• Քիչ առաջ Անթալիայում Թուրքիա եզրագիծն հատեց 10 հազար դոլար մրցանակային հիմնադրամով GD TENNIS CUP WOMEN'S ներկացուցչական միջազգային մրցաշարն ,որի մասնակից ՀՀ թիվ 1 ռակետ , ՀՀ բազմակի չեմպիոնուհի , WTA-ի մենախաղի վարկանիշային ցուցակում այս շաբաթ 735-րդ տեղը զբաղեցնող 22-ամյա երևանցի Անի Ամիրաղայանը մենախաղի եզրափակչում ստուգատեսի գլխավոր մրցանակը վիաճակեց Թուրքիայի ներկայացուցիչ՝ 19-ամյա Էրայդին Բասակի հետ ,ով վարկանիշային ցուցակում ներկայումս զբաղեցնում է 263-րդ տեղը:  Նրանց մրցավեճն ընթացավ դիտարժան ու դրամատիկ պայքարում: Անին շատ վստահ սկսեց հանդիպումն ու 40 րոպե տևած 1-ին խաղափուլում 6:3 հաշվով առավելոթւյան հասավ ահեղ մրցակցուհու նկատմամբ: Ոգևորված հաջողությունից ,Ամիրաղյանը 2-րդ խաղափուլն ևս հաջող սկսեց ու 1:0 հաշվով առջևում էր: Սակայն տանտերերի ներկայացուցչուհին ,ով միջազգային հանդիպումների փոքր ինչ ավելի մեծ մրցփորձ ունի, կարողացավ բեկել հանդիպման ընթացքն ու 30րոպե տևած 2-րդ խաղափուլը շահել 6:2 հաշվով:Մրցամարտում հաշիվը ՝ հավասարվեց՝ 1:1: Հատկապես շատ համառ ու լարված ստացվեց վճռորոշ 3-րդ խաղափուլը: 5:2 հաշվով առջևում էր թուրք թենիսիստուհին : Երկրորդ շնչառությունը բացել փորձող Ամիրաղյանին հաջողվեց կրճատել հաշվի մեջ եղած տարբերությունը ՝4:5, սակայն ավելին անել հայ թենիսիստուհուն այլևս չհաջողվեց: Ի վերջո 1ժամ 56րոպե տևած մրցամարտում 3:6,6:2, 6:4 հաշվով հաղթեց տանտերերի ներկայացուցչուհին ՝ Էրայդինն , ում գլխավոր մրցանակից՝ գավաթից բացի բաժին հասավ 1100 դոլար պարգևավճարն ու վարկանիշային 12 միավորը: Մրցաշարում վերելքով հանդես եկած Անի Ամիրաղյանն ,ով 6 հաղթանակ տոնեց (որից 2-ը որակավորման փուլում ,4-ը ՝ հիմնական ցանցի մրցաշարում ) և միայն եզրափակչում պարտվեց, ու գրավեց պատվաբեր 2-րդ տեղն, ստացավ 600դոլար պարգևավճար ու վաստակեցվարկանիշային 7միավոր :Վերջինս նրան թույլ կտա մյուս շաբաթվա սկզբին շուրջ 100տեղով առաջադիմել ու մենախաղի վարկանիշային ցուցակում 735-ից բարձրանալ մինչև 641-րդ հորիզոնական:  Նկատենք , որ մեր երկու պատվիրակն էլ ՝թե Անի Ամիրաղյանն , և թե Գաբրիելա Հակոբյանը դեոռ տուն չեն վերադառնում և առանց հանգստի արդեն վաղվանից կմասնակցեն փետրվարի 1-7-ը Անթալիայում ընթանալիք 10 հազար դոլար մրցանակային հիմնադրամով ևս մեկ միջազգային մրցաշարի՝ GD TENNIS CUP WOMEN'S –ի մրցապայքարին: Հակոբյանը մենախաղի մրցաշարում ելույթը սկսում է որակավորման փուլից,Ամիրաղյանը ՝ հիմնական ցանցի մրցաշարից: Պատարստեց ՝ Արամ Ուգուջյանը: ...

    Կարդալ ավելին
  • Հունվարի 29-ին Լոզնաում( Շվեյցրաիա) մարզական արբիտրաժային դատարանը ՝ CAS -ը քննության առավ ծանրամարտի Բուլղարիայի ֆեդերացիայի՝ BWF-ի բողոքն , որ վերաբերվում էր Բուլղարիայի ծարորդներին 2016թ օլիմպիական խաղերին մասնակցելուց զրկելուն: Այս մասին նշված է CAS-ի մամլո ծառայության տարածած հաղորդագրության մեջ: 2015թ նոյեմբերին ծանրամարտի միջազգային ֆեդերացիան՝ IWF-ի գործադիր կոմիտեն ծանրամարտի Բուլղարիայի հավաքականին այս երկրի ծանրամարտի ընտրանու միանգամից մի քանի մարզիկների կողմից հակադոպինգային կանոնները խախտելու համար զրկել էր 2016թ Ռիո Դե Ժանեյրոյի օլիմպիական խաղերին մասնկցելու իրավունքից: Բացի դրանից բուլղարացիներին զրկել նաև 2018թ ամառային պատանեկան օլիմպիական 3-րդ խաղերին մասնակցելուց ու նաև BWF-ն տուգանվել էր 500հազար դոլարով:  BWF-ն 2015թ դեկտեմբերի 8-ին դիմել էր CAS-ին խնդրելով չեղյալ հայտարարել IWF-ի չափազանց խիստ որոշումը:  CAS-ը քննարկելով խնդիրը տուգանքը չեղյալ հայտարարեց , սակայն BWF-ի որակազրկումը թողեց ուժի մեջ: Հիշեցնենք ,որ 2015թ մարտին IWF-ը հայտարարեց ,որ բուլղարացի 11 մարզիկներ ՝ 8 ծանորդ և 3 ծանրորդուհի ժամակավորապես զրկվել են մրցումներին մասնակցվելու իրավունքից ,քանի որ նրանց դոպինգ- ստուգման ենթարկված Ա փորձանմուշների մեջ հայտնաբերվել էր արգելված խթնաիչ՝ ստանոզոլոլ: Ավելի ուշ հայտնի դարձավ ,որ արգելված խթանիչը մարզիկների օրգանիզմի մեջ է հայտնվել սննդային հավելուկների հետ ,որոնք կեղտոտվել են այդ նյութով արտադրական ցիկլի ժամանակ:  Ասեն Մուրադովը ,Ֆերդի Նազիֆը, Վլադիմիր Ուռումովը ,Ստոյան Ենևը,Դեյան Մինչևը, Նգուեն Նադեժդա -Մեյը, և Մայա Իվանովան որակազրկվել են 9-ական ամսով, իսկ ահա 2005թ Եվրոպայի չեմպիոն Դեմիր Դեմիրևը, 2014թ Եվրոպայի չեմպիոն Իվան Մարկովը, ինչպես նաև Իվայլո Ֆիլևն ու Միլկա Մանևը որակազրկվել են 18-ական ամսով: Պատրաստեց ՝ Արամ Ուգուջյանը: ...

    Կարդալ ավելին
  • Երեկ, հունվարի 29-ին, Եվրոպայի գեղասահքի կանանց անհատական առաջնությունում չեմպիոնուհու կոչումը նվաճեց մեր պատանի հայրենակցուհին` 16-ամյա Եվգենիա Բաբասյան-Մեդվեդևան: Եվգենիան գեղասահքով է զբաղվում 4 տարեկանից և արդեն հասցրել է մի քանի բարձրակարգ մրցումներում առաջատար դառնալ`2016թ Ռուսաստանի չեմպիոնուհի, 2015թ պատանիների Եվրոպայի չեմպիոնուհի:  Այս պահին` նա Եվրոպայի ամենախոստումնալից գեղասահորդուհին է համարվում: «Ես ուրախ եմ, որ մարդկանց իմ ելույթները դուր են գալիս, չէ որ ես ելույթ եմ ունենում ոչ  միայն ինձ համար: Ես երբեք ինձ աստղ չեմ զգա, քանի որ իմ կողքին կան իսկապես արժանի սպորտսմեններ, ում ես հարգում եմ և նրանք շատ ուժեղ բնավորություն ունեն և իրենց աստղ չեն զգում »,-հարցազրույցներից մեկում նշել է Եվգենինան:   Եվգենիան ազգությամբ հայուհի է: Ծնվել է 1999 թվականի նոյեմբերի 19-ին Մոսկվայում: Նրա հայրը  Արման Բաբասյանն է, իսկ մայրը նախկինում գեղասահորդուհի է եղել: Ծնողներն ամուսնալուծված են, բայց Եվգենիան  չի թաքցնում իր հայկական արմատները:       Եվգենիան դեռ սովորում է դպրոցում. «Դպրոցում հազվադեպ եմ լինում, իսկ դասերս անում եմ մարզումների ընթացքում, բայց 3-ներ չունեմ,  դասընկերներիս շատ եմ կարոտում»,-ասում է  երիտասարդ աղջիկը։   Նյութի աղբյուր`http://wnews.am/2016/01/30/evgenia/ ...

    Կարդալ ավելին
  • Հունվարի 30-31-ին Սոֆիայում ընթանում է ձյուդոյի վարկանիշային ներկացուցչական՝ European Judo Open Sofia 2016 անվանումով միջազգային մրցաշարն ,որտեղ հանդես են գալիս 52երկրի 385 մազիկներ, այդ թվում 241ձյուդոյիստ ու 144ձյուդոյիստուհի:  Նկատենք, որ այս ստուգատեսի հաղթողին բաժին է հասնում վարկանիշային ՝100, արծաթե մեդալակրին ՝ 60 , իսկ բրոնզե պարգևին արժանացսծ մարզիկին՝ 40 միավոր: Պատասխանատու այս ստուգատեսին մասնակցում են նաև ՀՀ 2 պատվիրակներ ՝ 2016թ օլիմպիական ուղեգրին հավակնող 52կգ քաշային Ժաննա Ստանկևիչն ,ու 100կգ քաշային Միխայիլ Մինչինը: Երեկ մրցաշարի 1-ին օրը վստահ հանդես եկավ Դավիթ Խիթարյանի սան՝ ժաննա Ստանկևիչն ,ով հունվարի 25-ին դրությամբ համաշխարհային դասակարգման՝IJF-ի ցուցակում 52 կգ քաշայաինների շարքում վաստակած 476 միավորով ընթանում է 33-րդ տեղում, ու պայքարում է մինչև այս տարվա մայիսի 1-ը իր քաշային կարգի վարկանիշային ցուցակի 14 ուժեղագույնների շարքում տեղ զբաղեցնել համար, որպեսզի հնարավորություն ունենա մասնակցելու Ռիո Դե ժանեյրոյի օլիմպիական 31-րդ խաղերին:  Ստանկևիչն երեկ 22 ձյուդոյիստուհիների մրցավեճում պայքարը սկսեց 1/8-րդ փուլից : Նա մեկը մյուսի ետևից մաքուր հաղթանակներ (իպոնով)տոնեց նախ գերմանուհի Նայեկ Նորդմայերի, ապա նաև հոլանդուհի Բրիգիթ Էնտեի նկատմամբ ու մտավ կիսաեզրափակիչ: Այստեղ Ժաննան համառ ու ազիջում պայքարում զիջեց ասյ մրցաշարի 52կգ քաշային կարգի ապագա հաղթողին՝ Թուրքիայի ներկայացուցիչ Այսե Արկային: Դրանից հետո 3-րդ տեղի համար մենամարտում Խիթարյանի սանից ընդամենե 43 վրկ պահանջվեց գերմանուհի Մարիա Էրտլի նկատմամա համոզիչ մաքուր հաղթանակ՝ իպոնով տանելու համար, որն էլ նրան բրոնզե մեդալ ու վարկանիշային թանկարժեք 40 միավոր պարգևեց:Սա Ստանկևիչի մրցաշրջան -2016-ում նվաճած առաջին մրցանակն էր:  Երեկ տատամի ելան նաև Ուկրաինան ներկայացնող հայազգի 2 մարզիկներ: 57կգ քաշային Շուշանան Ղևոնդյանն ,ով նույնպես հավականում է օլիմպիական ուղեգրի ու իր քաշային կարգում դասակարգման ցուցակում 404միավորով ընթանում է 42-րդ տեղում, 1/16-րդ փուլում հաղթեց իսրայելցի Մայան Գրինբերգին ,սակայն 1/8-րդ փուլում պարտվեց Ժակլին Լիսոնին Գերմանիա ,ու ստուգատեսում մրցելույթն ավարտեց ի վերջո վարկանիշային 16 միավոր վաստակած:Ուկրաիայի 2-րդ հայազգի պատվիրակը՝ 66 կգ քաշային Գևորգ Խաչատրյանը անհաջողության մատնվեց հենց 1-ին գոտեմարտում որտեղ զիջեց Ռումինիան ներկայացնող Լասլո Զոկին: Այսօր Հայաստանը ներկայանող Միխայիլ Մինչին 100կգ քաշային կարգի 1/16-րդ փուլում ուժերը կչափի ավստրիացի Քրիստոֆ կԿրոնբերգերի հետ: ՌԴ-ն ներկայանցնող գերծանր ՝ +78 քաշային Ջուլետա Դավթյանը պայքարը սկսելու է 1/8-րդ փուլից ,ուր նրա մրցակիցը իտալուհի Էլիզա Մարչիոն է: Այս զույգի հաղթողը ¼-րդ փւուլում կհանդիպի Անգլիայի պատվիրակ Սառա Ադլրիգտոնի հետ: Պատրաստեց ՝ Արամ Ուգուջյանը: ...

    Կարդալ ավելին
  • Մեդվեդևաճ- Բաբասրյանի Բլատիսլավայում կայացած մեծահասակաերի գեղասահքի 2016թ Եվրոպայի առաջնությունում հաղթական մրցելույթը ...

    Կարդալ ավելին
  • Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում հուվարի 29-31-ը է ընթանում է տարեսկզբյան ըմբշամարտի հեղինակավոր մրցաշարերից մեկը՝ Դան Կոլովի և Նիկոլա Պետրովի անվան միջազգային 54-րդ մրցաշարն ,որին այս անգամ 23 երկրի 220 ըմբիշ է մասնակցում: Բավական ուժեղ կազմ հավաքող այս կարևորգույն այս ստուգատեսին մասնակցում են նաև առաջիկա օլիմպիական վարկանիշային մրցաշարերին մասնակցել նախպատարստավողս հունահռեմակն ոճի ՀՀ ազգային ընտրանու անդամները:  Ինչպես տեղեկանում ենք ըմբշամարտի Բուլղարիայի ֆեդերացիայի պաշտոնական կայքից՝ www.bul-wrestling.org , մրցաշարի մեկնարկային օրը մեր պատվիրակներից մրցագորգ են ելել 4-ը ,որոնցից 3 –ը մրցանակակիր են դարձել:  Նախորդ 2 տարիներին ոչ օբյեկտիվ մրցավարության պատճառով Կարապետ Չալյանը (75կգ) կիսաեզրափակչում զիջում էր բուլղարացի Իլիյան Գեորգիևին ,ու բավարվում էր 3-րդ տեղով:Այս անգամ նրանք հանդիպեցին եզրփակչում ու Կարապետը 8:0 հաշվով հաղթելով մրցակցին վերջպես առաջին անգամ դարձավ ստուգատեսի հաղթող: Գևորգ Ղարիբյանը միայն երրափակչում պարտվեց մրցակցին ու արժանցավ արծաթե մեդալի ,իսկ գերծանր քաշային Էդգար Խաչատրյանն էլ տուն է վերադառնում բրոնզե պարգևով: Երեկ մրցաշարի 2-րդ օրը ևս հաղթաբեր էր ՀՀ պատվիրակների համար: 2016թ օլիմպիական խաղերի ուղեգրեր նվաճած մեր երկու հունահռոմեական ոճի ըմբիշները ՝ Բաքվում կայացած 2015թ եվրոպական մարզական 1-ին խաղերի փոխչեմպիոն Միհրան Հարությունյանն 71կգ և աշխարհի կրկնակի չեմպիոն ,Եվրոպայի եռակի չեմպիոն 2012թ օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Արթուր Ալեքսանյանը 98կգ Կարապետ Չալյանից ընդունելով հաջողությունների էստաֆետը , նրա սկսած աղթարշավը նույնպես ոսկե մեդալների արժանացան: Ընդ որում մեր այս երկու հրաշալի ըմբիշն էլ իրենց բոլոր մրցնակիցներին հաղթեցին բացահայտ առավելությամբ՝ առանց որևէ միավոր տալու:  Հատկապես ֆենոմենալ արդյունքի հասավ ՝ <ճերմակ արջը> ՝ Արթուր Ալեքսանայանը: Գյումրեցի տաղանդաշատ ըմբիշը բացառիկ արդյունքի է գրանցել : Վերջին 2,5 տարում նա 41անպարտելի հանդիպումների շարք է անցկացրել ,որոնց ընթացքում մրցակիցներին 1 միավոր ավել վաստակելու հնարավորութւուն չի տվել: Ի դեպ՝ Միհրանը հանդես եկավ 71 կգ քաշային կարգում, սակայն դա էլ չխանգարեց, որ համոզիչ առավելությամբ հաղթի Մայկալ Իզմիրլիսկուն (8:0), իտալացի Դավիդ Կասկավիլային և ալժիրցի Բոուջեմլին Աքրեմին(11:0), և մտնի եզրափակիչ: Եզրափակչի վճռորոշ գոտեմարտում Հարությունյանը 4:0 հաշվով պարտության մատնեց նաև եգիպտացի Ադհամ Ահմեդ Սալեհին և առաջին անգամ դարձավ այս մրցաշարի հաղթող:  Իսկ Արթուր Ալեքսանյանը, ով մրցաշարի ամենատիտղոսակիր ըմբիշն է, առանց ջանք խնայելու մեկը մյուսի հետևից նույն 8:0 հաշվով հաղթեց նախ եգիպտացի Ահմեդ Օսմանին, ապա նաև իրանցի Ամիրհոսեին Հոսեինին, իսկ եզրափակչում էլ 4:0 հաշվով Բուլղարիայի պատվիրակին ու երրորդ տարին անընդմեջ դարձավ մրցաշարի հաղթող: Եզրափակչում ի դեպ նրան չկարողացավ դիմակայել նաև հուհռոմեական ոճի ըմբշամարտի Բուլղարիայի հավաքականից (գլխավոր մարզիչ , օլիմպիական խաղերի կրկնակի չեմպոին Արմեն Նազարյան) 2016թ օլիմպիական խաղերին մասնկցելու ուղեգիր նվաճած միակ ըմբիշը ՝2011թ աշխարհի չեմպիոն Էլիս Գուրին :  Լևոն Ջուլֆալակյանի գլխավորությամբ հանդես եկող հունահռոմեական ոճի ՀՀ հավաքականի ըմբիշներից այսօր՝ մրցշարի վերջին օրը մրցագորգ կելնեն 85 կգ քաշայիններ՝ Արթուր Շահւնյանն ու Մաքսիմ Մանուկյանը: Պատրաստեց ՝ Արամ Ուգուջյանը: ...

    Կարդալ ավելին
  • Քիչ առաջ Բրատիսլավայում մրցումային վերջին օրը մրցելույթներն ավարտեցին մեծահասակների գեղասահքի Եվրոպայի առաջնության պարային զույգերի ազատ ծրագրի կատարման մրցումների մասնակիցները:  Որակավորման փուլի՝ կարճ ծրագրի մրցումներում հաջողությամբ կատարելով իրենց առջև դրված խնդիրը Հայաստանը ներակայացնող Թինա Կարապետյան/Սիմոն Սենեկալ պարային զույգը 28զույգերի պայքարում գրանցած 50,17 միավոր արդյունքով եզրափակիչ փուլում ՝ 20ուժեղագույնների պայքարին մասնակցելու իրավունք էր ստացել:  Այսօր առաջնությունում հաջող ու հուսադրող նորամուտ ունեցած Հայաստանի պարային զույգն ազատ ՝ կամավոր ծրագրի կատարման մրցմանն առավել հաջող հանդես եկավ ,ու գրանցած 75,02 միավոր ցուցանիշով 18-րդ տեղը զբաղեցեց , իրենցից ետ թողնելով Իսպանիայի պատվիրակներին ու Ֆրանսիայի 2-րդ զույգին:  Դա թույլ տվեց մեր պարային զույգին երկու մրցաձևերի հանրագումարով ևս 2աստիճանով առաջադիմել ու ի վերջո 125,19 միավոր ցուցանիշով մրցելույթն ավարտել 18-րդ հորիզոնականում: Սա նաև Կարապետյան/ Սենեկալ զույգի համար մարտի վերջին Բոստոնում (ԱՄՆ )մեկնարկելիք մեծահասակների գեղասահքի աշխարհի առաջնության մասնակցելու ուղեգրին արժանանալու լուրջ հայտ էր: Եվրոպայի չեմպիոնի տիտղոսին 2-րդ տարին անընդմեջ արժանացավ ստուգատեսում Ֆրանսիան ներկայացնող զույգը ՝ Գաբարիելա Պապադակիս /Գուիլաում Կիզերոն երկյակը , որը ազատ ծրագրի կարտարման ժամանակ կարողացավ շրջանցել կարճ ծրագրի կատարումից հետո առաջատարի դերը ստանձնած Իտալիայի Աննա Կապպելինի/Լուկա Լանոտ զույգին ու երկու մրցաձևերի ընդհանուր հաշվարկով վաստակած 182,71 միավորով հռչակվել Եվրոպայի չեմպիոն:Նկատնեք, որ Պապադակիս/Կիզերոն զույգը նաև 2015թ աշխարհի չեմպիոնն է:  Իրենց ակտիվում 178,01 միավոր գրանցած իտալական զույգին, որը 2015թ աշխարհի առաջնությունում 4-րդ տեղն էր գրավել, 2-րդ տարին անընդմեջ բաժին հասավ Եվրոպայի առաջնության արծաթե մեդալը , իսկ 176,5 միավոր արձանագրած 2013թ Եվրոպայի չեմպիոն , Ռուսաստանը ներկայացնող Եկատերինա Բոբրովա/Դիմիտրի Սոլովյով զույգն էլ այս անգամ բավարավեց բրոնզե պարգևով:  Վաղը ՝հունվարի 31-ին կկայանան առաջնությունում աչքի ընկած գեղասահորդների ցուցադրական ելույթները: Նյութի աղբյուր`https://www.facebook.com/aram.ugujyan/posts/903594456425879 ...

    Կարդալ ավելին
  • Ինչպես հայտնում են շախմատի ՌԴ-ի ֆեդերացիայի մամուլի ծառայությունից, հունվարի 29-ին Մոսկվայում ռուսական պետական սոցիալական համալսարանի՝ ՌՊՍՀ-ի նախաձեռնոթւյամբ արդեն 12-րդ անգամ կազմակերպվող շախմատի ՌՊՍՀ-ի գավաթի խաղարկության ՝ միջազգային փառատոնի ՝ < Moscow Open 2016>-ի շրջանակում հունվարի 29-ին անցկացվել է <Շախմատի ամենամասսայական դաս> անվանումով միջոցառումն,որը շախմատի ՌԴ-ի ֆեդերացիայի և ՌՊՍՀ-ի կողմից անցկացվում էր հատուկ<Գիննեսի համաշխարհային ռեկորդների> գրքում գրանցվելու համար:  Ավելի քան 250 ունկնդիրներ՝ ուսանողներ և դպրոցականներ այս համալսարանում ունկնդրել են շախմատի դպրոցականների միջազգային միության նախագահ, մանկավարժական գիտությունների թեկնածու Ալեքսանդր Կաստևի 35րոպե տևողությամբ դասախոսությունը նվիրված շախմատի աշխարհի 1-ին չեմպիոն Վիլհեմ Ստեյնիցին , որն ուղեկցվել է ականավոր շախմատիստի խաղացած պարտիաների ցուցադրմամբ:  Նշենք, որ Գիննեսի ռեկորդների գրքում գրանցվելու անհրաժեշտ պայմաններն էին ,որ դասը տևողոթւյունը լիներ առնվազը 30 րոպե ու որ դրան ուկնդիրներևի թիվն էր առնվազը 250 լիներ:  Համաշխարհային յուրատեսակ նոր ռեկորդի գրանցումը կատարեց <Գիննեսի համաշխարհային ռեկորդների> գրքի պաշտոնական ներկայացուցիչ Կրիստել Բիտրոնգը , ով ռեկորդն հաստատող համապատասխան հավաստագիր հանձնեց ՌՊՍՀ-ի ռեկտոր, տնտեսական գիտությունների դոկտոր, ՌԴ-ի սոցալական գիտութոթւոյւնների ակադեմիայի իսկական անդամ Նատալյա Պոչինոկին:  Այսօր Մոսկվայում մեկնարկող շախմատի ՌՊՍՀ-ի գավաթի խաղարկության ՝ միջազգային փառատոնի ՝ < Moscow Open 2016>-ի հիմական 4 մրցաշարերին ըստ նախնական հայտերի ընդհանուր առմամբ 877շախմատսիտ է մասնակցելու, այդ թվում 53 գրոսմայստեր . գլխավոր ՝A խմբի մրցաշարում ՝226 շախմատիստ, B-ում (կանանց)՝136 շախմատսստուհի, C-ում (սիրողական)՝346 և D –ում (վետերաննե)՝ 169 շախմատիստ: Փառատոնն ընթանալու է հունվարի 30-ից մինչև փետրվարի 7-ը:  Նյութի աղբյուր`https://www.facebook.com/aram.ugujyan/posts/903473343104657 ...

    Կարդալ ավելին
  • Հայտնի է Դորտմունդի «Բորուսիայի» մեկնարկային կազմը «Ինգոլշտադտի» դեմ ֆուտբոլի Գերմանիայի առաջնության 19-րդ տուրի խաղում: «Բորուսիա». Ռոման Բյուրկի, Լուկաշ Պիշչեկ, Սոկրատիս Պապաստատոպուլոս, Մատս Հումելս, Էրիկ Դուրմ, Յուլիան Վայգլ, Մաթիաս Գինտեր, Սինձի Կագավա, Հենրիխ Մխիթարյան, Ադրիան Ռամոս, Պյեր-Էմերիկ Օբամեյանգ: Հանդիպումը տեղի կունենա հունվարի 30-ին Դորտմունդում եւ կսկսվի Երեւանի ժամանակով 18:30-ին: ...

    Կարդալ ավելին

Քաղաքականություն