• Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» շարունակում է հավաք անցկացնել ԱՄՆ-ում: Մանչեսթերցիների և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը լուսանկարվել է «Մատանիների տիրակալ» ֆիլմում Մերի Բրենդիբուկին մարմնավորած անգլիացի դերասան Դոմինիկ Մոնագանի հետ: «Լոս Անջելեսում կորել եմ Դոմինիկ Մոնագանի հետ: Հիանալի էր տեսնել քեզ»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Մխիթարյանը: ...

    Կարդալ ավելին
  • Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը հերթական ոչ-ոքին խաղաց Գրան Պրիում: Մրցաշարի 7-րդ տուրում Արոնյանը կիսեց միավորը Անիշ Գիրիի հետ: Այս տուրից հետո Արոնյանն ունի 3,5 միավոր և կիսում է 7-14-րդ տեղերը: Մրցաշարային աղյուսակի առաջատար Թեյմուր Ռաջաբովը վաստակել է 5 միավոր: ...

    Կարդալ ավելին
  • «Այաքսի» կիսապաշտպան Աբդելհակ Նուրին, որը նախորդ շաբաթ ընկերական խաղի ժամանակ կորցրել էր գիտակցությունը, շարունակում է մնալ հիվանդանոցում: Ֆուտբոլիստի մոտ սրտի լուրջ և անդառնալի վնասվածքներ են հայտնաբերվել: Ինչպես հայտնել էին բժիշկները, նրա մոտ սրտի և գանգուղեղի հետ կապված խնդիրներ էին առաջացել: Հիվանդանոցում նրան արհեստական կոմայի մեջ էին դրել: ...

    Կարդալ ավելին
  • Կատալոնական «Բարսելոնան» համաձայնության է հասել պորտուգալական «Բենֆիկայի» հետ,- տեղեկացնում է «կապտանռնագույնների» պաշտոնական կայքը: Պորտուգալիայի ազգային հավաքականի պաշտպան Նելսոն Սեմեդուն պաշտոնապես դարձել է «Բարսելոնայի» ֆուտբոլիստ: 23-ամյա ֆուտբոլիստը հուլիսի 14-ին բուժզննում կանցնի կատալոնական ակումբում:  Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Բարսելոնան» «Բենֆիկային» Սեմեդուի տրանսֆերի դիմաց առաջարկել է 30 մլն եվրո, սակայն լիսաբոնյան ակումբը պահանջել էր 50 մլն եվրո:  Հիշեցնենք, որ Սեմեդուն «Բենֆիկայի» կազմում անցկացրած 65 խաղերում դարձել է 3 գոլի և 12 գոլային փոխանցման հեղինակ: ...

    Կարդալ ավելին
  • Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլում «Ալաշկերտի» հետ ոչ-ոքի խաղալուց հետո բելառուսական ԲԱՏԷ-ի երկրպագուները պահանջել են գլխավոր մարզիչ Ալեքսանդր Երմակովիչի հրաժարականը: Հանդիպումից հետո երկրպագուները վանկարկում էին «Հեռացիր»: Հիշեցնենք, որ պատասխան հանդիպումը կկայանա հուլիսի 18-ին Երևանում: ...

    Կարդալ ավելին
  • Իսպանիայի հարկային ծառայության աշխատակիցները խուզարկել են Մադրիդի «Ռեալի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի զբոսանավը,- հաղորդում է Hola.com-ը: Աղբյուրի համաձայն` երեք զինված գործակալները հայտնվել են այն ժամանակ, երբ «Ոսկե գնդակի» քառակի դափնեկիրը վերադառնում էր ռեստորանից: Ռոնալդուի վարձակալած զբոսանավի խուզարկությունը կատարվել է նրանց ներկայությամբ և տևել է 1.5 ժամ: Ավելի վաղ հաղորդվում էր, որ Իսպանիայի դատախազությունը Կրիշտիանուին մեղադրում է 14.7 միլիոն եվրոյի չափով հարկ չվճարելու մեջ:   ...

    Կարդալ ավելին
  • Աշխարհի առաջին ռակետ Էնդի Մարեյն Ուիմբլդոնի մրցաշարի քառորդ եզրափակչում անակնկալ պարտություն է կրել ամերիկացի Սեմ Քերիից` 3:6, 6:4, 6:7 (4:7), 6:1, 6:1: Կիսաեզրափակչում ամերիկացին կխաղա Ժիլ Մյուլեր-Մարին Չիլիչ զույգի հաղթողի հետ: Հիշեցնենք, որ շոտլանդացի Էնդի Մարեյը մրցաշարի գործող չեմպիոն է: ...

    Կարդալ ավելին
  • Հարձակվող Արշակ Կորյանը պայմանագիր է կնքել «Լոկոմոտիվ» ֆուտբոլային ակումբի հետ: Կորյանը վերջին երկու տարին վարձավճարով հանդես էր գալիս Նիդեռլանդներում: Կորյանի` «Լոկոմոտիվ»-ի հետ պայմանագրի մանրամասները չեն հաղորդվում: Կորյանը հոլանդական «Վիտես»-ի երկրորդ թիմի կազմում անցկացրել է 40 խաղ` դառնալով 17 գոլի հեղինակ:  ...

    Կարդալ ավելին
  • Հուլիսի 7-ին Բուլղարիայի Վառնա քաղաքում անցկացվեց «KWU Վառնայի Գավաթ - 2017» մրցաշարը:  «KWU Վառնայի Գավաթ - 2017» ներկայացրեցին Դավիթ Ավետիսյանը և Արտյոմ Մխիթարյանը։ Մեր տղաները հանդես էին գալիս նույն՝ մինչև 65 կգ քաշային կարգում։  Դավիթի մրցելույթը դիտարժան էր, իսկ նրա վարած մարտը բավականին հաջող։ Արտյոմ Մխիթարյանը դարձավ (մինչև 22 տարեկանների) «KWU Վառնայի Գավաթ - 2017» մրցաշարի չեմպիոն  Շարունակությունն՝ այստեղ Նյութի աղբյուր՝   http://shamshyan.com/hy/article/2017/07/11/1072268/ ...

    Կարդալ ավելին
  • «Ֆիորենտինայի» կիսապաշտպան Բորխա Վալերոն տեղափոխվել է Միլանի «Ինտեր»,- հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը: 32-ամյա ֆուտբոլիստի հետ պայմանագիրը նախատեսված է մինչև 2020 թվականը: Գործարքի ֆինանսական մանրամասները չեն հաղորդվում: Ոչ պաշտոնական տվյալներով գործարքի արժեքը կազմել է 5.5 միլիոն եվրո: Բորխան «Ֆիորենտինայի» կազմում էր հանդես գալիս 2012 թվականից: ...

    Կարդալ ավելին

ՖԲՀ

Քաղաքականություն