• Մոսկվայում երեկ ավարտվեց սպորտային մարմնամարզության տարեվերջյա հեղիակավոր ավանդական մրցաշարերից մեկը՝ օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոն Միխայիլ Վորոնինի գավաթի միջազգային 22-րդ խաղարկությունը: Ստուգատեսում, որտեղ քիչ չէին տիտղոսակիր մարզիկները՝ օլիմպիական խաղերի, աշխարհի և Եվրոպայի առաջնությունների մրցանակակիրները հանդես եկան 13 երկրի 134 մարզիկ ,այդ թվում տղամարդկանց և երիտասարդների մրցաշարերում ՝ 82 մարմնամարզիկ , և կանանց ու աղջիկների մրցաշարերում ՝ 52 մարմնամարզուհի: Ուրախությամբ պիտի նշել , որ ինչպես մրցաշրջանի մասնակցած նախորդ բոլոր մրցաշարերում այս անգամ ևս ստուագտեսին մասնակցած հայ մարմնամարզիկները մրցությանը տոն տվողների թվում էին և փայլեցին կատարողական բարձր վարպետությամբ, և տեղեր զբաղեցրին մրցանակնակիրների շարքում: Երիտասարդների մրցաշարին մասնակցող 13-ամյա Նարբե Հակոբյանի համար,ով ելույթ ունեցավ միայն 2 մարզագործիքների վրա ՝ ազատ վարժություններում և օղակների վրա , մրցաշարը կարևոր էր փորձառություն ձեռք բերելու առումով: Հուշամրցաշարի գլխավոր հերոսը դարձան 2012թ. Լոնդոնի օլիմպիական խաղերի մասնակից , այժմ էլ գործանակում 2016 թ օլիմպիական խաղերի մասնակցելու ուղեգիրը ապահոված ՀՀ ընտրանու առաջատար, 23-ամյա Արթուր Դավթյանը: Երիտասարդ հայ մարմնամարիկն , ով իրավամբ նաև 2015թ ՀՀ լավագույն մարզիկների տասնյակում տեղ գրավելու արժանի թեկնածուներից է , այստեղ փայլուն հանդես եկավ: Նա նախ ոսկե մեդալ նվաճեց բազմամարտում , ապա նաև իր նախասիրած մրցաձևում հենցատկերում, արծաթե մեդալի արժանացավ նժույգթափաերի վրա վարժոււյան մրցումներուոմ , իսկ բրոնզե մեդալ էլ նվաճեց օղակների վրա վարժության մրցմանը: Հատնկաշկան է ,որԱրթուր Դավթյանը 6 մրցաձևերից 5-ում մտել էր եզրափակիչ ու պայքարում էր մեդալների համար ու հիմա է վերադառնում 4 պարգևով ՝ 2 ոսկե , ու 1-ական արծաթե ու բրոնզե մեդալ նվաճած: Իրոք, սա նրա համար մրցաշրջանի գերազանց ավարտ էթ: Հրաշալի մրցաշրջան անցկացրած 23-ամյա Արթուր Թովամասյանն էլ ով , այս տարի օղկաների վրա վարժության մրցումներում ոսկե մեդալ էր նվաճել նախ աշխարհի գավաթի խաղարկությունում , ապա նաև համաշխահային ունիվերսիդայում Մոսկվայում էլ շանուկաելով իր հաղթարշավը, իրեն հավասարը չունեցավ օղակների վրա վարաժուայն եզրափակչում արձանագրած փալյուն արդյունքով ՝ 15,85 միավոր ցուցանիշով կրկին նվաճեց մրցաշարի ոսկե մեդալը: Թովմասյանն էլ մեկ անգամ ևս ապացուցեց ,որ ինքը միանգամայն արժանի է տեղ զբաղեցնելու մրցաշրջան -2015-ի ՀՀ 10 լավագույն մարզիկների շարքում: Այս հաջողությունները մարմնամազրաիկների ևանշուշտ ՀՀզագային հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերսբյանի , նրա օգնական Սոս Սարգսյանի և իհարկե վերոհիշյալ մարմնամարզիկների անձանական մարզիչների տքնաջան , ջանադիր ուհամգործակցված աշխատանքի արգասիքն են: Վորոնինի գավաթի 22-րդ խաղարկությունում իրենց հիանալի դրսևորեցին նաև ՌԴ ներկայացնող հայազգի 2 մարմնամազիկները: Այսպես, հիանալի մրցաշրջան անցկացրած կանանց ՌԴ-ի օլիմպիական հավաքականի թեկնածու, 16-ամյա մոսկվացի Սեդա Թութխալյանը , ով գյումրեցի անվանի սամբիստ Գուրգեն Թութխալյանի դուրստն է , մրցաշարի 1-ին օրը՝ բազմամարտի մրցումների ժամանակ ,որի հաղթողի գլխավոր հավակնորդներից մեկն էր համարվում , վատառողջ էր ,ջերմություն ուներ ու չկարողացավ մասնակցել բոլոր 4 գործիքենրի վրա վարժությունների կատարման մրցումներին: Սակայն մրցաշարի 2-րդ օրը դեռատի խիզախ հայուհին հաղթահարելով առողջական խնդիրների հետ կապված դժվարությունները հրաշալի հանդես եկավ ազատ վարժության եզրափակչում ու 14,133 միավոր արդյուքով նվաճեց ոսկե մեդալ: Տղամարդկանց մրցաշարում Մոսկվայի <Դիամոյի. ընտրանին ներակայացում էր 19-ամյա մոսկվացի Արթուր Դալալոյանը :Նա իր թիմակից Նիկիտա Նագոռնու հետ ետ մնալով միայն Ճապոնիայի ընտրանուց 170,95 միավոր ցուցնիշով արծաթե մեդալ նվաճեց թիմային մրցումներում:ՀՀ ընտրանին, որի 2ամդամներից միայն Արթուր Դավթյանը մասնակցեց բազմամարտի մրցումներին , իսկ Արթուր Թովմասյանը 6 մրցաձևերից միայն օղակաների վրա վարժոթւյւնում ելույթ ունեցավ, 103,2 միավոր ցուցանիշով 20 թիմերի պայքարում ճանաչվեցին 12-րդը: Հավելենք նաև ,որ Արթուր Դալալոյանը բազմարտում 41 մասնակիցների մեջ 84 միավորև ազրդյունքով ճանաչվեց 5-րդը: Նա նաև հենցատկում ու ազատ վարժության եզրափակիչներին մասնակցեց ու նվաճեց բրոնզե և արծաթե մեդալ: Այժմ ներկայացնենք հայ մարմնամարզիկների մրցելույթների տեխնիկական արդյունքները՝ Տղամարդիկ՝ բազմարմարտ ՝ 1.ԱՐԹՈՒՐ ԴԱՎԹՅԱՆ, ՀԱՅԱՍՏԱՆ՝ 87,45 ՄԻԱՎՈՐ, 2.Նիկտա Նագոռնի ,Ռուսաստան՝ 86,95, 3.Յուտո Կատո ,Ճապոնիա՝86,2, 4.Կենտարո Յունոկի, Ճապոնիա՝ 86,05, 5.ԱՐԹՈՒՐ ԴԱԼԱԼՈՅԱՆ, ՌՈՒՍԱՍՏԱՆ՝ 84ՄԻԱՎՈՐ: Օղակներ՝ 1.ԱՐԹՈՒՐ ԹՈՎՄԱՍՅԱՆ , ՀԱՅԱՍՏԱՆ՝15, 85 ՄԻԱՎՈՐ, 2.ԴանիլԿազաչկով ,Ռուսաստան՝15,45 3.ԱՐԹՈՒՐ ԴԱՎԹՅԱՆ,ՀԱՅԱՍՏԱՆ՝ 14, 875: Հենացատկ՝ 1.ԱՐԹՈՒՐ ԴԱՎԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆ 14,775ՄԻԱՎՈՐ, 2.Կոնստանտին Կուզովկով ,Ռուսաստան ՝ 14,55, 3.ԱՐԹՈՒՐ ԴԱԼԱԼՈՅԱՆ ,ՌՈՒՍԱՍՏԱՆ ՝ 14,45: Ազատ վարժություններ ՝ 1.Նիկիտա Նագոռնի ,Ռուսասատն ՝ 14,675 միավոր, 2-3.Դենիս Սանուվոնտ ,Բելառուս ՝14,5 2-3.ԱՐԹՈՒՐ ԴԱԼԱԼՈՅԱՆ՝ ՌՈՒՍԱՍՏԱՆ՝ 14,5 5.ԱՐԹՈՒՐ ԴԱՎԹՅԱՆ, ՀԱՅԱՍՏԱՆ՝ 12,95: Զուգափայտ՝ 1.Ռոբերտ Տվորոգալ ,Լիտվա՝ 14,85միավոր, 6.ԱՐԹՈՒՐ ԴԱՎԹՅԱՆ,ՀԱՅԱՍՏԱՆ ՝14,225ՄԻԱՎՈՐ: Պտտաձող՝ 1.Սերգեյ Ելցով,Ռուսաստան՝ 15,15միավոր: Կանայք ՝ Բազմամարտ ՝ Մարիա Խարենկովա ՝ 57,0 միավոր: Ազատ վարժություններ ՝ 1.ՍԵԴԱ ԹՈՒԹԽԱԼՅԱՆ՝, ՌՈՒՍԱՍՏԱՆ՝ 14, 133 ՄԻԱՎՈՐ: Պատրաստեց ՝ Արամ Ուգուջյանը: ...

    Կարդալ ավելին
  • Ձմեռային օլիմպիական խաղերի մայրաքաղաք Ռուսաստանի առողջարանային Սոչի քաղաքը կհյուրընկալի մեծահասակների ըմբշամարտի 2017թ Եվրոպայի առաջանության բոլոր 3 մրցաձևերի ՝ տղամարդկանց և կանանց ազատ ոճի , և տղամարդկանց հունահռոմեական ոճի ըմբշամարտերի մրցաշարերը: Այս մասին հայտնում է ըմբշամարտի ՌԴ-ի պաշտոնական կայքը: Սոչիի թեկնածությունը հաստատվել է դեկտեմբերի 12-13-ը Ադլերի ՌԴ-ի ազգային հավաքականների նախապատրաստման Ալեքսանդր Կարելինի անվան մարզական կենտրոնում( գլխավոր տնօրեն ՝ Ռուբեն Թաթուլյան) ընթացած ըմբշամարտի միջազգային ֆերեդացիայի (այն հիմա կոչվում է ըմբշամարտի համաշխահային միավորում) ՝ UWW-ի նախագահ Նենադ Լալովիչի գլխավորությամբ կայացած UWW-ի գործկոմի նիստում: Աշխարհամասի լավագույն ըմբիշերի կարևորգույն այս ստուգատեսը կընդունի քաղաքի 12 հազար հանդիսական տեղավորող <Այսբերգ> սառցեպալատն , որտեղ 2014թ ձմեռային օլիմպիական խաղերի ժամանակ կայացել են գեղասահքի և շորթ –տրեկի օլիմպիական մրցաշարերը: Նկատենք, որ օլիմպիական կառույցներից մեկը ՝ <Օվալ> մարզապալատն ,որտեղ ձմեռային օլիմպիադայի ժամանակ անցկացվել էր չմշկավազքի մրցաշարը , դեռ անցյալ տարի օգտագործվեց ըմբշամարտի մրցաշարի կազմակերպման համար:Այստեղ տեղի է ունեցել 2014թ ըմբշամարտի ՌԴ-ի պատանեկան առաջնությունը: Այն ժամանակ ըմբշամարտի այդ պատանեկան մրցաշարի գոտեմարտերն անցան առանց հանդիսականների ներկայության: Սակայն Եվրոպայի առաջնությունը երկրի առաջնությունից անկասկած առավել բարձր կարգ ունեցող ստուգատես է: Կցուցաբերեն արդյո՞ք այդ մրցաշարի նկատմամբ առանձնակի մեծ հետաքրքրությունը ամենտարբեր խոշոր մարզական միջոցառումներով շփացած ու քմահաճ Սոչիի երկրպագուները, թե ոչ կիմացվի արդեն ըմբշամարտի Եվրոպայի առաջնության օրերին: Հավելենք ,որ մինչ այս Ռուսատանում արդեն երեք անգամ անցկացվել է մեծահասակների ըմբշամարտի Եվրոպայի առաջնություններ: Այսպես, 1976թ այդ ստուգատեսը ընդունել է Լենինգրադը, 2000թ Մոսկվայում ընթացել է միայն հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջությունն, իսկ 2006թ-ին էլ Մոսկվան հյուրընկալել է ազատ և հունահռոմեական ոճերի ըմբիշների Եվրոպայի առաջնությունները: Պատրաստեց ՝ Արամ Ուգուջյանը: ...

    Կարդալ ավելին
  • Ամերիկյան շախմատի ծագող աստղ, փայլուն մրցաշրջան անցկացրած ու զգալի առաջընթաց արձանգրած ամերիկահայ գրոսմայստեր Սամվել Սևյանն ,ում 15 տարին կլրանա միայն դեկտեմեբերի 26-ին , տարին կեզրափակի Ստոկհոլմում (Շվեդիայում) 2015թ. դեկտեմբերի 27-ից մինչև 2016թ հունվարի 5-ը կայանալիք շախմատի Ռիլթոնի գավաթի ավանդական խաղարկությունում իր մրցելույթով: Շվեդ հայտնի բժիշկ և շախմատիստ Տորե Ռիլթոնի հուշամրցաշարը կազմակերպվում է 1971թ –ից, այս տարի տարի կանցկացվի արդեն 45-րդ խաղարկությունը:Այն այս անգամ թերևս առանձնահատուկ է նաև նրանով , որ հուշամրցաշարին մասնակցելու է շախմատային հայազգի հրաշամանուկն , ով ի դեպ 2016թ հունվարի 5-ին մրցաշարի ավարտից հետո արագ շախմատի մրցամարտ կանցացնի Շվեդիայի գործող չեմպիոն ,22-ամյա գրոսմայստեր Նիլս Գրանդելիուսի հետ: Ընդ որում առաջացրած մեծ հետաքրքրության պատճառով այդ մրցամարտը Շվեդիայի ժամանակով ժամը 20:30-ին ուղիղ հեռարձակմամբ կցուցադրվի տեղի Expressen TV-ով: Նկատենք, որ ինչպես կազմակերպիչներ են նշել , իրենց չեմպիոնը կխաղա նորօրյա Բոբի Ֆիշերի հետ: Ու հիրավի , իր առաջադիմության տեմպերով ու առաջընթացի հսկայական քայլերով պատանի գրոսմայստեր Սամվել Սևյանը ապացուցում է ,որ շախմատի աշխարհի 11-րդ չեմպիոն ամերիկացի հռչակավոր գրոսմայստեր , անպարտելի Ռոբերտ (Բոբի) Ֆիշերի արժանի հետնորդներից է: Հավելննք, որ 2014թ Ռիլթոնի գավաթի 44-րդ խաղարկութւանը մասնակցել է 20 երկրի 85 շախմատիստ, ու գլխավոր մրցանակը նվաճել է 9 հնարավորից 7 միավոր վաստակած նորվեգացի գրոսմայստեր Լյուդվիգ Համմերը , իսկ Սևյանի ապագա մրցակից Նիլս Գրանդելիուսը իր ակտիվում գրանցած 6 միավորով եզրափակել է ուժեղագույնների տասնյակը: Պատրաստեց ՝ Արամ Ուգուջյանը: ...

    Կարդալ ավելին
  • Գերմանիայի գավաթ. «Աուգսբուրգ»-«Բորուսիա» Դորտմունդ. մեկնարկային կազմերը  Գերմանիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչում «Աուգսբուրգը» սեփական հարկի տակ ընդունում է Դորտմունդի «Բորուսիային»:  Թիմերի մեկնարկային կազմերը `  «Աուգսբուրգ». Հիտց, Հոնգ Յունգ Հո, Կլավան, Վերհագ, Ստաֆիլիդիս, Կոր, Բայեր, Ջի Դոնգ Վոն, Կու Ջա Չհոլ, Բոբադիլյա, Մորավեկ: «Բորուսիա». Բյուրկի, Հումելս, Պիշչեկ, Շմելցեր, Վայգլ, Բենդեր, Գյունդոգան, Կաստրո, Մխիթարյան, Օբամեյանգ, Ռամոս: Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 23:30-ին: ...

    Կարդալ ավելին
  • Երևանի Կենտրոն վարչական շրջանի շախմատի մանկապատանեկան մարզադպրոցում (տնօրեն ՝միջազգային վարպետ Նորայր Քալանթարյան) դեկտեմբերի 14-15-ին անցկացվեց արագ շախմատի յուրատեսակ մրցաշար՝ Երևանի «Քաղաքապետի գավաթի» 2-րդ խաղարակությունը: Երկրորդ տարին անընդմեջ Երևանի « Քաղաքապետի գավաթը » նվաճեց շախմատի համաշխարհային օլիմպիադայի չեմպիոն, ՀՀ կրկնակի չեմպիոն, գրոսմայստեր Տիգրան Լ.Պետրոսյանը: Այս յուրօրինակ ու հետաքրքիր ստուգատեսին մասնակցեցին ճանաչված 24շախմատիստ ,այդ թվում 15գրոսմայստեր ,և 3-ական միջազգային և ՖԻԴԵ-ի վարպետ: Մասնակիցների շարքում մեծ թիվ էին կազմում հեղինակավոր շախմատիստներն,ովքեր մրցանակակիրներ են դարձել շախմատի համաշխարհային օլիմպիադաներում , աշխարհի և Եվրոպայի թիմային առաջնութունում ՝ լեգենդար գրոսմայստեր Ռաֆայել Վահանյանը, Արտաշես Մինասյանը,ԷլինաԴանիելյանը,Լիլիթ Մկրտչյանը, Տիգրան Լ. Պետրոսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Զավեն Անդիրասյանը, Արման Փաշիկյանը, Ավետիք Գրիգորյանը, Կարեն Հ.Գրիգորյանը: Վերջիններս նաև վերջին տարիների ՀՀ չեմպիոններն են: Մասնակիցների թվում էին նաև պատանեկան մրցաշարերում իրենց լավագույն կողմերով դրսևորած Սամվել Տեր- Սահակյանը, Մանուել Պետրոսյանը, Արամ Հակոբյանն, Հովհաննես Գաբուզյանը,Տիգրան Կ. Հարությունյանը, Հայկ Մ. Մարտիրոսյանը, Շանթ Սարգսյանը: Մասնակիցները նախնական փուլում բաժանվեցին 4 խմբերի՝ յուրաքանչյուրում 6-ական շախմատիստ; Դրանցում շրջանաձև պայքարից հետո լավագույն արդյունք ունեցող 2-ական շախմատիստ իրավունք ե ստացան պայքարը շարունակել քառորդ եզրափակիչ փուլում: Խմբային փուլի արգելքը հաջողությմաբ հաղթահարել են ՝ Ա խումբ՝ 1.Մանուել Պետրոսյան՝ 4,5 միավոր,2.Տիգրան Լ.Պետրոսյան՝ 4միավոր, Բ խումբ՝ 1.Արամ Հակոբյան,՝3,5 միավոր,2.Ռոբերտ Հովհաննիսյան՝ 3 միավոր, Գ խումբ՝1.Կարեն Հ. Գրիգորյան՝ 3,5 միավոր,2.Հովիկ Հայրապետյան՝ 3,5 միավոր, Դ խումբ՝ 1.Սամվել Տեր –Սահակյան՝ 4 մաիվոր,2.Արման Փաշիկյան՝3 միավոր: Քառորդ եզրափակիչ պայքարը շարունակվեց <նոկաուտ> ՝օլիմպիական համակարգով ՝ պարտվողը դուրս էր մնում հետագա մրցապայքարից: Մրցաշարի 2-րդ օրն անցկացված քառորդ եզրափակչի հանդիպումներում գրացվեցին այսպիսի արդյունքներ ՝ Արամ Հակոբյան –Հովիկ Հայրապետյան՝ 2:0, Տիգրան Լ .Պետրոսյան- Սամվել Տեր-Սահակյան՝ 2:0, Մանուել Պետրոսյան- Արման Փաշիկյան՝2:0, Կարեն Հ.Գրիգորյան- Ռոբերտ Հովհաննիսյան՝ լրաց.՝3:2, Կիսաեզրափակիչ՝ Տիգրան Լ. Պետրոսյան- Մանուել Պետրոսյան՝ 2:0, Կարեն Հ.Գրիգորյան – Արամ Հակոբյան՝ լրաց.՝ 3:2, Եզրափակիչ՝ Տիգրան Լ. Պետրոսյան - Կարեն Հ.Գրիգորյան ՝ 1, 5:0,5: Հիշեցնենք , որ անցյալ տարի՝ 2014թ «Քաղաքապետի գավաթի» 1-ին խաղարկության եզրափակչում Տիգրան Լ .Պետրոսյանը 2:0 հաշվով պարտության էր մատնել աշխարհի թիմային առաջնության չեմպիոն,2011թ ՀՀ չեմպիոն, գրոսմայստեր Ռոբերտ Հովհաննիսյանին: Այս անգամ այդ պատվավոր մրցանակը նա եզրափակչում վիճարկեց 2015թ ՀՀ չեմպիոն գրոսմայստեր Կարեն Հ. Գրիգորյանի հետ: Պատրաստեց՝ Արամ Ուգուջյանը: ...

    Կարդալ ավելին
  • Երեկ Մոսկվայում մեկնարկեց Մոսկվայի <Օլիմպիական> մարզապալատում ընթացող սպորտային մարմնամարզության օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոն Միխայիլ Վորոնինի գավաթի միջազգային 22-րդ խաղարկությանը: Ինչպես հայտնում են ստուգատեսի կազմակերպիչները 2004թ մայիսի 22-ին 59 տարեկան հասակում վախճանված մեծանուն ռուս մարմնամարզիկի հիշատակին 1993թ –ից անցկացվող մրցաշրջանի եզրափակիչ այս հեղինակավոր հուշամրցաշարին այս անգամ մասնակցում են ւ 30 երկրի 140 մարզիկ: Նրանք հաղորդում են նաև, որ առաջին անգամ բարձրակարգ այս հուշամրցաշարը ընդգրկվել է ՌԴ սպորտի նախարարության 2015թ առանձնակի մեծ նշանակություն ունեցող առանձնահատուկ միջոցառումների շարքում: Ինչպես հայտնեց սպորտային մարմնամարզության ՀՀ ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը կարևորագույն այս ստուգատեսին Հայաստանը կներկայացեն մեր առաջատար մարմնամարզիկներից երկուսը ՝ ուժեղագույն բազմամարտիկ, 2012թ օլիմպիական խաղերի մասնակից, 2015թ Եվրոպայի առաջնությունում բազմամարտում ու հենացատկում 4-րդ տեղը գրաված , իսկ վերջերս էլ Գլազգոյում ընթացած աշխարհի առաջնությունում էլ գործնականում 2016թ օլիմպիական խաղերին մասնակցելու ուղեգիրն ապահոված Արթուր Դավթյանն ու 2015թ համաշխարհային ունիվեսիադայի չեմպիոն, օղակների մերօրյա հիանալի վարպետներից մեկը՝ Արթուր Թովմասյանը: Սերոբյանն, ով ի դեպ նաև միջազագային կարգի մրցավար է , տեղեկացրեց ,որ ինքն այդ ստուգատեսում վերստին կկատարի մրցավարի պարտականություն, իսկ մեր պատվիրակները հանդես կգան նրա օգնականի ՝ Սոս Սարգսյանի գլխավորությամբ: Երեկ հուշամրցաշարի 1-ին օրը խաղարկվեցին տղամարդկանց բազմամարտի մրցանակները: ՀՀ մարմնամազիկների ներկայիս առաջատար , իր մարզական կարիերայի լավագույն մրցաշրջանն անցկացնող ԱրթուրԴավթյանը գերազանցեց իր բոլոր մրցակիցներին ,ու արձանագրած փայլուն արդյունքով ՝87,45միավոր նվաճեց ոսկե մեդալն ու պատվավոր գավաթը: Այստեղ 2-րդ հորիզոնականը զբաղեցրեց ու արծաթե մեդալին արժանացավ Ռուսաստանիազգային ընտրանու առաջատարների՝ Նիկիտա Նագոռնին 86,75միավոր , իսկ մրցանակային եռյակը եզրափակեց ճապոնացի Կատոն ՝ 85 միավոր ցուցանիշով: ՀՀ ընտրանու 2-րդ պատվիրակը՝ 2015թ համաշխարահային ունիվեդսիադայի չեմպիոն Արթուր Թովմսայանն էլ փայլուն ելույթ ունեցավ օղակների վրա վարժության որակավորման փուլի մրցումներում: Նա այստեղ 15,75 միավոր արդյունքով գրավեց 1-ին տեղն ու այսօր ՝դեկտեմբերի 16-ին առանձին գործիքների վարժությունների եզրափակչում կվիճարկի ստուգատեսի պարգևները: Այս վարժության որակավարման փուլում 2-3-րդ տեղերը հավասար՝ 15,0 միավոր ցուցանիշով բաժանեցին Արթուր Դավթյանն ու ՌԴ ազգային ընտրանու անդամ Դանիլ Կազաչկովը: Ի դեպ, բազամարտում գերազանց հանդես եկած հանդես եկած Արթուր Դավթյանը ևս առանձին գործիքիների եզրափակիչների մասնակից է : Այնպես ,որ հրաշալի մրցաշրջան անցկացրած մեր մարմնամարզիկիների տարվա եզրափակիչ ակորդը ևս անպայման մեդալաբեր կլինի : Հիշեցնենք ,որ2014թ Վորոնինի գավաթի 21-դ խաղարկությունում ևս Արթուր Դավթյանը իրեն լավագույն կողմերով է դրսևորել: Նա բազմամարտում 45մասնակիցների պայքարում 85,75 միավոր արդյունքով գրավեց պատվաբեր 4-րդ տեղը , ետ մնալով միայն ճապոնացիներ ՝ Կազումա Կայայից ( 87,65 միավոր) և Վատարու Տանիգավայից,(85,80), ու ռուսաստանցի Միխայիլ Կուդաշովից (86,5 միավոր): Իսկ հետո փայլուն հանդես եկավ նաև առանձին գործիքների վրա վարժությունների եզրափակիչներում: Այսպես, Դավթյանը օղակների վարժությունում և հենացատկում ոսկե մեդալի արժանացավ համապատասխանաբար՝ 15,1 և 15,05 միավոր արդյունքներով , իսկ նժույգթափի վրա վարժությունում արձանագրած 14,7 միավոր ցուցանիշը նրան բրոնզե մեդալ պարգևեց: Պատրաստեց ՝ Արամ Ուգուջյանը: ...

    Կարդալ ավելին
  • Սեղանի թենիսի ՀՀ ֆեդերացիան ձևավորված հիանալի ավանդույթը չխախտելով անցած հանգստյան օրերին Երևանում «Հայաստան» մարզական միության մարզադահլիճում հաջորդաբար անցկացրեց մարզաձևի մեծ երախտավորների՝ Հարություն Հակոբյանի և Գեղամ Վարդանյանի հուշամրցաշարները: Հարություն Հակոբյանը 1945 թվականին հռչակվել էր պատանիների Ռումինիայի չեմպիոն, իսկ մայր հայրենիք հայրենդարձվելուց հետո մասնակցել էր 1951թ-ի նոյեմբերին անցկացված սեղանի թենիսի մեծահասակների ԽՍՀՄ անդրանիկ առաջնությունն ու դարձել ԽՍՀՄ-ի առաջին չեմպիոնը: Հարություն Հակոբյանի ջանքերով 1954 թվականին հիմնադրվելէ Երևանի սեղանի թենիսի մարզադպրոցը, որի լավագույն սաներից էր վաղամեռիկ Գեղամ Վարդանյանն , ով արդեն ոչ միայն ԽՍՀՄ, այլ նաև աշխարհի և Եվրոպայի առաջնությունների մրցանակակիր է: Այս անգամ Գեղամ Վարդանյանի հուշամրցաշարում հանդես եկան 1998 թվականին ծնված եւ ավելի փոքր տարիքի 24-ական պատանի և աղջիկ որոնք ներկայացնում էին Երևանը ,Գյումրին և Վանաձորը: Ինչպես հայտնեց սեղանի թենիսի ՀՀ ֆեդերացիայի մարզչական խորհրդի նախագահ Գոհար Խանզադյանը ծավալվեց բավական աշխույժ, դիտարժան ու հետաքրքիր մրցապայքար: Ստուգատեսի մենխաղի մրցանակակիրներ դարձան՝ Աղջիկներ ՝ 1.Մերի Հովհաննիսյան, Վանաձոր, 2.Էլեն Բախչաջյան, Երևան , Արաբկիրի մարզադպրոց , 3Արմինե Պետրոսյան, Երևան, ԽՄՕՄՄ: Պատանիներ ՝ 1.Էդուարդ Անտոնյան, Երևան, ԽՄՕՄՄ, 2.Նարեկ Նիկողոսյան, Երևան, ԽՄՕՄՄ, 3.Սերգեյ Սիմոնյան, Երևան , Արաբկիրի մարզադպրոց: Հարություն Հակոբյանի հուշամրցաշարում հանդես եկան մեծահասակները:Այստեղ ելույթ ունեցան 32 թենիսիստ ու 24 թենիսիստուհի : Հուշամրցաշարի մենախաղի մրցանակակիրներ դարձան ՝ Տղամարդիկ ՝ 1.Հարություն Հարությունյան, Երևանի քաղաքապետարանի մարզադպրոց, 2.Մեսրոպ Ղուկասյան, Երևան <Հայաստան>ՄՄ, 3.Ռուբեն Գայբակյան, Երևան <Հայաստան>ՄՄ: Կանայք ՝ 1.Հասմիկ Խաչատրյան, Երևան ,Շենգավիթի մարզդպարոց, 2.Ռուբինա Վարդանյան, Երևանի քաղաքապետարանի մարզադպրոց, 3..Հասմիկ Մաթևոսյան, Երևան , Արաբկիրի մարզադպրոց: Գոհար Խանզադյանը տեղեկացրեց, որ Հարություն Հակոբյանի հուշամրցաշարի արդյունքներով տղամարդկանց և կանանց մրցաշարերում 1-12-րդ տեղերը զբաղեցրած մարզիկները իրավունք ստացան մասնակցելու դեկտեմբերի 19-20-ը Հայաստանում մարզաձևի զարգացմանը մեծապես նպաստող «Քրոնոմետ» հիմնադրամի կողմից կազմակերպվող աննախադեպ խոշոր հիմնադրամով բաց մրցաշարին , որն արդեն 2-րդ անգամ է կազմակերպվելու: Պատրաստեց ՝ Արամ Ուգուջյանը: ...

    Կարդալ ավելին
  • Սամբոյի ՀՀ ֆեդերացիան ամփոփել է մրցաշրջան-2015-ում ՀՀ սամբիստների մրցելույթների արդյունքները: Ամփոփելով սամբոյի ՀՀ հավաքականների աշխարհի և Եվրոպայի,առաջնություններում և աշխարհի Սուպեր գավաթի խաղարկություններ մասնակցության արդյունքները, ստացել ենք հետևյալ պատկերը՝ - ՀՀ պատանիների, աղջիկների, երիտասարդների, կանանց, տղամարդկանց հավաքականները միասին 2015թ-ին նվաճել են 21 մեդալ, որից 3 ոսկե, 7 արծաթե, 11 բրոնզե: Սամբոյի ՀՀ ֆեդերացիան հաշվի առնելով վերոհիշյալ ստուգատեսերում ՀՀ սամբիստների արձանագրած ցուցանիշները , միավորների հաշվարկման հատուկ համակարգով ներկայացնել է մրցաշրջան -2015-ի սամբոյի Հայաստանի լավագույն մարզիկների տասմյակը: Մրցաշրջանում փայլուն հանդես եկած ու երկրորդ տարին անընդմեջ Եվրոպայի չեմպիոն դարձած ,ապա նաև աշխարհի փոխչեմպիոն հռչակված 24-ամյա վանաձորցի Տիգրան Կիրակոսյանը (Վանաձորի սամբոյի և ձյուդոյի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց, անձնական մարզիչ ՝ Աղասի Գալստյան) ճանաչվել է մրցաշրջանի-2015-ի ՀՀ լավագույն սամբիստը: Հավելենք նաև ,որ վերջին երկու տարիների Եվրոպայի չեմպիոնի տիտղոսին արժանացած վանաձորցի փորձառու սամբիստն իր ակտիվում նաև 2012թ և 2013թ աշխարհի առաջնությունների բրոնզե , 2013թ՝ Եվրոպայի առաջնության արծաթե , իսկ 2011թ և 2012թ այդ ստուգատեսի բրոնզե մեդալներ ունի: Մարզաձևի ՀՀ ֆեդերացիայի մամուլի ծառայությունը հրապարակել է տարվա ՀՀ լավագույն սամբիստների տասնյակը՝ 1. Կիրակոսյան Տիգրան Եվրոպայի չեմպիոն, Աշխարհի արծաթե մեդալակիր, 2. Դանիելյան Աշոտ Աշխարհի Սուպեր Գավաթի հաղթող /գավաթակիր/, 3. Հայրապետյան Էռնեստ Եվրոպայի արծաթե մեդալակիր, Աշխարհի բրոնզե մեդալակիր, 4. Պետրոսյան Էդիկ Եվրոպայի երիտասարդների չեմպիոն, Եվրոպայի 5-րդ տեղ, 5. Նասիբյան Մավրիկ Եվրոպայի բրոնզե մեդալակիր, Աշխարհի 5-րդ տեղ, 6. Մանուկյան Մաքսիմ Եվրոպայի բրոնզե մեդալակիր, Աշխարհի 5-րդ տեղ, 7. Գաբրիելյան Դանիել Աշխարհի պատանիների արծաթե մեդալակիր, Եվրոպայի պատանիների բրոնզե մեդալակիր, 8. Վարդանյան Վաչիկ Եվրոպայի բրոնզե մեդալակիր, 9. Սարգսյան Հարություն Աշխարհի պատանիների բրոնզե մեդալակիր, Եվրոպայի պատանիների բրոնզե մեդալակիր, 10. Սարոյան Գառնիկ Աշխարհի երիտասարդների բրոնզե մեդալակիր: Պատրաստեց ՝ Արամ Ուգուջյանը: ...

    Կարդալ ավելին
  • Երևանում Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի` ՀՊՏՀ-ի մարզադահլիճում եռօրյա պայքարից հետո ավարտվեցին վոլեյբոլի ՀՀ ֆեդերացիայի ՝ ՀՎՖ-ի 2015 թվականի տղամարդկանց և կանանց վոլեյբոլի գավաթի խաղարկությունները: Կանանց մրցաշարում պատվավոր մրցանակը խաղարակեցին 4 թիմեր՝ «Նժդեհը», «Սյունիքը», «Վանը» և ՀՊՏ-ն ,տղամարդկանց ստուգատեսում ՝ 6 թիմեր`ՖԻՄԱ-ն,<Ստեփանակերտը>,<Դինամո-Նոր-Նորքը>,<Արաբկիրը>,Գյումրին և ԵՊԲՀ-ը: ՎՀՖ-ի գավաթի խաղարկությանն առաջին անգամ մասնակցեց նաև Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի՝ ՀՊՏՀ-ի կանանց թիմը: Այստեղ ՀՎՖ-ի գավաթակիրը որոշվեց շրջանաձև մրցակարգով: Տղամարդկանց մրցաշարում թիմերը բաժանվել էին երկու ենթախմբերի` 1-ին ենթախումբում ընդգրկված են ՖԻՄԱ-ն,Արաբկիրը,ԵՊԲՀ-ն, և 2-րդ ենթախումբը`<Ստեփանակերտը>, <Դինամո-Նոր-Նորքը>, ու Գյումրին: Ենթախմբերում առաջին երկու տեղերը գրաված ընտրանիները եզրափակիչ փուլում պայքարը շարունակեցին մրցանակային տեղերի համար: Խաղային եզրափակիչ՝3-րդ օրը գրացվեցին հետևյալ արդյունքները՝ Կանայք՝ Վան-Նժդեհ 0:3 , ԽՄՕՄՄ-ՀՊՏՀ 3:1: Այստեղ հաճելի անկնկալ մատուցեց կանանց ԽՄՕՄՄ-ի թիմը( մարզիչ ՝ Ռոբերտ Ջանիբեկյան) , որը իր բոլոր 3մրցակիցներին հաղթեց, այդ թվում մրցաշարի 1-ին օրը նաև ՀՀ 13-ակի չեմպիոն <Նժդեհին>՝ 3:2 հաշվով , և լարված, անզիջում ու դիտարժան պայքարից հետո հռչակվեց ՀՎՖ-ի գավաթակիր: ՀՎՖ-ի գավաթի խղկոթւյունում հաջող էր նաև , կանանց ՀՊՏՀ-ի թիմի (մարզիչ՝ Սիմոն Հակոբյան) նորամուտն,որը կարողացավ 3:0 հաշվով առավելության հասնել <Վանի> նկատմամբ ու զբաղեցրեց 3-րդ հորիզոնականը: ՀՀբազմակի չեմպիոն <Նժդեհն>( մարզիչ Խաչիկ Ասմարյան) այս անգամ բավարավեց 2-րդ տեղով, իսկ <Վանը> եզրափակեց մրցաշարային աղյուսակը: Տղամարդկանց մրցապայքարում ենթախմբային փուլի արգելքները հաջողությամբ հաղթահարեցին ՝ ՖԻՄԱ-ն ,<Ստեփանակերտը> , <Դինամո-Նոր-Նոր-Նորք> և<Արաբկիրը>: Խաղային 3-րդ օրը հենց այս քառյակն էլ վիճարկեց մրցանակային տեղերը՝ 3-4-րդ տեղերի համար՝ <Դինամո-Նոր-Նոր-Նորք><Արաբկիր>՝ 3:0, 1-2-րդ տեղերի համար՝ ՖԻՄԱ -< Ստեփանակերտ>՝ 3:0: Տղամարդկանց վոլեյբոլի ՀՀ 10-ակի չեմպիոն ՖԻՄԱ-ն( մարզիչ Կարեն Ասմարյան) իր նվաճած տիտղոսներին ավելացրեց ևս մեկը և հերթական անգամ դարձավ ՀՎՖ-ի գավաթակիր: Արցախը ներկայացնող <Ստեռփանակերտը> (մարզիչ՝ Անդրանիկ Մանուչարյան) զբաղեցրեց 2-րդ հորիզոնականն, իսկ մրցանակային եռյակը եզրափակրեց ՝ <Դինամո-Նոր-Նոր-Նորքը>: Վոլեյբոլի ՀՀ ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Կարեն Ասմարյանը մրցաշարի ավարտից հետո հայտնեց , որ ՎՀՖ-ի գավաթի խաղարկության կազմակերպումով իրենք փորձում են մեծացնել մարզիկների զբաղվածությունն և որ այն միաժամանակ վոլեյբոլիստների համար հանդիսանում է նաև նոր մրցաշրջանի նախապատրաստության փուլ: Հավելենք , որ 2014թ ՀՀ գավաթակիր են դարձել ՀՀ բազմակի չեմպիոններ՝ տղամարդկանց ՖԻՄԱ-ի , և կանանց ՝ <Նժդեհ> թիմերը: Պատրաստեց ՝ Արամ Ուգուջյանը: ...

    Կարդալ ավելին
  • Դորտմունդի «Բորուսիայի» ֆուտբոլիստները Գերմանիայի առաջնության 16-րդ տուրում Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» նկատմամբ տնային հաղթանակից հետո երկրպագուների հետ խաղադաշտում կատարել են Jingle Bells ամանորյա հայտնի երգը: ...

    Կարդալ ավելին

ՖԲՀ

Քաղաքականություն