• Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնի քննիչ Խաչիկ Նավասարդյանի որոշմամբ ՀՀ քր. օր.-ի 177 հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով հարուցվել է քրեական գործ՝ հոկտեմբերի 14-ից 15-ը Ոստիկանության Արաբկիրի բաժնի դիմաց գտնվող կրպակից կատարված խոշոր չափի գողության փաստով: Ինչպես հայտնում ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հոկտեմբերի 14-ին ժամը 10:15-ից մինչև հոկտեմբերի 15-ը ժամը 11:00-ն ընկած ժամանակահատվածում Արաբկիրի Ոստիկանության դիմաց գտնվող բջջային հեռախոսների վերանորգման խանութից գողացել են բջջային հեռախոսներ, բջջային հեռախոսների տարբեր աքսեսուարներ:  Շարունակությունն՝ այստեղ Նյութի աղբյուր՝   http://shamshyan.com/hy/article/2017/10/19/1080235/ ...

    Կարդալ ավելին
  • Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ժամանել է Ստամբուլ, որտեղ նա Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրավերով որպես հատուկ հյուր կմասնակցի D-8 գագաթնաժողովին։ Ստամբուլի՝ Աթաթուրքի միջազգային օդանավակայանում Ադրբեջանի նախագահի այցի առիթով պատվո պահակախումբ էր կանգնեցվել։ Ալիևին Էրդողանի փոխարեն դիմավորել է Ստամբուլի քաղաքապետ Վասիպ Շահինն և այլ պաշտոնյաներ։   ...

    Կարդալ ավելին
  • ԼՂՀ ՊԲ-ն հայտնում է, որ հոկտեմբերի 19-ին՝ ժամը 15:50-ի սահմաններում, ՊԲ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Տիգրան Արմենի Խաչատրյանը: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում մահացած զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին: ...

    Կարդալ ավելին
  • Խարկովում 20-ամյա աղջիկը կորցրել է մեքենայի կառավարումն ու մխրճվել մարդկանց մեջ։ 11 հոգի տուժել են, որոնցից 6-ը զոհվել են, իսկ 5-ը ծանր վիճակում գտնվում են հիվանդանոցում։ ...

    Կարդալ ավելին
  • «Ուրալյան ավիաուղիների» Ռոստով-Երևան չվերթի ժամանակ միջադեպ է տեղի ունեցել հայ ուղևորների և բորտուղեկցորդուհու միջև։  Վերջինս իբր թե ալկոհոլի ազդեցության տակ գտնվող ուղևորին խնդրել է ցույց տալ տոմսը, սակայն նա չի ենթարկվել: Բորտուղեկցորդուհին հեռացել և 40 րոպե անց վերադարձել ակտով, որում նշված է եղել, որ թռիչքի իրականացմանը խոչընդոտող ուղևորը հեռացվում է ինքնաթիռից։ Մյուս ուղևորները պաշտպանել են տղամարդուն, ում ինքնաթիռից դուրս են հրավիրել: Նրանք նշել են նաև, որ աշխատակցուհին շատ կոպիտ է եղել։ ...

    Կարդալ ավելին
  • Երեկ՝ հոկտեմբերի 18-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի քննչական բաժնի պետ Արմեն Կավեյանի որոշմամբ ստեղծված քննչական խմբում ներգրավված քննիչ Նարեկ Ստեփանյանը միջնորդություն է ներկայացրել Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության (Գորիսի) դատարան, որպեսզի դատարանը՝ որպես խափանման միջոց, երկամսյա կալանքի որոշում կայացնի Սիսիան քաղաքի Խանջյան փողոցի 1-ին շենքի բնակիչ՝ 37-ամյա Քրիստ Կարապետյանի նկատմամբ։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս համարվում է վտանգավոր հանցագործ, ճանաչված է որպես ռեցեդևիստ և կասկածվում է հոկտեմբերի 15-ին Սիսիան քաղաքում բռնաբարության փորձ կատարելու մեջ։  Գ. Շամշյանի տեղեկություններով՝ այդ օրը, ժամը 15։30-ի սահմաններում նախկինում 5 անգամ դատապարտված, վերջին անգամ ավազակային հարձակում կատարելու համար, «Քրիստ» մականվամբ Ք. Կարապետյանը մտել է Խանջյան փողոցի թիվ 1/13 հասցեում գործող հագուստի խանութ-սրահ, որտեղ տեսել է, որ աշխատակցուհի՝ Սիսիանի բնակչուհի, 29-ամյա Սիրարփի Ա.-ն միայնակ է, «մոլագարի» նման հարձակվել է նրա վրա, ոտքերով հարվածներ հասցրել, այնուհետև տվել է հայհոյանքներ ու ձեռքից բռնելով՝ ստիպողաբար քարշ տալով տարել է սանհանգույց, որտեղ շարունակել է հարվածել կնոջը և պահանջել, որ նա իր հետ սեռական բնույթի հարաբերություն ունենա։  Շարունակությունն՝ այստեղ Նյութի աղբյուր՝   http://shamshyan.com/hy/article/2017/10/19/1080187/ ...

    Կարդալ ավելին
  • Չեմ թաքցնում կամ ամաչում, դժվար օրերին մեքենաների մեջ էլ եմ քնել. Կարեն Բոքսյան: ...

    Կարդալ ավելին
  • SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ հոկտեմբերի 18-ին, գողություն է տեղի ունեցել Երևանում։ ՀՀ Սփյուռքի փոխնախարար, Իսակովի պողոտայի բնակիչ, 60-ամյա Սերժիկ Սրապիոնյանը ահազանգել է Ոստիկանության Մալաթիայի բաժին և հայտնել, որ հոկտեմբերի 17-ի 21։30-ից մինչև հոկտեմբերի 18-ի 08։20-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք իրենց շենքի բակում թալանել են իր կողմից վարած Nissan Qashqai մակնիշի 695 ԼԼ 11 համարանիշի ավտոմեքենան։  Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, գողը կամ գողերը կոտրել են ավտոմեքենայի ապակին և այնտեղից գողացել մոտ 220 հազար դրամ։  Շարունակությունն՝ այստեղ Նյութի աղբյուր՝   http://shamshyan.com/hy/article/2017/10/19/1080175/ ...

    Կարդալ ավելին
  • Forbes-ը հրապարակել է 400 ամենահարուստ ամերիկացիների ավանդական վարկանիշը։ ԱՄՆ-ի ամենաունևոր մարդկանց ընդհանուր հարստությունը հասել է 2.7 տրիլիոն դոլարի՝ 2.4 տրիլիոն դոլարից։ Ցուցակը գլխավորել է Բիլ Գեյթսը, իսկ ամենից շատ դիրքերը վարկանիշում կորցրել է Դոնալդ Թրամփը։ Վարկանիշում առաջին հորիզոնականը 24-րդ անգամ անընդմեջ զբաղեցրել է Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսը՝ 89 մլրդ դոլար կարողությամբ։ Նրա կարողությունը մեկ տարում աճել է 8 մլրդ դոլարով։ Առաջին եռյակում են ներառվել նաև Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսը (81.5 մլրդ) և Berkshire Hathaway-ի գլխավոր տնօրեն Ուորեն Բաֆեթը (78 մլրդ դոլար)։ Նրանք դարձել են ավելի հարուստ՝ համապատասխանաբար 14.5 և 12.5 մլրդ դոլարով։ Չորրորդ հորիզոնականը բաժին է ընկել Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգին, ում կարողությունն աճել է ցուցակի մյուս մասնակիցների շարքում առավել դինամիկ։ Նրա կարողությունն ավելացել է 15.5 մլրդ դոլարով՝ հասնելով 71 մլրդ դոլարի։ Ցուցակում ամենաերիտասարդը դարձել է 27-ամյա Էվան Շպիգելը, ով հայտնի է որպես Snapchat-ի համահիմնադիր (3.1 մլրդ դոլար, 248-րդ տեղ)։ Թրամփը մեկ տարում կորցրել է 600 մլն դոլար և 156-րդ հորիզոնականից տեղափոխել 248-րդ հորիզոնական (3.1 մլրդ դոլար)։ ...

    Կարդալ ավելին
  • «Կոնվերս բանկ» ՓԲ ընկերության մասնաճյուղից առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու դեպքի առթիվ քննվող քրեական գործի շրջանակներում իրականացված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում բացահայտվել է հանցագործության մեկ այլ դեպք: Այս մասին FBH.am-ին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեից՝ հավելելով. ««Կոնվերս բանկ» ՓԲ ընկերության մասնաճյուղից առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու դեպքի առթիվ քննվող քրեական գործի շրջանակներում տաքսի ծառայության վարորդի բնակարանում կատարված խուզարկության արդյունքում հայտնաբերվել է խոշոր չափով՝ 16.08 գրամ «Մարիխուաննա» տեսակի թմրամիջոց, ինչպես նաև՝ հրազեն հանդիսացող գործարանային արտադրության «AKM» տեսակի ինքնաձիգ, գործարանային արտադրության «Մարգոլինի» կոնստրուկցիայի 5.6մմ տրամաչափի սպորտային ակոսափող ատրճանակ, ընդհանուր թվով 118 հատ տարբեր տրամաչափի ռազմամթերք հանդիսացող փամփուշտներ: Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է առանձին քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի և 235-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Երևանի 38-ամյա բնակչին հոկտեմբերի 17-ին մեղադրանք է առաջադրվել՝ ապօրինի կերպով զենք ու ռազմամթերք ձեռք բերելու, պահելու, ինչպես նաև՝ առանց իրացնելու նպատակի թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ապօրինի շրջանառության համար։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։ Նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ զենքի, թմրամիջոցների ձեռք բերման աղբյուրը, ինչպես նաև «Կոնվերս բանկ» ՓԲ ընկերության մասնաճյուղում կատարված ավազակային հարձակման դեպքի հետ նրա հնարավոր առնչությունը պարզելու ուղղությամբ: ...

    Կարդալ ավելին

ՖԲՀ

Քաղաքականություն