• Հունվարի 25-31-ը Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում կայանալու է մեծահասակների գեղասահքի 2016թ Եվրոպայի առաջնությունն, որին մասնակցել պատրաստվողների թվում են Հայաստանի երկու առաջատար մենասահորդները՝ 19-ամյա Սլավիկ Հայրապետյանն ու 16-ամյա Անաստասիա Գալուստյանն , և իհարկե կանանց 2016թ Ռուսաստանի չեմպիոնուհի ,16-ամյա Եվգենյա Մեդվեդևա-Բաբասյանը: Առաջիկա այդ կարևոր ու պատասխանատու ստուգատեսի՝ նոր տարվա առաջին գլխավոր մեկնակին նախապատսրատվող ՀՀ պարտվիրակները այս օրերին ուժերն են փորձում Լեհաստանի Տորուն քաղաքի TorTor Ice Arena մարզապալատում հունվարի 6-10 –ը ընթացող Mentor Nestlé Nesquik Torun Cup 2016 գավաթի միջազգային ավանդական խաղարկությունում: Արդեն հայտնել ենք,որ նախօրեին կանանց մենասահքի մրցաշարում կարճ ծրագրի կատարումից հետո 14 երկրի 19 գեղասահորդուհիների պայքարում Անաստասիա Գալուստյանը ետ մնալով միայն Լատվիան ներկայացնող 17-ամյա Անգելինա Կուչվալսկայից (58,14 միավոր), 56,42 միավոր արդյունքով գրավեց 2-րդ տեղը: Երեկ ուշ երեկոյան կայացան կանանց մենասահքի մրցաշարի կամավոր ՝ ազատ ծրագրի մրցումները: Այստեղ 95,06 միավոր ցուցանիշով 1-ին տեղը գրավեց ԱՄՆ-ում մարզվող, Տայպեյ ներկայացնող 16-ամյա Ամի Լին , ով կարճ ծրագրից հետո զբաղեցնում էր 4-րդ հորիզոնականը (50 միավոր): Իր ծնողների ՝ Իրինա և Գեորգի Գալուստյանների ղեկարավարությամբ ելույթ ունեցող, ՀՀ ներկայացնող Անաստասիան Գալուստյանը կարճ ծրագրում 89,20 միավորով գրավեց 5-րդ տեղը: Երկու մրցաձևերում վաստակած միավորների հանրագումարով 152,43 ցուցանիշով հաղթող ճանաչվեց Լատվիան ներկայացնող Անգելինա Կուչվալսկան ,ով գլխավոր մրցանակի՝ գավաթի հետ մեկտեղ արժանացավ նաև 1200եվրո պարգևավճարին: Մեծ պատվի ու նոր տարվա նվաճած իր առաջին մրցանակին արժանացավ նաև 145, 62 միավոր արդյունք արձանագրած Անաստասիա Գալուստյանն,ով նաև 600եվրո պարգևավճար ստացավ: Եվրոպական ստուգատեսի մեկնարկից շուրջ 2 շաբաթ առաջ նվաճած այս պարգևը կարծում ենք վստահություն կհաղորդի շնորհաշատ դեռատի հայ գեղասահորդուհուն և վերոհիշյալ պատասխանատու մրցաշարում հաջող մրցելույթ ունենալու լուրջ հայտ է: 145,06 միավոր ցուցանիշով մրցանակային եռյակը եզրափակեց ու 300եվրո պարգևավճարին արժանացավ Տայպեյի պատվիրակ 16-ամյա Ամի Լին: Պատրաստեց՝ Արամ Ուգուջյանը: ...

    Կարդալ ավելին
  • Երեկ Երևանում շախմատի Հայաստանի ակադեմիայում մեկնարկեց արդեն 6-րդ տարին անընդմեջ կազմակերպող ՀՀ նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի հիշատակին նվիրված շախմատի միջազգային հուշափառատոնն, որի շրջանակներում ընթանում են շվեյցարական և շրջանային հուշամրցաշարեր և դրանց մասնակցում է ընդհանուր առմամբ շուրջ 720 շախմատիստ: Հիշեցնեք, որ շախմատի Հայաստանի ակադեմիան` հռչակավոր գրոսմայստեր Սմբատ Լպուտյանի ղեկավարությամբ և ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի հովանավորությամբ հիմադրվել է 2002թ.–ին և նշանակալի դեր է խաղում հանրապետությունում շախմատի զարգացման գործում: Հուշափառատոնի շվեյցարական մրցակարգով ընթացող մրցաշարին մասնակցելու են մինչև 18 տարեկան պատանիներ և աղջիկներ: Մրցաշարը կընթանա հետևյալ տարիքային խմբերով՝ Ա4 մրցաշար - մինչև 10տ., Ա3 մրցաշար - մինչև 12տ., Բ մրցաշար - մինչև 12 և 10տ. աղջիկներ, Ա2 մրցաշար - մինչև 14տ., Ա1 մրցաշար - մինչև 18տ.: Շրջանային մրցակարգով ընթացող գլխավոր հուշամրցաշարի 10մասնակիցների թվում են՝ գրոսմայստեր Ալեքսանդր Բորտնիկը՝ Ուկրաինայից, միջազգային վարպետներ Մաքսիմ Չիգաևն ու Դավիթ Պառավյանը՝ Ռուսաստանից, միջազգային վարպետ Ամին Տաբատաբայը Իրանից, գրոսմայստերներ՝ ՀՀ նախկին չեմպիոն , Տիգրան Քոթանջյանն ու Գևորգ Հարությունյանը, միջազգային վարպետ Տիգրան Կ. Հարությունյանը, ինչպես նաև ՖԻԴԵ-ի վարպետներ ՝ Դավիթ Շահինյանն և Հայկ Մ. Մարտիրոսյանը՝ Հայաստանից: Այս ստուգատեսում բացի մրցնանակակիր դառնալուց, կարելի է նաև գրոսմայստերի և միջազգային վարպետի նորմ լրացնել: Երեկ ստուգատեսի գլխավոր հուշամրցաշարի 1-ին տուրում դրամատիկ մրցավեճի հետո 15-ամյա Հայկ Մ. Մարտիրոսյանը համառ ու անզիջում պայքարում սպիտակներով 117-րդ քայլում պարտության մատնեց Մոսկվայի լավագույն պատանի շախմատիստներից մեկին ՝ 17-ամյա միջազգային վարպետ Դավիթ Պառավյանին: 21-ամյա Տիգրան Ս. Պետրոսյանը իր հռչակավոր անվանակիցներին վայել խաղով 76-րդ քայլում առավելության հասավ տղամարդկանց 2014թ ՀՀ չեմպիոն, 35-ամյա գրոսմայստեր Տիգրան Քոթանջյանի նկատմամբ: Տուրի մյուս 3 հանդիպումներում կողմերը խաղաղ դաշն կնքեցին ՝ Դավիթ Շահինյան- Բորտնիկ՝ 0,5:0,5, Տաբաթաբաեյ- Տիգրան Կ. Հարությունյան՝ 0,5:0,5, Չիգաև - Գևորգ Հարությանյան՝ 0, 5:0,5: Այսօր տեղի ունենալիք 2-րդ տուրում կհանդիպեն հետևյալ զույգերը՝ Տիգրան Հարությունյան –Բորտնիկ, Պառավյան – Շահինյան,Քոթանջյան-Մատիրոսյան, Գևորգ Հարությունյան - Պետրոսյան , Տաբաթաբաեյ- Չիգաև: Պատրաստեց ՝ Արամ Ուգուջյանը: ...

    Կարդալ ավելին
  • Հունվարի 25-31-ը Սոլվակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում կայանալու է մեծահասակների գեղասահքի 2016թ Եվրոպայի առաջնությունն, որին մասնակցել պատրաստվողների թվում են Հայաստանի երկու առաջատար մենասահորդները՝ 19-ամյա Սլավիկ Հայրապետյանն ու 16-ամյա Անաստասիա Գալուստյանն , և իհարկե կանանց 2016թ Ռուսաստանի չեմպիոնուհի ,16-ամյա Եվգենյա Մեդվեդևա-Բաբասյանը: Առաջիկա այդ կարևոր ու պատասխանատու ստուգատեսի՝ նոր տարվա առաջին գլխավոր մեկնակին նախապատսրատվող ՀՀ պարտվիրակները այս օրերին ուժերն են փորձում Լեհաստանի Տորուն քաղաքի TorTor Ice Arena մարզապալատում հունվարի 6-10 –ը ընթացող Mentor Nestlé Nesquik Torun Cup 2016 գավաթի միջազգային ավանդական խաղարկությունում: Արդեն հայտնել ենք,որ նախօրեին կանանց մենասահաքի մրցաշարում կարճ ծրագրի կատարումից հետո 14 երկրի 19 գեղասահորդուհիների պայքարում Անաստասիա Գալուստյանը ետ մնալով միայն Լատվիան ներկայացնող 17-ամյա Անգելինա Կուչվալսկայից (58,14 միավոր), 56,42 միավոր արդյունքով գրավեց 2-րդ տեղը: Երեկ ասպարեզը տրամադրվեց տղամարդկանց մենասահքի մասնակից 7 երկրի 9 գեղասահորդներին:Այստեղ էլ կարճ՝ պարտադիր ծրագրի կատարման մրցումներում հաջող մեկնարկեց ու վստահ ելույթով ուրախացրեց Սլավիկ Հայրապետյանը: ՀՀ պատվիրակը 57,06 արդյունքով գրավեց պատվաբեր 3-րդ տեղը: Իսկ ուժեղագույնների եռյակը կարճ ծրագրի կատարումից հետո այս տեսքն ունեցավ՝ 1.Ալեքսեյ Բիչենկո ,Իսրայել ՝ 78,57 միավոր, 2.Լարի Լուպոլովեր ,Ադրբեջան ՝ 59, 35 միավոր, 3. ՍԼԱՎԻԿ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, ՀԱՅԱՍՏԱՆ՝ 57,06 ՄԻԱՎՈՐ : Տղամարդկանց մենասահքի կամավոր ՝ ազատ ծրագրի կատարման մրցումները կընթանան այսօր՝ հունվարի 9-ին Լեհաստանի ժամանակով ժամը 12:35-ին: Հիշեցնենք, որ ստուգատեսում մրցանակային տեղեր զբաղեցնողները նաև դրամական պարգևների կարժանանան :Այսպես, մեծահասակների պայքարում մենասահքում 1-ին տեղ գրավողին խաղակվող գավաթի հետ մեկտեղ կհանձնվի 1200, 2-րդ հորիզոնականը զբաղեցնողին ՝ 600, իսկ լավագույն եռյակը եզրափակողին ՝ 300եվրո պարգևավճար: Պատրաստեց ՝ Արամ Ուգուջյանը: ...

    Կարդալ ավելին
  • Հունվարի 7-ին հրապարակվել է ՖԻՖԱ-ի դասակարգման նոր աղյուսակը: Հայաստանի հավաքականը բարձրացել է 2 հորիզոնականով և այժմ զբաղեցնում է 121-րդ հորիզոնականը: Աղյուսակը գլխավորում է Բելգիան, Արգենտինան երկրորդն է, Իսպանիան՝ երրորդը: 1. Բելգիա - 1494  2. Արգենտինա- 1455 3. Իսպանիա– 1370 4. Գերմանիա - 1347 5. Չիլի -1269 6. Բրազիլիա - 1251 7. Պորտուգալիա -1219 8. Կոլումբիա - 1211 9. Անգլիա– 1106 10. Ավստրիա-1091 24. Ռուսաստան - 895 29. Ուկրաինա– 842 68. Բելառուս– 514 73. Ուզբեկստան - 489 90. Էստոնիա– 379 102. Լատվիա - 338 107. Ղրղզստան– 324 116. Ադրբեջան - 296 117. Թուրքմենստան - 294 120. Վրաստան - 286 121. ՀԱՅԱՍՏԱՆ - 285 127. Լիտվա– 274 132. Ղազախստան– 266 148. Տաջիկստան - 196 154. Մոլդովա - 172 ...

    Կարդալ ավելին
  • Ամերիկյան շախմատի ծագող աստղ, իրավմամբ շախմատի փոքրի իշխնա համարվող, փայլուն մրցաշրջան անցկացրած ու զգալի առաջընթաց արձանգրած ամերիկահայ գրոսմայստեր Սամվել Սևյանն, ում 15 տարին լրացավ 2015թ դեկտեմեբերի 26-ին , Ստոկհոլմում (Շվեդիայում) 2015թ. դեկտեմբերի 27-ից մինչև 2016թ հունվարի 5-ը մասնակցեց շախմատի Ռիլթոնի գավաթի ավանդական խաղարկության; Այս ստուգատեսի գլխավոր մրցշարում հանդես եկան 22 երկրի 94 շախմատիստ, այդ թվում 20 գրոսմայստեր, միջազգային՝21 , և ՖԻԴԵ-ի ՝ 25 վարպետ: Նկատենք, որ շվեդ հայտնի բժիշկ և շախմատիստ Տորե Ռիլթոնի հուշամրցաշարը կազմակերպվեց արդեն 45-րդ անգամ: Իր առաջադիմության տեմպերով ու առաջընթացի հսկայական քայլերով պատանի գրոսմայստեր Սամվել Սևյանն այստեղ էլ ապացուցեց,որ զուր չի համարվում շախմատի աշխարհի 11-րդ չեմպիոն ամերիկացի հռչակավոր գրոսմայստեր , անպարտելի Ռոբերտ (Բոբի) Ֆիշերի արժանի հետնորդներից է մեկը: Նա առանց պարտության անցկացրեց շվեյցարական մրցակարգով 9 տուրով ընթացած մրցաշարը, տարավ 4 հաղթանակ , 5 պարտիա ավարտեց ոչ-ոքի ու վաստակած 6,5 միավորով 4- 6-րդ տեղերն կիսեց լեհուհի, գրոսմայստնր Մոնիկա Սոչկոյի, և շվեդ գրոսմայստեր Տիգեր Հիլարպ-Պերսոնի հետ: Գլխավոր մրցանակին՝ պատավոր գավաթին և 20հազար շվեդական կրոնին(մոտավորապես 2200եվրո) պարգևավճարին արժանացավ իսրաելցի գրոսմայստեր Մաքսիմ Ռոդշտեյնն ,ով իր ակտիվում 8 միավոր էր գրանցել: Նրանից կես միավոր պակաս վաստակած և 15 հազար կրոն պարգևավճար ստացած նորվեգացի գոոսմայստեր Յոն Լուդվիգ Համմերը ՝2-րդն էր , իսկ 7 միավոր վաստակած ու 12 հազար կրոն պարգևավճարի արժանացած շվեդ գրոսմայստեր Էրիկ Բլոմքվիստն էլ եզրափակեց մրցանակային եռյակը: Սևյանը լրացուցիչ ցուցանիշներով ճանաչվեց 5-րդն ու ստացավ 8 հազար կրոն (880եվրո) պարգևավճար: Մրցաշարի ավարտից հետո նույն օրը Սևյանը արագ շախմատի մրցամարտ անցկացրեց Շվեդիայի գործող չեմպիոն ,22-ամյա գրոսմայստեր Նիլս Գրանդելիուսի հետ, որը ուղիղ հեռարձակմամբ ցուցադրվեց տեղի Expressen TV-ով: Մրցամարտն այս անգամ 2:0 հաշվով շահեց առավել փորձառու շվեդ գրոսմայստերը: Պատրաստեց ՝ Արամ Ուգուջյանը : ...

    Կարդալ ավելին
  • Նոր տարին անհաջող սկսվեց 2008թ Պեկինի օլիմպիակայն խաղերի ծանրամարտի մրցաշարի 77կգ քաշային կարգի չեմպիոն, 2011թ Փարիզի աշխարհի առաջնության նույն քաշային կարգի բրոնզե մեդալակիր, 30-ամյա հարավկորեացի Սա Ջե Հյոկի համար: Ինչպես իրազեկվում ենք ap.org կայքի տարածած տեղեկատվությանից անվանի ծանրորդը ծանրամարտի Հարավային Կորեայի ֆեդերացիայի ՝ KWF-ի կողմից այս երկուշաբթի որակազրկվել է 10 տարով մեկ այլ ծանրորդի ծեծի ենթարկելու համար: Չխունչխոն քաղաքի բարում նա ծեծի է ենթակել 21-ամյա ծանրորդ Խվան Ու Մանին , և վերջինիս այնպիսի վնասվածքներ է հասցրել , որոնց ապաքինումը կպահանջի շուրջ 1,5 ամիս: Ինչպես նշված է լրատվամիջոցներում հետաքննության ընթացքում օլիմպիական չեմպիոնը ընդունել է իրեն առաջադրված մեղադրանքը: Պատրաստեց ՝ Արամ Ուգուջյանը : ...

    Կարդալ ավելին
  • 2016թ. հունվարի 8-16-ը Երևանում շախմատի Հայաստանի ակադեմիան 6-րդ տարին անընդմեջ կազմակերպում է ՀՀ նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի հիշատակին նվիրված շախմատի միջազգային հուշափառատոնն, որի շրջանակներում կընթանան շվեյցարական և շրջանային հուշամրցաշարեր և դրանց կմասնակցի ընդհանուր առմամբ շուրջ 720 շախմատիստ: Հիշեցնեք, որ շախմատի Հայաստանի ակադեմիան` հռչակավոր գրոսմայստեր Սմբատ Լպուտյանի ղեկավարությամբ և ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի հովանավորությամբ հիմադրվել է 2002թ.–ին և նշանակալի դեր է խաղում հանրապետությունում շախմատի զարգացման գործում: Հուշափառատոնի շվեյցարականմրցկարգով մրցաշարին մասնակցելու են մինչև 18 տարեկան պատանիներ և աղջիկներ: Մրցաշարը կընթանա հետևյալ տարիքային խմբերով՝ Ա4 մրցաշար - մինչև 10տ., Ա3 մրցաշար - մինչև 12տ., Բ մրցաշար - մինչև 12 և 10տ. աղջիկներ, Ա2 մրցաշար - մինչև 14տ., Ա1 մրցաշար - մինչև 18տ.: Շրջանային մրցակարգով ընթանալիք գլխավոր հուշամրցաշարի 10մասնակիցների թվում են՝ գրոսմայստեր Ալեքսանդր Բորտնիկը՝ Ուկրաինայից, միջազգային վարպետներ Մաքսիմ Չիգաևն ու Դավիթ Պառավյանը՝ Ռուսաստանից, միջազգային վարպետ Ամին Տաբատաբայը Իրանից, գրոսմայստերներ՝ ՀՀ նախկին չեմպիոն , Տիգրան Քոթանջյանն ու Գևորգ Հարությունյանը, միջազգային վարպետ Տիգրան Կ. Հարությունյանը, ինչպես նաև ՖԻԴԵ-ի վարպետներ ՝ Դավիթ Շահինյանն և Հայկ Մ. Մարտիրոսյանը՝ Հայաստանից: Այս ստուգատեսում բացի մրցնանակակիր դառնալուց, կարելի է նաև գրոսմայստերի և միջազգային վարպետի նորմ լրացնել: Պատրաստեց ՝ Արամ Ուգուջյանը: ...

    Կարդալ ավելին
  • Մադրիդի «Ռեալի» պաշտպան Պեպեն անդրադարձել է 2009 թվականին «Խետաֆեի» դեմ խաղում Խավիեր Կասկերոյի հետ բախմանը: «Կասկերոյի հետ բախումը մեծ ազդեցություն է թողել իմ կարիերայում: Ես ներողություն եմ խնդրել, իսկ այդ սխալից հետո ես փոխվել եմ»,-- պորտուգալացու խոսքերն է մեջբերել «Mundo Deportivo»-ն ...

    Կարդալ ավելին
  • Ֆուտբոլի Արևմտյան Հայաստանի նորաստեղծ հավաքականն, երեկ ՝ հունվարի 6-ին իր պատմական առաջին պաշտոնական հանդիպումը անցկացրեց: Ֆրանսիայի ժամանակով ժամը 16-ին Մարսելի FC Côte Bleue Stadium- մարզադաշտում ընկերական խաղում ուժերը չափեց Ֆրանսիայի ամենահեղինակավոր ակումբերից մեկի՝ Մարսելի «Օլիմպիկի» 2-րդ թիմի ՝ «Օլիմպիկ-2»-ի հետ : Վերջինս, CFA-ի ՝ Ֆրանսիայի առաջնությունում 1-ին, 2-րդ և National լիգաներից հետո իր նշանականությամբ 4-րդ խմբի առաջնության , C ենթախմբի մրցաշարում 16թիմերի պայքարում 13 տուրից հետո 9-10-րդ տեղերն է կիսում <Լե Պոնտետի> հետ: Նկատենք, որ «Օլիմպիկ-2»-ի կազմում դեռ բոլորովին վերջերս հանդես էր գալիս նաև ՀՀ ազգային հավաքականի պաշտպան , 20-ամյա Գաել Անդոնյանն ,ով հիմա ելույթ է ունենում 2-րդ լիգայում 2-րդ տեղում ընթացող <Դիժոնում>: Մարսելի <Օլիմպիկի> պաշտոնական կայքից ՝ www.om.net/videos/217516/om-3-2-armenie-occidentale-le-resume տեղեկանում ենք ,որ Արևմտյան Հայաստանի հետ պատմական հանդիպումը Մասելում ավարտվել է <Օլիմպիկ-2>-ի հաղթանակով ՝ 3:2 հաշվով: Ընդ որում հանդիպման 40-րդ րոպեին, երբ տանտերերը հաշվի մեջ 1:0 հաշվով առջևում էին, հայկական ընտրանին ստացավ 11-մետրանոց իրացնելու հնարավորություն, սակայն Երևանի «Արարատի» կիսապաշտպան Զավեն Բուլուտը վրիպեց: Հյուրերի կազմում 66 և 85-րդ րոպեներին դուբլի հեղինակ է դարձել ՀՀ ազգային հավաքականի թեկնածու, ֆրանսահայ հարձակվող Վահագն Միլիտոսյանը: Նշենք, որ հանդիպման անցկացվեց հայերիս համար սրբազան համարվող օրվա ընթացքում ՝ հունվարի 6-ին Հիսուս Քրիստոսի ծննդյան օրը, և թերևս ուշագրավ ու խորհրդանշական էր այն, որ խաղի մեկնարկից առաջ` որպես Արևմտյան Հայաստանի հավաքականի օրհներգ, հնչեց «Զարթնիր Լաո» երգը: Արևմտյան Հայաստանի հավաքականը իր անդանիկ պաշտոնական հանդիպումն անցկացրեց հետևյալ կազմով ՝ Տիգրան Խանջարյան («Վոլյուվ Զավենտեմ» Բելգիա), Թեփելյան, Վարանց Բզդիկյան («Նժմե» Լիբանան), Հրաչ Յագան (ավագ) («Սերվետ» Շվեյցարիա), Մասիս Կայա («Իվրի» Ֆրանսիա), Իվան Յագան («Սերկլ Բրյուգե» Բելգիա), Դենիս Օզ («Արձիվ» Ֆրանսիա) ( Օդեմիս , 83 ), Լևոն Քյուրքչյան («Կլևե» Գերմանիա), Դավիթ Հովսեփյան («Արարատ» Հայաստան)( Լորիս Վալենզա-Բերբերյան («Դեսին» Ֆրանսիա, 53 ), Զավեն Բուլուտ («Արարատ» Հայաստան)( Րաֆֆի Քրիս Կայա («Արարատ» Հայաստան), 63 ), Վահագն Միլիտոսյան («Մետրոպոլ» Ֆրանսիա): Մարզիչ՝ Ժիլբեր Չաթիկօղլուն: Մրցավարներ ՝ Պիեռ Մարտինեն, Մուհամեդ Արաբթանի, Ֆեդիի Բրահիմ: Գոլերը ՝ Ապրուզես 6, Կրայչի 58, Բերբերյան՝ ինքնագոլ,Վահագն Միլիտոսյան ՝ 66, 85: Արևմտյան Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան՝ ԱՀՖՖ-ն, որը 2015թ հունիսի 1-ից գրանցվել է չճանաչված երկրների ֆուտբոլի ընկերացությունում՝ ConIFA-ում , ֆեյսբուքյան իր էջի միջոցով 2015թ հոկտեմբերի 15-ից պարբերաբար ներկայացնում է Արևմտյան Հայաստանի հավաքականի կազմը համալրած ֆուտբոլիստներին: Հիշեցնենք, որ ԱՀՖՖ-ն հայտարարել է , որ Արևմտյան Հայաստանի հավաքականը պատրաստականություն է հայտնել մասնակցելու ConIFA-ի կազմակերպած թե՛ աշխարհի, և թե՛ Եվրոպայի առաջնություններին, ինչպես նաև ընկերական հանդիպում ունենալ ՀՀ ազգային հավաքականի հետ: Պատրաստեց ՝ Արամ Ուգուջյանը: ...

    Կարդալ ավելին
  • Լոնդոնի «Արսենալը» բանակցություններ է սկսել Դորտմունդի «Բորուսիայի» հետ` գաբոնցի հարձակվող Պիեր-Էմերիկ Օբամեյանգի տեղափոխության շուրջ: Օբամեյանգը ձմեռային արձակուրդներից հետո բաց է թողել «Բորուսիայի» առաջին մարզում: Սակայն գերմանական ակումբի ներկայացուցիչները հայտնել են, որ նա բացակայել է անձնական պատճառներով: Այս մրցաշրջանում Օբամեյանգը բոլոր մրցաշարերում 27 գոլի հեղինակ է դարձել: Նշենք, որ նրան ցանկանում են ձեռք բերել նաև «Լիվերպուլն» ու «Մանչեսթեր Յունայթեդը»: ...

    Կարդալ ավելին

ՖԲՀ

Քաղաքականություն