-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արևի ուղիղ ճառագայթներից։ ...

    Կարդալ ավելին
  • Օգոստոսի 2-ին, ժամը 20:02-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Դավիթաշեն 2-րդ փողոցի տներից մեկում տեղի է ունեցել պայթյուն, կան տուժածներ: Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ, Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի ինժեներասակրավորական, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ, արտակարգ իրավիճակների արձագանքման  խմբերը և հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը: Դեպքի վայրում են գտնվում օրվա պատասխանատու ՃԿԱԿ պետ փ/ծ գնդապետ Հ. Խանգելդյանը և Երևան քաղաքի փրկարարական վարչության պետ փ/ծ գեներալ-մայոր Ն. Նազարյանը: Պարզվել է, որ պայթյունի հետևանքով տուժել է երկու մարդ, ովքեր տեղափոխվել են «Արմենիա» ՀԲԿ: Տուժածների առողջական վիճակը գնահատվել է ծայրահեղ ծանր: ...

    Կարդալ ավելին
  • Թուրքիայի քրդական «Ժողովուրդների դեմոկրատական» (HDP) կուսակցության հայ պատգամավոր Կարո Փայլանն արձագանքել է Վանում հանրային լողափում հայկական գերեզմանի վրա զուգարան հանդերձարան կառուցելու վերաբերյալ մամուլի հրապարակումներին: Կարո Փայլանը նշել է, որ Վան նահանգի Արտամեդի նշված հատվածը պատմական տարածք է, որտեղ գտնվում են ուրարտական հուշարձաններ և հիշեցրել, որ 100 տարի առաջ այդ վայրը հայերով խիտ բնակեցված Խորգոմ գյուղն է եղել։ Փայլանը դատապարտել է իշխանությունների  որոշումը՝ պահանջելով քայլեր ձեռնարկել իրավիճակը շտկելու համար։ ...

    Կարդալ ավելին
  • News.am-ը գրում է` «Սասնա ծռեր» խմբի 18 անդամի գործով դատական նիստին այսօր՝ օգոստոսի 3-ին, միջադեպ է գրանցվել: Երեւանի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում փաստաբանները միջնորդեցին նիստերի դահլիճ բերել իրենց պաշտպանյալներին, քանի որ նրանց բացակայությամբ չեն կարող իրականացնել իրենց պարտականությունները: Երբ դատավոր Արտուշ Գաբրիելյանը մերժեց այդ միջնորդությունը, ամբաստանյալներից Արամ Մանուկյանը հայտարարեց, որ լքում է նիստերի դահլիճը, որից անմիջապես հետո դատավորը դատական սանկցիա կիրառեց նրա նկատմամբ եւ նույնպես հեռացրեց նիստերի դահլիճից: Այնուհետեւ հայտարարությամբ հանդես գալու փորձ կատարեց ամբաստանյալ Հովհաննես Հարությունյանը: Նրան նույնպես դատարանը հեռացրեց նիստերի դահլիճից՝ պատճառաբանելով, թե անհարգալից վերաբերմունք է դրսեւորել դատարանի նկատմամբ: Հարությունյանի պաշտպան Հայարփի Սարգսյանն արգելեց իր պաշտպանյալին հեռանալ դահլիճից՝ նշելով, որ այդ որոշումն օրինական չէ: Այդ ընթացքում, սակայն, ոստիկանները հրելով հեռացրին Հովհաննես Հարությունյանին: Շարունակությունն՝ այստեղ Նյութի աղբյուր՝   https://news.am/arm/news/403383.html ...

    Կարդալ ավելին
  • SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերով քննչական գլխավոր վարչությունում հարուցված սպանությունների փաստով քրեական գործի շրջանակում վարչության քննիչները միջնորդություն են ներկայացրել Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության 1-ին ատյանի դատարան, որպեսզի խուզարկութուն կատարվի Արմավիրի մարզի Մյասնիկյան գյուղի Թումանյան փողոցի տներից մեկում։  Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված տունը պատկանում է Արագածոտնի մարզի Շամիրամ գյուղի գերեզմանների հարևանությամբ գտնվող սգո սրահում քաղաքացիների վրա կրակած, այնուհետև դեպքի վայրից փախուստի դիմած 50-ամյա Թելման Վազիրի Քալաշյանին։  Շարունակությունն՝ այստեղ Նյութի աղբյուր՝   http://shamshyan.com/hy/article/2017/08/03/1073944/ ...

    Կարդալ ավելին
  • Այսօր՝ օգոստոսի 3-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 06:20-ի սահմաններում Երևանի շտապօգնույթյան 1-03 ծառայության հերթապահ խումբը ահազանգել է ոստիկանության Կենտրոնական բաժին և հայտնել, որ կանչով մեկնել է Թումանյան փողոցի 31 շենքի բնակարաններից մեկը, որտեղ ննջասենյակում հայտնաբերել են կնոջ դի:  Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն նշված վայր են ժամանել ոստիկանության Կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը` բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Պապյանի գլխավորությամբ:  Շարունակությունն՝ այստեղ Նյութի աղբյուր՝   http://shamshyan.com/hy/article/2017/08/03/1073939/   ...

    Կարդալ ավելին
  • ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել 45-ամյա տղամարդուն` Վանաձոր քաղաքի սրճարաններից մեկում զենքի գործադրմամբ խուլիգանություն կատարելու համար: 2017 թվականի հուլիսի 30-ին ահազանգ է ստացվել առ այն, որ նույն օրը՝ ժամը 02:00-ի սահմաններում, Վանաձորի «Սայաթ-Նովա» զբոսայգում գործող սրճարանում կրակոցներ են հնչել: ՀՀ ՔԿ Լոռու մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով և 258-րդ հոդվածի 4-րդ մասով հարուցված քրեական գործով ձեռնարկված անհրաժեշտ քննչական գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ: Նախնական քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել , որ 45-ամյա տղամարդը Վանաձոր քաղաքի «Սայաթ-Նովա»-ի անվան զբոսայգում գործող սրճարանում ակոսափող ինքնաձիգից շուրջ 40 կրակոց է արձակել, որը զուգորդվել է նշված սրճարանում գտնվող անձանց նկատմամբ բռնություն գործադրելու սպառնալիքով: Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ 45-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով և 258-րդ հոդվածի 4-րդ մասով, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: ...

    Կարդալ ավելին
  • Այսօր՝ օգոստոսի 2-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության պետ Արտավազդ Ղազարյանի որոշմամբ ստեղծված քննչական խմբում ներգրավված հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ, Արդարադատության կապիտան Հովհաննես Մարտիրոսյանը միջնորդություն է ներկայացրել Գեղարքունքի մարզի ընդհանուր իրավասության դատարան ( նստավայրը՝ Սևան քաղաք), որպեսզի դատարանը որպես խափանման միջոց երկամսյա կալանքի որոշում կայացնի Սևան քաղաքի բնակիչ, 36-ամյա Էդգար Հովհաննիսյանի նկատմամբ: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դատավոր Մնացական Հարությունյանը դռնփակ դատական նիստն անցկացնելուց և խորհրդակցական սենյակից վերադառնալով՝ որոշել է բավարարել ՀԿԳ ավագ քննիչի միջնորդությունը և Է. Հովհաննիսյանը, ով իր մոտ եղած հրազենով մահացու հրազենային վիրավորում էր հասցրել Արգավանդ գյուղի բնակիչ, 28-ամյա Դավիթ Առաքելյանին՝ կալանավորվեց:  Շարունակությունն՝ այստեղ Նյութի աղբյուր՝   http://shamshyan.com/hy/article/2017/08/02/1073930/ ...

    Կարդալ ավելին
  • SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ ՝ օգոստոսի 1-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում: Ժամը 08:20-ի սահմաններում Զառիթափ գյուղի բնակիչ, 55-ամյա Սոս Ասլանյանը ոստիկանության Վայքի բաժին հայտնել է, որ իր հարևանը Զառիթափ գյուղում գտնվող, իրեն պատկանող տնամերձ հողամասում իր մոտ եղած հրացանով կրակել և սատկացրել է իրեն պատկանող 2 ուլիկներին:  Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, գյուղ են մեկնել ոստիկանության Վայքի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Դավթյանի գլխավորությամբ:  Ոստիկանները պարզել են, որ կրակողը եղել է 31-ամյա Համլետ Սիրեկանյանը՝ իրեն պատկանող MR-155 տիպի 12 տրամաչափի մեկ փողանի ողորկափող որսորդական հրացանով:  Շարունակությունն՝ այստեղ Նյութի աղբյուր՝   http://shamshyan.com/hy/article/2017/08/02/1073922/ ...

    Կարդալ ավելին
  • Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:00-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դավիթաշեն վարչական շրջանի 8-րդ փողոցի տներից մեկի բակում պայթյունի ձայն է լսվել և կան վիրավորներ:  Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված փողոցի թիվ 56/2 տան բակից Երևանի 1-03 շտպօգնության բրիգադը ծայրահեղ ծանր վիճակում 2 հոգու տեղափոխել է հիվանդանոց:  Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վիրավորներից մեկի՝ երիտասարդ տղայի ոտքը թաթի կողմից կտրված է և ոտքի թաթը հայտնաբերվել է բակում՝ բավականին մեծ արյան հոսքի մոտ:  Շարունակությունն՝ այստեղ Նյութի աղբյուր՝   http://shamshyan.com/hy/article/2017/08/02/1073926/ ...

    Կարդալ ավելին

ՖԲՀ

Քաղաքականություն