• Aysor.am-ը գրում է՝ Տավուշի մարզի Ներքին Կարմիրաղբյուր գյուղում երեկ պայմանագրային զինծառայողի մահը, պարզվել է, սպանություն է, այդ մասին Aysor.am-ը տեղեկանում է ոստիկանության լրատվական ծառայությունից: Ըստ աղբյուրի, օգոստոսի 17-ին, ժամը 15.10-ին, ոստիկանության Տավուշի բաժնում ահազանգ է ստացվել, որ Ներքին Կարմիրաղբյուր գյուղի «Չնգիլ» կոչվող հանդամասում այրված ավտոմեքենա կա:  Մեկնած օպերատիվ խումբը Ներքին Կարմիրաղբյուր-Պառավաքար ճանապարհի 4-րդ կմ-ին՝ ճանապարհի երթևեկելի մասից ձախ, հայտնաբերել է ձորը գլորված «ՎԱԶ-2106» մակնիշի այրված ավտոմեքենա, որի սրահում հայտնաբերվել է 1985 թ. ծնված  Վ. Գ.-ի մոխրացած դիակը: Օգոստոսի 17-ին, ժամը 22.30-ին, ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ օգոստոսի 16-ին, ժամը 21.00-ի սահմաններում, 1980 թ. ծնված Ա. Լ.-ն անձնական հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ ծեծելով սպանել է Վ. Գ.-ին, նստեցրել նշված ավտոմեքենան, այնուհետև գլորել ձորն ու այրել: Շարունակությունն՝ այստեղ ...

    Կարդալ ավելին
  • Իսպանիայի ոստիկանությունը հայտնել է երկրորդ ահաբեկչությունը կանխելու մասին, որը պետք է հետեւեր Բարսելոնում կատարված հարձակմանը: 4 կասկածյալները գնդակահարվել են, եւս մեկ հարձակվող վիրավորվել է Բարսելոնից հարավ-արեւմուտք գտնվող Կամբրիլս փոքր քաղաքում անցկացված գործողության ընթացքում, հայտնում է BBC Russia-ն (http://www.bbc.com/russian/news-40971026): Իսպանացի բժիշկների տեղեկություններով՝ հարձակվողները 7 մարդու են վիրավորել, այդ թվում՝ ոստիկանի: Իսպանական լրատվամիջոցները հայտնում են, որ ուրբաթ գիշերը Կամբրիլսում հարձակվողներն ամենագնացով մի քանի մարդու վրաերթի են ենթարկել՝ նրանց վնասվածքներ պատճառելով: Կարճատեւ հետապնդումից հետո կասկածյալների ավտոմեքենան կողաշրջվել է, հայտնում է La Vanguardia-ն: Նրանք փորձել են մեքենայից դուրս գալ, որից հետո ոստիկանները նրանց վրա կրակել են: Հիշեցնենք, որ օգոստոսի 7-ին միկրոավտոբուսը Բարսելոնի տուրիստական կենտրոնում մխրճվել է մարդկանց բազմության մեջ: Կատալոնիայի ՆԳՆ-ն հաստատել է 13 մարդու մահը, ավելի քան 50 մարդ տուժել է:  ...

    Կարդալ ավելին
  • Կատալոնիայի կառավարությունը եռօրյա սուգ է հայտարարել Բարսելոնայի կենտրոնում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո։ Ավելի վաղ Բարսելոնայի քաղաքապետ Ադա Կոլաուն հայտարարել էր, որ օգոստոսի 18-ին՝ ժամը 12.00-ին լռության րոպե կհայտարարվի։ Վերջին տվյալներով՝ զոհվել է 14, վիրավորվել 100-ից ավելի մարդ։ Ոստիկանությունը կարծում է, որ Բարսելոնայի և Կամբրիլսի հարձակումներին և Ալկանարի պայթյուններին մասնակից է ոչ ավել քան 8 հոգի։ ...

    Կարդալ ավելին
  • Բարսելոնայի կենտրոնում փիքափը հետիոտներին վրաերթի է ենթարկել, ինչից հետո երկու զինված անձ ներխուժել են քաղաքի ռեստորաններից մեկը: Փիքափը շարժվել է Բարսելոնայի տուրիստական կենտրոնում հավաքված մարդկանց ուղղությամբ, կան վիրավորներ: Ռամբլա փողոցը շրջափակվել է, փակվել է մետրոն: Դեպքի վայր են ժամանել շտապ օգնության ավտոմեքենաներ: Ոստիկանությունը հայտարարել է, որ տեղի ունեցածը համարվում է ահաբեկչություն: Իշխանությունները տեղեկացնում են, որ խոսքը գնում է սպիտակ ավտոմեքենայի մասին: Վարորդը դեպքի վայրից փախուստի է դիմել, ոստիկանությունը նրան է որոնում: ...

    Կարդալ ավելին
  • Կուսակցական աշխատանքի ռեստարտ է տրվել, լուրջ աշուն է սպասվում. Շարմազանով: ...

    Կարդալ ավելին
  • Այսօր՝ օգոստոսի 17-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Արգիշտի Տոնոյանը միջնորդություն է ներկայացրել Երևան քաղաքի Կենտրոն և Նորք- Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը՝ որպես խափանման միջոց, երկամսյա կալանքի որոշում կայացնի Երևան քաղաքի 16 թաղամասի բնակիչ՝ 29-ամյա Արազ Փիլոսյանի նկատմամբ։  Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ա. Փիլոսյանը կասկածվում է օգոստոսի 13-ին Սեբաստիա փողոցում իր վարած BMW մակնիշի 35 GM 575 համարանիշի ավտոմեքենայով Երևան քաղաքի Արամ Խաչատրյան փողոցի բնակիչ՝ 81-ամյա Աչիկո Շագոյանին մահվան ելքով վրաերթի ենթարկելու և անօգնական թողնելու, դեպքի վայրից էլ փախուստի դիմելու մեջ, սակայն ժամեր անց նա Մալաթիայի ոստիկանների և քննիչների բացատրական գործողությունների արդյունքում մեղակայականով ներկայացել էր ոստիկանության Մալաթիայի բաժին։  Դատավոր Մնացական Մարտիրոսյանը դռնփակ դատական նիստն անցկացնելով և խորհրդակցական սենյակից վերադառնալով՝ որոշեց բավարարել ՀԿԳ ավագ քննիչ Ա. Տոնոյանի միջնորդությունը և Ա. Փիլոսյանը կալանավորվեց և տեղափոխվեց Նաբարաշենի բանտ։  Շարունակությունն՝ այստեղ Նյութի աղբյուր՝   http://shamshyan.com/hy/article/2017/08/17/1074864/ ...

    Կարդալ ավելին
  • Բարսելոնայի կենտրոնում փիքափը հետիոտներին վրաերթի է ենթարկել, ինչից հետո երկու զինված անձ ներխուժել են քաղաքի ռեստորաններից մեկը:  Փիքափը շարժվել է Բարսելոնայի տուրիստական կենտրոնում հավաքված մարդկանց ուղղությամբ, կան վիրավորներ: Ռամբլա փողոցը շրջափակվել է, փակվել է մետրոն: Դեպքի վայր են ժամանել շտապ օգնության ավտոմեքենաներ: Վիրավորների թիվը ներկա դրությամբ հայտնի չէ, զոհվել է մեկ, տուժել  նվազագույնը 20 մարդ:   ...

    Կարդալ ավելին
  • Օգոստոսի 12-ին «Խոսրովի անտառ» պետական արգելոցի, ինչպես նաև մինչ այդ ՀՀ Վայոց ձորի մարզի Արտավան համայնքի հարակից տարածքներում բռնկված հրդեհների պատճառով տեղի վայրի կենդանիները և թռչունները տեղափոխվել են հարակից անվտանգ շրջաններ: ՀՀ բնապահպանության նախարարությունը կոչով դիմում է հանրապետության բնակչությանը հրդեհների հետևանքով ստեղծված իրավիճակից ելնելով զգոնություն և զգուշություն ցուցաբերել, միաժամանակ հորդորում է չվնասել աղետի պատճառով տեղափոխված կենդանիներին։ Նախարարությունը դիմել է նաև որսորդներին` օգոստոսի 26-ից սկսվող սիրողական որսաշրջանի ժամանակ հնարավորինս զերծ մնալ ՀՀ Արարատի, Կոտայքի, Վայոց ձորի, Գեղարքունիքի մարզերի որսահանդակների բարձրադիր գոտիներում որս իրականացնելուց:  ՀՀ բնապահպանության նախարարը հանձնարարել է Բնապահպանական պետական տեսչությանը ուժեղացված հսկողություն սահմանել վերոհիշյալ շրջաններում՝ հատուկ ուշադրության կենտրոնում պահելով կարմիրգրքային կենդանիներին: ...

    Կարդալ ավելին
  • Օգոստոսի 16-ին, ժամը 14.50-ին, «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Բյուզանդի փողոցի թիվ 1 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 6-ամյա տղայի: Ոստիկանությունից հայտնում են, որ տղան մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն: ...

    Կարդալ ավելին
  • Կարեն Կարապետյանն ու Արցախի վարչապետը ջրային մոտոցիկլետ են վարում: ...

    Կարդալ ավելին
Загрузка...

ՖԲՀ

Քաղաքականություն