• Ադրբեջանցի կինը Թուրքիայի Ալանյայի շրջանում գտնվող զբոսաշրջային համալիրներից մեկում օգոստոսի 1-ին  ողջակիզել իր ամուսնուն: Այս մասին hայտնում են թուրքական ԶԼՄ-ները: Կինը նախապես շշով հարվածել է ամուսնուն, ինչի արդյունքում վերջինս վիրավորվել է, ապա գազազած կինը հրկիզել է հյուրանոցի սենյակը: Դեպքի վայր են ժամանել տեղի հրշեջ ծառայության և շտապօգնության մի քանի հաշվարկներ: Կրակը մարել են, բայց տղամարդու կյանքը փրկել չի հաջողվել: Նշվում է, որ կինն այդ քայլին դիմել է հերթական վիճաբանությունից հետո: Ադրբեջանցի կինը ձերբակալվել է, ընթանում է հետաքննություն: Թուրքական ԶԼՄ-ների հաղորդմամբ` ամուսինը Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի է: ...

    Կարդալ ավելին
  • Խուլիգանության և իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում հարուցված քրեական գործով ձեռնարկված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել են 2 տասնյակից ավելի հափշտակության դեպքեր: Ինչպես FBH.am-ին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, նախնական քննության տվյալներով՝ 2017թ. հունվարի 28-ին՝ ժամը 06:30-ի սահմաններում, Երևան քաղաքի 29-ամյա բնակիչը, Երևանի բժշկական կենտրոններից մեկում ալկոհոլի ազդեցության տակ անձնական հարցերի շուրջ վիճաբանել է կնոջ հետ՝ բարձր հայհոյանքներ հնչեցրել ինչպես կնոջ, այնպես էլ բուժաշխատողների հասցեին: Տղամարդուն հանդարտեցնելու համար միջամտել է հիվանդանոցում պետական պահպանություն իրականացնող ոստիկանության աշխատակիցը, սակայն տղամարդը շարունակել է հայհոյել, դանակով սպառնացել և բռնություն գործադրել ոստիկանության աշխատակցի նկատմամբ: Քրեական գործով կատարված բազմակողմանի քննության արդյունքում պարզվել է, որ 29-ամյա տղամարդու և վերջինիս ընկերների մասնակցությամբ տեղի են ունեցել 2 տասնյակից ավելի հափշտակություններ: Մասնավորապես՝ 2016թ. նոյեմբերից մինչև 2017թ. հունվարն ընկած ժամանակահատվածում 29-ամյա տղամարդը իր 2 ընկերների հետ տարբեր վայրերից՝ ճանապարհներին տեղադրված սուրճի սարքավորումներից, խանութներից, կատարել են մի շարք հափշտակություններ և հափշտակությունների փորձեր: Նախնական քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել կատարված հափշտակությունների բոլոր հանգամանքների վերաբերյալ: Մինչ դատական վարույթում ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ մեղադրանք է առաջադրվել 3 անձի: 29-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասի, 316-րդ հոդվածի 2-րդ մասի, 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (15 դրվագ), 34-177-րդ հոդվածի2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (6 դրվագ), 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդկետերով: 1 անձի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդկետով (2 դրվագ), 38-34-177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 38-34-177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդկետերով, 34-177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (11 դրվագ) և 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և3-րդ կետերով (21 դրվագ), իսկ երրորդ անձին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (11 դրվագ) և 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (18 դրվագ): Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան: ...

    Կարդալ ավելին
  • Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Ղումաշյանի կողմից նյութեր են նախապատրաստվում երեկ՝ օգոստոսի 1-ին, Կոտայքի մարզում տեղի ունեցած խոշոր չափի գողության փաստով։  Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 11։30-ի սահմաններում Չարենցավան քաղաքի բնակիչ՝ 24-ամյա Հարություն Մխիթարյանը ոստիկանության Հրազդանի բաժին հայտնել է, որ նույն օրը, ժամը 08։30-ի սահմաններում, անհայտ անձը կամ անձինք Ծաղկաձոր քաղաքի Օրբելի Եղբայրներ փողոցի թիվ 8 հասցեում գտնվող «Կարաս» ազգային սննդի ցանց են մուտք գործել, որտեղ մենեջերի սենյակի դուռը բացելով՝ այնտեղից հափշտակել են չհրկիզվող պահարանը։  Շարունակությունն՝ այստեղ Նյութի աղբյուր՝   http://shamshyan.com/hy/article/2017/08/02/1073884/   ...

    Կարդալ ավելին
  • Ամերիկահայ Արամազդ Անդրեսյանը, ով մեղադրվում է իր 5-ամյա որդու սպանության մեջ` փորձելով վրեժ լուծել իր նախկին կնոջից, դատական նիստում ընդունել է մեղքը: Անդրեսյանին սպասվում է 25 տարվա ազատազրկում:  Անդրեսյանի փաստաբանը դատական նիստից հետո նշել է, որ իր պաշտպանյալը սպանությունը չի պլանավորել և այժմ վերցնում է այդ «սարսափելի ոճրագործության» ողջ պատասխանատվությունը: Լոս Անջելեսի ոստիկանությունը հուլիսի սկզբին գտել է դեռևս ապրիլից կորած համարվող 5-ամյա Արամազդ Անդրեսյանի մարմինը: Երեխայի մարմինը հայտնաբերվել է Սանտա Բարբարա լճի մոտակայքից: Երեխայի հայրը՝ 35-ամյա Արամազդ Անդրեսյանը, ձերբակալվել էր հունիսի 23-ին Լաս Վեգասում: Նա մեղադրվում էր երեխայի անհետացման մեջ: Անդրեսյանը, ով ամուսնալուծվում է կնոջ հետ և կիսում էր երեխայի խնամակալությունը, ապրիլի 20-ին տեսանյութ էր հրապարակել որդու հետ Դիսնեյլենդում: Հաջորդ օրը նա պետք է երեխային վերադարձներ կնոջը, սակայն այդ օրն առավոտյան նրան հայտնաբերել էին անգիտակից վիճակում Հարավային Փասադենայի իր տան մոտակայքում: Նրա մեքենայի վրա բենզին է լցված եղել: Երեխային կորած հայտարարելուց վեց օր անց Անդրեսյանը հայտարարություն էր տարածել երեխայի նկարներով՝ կոչ անելով հանրությանն օգնել իրեն գտնելու որդուն: Նա պնդում էր, որ ոչինչ չի հիշում, թե ինչ է պատահել, սակայն կասկածում է, որ այդ օրն իր վրա հարձակում են իրականացրել: Անդրեսյանի փաստաբան Ամբրոսիո Ռոդրիգեսը նշել էր, որ իր պաշտպանյալն իրեն մեղավոր չի ճանաչում: Ոստիկանության քննիչներն արձանագրել էին, որ հոր՝ Արամազդ Անդրեսյանի մոտ վերջին շրջանում նկատվել են մտահոգիչ զարգացումներ: Նա բացացրել է մազերի գույնը, սափրել է մորուքը ու սկսել ծրագրեր կազմել՝ մեկնելու մի երկիր, որտեղից կարող է խուսափել դեպի ԱՄՆ արտահանձնվելուց: ...

    Կարդալ ավելին
  • Երեկ՝ օգոստոսի 1-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 14:05-ի սահմաններում Ֆրանսիայի հրապարակում՝ Օպերայի մոտ, բախվել են Opel մակնիշի 06 LO 816 համարանիշի և կին վարորդի վարած Volkswagen մակնիշի 2984 AC տրանզիտ համարանիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինում հրդեհ է բռնկվել:  Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Volkswagen-ի կին վարորդին շտապօգնություն բրիգադը տեղում առաջին բուժօգնություն է ցուցաբերել:  Վթարի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ դասակի աշխատակիցները: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության թիվ 8 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով՝ խմբի պետ Հարություն Հովհաննիսյանի գլխավորությամբ:  Շարունակությունն՝ այստեղ Նյութի աղբյուր՝   http://shamshyan.com/hy/article/2017/08/02/1073889/ ...

    Կարդալ ավելին
  • Այսօր՝ օգոստոսի 2-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։30-ի սահմաններում Skoda մակնիշի 712 ԼՍ 56 համարանիշի ավտոմեքենայի վարորդ՝ 27-ամյա Ռուբեն Գուլգուլյանը իր վարած նշված ավտոմեքենայով Հրաչյա Քոչար 41 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող 20-25 տարեկան աղջիկ հետիոտնի։  Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Երևանի 1-03 թիվ 14 բուժբրիգադը, սակայն վրաերթի ենթարկվածն արդեն մահացած է եղել։  Վթարի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 2-րդ դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Թագվոր Թագվոյանի գլխավորությամբ։ Դեպքի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արշակ Գրիգորյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչություն, որտեղից ժամանել են վարչության պետի տեղակալ Արտաշես Վանյանն ու հատկապես կարևորագույն գործերով ավագ քննիչ Մանվել Մուրադյանը։ Շարունակությունն՝ այստեղ Նյութի աղբյուր՝   http://shamshyan.com/hy/article/2017/08/02/1073878/   ...

    Կարդալ ավելին
  • «Սիրիահայերի միություն» հասարակական կազմակերպությունը դիմել է կառավարությանը՝ սիրիահայերին գործարար աջակցություն ցույց տալու նպատակով հատկացնել համապատասխան տարածք: Կառավարության օգոստոսի 3-ի նիստի օրակարգում ընդգրկված  նախագծով նախատեսվում է Կոմիտասի 49/3 հասցեում գտնվող շենքի 2-րդ մասնաշենքի (գրապահոց) 860.5 քառ. մետր մակերեսով նկուղային տարածքը և 1-ին հարկի 649.2 քառ. մետր մակերեսով տարածքը 5 տարի ժամկետով անհատույց օգտագործման տրամադրել «Սիրիահայերի միություն» ՀԿ-ին: Տարածքում նախատեսվում է կազմակերպել փոքր արտադրություն, որում կներգրավվեն Սիրիայից ՀՀ ներգաղթած սիրիահայերը, որոնք ունեն համապատասխան մասնագիտական կարողություններ: «Սիրիահայերի միություն» ՀԿ-ն ներկայացրել է նաև համապատասխան գործարար ծրագիր: Կոմիտասի 49/14 հասցեում գտնվող կաթսայատան տարածքը ներկայումս չի օգտագործվում, այդ իսկ պատճառով այն թողնվում է ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման տնօրինմանը: ...

    Կարդալ ավելին
  • Tert.am-ը գրում է` Հայաստանում այս օրերին շարունակվում է Սփյուռքի նախարարության կողմից ամեն տարի կազմակերպվող և այս տարվա հունիսից մեկնարկած «Արի տուն» ամառային ծրագիրը, որն, ինչպես պարզվում է, այս անգամ այդքան էլ հարթ չի ընթանում: Օրերս հայտնի է դարձել, որ ծրագրին մասնակցող Թուրքիայի հայ համայնքի ներկայացուցիչները լքել են «Արի տուն»-ն ու վերադարձել Ստամբուլ: Tert.am-ը կապ հաստատեց ստամբուլյան թիմի ղեկավար Ղազար Սաբունջուի հետ, ով հաստատեց պոլսահայ երեխաների՝ Հայաստանում խտրական վերաբերմունքի ու ազգային հողի վրա վիրավորանքների արժանանալու և Ստամբուլ վերադառնալու մասին լուրերը: «Երեխաների միջև ծագած վեճն ամբողջովին մանկական, անհարկի թեմաների շուրջ է եղել, որը կարելի էր հարթել համապատասխան ճիշտ աշխատանքի շնորհիվ, ինչը չի արվել կազմակերպիչների կողմից: Մեր խնդիրն ու հեռանալու պատճառը ոչ թե մեզ հետ վիճած մասնակիցներն են, այլ Սփյուռքի նախարարության, չնայած մեր բոլոր զգուշացումներին, անտարբեր ու կողմնակալ մնալու փաստը», - Tert.am-ի հետ զրույցում հայտնեց Ստամբուլի թիմի ղեկավար Ղազար Սաբունջուն: Նշվում է, որ Թուրքիայի թիմի երեխաներից մեկի և Ուկրաինայից ժամանած մասնակիցներից մեկի միջև վեճին ավելի ուշ մասնակցել է վերջինիս ընտանիքը, սակայն նախարարությունը բավականին երկար ժամանակ անհաղորդ է մնացել, մինչև որ խնդիրը չի ընդունել ավելի լայն մասշտաբներ: Շարունակությունն՝ այստեղ Նյութի աղբյուր՝   http://www.tert.am/am/news/2017/08/01/ari-tun/2447055 ...

    Կարդալ ավելին
  • Վերջին աղմկահարույց սպանությունների առեղծվածը: Տեսանյութը՝ ArmLur.am-ի ...

    Կարդալ ավելին
  • Համացանցում հրապարակվել է տեսանյութ Մոսկվայի շրջանային դատարանում տեղի ունեցած փոխհրաձգության վայրից, որի հետևանքով սպանվել են «ԳՏԱ հանցախմբի» գործով երեք ամբաստանյալներ։ FBH.am-ը ձեզ է ներկայացնում Մոսկվայում տեղի ունեցած փոխրաձգության տեսանյութը։ Հիշեցնենք, որ «ԳՏԱ» հանցախմբի գործով հինգ կալանավորվածները փորձել են փախուստի դիմել ու վերելակում հարձակվել են իրենց ուղեկցող անվտանգության աշխատակիցների վրա՝ նրանցից խլել են զենքերը ու հրաձգություն սկսել։ Երեք հանցագործները սպանվել են, երկուսը՝ վիրավորվել։ Տուժել են նաև Ռոսգվարդիայի մեկ աշխատակից ու երկու ոստիկան։  ...

    Կարդալ ավելին
Загрузка...

ՖԲՀ

Քաղաքականություն