Գովազդի համար զանգահարել 099 999 409
    Загрузка...
  • Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ի և Ֆրանսիայի ազգային հավաքականի ֆուտբոլիս Պոլ Պոգբան խոսել է հայերեն: Համացանցում տարածված տեսանյութում, հարձակվողը ասել է. «Ինչ կա, ապե»: ...

    Կարդալ ավելին
  • Հայաստանի հավաքականի և անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը փոխարինվել է «Սենթ Էտյենի» հետ հանդիպման 26-րդ րոպեին: Նրա փոխարեն խաղադաշտ է մտել Մարկուս Ռեշֆորդը: Ըստ անգլիական ԶԼՄ-ների Մխիթարյանը ձգել է ազդրի մկանը: Վնասվածքի լրջությունը դեռևս հայտնի չէ: Հիշեցնենք, որ 16-րդ րոպեին Մխիթարյանը դարձել է գոլի հեղինակ` բացելով հանդիպման հաշիվը: ...

    Կարդալ ավելին
  • 16-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացել է Հենրիխ Մխիթարյանը` եզրափակելով իսպանացի Խուան Մատայի հիանալի փոխանցումը: ...

    Կարդալ ավելին
  • «Միլանը» պատրաստվում է առաջարկ անել Ալեքսիս Սանչեսի տրանսֆերի վերաբերյալ: Չիլիացի ֆուտբոլիստի պայմանագիրը Լոնդոնի «Արսենալի» հետ ավարտվում է կես տարուց, իսկ այն երկարաձգելու շուրջ բանակցությունները դեռևս չեն ստացվում: Այս հանգամանքից ցանկանում է օգտվել միլանյան ակումբը, որն, ինչպես ավելի վաղ տեղեկացնում էին իտալական ԶԼՄ-ները, պատրաստ է 110 մլն ֆունտ ծախսել՝ կազմն ուժեղացնելու համար: ...

    Կարդալ ավելին
  • Մադրիդի «Ռեալի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի՝ Instagram-ում հրապարակած նոր լուսանկարը քննարկումների ալիք է բարձրացրել: Ոսկե գնդակի դափնեկիրը լուսանկարվել է «Bugatti Vejron» ավտոմեքենայի հետ, որը ձեռք է բերել 2 մլն եվրոյով: ...

    Կարդալ ավելին
  • Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի շրջանակում «Մանչեսթեր Սիթին» սեփական հարկի տակ ընդունել էր «Մոնակոյին»: Երկրորդ խաղակեսում Սերխիո Ագուերոյի խփած գոլին պատասխանում է հյուրերի հարձակվող Ռադամել Ֆալկաոն: Հիշեցնենք, որ հանդիպումը ավարտվել է 5:3 հաշվով` հօգուտ «Մանչեսթեր Սիթիի»: ...

    Կարդալ ավելին
  • Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի առաջին խաղում «Մանչեսթեր Սիթին» սեփական հարկի տակ 5:3 հաշվով գերկամային հաղթանակ տարավ «Մոնակոյի» նկատմամբ: Հանդիպման 26-րդ րոպեին Ռահիմ Սթերլինգը բացել է հաշիվը: 6 րոպե անց Ռադամել Ֆալկաոն պատասխան գոլն է խփել: 40-րդ րոպեին Մբապեն առաջ է մղել ֆրանսիական թիմին: 10 րոպե անց Ֆալկաոն վրիպել  է 11 մետրանոցից: Ֆալկաոյի վրիպումից ոգևորվել են «Սիթիի» ֆուտբոլիստները և 58-րդ րոպեին Ագուերոն հաշիվը դարձրել է 2:2, իսկ 3 րոպե անց նույն Ֆալկաոն նորից առաջ է մղել հյուրերին: 71-րդ, 77-րդ և 82-րդ րոպեներին համապատասխանաբար Ագուերոյի, Սթոունզի և Սանեի գոլերը հաղթանակ են պարգևել Խոսեպ Գվարդիոլայի գլխավորած թիմին: ...

    Կարդալ ավելին
  • ՀՀ կառավարությունը ֆուտբոլի Հայաստանի երիտասարդական հավաքականի ֆուտբոլիստներ Հրաչիկ Գևորգյանին, Մարկ Գրիգորյանին, Հայկ Գալստյանին և Ալեքսանդր Հովհաննիսյանին մինչև 2019 թվականի  ամառային զորակոչը պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում կտա: Այդ մասին որոշման նախագիծն ընդգրկված է կառավարության փետրվարի 23-ի նիստի օրակարգում: Հրաչիկ Գևորգյանը հաշվառված է Արտաշատի տարածքային զինվորական կոմիսարիատում, Մարկ Գրիգորյանը՝ Մարտունու, Հայկ Գալստյանը և Ալեքսանդր Հովհաննիսյանը՝ Երևանի Կենտրոնի տարածքային զինվորական կոմիսարիատում: Նշված ֆուտբոլիստները հանդես են գալիս արտասահմանյան ակումբներում: ...

    Կարդալ ավելին
  • 1990 թ օգոստոսի 5-ին Երևանում ծնված Կարեն Թովմասյանն իրավամբ այսօր Հոլանդիայի ծանրամարտի պարծանքն է համարվում: Նա փետրվարի 18-ին արդեն 6-րդ անգամ հռչակվեց մեծահասակների Հոլանդիայի չեմպիոն ,ընդ որումոսկե մեդալ նավճեց իր համար նոր ՝ 94կգ քաշային կարգում: Նա նաև ծանրամարտի 2017թ Հոլադիայի առաջնության լավագույն ծանրոդրը ճանաչվեց: Երկաթախաղի հայազգի երիտասարդ վարպետը նման պատվի արժանացավ արդեն 7-րդ անգամ:  26 տարեկան հասակում նա արդեն բավական փորձառու արհեստավարժ ծանրորդ ու մարզիչ է: Կարենը 1999 թ ընտանիքի հետ Հայաստանից տեղափոխվել է Հոլանդիա, իսկ 14 տարեկանից Աշոտ Ղազարյանի ղեկավարությամբ Ամստերդամի Sportquest ակումբում սկսել է զբաղվել ծանրամարտով: Նա մազվելու 12 տարիների ընթացքում Հոլանդիայի մասշտաբով նշանակալի հաջողությունների է հասել: Կարենը 2004 թ մարզվել է Ամստերդամի Sportquest ակումբում, ապա նաև Դեվենտերում, իսկ 2011 թ հիմնել է ծանրամարտի սեփական ակումբը՝ Gewichthefclub Վիյհեում,որը հաջողությամբ գործում է մինչ օրս:  Թովմասյանը Հոլանդիայի պատանեկան, երիտասարդական ու մեծահասակների առաջնությունների 10-ակի չեմպիոն է, 7անգամ ճանաչվել է Հոլանդիայի լավագույն ծանրորդ, ինչպես նաև 2 անգամ դարձել է BeNeLuxi միության (այն ներառում է եվրոպական հարևան 3 երկրներ՝ Բելգիան, Հոլանդիան ու Լյուսենբուրգը) չեմպիոն: Այժմ նրան են պատկանում 85 կգ քաշային կարգի Հոլանդիայի թե՛ պոկում, և թե ՛ հրում վարժությունների ռեկորդները: Այժմ Թովմասյանի պոկում վարժության ռեկորդը հավասար է 163 կգ-ի ,իսկ հրումին էլ ՝ 198 կգ-ի: Կարենն փետրվարի 18-ին նոր հաջողություն արձանգրեց և իր մարզական կենսագրության ընթացքում արդեն 6-րդ անգամ հռչակվեց տղամարդկանց ծանրամարտի Հոլանդիայի չեմպոին,այս ն անգամ 94 քաշային կարգում: Իսկ ընդհանուր առմամբ դա երիտասարդ հայ ծանրորդի Հոլանդիայում տարբեր տարիքային խմբերում (պատանեկան, երիտասարդական և մեծահասակների) ՝ նվաճած արդեն 10-րդ ոսկե մեդալն է, որը յուրատեսակ ռեկորդ է:  Կարենն ,ով 2015թ հոկտեմբերի 11-ին Հոլանդիայում ամուսնացել էր հայուհի Ռեգինայի հետ, ու ինչպես իր նախորդ՝4-րդ և 5-րդ չեմպիոնական ոսկե մեդալը,այնպես էլ այս նորը՝6-րդը նվիրում իր սիրելի կնոջը: Ռեգինան առայժմ ոչ մի առնչություն չունի սպորտի հետ ,սակայն ամուսնությունից հետո սկսել է արդեն հետաքրքրվել սպորտով և մեծ ուշադրությամբ հետևում է ամուսնու մարզական հաջողություններին ու մրցելույթներին: Այժմ Կարեն Թովմասյանը շարունակում է մեծ եռանդով ու ջանադրաբար մարզվել ,որպեսզի հաջող հանդես գա ու պատվով ներկայացնի Հոլանդիան ապրիլի 1-9ը Խորվաթիայի Սպլիտ քաղաքում կայանալիք մեծահասակների ծանրամարտի 2017թ Եվրոպայի առաջնությունում: Նյութի աղբյուր` https://www.facebook.com/aram.ugujyan/posts/1212454628873192 ...

    Կարդալ ավելին
  • Անգլիայի Գավաթի 1/8 եզրափակիչ «Բլեքբերն»-«Մանչեսթեր Յունայթեդ» խաղում գոլային փոխանցմամբ աչքի ընկավ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը: Հանդիպման 27-րդ րոպեին Հենրիխ Մխիթարյանի ֆանտաստիկ փոխանցումից հետո մանկունյանցիների հարձակվող Մարկուս Ռեշֆորդը հավասարեցրեց հաշիվը` 1:1: ...

    Կարդալ ավելին

Քաղաքականություն