• Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 3-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Գեղամ Գեւորգյանին: Ինչպես հաղորդում են Արցախի Հանրապետության նախագահի տեղեկատվության գլխավոր վարչությունից՝ հանդիպմանը, որին մասնակցում էր Արցախի Հանրապետության գյուղատնտեսության նախարար Ժիրայր Միրզոյանը, քննարկվել են գյուղատնտեսության ոլորտում հայկական երկու պետությունների փոխգործակցությանը վերաբերող մի շարք հարցեր: ...

    Կարդալ ավելին
  • Դեկտեմբերի 1-ին՝ ժամը 20:50-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության շրջանի մարտական դիրքում, մահացու հրազենային վնասվածքով հայտնաբերվել է պայմանագրային զինծառայող Գոռ Աղվանի Սարգսյանը (ծնված 1987թ., զինված ուժերում էր 2016թ.-ից, Նոր Նորքի զ/կ): Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից: Դեպքի հանգամանքները պարզելու նպատակով կատարվում է քննություն: ...

    Կարդալ ավելին
  • Ստեփանակերտում ակտիվորեն ընթանում են մայրաքաղաքի փողոցների ամանորյա ձևավորման աշխատանքները: Մի շարք փողոցներում տեղադրվել են տոնական վահանակներ, ինչպես նաև՝ լուսային էֆեկտներ, իսկ քաղաքի Վերածննդի հրապարակում սկսվել է հանրապետության գլխավոր տոնածառի տեղադրման   աշխատանքները: «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Ստեփանակերտի քաղաքապետարանի մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության բաժնի պետ Կարինե Հարությունյանն  ասել է, որ գլխավոր տոնածառի բացման արարողությունը նախատեսվում է դեկտեմբերի 19-ին, որին  ներկա  կլինեն  նաև  Ձմեռ  Պապն  ու  Ձյունանուշը: Նախատեսվում է նաև ավելի  քան  400 դպրոցահասակ ստեփանակերտցի երեխաների մասնակցությամբ նույն   օրը  կազմակերպել ամանորյա  ֆլեշ-մոբ: «Համագործակցելով  ԱՀ  մշակույթի, երիտասարդության  հարցերի  և  զբոսաշրջության  նախարարության  հետ՝ դեկտեմբերի   24-ից  Ստեփանակերտի  Ստեփան  Շահումյանի  անվան  օղակաձև   պուրակում  բացվելու   է  «Հեքիաթային  աշխարհ»:  Կտեղադրվեն  8  տնակներ, որտեղ  վաճառքի  կհանվեն   ամանորյա   իրեր, ձեռքի  աշխատանքներ  և  այլն: «Հեքիաթային  աշխարհ»-ը  բաց  կլինի  մինչև    դեկտեմբերի   31-ը ներառյալ: Ամանորյա  ծրագրի  շրջանակներում  Ստեփանակերտի  մի   շարք   դպրոցներում  ևս  կկազմակերպվեն  տոնական   միջոցառումներ»,-ավելացրել  է  Կ.  Հարությունյանը: Նրա  խոսքով՝ դեկտեմբերի 31-ին՝ առավոտից, զարդարված մեքենայով Ստեփանակերտի փողոցներով ու թաղամասերով կշրջեն  Ձմեռ պապն ու Ձյունանուշը, ովքեր կշնորհավորեն փոքրիկներին ու կբաժանեն նվերներ: Իսկ երեկոյան Վերածննդի հրապարակում տեղի է ունենալու ամանորյա տոնական համերգ: Այն   եզրափակվելու է   շքեղ  հրավառությամբ: ...

    Կարդալ ավելին
  • Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան անհիմն է որակել ադրբեջանական կողմի դժգոհությունները՝ կապված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի՝ Մոսկվա կատարած այցի հետ: Նոյեմբերի 30-ին կայացած ճեպազրույցի ընթացքում, պատասխանելով ադրբեջանցի լրագրողի հարցին, Մարիա Զախարովան նշել է, որ Բակո Սահակյանի այցը Մոսկվա եղել է մասնավոր այց: «Մասնավոր այցի համատեքստում դա չի հակասում Ռուսաստանի օրենսդրությանը, միջազգային պայմանավորվածություններին և Լեռային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում Ռուսաստանի միջնորդական առաքելությանը: Ուստի ադրբեջանական կողմի՝ Ռուսաստանին ուղղված դժգոհությունները, մեր կարծիքով, անհիմն են»,- ասել է Զախարովան: ...

    Կարդալ ավելին
  • Մինչև տարեվերջ Ստեփանակերտի Հանրապետական բժշկական կենտրոնի պոլիկլինիկական մասնաշենքում պիլոտային տարբերակով ներ է դրվելու էլեկտրոնային առողջապահության համակարգը: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այս մասին այսօր՝ նոյեմբերի 30-ին, Խորհրդարանում կայացած ԱԺ սոցիալական և առողջապահության հարցերի ու ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստին ասել է ԱՀ առողջապահության նախարար Արայիկ Բաղրյանը՝ մանրամասնելով, որ էլեկտրոնային առողջապահության համակարգի ներդրման կարևորությունը շատ մեծ է, և բոլոր զարգացած ու զարգացող երկրներում համակարգը գործում է, այդ թվում՝ 2017 թվականի մայիսի 1-ից՝ ՀՀ-ում: «Քննարկումներում մենք շեշտը չենք դրել ֆինանսական մեխանիզմների վերահսկման վրա՝ այլ քաղաքացիների հերթագրման, որը այլ շեշտը դրել ենք քաղաքացիների հերթագրման վրա, որը բազմաթիվ դժգոհություններ է առաջացնում: Էլեկտրոնային համակարգն ունի բազմաթիվ հնարավորություններ: Մենք վերցրել ենք նվազագույնը, որպեսզի տեղադրվի հերթագրման կարգը: ՀՀ-ում փաստացի մոտ 2.2 միլիոն դոլար է ներդրվել համակարգը ստեղծելու համար, սակայն մենք առայժմ բարեգործական հիմունքներով և չնչին գումարներով ենք այդ ամենը անում: Սարքավորումները ձեռք է բերվել տվյալ հիմնարկի շահութաբաժնից: Էլեկտրոնային համակարգը մեծ հնարավորություն ունի առաջին հերթին ազգաբնակչության համար: Արցախի ցանկացած շրջանից երբ այցելում են բժշկական կենտրոն, պետք է գան ուղեգրով: Էլեկտրոնային համակարգի դեպքում այդպիսի խնդիրներ չեն առաջանալու: Մնում է միայն ինտերնետ կապը ապահովել: Պիլոտային տարբերակում հաջողության հասնելու դեպքում՝ ծրագիրը գործելու է բոլոր շրջկենտրոններում»,- նշել է Ա. Բաղրյանը: ...

    Կարդալ ավելին
  • Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը համոզված է, որ Արցախում տեղի կունենան հերթական ընտրություններ և ժողովուրդը կձևավորի լեգիտիմ իշխանություն: Այդ մասին Փաշինյանը նշեց՝ անդրադառնալով «Սասնա ծռեր» կուսակցության ներկայացուցիչ Ժիրայր Սեֆիլյանի հայտարարությանը, թե Արցախում ևս պետք է լինի հեղափոխություն, «որպեսզի պայթյուն տեղի չունենա»: Հարցին, ինքը տեսնո՞ւմ է Արցախում հեղափոխության անհրաժեշտություն, Փաշինյանն ասաց. «Ես լիարժեք իմ աջակցություն եմ հայտնել Արցախի գործող իշխանություններին և համոզված եմ, որ Արցախում տեղի կունենան հերթական ընտրություններ: Արցախի ժողովուրդը կձևավորի լեգիտիմ իշխանություն: Արցախում որոշիչ ուժն Արցախի ժողովուրդն է և Արցախն այդպես էլ ընկալում ենք»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։ ...

    Կարդալ ավելին
  • Ալեքսիս Օհանյանն իսկական հայրենասեր է, ուրախ մարդ, խելացի բիզնեսմեն, կարճ ասած, լավ տղա: Reddit կայքի եւ Initialized Capital ընկերության հիմնադիրն իր Instagram-ում ներկայացրել է մի լուսանկար, որ ամառը Հայաստան այցի ժամանակ է արել։ Լուսանկարում Ալեքսիսը ընկերների հետ է, բիզնեսմենը ծիրանների վրա իր սարքած կոնյակն է լցնում։ Նա վերջերս հանրությանը ներկայացրել է Shakmat կոնյակը, որը Հայաստան այցից հետո է որոշել արտադրել, հայտնում է News.am-ը։ «Սա այն սեզոնն է, երբ ես տալիս եմ։ Գիտեք, ես այս տարի իմ ընկերներին եւ սիրելիներին Shakmat կոնյակ կհյուրասիրեմ։ Այն համ եւ պատմություն ունի։ Նկատեք, որ հայկական ծիրանը (լավագույնն աշխարհում) առանձին է վաճառվում» - լուսանկարի տակ գրել է Ալեքսիսը։ ...

    Կարդալ ավելին
  • Վարշավայում գտնվող Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի տիկին Նունե Սարգսյանը նոյեմբերի 23-ին հանդիպում է ունեցել Լեհաստանի Հանրապետության առաջին տիկին Ագաթա Կորնհաուզեր-Դուդաի հետ: Ինչպես FBH.am-ին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիպմանն անդրադարձ է եղել տարեց անձանց սոցիալական պաշտպանության ծրագրերին, Լեհաստանում մեծ հետաքրքրություն ներկայացնող երրորդ սերնդի համալսարաններին, առաջիկա նախագծերին և հնարավոր համագործակցություններին: ...

    Կարդալ ավելին
  • Ֆրանսիայում բենզինի գների աճի դեմ բողոքող ցուցարարների դեմ բախման ժամանակ տուժել են ոստիկանության 7 աշխատակիցներ: Նշվում է, որ միջադեպը տեղի է ունեցել նոյեմբերի 24-ի գիշերը: Վեճի ժամանակ ցուցարարները շրջել են եւ այրել պահնորդական մեքենան։ ...

    Կարդալ ավելին
  • ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը համաերևանյան քայլերթի ժամանակ պատասխանել է լրագրողների հարցերին։ Անդրադառնալով Ժիրայր Սեֆիլյանի երեկվա հայտարարությանը՝ ըստ որի, որպեսզի պայթյուն տեղի չունենա, Արցախում ևս պետք է հեղափոխություն լինի, Փաշինյանը նշեց. «Իմ լիարժեք աջակցությունն եմ արտահայտել Արցախի գործող իշխանություններին, համոզված եմ, որ այնտեղ հերթական ընտրություններ կլինեն ու ժողովուրդը կձևավորի լեգիտիմ իշխանություն»: Հիշեցնենք, որ համաերևանյան քայլերթի մասնակիցներն այս պահին Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում են: ...

    Կարդալ ավելին

ՖԲՀ

Քաղաքականություն