• Թենիսի կանանց համաշխարհային ընկերակցության ՝ WTA-ի դասակարգման մենախաղի ցուցակում ներկայումս 61-րդ հորիզոնականը զբաղեցնող հայ թենիստուհի, 21-ամյա մոսկվացի , կանանց թենիսի ՌԴ-ի ազգային հավաքականի անդամ Մարգարիտա Գասպարյանի 2016թ 2-րդ մեկանկը հաջողված էր: Նա անցած շաբաթ նոր տարվա իր մասնակցած առաջին մրցաշարում Ավստրալիայի Բրիսբեն քաղաքում ընթացած Brisbane International –ում մենախաղի որակավորման մրցաշարի եզրափակիչ փուլում 1:4, 4:6 հաշվով զիջեց դասակարգման ցուցակում 147-րդ հորիզոնականը զբաղեցնող սլովակուհի Յանա Չեպելովայինու դուրս մանց հետգա մրցապայքարից:  Իսկ ահա այսօր ՝ հունվարի 10-ին Ավստրալիայի մեկ այլ քաղաքում Հոբարտում մեկնարկած միջազգային ներկայացուցչական մրցաշարում՝ Hobart International-ում ,որի մրցանակային հիմնադրամը 226750 դոլար է, Մարգրիտան պայքարը սկսեց միանգամից հիմնական ցանցի մրցաշարից: Հայ թենսիստուհին մենախաղի 1/16 –րդ փուլում 1ժամ 17րոպում տևած մրցամարտում 6:4,6:3 հաշվով պարտության մատնեց ու պայքարից դուրս մղեց 781-րդ վարկանիշն ունեցող տանտերերի ՝ Ավստրալիայի ներկայացուցիչ Մեդիսոն Ինգլիսին: Այժմ հաջոդր ՝ 1/8-րդ փուլում Գասպարյանի մրցակիցուհին կլինի Յոհաննա Լարսոն ,Շվեդիա- Բարբորա Ստրիկովա ,Չեխիա զույգի հաղթողը:  Հիշեցնեք ,որայս ստուգատեսի հաղթողը ,ով ի հայտ կտա մրցաշրի եզրափակիչ օրը ՝ հունվարի 16-ին , գլխավոր մրցանակի և 43հազար դոլար պարգևվավճարի հետ միասին կստանա նաև վարկանիշային 280 միավոր: Եզրափակչի մասնակցին բաժին կհասնի 21400 դոլար և վարկանիշային 180 միավոր, կիսաեզրփակչի մասնակիցներին ՝ 11300դոլար և 110միավոր, քառորդ եզրափակչի մասնակիցներին ՝ 5900դոլար և 60 միավոր :  2-րդ շրջանում ՝ 1/8-րդ փուում ելույթ ունեցողը կստանա 3310 դոլար և 30 միավոր , իսկ 1-ին շրջանում հանդես եկողը համապատասխանաբար ՝ 1925 դոլար և 1 միավոր: Նյութի աղբյուր`https://www.facebook.com/aram.ugujyan/posts/893482187437106 ...

    Կարդալ ավելին
  • Այսօր հայկական ֆուտբոլի չխամրող աստղ, 20-րդ դարի Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ ճանաչված, Երևանի <Արարատի> լեգենեդար կիսապաշտպան Խորեն Հովհանիսյանը նշում է իր ծննդյանը 61-ամյակը: Հայկական ու խորհրդային ֆուտբոլի կենդանի լեգենդին ,ով համաշխահային մեծ ճանաչման էր արժանցել ու անգամ հրավիրվել է ամերիկյան հանրահայտ <Կոսմոս> ակումբ , ուր ժամանակին ելույթ էր ունենում նաև ֆուտբոլի արքա Պելեն , քաջ առողջություն մաղթելու հետ մեկտեղ, ցանկանք, որ նա անբաժան լինի հայկական ֆուտբոլից ու իր տաղանդի ուժով վարակի և մեծ ֆուտբոլ բերի իր նման նոր աստղերի:  Նա օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր (1980թ), Եվրոպայի երիտասարդական առաջնության հաղթող (1976թ), <Արարատի> կազմում ԽՍՀՄ 1976թ. գարնանային առաջնության արծաթե մեդալակիր։ 1979-84թթ-ին հանդես է եկել ԽՍՀՄ գլխավոր հավաքականում (37 խաղ, 8 գոլ)։ Հայաստանի ֆուտբոլիստներից առաջինն է մասնակցել աշխարհի առաջնության եզրափակիչ փուլի (1982թ) և խփել 1 գոլ։ Հանդես է եկել նաև ԽՍՀՄ պատանեկան հավաքականում։ 2004 թվականին ՈՒԵՖԱ-ի ստեղծման 50-րդ տարեդարձի առթիվ կազմակերպված քվեարկության արդունքում ճանաչվել է Հայաստանի (1954-2003) լավագույն ֆուտբոլիստ։ 2010թ. մայիսի 24-ին ՀՀ Նախագահի հրամանագրով պարգևատրվել է Մովսես Խորենացու մեդալով: Ներկայումս Խորեն Հովհաննիսյանը ՀՀ բարձագույն խմբի առաջնույան մասնակից Երևանի <Միկա> ակումբի նախագահն է:  Տա աստված , որ հայկական ֆուտբոլում օրերից մի օր , կրկին նրա նման ֆուտբոլային աստղ ծնվի ... Նյութի աղբյուր`https://www.facebook.com/aram.ugujyan/posts/893447724107219 ...

    Կարդալ ավելին
  • Երեկ՝ հունվարի 9-ին Ռիո Դե Ժանեյրոյում մեկնարկեց տղամարդկանց շախմատի Բրազիլիայի 82-րդ առաջնության եզրափակիչ մրցաշարն, որտեղ երկրի չեմպիոնի կոչում վիճակելու իրավունք են ստացել նախնական փուլերի արգելքները հաջողությումբ հաղթահարած 12ուժեղագույն շախամատիստներ: Նրանք շրջանաձև մրցակարգով կվիճարկեն 2016թ Բրազիլիայի չեմպիոնի կոչումը: Նման բարձր պատվի արժանացածների թվում է 29-ամյա բրազիլահայ գրոսմայստեր Գիրգոր- Սևակ Մխիթարյանն ,ով երկրի բազմակի չեմպիոն, Բրազիլիայի թիվ 1 շախմատիստ, 36-ամյա գրոսմայստեր Ռաֆայել Լեյտաոի հետ համարվում է ստուգատեսի գլխավոր ֆավորիտներից մեկը:  Նկատենք ,որ Մխիթարյանը 2003թ և 2004թ Բրազիլիայի երիտասարդների չեմպիոնն է , 2010թ-ից կրում է միջազգային գրոսմայստերի կոչում: Նա տղամարդկանց Բրազիլիայի առաջնությունների բազմակի մրցանակակիր է, իսկ 2013թ իր հայրենի Սան Պաուլոում էլ կարողացել է Բրազիլիյաի հոբելյանական ՝ 80-րդ առաջնությունում նվաճել երկրի չեմպիոնի տիտողոսը : Կհաջողվի արդյո՞ ք Գրիգորին այս անգամ էլ կրկնել 2013թ իր հաջողությունը կիմնանաք արդեն հունվարի 17-ին ՝ եզրափակիչ ՝ 11-րդ տուրի ավարտից հետո:  Այս անգամ Բրազիլիայի չեմպիոնի կոչումը վիճարկող 12շախմատիստների թվում 2-ը գրոսմայստեր են, 5-ը ՝միջազգային, 4-ը՝ ՖԻԴԵ-ի վարպետ ,ու միայն 24-ամյա Ռաֆայել Սոուզան առայժմ միջազգային կոչում չունի: ե Երեկ տեղի ունեցած 1-ին տուրի հանդիպումները արդյունավետ ելք ունեցան:Այսպես, անցկացված 6 պարտիաներից 5-ը արդյուվետ ելք գրացվեց: Ու միայն գրոսմայստեր Լեյտայոից (2633) հետո անհատական ընթացիկ 2-րդ վարկանիշն ունեցող Մխիթարյանը (2555)սպիտակներով միջազգային վարպետ , մրցաշարում անհատական ընթացիկ 3-րդ վարկանիշը ունեցող 23-ամյա Էվանդրո Բարբոսայի (2461) հետ խաղացած պարտիայում որոշեց ռիսկի չդիմել ու խաղաղ դաշն կնքեց:  Լիմպը սպիտակներով հաղթեց Ռեյսին, Լեյտաոն ՝ Տեյշերային, Սոուզան՝ Բրիտոյին,Չոման ՝ Սանտյագոյին, իսկ Սանթոսը էլ սևերով Մաչեդոյին,: Այսօր տեղի ունենալիք 2-րդ տուրում հայ գրոսմայստերը սևերով ուժերը չափելու է 38-ամյա միջազգային վարպետ Մարկուս Սանթոսի հետ:  Նյութի աղբյուր`https://www.facebook.com/aram.ugujyan/posts/893392954112696 ...

    Կարդալ ավելին
  • Հունվարի 25-31-ը Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում կայանալու է մեծահասակների գեղասահքի 2016թ Եվրոպայի առաջնությունն, որին մասնակցել պատրաստվողների թվում են Հայաստանի երկու առաջատար մենասահորդները՝ 19-ամյա Սլավիկ Հայրապետյանն ու 16-ամյա Անաստասիա Գալուստյանն , և իհարկե կանանց 2016թ Ռուսաստանի չեմպիոնուհի ,16-ամյա Եվգենյա Մեդվեդևա-Բաբասյանը:  Առաջիկա այդ կարևոր ու պատասխանատու ստուգատեսի՝ նոր տարվա առաջին գլխավոր մեկնակին նախապատսրատվող ՀՀ պարտվիրակները այս օրերին ուժերն են փորձում Լեհաստանի Տորուն քաղաքի TorTor Ice Arena մարզապալատում հունվարի 6-10 –ը ընթացող Mentor Nestlé Nesquik Torun Cup 2016 գավաթի միջազգային ավանդական խաղարկությունում: Երեկ արդեն հայտնել էինք,որ կանանց մենասահքի մրցաշարում 14 երկրի 19 գեղասահորդուհիների պայքարում նոր տարվա իր առաջին մրցանակը նվաճեց ներկայիս ՀՀ լավագույն գեղասահորդուհի Անաստասիա Գալուստյանը; Նա ետ մնալով միայն Լատվիան ներկայացնող 17-ամյա Անգելինա Կուչվալսկայից (152,43 միավոր), արձանագրած 145, 62 միավոր ցուցանիշով գրավեց պատվաբեր 2-րդ տեղն ու նաև 600եվրո պարգևավճար և արծաթե մեդալ ստացավ:  Երեկ տղմարդկանց մենասահքի 7 երկրի 9 գեղասահորդների պայքարում ազատ ՝ կամավոր ծրագրի փայլուն կատարման շնորհիվ Գալուստյանի հաջողությանը կրկեց նրա համերկացի , 19-ամյա Սլավիկ Հայրապետյանը: Գեղասահքի ՀՀ ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Սամվել Հայրապետյանի տաղանդաշատ որդին ,ով կարճ ծրագրից կատարումից հետո ետ մնալով իսրայելցի Ալեքսեյ Բիչենկոյից (78,57 միավոր),և Ադրբեջանը ներկայացնող Լարի Լուպոլովերից (59, 35 միավոր) , 57,06 միավորով ընթանում էր 3-րդ տեղում: Իր կամավոր ծրագիրի հստակ ու վստահ կատարելու, և այս մրցաձևում 106,33 միավոր արդյունքով 2-րդ ճանաչվելու շ նորհիվ Սլավիկը ընդհանուր հաշվարկում կարողացավ շրջանցել Ադրբեջանի պատվիրակին և երկու մրցաձևերի հանրագումարով վաստակած 163,39 միավորով գրավեց 2-րդ տեղն ու արժանացավ նաև 600եվրո պարգևավճարի և արծաթե մեդալի :Իսկ գլխավոր մրցանակը՝ պատվավոր գավաթն ու 1200եվրո պարգևավճարը ստացավ Իսրայելի ներկայացուցիչ Ալեքսեյ Բիչենկոն, ով գրանցեց 228,52 միավոր ցուցանիշը: 3-րդ տեղն ու 300 եվրո պարգևավճարը բաժին հասավ Ադրբեջանը ներկայացնող Լարի Լուպոլովերին (160,39 միավոր), ով միայն 0,05 միավորով գերազանցեց 4-րդ ը ճանaչված լեհ գեղասահորդ Քշիշֆտոֆ Գալային:  Հավալենք նաև ,որ երեկ երեկոյանը լեհական այս ստուգատեսում 2-րդ մրցանակների արժանացած ու հուսադրող մրցելույթներով առանձնացած ՀՀ պատվիրակներ՝ Անսատասիա Գալուստյանն ու Սլավիկ Հայրապետյանը մասանցեցին նաև մրցանականների ցուցադրական ելույթներին: Նյութի աղբյուր`https://www.facebook.com/aram.ugujyan/posts/893390330779625 ...

    Կարդալ ավելին
  • Ավստրալիայի Սիդնեյ քաղաքում ընթացող տղամարդկանց ATP-ի շարքի < Apia International Sydney> անվանումով 405 հազար դոլար մրցանակային հիմնադրամով հեղինակավոր միջազգային մրցաշարի մասնակցիների թվում է ամերիկահայ երիտասարդ թենիսիստ Ալեքսանդր Սարգսյանը : Մենախաղի համաշխահային դասակարգման ցուցակումն 25-ամյա հայազգի թենիսիստտը հիմա զբաղեցնում է 198-րդ հորիզոնականը: Սարգսյանը Սիդնեյում փայլուն մեկնարկ ունեցած: Պայքարը սկսելով որչկավորման փուլից հայազգի թենիսիստը նախ 1-ին շրջանում 6:3,7:5 հաշվով առավելության հասավ ATP-ի դասկարգման ցուցակում 81-րդ հորիզոնականը զբաղեցնող Լատվկայի պատվիրակ , 27-ամյա Էռնեստ Գուլբիսի ն, իսկ 2-րդ շրջանում էլ համոզիչ ատավելույամբ ՝6:3 ,6:3 հաշվով պարտոթւյան մատնեց նաև դասկարգման ցուցակում 29-րդ տեղում ընթացող 33-ամյա լեհ թենիստս Լուկաշ Կուբոտին , ու իրավունք ստացավ հանդես գալու հիմնական ցանցի մրցաշարում:  Վաղը՝ հունվարի 11-ին արդեն հիմնական ցանաի մրցաշարի 1-ին շրջանում ՝ 1/16-րդ փուլում Սարգսյանը ուժերը կչափի 30-ամյա իտալացի Սիմոն Բոլելիի հետ ,ով մենախաղի համաշխարհային ցուցակում այսօր 58-րդ տեղն է զբաղեցնում: Նկատենք ,որ Սարգսյան – Բոլելի զույգի հաղթողը հաջորդ՝ 2-րդ շրջանում՝ 1/8-րդ փւոլում մրցելու է Ալեքսանդր Դոլգոպոլով(Ուկրաինա, 36-րդ տեղ, 27 տարեկան)- Թոմաս Բելուչի (Բրազիլիա, 37-րդ տեղ, 28 տարեկան )զույգի հաղթողի հետ: Հավելենք նաև ,որ ստուգատեսի մենախաղի մրցաշարի հաղթողը կստանա 72 հազար պարգևավճար, և վարկանիշային 250 միավոր: Եզրափակչում ելույթ ունեցողը կարժանանա 37 900 դոլար պարգևավճարի , և 1 վարանիշային 150 միավոր: Կիսսաեզրափակչում հանդես եկողին բաժին կհասնի 20545դոլար, քառորդ եզրափակչի մասնակցին՝ 11705 դոլար պարգևավճար ու համապատասխանաբար վարկանիշային 90 և 45 միավոր:Իսկ ահա հիմնական ցանցի մրցաշարի 2-րդ շրջանում հանդես եկողը կստանա 6900դոլար պարգևավճար ,ու վարկանիշային ՝ 20 միավոր , իսկ 1-ին շրջանի մասնակիցն էլ՝ 4085 դոլար պարգևավճար:  Նյութի աղբյուր`https://www.facebook.com/aram.ugujyan/posts/893428397442485 ...

    Կարդալ ավելին
  • Հունվարի 8-ից Երևանում շախմատի Հայաստանի ակադեմիայում ընթանում է արդեն 6-րդ տարին անընդմեջ կազմակերպող ՀՀ նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի հիշատակին նվիրված շախմատի միջազգային հուշափառատոնն, որի շրջանակներում ընթանում են շվեյցարական և շրջանային մրցակարգերով կազմակերպված հուշամրցաշարեր և դրանց մասնակցում է ընդհանուր առմամբ շուրջ 720 շախմատիստ: Հիշեցնենք, որ շախմատի Հայաստանի ակադեմիան` հռչակավոր գրոսմայստեր Սմբատ Լպուտյանի ղեկավարությամբ և ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի հովանավորությամբ հիմադրվել է 2002թ.–ին և նշանակալի դեր է խաղում հանրապետությունում շախմատի զարգացման գործում: Հուշափառատոնի շվեյցարական մրցակարգով ընթացող մրցաշարին մասնակցեում են մինչև 18 տարեկան պատանիներ և աղջիկներ: Մրցաշարը ընթանում է հետևյալ տարիքային խմբերով՝ Ա4 մրցաշար - մինչև 10տ., Ա3 մրցաշար - մինչև 12տ., Բ մրցաշար - մինչև 12 և 10տ. աղջիկներ, Ա2 մրցաշար - մինչև 14տ., Ա1 մրցաշար - մինչև 18տ.: Փառատոնի շրջանային մրցակարգով 4 հազար դոլար մրցանակային հիմնադրամով ընթացող գլխավոր հուշամրցաշարի 10մասնակիցների թվում են՝ գրոսմայստեր Ալեքսանդր Բորտնիկը՝ Ուկրաինայից, միջազգային վարպետներ Մաքսիմ Չիգաևն ու Դավիթ Պառավյանը՝ Ռուսաստանից, միջազգային վարպետ Ամին Տաբատաբայը Իրանից, գրոսմայստերներ՝ ՀՀ նախկին չեմպիոն , Տիգրան Քոթանջյանն ու Գևորգ Հարությունյանը, միջազգային վարպետ Տիգրան Կ. Հարությունյանը, ինչպես նաև ՖԻԴԵ-ի վարպետներ ՝ Դավիթ Շահինյանն և Հայկ Մ. Մարտիրոսյանը՝ Հայաստանից: Այս ստուգատեսում բացի մրցնանակակիր դառնալուց, կարելի է նաև գրոսմայստերի և միջազգային վարպետի նորմ լրացնել: Երեկ տեղի ունենցան գլխավոր հուշամրցաշարի 2-րդ տուրի հանդիպումներն,որոնցում այսպիսի արդյուքներ գրանցվեցին ՝ Տիգրան Հարությունյան –Բորտնիկ`0,5:0,5 , Պառավյան – Շահինյան`1:0,Քոթանջյան-Մարտիրոսյան`1:0, Գևորգ Հարությունյան – Պետրոսյան՝ 0,5:0,5 , Տաբաթաբաեյ- Չիգաև՝ 0,5:0,5: 2տուրից հետո 1,5 միավորով մրցաշարային աղյուսակը միանձնյա գլխավորում է միջազգային վարպետ, 21-ամյա Տիգրան Ս. Պետրոսյանը: ՖԻԴԵ-ի վարպետ Դավիթ Շահինյանը 0,5 միավորով եզրափակում է մրցաշային աղյուսակը , իսկ ստուգատեսի մյուս 8 մասնկիցները իրենց ակտիվում 1-կան միվոր են գրանցել ու բաժանում են 2-9-րդ տեղերը: Այսօր ՝հունվարի 10-ին տեղի ունենալիք 3-րդ տուրում մրցելու են հետևյալ զույգերը՝ Չիգաև - Տիգրան Կ.Հարությունյան, Պետրոսյան- Տաբաթաբաեյ, Մարտիրոսյան- Գևորգ Հարությունյան,Շահինյան –Քոթանջյան, Բորտնիկ- Պառավյանը: Հիշեցնեք ,որ գլխավոր հուշամրցաշարում մրցանակային են 1-4-րդ տեղերը:Այսպես, ստուգատեսի հաղթողին բաժին կհասնի 1500, 2-րդ տեղը գրավողին ՝ 1100, 3-րդ հորիզոնականը զբաղեցնողին ՝ 900, իսկ 4-րդ տեղը գրավողին ՝ 500դոլար պարգևավճար: Պատրաստեց ՝ Արամ Ուգուջյանը: ...

    Կարդալ ավելին
  • Իսպանիայի առաջնության 19-րդ տուրում «Բարսելոնան» սեփական հարկի 4:0 հաշվով հաղթեց «Գրանադային»: Հեթ-տրիկի հեղինակ դարձավ կատալոնացիների առաջատար Լիոնել Մեսին: Այս հաղթանակից հետո «Բարսելոնան» վաստակեց 42 միավոր և շրջանցելով Մադրիդի «Ատլետիկոյին», նորից գլխավորեց մրցաշարային աղյուսակը: Իսպանիայի առաջնություն, 19-րդ տուր «Բարսելոնա» - «Գրանադա»՝ 4:0 Լիոնել Մեսի, 8, 14, 58, Նեյմար, 83   ...

    Կարդալ ավելին
  • Ադրբեջանցի մասնագետների մտավախությունն առ այն ,որ 2015թ նոյմբերի 20-29-ը Հյուստոնում (ԱՄՆ) տեղի ունեցած ծանրամարտի աշխարհի առաջնությունից հետո դոպինգ ստուգում անցած ու դոպինգ օգտագործելու մեջ մեղադրվող ադրբեջանցի ծարորդների թիվը կաճի, ցավոք հաստատվեց: Ինչպես տեղեկացնում են ադրբեջանական լրատվամիջողներն ու մասնավորապես ադրբեջանական հայտնի մարզական azerisport.com կայքն, աշխարհի առաջնության ավարտից հետո կատարած դոպինգ –ստուգման ենթակված Ադրբերջանի ևս 3 ծարորդների Ա փորձանմուշների փորձաքննությունը դրական արդյունք է տվել: Այս անգամ բռնվել են արգելված խթանիչներ ր օգտագործած՝ 21-ամյա Ֆիրուդին Ղուլիևը (69կգ, երկամարտի 331կգ՝ 6-րդ տեղը, արծաթե մեդալ հրում վարժությունում ՝ 188կգ ), 30-ամյա Ինտիգամ Զաիրովը( 94կգ ,երկամարտի 380կգ՝ 10-րդ տեղ ) և19-ամյա Դադաշ Դադաշբեյլին(105կգ, երկամարտի 395կգ՝ 9-րդ տեղ): Այնպես ,որ միայն աշխարհի առաջնության արդյունքներով դրան մասնակից 6 ադրբեջանցի մարզիկ է արդեն որակազրկվել: Այսպես, Ղուլիևի արյան մեջ հայտնաբերվել է արգելված խթանիչ նանդրոլոն, իսկ Զաիրովի և Դադաշբեյլիի մոտ համապատասխանբար դեհիդրոքլոր, մեթիլտեստերոն և բոլդենոն :Այս մասին իրազեկում է ծանրամարտի միջազգային ֆեդերացիան ՝ IWF-ը: Եթե այս ծարորդների Բ փորձանմուշների փորձաքննությունն ևս դրական արդյունք տա, ապա Ղուլիևն ու Զաիրովը սպորտից կհեռացվեն ընդմիշտ և կորակազրկվեն ցմահ, քանի որ 2տարի առաջ նրանք արդեն մեկ անգամ բռնվել էին արգելված խթանիչնեչր օգտագործելու համար: Հիշեցնենք ,որ աշխահի առաջնության ավարտից ընդամենը 3 շաբաթ հետո դոպինգ օգտագործելու մեղադրանքով արդեն 2-րդ անգամ բռնվել ու ցմահ որակազրկվել էին Ադրբեջանի ևս 3 պատվիրակներ ՝ Վալենտին Խիրոստովը (62կգ), Էլխան Ալիղուլիզադեն (77կգ), և Սիլիվիա Անգելովը (48կ) ; Հավելենք նաև ,որ եթե այս 6 ծարորդների Բ փորձանմուշների փորձաքննություն ևս դրական արդյունք տա, բացի նրանից ,որ այս մարզիկները կորակազրկվեն , ծանրամարտի Ադրբեջնաի ֆեդերացիան էլ IWF-ին որպես պատժամիջոց ստիպված կլինի մուծել 200հազար դոլար տուգանք: Պատրաստեց ՝ Արամ Ուգուջյանը: ...

    Կարդալ ավելին
  • Այսօր՝ հունվարի 9-ին Ռիո Դե Ժանեյրոյում մեկնարկում է տղամարդկանց շախմատի Բրազիլիայի 82-րդ առաջնության եզրափակիչ մրցաշարն ,որտեղ երկրի չեմպիոնի կոչում վիճակելու իրավունք են ստացել նախնական փուլերի արգելքները հաջողությումբ հաղթահարած 12ուժեղագույն շախամատիստներ: Նրանք շրջանաձև մրցակարգով կվիճարկեն 2016թ Բրազիլիայի չեմպիոնի կոչումը: Նման բարձր պատվի արժանացածների թվում է 29-ամյա բրազիլահայ գրոսմայստեր Գիրգոր- Սևակ Մխիթարյանն ,ով երկրի բազմակի չեմպիոն, Բրազիլիայի թիվ 1 շախմատիստ, 36-ամյա գրոսմայստեր Ռաֆայել Լեյտաոի հետ համարվում է ստուգատեսի գլխավոր ֆավորիտներից մեկը: Սան Պաուլոյում ծնված Մխիթարյանը շախմատում առաջին քայլերը 6 տարեկան հասակում կատարել է իր հայրիկի ղեկավարությամբ ,ապա Երևանում վարպետոթւյան դասեր է առել հանրահայտ մասնագետ, վաստակաշատ շախմատային գործիչ Վրեժ Օդրյանից: Մխիթարյանը 2003թև 2004թ Բրազիլիայի երիտասարդների չեմպիոնն է , 2010թ-ից կրում է միջազգային գրոսմայստերի կոչում: Նա տղամարդկանց Բրազիալիայի առաջնությունների բազմակի մրցանակակիր է, իսկ 2013թ իր հայրենի Սան Պաուլոում էլ կարողացել է Բրազիլիյաի հոբելյանական ՝ 80-րդ առաջնությունում նվաճել երկրի չեմպիոնի տիտողոսը : Կհաջողվի արդյո՞ ք Գրիգորին այս անգամ էլ կրկնել 2013թ իր հաջողությունը կիմնանաք արդեն հունվարի 17-ին ՝ եզրափակիչ ՝ 11-րդ տուրի ավարտից հետո: Բրազիլիայի 82-րդ առաջնությունում Լեյտաոյից բացի Մխիթարյանի մրցակիցների թվում կլինեն՝ Էվանդրո Բարբոսան , Յագո Դե Մուրա Սանտյագոն, Էդուրադո Լիմպը,Էրնանի Ֆրանսիսկո Չոման, Մարկուս Սանթոսը, Մաքսիմո Մաչեդոն, Ռենան Դո Կարմո Ռեյսը, Ռիկարդո Դա Սիլվա Տեյշերան, Լուիսմար Բրիտոն և Ռաֆայել Կաբրալ Դե Սոուզան: Հիշեցնենք նաև, որ Գրիգոր –Սևակ Մխիաթրյանը վերջին տարիների հաստատուն տեղ ունի տղամարդկանց Բրազիլիայի ազգային ընտրանու կազմում ու շախմատի համաշխարհային օլիմպիադաների ժամանակ պաշտպանում է այդ երկրի պատիվը: Պատարստեցվ՝ Արամ Ուգուջյանը: ...

    Կարդալ ավելին

ՖԲՀ

Քաղաքականություն