• Մայրաքաղաքում սահմռկեցուցիչ դեպքի մասին ահազանգել է մանկահասակ երեխայի մայրը։ Վերջինս պատմել է, որ իր փոքրիկ դստեր նկատմամբ սեռական բնույթի ոտնձգություն է կատարել խորթ պապիկը և իր քրոջ ամուսինը։ Բացի այդ՝ փոքրիկին խորթ պապը ցույց է տվել հանգուցյալ կնոջը ծեծելու կադրերը պարունակող տեսագրությունը (շոկի ենթարկվելու արդյունքում երեխան համրացել է) Մանկահասակ երեխայի մայրն ասել է նաև, որ իր մոր ամուսինը բռնությւոն է գործադրել նաև իր նկատմամբ՝ հարվածներ հասցնելով ձեռնափայտով։ Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ։ ...

    Կարդալ ավելին
  • Հայաստանի երիտասարդական հիմնադրամը փոխհատուցում է ՀՀ պետական բուհերի բակալավրիատի առկա համակարգում սովորող, 2 և ավելի երեխա ունեցող ուսանող-ծնողների ուսման վարձը 2017-2018 ուսումնական տարվա առաջին կիսամյակի համար: Դիմելու պահին ուսանող-ծնողների տարիքը չպետք է գերազանցի 36-ը։ Դիմորդը պետք է առաջին կուրսից սովորած լինի առկա համակարգում, ոչ թե հեռակայից տաղափոխված լինի առկա համակարգ։  Երկու և ավելի երեխա ունեցող ուսանողներն իրենց դիմում-հայտերը պետք է ներկայացնեն Հայաստանի երիտասարդական հիմնադրամի՝ Տերյան 74 հասցեում գտնվող գրասենյակ աշխատանքային օրերին՝ ժամը 10.00-17.00 (ընդմիջում՝ 13.00-14.00)։ Դիմումների ընդունման վերջնաժամկետն է սեպտեմբերի 22-ը: Հայտատուները պետք է ներկայացնեն՝  • Դիմում (լրացվում է տեղում) • Անձնագրի և/կամ նույնականացման քարտի պատճենը  • Մեկ լուսանկար (3x4)  • Ուսանողական տոմսի պատճենը  • Ստուգման գրքույկի պատճենը՝ հաստատված դեկանի կողմից  • Տեղեկանք բուհից (պարտադիր պետք է նշված լինի առկա և վճարովի համակարգում սովորելու փաստը, ուսման վարձի չափը, ուսանողն օգտվում է բուհում գործող զեղչից, թե ոչ (զեղչից օգտվելու պարագայում անհրաժեշտ է նշել նաև զեղչված գումարի չափը)  • Երեխաների ծննդյան վկայականների պատճենները  • Փոխանցման հաշիվ։ ...

    Կարդալ ավելին
  • Այսօր՝ սեպտեմբերի 4-ին, սպանություն է տեղի ունեցե Արարատի մարզում։ Ժամը 01։20-ի սահմաններում «Էրեբունի» բժշկական կենտրոնից Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն հայտնել են, որ «կրծքավանդակի առաջնային պատի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ և «որովայնի առաջնային պատի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի երիտասարդ, իսկ մեկ այլ երիտասարդ էլ տեղափոխվել է «ձախ ուսագոտու փակ հյուսվածքների սալջարդ, ալկոհոլային թունավորում» ախտորոշմամբ։  Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել Ոստիկանության Արարատի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ Սևան Քոչարյանի և Ոստիկանության Մասիսի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի օպերգծով տեղակալ Արթուր Զաքարյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնի քննիչները՝ բաժնի պետ Սամվել Անդրիասյանի գլխավորությամբ։ Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածներն են՝ Երևան քաղաքի Նուբարաշեն վարչական շրջանի բնակիչներ՝ 25-ամյա Ստեփան Մինասյանը, 45-ամյա Եղիշ Հայրապետյանը և 21-ամյա Հարություն Մանուկյանը։ Վերջինիս բնակության վայրը ճշտվում է։  Պարզվել է նաև, որ նրանք հիվանդանոց են տեղափոխվել ժամը 00։15-ի սահմաններում, Երևան-Երասխավան ավտոճանապարհի «Կոնտինենտալ» ռեստորանային համալիրի մոտից։  Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նրանք մասնակցելիս են եղել ինչ-որ միջոցառման, այնուհետև արդեն ռեստորանի բակում կենցաղային հարցերի շուրջ վիճաբանություն է տեղի ունեցել նշված անձանց միջև, որի ընթացքում նրանք ստացել են սուր ծակող-կտրող գործիքից հարվածների հետքեր, և հիվանդանոց տեղափոխված Ս. Մինասյանը գիտակցության չգալով՝ մահացել է։ Շարունակությունն՝ այստեղ Նյութի աղբյուր՝ http://shamshyan.com/hy/article/2017/09/04/1076405/ ...

    Կարդալ ավելին
  • Երեկ՝ սեպտեմբերի 3-ին, հիվանդանոցում մահացել է Կոտայքի մարզի Գողթ գյուղի բնակիչ՝ 46-ամյա Զոհրապ Պետրոսյանը։  Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս հիվանդանոց էր տեղափոխվել սեպտեմբերի 2-ին Գառնի-Գեղարդ ավտոճանապարհի Գողթ գյուղի վարչական տարածքում տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետևանքով։  Դեպքի վայրում աշխատանքները ղեկավարող Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի ավագ հետաքննիչ Վահե Հարությունյանի կողմից նախապատրաստված նյութերը փոխանցվել են Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին, որտեղ բաժնի պետ Հրաչ Ղազարյանի կողմից ստեղծվել է քննչական խումբ։ Խմբում ներգրավված քննիչի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։  Շարունակությունն՝ այստեղ Նյութի աղբյուր՝   http://shamshyan.com/hy/article/2017/09/04/1076403/ ...

    Կարդալ ավելին
  • Արդեն 6 ժամից ավելի է Արագածոտնի մարզի Բյուրական գյուղի բնակիչներն Արագածոտնի մարզպետարանի, ոստիկանության Աշտարակի բաժնի Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արագածոտնի մարզային փրկարարական վարչության հրշեջների հետ, վտանգելով իրենց կյանքը, մի իսկական պայքարի են ելել Բյուրականի անտառներում առաջացած խոշոր հրդեհի դեմ:  Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը` աշխատանքները ղեկավարում են Աշտարակի ոստիկանապետ Ալբերտ Երիցյանը, Արագածոտնի մարզպետ Աշոտ Սիմոնյանը, Բյուրականի գյուղապետ Զարզանդ Բաբայանը, ովքեր մի քանի խմբերով անտառի տարբեր հատվածներում պայքարում են կրակի տարածման դեմ:  Շարունակությունն՝ այստեղ Նյութի աղբյուր՝   http://shamshyan.com/hy/article/2017/09/03/1076383/ ...

    Կարդալ ավելին
  • Ծնվել է  «Քառօրյա պատերազմ»-ի ժամանակ զոհված Քյարամ Սլոյանի եղբոր որդին, ում անունը հորեղբոր անունով Քյարամ են դրել ...

    Կարդալ ավելին
  • ԱՄՆ ներկայիս նախագահ Դոնալդ Թրամփը բազմիցս պահանջել է իրեն դեր տալ ֆիլմերում՝ իրեն պատկանող շենքերում նկարահանումներ իրականացնելու թույլտվության համար։ Այս մասին պատմել է հայտնի հոլիվուդյան դերասան Մեթ Դեյմոնը Hollywood Reporter-ի հետ հարցազրույցում։ «Այսպես էր՝ եթե ցանկանում էիր նկարահանում իրականացնել նրա շինություններից մեկում, պետք է նրա համար դեր գրեիր»,-ասել է Դեյմոնը։ Նրա խոսքով՝ անհրաժեշտ էր նկարահանման ժամանակ Թրամփին անունով դիմելը։ Թրամփի մասնակցությամբ որոշ տեսարաններ հետագայում կտրվել են ֆիլմերից։ Դեյմոնը նշել է, որ անձամբ երբեք չի հանդիպել Թրամփի հետ։ Թրամփը մի քանի տասնյակ դերեր է ունեցել ֆիլմերում ու սերիալներում։ Գրեթե բոլոր դերերում նա ինքն իրեն է մարմնավորել։ ...

    Կարդալ ավելին
  • Մասիս Պողոսյանին հունից հանեցին «Կիսբաբաց Լուսամուտներ»-ի «Մտորումներից հետո» թողարկման ժամանակ մոր` Կարինե Ասլանյանի խոսքերը: Այդ խոսքերից բորբոքված երկրի թիվ մեկ թոք շոու է եկել պատիվ պահանջելու հարազատ մորից: Մասիսը շարունակում է պնդել` մայրն ունի վարքի հետ խնդիրներ, իսկ մոր և մորաքրոջ կողմից հնչած մեղադրանքները՝ իր կնոջ ու զոքանչին զրպարտություն են: ...

    Կարդալ ավելին
  • Հյուսիսային Կորեան միջուկային փորձարկում է իրականացրել, որի հզորությունը կարող էր 1945 թ. Նագասակիի վրա նետված ատոմային ռումբից 5 անգամ մեծ լինել: Հաղորդվում է, որ սեպտեմբերի 3-ին Հյուսիսային Կորեայում միջուկային պայթյունի հզորությունը կազմել է 100 կիլոտոննա: Իսկ Նագասակիի վրա նետված ատոմային ռումբի հզորությունը 20 կիլոտոննա է եղել, Հիրոսիմայի վրա՝ 13 կիլոտոննա: Ավելի վաղ Հյուսիսային Կորեան հայտարարել էր, որ հաջողությամբ ջրածնային ռումբ է փորձարկել: ...

    Կարդալ ավելին
  • Այսօր՝ սեպտեմբերի 3-ին, Հայաստան է այցելել Բելառուսի Հանրապետության Արտակարգ իրավիճակների նախարար Վլադիմիր Վաշչենկոն:  Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, «Զվարթնոց» օդանավակայանից Բելառուսի ԱԻ նախարար Վ. Վաշչենկոն Հայաստանում Բելառուսի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Իգոր Նազարուկի և ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարի տեղալակալ Արա Նազարյանի ուղեկցությամբ այցելեց Երևանի քաղաքային պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարար, երջանկահիշատակ Մեծ Հայ, Մեծ մտավորական, քաղաքական գործիչ, Հայաստանի թիվ 1 փրկարար, ժողովրդի կողմից սիրված և մեծ հարգանք վայելած Արմեն Հենրիկի Երիցյանի հիշատակին: Շարունակությունն՝ այստեղ Նյութի աղբյուր՝   http://shamshyan.com/hy/article/2017/09/03/1076372/ ...

    Կարդալ ավելին

ՖԲՀ

Քաղաքականություն