• Այսօր՝ հոկտեմբերի 21-ին, դաժան ու ողբերգական ավտովթար է տեղի ուենեցել Արարատի մարզում: Ժամը 02:10-ի սահմաններում Գոռավան գյուղի բնակիչ 27-ամյա Արմեն Կարապետյանը իր վարած ՎԱԶ 2121 մակնիշի 28 OU 967 համարանիշի ավտոմեքենայով Վեդի քաղաքի Արարատյան փողոցում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց բախվել հաստաբուն ծառին:  Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ավտոմեքենայի ուղևոր, համագյուղացի 25-ամյա Ժորա Կարապետյանը տեղում մահացել է :  Դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Արարատի թիվ 26 հրշեջ-փրկարարական ջոկատը:  Շարունակությունն՝ այստեղ Նյութի աղբյուր՝   http://shamshyan.com/hy/article/2017/10/21/1080355/ ...

    Կարդալ ավելին
  • Երեկ՝ հոկտեմբերի 20-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։00-ի սահմաններում ՀՀ ՊՆ վարչական շենքի մոտ անհայտ անձը իր մոտ եղած գազային ատրճանակից կրակել է Երևան քաղաքի Ավան վարչական շրջանի բնակիչ՝ 37-ամյա Լիլիթ Ե.-ի շան ուղղությամբ։  Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, կատարվածի մասին տեղեկացվել է Ոստիկանության Նոր Նորքի բաժին ու դեպքի վայր ժամանած օպերատիվ խումբը հետաքննչական բաժանմունքի ավագ հետաքննիչ Մազմանյանի գլխավորությամբ Սաֆարյան փողոցում հայտնաբերել է գազային ատրճանակից կրակված 1 փամփուշտ։  Շարունակությունն՝ այստեղ Նյութի աղբյուր՝   http://shamshyan.com/hy/article/2017/10/21/1080368/   ...

    Կարդալ ավելին
  • Ռուսաստանում ադրբեջանցին Բաշկիրիայի երկու քաղաքացիների հետ միասին մեղադրվում է մեկ այլ ադրբեջանցու սպանության մեջ:  ՌԴ գլխավոր դատախազության կողմից հաստատված մեղադրական եզրակացության համաձայն` Ադրբեջանցին Բաշկիրիայի երկու քաղաքացիների պատվիրել է 1800 դոլարի դիմաց սպանել իր հայրենակցին:  Բաշկիրիայի երկու քաղաքացիները, նախապես գումար կորզելով տուժողից, իրականացրել են սպանությունը: Ներկայումս ադրբեջանցին և սպանությունն իրականացրած Բաշկիրիայի քաղաքացիները մեղադրվում են սպանության կազմակերպման, իրականացման, զենքի ապօրինի ձեռքբերման և տուժածից գումար կորզելու հատկանիշներով: ...

    Կարդալ ավելին
  • Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանի հանձնարարականով խոշոր չափի կաշառք պահանջելու և ստանալու կասկածանքով հոկտեմբերի 21-ին ձերբակալվել է Գյումրու պետական բժշկական քոլեջի աշխատակցուհի Կոզետա Կիրակոսյանը: Դեպքի առթիվ հարուցվել էր քրեական գործ ՀՀ Քրեական օրենսգրքի 311 հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով: «Իմ հանձնարարությամբ, այսօր քննիչի կողմից փեռբակալվել է նշված անձը՝ առանձնակի խոշոր չափերի կաշառք ստանալու ու պահանջելու կասկածանքով»,-տեղեկացրեց Կարեն Գաբրիելյանը: Ինչպես տեղեկացնում են դատախազությունից, քաղաքացու ահազանգի հիման վրա նախապատրաստված նյութերով տվյալներ են ստացվել, որ Ռուսաստանի Դաշնությունում բնակվող Ի. Ռ-ն և Ա. Բ.-ն նախնական համաձայնությամբ, վերջինիս դստեր` Վ. Բ.-ի՝ «Գյումրու պետական բժշկական քոլեջ» ՊՈԱ կազմակերպությունում ընդունելու, ընթացիկ և ավարտական քննություններին դրական գնահատականներ ապահովելու և արդյունքում մասնագիտական որակավորման փաստը հավաստող դիպլոմ ստանալու նպատակով 2015-2016 թվականների ուսումնական տարվա ընթացքում, ինչպես առձեռն, այնպես էլ բանկային փոխանցումների միջոցով, նույն կազմակերպության աշխատակից և արհեստակցական միության նախագահ Կ. Կ.-ին որպես կաշառք մաս-մաս փոխանցել են 140 000 ՀՀ դրամ և 2100 ԱՄՆ դոլար գումար: Վերջինս իր հերթին Վ.Բ-ի օգտին գործողություններ կատարելու նպատակով ապօրինի պահանջել և ստացել է այդ գումարը, որից հետո նույն նպատակով Ա. Բ-ից պահանջել է ևս 500 ԱՄՆ դոլար: Ապօրինի գործողությունների արդյունքում ձևակերպվել է Ռուսաստանի Դաշնությունում բնակվող և հայերեն գրավոր լեզվին բավարար չափով չտիրապետող, ինչպես նաև ուսումնառության տարիներին Հայաստանի Հանրապետության տարածքից բացակայած Վ. Բ.-ի ընդունելությունը «Գյումրու պետական բժշկական քոլեջ» ՊՈԱ կազմակերպություն, ինչպես նաև դասապրոցեսներին մասնակցությունը և դրական քննական գնահատականներ ստանալը: Նկատի ունենալով, որ նախապատրաստված նյութերն իրենց մեջ առերևույթ պարունակում են ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով և 312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցագործությունների հատկանիշներ, Շիրակի մարզի դատախազությունում հարուցվել է քրեական գործ: Նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ ՔԿ Շիրակի մարզային քննչական վարչությանը: ...

    Կարդալ ավելին
  • Հանրապետության տարածքում հոկտեմբերի 22-26-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Ինչպես FBH.am-ին տեղեկացրին արտակարգ իրավիճակների նախարարությունից,օդի  ջերմաստիճանը հոկտեմբերի 24-26-ին աստիճանաբար կբարձրանա 2-3 աստիճանով: Երևանում՝հոկտեմբերի 22-26-ը եւս սպասվում է առանց տեղումների եղանակ: ...

    Կարդալ ավելին
  • Այսօր՝ հոկտեմբերի 20-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:45-ի սահմաններում Volkswagen Vento մակնիշի 35 FC 165 համարանիշի ավտոմեքենայի վարորդ՝ Արագածոտնի մարզի բնակիչ՝ 23-ամյա Արգիշտի Սարգսյանը Լենինգրադյան փողոցի 48 շենքի մոտ՝ CPS բենզալցակայանի հարևանությամբ, վրաերթի է ենթարկել Երևան քաղաքի Սիսակյան փողոցի բնակիչ՝ 26-ամյա Ռազմիկ Աբգարյանին, ով տեղում մահացել է:  Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, նրա ինքնազգացողությունը վատացել է և դեպքի վայր ժամանած շտապօգնության բրիգադը նրան տեղափոխել է Արմենիա բժշկական կենտրոն:  Շարունակությունն՝ այստեղ Նյութի աղբյուր՝   http://shamshyan.com/hy/article/2017/10/20/1080352/ ...

    Կարդալ ավելին
  • «Հոկտեմբերի 20-ին, նախնական տվյալների համաձայն, զենքի օգտագործման կանոնների խախտման հետևանքով հրազենային մահացու վիրավորում են ստացել ՊԲ զինծառայողներ, 1998 թ. ծնված Արամ Սիրեկանի Խաչատրյանը և 1997թ. ծնված Հրաչ Արարատի Ավետիսյանը»,- տեղեկացնում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը: Մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: ...

    Կարդալ ավելին
  •  ՊՆ-ն մտել է ուրիշի բոստանը. ուսանողների բողոքի ակցիան ԿԳՆ-ի դիմաց։ ...

    Կարդալ ավելին
  • EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքը շարունակում է ահազանգեր ստանալ մտահոգ քաղաքացիներից տարբեր բնապահպանական խնդիրների առնչությամբ: Համացանցում հայտնաբերվել է ապօրինի որսի հերթական դեպքը: Այս անգամ ևս խոսքը գնում է Կարմիր գրքում գրանցված սպիտակագլուխ անգղի որսի մասին: Հիշեցնենք, որ սպիտակագլուխ անգղը համարվում է վտանգված տեսակ: Գրանցված է նախկին ԽՍՀՄ և Ռուսաստանի Կարմիր գրքերում: Տեսակն ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր ցուցակում (ver. 3.1) «Least Concern» կարգավիճակով: ԲՊՄՄ Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «Խոցելի»` VU D1: Այս տեսակն ընդգրկված է նաև Հայաստանի Կարմիր գրքում: Սպանված անգղի նշված լուսանկարը համացանց է բեռնվել 2014թ.-ին, իսկ նկարագրության մեջ գրված է տեղանքի անունը՝ «Բախչալար»: Բախչալարը ներկայիս Բագարան համայնքի պատմական անվանումն է, որը գտնվում է Արմավիր մարզում, մարզկենտրոնից 39 կմ հարավ-արևմուտք, Ախուրյանի գետաբերանի մոտ: Ինչպես EcoNews.am-ի հետ զրույցում նշեց թռչնաբան Լյուբա Բալյանը, այդ տարածաշրջանում կան անգղերի գաղութներ: «Բագարան և Երվանդաշատ համայնքներում շատ են նման դեպքեր գրանցվում»,- ասաց նա: Շարունակությունն՝ այստեղ Նյութի աղբյուր՝ https://econews.am/?p=9266&l=am ...

    Կարդալ ավելին
  • Երեկ՝ հոկտեմբերի 19-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 12:20-ի սահմաններում Երևանի շտապօգնության թիվ 01 խումբը Նար-Դոսի փողոցի 1-ին նրբանցքի տներից մեկից Էրեբունի բժշկական կենտրոն է տեղափոխել «առաջային անոթափոսային գծով, առաջային որովայնի պատի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ մի քաղաքացու:  Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիանդանոց են մեկնել Ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը, ովքեր պարզել են, որ վիրավորը 73-ամյա Գալուստ Փ-ն է:  Շարունակությունն՝ այստեղ Նյութի աղբյուր՝   http://shamshyan.com/hy/article/2017/10/20/1080350/ ...

    Կարդալ ավելին

ՖԲՀ

Քաղաքականություն