• Մրցաշրջան 2015-ում մրցաելույթները ավարտեցին նաև ՀՀ բռնցքամարտիկները:Նրանց մասնակցած տարեվերջյան միջազգային հեղինակավոր մրցաշարում հաջողվեց 1-ական արծաթե և բրոնզե պարգև նվաճել և փաստորեն դրական արդյունքներով եզրափակել տարին : Ռուսաստանի Խանտի-Մանսիյսկ քաղաքում թենիսի զարգացման կենտրոնում դեկտեմբերի 17-20-ը ընթացավ 2մլն 140հազար ռուբլի մրցանակային հիմադրամով նավթային երկրների աշխարհի գավաթի 13-րդ խաղարկությունն, որը նվիրված է Սիբիրում առաջին նավթ արդյունահանող , ակադեմիկոս, ԽՍՀՄ սոցիալիստական աշխատանքի հերոս Ֆարման Սլամանովի հիշատակին: Այս անգամ ստուգատեսի տղամարդկանց մրցաշարի՝ 10(49 , 52, 56, 60, 64, 69, 75, 81,91, +91կգ), կանանց ՝ 4 (51, 54, 60, 75 կգ) քաշային կարգերում մրցանակները խաղարկում են 20 երկրի՝ ՌԴ-ի ,Ֆրանսիայի, Գերմանիայի, Ֆիլինադիայի, Սերբիայի, Բուլղարիայի, ,ՀԱՅԱՍՏԱՆԻ,Լեհաստանի,Ուկրաինայի, Մոլդովայի,Լիտվայի, Բելառուսի ,Ադրբեջանի,Շվեդիայի, Չինաստանի, Ղազախստանի, Ուզբեկստանի, Տաջիկստանի, Ղրզստանի ,Մարոկկոյի,և Թուրքմենստանի 145 մարզիկներ: Ավանդաբար այս մրցաշարին մասնակցող ՀՀ –ն այս անգամ ներկայացել է 4 պարվիրակով,որոցից երկուսը դարձան մրցանակակիր: Ինչպես հայտնում են բռնցքամարտի ՀՀ ֆեդերացիայի մամուլի ծառայությունից, նրանցից առավել հաջողը հանդես եկավ մարզիչ Գևորգ Միսակյանի սան, գերծանր ՝ +91 կգ քաշային Ռաֆայել Սիմոնյանը: Նա նախ իր 1-ին մենամարտում՝ քառորդ եզրափակչում նոկաուտի է ենթարկել Չինաստանի ներկայացուցչին, իսկ երեկ էլ կիսաեզրափակչում առավելության է հասել ուկրաինացի բռնցքամարտիկի նկատմամբ ու մտեավ եզրափակիչ, ուր ուր Գերմանիայի պատվիրակի հետ պիտի վիճարկեր աշխարհի գավաթակրի կոչումը: Սակայն հայ բռնցքամարտիկը ձեռքի վնասվածք ուներ և բժիշկների հորդորով` հետագա բարդություններից խուսափելու համար չմասնակցեց եզրափակիչ մենամարտին և ստիպված եղավ այս անգամ բավարարվել արծաթե մեդալով: 64 կգ քաշային Գոռ Երիցյանը քառորդ եզրափակիչում հաղթեց մոլդովացի բռնցքամարտիկին, իսկ կիսաեզրափակիչում զիջեց Ռուսաստանի պատվիրակին և տուն է վերադառնում բրոնզե մեդալով: Իսկ ահա, մեր մյուս 2 ներկայացուցիչները` 60 կգ քաշային Գևորգ Ղազեյանն ու 75 կգ քաշային Արթուր Սարգսյանը անհաջող հանդես եկան, ու իրենց առաջին իսկ մենամարտերում պարտություններ կրելով ու վերածվեցին հանդիսականի: Նկատենք ,որ հուշամրցաշարի պատվավոր հյուրերի թվում էր հայտնի պրոֆեսիոնալ բռնքամարտիկ, WBO-վարկածով 1-ին կիսամիջին քաշային կարգի 2013-2014թթ աշխարհի չեմպիոն, 31-ամյա Ռուսլան Պրովոդնիկովը: Վերջինիս ձեռնոցներն հուշամրցաշարի փակման արարողության ժամանակ հանվեց աճուրդի ,ու դրանից ստացված ողջ հասույթը՝22 հազաև ռուբլին ուղղվեց տեղի ՝ Յուգրայի օկրուգի բռնցքամարտի դպրոցի պատանի սաների հանդերձավորմանը: Պատրաստեց ՝ Արամ Ուգուջյանը: ...

    Կարդալ ավելին
  • Հոլանդական շախմատսյին Գրոնեգեն քաղաքում մեկնարկել է շախմատի միջազգային ավանդական SFG 2015 Open 53-րդ փառատոնն որի 6 հազար եվրո մրցանակային հիմնադրամով գլխավոր ՝ Ա խմբի մրցաշարին 19երկրի 44շախմտիստէ մասնակցում: Ստուգատեսի մասնակիցների թվում է Բելառուսը ներայացնող 47–ամյա հայազգի գրոսմասյտեր, մոգիլյովցի Սերգեյ Կասպարովն ու նրա տիկինը ՝ միջազգային վարպետ Տատյանա Կասպարովան: 2տուրից հետո Սերգեյը 2անընդմեջ հաղթանակ է տոնելու ու 100տոկոսանց արդյունք ունեցող այն 10 շախմատիստների թվում է, ովքեր գլխավորում են մրցաշարային աղյուսակը: Նա 1-ին տուրում սևերով առավելության հասավ միջազգային վարպետ, նորվեգուհի Էլեն Հաքեսթերի , իսկ 2-րդում սպիտակներով ՝ ՖԻԴԵ-ի վարպետ հոլանդացի Բարթ Ֆոն Մեյելֆենդի նկատմամբ : Կասաարովան 1-ին տուրում սևերով զիջեց ռուսաստանցի միջազգային վարպետ Նիկիտա Պետրովին , իսկ 2-րդտուրում սպիտակներով պարտության մատեց հոլանդացի Ռոսա Ռացմային: Այսօր 3-րդ տուրում Կասպարովը սևերով ուժերը կչափի Գերմանիան ներկայացնող ՖԻԴԵ-ի վարպետ Ռոբերտ Բասկինի, իսկ Տատյանան՝ հոլադացի Կասպեր Շոպենի հետ: Շվեյցարական մրցակարգով ընթացող այս մրցաշարի հաղթողը հայտնի կդառնա դեկտեմբերի 30-ին ՝ 9-րդ տուրի ավարտից հետո: Նկատենք որ դեկտեմբերի 25-ին ստուգատեսում հանգստյան օր է: Պատսրատեց ՝ Արամ Ուգուջյանը: ...

    Կարդալ ավելին
  • Քաթարի մայրաքաղաք Դոհայում մեկնարկել է շախմատի տարվերջյան ամենահետաքրքիր ու հեղինակվոր մրցաշարը՝ Qatar Masters Open 2015-ն,որի մրցնակային հիմնադարամը 130հազարդոլր ,ու հաղթողին էլ բաժին է հասնելու 27 հազար դոլար պարգևավճար: Այս ստուգատեսը նաև աստղերի պակաս չունի: 30 երկրի 132մասնակիցների (76գրոսմյստեր , 39 միջազգային վարպետ) թվում են աշխարհի գործող չեմպիոն, նորվեգացի ՄագնուսԿառլսենը, նախկին չեմպիոններ՝ ռուսաստանցի Վլադիմիր Կրամնիկն ու ուկրաինացի Ռուսլան Պոնոմարյովը , աշխարհի նախկին չեմպինուհիներ ՝ չինուհի Հու Յիֆանը, բուլղարուհի Ատուանետա Ստեֆանովան, ներկայումս ՖԻԴԵ-ի դասակարգման ցուցակի առաջին տասնյակում տեղ զբաղեցնող հոլադացի Անիշ Գիրին ու ամերիկացի դարձած ֆիլիպինցի Վեսլի Սոն,ինչպես նաև նշանավոր շախմատսիտներ ուկրաինացի Վասիլի Իվանչուկը, ռուսաստանցի ՍերգեյԿարյակինը: Այս և միշարք այլ աստղերի շարքում մրցաշարին մասնակցում է նաև հայկական շախմատի լավագույն աստղներից մեկը ՝1999թ աշխարհի փոխչեմպիոն համաշխարհային օլիմպիդաների եռակի չեմպիոն, համշխրահյին բավական մեծ հռչակ վայլող 44–ամյա գրոսմայստեր Վլադիրմիր Հակոբյանը, ով այս ստուգատեսում 29-րդ վարկանիշն ունի (2648): 2 տուրից հետո այստեղ 100տոկոսանոց արդյունք՝ 2 միավոր ունեին և մրցաշարային աղյուսակը գլխավորում էին 9շախմատիստներ:Ուշագրավ է, որ նրանց թվում էին վերևում հիշատակված աստղերից միայն երկուսը՝ Գիրիին ու Սոն: Երեկ տեղի ունենցած 3-րդ տուրում Հակոբյանը սպիտակներով առավելության հասավ հնդիկ գրոսմայստեր Կիդամբի Սունդարարայանի ,Կառլսենը՝ ռուսաստանցի Դանիլ Յուֆֆայի, իսկ Կրամնիկն էլ սևերով միավորը կիսեց իտալացի գրոսմայստեր Դանիել Վակտուրոյի հետ: Այժմ 3-ական միավորով մրցաշարային աղյուսակը գլխավորում են 3անընդմեջ հաղթանակ տոնած Անիշ Գիրիին և չինացի գրոսմայստեր Լի Չաոն: Հակոբյանն ու Կառլսեն իրենց ակտիվում 2,5-ական մաիվոր են գրանցել ու առաջատրներին հետպանդողների խմբում են :Նրանք կիսում են 3-16-րդ տեղերը: Իսկ ահա Կրամնիկն, ով 2միավոր է վաստակել հիմա ընթանում է 27-րդ տեղում: Այսօր կայանալիք 4-րդ տուրում Հակոբյանը սևերով մրցելու է ամերիկացի Վեսլի Սոյի, Կառլսենը՝ լեհ գրոսմայստեր Ժան-Քրիստոֆ- Դուդայի ,իսկ Կրամնիկն էլ սպիտակներով՝ ամերիկանցի Դանիել Նարոդիցկու հետ: Շվեյցարական մրցակարգով ՝9տուրով ընթացող այս մրցաշարի հաղթողը հայտնի կդառնա դեկտեմբերի 29-ին: Նշենք, որ մրցանակային են 1-20-րդ տեղերը: Այսպես, 2-րդ տեղը գրավողը կստանա 16հազար, 3-րդը՝ 12հազար, 4-րդը՝ 8հազարը ,5-րդը՝ 7500 ,իսկ 18-20-րդ տեղերը ՝ 1000-ական դոլար պարգևավճար:Ստուգատեսին մասնակցող գեղեցիկ սեռի ներկայացուցիչների համար սահմանված են հատուկ մրցանակներ:Կանանց մրցապայքարում 1-ին տեղը գրաված շախմատիստւուհին կստանա 8հազար, 2-րդ տեղը զբաղեցնողը 4հազար, իսկ 3-րդը՝ 2500 դոլար պարգևավաճար: Մրցաշարի կազմակերպիչները սահմանել են նաև մի շարք այլ հատուկ մրցանակներ: Պատրաստեց ՝ Արամ Ուգուջյանը: ...

    Կարդալ ավելին
  • Բրազիլական հեղինակավոր «Կորինտիանս» ակումբի հայազգի կիսապաշտպան Վագներ Գդիկյանը 2016 թ-ին հիրավիրվելու է ֆուտբոլի Հայաստանի երիտասարդական հավաքական: Այդ մասին տեղեկանում ենք «Bucket Group Sports Management» գործակալության ֆեյսբուքյան էջից` www.facebook.com/bucketgroup-ից: Այս գործակալությունը հանդիսանում է 19-ամյա ֆուտբոլիստի ներկայացուցիչն ու զբաղվում է նրա տրանսֆերյաին հարցերով: : Վերոհիշյալ աղբյուրի հաղորդման համաձայն՝ Գդիկյանի ծառայություններով հետաքրքրված են մի շարք պորտուգալական եւ հայկական ակումբներ: Պատրաստեց՝ Արամ Ուգուջյանը:   ...

    Կարդալ ավելին
  • Սեղանի թենիսի մեծ երախտավոր , ԽՍՀՄ 1-ին չեմպիոն Հարություն Հակոբյանի հուշամրցաշարի արդյունքներով տղամարդկանց և կանանց մրցաշարերում 1-12-րդ տեղերը զբաղեցրած մարզիկները՝ ԹՈՓ -12-ում տեղ գտածները իրավունք էին ստացան մասնակցելու դեկտեմբերի 19-20-ը Հայաստանում մարզաձևի զարգացմանը մեծապես նպաստող «Քրոնիմետ» բարեգործական հիմնադրամի (տնօրեն Աննա Սեդրակյան) կողմից Երևանի «Հայաստան» մարզական հասարակական կազմակերպության մարզադահլիճում կազմակերպված 1, 2 միլիոն դրամ մրցանակային հիմնադրամով բաց մրցաշարին , որն արդեն 2-րդ անգամ կազմակերպվեց : Մրցաշարի նկատմամբ հետաքրքության մեծ էր, քանի որ մասնակիցիները հիմնականում տղամարդկանց և կանանց ՀՀ հավաքականների կազմող թենիսիստներն էին: : Հավասարազոր ուժերի միջև թե՛ նախնական փուլում , և թե ՛արդեն ՝ եզրափակիչ փուլում ծավալվեց դիտարժան, լարված ու թեժ մրցություն , որի մասին են վկայում նաև մրցամարտերում գրանցված արդյունքները: Սեղանի թենիսի ՀՀ ֆեդերացիայի ղեկավարության ջանքերով այս մրցաշարը տարեվերջյան մարզական յուրատեսակ և գեղեցիկ տոնի վերածվեց: Ստուգատեսի 1-ին օրը նախնական փուլում մասնակիցները բաժանվեցին 2 խմբի ՝ յուրաքանչյուրում 6-ական մարզիկ –մարզուհի: Խմբային մրցաշարի արգելքը հաջողությամբ հաղթահարեցին ու կիսաեզրափակչում հանդես գալու իրավունք ստացան խմբերում 1-ին և 2-րդ տեղերը զբաղեցրած մարզիկները՝ Տղամարդիկ ՝ Ա խումբ՝ 1.Մեսրոպ Ղուկասյան, 2.Ռուբեն Գայբակյան: Բխումբ՝ 1.Ալեքսանդր Դիարյան,2.Հարություն Հարությունյան: Կանայք՝ Ախումբ՝1.Հասմիկ Մաթևոսյան,2.Հասմիկ Խաչատրյան: Բխումբ՝1.Ռուբինա Վարդանյան,2.Լուիզա Նազարյան: Մրցաշարի 2-րդ օրը տեղի ունեցան կիսաեզրափակիչ և եզրափակիչ փուլերի հանդիպումները: Առանձնակի դրվատանքի են արժանի երիտասարդական ավյունով մասնակցած ու հերթական անգամ մրցության տոն տվողների շարքում եղած 51-ամյա Ռուբեն Գայբակյանն ու 33-ամյա Լուիզա Նազրայանը: Կիսաեզրափակչի հանդիպումներն անցան ծայրաստիճան լարված ու հետաքրքիր պայքարում, ուր գրանցվեցին նաև մի շարք անկնակալներ: Այսպես ,մասնավորապես եզրափակիչ չկարողացան մտնել 2015թ ՀՀ չեմպիոն Մեսրոպ Ղուկասյանն ու ՀՀ չեմպիոնուհի Ռուբինա Վարդանյանը: Կիսաեզրափակչի մրցամարտերում արձանագրվեցին այսպիսի արդյունքներ ՝ Տղամարդիկ ՝ Մեսրոպ Ղուկասյան - Հարություն Հարությունյան՝ 1:4, Ալեքսանդր Դիարյան- Ռուբեն Գայբակյան ՝ 4:2: Կանայք ՝ Ռուբինա Վարդանյան- Հասմիկ Խաչատրյան ՝ 3:4, Հասմիկ Մաթևոսյան- Լուիզա Նազարյան՝ 2:4: 3-րդ տեղի համար պայքարում ՀՀ չեմպիոնուհի Ռուբինա Վարդանյանը կամային առավել բարձր պատրաստականության շնորհիվ գերազանցեց համահայկական 6-րդ խաղերի չեմպիոնուհի Հասմիկ Մաթևոսյանին ու 4:2 (11:13,13:15,11:3,11:9,11:9,11:9) հաշվով պարտության մատնելով նրան արժանցավ բրոնզե մեդալի, հուշանվերի , ու պատվոգրի, ինչպես նաև 50 հազար դրամ պարգևավճարի: Տղամարդկանց 3-րդ տեղի համար մրցավեճում հաջողությունն ուղեկցեց ՀՀ չեմպիոն Մեսրոպ Ղուկասյանին ,ով կարողացավ մեծ ճիգերի գնով կոտրել փորձառու վետերան Ռուբեն Գայբակյանի համառ դիմադրությունն ու 4:2 հաշվով առավելության հասնելով նվաճեց բրոնզե մեդալը: Գերլարված ու մեծ բավականության պատճառող դիտարժան պայքարում ընթացան եզրափակիչ փուլի հանդիպումները: Կանանց մենախաղում հարձակողական խաղաոճին դավանող Հասմիկ Խաչատրյանը , ինչպես և 2014-ին եզրափակչում հանդիպեց պաշտպանական խաղաոճը նախասիրող բազմափորձ Լուիզա Նազարյանին հետ: Անցյալ տարվա այս մրցաշարի հաղթող Խաչատրյանը մրցամարտում կարողացավ գտել հակախաղ ու նաև կամային որակներով գերազանցելով մրցակցին 4:2 (6:11,10:12,11:9,11:6,11:8,14:12)հաշվով հաղթանակ տանելով 2-րդ տարին անընդմեջ դարձավ <Քրոնիմետի> բաց մրցաշարի հաղթողն ու նվաճեց ոսկե մեդալն և արժանացավ 150հազար դրամ պարգևավճարի: Նազարյանն, 2-րդ տարին անընդնեջ բավարավեց արծաթե մեդալով ու ստացավ նաև 100հազար դրամ պարգևավճար: Տղամարդկանց մենախաղի եզրափակչում պայքարը շատ ավելի գրավիչ ,անզիջում ,ու առավել դիտարժան ստացվեց, քանի , որ թե՛ Ալեքսանդր Դիարյանն , և թե Հարություն Հարությունյանը հարձակողական խաղաոճի դավանող թենիսիստներ են:Նրանց դիմակայությունում հաջողությունն ուղեկցեց Դիարյանին, ով առավելության հասավ 4:3 (12:10,11:13,11:6,12:10,11:13,8:11,11:5) հաշվով ու դարձավ ստուգատեսի հաղթող ու ոսկե մեդալակիրը: Հարությունն 2014թ –ին նվաճած բրոնզե մեդլան այս անգամ փոխարինեց արծաթե պարգևով: Այստեղ ևս մրցանակիրները ստացան <Քրոնիմետի> կողմից սահմա նված դրամական պարգևները: Նկատենք, որ մրցանակակիրներին պարգևները հանձեցին ՀԱՕԿ-ի փոխնախագահ Դերենիկ Գաբրիելյանն ու սեղանի թենիսի ՀՀ ֆեդերացիայի փոխնախագահ ու տնօրեն Կարեն Հակոբյանը: Բարձր մակարդակով կազմակերպված մրցաշարի ավարտից հետո մրցանակակիրներից բացի ստուգատեսի կազմակերպման աջակցած ՀՀ ֆեդերացիայի հուշանվերներին ու շնորհակալագրերին արժանացան <Քրոնիմետի> տնօրեն Աննա Սեդրակյանն ու Կարեն Հակոբյանը: Այս մրցաշարն ու սեղանի թենիսի ՀՀ ֆեդերացիայի ընթացիկ մրցաշրջան մրցաշարերը լավագույնս լուսաբանելու համար ՀՀ ֆեդերացիայի շնորհակալագրերին ու հուշանվերներին արժանցան մարզական լրագրողներ ՝ Ռուդիկ Բարսեղյանը, Աշոտ Հակոբյանն ու Արամ Ուգուջյանը: Ֆեդերացիայի հովանավոր «Քրոնիմետ» բարեգործական հիմնադրամը սահմանել էր դրամական ևս երկու հատուկ մրցանակ:Դրանցից առաջինը հանձնվեց մարզաձևը զարգացնելու գործում ունեցած ավանդի համար ֆեդերացիայի նահագահ և ՀՀ ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ֆելիքս Սարգսյանին ու մարզչական խորդհրդի նախագահ Գոհար Խանզրատյանին, երկրորդը՝ մրցաշրջանում մարզչական հաջողված նորամուտի համար՝ երիտասարդ մարզիչ Մհեր Սիմիկյանին: Այս մրցաշարով ավարտվեց փոքր ռակետի Հայաստանի վարպետների մրցաշրջանը: Ֆեդերացիայի նախագահը հայտնեց նաև, որ հետաքրքիր պայքարում ընթացած և բարձր մակարդակով կազմակերպված այս մրցաշարի անցկացումը լուրջ խթան, ոգևորող և քաջալերող քայլ էր փոքր ռակետի մեր վարպետների համար: Ֆելիք Սարգսյանը իր խորին երախտագիտությունը հայտելով «Քրոնիմետի » ներկայցաուցիչներին նշեց նաև, որ սա սեղանի թենիսի ՀՀ ֆեդերացիայի և «Քրոնիմետի» առաջին համագործակցությունը չէր: Նախկինում հիմնադրամի աջակցությամբ համապատասխան գույք է ձեռք բերվել և բարելավվել է ֆեդերացիայի շենքային պայմանները, հիմադրամի աջակցությամբ պատանի թենիսիստները մասնակցել արտագնա միջազգային մրցաշարերի: «Քրոնիմետի» ներկայացուցիչները իրենց հերթին հավաստիացրին, որ հիմադրամի օժանդակությունը ֆեդերացիային շարունակական ու նպատակային է, ու եկող տարի ևս կշարունակեն հնարավորիս օգտակար լինել ու օգնել մարզաձևի զարգացմանը: Պատրաստեց ՝ Արամ Ուգուջյանը: ...

    Կարդալ ավելին
  • Քաթարի մայրաքաղաք Դոհայում մեկնարկել է շախմատի տարվերջյան ամենահետաքրքիր ու հեղինակվոր մրցաշարը՝ Qatar Masters Open 2015-ն,որի մրցնակային հիմնադարամը 130հազարդոլր ,ու հաղթողին էլ բաժին է հասնելու 27 հազար դոլար պարգևավճար: Այս ստուգատեսը նաև աստղերի պակաս չունի: 30 երկրի 132մասնակիցների (76գրոսմյստեր , 39 միջազգային վարպետ) թվում են աշխարհի գործող չեմպիոն, նորվեգացի ՄագնուսԿառլսենը, նախկին չեմպիոններ՝ ռուսաստանցի Վլադիմիր Կրամնիկն ու ուկրաինացի Ռուսլան Պոնոմարյովը , աշխարհի նախկին չեմպինուհիներ ՝ չինուհի Հու Յիֆանը, բուլղարուհի Ատուանետա Ստեֆանովան, ներկայումս ՖԻԴԵ-ի դասակարգման ցուցակի առաջին տասնյակում տեղ զբաղեցնող հոլադացի Անիշ Գիրին ու ամերիկացի դարձած ֆիլիպինցի Վեսլի Սոն,ինչպես նաև նշանավոր շախմատսիտներ ուկրաինացի Վասիլի Իվանչուկը, ռուսաստանցի ՍերգեյԿարյակինը: Այս և միշարք այլ աստղերի շարքում մրցաշարին մասնակցում է նաև հայկական շախմատի լավագույն աստղներից մեկը ՝1999թ աշխարհի փոխչեմպիոն համաշխարհային օլիմպիդաների եռակի չեմպիոն, համշխրահյին բավական մեծ հռչակ վայլող 44–ամյա գրոսմայստեր Վլադիրմիր Հակոբյանը, ով այս ստուգատեսում 29-րդ վարկանիշն ունի (2648): 2 տուրից հետո այստեղ 100տոկոսանոց արդյունք՝ 2 միավոր ունեն և մրցաշարային աղյուսակը գլխավորում են 9շախմատիստներ:Ուշագրավ է, որ առայժմ նրանց թվում են վերևում հիշատակված աստղերից միայն երկուսն են՝ Գիրիին ու Սոն: Հակոբյանը 1-ին տուրում սպիտակներով միավորը կիսեց միջազգային վարպետ Ռութ Պադմինիի, իսկ 2-րդում սևերով առավելության հասավ շվոդ գրոսմյստեր Պոնտու Կառլսոնի նկատմամբ: Սա մրցաշարում հայ գրոսմասյտերի տոնած1-ին հաղթանակն էր :Նա այժմվաստակած 1,5 միավորով 10-48-րդ տեղերը բաժանողների շարքում է: Այս խմբում են նաև Կառլսենն ու Կրամնիկը: Աշխարհի գործող չեմպիոնը 1-ին տուրում սպիտակներով խաղաղ դաշն կնքեց վրացուի Նինո Բացիաշվիլու հետ , իսկ 2-րդում սևերով պարտության մատնեց հնդիկ գրոսմասյտեր Արվինդխին: Կրամինիկն էլ իր հերթին 1-ին տուրում սևերով հաղթեց վրացուհի Բելա Խոթենաշվիլուն , իսկ 2-րդում սպիտակներով միավորը կիսեց լեհ գրոսմայստեր Կասպեր Պիորունի հետ: Այսօր տեղի ունենալիք 3-րդ տուրում Հակոբյանը սպիտակներով կմրցի հնդիկ գրոսմայստեր Կիդամբի Սունդարարայանի ,Կառլսենը՝ ռուսատանցի Դանիլ Յուֆֆայի, իսկ Կրամնիկն էլ սևերով ՝ իտալացի գրոսմայստեր Դանիել Վակտուրոյի հետ: Շվեյցարական մրցակարգով ՝9տուրով ընթացող այս մրցաշարի հաղթողը հայտնի կդառնա դեկտեմբերի 29-ին: Նշենք, որ մրցանակային են 1-20-րդ տեղերը: Այսպես, 2-րդ տեղը գրավողը կստանա 16հազար, 3-րդը՝ 12հազար, 4-րդը՝ 8հազարը ,5-րդը՝ 7500 ,իսկ 18-20-րդ տեղերը ՝ 1000-ական դոլար պարգևավճար:Ստուգատեսին մասնակցող գեղեցիկ սեռի ներկայացուցիչների համար սահմանված են հատուկ մրցանակներ:Կանանց մրցապայքարում 1-ին տեղը գրաված շախմատիստւուհին կստանա 8հազար, 2-րդ տեղը զբաղեցնողը 4հազար, իսկ 3-րդը՝ 2500 դոլար պարգևավաճար: Մրցաշարի կազմակերպիչները սահմանել են նաև մի շարք այլ հատուկ մրցանակներ: Պատրաստեց ՝ Արամ Ուգուջյանը: ...

    Կարդալ ավելին
  • Ֆուտբոլի Արևմտյան Հայաստանի նորաստեղծ հավաքականն,որի կազմում արդեն 17 խաղացող է հավաքագրվել շատ շուտով իր առաջին պաշտոնական հանդիպումը կանցկացնի: Ինչպես տեղեկանում ենք Արևմտյան Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի՝ ԱՀՖՖ –ի(FFWA-ի) ֆեյսբուքյան էջում՝ www.facebook.com/FFOWA/?fref=ts զետեղված տեղեկատվությունից, 2016 թվականի հունվարի 6-ին Ֆրանսիայի ժամանակով ժամը 16-ին Մարսելի FC Côte Bleue Stadium- մարզադաշտում ընկերական խաղում ուժերը չափելու է Մարսելի «Օլիմպիկի» հետ: Արևմտյան Հայաստանի հավաքականի կազմը համալրած հերթական ՝ 17-րդ ֆուտբոլիստը ֆրանսիական <Իսսի Արարատ> ակումբի կիսապաշտպան Տիգրան Օզկուլ Կապիկյանն է: Արևմտյան Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան՝ ԱՀՖՖ-ն, որն այս տարվա հունիսի 1-ից գրանցվել է չճանաչված երկրների ֆուտբոլի ընկերացությունում՝ ConIFA-ում , ֆեյսբուքյան իր էջի միջոցով հոկտեմբերի 15-ից պարբերաբար ներկայացնում է Արևմտյան Հայաստանի հավաքականի կազմը համալրած ֆուտբոլիստներին: Հիշեցնենք, որ ԱՀՖՖ-ն հայտարարել է , որ Արևմտյան Հայաստանի հավաքականը պատրաստականություն է հայտնել մասնակցելու ConIFA-ի կազմակերպած թե՛ աշխարհի, և թե՛ Եվրոպայի առաջնություններին, ինչպես նաև ընկերական հանդիպում ունենալ ՀՀ ազգային հավաքականի հետ: Պատրաստեց ՝ Արամ Ուգուջյանը: ...

    Կարդալ ավելին
  • Վերջին շրջանում միջազգային մամուլում տեղեկություններ հրապակվեցին Ադրբեջանի ծանրամարտում արձանագրված հերթական դոպինգ սկանդալի մասին, որի համաձայն վերջերս 3 ադրբեջանցի ծարորդներ <բռնվել> են արգելված խթանիչնեչր օգտածելու մեջ: Սակայն ուշագրավն է այն է, որ ադրբեջանական մամուլի ,ու մասնավորապես մարզական azerisport.com կայքի իրազեկմամբ, ծանրամարտի Ադրբեջանի ֆեդերացիան ծանրամարտի Ադրբեջանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ, լեհ մասնագետ Միրոսլավ Չորոշին արգելել է մեկնաբանել դոպինգ -սկադալի հետ կապված հարցերը:Այս մարզիչը Ադրբեջանի ընտրանին գլխավորում է ընթացիկ մրցաշրջանի ապրիլից ու այդ ընթացքում նրա գլխավորությամբ Թբիլիսում տեղի ունեցած Եվրոպայի առաջնությունում Ադրբեջանի հավաքականը թիմային պայքարում զբաղեցրեց 3-րդ տեղը: Ինչպես ավելի վաղ էր հայտարարվել վերջերս Հյուսթոնում (ԱՄՆ) տեղի ուեցած մեծահասակների աշխարհի առաջնությունում ծանրամարտի Ադրբեջանի ընտրանու 3 ներկայացուցիչներ <բռնվել> էին արգելված խթանիչների օգտագործելու մեջ: Հիմա Միրոսլավ Չորոշուին ԱԾՖ-ն չի թույլատրում պարզաբանել ,թե ինչպես են Սիլվի Անգելովայի, Վալենտին Խրիստովի ու Էլխան Ալիգուլիզադեի արյան անալիզի փորձանմուշներում հայտնվել արգելված խթանիչ՝ նանդրոլոն : Պատրաստեց ՝ Արամ Ուգուջյանը: ...

    Կարդալ ավելին
  • Այսօր ՖԻՖԱ-ի արբիտրաժային պալատի էթիկայի կոմիտեն 8-ական տարով ֆուտբոլային գործանությամբ զբաղվելու իրավունքից զրկել է ՖԻՖԱ-ի նախագահ Յոզեֆ Բլատերին ու ՈՒԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինիին: Այս մասին հայտնում է Ռոյթեր գործակալությունը: Շվեյցարական արդարադատության ֆեդերալ բյուրոն (FOJ) սեպտեմբերի 25-ին Բլատերի դեմ գործ էր հարուցել,որում նա մեղադրվում է 2011թ ոչ օրինական ճանապարհով 2 միլիոն շվեյցրական ֆրանկ Պլատինիին փոխացելու համար: Այդ գումարը Պիլատինիին է փոխանցվել իբրև 1999թ հունվարից մինչև 2002թ հունիս ամիսը Պլատինիի կատարած աշխատանքի դիմաց վարձատրություն: Ֆրանսիացի Պլատինին հայտարարել էր ,որ այդ փոխանցումը կատարվել կնքված պայմանագրին համապատսխան լիովին պահպանելով գործող օրենքները:Այս տարվա հոկտմբերի ՖԻՖա-ի էթիկայի կոմիտեն Բլատերի ու Պլատինիի այդ անօրինական ֆինանսական գործաքի համար 90 օրով զրկեց ցանկացած ֆուտբոլային գործունեություն ծավալելու իրավունքից: Նոյմբերի 23-ին ՖԻՖԱ-ի էթիկայի կոմիտե ուղարկված զեկույցները հիմք ընդունելով ՖԻՖԱ-ի արբիտրաժային պալատը Բլատերի և Պլատինիի դեմ քրեական գործ հարուցեց: Համաձայն շվեյցարական օրենսդրության` աշխատողը պետք է ստանա պայմանագրով նախատեսված միջոցները 5 տարվա ընթացքում` սկսած պարտականությունները կատարելու պահից, ինչն էլ հիմք էր հանդիսացել քրեական գործ բացելու համար: Հիշեցնեք, որ Բլատերը ՖԻՖԱ-ն գլխավորում է 1998թ-ից և այս տարվա մայիսի 29-ին 5-րդ անգամ կրկին ընտրվեց ՖԻՖԱ-ի նախագահ, իսկ շատ չանցած ՝ հունիսի 2-ին արդեն կոռուպցիոն սկանդալի կենտրոնում հայտնվելով նա հայտնեց ՖԻՖԱ-ի նախագահի պաշտանից իր հեռանալու մասին: ՖԻՖԱ-ի նոր նախագահի ընտրությունները կայանալու են 2016թ փետրվարին: Պատրաստեց ՝ Արամ Ուգուջյանը: ...

    Կարդալ ավելին
  • Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի պաշտոնական կայքից՝IWF.net-ից տեղեկանում ենք ,որ Լոզանում գտնվող մարզական աբիտրաժային դատարանին ՝ CAS-ի ուղղված ծանրամարտի Բուլղարիայի ֆեդերացիայի բողոքարկման դիմումը կքննակվի արագացված կսրգով և այդ հարցի վերաբերյալ որոշում ենթադրվում է, որ կկայացվի մինչև 2016թ հունվարի վերջը ,որից հետո միայն կհրապարակվեն 2016թ օլիմպիադային վերաբերող ծանրամարտի որակավորման մրցաշարի վերջանական արդյունքները: Հիշեցնեք,որ միջազգային ֆեդերացիայի IWF-ի ՝ գործկոմը իր նոյեմբերի 9-ին կայացրած որոշումով արգելել է Բուլղարիայի ֆեդերացիայի ծարորդների մրցելույթները 2016թ օլիմպիական խաղերում ,ինչպես նաև հաջորդ ամառային պատանեկան օլիմպիական խաղերում, հաշվի առնելով հակադոպինգային կանոնները խախտելու համար բուլղարացի 11մարզիկների փաստն ու Բուղարիայի ֆեդերացիային 500հազար դոլարով տուգանելու հանգամանքը: Բուլղարիայի ֆեդերացիան CAS-ին բողոքարկել ու խնդրել է վերանայել IWF-ի այս որոշումը: Կողմերն արդեն համաձայեցրել են CAS-ի կողմից հնարավորիս արագացված կարգով հարցի քննարկումը կատարելու ու որոշում կայացնելու համար այս պրոցեսի օրացուցային ժամկետները: Պատրաստեց ՝ Արամ Ուգուջյանը ...

    Կարդալ ավելին

ՖԲՀ

Քաղաքականություն