• Ֆուտբոլի Լոնդոնի «Արսենալ»-ը ընկերական խաղում հաղթեց ֆրանսիական ՊՍԺ-ին: FBH.am-ի հաղորդմամբ՝ Սինգապուրում ընթացող «International Champions Cup»-ի շրջանակում Լոնդոնի «Արսենալ»-ը երկրորդ խաղում մրցեց ՊՍԺ-ում: «Զինագործները» հաղթեցին 5:1 հաշվով: Հայաստանի ազգային թիմի ավագ Հենրխ Մխիթարյանը մեկարկային կազմում էր, բայց փոխարինվեց երկրորդ կեսի 66-րդ րոպեին:  Հիշեցնենք, որ սա «Արսենալ»-ի վերջին հանդիպումն էր Սինգապուրում: ...

    Կարդալ ավելին
  • «Յուվենտուսը» պաշտոնապես հայտարարել է «Բարսելոնայի» 16-ամյա հարձակվող Պաբլո Մորենոյի տրանսֆերը գնելու մասին։ Մորենոն կատալոնական ակումբի ակադեմիա էր տեղափոխվել «Գրանադայից», 6 տարի առաջ։ Այս ընթացքում նա դարձել է ավելի քան 200 գոլի հեղինակ։ 16-ամյա Մորենոն, ով դեռևս խաղալու է թուրինյան ակումբի երիտասարդական թիմում, կանոնավոր հրավիրվում է Իսպանիայի մինչև 16 տարեկանների հավաքական։ Ոչ պաշտոնական տեղեկությունների համաձայն, Մորենոյի տրանսֆերի համար «Յուվենտուսը» վճարել է 3 միլիոն եվրո։ ...

    Կարդալ ավելին
  • Երևանի «Արարատի» մամուլի քարտուղարությունը ներկայացրել է թիմի երկու նորեկներին: Ակումբի հետ պայմանագրեր են կնքել 20-ամյա Դմիտրի Օստրովսկին, դիրքը՝ եզրային կիսապաշտպան: Եվ  21-ամյա հենակետային կիսապաշտպան Ֆեդոր Ստուկալովը: Ստուկալովի վերջին ակումբը եղել է Մոսկվայի «Լոկոմոտիվը»: Ֆեդորը եղել է մոսկովյան ակումբի երիտասարդական թիմի ավագը: «Արարատը» պայմանագիր է կնքել նաև «Էրեբունիի» ֆուտբոլիստ Դավիդ Զախարյանի հետ:   ...

    Կարդալ ավելին
  • Ծանրամարտի Հայաստանի պատանեկան, երիտասարդական թիմերը շարունակում են մեդալներ նվաճել Եվրոպայի առաջնությունում FBH.am-ի հաղորդմամբ՝ իտալական Միլան քաղաքում շարունակվում է ծանրամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունը: 85 կգ քաշային պարգում պատանիների պայքարում Հայաստանի ներկայացուցիչ Գարիկ Կարապետկան պոկեց 115 կգ և հրեց 146 կգ: Երկամարտի 261 կգ արդյունքով դարձավ Եվրոպայի չեմպիոն: Նախօրեին Եվրոպայի չեմպիոն կոչումներն էին նվաճել Կարեն Մարգարյանը և Մարգարիտա Առաքելյանը: ...

    Կարդալ ավելին
  • Հայաստանի ֆուտբոլի հավաքականի և անգլիական «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հայտարարել է, որ լոնդոնյան ակումբում ավելի լավ է զգում իրեն, քան «Մանչեսթեր Յունայթեդում», որտեղ խաղում էր նախկինում: «Կյանքում պետք է պատրաստ լինես ցանկացած իրավիճակի: Ես շատ դժվար պահ ունեցա կարիերայում, սակայն աշխատեցի անցյալում թողնել այն: Գուցե ինչ-որ բան այնպես չգնաց, ինչպես կցանկանայի, սակայն կյանքը շարունակվում է»,-ասել է ֆուտբոլիստը, գրում է Soccer.ru-ն: Ըստ նրա, «Արսենալը» միշտ հարձակողական ֆուտբոլ է խաղացել: «Ժոզե Մոուրինյոյի օրոք թիմն այլ կերպ է խաղում: Ես ոչ ոքի չեմ ցանկանում քննադատել, դրանք տարբեր փիլիսոփայություններ են: Ուղղակի ուզում եմ ասել, որ «Արսենալում» ինձ ավելի լավ եմ զգում, քան ՄՅՈւ-ում: Այստեղ այլ փիլիսոփայություն է, այլ խաղաոճ և ակումբն էլ ուրիշ է»,-ասել է Մխիթարյանը: ...

    Կարդալ ավելին
  • Լեգենդար իտալացի Անդրեա Պիռլոն անցավ մարզչական աշխատանքի: Ըստ Ansa լրատվական գործակալության տվյալների՝ Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիան բանակցություններ է վարել Պիռլոյի հետ՝ Իտալիայի հավաքականում Ռոբերտո Մանչինիի մարզչական շտաբ մտնելու կապակցությամբ: Աղբյուրը վստահեցնում է, որ 39-ամյա իտալացին ընդունել է Ֆեդերացիայի առաջարկը: Պիռլոն ավարտեց կարիերան անցած տարվա վերջում, իսկ մայիսին կայացավ նրա հրաժեշտի խաղը: Նշենք, որ բառացիորեն մի քանի օր առաջ մամուլում գրում էին, որ Պիռլոն դարձել է Sky Sport-ի փորձագետ: ...

    Կարդալ ավելին
  • «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին գլխավոր մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնը, ով մայիսին գլխուղեղի արնազեղման պատճառով վիրահատության էր ենթարկվել, շնորհակալություն է հայտնել իրեն աջակցություն ցուցաբերած բժիշկներին և երկրպագուներին. «Առաջին հերթին ցանկանում շնորհակալություն հայտնել բժիշկներին, որոնց շնորհիվ այժմ այստեղ նստած եմ և ասում եմ այս բառերը: Շնորհակալ եմ իմ և իմ ընտանիքի անունից: Ինձ շատ են օգնել ամբողջ աշխարհից եկած աջակցական հաղորդագրությունները: Շնորհակալ եմ ձեր աջակցության համար: Ես մարզադաշտ կվերադառնամ մի փոքր ուշ, որպեսզի հետևեմ «Մանչեսթեր Յունայթեդի» խաղին: Ամենալավն եմ ցանկանում Ժոզե Մոուրինյուին և թիմին»,- Ֆերգյուսոնի խոսքը փոխանցում է «Մանչեսթեր Յունայթեդի» մամուլի ծառայությունը: ...

    Կարդալ ավելին
  • Երևանի «Փյունիկը» Եվրոպա լիգայի որակավորման երկրորդ փուլում ուժերը կչափի ղազախական «Տոբոլի» հետ: Առաջին հանդիպումը կկայանա այսօր` Երևանի ժամանակով ժամը 19:00-ին: Տալալաևի թիմի մեկնարկային կազմը հայտնի է «Փյունիկ» -  31. Եվգենի Կոբոզև 2. Սերոբ Գրիգորյան 33. Բորիս Կադիո 66. Մաքսիմ Ժեստոկով 18. Ալիկ Առաքելյան 30. Վահագն Հայրապետյան 15. Մաքսիմ Տրուսևիչ 23. Դենիս Վոյնով 7. Պետրոս Ավետիսյան 11. Մոհամեդ Կոնատե «Տոբոլ»-«Փյունիկ» հանդիպմանը կարող եք հետևալ նաև կայքում` սկսած ժամը 19;00-ից: ...

    Կարդալ ավելին
  • Միլանում շարունակվում է ծանրամարտի Եվրոպայի մինչև 15 և 17 տարեկանների առաջնությունը: Հայաստանի հավաքականը ներկայացնող 15-ամյա Մարգարիտա Առաքելյանը 75 կգ քաշային կարգում դարձել է չեմպիոն: Պոկում վարժությունում հայ ծարորդուհին բարձրացրել է 69 և 72 կգ, իսկ հրումում` 82, 87, 90 կիլոգրամները և երկամարտի 162 կգ-ով նվաճել է չեմպիոնի տիտղոսը: Թիմային պայքարում լավագույն քառյակում տեղ զբաղեցնելու դեպքում Հայաստանի աղջիկների հավաքականը Բուենոս Այրեսի պատանեկան Օլիմպիական խաղերի ուղեգիր կնվաճի: ...

    Կարդալ ավելին
  • Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Անդրե Շյուրլեն կարիերան կշարունակի «Ֆուլհեմում»: 27-ամյա գերմանացի ֆուտբոլիստը նոր ակումբում հանդես կգա վարձակալության հիմունքներով, հայտնում է լոնդոնցիների պաշտոնական կայքը: «Ֆուլհեմի» հետ, որը Չեմպիոնշիփի նախորդ մրցաշրջանի արդյունքներով դուրս է եկել անգլիական Պրեմիեր-լիգա, Շյուրլեի վարձակալական պայմանագիրը նախատեսված է 2 տարով: Ֆուտբոլիստը լոնդոնյան ակումբում հանդես կգա 14 համարի մարզաշապիկով: ...

    Կարդալ ավելին

Քաղաքականություն