• Ֆուտբոլի Հայաստանի եւ Լիխտենշտեյնի ազգային հավաքականների միջեւ ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայի առաջին տուրի խաղում կաշխատեն ալբանացի մրցավարներ: Այս մասին FBH.am-ի տեղեկություններով հայտնում է ՈւԵՖԱ-ի կայքը: Երեւանի «Հանրապետական» ստադիոնում կայանալիք հանդիպման գլխավոր մրցավար է նշանակվել Էնեա Յորգջին, որին եզրերում կօգնեն Ռիդիգեր Ցոկայն ու Էրմալ Բարուշին: Հիշեցնենք, որ Հայաստան – Լիխտենշտեյն խաղը կկայանա սեպտեմբերի 6-ին՝ ժամը 20:00-ին: Այդ հանդիպումից 3 օր անց Հայաստանի հավաքականը Սկոպյեում կխաղա մակեդոնացիների հետ: ...

    Կարդալ ավելին
  • «Լոնդոնի» Արսենալում ընտրել են ակումբի օգոստոսի լավագույն գոլի հեղինակին: Երկրպագուների քվեարկության արդյունքում լավագույնն է ճանաչվել «Չելսիի» դարպասը խփած առաջին գնդակը, որի հեղինակը Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանն է: Հիշեցնենք, որ ԱՊԼ-ի երկրորդ տուրի «Չելսի»-«Արսենալը» խաղում «զինագործները» պարտվեցին 2;3 հաշվով: ...

    Կարդալ ավելին
  • Ֆուտբոլի Հայաստանի ազգային թիմի կիսապաշտպան Արազ Օզբիլիսի կարծիքով ընտրանին շանսեր ունի հաղթելու Ազգերի լիգայում: «Նոր ակումբում ինձ լավ եմ զգում և ուրախ ե հավաքականին միանալու համար: Երեք հանդիպման եմ մասնակցել և ամեն խաղից հետո ինձ ավելի լավ եմ զգում: Պետք է լավ պատրաստվենք, քանի որ կարևոր խաղ է: Մենք շանսեր ունենք Ազգերի լիգայում: Եթե մենք մեր խաղը խաղանք, ապա ունենք հնարավորություններ»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Օզբիլիսը: Հայ կիսապաշտպանի խոսքով հիմա չկան ոչ ուժեղ, ոչ էլ թույլ հակառակորդներ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Ազգերի լիգայի շրջանակներում սեպտեմբերի 6-ին Երևանում կմրցի Լիխտենշտեյնի, իսկ սեպտեմբերի 9-ին արտագնա խաղում ուժերը կչափի Մակեդոնիայի ընտրանու հետ: ...

    Կարդալ ավելին
  • Լոնդոնի «Արսենալ»-ի մամուլի ծառայությունն անդրադարձել է Հայաստանի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանի ադրբեջանական «Ղարաբաղ»-ի դեմ խաղին: «Ֆուտբոլիստի անվտանգությունն ամենակարևորն է: Ֆուտբոլիստի հետ խոսելուց հետո կվերլուծենք իրավիճակը և որոշում կկայացնենք: ՈՒԵՖԱ-ն հայտնել է, որ կօգնեն Մխիթարյանին վիզա ստանալ և լինել թիմի հետ»,-գրում է Evening Standard-ը: ...

    Կարդալ ավելին
  • Ամերիկացի թենիսիստուհի Սերենա Ուիլյամսը դուրս է եկել ԱՄՆ-ի Բաց առաջնության քառորդ եզրափակիչ: Չորրորդ շրջանի խաղում Ուիլյամսը երեք սեթում հաղթել է Էստոնիայի ներկայացուցիչ Կայա Կանեպիին 6:0, 4:6, 6:3 հաշիվներով: Խաղը 1 ժամ 37 րոպե է տևել: Ուիլյամսը 4 կրկնակի սխալ է թույլ տվել և 7 հնարավոր բրեյք-փոինթներից իրացրել է 5-ը: Կանեպիի ակտիվում 4 էյս կա, 3 սխալ մատուցման ժամանակ և 2 բրեյք-փոինթ` հնարավոր 3-ից: Հիշեցնենք` Կանեպիի համար մրցաշարը մեկնարկել էր աշխարհի առաջին ռակետ, ռումինացի Սիմոնա Հալեպի նկատմամբ տարած հաղթանակով (6:2, 6:4), իսկ Սերենա Ուիլյամսը նախորդ խաղում ջախջախել էր իր քրոջը` Վինուսին (6:1, 6:2): US Open-ի կիսաեզրափակիչ դուրս գալու համար Սերենա Ուիլյամսը կխաղա մրցաշարի 8-րդ ռակետ, չեխ Կարոլինա Պլիշկովայի հետ: ...

    Կարդալ ավելին
  • «Ռեալի» գլխավոր մարզիչ Խուլեն Լոպետեգին խոսել է Պրիմերայի 3-րդ տուրում «Լեգանեսի» նկատմամբ տարած հաղթանակի մասին (4:1). «Բենզեմայի դու՞բլը. ամենակարևորն այն է, որ գոլերն ամբողջ թիմի աշխատանքի արդյունքն էին: Բենզեման հիանալի խաղացող է և միշտ այդպիսին է եղել: Ինչու՞ նա մրցաշրջանը չավարտի 30-40 գոլով: Պետք է արժանին մատուցենք նրան: Նա երջանիկ է և օգնում է թիմին: Ինչ վերաբերում է դարպասապահի ընտրությանը, ապա ես երկարաժամկետ ծրագիր չունեմ, բայց մենք որոշեցինք, որ կխաղա Կուրտուան: Մենք 3 հիանալի դարպասապահ ունենք, այդ իսկ պատճառով կփորձենք գտնել լավագույն լուծումը: Այս անգամ որոշեցինք, որ կխաղա Կուրտուան, բայց հիանալի այլընտրանքային տարբերակներ ունենք: Կեյլոր Նավասը մեր ֆուտբոլիստն է, նա հիանալի խաղաց «Ժիրոնայի» հետ, իսկ հետո ՈւԵՖԱ-ի կողմից ճանաչվեց լավագույն դարպասապահ»,- մարզչի խոսքերն է փոխանցում «Marca»-ն: Հիշեցնենք` բելգիացի դարպասապահ Տիբո Կուրտուայի նորամուտի խաղում «Ռեալը» 4:1 հաշվով ջախջախել է «Լեգանեսին»: ...

    Կարդալ ավելին
  • Սեպտեմբերի 1-ին տեղի է ունեցել Արցախի ֆուտբոլային լիգայի գավաթի եզրափակիչ հանդիպումը, որտեղ իրենց ուժերն են չափել «Լեռնային Արցախ» և «Ասկերան» թիմերը: Այս մասին հայտնում է Արցախի ֆուտբոլային լիգայի մամուլի քարտուղարությունը: Ստեփանակերտի թիմը ջախջախիչ` 9:0 հաշվով հաղթանակ է տարել և դարձել մրցաշարի առաջին հաղթողը: ...

    Կարդալ ավելին
  • Թենիսի ԱՄՆ-ի բաց առաջնության երրորդ շրջանում աշխարհի առաջին ռակետ Ռաֆայել Նադալը մրցել է ռուսաստանցի Կարեն Խաչանովի հետ (27), որը պարտություն է կրել 7:5, 5:7, 6:7 (7:9), 6:7 (3:7) հաշվով: Թենիսիստները հանդիպում էին 5-րդ անգամ: Առաջին անգամ Խաչանովին հաջողվել է մեկ սեթում հաղթել Նադալին: Պայքարը ել է տևել է 4 ժամ 25 րոպե: Նադալը չորրորդ շրջանում կմրցի Վրաստանի ներկայացուցիչ Նիկոլոզ Բասիլաշվիլիի հետ: ...

    Կարդալ ավելին
  • ՈՒԵՖԱ-ն պարզաբանել է Լոնդոնի «Արսենալ»-ի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանի մասնակցությունը ադրբեջանական «Ղարաբաղ» ակումբի հետ Ադրբեջանում կայանալիք խաղին: «ՈՒԵՖԱն կատարում է ստանդարտ գործառույթներ՝ ուղարկում է ակումբներին, ֆեդերացիաներին համապատասխան նամակներ, որով ֆուտբոլիստները կարողանան վիզա ստանալ և մասնակցել ՈՒԵՖԱ-ի հովանու ներքո անցկացվող մրցաշարին»,- նշվում է պարզաբանման մեջ: Ադրբեջանի ԱԳՆ մամուլի խոսնակ Հիքմեթ Հաջիևը ևս անդրադարձել է հայ ֆուտբոլիստին: «Ակումբներն իրենք պետք է որոշեն «Ղարաբաղ»-ի դեմ իրենց հայտացուցակը: Միայն դրանից հետո կարող ենք վերադառնալ այս հարցին: Եթե մեզ կապեն այս հարցին, ապա այդ ժամանակ կքննարկենք այն»,-  Հիքմեթ Հաջիևի խոսքերը փոխանցում է 1news.az-ը: ...

    Կարդալ ավելին
  • Մոնակոյում օգոստոսի 31-ին տեղի ունեցավ ֆուտբոլի Եվրոպայի լիգայի խմբային փուլի վիճակահանությունը։ 48 ակումբներ բաժանվեցին 12 խմբերի, յուրքանչյուրում՝ 4-ական թիմ։ Լոնդոնի «Արսենալը» տեղ գտավ E խմբում, որտեղ կխաղա Լիսաբոնի «Սպորտինգի», ուկրաինական «Վորսկլայի» եւ Ադրբեջանը ներկայացնող «Ղարաբաղի» հետ, փոխանցում է News.am-ը։ Հիշեցնենք, որ Եվրոպայի լիգայի գործող հաղթողն է Մադրիդի «Աթլետիկոն», որն այս տարի հանդես է գալու Չեմպիոնների լիգայում։ Եվրոպայի լիգայի հաղթողը նվաճում է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի ուղեգիր։ Եվրոպայի լիգա, խմբային մրցաշար A խումբ. «Բայեր» (Գերմանիա), «Լուդոգորեց» (Բուլղարիա), «Ցյուրիխ» (Շվեյցարիա), «ԱԷԿ Լարնակա» (Կիպրոս)։ B խումբ. «Զալցբուրգ» (Ավստրիա), «Սելթիկ» (Շոտլանդիա), «Լայպցիգ» (Գերմանիա), «Ռուսենբորգ» (Նորվեգիա)։ C խումբ. «Զենիթ» (Ռուսաստան), «Կոպենհագեն» (Դանիա), «Բորդո» (Ֆրանսիա), «Սլաիա» (Չեխիա)։ D խումբ. «Անդերլեխտ» (Բելգիա), «Ֆեներբահչե» (Թուրքիա), «Դինամո Զագրեբ» (Խորվաթիա), «Սպարտակ Տրնավա» (Սլովակիա)։ E խումբ. «Արսենալ» (Անգլիա), «Սպորտինգ» (Պորտուգալիա), «Ղարաբաղ» (Ադրբեջան), «Վերսկլա» (Ուկրաինա)։ F խումբ. Օլիմպիակոս (Հունաստան), «Միլան» (Իտալիա), «Բետիս» (Իսպանիա), «Դյուդելանժ» (Լյուքսեմբուրգ)։ G խումբ. «Վիլյառեալ» (Իսպանիա), Ռապիդ Վիենա» (Ավստրիա), «Սպարտակ» (Ռուսաստան), «Գլազգո Ռեյնջերս» (Շոտլանդիա)։ H խումբ. «Լացիո» (Իտալիա), «Մարսել» (Ֆրանսիա), «Այնտրախտ» (Գերմանիա), «Ապոլոն» (Կիպրոս)։ I խումբ. «Բեշիկթաշ» (Թուրքիա), «Գենկ» (Բելգիա), «Մալմո» (Նորվեգիա), «Սարպսբորգ» (Նորվեգիա)։ J խումբ. «Սեւիլիա» (Իսպանիա), «Կրասնոդար» (Ռուսաստան), «Ստանդարտ» (Բելգիա), «Ակհիսար» (Թուրքիա)։ K խումբ. «Դինամո Կիեւ» (Ուկրաինա), «Աստանա» (Ղազախստան), «Ռեն» (Ֆրանսիա), «Յաբլոնեց» (Չեխիա)։ L խումբ. «Չելսի» (Անգլիա), ՊԱՕԿ (Հունաստան), ԲԱՏԷ (Բելառուս), «ՄՕԼ Վիդի» (Հունգարիա)։ ...

    Կարդալ ավելին

ՖԲՀ

Քաղաքականություն