• Այսօր՝ սեպտեմբերի 23-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 08։40-ի սահմաններում Դարբնիկ գյուղի բնակիչ՝ 22-ամյա Արթուր Վիրաբյանը Դարբնիկ գյուղի կենտրոնական ճանապարհին իր վարած Audi А18 Т մակնիշի 81 QО 888 համարանիշի ավտոմեքենայով թիվ 3 տան մոտ վրաերթի է ենթարկել 2 հետիոտնի։  Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածներին տեղափոխել Մասիսի բժշկական կենտրոն։  Վիրավորներին առաջինը օգնության են հասել գյուղացիները և այդ պահին վրաերթի վայրի հարևանությամբ գտնվող գյուղի միջնակարգ դպրոցում ծառայություն կատարող Ոստիկանության Մասիսի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչ Տիգրան Գալստյանն ու Ոստիկանության Մասիսի բաժնի պարեկապահակային ծառայության ավագ ոստիկան Գևորգ Համբարձումյանն ու Պաշտպանության նախարարության զինվորներ։  Շարունակությունն՝ այստեղ Նյութի աղբյուր՝   http://shamshyan.com/hy/article/2017/09/23/1078052/ ...

    Կարդալ ավելին
  • Այսօր Բաքվում ընթացքող Եվրանեսթ ԽՎ-ի համաժողովին ելույթով հանդես է եկել հայկական պատվիրակության ղեկավար Արմեն Աշոտյանը: Կոնֆերանսի ընդմիջմանը հայկական պատվիրակությունը նաև հանդես է եկել մամուլի ասուլիսով, որի տեսագրությունը ներկայումս տեխնիկական պատճառով հնարավոր չէ տրամադրել: Այս մասին հավելյալ տեղեկատվություն կտրամադրենք մի փոքր ուշ: Մամուլի ասուլիսից հետո լրագրող, տխրահռչակ «Խաղաղության պլատֆորմի» ներկայացուցիչ Սյուզան Ջաղինյանը փորձել է սադրանքների դիմել, ինչին համարժեք արձագանքել է հայկական կողմը: Մեր պատվիրակությունը դիմել է նաև համաժողովի կազմակերպիչներին՝ միջոցներ ձեռնարկելու հետագայում նմանատիպ սադրանքները բացառելու համար: Այս մասին տեղեկացնում է ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի ֆեյսբուքյան էջը: ...

    Կարդալ ավելին
  • Ստամբուլի Աթաթուրքի օդանավակայանում  փլուզված Cessna Citation 650 ինքնաթիռը պատկանում էր Ադրբեջանի գործարարին: Ինչպես տեղեկացնում է FBH.am-ը, այս մասին գրում են թուրքական լրատվամիջոցները: Տեղեկատվության համաձայն, օդանավակայանից մեկնող օդանավը ունեցել է տեխնիկական խնդիրներ և անձնակազմը որոշել է շտապ ետ վերադառնալ: Արտակարգ վայրէջքի ժամանակ ինքնաթիռը հեռացել է թռիչքուղուց, բաժանվել երեք մասի և այրվել է: Վթարի ժամանակ 4 մարդ վիրավորվել է՝ ուղևորը, բորտուղեկցորդուհին և երկու օդաչու: Թուրքական ԶԼՄ-ների տվյալներով, ինքնաթիռը պատկանում է ադրբեջանցի գործարարներից մեկին, ում անունը չի նշվում: ...

    Կարդալ ավելին
  • Այսօր Բաքվում ընթացող Եվրանեսթ ԽՎ-ի կողմից կազմակերպված համաժողովին ելույթով հանդես է եկել Եվրանեսթ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար, ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը: Արմեն Աշոտյանը շնորհակալություն է հայտնել Եվրանեսթ ԽՎ-ի քարտուղարությանը և Ադրբեջանի պատվիրակությանը՝ համաժողովի կազմակերպման և հրավերի համար, անդրադարձել հայկական պատվիրակության՝ Բաքու ժամանելու որոշմանը՝ նշելով, որ որոշումը մեծապես պայմանավորված է եղել այն հանգամանքով, որ Հայաստանը, նախևառաջ, իրեն համարում է եվրոպական արժեհամակարգի կրող և ընտանիքի մաս, հետևաբար չէր կարող զերծ մնալ նման կարևոր համաժողովին մասնակցությունից և քննարկումներից: Այս համատեքստում Արմեն Աշոտյանն ընդգծել է Եվրանեսթ ԽՎ-ին Հայաստանի մասնակցությունը, կարևորել նոյեմբերին Բրյուսելում ՀՀ - ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրումը: Արմեն Աշոտյանը նաև անդրադարձել է համաժողովի ընթացքում ադրբեջանական մի շարք բանախոսների՝ կանանց առողջապահության և սոցիալական խնդիրների համաժողովի հարթակը հակահայկական պրոպագանդայի վերածելու փորձերին և նշել, որ հայկական պատվիրակությունը Բաքվում է համաժողովի բուն թեմաների, այլ ոչ թե Լեռնային Ղարաբաղի հակամարտության քննարկման համար: Արմեն Աշոտյանը նաև ընդգծել է այն հանգամանքը, որ հակամարտություններում տուժում են հակամարտող բոլոր կողմերը, ուստի անհրաժեշտ է լսել բոլոր կողմերին և առկա հարցերը քննարկել մարդու իրավունքների և մարդասիրության շրջանակներում՝ անկախ քաղաքական, էթնիկական և կրոնական տարբերություններից: Արմեն Աշոտյանը հորդորել է նաև ադրբեջանական կողմին գալիք սերունդներին չսնել հայատյացությամբ և քսենոֆոբիայով, ինչն իր բացասական հետևանքներն է ունենալու ողջ տարածաշրջանի համար: Արմեն Աշոտյանն անդրադարձել է նաև ադրբեջանական կրթական համակարգում հակահայակական կարծրատիպերի ձևավորման խնդիրներին, հորդորել արմատախիլ անել հայատյացությունն ու քսենոֆոբիան: Ելույթի ավարտին Արմեն Աշոտյանը Ադրբեջանի կրթության փոխնախարարին է փոխանցել «Azerbajan: childhood in hate» աշխատությունը, որն ապացուցում է հայատյացության և ատելության քարոզչությունը Ադրբեջանում։ ...

    Կարդալ ավելին
  • Վերնիսաժի մոտ սպանության համար հետախուզվողներից մեկին գտել են. նա ձերբակալվել է ...

    Կարդալ ավելին
  • SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Ոստիկանության Երևան քաղաքի բաժիններից մեկում հետաքննություն է սկսվել երեկ՝ սեպտեմբերի 21-ին, Ոստիկանություն դիմած 57-ամյա Միխայիլ Կ.-ի դիմումի կապակցությամբ։  Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս ոստիկաններին հայտնել է, որ նույն օրը, ժամը 14։00-ի սահմաններում եղբոր աղջիկը՝ 14-ամյա Ի. Կ.-ն դուրս է եկել տանից և նրա գտնվելու վայրի մասին ոչ մի տեղեկություններ չունեն։  Ահազանգով նշված հասցե մեկնած հետաքննչական բաժանմունքի ավագ հետաքննիչին երեխայի մայրը՝ 43-ամյա Ա. Ս.-ն, հայտնել է, որ սույն թվականի օգոստոսին իր աղջկա ծանոթ Արտակ Հ.-ն սեռական հարաբերություններ է ունեցել երեխայի հետ։  Շարունակությունն՝ այստեղ Նյութի աղբյուր՝   http://shamshyan.com/hy/article/2017/09/22/1077987/ ...

    Կարդալ ավելին
  • SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նապոլիոն Օհանյանի եղբոր տղան՝ Կապան քաղաքի բնակիչ՝ 26-ամյա Նարեկ Օհանյանը, ով կասկածվում էր Lexus մակնիշի 55 CC 550 համարանիշի ավտոմեքենայով Կապանի բնակիչ՝ 9-ամյա Օքսաննա Գրիգորյանին հուլիսի 21-ին մահվան ելքով վրաերթի ենթարկելու մեջ, Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի (նստավայրը՝ Կապան) դատավոր Դավիթ Սարգսյանի կողմից դատապարտվել է ազատազրկման՝ 1 տարի 6 ամիս ժամկետով։  Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս նաև ենթարկվել է վարչական պատասխանատվության՝ 150 հազար դրամի չափով, և Ն. Օհանյանը դատարանի դահլիճից տեղափոխվել է Գորիսի բանտ, որտեղ կրելու է իր պատիժը։  Շարունակությունն՝ այստեղ Նյութի աղբյուր՝   http://shamshyan.com/hy/article/2017/09/22/1077983/ ...

    Կարդալ ավելին
  • Երեկ՝ սեպտեմբերի 21-ին, վիճաբանություն-ծեծկռուտք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 21։00-ի սահմաններում Վարդենիսի կայազորային հոսպիտալ է տեղափոխվել մի քաղաքացի՝ կրծքավանդակի մասում ստացած վնասվածքով։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հոսպիտալ են մեկնել Ոստիկանության Վարդենիսի բաժնի օպերատիվ խումբը, ովքեր պարզել են, որ վիրավորը Գեղարքունիքի մարզի Ակունք գյուղի բնակիչ՝ 31-ամյա Էդվարդ Խաչատրյանն է։  Ոստիկանները պարզել են նա, որ նա հոսպիտալ է տեղափոխվել «Սուրբ Վարդան» կոչվող սրբավայրի մոտից, որտեղ վիճաբանություն է տեղի ունեցել Ակունք գյուղի բնակիչներ Է . Խաչատրյանի, 35-ամյա Էդմոն Խաչատրյանի, 40-ամյա Էդիկ Խաչատրյանի և 45-ամյա Մհեր Պապեյանի միջև, որի ժամանակ Մ. Պապեյանը դանակի հարվածներ է հասցրել Էդվարդ Խաչատրյանին։  Շարունակությունն՝ այստեղ Նյութի աղբյուր՝   http://shamshyan.com/hy/article/2017/09/22/1077969/ ...

    Կարդալ ավելին
  • Ադրբեջանի Բալաքենի շրջանում երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է ԱՊԱ գործակալությունը: Ինչպես հայտնել են Սեյսմոլոգիական ծառայության հանրապետական կենտրոնից, երկրաշարժը գրանցվել է այսօր՝ տեղի ժամանակով 13:06-ին, Բալաքենի շրջանի տարածքում: Ստորգետնյա ցնցումների մագնիտուդը կազմել է 3,8, դրանք գրանցվել են 5 կիլոմետր խորության վրա: Երկրաշարժը չի զգացվել: ...

    Կարդալ ավելին
  • Սեպտեմբերի 21-ին կայացավ Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի նախագահության նիստ, որում ֆեդերացիայի նախագահ Արթուր Բաղդասարյանն իր ղեկավարման ընթացքում կատարված աշխատանքները ներկայացնելուց հետո հրաժարական տվեց: Նա իր այդ որոշումը պատճառաբանել է ծանրաբեռնված լինելով: Քվեարկությամբ Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի նոր նախագահ ընտրվեց Երևանի քաղաքապետի խորհրդական Հրաչյա Մուրադյանը: Նա ֆեդերացիայում Արթուր Բաղդասարյանի տեղակալն էր և ղեկավարում էր Երևանի վոլեյբոլի ֆեդերացիան: ...

    Կարդալ ավելին
Загрузка...

Քաղաքականություն