• Իսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալը ցուցադրական խաղում պարտվել է Ռիշար Գասկեին: Ֆրանսիացի թենիսիստը հաղթանակ է տոնել 6:4, 7:5 հաշվով: Խաղից հետո Նադալը հայտարարել է, որ պատրաստ է մասնակցել «Australia Open»-ին. «Ծունկս այլևս չի ցավում: Այս մրցավեճը շատ օգտակար էր կարևոր մրցաշարից առաջ: 2017 թվականը ծանր դասավորվեց, բայց եթե ինձ լավ չզգայի, ապա չէի մասնակցի «Australia Open»-ին: Ես ամբողջովին պատրաստ եմ»,- Նադալի խոսքերը մեջբերում է «AFP»-ն: ...

    Կարդալ ավելին
  • Գրոսմայստեր Կարեն Գրիգորյանը դարձել է Լաոսի շախմատի մրցաշարի հաղթող: Հունվարի 1-7-ը Լաոսում տեղի ունեցավ Լաոս Օփեն միջազգային մրցաշարը, որին մասնակցում էին 15 երկրների 68 շախմատիստ, այդ թվում՝ 4 գրոսմայստեր և 4 միջազգային վարպետ: Մրցաշարում առաջին դասակարգվածն էր գրոսմայստեր Կարեն Գրիգորյանը, ով 9 հնարավորից վաստակելով 7.5 միավոր, դարձավ մրցաշարի միանձնյա հաղթող: ...

    Կարդալ ավելին
  • Տոտենհեմի ֆուտբոլիստ Դելե Ալին դարձել է Գինեսի ռեկորդակիր։ ...

    Կարդալ ավելին
  • Կոուտինյոն ներկայացավ «Բարսելոնա»-ի երկրպագուներին և ֆուտբոլ խաղացել երեխաների հետ։ ...

    Կարդալ ավելին
  • «Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինյոն բուժզննում է անցել իր նոր թիմում: Արդյունքում պարզ է դարձել, որ առաջիկա խաղերում բրազիլացին չի օգնի իր թիմին: Բժիշկները Կոուտինյոյի մոտ աջ ազդրի վնասվածք են հայտնաբերել: Վերականգնման համար ֆուտբոլիստից մոտ 3 շաբաթ կպահանջվի: Այս մասին հայտնում է «Բարսելոնայի» պաշտոնական կայքը: Իսպանական ԶԼՄ-ները հայտնում են, որ «Բարսելոնայում» ֆուտբոլիստի վնասվածքի մասին գիտեին դեռ պայմանագիրը կնքելուց առաջ, այդ իսկ պատճառով կատալոնացիների ղեկավարների համար սա անակնկալ չէր: Առաջիկա ժամերին Կոուտինյոն պաշտոնապես կներկայացվի որպես «Բարսելոնայի» ֆուտբոլիստ: ...

    Կարդալ ավելին
  • Մոուրինյոն հրապարակավ ներողություն է խնդրել Մխիթարյանից: ...

    Կարդալ ավելին
  • «Մանչեսթր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն ներողություն է խնդրել թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանից` «Դերբի Քաունթի»-ի հետ հանդիպման ընթացքում նրան փոխարինելու համար: Այս մասին հայտնում է ՄՅՈւ-ի պաշտոնական կայքէջը։ Մոուրինյուն խոստովանել է, որ արդար չէր Մխիթարյանին փոխարինելը: «Ես դրա մասին նրան ասացի: Մխիթարյանը վատ չէր խաղում։  Նա փոխանցում կատարելու մի քանի հնավորություն բաց թողեց, բայց նա թիմին դինամիկա էր հաղորդում: Քանի որ Ռեշֆորդը չէր կարողանում գոլ խփել, ես որոշեցի ժամանակ չկորցնել և դաշտ դուրս բերել Լուկակուին: Ես ներողություն խնդրեցի Միկիից ու մյուսներից։ Նա արժանի չէր»,- ասել է Մոուրինյուն: ...

    Կարդալ ավելին
  • Լոնդոնի «Տոտենհեմը» կատալոնական «Բարսելոնայի» պորտուգալացի կիսապաշտպան Անդրե Գոմեշի տրանսֆերի վերաբերյալ առաջարկ կանի հունվարին,- փոխանցում է Calcio Mercato-ն: Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստով հետաքրքրված են նաև անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» և Թուրինի «Յուվենտուսը»: «Բարսելոնան» հրաժարվել էր ամռանը վաճառել Գոմեշին, այդ պատճառով ձմռանը կդիտարկի միայն խոշոր առաջարկները: ...

    Կարդալ ավելին
  • Միլանի «Ինտերի» գլխավոր մարիզչ Լուչիանո Սպալետին խոսել է ակումբի հնարավոր տրանսֆերների մասին. «Ճիշտ չէ խոսել նոր ձեռքբերումների մասին այն ժամանակ, երբ ակումբն ասել է, որ խնդիրներ կան ֆինանսական ֆեյր-փլեյի հետ և լայնածավալ տրանսֆերներ իրականացնել չենք կարող: Նորեկների մասին խոսակցությունները շեղում են նաև իմ խաղացողներին: Մեկ խաղացողը թիմում ամեն ինչ փոխել չի կարող և ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ չենք կարող թույլ տալ մեծ գնումներ կատարել: Իմ խաղացողները պետք է վստահ լինեն, որ ես նրանց ուժերին հավատում եմ: Դուք կարող եք մի շարք ֆուտբոլիստների անուններ տալ: Հենրիխ Մխիթարյանի արժեքը 30 մլն եվրո է: Այդքան գումար մենք չունենք, որպեսզի կարողանանք նրան թիմ հրավիրել»,- Սպալետիի խոսքերը մեջբերում է «Football Italia»-ն: Հիշեցնենք, որ Հենրիխ Մխիթարյանի ծառայություններով հետաքրքրվում են նաև անգլիական մի քանի ակումբներ: 28-ամյա հայ կիսապաշտպանը կարող է կարիերան շարունակել նաև Դորտմունդի «Բորուսիայում»: ...

    Կարդալ ավելին
  • Բրիտանական մամուլում շրջանառվում են Ժոզե Մոուրինյուի՝ «Մանչեսթեր Յունայթեդից» հեռանալու մասին լուրեր: Պորտուգալացին հետևելով այդ ամենին՝ ինչպես միշտ, չի լռել. «Իմ հեռանալու մասին լուրն աղբ է: Այլ բառ չեմ գտնում բնութագրելու դա: Ամենավատն այն է, որ որոշների ոգին այնքան բարձր է, ինչի համար փորձում են ազդել՝ չունենալով իմ պրոֆեսիոնալիզմի փոքրիկ մասը:  Այդ աղբային լուրերն ազդում են ինձ վրա: Կստորագրե՞մ արդյոք պայմանագիր. դա կախված է ակումբից, իսկ ես ցանկանում եմ մնալ»,- «Յուրահատուկի» խոսքն է մեջբերել «BBC»-ն: Հիշեցնենք, որ Մոուրինյուն մանչեսթերյան թիմը գլխավորում է 2016 թվականի ամռանից: ...

    Կարդալ ավելին
Загрузка...

ՖԲՀ

Քաղաքականություն