• Ստամբուլի «Բեշիկթաշը» պաշտոնապես հայտարարել է Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիսի հետ պայմանագիր կնքելու մասին: «Բեշիկթաշի» կայքըհայտնում է, որ 25-ամյա ֆուտբոլիստին ձեռք բերելու համար թուրքական ակումբը Մոսկվայի «Սպարտակին» վճարել է 1.3 միլիոն եվրո: «Սպարտակն» իր կայքումշնորհակալություն է հայտնել Օզբիլիսին՝ մաղթելով հաջողություն: Կիսապաշտպանն էլ իր հերթին Instagram-ում շնորհակալություն է հայտնել ռուսական ակումբին: «Քիչ առաջ պայմանագիր կնքեցի «Բեշիկթաշի» հետ: Այստեղ շատ ջերմ ընդունեցին ինձ: Իմ կյանքում նոր էջ է բացվում: Շնորհակալություն «Սպարտակին» այս 2.5 տարվա համար: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ակումբին ու երկրպագուներին: Հաջողություն եմ մաղթում «Սպարտակին»,- գրել է Արասը: Արաս Օզբիլիսը 2013-ին Կրասնոդարի «Կուբանից» էր տեղափոխվել «Սպարտակ», որի կազմում անցկացրել է 40 խաղ՝ խփելով 5 գոլ: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ մինչեւ այս մրցաշրջանի ավարտը «Բեշիկթաշը» նրան վարձավճարով տրամադրելու է Մադրիդի «Ռայո Վալյեկանոյին»: ...

    Կարդալ ավելին
  • Ֆուտբոլի Ֆրանսիայի առաջնության 22-րդ տուրում «Նանտը» սեփական խաղադաշտում 2:2 հաշվով ավարտեց «Բորդոյի» դեմ խաղը: Մինչեւ 84-րդ րոպեն տանտերերն ունեին 2 գոլի առավելություն, սակայն բաց թողեցին հաղթանակը: Հայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Միշել Տեր-Զաքարյանի գլխավորած «Նանտն» ունի 29 միավոր եւ «Մարսելի» ու «Լիոնի» հետ բաժանում է 9-11-րդ տեղերը: Ֆրանսիայի առաջնություն, 22-րդտուր «Նանտ» - «Բորդո»՝ 2:2 Կոլբեյն Սիգտորսոն, 1, Ալեխանդրո Բեդոյա, 30 – Շեյկ Դիաբատե, 84, Լորիկ Ցանա, 90+1 (ինքնագոլ) ...

    Կարդալ ավելին
  • Զավեն Անդրիասյանը հռչակվեց շախմատի Հայաստանի 2016թ. չեմպիոն: Երեւանում ավարտված շախմատի Հայաստանի Բարձրագույն խմբի 76-րդ առաջնության վերջին՝ 11-րդ տուրում Անդրիասյանը սեւերով ոչ ոքի խաղաց հետնապահ Նորայր Թորոսյանի հետ եւ 8 միավորով գրավեց առաջին տեղը: Երկրորդ տեղը զբաղեցրեց Ռոբերտ Հովհաննիսյանը, որը վերջին տուրում ոչ ոքի խաղաց Հովիկ Հայրապետյանի հետ՝ վաստակելով 7.5 միավոր: 3-4-րդ տեղերը բաժանած Արման Փաշիկյանն ու Սամվել Տեր-Սահակյանը հավաքեցին 6.5-ական միավոր: Հայաստանի չեմպիոնի տիտղոսը չպաշտպանեց Կարեն Գրիգորյանը, որը 4 միավորով գրավեց 10-րդ տեղը: Հիշեցնենք, որ կանանց Հայաստանի չեմպիոն էր դարձել Մարիա Գեւորգյանը, որը 9 հնարավորից վաստակել էր 8.5 միավոր: Հայաստանի առաջնություն, 11-րդ տուր Նորայր Թորոսյան - Զավեն Անդրիասյան՝ 0.5:0.5 Ռոբերտ Հովհաննիսյան - Հովիկ Հայրապետյան՝ 0.5:0.5 Արման Միքայելյան - Կարեն Գրիգորյան՝ 1:0 Արման Փաշիկյան - Լեւոն Բաբուջյան՝ 0.5:0.5 Տիգրան Լ. Պետրոսյան - Սամվել Տեր-Սահակյան՝ 0.5:0.5 Մանուել Պետրոսյան - Հովհաննես Գաբուզյան՝ 0:1 Մրցաշարային աղյուսակ Զավեն Անդրիասյան – 8 միավոր Ռոբերտ Հովհաննիսյան – 7.5 Արման Փաշիկյան – 6.5 Սամվել Տեր-Սահակյան – 6.5 Հովհաննես Գաբուզյան – 6 Մանուել Պետրոսյան – 5.5 Տիգրան Լ. Պետրոսյան – 5 Լեւոն Բաբուջյան – 5 Արման Միքայելյան – 4.5 Կարեն Գրիգորյան – 4  Հովիկ Հայրապետյան – 4 Նորայր Թորոսյան – 3.5 ...

    Կարդալ ավելին
  • Գերմանիայի Բունդեսլիգայի 18-րդ տուրի շրջանակում այսօր տեղի ունեցան մի շարք հանդիպումներ: Ստորև ներկայացնում ենք խաղերի արդյունքները: «Հանովեր» – «Դարմշտադ»՝ 1:2 Գոլերը՝ 10´ Ալմեյդա(1:0), 31´ Վագներ(1:1), 47´ Վագներ(1:2) «Հոֆենհայմ» – «Բայեր Լևերկուզեն»՝ 1:1 Գոլերը՝ 40´ Համադ(1:0), 75´ Տոպրակ(1:1) «Քյոլն» – «Շտուտգարտ»՝ 1:3 Գոլերը՝ 19´ Մոդեստե(1:0, 11-մետրանոց), 36´ Դիդավի(1:1), 51´ Ուերներ(1:2), 83´ Գենտներ(1:3) «Ինգոլշտադ» – «Մայնց»՝ 1:0 Գոլը՝ 41´ Հարտման(1:0, 11-մետրանոց) «Հերտա Բեռլին» – «Աուգսբուրգ»՝ 0:0 Հիշեցնենք, որ Երևանի ժամանակով 21:30-ին տեղի է ունենալու «Բորուսիա Մյոնխենգլադբախ» – «Բորուսիա Դորտմունդ» հանդիպումը: ...

    Կարդալ ավելին
  • Ինչպես հայտնել էինք հայազգի երկու թենիսիտուհիները ՝ կանանց ՌԴ-ի ազգային ընտրանու անդամ, 21-ամյա մոսկվացի Մարգարիտա Գասպարյանն ու ՀՀ թիվ 1 ռակետ ,ՀՀ բազմակի չեմպոոնուհի ,22-ամյա երևանցի Անի Ամիրաղյանը գերազանց էին հանդես գալիս համապատասխանաբար Մելբուռնում ընթացող հեղինակվոր Ավստրալիայի բաց առաջնությունում և Թուրքիայում ՝ Անթալիայում անցկացվող 10 հազար դոլար մրցանակային հիմադրամով կանանց թենիսի CORAL TRAVEL CUP WOMEN’S ավանումով մրցաշարում: Նրանք փայլուն մեկնարկ էին ունեցել ու հաղթանակներ էին տոնել թե՛ մենախաղի, և թե զուգախաղի մրցումներում:  Սակայն, ցավոք զուգախաղի 2-րդ շրջանի մրցակիցները շատ ուժեղ էին ու նրանք երկուսն չկարողացան հաղթահարել այդ փուլի արգելքները:  Մելբուռնում ՝ Australian Open-ի զուգախաղի մրցաշարում Գասպարյանին ընկերակցում էր 26-ամյա ռուսաստանցի, WTA-ի զուգախաղի դասակարգման աղյուսակում հիմա 38-րդ հորիզոնականը զբաղեցնող Ալեքսանդրա Պանովան: 2-րդ շրջանում Գասպարյան / Պանովա զույգին շատ ծանր փորձություն էր սպասվում Չեխիան ներկայացնող բազմափորձ Անդրեա Գլավացկովա,(29տարեկան, 20-րդ վարկանիշ)/ Լյուսի Գրադեցկան (30տարեկան, 17-րդ վարկանիշ ) զույգի հետ մրցավեճում: Քիչ առաջ ավարտված 1ժամ 21 րոպե տևած մրցամարտում հաջողությունը ուղեկցեց Չեխիայի պատվիրակներին, ովքեր էլ 7:5,6:1 հաշվով հաղթանակ տոնելով , 3-րդ շրջանում՝1/8-րդ փուլում Իսպանիան ներկայացնող Անաբել Մեդինա Գարիգես/Արանտա Պարրո- Սանտոխո երկյակի հետ հանդիպելու իրավունք նվաճեցին:  Հիշեցնեք, որ մենախաղի մրցումներում արդեն 3 հաղթանակ տարած Մարգիրիտային ստուգատեսի 4-րդ շրջանում ևս մեկ շատ լուրջ փորձություն է սպասվում աշխարհի թիվ 1 ռակետ ,հանրահայտ ամերիկուհի Սերենա Վիլյամսի հետ մրցամարտում:  Անի Ամիրաղյանն էլ ,ով ասես հետևում է Մարգարիտա Գասպարյանի օրինակին ու վերելքով է հանդես գալիս Անթալիյաի մրցշարում, երեկ մենախաղի 1/8-րդ փուլում 6:1,7:5 հաշվով հաղթանակ տոնեց իր հասակակից, հունգարուհի Ագնես Բուկտայի նկատմամբ ,ով WTA-ի մենախաղի դասակարգման աղյուսակում 621-րդ վարկանիշն ունի: Այժմ քառորդ եզրափակչում Ամիրաղյանն ուժերն է չափելու մեկ այլ հունգարուհու՝ WTA-ի մենախաղի դասակարգման աղյուսակում 388-րդ վարկանիշն ունեցող Աննա Բոնդարի հետ: Երեկ ինչպես հայտնել էին մենախաղի հանդիպումներից 2 ժամ հետո Ամիրաղյանը կրկին խաղահրապարակ վերադարձավ: WTA-ի զուգախաղի աղյուսակում 571-րդ հորիզոնականը զբաղեցնող հայ թենիսիստուհուն զուգախաղի մրցումներում ընկերակցում էր 26-ամյա ռուսասաանցի Յուլյա Կուլիկովան: Երեկ երեկոյան ¼-րդ փուլում Ամիրաղյան/Կուլիկովա զույգը կիսաեզրափակչի ուղեգիր խաղարկեց Լինա Գյորչեսկա (Մակեդոնիա, 21 տաեեկան, զուգախաղում ունի WTA-ի 271-րդ վարկանիշ)/Յոհանա Ռոսկա (Ռումինիա, 19 տարեկան, 401-րդ վարկանիշն ունի) զույգի հետ մրցամարտում:Այստեղ հաջողությունն ուղեկցեց Գյորչեսկա/ Ռոսկա զույգին ,որը 6:4,6:3 հաշվով առավելության հասնելով մտավ կիսաեզրափակիչ ու այնտեղ եզրափակչի ուղեգիրը կխաղարկի Ագնես Բուկտայի ,Հունգարիա / իկտորիա Տոմովա, Բուլղարիա զույգի հետ մրցամարտում:  Նյութի աղբյուր`https://www.facebook.com/aram.ugujyan/posts/899605486824776 ...

    Կարդալ ավելին
  • Բռնցքամարտի ՀՀ ազգային հավաքականն այս օրերին գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանի գլխավորությամբ ուսումնամարզական հավաք է անցկացնում Աբովյանում:  Ինչպես հայտնում են բռնցքամարտի ՀՀ ֆեդերացիյաի մամուլի ծառայությունից , հավաքականի գլխավոր մարզիչն, երեկ լրագրողների հետ զրույցում խոսեց հավաքի ընթացքի, ինչպես նաև առաջիկա մրցաշարերի մասին: «Այս տարի ունենք վարկանիշային 2 մրցաշար. մեկը` Թուրքիայում, մյուսը` Բաքվում: AIBA-ն որոշում է կայացրել, որ Եվրոպայի առաջնությունը Ստամբուլի փոխարեն անցկացվի Սամսուն քաղաքում և ապրիլի 20-ի փոխարեն սկսվի ապրիլի 7-ին: Հավաքականի 6 մարզիկ փետրվարի 1-6-ը Մինսկում կմասնակցեն Վիկտոր Լիվենցևի մրցաշարին, իսկ մյուս մասը փետրվարի 22-28-ը կմասնակցեն Սոֆիայում կայանալիք Ստրանջայի միջազգային մրցաշարին : Այդ մրցումների արդյունքներով կընտրենք այն տղաներին, ովքեր կմեկնեն Թուրքիա` մասնակցելու վարկանիշային մրցաշարին »-հայտնեց Աղամալյանը: Այն հարցին, թե ի՞նչ ակնկալիքներ կան վարկանիշային մրցաշարերից, գլխավոր մարզիչը այսպիսի պատասխան տվեց.  «Օլիմպիական ուղեգրի հույսեր ունենք: Ամեն ինչ անում ենք, որ ձեռք բերենք: Դժվար է,սակայն պատրաստ ենք անցնել դժվարությունների միջով: Պատրաստվում ենք գնալ վարկանիշ բերելու համար , թե ինչպես կլինի` ցույց կտա ժամանակը: Դեռևս որոշված չէ կմեկնենք Բաքու թե ոչ, բայց մենք պատրաստվում ենք»: Մարզման ընթացքին հետևած լրագրողները ՀՀ հավաքականի գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանից բացի զրուցեցին նաև ՀՀ ընտրանու առաջատարներ ՝ Եվրոպայի բրոնզե մեդալակիր Արամ Ավագյանի ու Հովհաննես Բաչկովի հետ: Վերջիններս հավաստիացրին, որ ջանք չեն խնայի օլիմպիական ուղեգիր նվաճելու համար ,ու անհրաժեշտության դեպքում պատրաստ են մեկնել նաև Ադրբեջան ու այնտեղ Բաքվում տեղի ունենալիք օլիմպիական վարկանիշային մրցաշարում կռիվ տալ՝ պայքարել օլիմպիական ուղեգրի համար:  Պատրսատեց ՝Արամ Ուգուջյանը: ...

    Կարդալ ավելին
  • Բռնցքամարտի միջազգային ֆեդերացիայի ՝AIBA-ի գործադիր կոմիտեն հավանություն է տվել ապրիլին նախատեսնված բռնցքամարտի օլիմպիական վարկանիշային մրցաշարի մրցավայրի ,ու անցկացման ժամկետների հետ կապված փոփոխություններին: Հայտարարվել ,որ նախկինում ապրիլի 20-ից մինչև մայիսի 1-ը Թուրքիայի Ստամբուլ քաղաքում կազմակերպվելիք վարկանիշային այդ մրցաշարը ապրիլի 7-18-ը կընթանա Թուրքիայի մեկ այլ քաղաքում ՝ Սամսունում:  AIBA-ն հայտնում է ,որ ըստ մրցաշարի նոր ժամանակացույցի պատվիրակությունների ընդումման օր է սահմանվել ապրիլի 7-ը: Ապրիլի 8-ին տեղի կունենա տեխնիկական խորհդակցությունն, իսկ ապրիլի 9-ին էլ կկայանա մարզիկների կշռման արարողությունն ու վիճակահանությունը: Բուն մրցաշարը կընթանա ապրիլի 9-17-ը: Իսկ ապրիլի 18-ին պատվիրակությունները կվերադառնան իրենց երկրները:  Հիշեցնենք ,որ Թուրքիայի ստուգատեսում յուրաքանչյուր քաշային կարգում խաղարկվելու է 3-ական օլիմպիական ուղեգիր: Պարտրաստեց ՝Արամ Ուգուջյանը: ...

    Կարդալ ավելին
  • Տղամարդկանց շախմատի ՀՀ բարձրագույն խմբի 76-րդ առաջնության եզրափակիչ մրցաշարի վերջնագծում մրցանակային տեղերի համար պայքարը գնալով ավելի թեժ ու անզիջում է դառնում:  Այսպես ,երեկ տեղի ունեցած նախավերջին ՝10-րդ տուրում առաջին սայթաքումն ունեցավ մինչ այդ առանց պարտության ընթացած ու Զավեն Անդիրասյանի հետ 1-2-րդ տեղերը կիսած 2011թ ՀՀ չեմպիոն Ռոբերտ Հովհաննիսյանը: Նա 67-րդ քայլում պարտվեց 22-ամյա վանաձորցի գրոսմայստեր Սամվել Տեր –Սահակյանին: Հատկանշական է ,որ 10-րդ տուրն ընդհանրապես ՀՀ նախկին չեմպիոնների համար շատ անհաջող դասավորվեց: Այսպես, բացի վերևում հիշատակված Հովհաննիսյանի կրած պարտությունից , 2012թ և 2013թ ՀՀ չեմպիոն Տիգրան Լ. Պետրոսյանը սևերով տալ տվեց երևանցի գրոսմայստեր Լևոն Բաբուջյանին , իսկ 2009թ ՀՀ չեմպիոն Արման Փաշիկյանն էլ ՝ 20-ամյա գրոսմայստեր Հովհաննես Գաբուզյանին:  Ու թերևս միայն 2015թ ՀՀ չեմպիոն Կարեն Հ.Գրիգորյանը ստուգատեսին մասնակցող ՀՀ նախկին չեմպիոններից միակ էր, ով երեկ կարողացավ խուսափել պարտությունից: Նա սպիտակներով ոչ-ոքի խաղաց գյումրեցի Նորայր Թորոսյանի հետ:  Վերջին տուրերում նկատելիորեն ակտիվացած 2015թ ՀՀ փոխչեմպիոն, 19-ամյա միջազգային վարպետ Արման Միքայելյանը վերջնագծում 2-րդ շնչառությունը բացելով երեկ 2-րդ անընդմեջ հաղթանակը տոնեց: Նա սևերով 95-րդ քայլում առավելության հասավ ստեփանակերտցի 23-ամյա գրոսմայստեր Հովիկ Հայրապետյանի նկատմամբ: Ի դեպ, 9-րդ տուրում Արմանը կրկին սևերով պարտության էր մատնել նաև Նորայր Թորոսյանին:  Իրեն հետապադող Ռոբերտ Հովհաննիսյանի այս տուրում կրած անհաջողությունը թույլ տվեց ստուգատեսում անպարտելի մնացած միակ մասնակցին ՝ 26-ամյա գրոսմայստեր Զավեն Անդիասյանին կրկին ստանձնելու միանձնա առաջատարի դերը: Զավենն երեկ սպիտակներով 50-րդ քայլում միավորը կիսեց միջազգային վարպետ , 17-ամյա ստեփանակերտցի Մանուել Պետրոսյանի հետ խաղացած պարտիայում: 10տուրից հետո 7,5 միավորով մրցաշարային աղյուսակը գլխավորում է Անդրիասյանը: Նրանից կես միավորով ետ մնացող Ռոբերտ Հովհաննիսյանը զբաղեցնում է 2-րդ հորիզոնականը: 6-ական միավորով 3-4-րդ տեղերը բաժանում են Արման Փաշիկյանն ու Սամվել Տեր -Սահակյանը:  Այսօր ՝ հունվարի 23-ին տեղի ունենալիք վճռորոշ ՝ եզրափակիչ ՝ 11-չդ տուրում մրցելու են հետևյալ զույգերը՝ Նորայր Թորոսյան- Զավեն Անդիրասյան,  Ռոբերտ Հովհաննիսյան – Հովիկ Հայրապետյան, Արման Փաշիկյան- Լևոն Բաբուջյան,  Տիգրան Լ.Պետրոսյան- Սամվել Տեր- Սահակյան, Միքայելյան- Կարեն Հ.Գրիգորյան, Մանուել Պետրոսյան- Հովհաննես Գաբուզյան: Պատրաստեց ՝ Արամ Ուգուջյանը: ...

    Կարդալ ավելին
  • Հունվարի 22-24-ը Կուբայի մայրաքաղաքՀավանայում ընթանալու է միջազգային ֆեդերացիայի ՝IJF-ի <Մեծ մրցանակ> մրցաշարքի <Հավանա-2016> միջազգային ներկայացուցչական մրցաշարը, որին 66 երկրի 388մարզիկ է մասնակցում ,այդ թվում 233 ձյուդոյիստ ու 155ձյուդոյիստուհի: Կուբայում անցկացվող այս ստուգատեսը նաև օլիմպիական վարկանիշային մրցաշարի կարգավիճակ ունի: Ստուգատեսն առաջին հերթին կարևոր է հատկապես նրանով ,որ այստեղ խոշոր պարգևավճարներից բացի կարելի նաև վարկանիշային շատ բարձր միավորներ վաստակել: Այսպես< մրցաշարի հաղթողը կստանա վարկանիշային 300 , 2-րդ տեղը գրավողը ՝180, 3-րդը՝ 120, 5-րդը՝ 60, 7-րդը՝ 48, 1/16-րդ մրցափուլի մասնակիցը ՝ 32, 1/32-րդինը՝ 24, 1հաղթանակ տանողը՝ 12 ,իսկ միայն մասնակցելու համար մարզիկին կշնորհվի ՝ վարկանիշային 2 միավոր: Իսկ ահա դրամական պարգևավճարներ այսպիսն են՝ 1-ին տեղը գրավողին հանձնվում է 3 հազար դոլար ,որից 2400-ը բաժին է հասնում մազիկին, 600-ը՝ նրա մարզչին, 2-րդ տեղը գրավողին ՝ 2000դոլար, որից 1600-ը՝ մազիկին, իսկ 400-ը՝ նրա մարզչին, և բրոնզե մեդալակրին տրվում է 1000 դոլար ,որից 800-ը՝ մարզիկին,իսկ 200-ը՝ նրա մարզչին: Հավանայի ստուգատեսին մասնակցեցին ՀՀ ուժեղագոյւն ձյուդոյիստներից երկուսը ՝ Հովհաննես Դավթյանն (60կգ),և ՖերդինանտԿարապետյանը (66կգ) ,ովքեր հավակնում են 2016թ օլիմպիական խաղերին մասնակցելու ուղեգրերին : Հայ ձյուդոյիստները մրցատեղի են մեկնել Դավթյանի անձնական մարզիչ Կարեն Սիմոնյանի գլխավորությամբ: Հունվարի 17-ին հրապարկված IJF-ի դասակարգման աղյուսակում Դավթյանը 60կգ քաշային ձյուդոյիստների շարքում 814 միավորով զբաղեցնում է 19-րդ, իսկ մասնակցած վերջին վարկանիշային մրցաշարերում իրեն լավագույն կողմերով դրսևորած 66կգ քաշային Կարապետյանն, ով մեծ առաջընթաց է ունեցել 120 միավորով առայժմ ընթանում է 105-րդ տեղում: Նկատենք ,որ օլիմպիական խաղերին մասնացկելու իրավունք են ստանալու 2016թ մայիսի 1-ի դրութաամբ դասակարգման համաշխարհային վարկանիշային աղյուսայում յուրաքանչյուր քաշային կարգում 1-22-րդ տեղերը զբաղեցնող ձյուդսյիստները: Հավելենք ,որ մեր առաջատար ձյուդոյիստները մինչ Կուբա մեկնելը Ավստրիայում մասնակցել էին միջազգային հավաքի ու հնարավորինս ջանադրաբար նախապատրաստվել էին մրցաշրջանի իրենց միջազգային անդրանիկ մեկնարկին:  Երեկ ՝ հունվարի 22-ին մրցաշարի 1-ին օրը մեր պատվիարկները տատամի ելան:  Վիճակահանության արդյունքներով 60կգ քաշային 36ձյուդոյիստների մրցավեճին մասնակցող Հովհաննես Դաթվյանն ,ով ,ի դեպ 2015թ <Մեծ մրցանակի> Զագրեբի մրցաշարի հաղթողն է Կուբայում մրցապայքարը սկսեց միանագամից 1/8-րդ փուլից: Նա այս փուլում առավելության հասավ Չեխիայի պատվիրակ Պավել Պետրիկովի նկատմամբ, ապա քառորդ եզրափակչում 2րոպե 35 վրկ.-ում մաքուր հանղթանակ ՝ իպոնով տոնեց <Մեծ մրցանակի> 2015թ Սամսունի Թուրքիա և Թբիլիսիի մրցաշարերի հաղթող, դասկարգման վարկանիշայաին աղյուսակում 7-րդ տեղում ընթացող ուզբեկստանցի Շարաֆուդին Լուտֆիլաևի նկատմամբ: Կիսաեզրափակչում Հովհաննեսը ճիշտ է զիջեց դասկքարգման աղյուսկում 40-րդ հորիզոնկանը զբաղեցնող Թուրքիայի ներկայացուցիչ Բեկիր Օզլուին , սակայն հետո 3-րդ տեղի համար գոտեմարտը շատ վստահ անցկացրեց ու 3րոպե 6վրկ-ում մաքուր հաղթանակ՝ իպոնով տոնեց <Մեծ մրցանակի> 2014թ Զագրեբի մրցաշարի արծաթե մեդալակիր , Թուրքիայի մեկ այլ պատվիրակի՝ Շահին Ահմեդ Կաբայի նկատմամբ ու արժանացավ ստուգատեսի բրոնզե մեդալին: Հովհաննեսն ստացավ նաև 1000դոլար պարգևավճար ,որից 200-ը կհանձնվի նրա մարզչին ,և վաստակեց վարկանիշային թանկարժեք 120 միավոր ,որը նրան էլ ավելի մոտեցրեց այդքան բաղձալի օլիմպիական ուղեգրին: Սա նաև մրցաշրջան -2016-ում ՀՀ ձյուդոյսիտների նվաճած առաջին պարգևն էր: Իսկ ահա 66կգ քաշային Ֆերդինանտ Կարապետյանը 23 ձյուդոսյիտների մրցավեճում պայքարը սկսեց 1/16-րդ փուլից: Նրա առաջին մրցակիցը 2012թ-ին Ռիո Դե Ժանեյրոյում տեղի ունեցած <Մեծ սաղավարտի> մրցաշարում 2-րդ տեղը գրաված արգենտինացի Ֆերնանդո Գոնսալեսն է: Կարապետյանը 1րոպե 33 վրկ.-ում մաքուր հաղթանակ տոնեց արգենտինացու նկատմամբ ,սակայն 1/8-րդ փուլում չկարողացավ դիմակայել չինացի Դյուանբին Մային ու դուրս մնաց հետագա մրցապայքարից: Ի դեպ, չինացին էլ հետո քառորդ եզփափակչում պարտվեց ստուգատեսի այս քաշային կարգի ապագա հաղթող ռուսաստնացի Քամիլ Խան- Մագոմեդովին: Կարապետյանը բավարարվեց վաստակած վարականիշային 32 միավորով, որը թույլ կտա նրան հաջորդ շաբաթվանից դասակարգման աղյուսակում 105-րդ տեղից բարձրանալ 96-րդ հորիզոնական:  Պատրաստեց՝ Արամ Ուգուջյանը: ...

    Կարդալ ավելին
  • Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի (ՖԻՖԱ) նախագահի արտահերթ ընտրությունում եվրոպական երկրների ֆուտբոլային ֆեդերացիաները կաջակցեն ՈւԵՖԱ-ի գլխավոր քարտուղար Ջանի Ինֆանտինոյին, որը նախագահի թեկնածու է: Որոշումն ընդունվել է ՈւԵՖԱ-ի գործադիր կոմիտեի նիստում, հաղորդում է կազմակերպության պաշտոնական կայքը: ՖԻՖԱ-ի նախագահի ընտրությանը պետք է մասնակցեր ՈւԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինին, սակայն նա կոռուպցիոն սկանդալի պատճառով ութ տարով հեռացվել է ֆուտբոլային գործունեությունից: Եթե բողոքարկման գործընթացից հետո Պլատինին չարդարացվի, կնշանակվի ՈւԵՖԱ-ի նախագահի արտահերթ ընտրություն: ՖԻՖԱ-ի նախագահի ընտրությունը տեղի կունենա փետրվարի 26-ին Ցյուրիխում: Ինֆանտինոյից բացի, թեկնածուներն են Ասիայի ֆուտբոլային կոնֆեդերացիայի նախագահ, շեյխ Սալման Իբրահիմ Ալ Խալիֆան, Հորդանանի արքայազն, ՖԻՖԱ-ի փոխնախագահ Ալի Ալ Հուսեյնը, ՖԻՖԱ-ի գլխավոր քարտուղարի նախկին տեղակալ Ժերմո Շամպանը եւ Հարավային Աֆրիկայի բնակարանային շինարարության նախկին նախարար, Նելսոն Մանդելայի զինակից Տոկիո Սեկսվալեն: ...

    Կարդալ ավելին

ՖԲՀ

Քաղաքականություն

  • /uploads/photos/CbzTSylWKEI9lH4viTlr.jpg

    Համոզված եմ՝ երկրի վարչապետի երեկվա ելույթի վերաբերյալ կարծիքներ եւ հիացական, եւ ոչ այնքան կլինեն շատ։ Երեկվա ելույթն ինձ համար, ի թիվս շատ այլ հարցերի, կանխագուշակում է մի բան՝ չնայած ելույթում հնչեցված բոլոր պնդումներին` ՀՀ-ում ժողովրդավարությունը հսկայական քայլերով նահանջ է ապրում։ Ես կարող եմ երկար անդրադառնալ դատական համակարգի վրա այս ելույթի ազդեցությանը, վարչապետի՝ սեփական անձից բացի բոլորին իշխանությունից հեռացնելու թեզին, որը քողարկված էր հրապարակում համաժողովրդական որոշում կայացնելու շղարշով, խիստ վիճահարույց այլ հարցերի, բայց այսօր կանդրադառնամ ելույթի միայն մեկ հարթությանը՝ խոսքի ազատությանը։ Մի հետաքրքիր վերլուծություն կա, որը ուղիղ կապ է տեսնում քաղաքացիական խաղաղ անհնազանդության կամ, հայկական տարբերակով, «սիրո եւ համերաշխության հեղափոխության» արդյունքում դրական փոփոխությունների և երկրում ժողովրդավարության և մասնավորապես` խոսքի ազատության բարելավման միջև: Այս առումով նոր կառավարության գործունեության 100 օրը ամփոփելիս ունենք հետևյալ պատկերը.  • ՀՀ Կառավարության նիստերի դահլիճում բարձրաձայնվում է այն միտքը, որ կառավարության որոշումները պետք է բացառապես ընդունվեն միաձայնությամբ՝ առանց որեւէ դեմ ձայնի (այս կապակցությամբ ընդդիմադիր Ն. Փաշինյանը ծաղրում էր նախկին կառավարություններին),  • Երկրի վարչապետը անում է ոչ հասցեական հայտարարություն՝ թիրախավորելով զանգվածային լրատվության միջոցների «հակապետական» գործունեությունը,  • Նոր կառավարության հասցեին նույնիսկ փոքր-ինչ քննադատություն հնչեցնող լրատվամիջոցի կամ լրագրողների հասցեին միանգամից տարածվում են լրատվամիջոցը «մերժելու» կոչեր, իսկ լրագրողներն էլ արժանանում են անձնական վիրավորանքների,  • Այլակարծությունն աստիճանաբար վերածվում է վերացող երեւույթի: Յուրաքանչյուր տարբերվող կարծիք կամ տեսակետ պիտակավորվում է որպես «հակահեղափոխական» եւ սոցիալական հարթակներում սկիզբ դնում ատելության խոսք ու վիրավորանք պարունակող այնպիսի գրառումների եւ մեկնաբանությունների, որ ակամա ապշում ես, թե ինչ հարուստ երեւակայություն եւ բառապաշար կարելի է օգտագործել վիրավորանքն ու ատելությունն արտահայտելու համար։  • Մինչ այս պահը ես գուցե միամտորեն հույս ունեի, որ կառավարության համար կարեւոր է խոսքի ազատության պաշտպանությունը, քանի որ ժողովրդավարությունը որպես իր գործունեության հիմնական առանցք հռչակած կառավարության համար այն պետք է, որ լիներ գերագույն արժեք, առավել ևս, որ խոսքի ազատության լիարժեք իրացումն է նաև կերտել Նիկոլ Փաշինյան քաղաքական գործչին: Սակայն երեկ Հանրապետության հրապարակում ուղղակի ոտնակոխ արվեց խոսքի ազատությունը՝ խորացնելով այլակարծության նկատմամբ անհանդուրժողականությունը՝ հռչակելով, որ նախ պետք է մտածել, հետո միայն խոսել, իսկ «խոսքի ազատության» երաշխավորն ու հովանավորն էլ ԱԱԾ-ն է: Թերևս  ավելորդ է նշել, որ խոսքի ազատության սկզբունքի ողջ «պերճանքն ու թշվառությունն» այն է, որ անձն ինքն է որոշում՝ մտածի, հետո խոսի, խոսի, հետո մտածի, թե առհասարակ չմտածի։ Կարծում եմ՝ այսօր մենք կանգնած ենք շատ վտանգավոր ու պատասխանատու ճամփաբաժանին: Եթե չփոխվեն մոտեցումները, նշանակում է` մենք հրաժարվում ենք խոսքի ազատությունից, հետեւաբար նաեւ ժողովրդավարությունից։ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/arpine.hovhannisyan.14/posts/2603472549678600

    Կարդալ ավելին