• Գերմանիայի գավաթ. «Աուգսբուրգ»-«Բորուսիա» Դորտմունդ. մեկնարկային կազմերը  Գերմանիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչում «Աուգսբուրգը» սեփական հարկի տակ ընդունում է Դորտմունդի «Բորուսիային»:  Թիմերի մեկնարկային կազմերը `  «Աուգսբուրգ». Հիտց, Հոնգ Յունգ Հո, Կլավան, Վերհագ, Ստաֆիլիդիս, Կոր, Բայեր, Ջի Դոնգ Վոն, Կու Ջա Չհոլ, Բոբադիլյա, Մորավեկ: «Բորուսիա». Բյուրկի, Հումելս, Պիշչեկ, Շմելցեր, Վայգլ, Բենդեր, Գյունդոգան, Կաստրո, Մխիթարյան, Օբամեյանգ, Ռամոս: Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 23:30-ին: ...

    Կարդալ ավելին
  • Երևանի Կենտրոն վարչական շրջանի շախմատի մանկապատանեկան մարզադպրոցում (տնօրեն ՝միջազգային վարպետ Նորայր Քալանթարյան) դեկտեմբերի 14-15-ին անցկացվեց արագ շախմատի յուրատեսակ մրցաշար՝ Երևանի «Քաղաքապետի գավաթի» 2-րդ խաղարակությունը: Երկրորդ տարին անընդմեջ Երևանի « Քաղաքապետի գավաթը » նվաճեց շախմատի համաշխարհային օլիմպիադայի չեմպիոն, ՀՀ կրկնակի չեմպիոն, գրոսմայստեր Տիգրան Լ.Պետրոսյանը: Այս յուրօրինակ ու հետաքրքիր ստուգատեսին մասնակցեցին ճանաչված 24շախմատիստ ,այդ թվում 15գրոսմայստեր ,և 3-ական միջազգային և ՖԻԴԵ-ի վարպետ: Մասնակիցների շարքում մեծ թիվ էին կազմում հեղինակավոր շախմատիստներն,ովքեր մրցանակակիրներ են դարձել շախմատի համաշխարհային օլիմպիադաներում , աշխարհի և Եվրոպայի թիմային առաջնութունում ՝ լեգենդար գրոսմայստեր Ռաֆայել Վահանյանը, Արտաշես Մինասյանը,ԷլինաԴանիելյանը,Լիլիթ Մկրտչյանը, Տիգրան Լ. Պետրոսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Զավեն Անդիրասյանը, Արման Փաշիկյանը, Ավետիք Գրիգորյանը, Կարեն Հ.Գրիգորյանը: Վերջիններս նաև վերջին տարիների ՀՀ չեմպիոններն են: Մասնակիցների թվում էին նաև պատանեկան մրցաշարերում իրենց լավագույն կողմերով դրսևորած Սամվել Տեր- Սահակյանը, Մանուել Պետրոսյանը, Արամ Հակոբյանն, Հովհաննես Գաբուզյանը,Տիգրան Կ. Հարությունյանը, Հայկ Մ. Մարտիրոսյանը, Շանթ Սարգսյանը: Մասնակիցները նախնական փուլում բաժանվեցին 4 խմբերի՝ յուրաքանչյուրում 6-ական շախմատիստ; Դրանցում շրջանաձև պայքարից հետո լավագույն արդյունք ունեցող 2-ական շախմատիստ իրավունք ե ստացան պայքարը շարունակել քառորդ եզրափակիչ փուլում: Խմբային փուլի արգելքը հաջողությմաբ հաղթահարել են ՝ Ա խումբ՝ 1.Մանուել Պետրոսյան՝ 4,5 միավոր,2.Տիգրան Լ.Պետրոսյան՝ 4միավոր, Բ խումբ՝ 1.Արամ Հակոբյան,՝3,5 միավոր,2.Ռոբերտ Հովհաննիսյան՝ 3 միավոր, Գ խումբ՝1.Կարեն Հ. Գրիգորյան՝ 3,5 միավոր,2.Հովիկ Հայրապետյան՝ 3,5 միավոր, Դ խումբ՝ 1.Սամվել Տեր –Սահակյան՝ 4 մաիվոր,2.Արման Փաշիկյան՝3 միավոր: Քառորդ եզրափակիչ պայքարը շարունակվեց <նոկաուտ> ՝օլիմպիական համակարգով ՝ պարտվողը դուրս էր մնում հետագա մրցապայքարից: Մրցաշարի 2-րդ օրն անցկացված քառորդ եզրափակչի հանդիպումներում գրացվեցին այսպիսի արդյունքներ ՝ Արամ Հակոբյան –Հովիկ Հայրապետյան՝ 2:0, Տիգրան Լ .Պետրոսյան- Սամվել Տեր-Սահակյան՝ 2:0, Մանուել Պետրոսյան- Արման Փաշիկյան՝2:0, Կարեն Հ.Գրիգորյան- Ռոբերտ Հովհաննիսյան՝ լրաց.՝3:2, Կիսաեզրափակիչ՝ Տիգրան Լ. Պետրոսյան- Մանուել Պետրոսյան՝ 2:0, Կարեն Հ.Գրիգորյան – Արամ Հակոբյան՝ լրաց.՝ 3:2, Եզրափակիչ՝ Տիգրան Լ. Պետրոսյան - Կարեն Հ.Գրիգորյան ՝ 1, 5:0,5: Հիշեցնենք , որ անցյալ տարի՝ 2014թ «Քաղաքապետի գավաթի» 1-ին խաղարկության եզրափակչում Տիգրան Լ .Պետրոսյանը 2:0 հաշվով պարտության էր մատնել աշխարհի թիմային առաջնության չեմպիոն,2011թ ՀՀ չեմպիոն, գրոսմայստեր Ռոբերտ Հովհաննիսյանին: Այս անգամ այդ պատվավոր մրցանակը նա եզրափակչում վիճարկեց 2015թ ՀՀ չեմպիոն գրոսմայստեր Կարեն Հ. Գրիգորյանի հետ: Պատրաստեց՝ Արամ Ուգուջյանը: ...

    Կարդալ ավելին
  • Երեկ Մոսկվայում մեկնարկեց Մոսկվայի <Օլիմպիական> մարզապալատում ընթացող սպորտային մարմնամարզության օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոն Միխայիլ Վորոնինի գավաթի միջազգային 22-րդ խաղարկությանը: Ինչպես հայտնում են ստուգատեսի կազմակերպիչները 2004թ մայիսի 22-ին 59 տարեկան հասակում վախճանված մեծանուն ռուս մարմնամարզիկի հիշատակին 1993թ –ից անցկացվող մրցաշրջանի եզրափակիչ այս հեղինակավոր հուշամրցաշարին այս անգամ մասնակցում են ւ 30 երկրի 140 մարզիկ: Նրանք հաղորդում են նաև, որ առաջին անգամ բարձրակարգ այս հուշամրցաշարը ընդգրկվել է ՌԴ սպորտի նախարարության 2015թ առանձնակի մեծ նշանակություն ունեցող առանձնահատուկ միջոցառումների շարքում: Ինչպես հայտնեց սպորտային մարմնամարզության ՀՀ ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը կարևորագույն այս ստուգատեսին Հայաստանը կներկայացեն մեր առաջատար մարմնամարզիկներից երկուսը ՝ ուժեղագույն բազմամարտիկ, 2012թ օլիմպիական խաղերի մասնակից, 2015թ Եվրոպայի առաջնությունում բազմամարտում ու հենացատկում 4-րդ տեղը գրաված , իսկ վերջերս էլ Գլազգոյում ընթացած աշխարհի առաջնությունում էլ գործնականում 2016թ օլիմպիական խաղերին մասնակցելու ուղեգիրն ապահոված Արթուր Դավթյանն ու 2015թ համաշխարհային ունիվեսիադայի չեմպիոն, օղակների մերօրյա հիանալի վարպետներից մեկը՝ Արթուր Թովմասյանը: Սերոբյանն, ով ի դեպ նաև միջազագային կարգի մրցավար է , տեղեկացրեց ,որ ինքն այդ ստուգատեսում վերստին կկատարի մրցավարի պարտականություն, իսկ մեր պատվիրակները հանդես կգան նրա օգնականի ՝ Սոս Սարգսյանի գլխավորությամբ: Երեկ հուշամրցաշարի 1-ին օրը խաղարկվեցին տղամարդկանց բազմամարտի մրցանակները: ՀՀ մարմնամազիկների ներկայիս առաջատար , իր մարզական կարիերայի լավագույն մրցաշրջանն անցկացնող ԱրթուրԴավթյանը գերազանցեց իր բոլոր մրցակիցներին ,ու արձանագրած փայլուն արդյունքով ՝87,45միավոր նվաճեց ոսկե մեդալն ու պատվավոր գավաթը: Այստեղ 2-րդ հորիզոնականը զբաղեցրեց ու արծաթե մեդալին արժանացավ Ռուսաստանիազգային ընտրանու առաջատարների՝ Նիկիտա Նագոռնին 86,75միավոր , իսկ մրցանակային եռյակը եզրափակեց ճապոնացի Կատոն ՝ 85 միավոր ցուցանիշով: ՀՀ ընտրանու 2-րդ պատվիրակը՝ 2015թ համաշխարահային ունիվեդսիադայի չեմպիոն Արթուր Թովմսայանն էլ փայլուն ելույթ ունեցավ օղակների վրա վարժության որակավորման փուլի մրցումներում: Նա այստեղ 15,75 միավոր արդյունքով գրավեց 1-ին տեղն ու այսօր ՝դեկտեմբերի 16-ին առանձին գործիքների վարժությունների եզրափակչում կվիճարկի ստուգատեսի պարգևները: Այս վարժության որակավարման փուլում 2-3-րդ տեղերը հավասար՝ 15,0 միավոր ցուցանիշով բաժանեցին Արթուր Դավթյանն ու ՌԴ ազգային ընտրանու անդամ Դանիլ Կազաչկովը: Ի դեպ, բազամարտում գերազանց հանդես եկած հանդես եկած Արթուր Դավթյանը ևս առանձին գործիքիների եզրափակիչների մասնակից է : Այնպես ,որ հրաշալի մրցաշրջան անցկացրած մեր մարմնամարզիկիների տարվա եզրափակիչ ակորդը ևս անպայման մեդալաբեր կլինի : Հիշեցնենք ,որ2014թ Վորոնինի գավաթի 21-դ խաղարկությունում ևս Արթուր Դավթյանը իրեն լավագույն կողմերով է դրսևորել: Նա բազմամարտում 45մասնակիցների պայքարում 85,75 միավոր արդյունքով գրավեց պատվաբեր 4-րդ տեղը , ետ մնալով միայն ճապոնացիներ ՝ Կազումա Կայայից ( 87,65 միավոր) և Վատարու Տանիգավայից,(85,80), ու ռուսաստանցի Միխայիլ Կուդաշովից (86,5 միավոր): Իսկ հետո փայլուն հանդես եկավ նաև առանձին գործիքների վրա վարժությունների եզրափակիչներում: Այսպես, Դավթյանը օղակների վարժությունում և հենացատկում ոսկե մեդալի արժանացավ համապատասխանաբար՝ 15,1 և 15,05 միավոր արդյունքներով , իսկ նժույգթափի վրա վարժությունում արձանագրած 14,7 միավոր ցուցանիշը նրան բրոնզե մեդալ պարգևեց: Պատրաստեց ՝ Արամ Ուգուջյանը: ...

    Կարդալ ավելին
  • Սեղանի թենիսի ՀՀ ֆեդերացիան ձևավորված հիանալի ավանդույթը չխախտելով անցած հանգստյան օրերին Երևանում «Հայաստան» մարզական միության մարզադահլիճում հաջորդաբար անցկացրեց մարզաձևի մեծ երախտավորների՝ Հարություն Հակոբյանի և Գեղամ Վարդանյանի հուշամրցաշարները: Հարություն Հակոբյանը 1945 թվականին հռչակվել էր պատանիների Ռումինիայի չեմպիոն, իսկ մայր հայրենիք հայրենդարձվելուց հետո մասնակցել էր 1951թ-ի նոյեմբերին անցկացված սեղանի թենիսի մեծահասակների ԽՍՀՄ անդրանիկ առաջնությունն ու դարձել ԽՍՀՄ-ի առաջին չեմպիոնը: Հարություն Հակոբյանի ջանքերով 1954 թվականին հիմնադրվելէ Երևանի սեղանի թենիսի մարզադպրոցը, որի լավագույն սաներից էր վաղամեռիկ Գեղամ Վարդանյանն , ով արդեն ոչ միայն ԽՍՀՄ, այլ նաև աշխարհի և Եվրոպայի առաջնությունների մրցանակակիր է: Այս անգամ Գեղամ Վարդանյանի հուշամրցաշարում հանդես եկան 1998 թվականին ծնված եւ ավելի փոքր տարիքի 24-ական պատանի և աղջիկ որոնք ներկայացնում էին Երևանը ,Գյումրին և Վանաձորը: Ինչպես հայտնեց սեղանի թենիսի ՀՀ ֆեդերացիայի մարզչական խորհրդի նախագահ Գոհար Խանզադյանը ծավալվեց բավական աշխույժ, դիտարժան ու հետաքրքիր մրցապայքար: Ստուգատեսի մենխաղի մրցանակակիրներ դարձան՝ Աղջիկներ ՝ 1.Մերի Հովհաննիսյան, Վանաձոր, 2.Էլեն Բախչաջյան, Երևան , Արաբկիրի մարզադպրոց , 3Արմինե Պետրոսյան, Երևան, ԽՄՕՄՄ: Պատանիներ ՝ 1.Էդուարդ Անտոնյան, Երևան, ԽՄՕՄՄ, 2.Նարեկ Նիկողոսյան, Երևան, ԽՄՕՄՄ, 3.Սերգեյ Սիմոնյան, Երևան , Արաբկիրի մարզադպրոց: Հարություն Հակոբյանի հուշամրցաշարում հանդես եկան մեծահասակները:Այստեղ ելույթ ունեցան 32 թենիսիստ ու 24 թենիսիստուհի : Հուշամրցաշարի մենախաղի մրցանակակիրներ դարձան ՝ Տղամարդիկ ՝ 1.Հարություն Հարությունյան, Երևանի քաղաքապետարանի մարզադպրոց, 2.Մեսրոպ Ղուկասյան, Երևան <Հայաստան>ՄՄ, 3.Ռուբեն Գայբակյան, Երևան <Հայաստան>ՄՄ: Կանայք ՝ 1.Հասմիկ Խաչատրյան, Երևան ,Շենգավիթի մարզդպարոց, 2.Ռուբինա Վարդանյան, Երևանի քաղաքապետարանի մարզադպրոց, 3..Հասմիկ Մաթևոսյան, Երևան , Արաբկիրի մարզադպրոց: Գոհար Խանզադյանը տեղեկացրեց, որ Հարություն Հակոբյանի հուշամրցաշարի արդյունքներով տղամարդկանց և կանանց մրցաշարերում 1-12-րդ տեղերը զբաղեցրած մարզիկները իրավունք ստացան մասնակցելու դեկտեմբերի 19-20-ը Հայաստանում մարզաձևի զարգացմանը մեծապես նպաստող «Քրոնոմետ» հիմնադրամի կողմից կազմակերպվող աննախադեպ խոշոր հիմնադրամով բաց մրցաշարին , որն արդեն 2-րդ անգամ է կազմակերպվելու: Պատրաստեց ՝ Արամ Ուգուջյանը: ...

    Կարդալ ավելին
  • Սամբոյի ՀՀ ֆեդերացիան ամփոփել է մրցաշրջան-2015-ում ՀՀ սամբիստների մրցելույթների արդյունքները: Ամփոփելով սամբոյի ՀՀ հավաքականների աշխարհի և Եվրոպայի,առաջնություններում և աշխարհի Սուպեր գավաթի խաղարկություններ մասնակցության արդյունքները, ստացել ենք հետևյալ պատկերը՝ - ՀՀ պատանիների, աղջիկների, երիտասարդների, կանանց, տղամարդկանց հավաքականները միասին 2015թ-ին նվաճել են 21 մեդալ, որից 3 ոսկե, 7 արծաթե, 11 բրոնզե: Սամբոյի ՀՀ ֆեդերացիան հաշվի առնելով վերոհիշյալ ստուգատեսերում ՀՀ սամբիստների արձանագրած ցուցանիշները , միավորների հաշվարկման հատուկ համակարգով ներկայացնել է մրցաշրջան -2015-ի սամբոյի Հայաստանի լավագույն մարզիկների տասմյակը: Մրցաշրջանում փայլուն հանդես եկած ու երկրորդ տարին անընդմեջ Եվրոպայի չեմպիոն դարձած ,ապա նաև աշխարհի փոխչեմպիոն հռչակված 24-ամյա վանաձորցի Տիգրան Կիրակոսյանը (Վանաձորի սամբոյի և ձյուդոյի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց, անձնական մարզիչ ՝ Աղասի Գալստյան) ճանաչվել է մրցաշրջանի-2015-ի ՀՀ լավագույն սամբիստը: Հավելենք նաև ,որ վերջին երկու տարիների Եվրոպայի չեմպիոնի տիտղոսին արժանացած վանաձորցի փորձառու սամբիստն իր ակտիվում նաև 2012թ և 2013թ աշխարհի առաջնությունների բրոնզե , 2013թ՝ Եվրոպայի առաջնության արծաթե , իսկ 2011թ և 2012թ այդ ստուգատեսի բրոնզե մեդալներ ունի: Մարզաձևի ՀՀ ֆեդերացիայի մամուլի ծառայությունը հրապարակել է տարվա ՀՀ լավագույն սամբիստների տասնյակը՝ 1. Կիրակոսյան Տիգրան Եվրոպայի չեմպիոն, Աշխարհի արծաթե մեդալակիր, 2. Դանիելյան Աշոտ Աշխարհի Սուպեր Գավաթի հաղթող /գավաթակիր/, 3. Հայրապետյան Էռնեստ Եվրոպայի արծաթե մեդալակիր, Աշխարհի բրոնզե մեդալակիր, 4. Պետրոսյան Էդիկ Եվրոպայի երիտասարդների չեմպիոն, Եվրոպայի 5-րդ տեղ, 5. Նասիբյան Մավրիկ Եվրոպայի բրոնզե մեդալակիր, Աշխարհի 5-րդ տեղ, 6. Մանուկյան Մաքսիմ Եվրոպայի բրոնզե մեդալակիր, Աշխարհի 5-րդ տեղ, 7. Գաբրիելյան Դանիել Աշխարհի պատանիների արծաթե մեդալակիր, Եվրոպայի պատանիների բրոնզե մեդալակիր, 8. Վարդանյան Վաչիկ Եվրոպայի բրոնզե մեդալակիր, 9. Սարգսյան Հարություն Աշխարհի պատանիների բրոնզե մեդալակիր, Եվրոպայի պատանիների բրոնզե մեդալակիր, 10. Սարոյան Գառնիկ Աշխարհի երիտասարդների բրոնզե մեդալակիր: Պատրաստեց ՝ Արամ Ուգուջյանը: ...

    Կարդալ ավելին
  • Երևանում Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի` ՀՊՏՀ-ի մարզադահլիճում եռօրյա պայքարից հետո ավարտվեցին վոլեյբոլի ՀՀ ֆեդերացիայի ՝ ՀՎՖ-ի 2015 թվականի տղամարդկանց և կանանց վոլեյբոլի գավաթի խաղարկությունները: Կանանց մրցաշարում պատվավոր մրցանակը խաղարակեցին 4 թիմեր՝ «Նժդեհը», «Սյունիքը», «Վանը» և ՀՊՏ-ն ,տղամարդկանց ստուգատեսում ՝ 6 թիմեր`ՖԻՄԱ-ն,<Ստեփանակերտը>,<Դինամո-Նոր-Նորքը>,<Արաբկիրը>,Գյումրին և ԵՊԲՀ-ը: ՎՀՖ-ի գավաթի խաղարկությանն առաջին անգամ մասնակցեց նաև Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի՝ ՀՊՏՀ-ի կանանց թիմը: Այստեղ ՀՎՖ-ի գավաթակիրը որոշվեց շրջանաձև մրցակարգով: Տղամարդկանց մրցաշարում թիմերը բաժանվել էին երկու ենթախմբերի` 1-ին ենթախումբում ընդգրկված են ՖԻՄԱ-ն,Արաբկիրը,ԵՊԲՀ-ն, և 2-րդ ենթախումբը`<Ստեփանակերտը>, <Դինամո-Նոր-Նորքը>, ու Գյումրին: Ենթախմբերում առաջին երկու տեղերը գրաված ընտրանիները եզրափակիչ փուլում պայքարը շարունակեցին մրցանակային տեղերի համար: Խաղային եզրափակիչ՝3-րդ օրը գրացվեցին հետևյալ արդյունքները՝ Կանայք՝ Վան-Նժդեհ 0:3 , ԽՄՕՄՄ-ՀՊՏՀ 3:1: Այստեղ հաճելի անկնկալ մատուցեց կանանց ԽՄՕՄՄ-ի թիմը( մարզիչ ՝ Ռոբերտ Ջանիբեկյան) , որը իր բոլոր 3մրցակիցներին հաղթեց, այդ թվում մրցաշարի 1-ին օրը նաև ՀՀ 13-ակի չեմպիոն <Նժդեհին>՝ 3:2 հաշվով , և լարված, անզիջում ու դիտարժան պայքարից հետո հռչակվեց ՀՎՖ-ի գավաթակիր: ՀՎՖ-ի գավաթի խղկոթւյունում հաջող էր նաև , կանանց ՀՊՏՀ-ի թիմի (մարզիչ՝ Սիմոն Հակոբյան) նորամուտն,որը կարողացավ 3:0 հաշվով առավելության հասնել <Վանի> նկատմամբ ու զբաղեցրեց 3-րդ հորիզոնականը: ՀՀբազմակի չեմպիոն <Նժդեհն>( մարզիչ Խաչիկ Ասմարյան) այս անգամ բավարավեց 2-րդ տեղով, իսկ <Վանը> եզրափակեց մրցաշարային աղյուսակը: Տղամարդկանց մրցապայքարում ենթախմբային փուլի արգելքները հաջողությամբ հաղթահարեցին ՝ ՖԻՄԱ-ն ,<Ստեփանակերտը> , <Դինամո-Նոր-Նոր-Նորք> և<Արաբկիրը>: Խաղային 3-րդ օրը հենց այս քառյակն էլ վիճարկեց մրցանակային տեղերը՝ 3-4-րդ տեղերի համար՝ <Դինամո-Նոր-Նոր-Նորք><Արաբկիր>՝ 3:0, 1-2-րդ տեղերի համար՝ ՖԻՄԱ -< Ստեփանակերտ>՝ 3:0: Տղամարդկանց վոլեյբոլի ՀՀ 10-ակի չեմպիոն ՖԻՄԱ-ն( մարզիչ Կարեն Ասմարյան) իր նվաճած տիտղոսներին ավելացրեց ևս մեկը և հերթական անգամ դարձավ ՀՎՖ-ի գավաթակիր: Արցախը ներկայացնող <Ստեռփանակերտը> (մարզիչ՝ Անդրանիկ Մանուչարյան) զբաղեցրեց 2-րդ հորիզոնականն, իսկ մրցանակային եռյակը եզրափակրեց ՝ <Դինամո-Նոր-Նոր-Նորքը>: Վոլեյբոլի ՀՀ ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Կարեն Ասմարյանը մրցաշարի ավարտից հետո հայտնեց , որ ՎՀՖ-ի գավաթի խաղարկության կազմակերպումով իրենք փորձում են մեծացնել մարզիկների զբաղվածությունն և որ այն միաժամանակ վոլեյբոլիստների համար հանդիսանում է նաև նոր մրցաշրջանի նախապատրաստության փուլ: Հավելենք , որ 2014թ ՀՀ գավաթակիր են դարձել ՀՀ բազմակի չեմպիոններ՝ տղամարդկանց ՖԻՄԱ-ի , և կանանց ՝ <Նժդեհ> թիմերը: Պատրաստեց ՝ Արամ Ուգուջյանը: ...

    Կարդալ ավելին
  • Դորտմունդի «Բորուսիայի» ֆուտբոլիստները Գերմանիայի առաջնության 16-րդ տուրում Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» նկատմամբ տնային հաղթանակից հետո երկրպագուների հետ խաղադաշտում կատարել են Jingle Bells ամանորյա հայտնի երգը: ...

    Կարդալ ավելին
  • ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանն,երեկ դեկտեմբերի 13-ին ներկա է գտնվել մեծահասակների ձյուդոյի ՀՀ առաջնության եզրափակիչ օրվա մրցումներին և պարգևատրել տղամարդկանց պայքարում 60 կգ քաշային կարգում ՀՀ չեմպիոնի կոչումը նվաճած Գարիկ Հարությունյանին: Այս մասին հայտնում են նախարարության լրատվական ծառայությունից: «Խուլերի հայկական սպորտային կոմիտե» հասարակական կազմակերպության մարզադահլիճում դեկտեմբերի 12-ին մեկնարկած մեծահասակների ձյուդոյի ՀՀ առաջնությանը մասնակցել են 17 մարզական կառույցների 91 մարզիկներ, այդ թվում 19 ձյուդյիստուհի: Այս ստուգատեսն ի դեպ, ՀՀ ձյուդոյիստների համար մրցաշրջան 2015-ի եզրափակիչ մրցաշարն է: Առաջնության ընթացքին, որն ի դեպ, հայկական ձյուդոյի պատմության մեջ բացառիկ ու առանձնահատուկ էր նրանով ,որ առաջին անգամ ցուցադրվում էր նաև ուղիղ հեռարձակմամբ, հետևում էին նաև ձյուդոյի ՀՀ ֆեդերացիայի նախագահ Վարդան Ոսկանյանն ու Արցախի հերոս, լեգենդար զորահրամանատար, գեներալ-մայոր Արկադի Տեր- Թադևոսյանը՝ նշանավոր Կամանդոսն, ովքեր նաև կատարեցին մրցանակակիրների պարգևատրումները: Նկատենք, որ ֆեդերացիայի մարզչական խորհրդի թույլատրությամբ առաջնությանը մասնակցելուց ազատվել էին տղամարդականց և կանանց ՀՀ ազգային ընտրանիների առաջատարներ՝ 2016թ օլիմպիկական խաղերին մասնակցելու ուղեգրերին հավակնող Հովհաննես Դավթյանն (60 կգ) և Ժաննա Ստանկևիչը( 52կգ) Տղամարդկանց մրցապայքարում ըստ քաշային կարգերի ՀՀ չեմպիոններ դարձան՝ Գարիկ Հարությունյանը (60 կգ) – Բանակի կենտրոնական մարզական ակումբ, անձնական մարզիչ՝ Անտոն Բաբայան, Ֆերդինանտ Կարապետյանը (66 կգ) - Սամբոյի և ձյուդոյի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց, անձնական մարզիչ՝ Դավիթ Խիթարյան, Արսեն Ղազարյանը (73 կգ) - Վանաձորի «Գագիկ Ղազարյան» մարզական ակումբ, անձնական մարզիչ՝ Գագիկ Ղազարյան, Անդրանիկ Չափարյանը (81 կգ) - Երևանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջ, անձնական մարզիչ՝ Անտոն Բաբայան, Գրիգոր Սահակյանը (90 կգ) – Բանակի կենտրոնական մարզական ակումբ, անձնական մարզիչ՝ Մարտին Սարգսյան, Հակոբ Առաքելյանը (+100կգ) - Սամբոյի և ձյուդոյի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց, անձնական մարզիչ՝ Դավիթ Խիթարյան: Կանանց մրցապայքարում ըստ քաշային կարգերի ՀՀ չեմպիոնուհիներ դարձան՝ Շուշան Առաքելյանը (48 կգ) - Սամբոյի և ձյուդոյի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց, անձնական մարզիչ՝ Դավիթ Խիթարյան, Սոսե Բալասյանը (52 կգ) – Արցախի ձյուդոյի ֆեդերացիա, անձնական մարզիչ՝ Իվան Ազիզբեկյան, Գայանե Խաչատրյանը (+52կգ) - Սամբոյի և ձյուդոյի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց, անձնական մարզիչ՝ Վարդան Խուգեյան: Ինչպես հայտնեց ձյուդոյի ՀՀ ֆեդրացիյաի փոխնախագահ Դավիթ Խիթարյանը, ՀՀ առաջնության ավարտից հետո, ձյուդոյի ՀՀ հավաքականի մի խումբ անդամներ ուսումնամարզական հավաքի են մեկնել Ծաղկաձոր: Մեծահասակաների ՀՀ ընտրանու առաջատար Հովհաննես Դավթյանից բացի հավաքին մասնակցում են նաև այս տարվա ձյուդոյի Եվրոպայի երիտասարդական առաջնության մրցանակակիրներ՝ Շահեն Աբաղյանն ու Վահագ Հովսեփյանը: Կանանց ՀՀ հավաքականի անդամ Ժաննա Ստանկևիչը չի մասնակցի ուսումնամազական հավաքին, քանի որ Գերմանիայում է և մարզվում է անհատական ծրագրով: Ձյուդոյիստների ուսումնամարզական հավաքը կավարտվի դեկտեմբերի 26-ին: Նշենք, որ այժմ մեր ձյուդոյիստներից միջազգային ֆեդերացիյաի դասակարգման ցուցակում առաջատար դիրքեր են զբաղեցնում և օլիմպիական ուղեգրերին են հավակնում հետևյալ մարզիկիներ՝ Տղամարդիկ ՝ 60կգ՝ Հովհաննես Դավթյան՝ 814 միավոր , 19-րդ տեղ, 66կգ՝ Ֆերդինանտ Կարապետյան՝ 120միավոր, 105-րդ տեղ, Կանայք՝ 52կգ՝ Ժաննա Ստանկևիչ ՝ 476 միավոր , 34-րդ տեղ: Հավելենք ,որ 2016թ օլիմպիական խաղերի մասնակցելու իրավունք կունենան յուրաքաչյուր քաշային կարգում 2016թ մայիսի դրությամբ տղամարդկանց յուրաքաչյուր քաշային կարգում IJF-ի դասակարգման ցուցակում 1-22-րդ , իսկ կանանց՝1-14-րդ տեղերը զբաղեցնող մարզիկիները: Խիթարյանը հայտնեց նաև , որ առաջիկայում հնարավոր է ՀՀ հավաքականը ղեկավարումը վստահվի 2005թ Եվրոպայի չեմպիոն Արմեն Նազարյանին, ով արդեն ավատել է իր մարզական կարիերան: Սակայն այս հարցում վերջնական որոշում կկայացվի միայն ֆեդերացիայի ընդհանուր ժողովից հետո: Պատրաստեց ՝ Արամ Ուգուջյանը: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/aram.ugujyan/posts/879247985527193   ...

    Կարդալ ավելին
  • Երեկ Լոդոնում կեսգիշերին ավարտվեց10 աշխարհահռչակ գրսմայստերների մասնակացությամբ անցկացված ընթացիկ մրցաշրջանի գլխավոր գերմրցաշարերից մեկը ՝ London Chess Classic-2015 -ն ,որը Grand Chess Tour –ի մրցաշարքում ընդգրաված 3 գերամրցաշարերից վերջին էր: Դրամատիկ ընթացք ունեցան հատկապես եզրափակիչ ՝9-րդ տուրի հանդիպումները: Այս ստուգատեսում հաջող հանդես եկոդ Լևոն Արոնյանին թե այս գերմրցաշարում հաղթելու , և թե ողջ մրցաշարքի ընդհանուր հաղթողը դառնալու համար հարկավոր էր առաջատարին՝ ֆրասնիացի Մաքսիմ Վաշե- Լագրավին պարտության մատնել:Պ Սպիտակներ խաղացող Լևոնը նաև փորձում էր ռևանշի հասնել ֆրանսիացու նկատմամբ Ռեյկյավիկում վերջերս ընթացած Եվրոպայի թիմային առաջնությունում կրած պարտության դիմաց: Սակայն այս գերմրցաշարում վստահ ելույթ ունեցած Վաշե -Լագրավը հմտորեն պաշտպանվեց,ու 34-րդ քայլում կողմերը խաղաղ դաշն կնքեցին : Այս մրցաշարքի ողջ ընթացքում մի տեսակ ստվերում մնացած աշխարհի չեմպիոն Մագնուս Կառլսենը լոնդոնյան ստուգատեսի վերջնագծում բոլորին կրկին հիշեցրեց, որ ինքը ներկայումս աշխարհում թիվ 1 վարկանիշն ունեցող շախմատիստն ու իրեն առայժմ հավասարը չկա: Երեկ նա 9-րդ տուրում պարտության մատնեց Ալեքսանդր Գրիշչուկին , ու 5,5 միավորով 1-3-րդ տեղերը կիսեց ֆրանսիացի Վաշե Լագրավի , ու հոլանդացի Անիշ Գիրիի հետ: London Chess Classic-2015-ի գերմրցաշարի հաղթողին որոշելու համար անցկացվեցին լրացուցիչ մրցամարտեր: Նախ մրցեցին Գիրին ու Վաշե Լագրավ :Նրանց մրցավեճում 2:1 հաշվով հաղթեց ֆրանսիացին ,ով էլ եզրափակչում Կառլսենի հետ վիճարկեց լոնդոնյան գերմրցաշարի հաղթողի կոչում Այստեղ էլ հաջողությունն ուղեկցեց աշխարհի գործող չեմպիոնին ,ով մրցակցի նկատմամբ 1,5:0,5 հաշվով հաղթանակ տոնելով ոչ միայն ապահովեց այս գերմրցաշարի, այլև ամբողջ Grand Chess Tour մրցաշարքի ընդհանուր հաղթողի կոչումն ու լրացուցիչ 75 հազար դոլար պարգևավճարի արժանացավ : Նա ի դեպ, այդքան պարգևավճարի էր արժանացել նաև լոդոնյան ստուգատեսում հաղթելու համար: Արոնյանն իր ակտիվում գրանցած 5 միավորով (1 հաղթանակ , 8ոչ-ոքի) Chess Classic-2015 –ի գերմրցաշարում գրավեց 4-րդ տեղն ու ստսցավ 30 հազար դոլար պարգևվճար: Լևոնը այս գերմրցաշարի արդյուքներով իր անհատական ընթացիկ վարկանիշը բարելավեց 4,4 կետով ու հիմա 2792,4 վարկանիշով համաշխարհային ընթացիկ դասակարգման ցուցակում զբաղեցնում է 4-րդ հորիզոնականը ետ մնալով միայն Կառլսենից(2837,2),Վլադիմիր Կրամնիկից (2796), ու Անիշ Գիրիից (2794) : Նկատենք, որ Grand Chess Tour մրցաշարքի ընդհանուր հաշվարկով Արոնյանը ճանաչվեց 3-րդն ու լրացուցիչ ստացավ ևս 25 հազար դոլար պարգևավճար: Մրցաշարքի ընդհանուր հաշվարկում մասնակիցները 3 գերմրցաշարերում ցուցադրած ցուցանիշների հանրագումարով զբաղեցրեցին հետևյալ հորիզոնականները ու վաստակեցին համապատասխան չափերի պարգևավճարներ ՝ 1.Մագնուս Կառլսեն ,Նորվեգիա, ՝ 4+10+12= 26 միավոր ,140հազար +75հազար դոլար= 215հազար դոլար 2.Անիշ Գիրի, Հոլանդիա, ՝7+6+102=23միավոր՝ 105հազար դոլար +50 հազար դոլար =155հազար դոլար 3.ԼԵՎՈՆ ԱՐՈՆՅԱՆ, ՀԱՅԱՍԱՏՆ՝ 2+13+7=22 միավոր, 140 հազար դոլար +25հազար դոլար =165հազար դոլար , 4. Մաքսիմ Վաշե Լագրավ ,Ֆրանսիա՝ 20միավոր, 90 հազար դոլար , 5. Հիկարու Նակամուրա ,ԱՄՆ՝ 19միավոր ,95 հազար դոլար, 6.Վելելին Տոպալով ,Բուլղարիա,18միավոր ,105հազարդոլար, 7.Ֆաբիրանո Կարուանա , ԱՄՆ՝ 15 միավոր , 65 հազար դոլար, 8.Վիշվանթան Անանդ,Հնդկաստան՝ 14 միավոր ,80 հազար դոլար, 9.Ալեքսանդր ,Ռուսաստան ՝ 12 միավոր,50 հազար դոլար: Հիշեցնեք, որ աշխարհի 13-րդ չեմպիոն՝ մեր հռչակավոր հայենակից ՝ Գարրի Կասպարովի կողմից նախաձեռնված ու առաջին անգամ կազմակերպված 1 մլն դոլար մրցանակային հիմադրամով Grand Chess Tour -ի մրցաշարքն իր մեջ ներառում է 3գերմրցաշարեր ՝ 1-ին փուլը՝ նորվեգական Ստավանգեր քաղաքում ընթացած Norway chess գերմցաշարն էր, 2-րդ փուլի գերմրցաշարը՝ <Սինքֆիլդի գավաթի>, խաղարկությունը կայացել է ԱՄՆ-ի Սենթ-Լուիսում և որտեղ առաջին տեղը զբաղեցրել էր ու հաղթողին բաժին հասնող 75 հազար դոլար պարգևավճարին արժանացել էր Լևոն Արոնյանը, իսկ 3–րդ փուլը արդեն London Chess Classic-ն էր: Տեղեկացնեք նաև ,որ Grand Chess Tour -ի յուրաքանչյուր փուլի մրցանակային հիմնադրամը 300հազար դոլար է ,որից բաժին է հասնում բոլոր մասնակիցներին: Փուլի հաղթողը ստանում է 75 հազար, 2-րդ տեղ գրավողը՝50 հազար , 3-րդը ՝40 հազար, 4-րդը՝ 30հազար, 5-րդը՝ 25 հազար, 6-րդը ՝ 20 հազար , իսկ 7-10-րդ տեղերը զբաղեցնողները 15 հազարական դոլար պարգևավճար: Յուքանչյուր փուլում մասնակցիները իրենց գրաված տեղերին համապատասխան ստանում են նաև հաշվարկային միավորներ ՝ 1-ին տեղը՝ 13 (լրացուցիչ մրցամարտով հաղթելու դեպքում 12) , 2-րդ տեղը՝10, 3-րդ ՝8 , 4-րդը ՝ 7, 5-րդը ՝6, 10-րդը՝ 1 միավոր: Բացի այդ մրցաշարքի 3 փուլերի ընդհանուր հաշվարկով լավագույն եռյակում տեղ զբաղեցնողներին կտրվի լրացուցիչ 150 հազար դոլար պարգևավճար: Այսպես հաղթողին բաժին կհասնի լրացուցիչ 75 հազար, 2-րդը ճանաչվողին ՝ 50հազար , իսկ ուժեղագույնների եռյակը եզրափակող շախմատիստին՝ 25 հազար դոլար պարգևավճար: Այժմ Grand Chess Tour –ի մրցաշարքի 1-ին խաղարկությոունում 1-3 տեղերը գրավածՄագնուս Կառլսենն ,Անիշ Գիրին ևԼևոն Արոնյանը ավտոմատորեն իրավունք ստացան մասնակցելու 2016թ կազմակերպվելիք մրցաշարքի 2-րդ խաղարկությանը:Մրցաշարքի մյուս հիմնական 6 մասնակիցները անցնող տարվա մեջ միջին առավել բարձր անհատական վարկանիշ ունեցող շախմատիստներն են ՝ Կրամնիկը, Նակամուրան, Կարուանան , Անանդը ,Տոպոալովն ու Վեսլի Սոն: Յուրաքանչյուր գերմրցաշարում էլ 1-ական ներկայացուցիչ կներկայացնեն ն ստուագտեսի կազմակերպիչ երկրները ՝ Նորվեգինա, աԱՄՆ ,ու Անգլիա: Արդեն հայտնի են նաև 2016թ-ին անցկացվելիք այդ գերմրցաշարերի ժամկետները՝ 1.Ստավանգեր ,Նորվեգիա՝ 16.04-29.04.2016թ, 2.Սենթ Լուիս ,ԱՄՆ՝ 19.08-02.09.2016թ, 3.Լոնդոն,Անգլիա՝ 30.11-13.12.2016թ : Նյութի աղբյուր՝https://www.facebook.com/aram.ugujyan/posts/878890832229575 ...

    Կարդալ ավելին
  • Շվեյցարական Նյոնում ավարտվեց Եվրոպայի լիգայի 1/16 եզրափակչի վիճակահանությունը: Դորտմունդի «Բորուսիայի» մրցակիցը դարձավ «Պորտուն»: Ամենաուշագրավը Մոսկվայի «Լոկոմոտիվի» և թուրքական «Ֆեներբահչեի» միջև կայանալիք մրցամարտն է, եթե այն, իհարկե, հաշվի առնելով ռուս-թուրքական բարդ հարաբերությունները, որոնք մինչև գարուն կարող են ավելի սրվել: Համենայնդեպս, վոլեյբոլի ռուսական ակումբները Եվրագավաթներում հրաժարվեցին խաղալ թուրքական ակումբների և նրանց պարտություն գրանցվեց: Սպասենք մինչև գարուն: Եվրոպայի լիգա, 1/16 եզրափակչի վիճակահանության արդյունքները. «Բորուսիա» Դ. (Գերմանիա) - «Պորտու» (Պորտուգալիա) «Սենտ Էտիեն» (Ֆրանսիա) - «Բազել» (Շվեյցարիա) «Վալենսիա» (Իսպանիա) - «Ռապիդ» (Ավստրիա) «Ֆիորենտինա» (Իտալիա) - «Տոտենհեմ» (Անգլիա) «Ֆեներբախչե» (Թուրքիա) - «Լոկոմոտիվ» (Ռուսաստան) «Անդերլեխտ» (Բելգիա) - «Օլիմպիակոս» (Հունաստան) «Միտյուլանդ» (Դանիա) - «Մանչեսթեր Յունայթեդ» (Անգլիա) «Աուգսբուրգ» (Գերմանիա) - «Լիվերպուլ» (Անգլիա) «Սպարտա» (Չեխիա) - «Կրասնոդար» (Ռուսաստան) «Գալաթասարայ» (Թուրքիա) - «Լացիո» (Իտալիա) «Սյոն» (Շվեյցարիա) - «Բրագա» (Պորտուգալիա) «Շախտյոր» (Ուկրաինա) - «Շալկե» (Գերմանիա) «Մարսել» (Ֆրանսիա) - «Ատլետիկ» (Իսպանիա) «Սևիլյա» (Իսպանիա) - «Մոլդե» (Նորվեգիա) «Սպորտինգ» (Պորտուգալիա) - «Բայեր» (Գերմանիա) «Վիլյառեալ» (Իսպանիա) - «Նապոլի» (Իտալիա) 1/16 եզրափակչի առաջին հանդիպումները կկայանան 2016 թվականի փետրվարի 18-ին, իսկ պատասխան հանդիպումները` փետրվարի 25-ին: Նյութի աղբյուր՝http://shamshyan.com/hy/article/2015/12/14/72857/ ...

    Կարդալ ավելին

ՖԲՀ

Քաղաքականություն