• Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը հաստատել է Թուրքիայում Վրաստանի 51-ամյա քաղաքացուհի Աննա Սաֆարյանի սպանության վերաբերյալ տեղեկատվությունը: Կնոջն սպանել են Թուրքիայի Անթալիայի նահանգի Դերմե տուրիստական քաղաքի կենտրոնական փողոցներից մեկում: Սեպտեմբերի 10-ին տեղական ժամանակով ժամը մոտավորապես 18:00-ին նրան դանակի վեց հարված են հասցրել, այդ թվում՝ պարանոցի շրջանում: Ստացած վերքերից նա մահացել է Դերմեի հիվանդանոցում:  ...

    Կարդալ ավելին
  • Երեկ՝ սեպտեմբերի 11-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 15:20-ի սահմաններում Ծիծեռնակաբերդի խճուղում՝ «Դալմա Գարդեն Մոլ»-ի մոտ, բախվել են 18-ամյա Հասմիկ Հակոբյանի վարած Nissan March մակնիշի 59 DT 555 համարանիշի և 31-ամյա Տիգրան Վարդանյանի վարած Toyota Altezza մակնիշի 35 MO 918 համարանիշի ավտոմեքենաները:  Երեկ՝ սեպտեմբերի 11-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 15:20-ի սահմաններում Ծիծեռնակաբերդի խճուղում՝ «Դալմա Գարդեն Մոլ»-ի մոտ, բախվել են 18-ամյա Հասմիկ Հակոբյանի վարած Nissan March մակնիշի 59 DT 555 համարանիշի և 31-ամյա Տիգրան Վարդանյանի վարած Toyota Altezza մակնիշի 35 MO 918 համարանիշի ավտոմեքենաները:  Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության հրշեջ-փրկարարները՝ 1 մարտական հաշվարկով:  Շարունակությունն՝ այստեղ Նյութի աղբյուր՝   http://shamshyan.com/hy/article/2017/09/12/1077148/ ...

    Կարդալ ավելին
  • Հայաստանը երկրորդն է ռուս ճանապարհորդների նախընտրած երկրների թվում, իսկ ամենասիրված երկիրը Մոլդովան Է:  Եռյակը եզրափակում Է Վրաստանը: Չորրորդ հորիզոնականը բաժին Է հասել Ուզբեկստանին, հինգերորդը՝ Ղրղզստանին: Ցուցակի թոփ-10-ում նվազման կարգով մտել են Ադրբեջանը, Բուլղարիան, Ղազախստանը, Բելառուսը և Ուկրաինան: ...

    Կարդալ ավելին
  • ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Վաղարշապատի երկու բնակիչների սպանության դեպքի առթիվ: Սեպտեմբերի 12-ին՝ ժամը 00:20-ին, ահազանգ է ստացվել առ այն, որ Էջմիածին քաղաքի Անդրանիկ թաղամասում կրակոցի հետքերով վնասված ավտոմեքենա է հայտնաբերվել: Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը: Նախնական տվյալներով՝ նույն օրը՝ ժամը 00:10-ի սահմաններում, հրազենից կրակահերթ է արձակվել «Տոյոտա Լանդ Կրաուզեր» մակնիշի ավտոմեքենայի ուղղությամբ, որի հետևանքով ավտոմեքենայի վարորդ Լևոն Ավետիսյանը՝ ծնված 1981թ., և ուղևոր Կարեն Դավթյանը՝ ծնված 1973թ., ստացած հրազենային վնասվածքներից մահացել են: Դեպքի վայրի զննությամբ՝ ավտոմեքենայի  հարակից տարածքից հայտնաբերվել են 7.62 մմ տրամաչափի պարկուճներ, իսկ ավտոմեքենայի սրահից՝ «Սայգա-ՄԿ 7.67-39մմ» գրառմամբ ինքնաձիգ ՝պահունակներով: ՀՀ ՔԿ Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի և 235-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, ստեղծվել է քննչական խումբ: Ձեռնարկվում են անհետաձգելի քննչական, օպերատիվ-որոնողական միջոցառումներ՝ հանցագործությունը բացահայտելու ուղղությամբ: ...

    Կարդալ ավելին
  • Վաղարշապատում գիշերը հնչած կրակոցներից երկու անձ սպանվել է:  Դեպքի վայր մեկնած քննչական խումբը պարզել է, որ անհայտ անձը կամ անձինք կրակել են ավտոմեքենայի ուղղությամբ: Զոհվածները ավտոմեքենայի վարորդն ու ուղեւորն էին: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ: Ձեռնարկվում են անհետաձգելի քննչական և օպերատիվ-հետախուզական գործողություններ։ ...

    Կարդալ ավելին
  • ԱԺ քառօյա. սպասվում են քվեարկություններ ...

    Կարդալ ավելին
  • Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Արթուր Մկրտչյանի նախագահությամբ ավարտվել է Վահե Ս.-ի գործի դատական քննությունը: Արագածոտնի մարզի 30-ամյա բնակիչ, անասնապահությամբ զբաղվող Վահեին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 141 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով այն բանի համար, որ նա, լինելով 21 տարին բոլորած անձ, սեռական հարաբերություն է ունեցել ակնհայտ 16 տարին չբոլորած՝ դեպքի պահին 14 տարեկան աղջկա հետ: Ըստ մեղադրանքի՝ 2016 թվականի հոկտեմբերի 2-ին, ժամը 12-ի սահմաններում Վահեն Երևանի «Սասունցի Դավիթ» կայարանի հարակից տարածքում հանդիպել է 14 տարեկան Թերեզային (անունը փոխված է): Նրանք գնացել են «Հաղթանակ» զբոսայգի, որտեղ Վահեն սեռական հարաբերություն է ունեցել անչափահաս Թերեզայի հետ: Ամբաստանյալ Վահե Ս.-ն դատարանում իրեն մեղավոր չի ճանաչել: Նա հայտնել է, որ Թերեզայի հետ ծանոթացել է դեպքից մեկ ամիս առաջ՝ 2016 թվականի սեպտեմբերին՝ «Օդնոկլասնիկի» կայքի միջոցով: Հետագա շփումը շարունակել են հեռախոսով: Շփվելու ընթացքում, ըստ Վահեի, Թերեզան ներկայացել է որպես 17 տարեկան: Նա պատմել է, որ ապրում է տատիկի հետ, մայրը գտնվում է Ռուսաստանում: Թերեզան իրեն նախապես ասել է նաև, որ կույս չէ: Հետագայում իրենք փոխանակվել են լուսանկարներով: Ապա պայմանավորվել են հանդիպել: Հոկտեմբերի 2-ին, ժամը 11-ն անց 30-ի սահմաններում ինքն ու Թերեզան հանդիպել են «Սասունցի Դավիթ» կայարանի մոտ: Քայլել ու զրուցել են: Ինքն առաջարկել է գնալ «Հաղթանակ» զբոսայգի: Թերեզան համաձայնել է: Երթուղայինով գնացել են այգի: Զբոսնել են, պաղպաղակ են կերել, հյութ են խմել: Որոշ ժամանակ զբոսնելուց հետո առանձնացել են մի ծառաշատ վայրում: Այնտեղ փոխադարձ համաձայնությամբ սեռական հարաբերություն են ունեցել: Հետո Թերեզայի խնդրանքով ինքը նրան ուղեկցել է «Կիլիկիա» ավտոկայան, որտեղից Թերեզան նստել է երթուղային: Նա ասել է, թե գնում է խորթ եղբոր մոտ: Երեկոյան ինքը զանգել է Թերեզային, վերջինս ասել է, թե ամեն բան նորմալ է, իրեն դիմավորել են: Հետագայում ինքն իմացել է, որ Թերեզան կորել է: Ամբաստանյալ Վահեն պնդել է, որ Թերեզայի հետ շփվելիս չի իմացել, որ նա 14 տարեկան է: Անչափահաս տուժող Թերեզան դատարանում հայտնել է, որ Վահեի հետ ծանոթացել է 2016 թվականի օգոստոսին «Օդնոկլասնիկի» կայքի միջոցով: Վահեն ներկայացել էր Նարեկ անունով: Իր կայքում նշված է, որ ինքը 14 տարեկան է: Ինքը Վահեի հետ շփվել է նաև հեռախոսով: Նրան հեռախոսով էլ է հայտնել, որ 14 տարին 2 օր առաջ է լրացել: Այո, ասել է նաև, որ ինքը կույս չէ: Հոկտեմբերի 1-ին Վահեն ասել է, թե հաջորդ օրը գալու է Երևան: Պայմանավորվել են, որ հանդիպեն: Հաջորդ օրը՝ հոկտեմբերի 2-ին, ժամը 11-ին, երբ տատիկն աշխատանքի է գնացել, ինքը դուրս է եկել տանից, եկել է Երևան՝ Վահեի հետ հանդիպելու: Հանդիպել են կայարանում: Զբոսնել են, հետո Վահեն առաջարկել է այգի գնալ: Երթուղայինով գնացել են «Հաղթանակի» այգի: Իր տված գումարով Վահեն պաղպաղակ ու հյութ է գնել: Այնուհետև նա առաջարկել է առանձնանալ: Գնացել են մի ամայի վայր, նստել են խոտերին: Վահեն համբուրել է իրեն, հանել է իր շորերը, ու փոխադարձ համաձայնությամբ սեռական հարաբերություն են ունեցել: Դա տևել է մոտ երեսուն րոպե: Հետո հագնվել են, դուրս են եկել այգուց: Ինքը չի ցանկացել տուն վերադառնալ՝ մտածելով, որ իր բացակայության պատճառով վրան կբարկանան: Որոշել է գնալ ծանոթի տուն: Վահեն ավտոկայանից իրեն նստեցրել է երթուղային: Ինքը մեկնել է ծանոթ տղայի մոտ, նրա հետ անցկացրել է 4 օր, ինչից հետո՝ 2016 թվականի հոկտեմբերի 6-ին եկել է Երևան ու «Սասունցի Դավիթ» կայարանում հանդիպել է իր մայրիկին: Որպեսզի մայրը չզայրանա իր վրա, նրան պատմել է, իբր՝ իրեն բռնաբարել են: Բայց հետո հասկացել է իր սխալը ու պատմել է իրականությունը: Թերեզան պնդել է, որ իրենց հանդիպման ժամանակ Վահեն իրեն նույնիսկ հարցրել է՝ իրո՞ք՝ 14 տարեկան ես, ինքն ասել է՝ հա: Դատաբժշկական փորձաքննության եզրակացությամբ՝ անչափահաս Թերեզայի կուսաթաղանթը խախտված է, ելնելով այդ խախտման մեծ վաղեմությունից խախտման կոնկրետ ժամանակը հնարավոր չէ նշել… Դատարանը հետազոտել է ապացույց ճանաչված, «Օդնոկլասնիկի» կայքում Թերեզայի օգտագործած անձնական երկու էջերը, որոնցում նշված էր, որ նա 14 տարեկան է: Էջերում տեղադրված էին աղջկա իրական լուսանկարները: 30-ամյա Վահե Ս.-ն մեղավոր է ճանաչվել 16 տարին չբոլորած՝ իր համար ակնհայտ 14 տարեկան աղջկա հետ սեռական հարաբերություն ունենալու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 141 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով: Վահեն դատապարտվել է 4 տարի ազատազրկման: Պատժի սկիզբը կհաշվվի Վահե Ս.-ին փաստացի կալանքի տակ առնելու պահից։ ...

    Կարդալ ավելին
  • Այսօր՝ սեպտեմբերի 12-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 07։30-ի սահմաններում Երևան քաղաքի Չեխովի փողոցի բնակիչ՝ 26-ամյա Արմեն Պողոսյանը Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 22-րդ կմ հատվածում՝ Հայրիվանք գյուղի վարչական տարածքում, դեպի Գավառ ընթանալիս իր վարած ВАЗ 211440 մակնիշի 14 DՍ 014 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել երկաթբետոնե արգելապատնեշներին և մոտ 10 մետր առաջ ընթանալով՝ բախվել ապառաժ քարերին և հայտնվել Սևանա լճում։  Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Ա. Պողոսյանն ու նա ուղևոր՝ 15-ամյա Մարիամ Գոգոլյանը քաղաքացիների օգնությամբ դուրս են բերվել ավտոմեքենայից և տեղափոխվել Գավառի բժշկական կենտրոն։  Շարունակությունն՝ այստեղ Նյութի աղբյուր՝   http://shamshyan.com/hy/article/2017/09/12/1077108/ ...

    Կարդալ ավելին
  • Սեպտեմբերի 16-ին «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանի կրտսեր որդու՝ Կարենի հարսանիքն է։ «Հրապարակ»-ի տեղեկություններով, Կարենի ընտրյալը՝ Լիլիթը, սովորական հայկական ընտանիքից է։ Հարսանեկան խնջույքը կայանալու է «Սաֆիսա» հանդիսությունների սրահում, որտեղ սովորաբար բոլոր մոսկաբնակ հայ մեծահարուստներն անցկացնում են իրենց միջոցառումները։ Ի դեպ, Կարապետյանի ավագ որդու՝ Սարգիսի հարսանիքը եւս այդ ռեստորանում է կայացել։ Այն ժամանակ գրվեց, որ հայերը զվարճանում են ադրբեջանական ռեստորանում: Հարսանիքին մեծ թվով բարձրաստիճան պաշտոնյաներ, օլիգարխներ են հրավիրված Հայաստանից՝ սկսած նախագահից, կաթողիկոսից, վարչապետից, Սամվել Ալեքսանյանից մինչեւ Կարապետյանների ընտանիքի հետ մտերիմ ներկա եւ նախկին պաշտոնյաներ՝ Հովիկ Աբրահամյան, Գագիկ Բեգլարյան եւ այլք։ Ի դեպ, երեկ արդեն instagram-ում հայտնվել էին լուսանկարներ։ Սամվել Կարապետյանի դուստրը՝ Տաթեւը, գրել էր. «Ապագա հարսնացու Լիլիթը՝ եւս մեկը Կարապետյաններից», եւ հրապարակել Լիլիթի նախահարսանեկան խնջույքից մի լուսանկար: ...

    Կարդալ ավելին
  • Չնայած այն հանգամանքին, որ Հայաստանից մեծ թվով երիտասարդներ, պատճառաբանելով, որ այստեղ գործ չկա, թողնում հեռանում են արտերկիր, կան նաև այնպիսի տղաներ, ովքեր ամեն բան անում են, որ իրենց հող ու ջրում արարեն և յուրաքանչյուրը իր համար մի աշխատանք է գտնում կամ ստեղծում: Աշխատասեր և պրպտուն միտք ունեցող երիտասարդ է նաև Արարատի մարզի Դաշտավան համայնքի բնակիչ, 29-ամյա Արման Վարդանյանը, ով 2010 թվականին հիմնել է բետոնե սալիկների արտադրամաս և այդ կերպ իր արդար քրտինքով վաստակում է սեփական եկամուտները:  Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տեղանքը, որտեղ արտադրվում են բետոնե սալիկները, գտնվում է Դարակերտ և Դաշտավան գյուղերի բաժանարար գոտում և գնվել է բանկից վերցրած խոշոր վարկով: Շարունակությունն՝ այստեղ Նյութի աղբյուր՝   http://shamshyan.com/hy/article/2017/09/11/1077087/   ...

    Կարդալ ավելին

ՖԲՀ

Քաղաքականություն

  • /uploads/photos/kDr1wvn1qtfA3tknT6tN.jpg

    Նիկոլ Փաշինյանի առաջին «քննությունը» Երբ խոսում ենք իշխանության անկախության և սուվերենության մասին, ապա պետք է հաշվի առնենք աշխարհաքաղաքական խաղի կանոնները, որոնք ենթակա են կատարման պետությունների կողմից՝ անկախ միջազգային ազդեցությունից (Հայաստան, ԱՄՆ, Իսրայել, ԵՄ բոլոր պետություններ, Կոսովո և այլն ) և կառավարման մոդելից: Ինչպես գիտենք տևական ժամանակ է, ինչ նոր իշխանությունները Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ պնդում են, որ Հայաստանում պետք է տեղի ունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Այս հարցի շուրջ բոլոր խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերի միջև առկա է կոնսենսուս: Միակ խնդիրը թերևս ժամկետներն են: ԱԺ-ի կողմից ընդունված նոր կառավարության ծրագրի համաձայն արտահերթը պետք է կայանա մեկ տարվա ընթացքում (մինչև 2019-ի մայիսի վերջ): Ընտրությունների գնացող Նիկոլ Փաշինյանը փորձեց մեկ հարվածով երկու թիրախ խոցել, այն է՝ ԸՕ բարեփոխումներ կատարել և դեկտեմբերին անցկացնել այդ ընտրությունները: Այս կոնտեքստում Վենետիկի հանձնաժողով ուղարկված Ընտրական օրենսգրքի բարեփոխումներ պետք է որ կանաչ լույս վառեն նոր ընտրությունների համար: Այսօր ՀՀ փոխվարչապետ Արարատ Միրզոյանը և ԸՕ բարեփոխումների հանձնաժողովի քարտուղար Դանիել Իոաննիսյանը հայտարարել էին, որ ԸՕ փոփոխությունների վերաբերյալ Վենետիկի հանձնաժողովի սպասում են դրական լուրերի: Լուրերը սակայն ավելի նման էին նոր իշխանությունների միջազգային քննական թեստի: Դրա մասին փաստեց հանձնաժողովի հայտարարության հետևյալ կետը. • Հանձնաժողովը շարունակում է մնալ այն դիրքորոշմանը, որ ընտրական համակարգի էական փոփոխությունները, այնպիսին ինչպիսի են տարածքային ցուցակների վերացումը, այլ կերպ ընտրակարգի փոփոխությունները, պետք իրականցվեն ընտրություններին նախորդող մեկ տարվա ընթացքում։ Նշենք, որ հանձնաժողովի եզրակացությունները լայնորեն կիրառվում են ԵԽԽՎ կողմից՝ որպես ժողովրդավարության ոլորտում «եվրոպական չափորոշիչների» դրսևորում: Այս կոնտեքստում Նիկոլ Փաշինյանի իշխանությունը ունի երկու տարբերակ. ա. Գնալ ընտրությունների և անտեսել սահմանադրական իրավունքի վերաբերյալ խորհրդատվական մարմնի եզրակացությունը, դրանով իսկ առաջ քաշելով այն թեզը, որ նոր իշխանությունների կողմից ուղարկված փաստաթղթի գործընթացը կրում էր ֆորմալ բնույթ, ինչը կարող է բացասաբար ազդել Հայաստանի միջազգային հեղինակության և այդ ընտրությունների արդյունքում ձևավորվող իշխանության լեգիտիմության ճանաչման վրա բ. Հետաձգել ընտրությունները՝ ի ցույց դնելով պետական գործչին հատուկ հատկանիշներ, որոնք պետք է ունենա երկրի ղեկավարը: Սպասենք նոր կառավարության արձագանքին: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/hayk.derzian.9/posts/119307985721046

    Կարդալ ավելին