Գովազդի համար զանգահարել 099 999 409
  • Ֆրանսիական «Մոնպելյեի» նոր գլխավոր մարզիչ է նշանակվել Միշել Տեր Զաքարյանը,- տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը:  Ակումբի և 54-ամյա մասնագետի միջև կնքված պայմանագրի մանրամասները չեն հաղորդվում: Հիշեցնենք, որ 2016/17թթ. մրցաշրջանում «Մոնպելյեն» Ժան-Լուի Գասեի գլխավորությամբ վաստակել էր 39 միավոր և զբաղեցրել մրցաշարային աղյուսակի 15-րդ հորիզոնականը: ...

    Կարդալ ավելին
  • Մանչեսթերում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո քաղաքում անվտանգության խիստ միջոցներ են ձեռնարկել, որոնք բացառություն չեն դարձել նաև «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստների համար:  Մասնավորապես, հատուկ ծառայությունները կանգնեցրել են նաև Հենրիխ Մխիթարյանի «Mersedes» մեքենան և այն զննել: Խուզարկել են նաև հայ ֆուտբոլիստի թիմակիցների մեքենաները:  Բացի ֆուտբոլիստների ավտոմեքենաներից, խուզարկության է ենթարկվել նաև ակումբի ավտոբուսը: Նշենք, որ մանկունյանցիները մեկնում էին մարզաբազա՝ Եվրոպայի Լիգայի եզրափակիչում «Այաքսի» հետ խաղից առաջ մարզում անցկացնելու:    ...

    Կարդալ ավելին
  • Մայիսի 22-ին Հայաստանի Մ-17 հավաքականը մեկնեց Սլովակիա, որտեղ մայիսի 23-ին և 25-ին կանցկացնի երկու ընկերական հանդիպում Սլովակիայի Մ-17 ընտրանու հետո: Հայաստանի Մ-17 հավաքականի գլխավոր մարզիչ Տիգրան Առաքելյանը հրավիրել է հավաքական հետևյալ ֆուտբոլիստներին: Դարպասապահներ Հարություն Մելքոնյան, Մ-16տ. հավաքական  Նարեկ Պողոսյան, Մ-16տ. հավաքական    Պաշտպաններ Կարեն Մուրադյան, Մ-16տ. հավաքական  Արտակ Ասատրյան, Մ-16տ. հավաքական  Կարապետ Հարությունյան, «Շիրակ»    Էրիկ Փիլոյան, Մ-16տ. հավաքական  Արման Ղազարյան, Մ-16տ. հավաքական Պետրոս Մանուկյան, Մ-16տ. հավաքական  Աշոտ Հարությունյան, «Բանանց»   Կիսապաշտպաններ Սերգեյ Մկրտչյան, Մ-16տ. հավաքական  Նարեկ Գրիգորյան, Մ-16տ. հավաքական  Արսեն Գյուլամբարյան, Մ-16տ. հավաքական  Պատվական Ավետիսյան, Մ-16տ. հավաքական  Միքայել Միրզոյան, «Բանանց»  Սարգիս Մարտիրոսյան, «Հանզա Ռոստոկ» (Գերմանիա)     Հարձակվողներ Ժիրայր Շաղոյան, Մ-16տ. հավաքական  Արամ Քոլոզյան, Մ-16տ. հավաքական  Գրենիկ Պետրոսյան, Մ-16տ. հավաքական ...

    Կարդալ ավելին
  • Պորտուգալական «Պորտու»-ի իսպանացի դարպասապահ Իկեր Կասիլիասը կարիերան կարող է շարունակել Անգլիայում: Այս մասին գրում է AS-ն: Նախնական տեղեկությունների համաձայն, Կասիլիասը համաձայնության է եկել «Լիվերպուլի» հետ: Դարպասապահի պայմանագիրը «Պորտու»-ի հետ ավարտվում է հունիսին: Իկեր Կասիլիասը մրցաշրջանում մասնակցել է 33 խաղի: ...

    Կարդալ ավելին
  • Հայաստանի հեծանվասպորտի հավաքականի անդամ Էդգար Ստեփանյանը Տուլայի մրցաշարի լավագույն տասնյակում է: Ստեփանյանը խմբային վազքում 5-րդ տեղում էր, իսկ սկրեչում` 8-րդ հորիզոնականում: Զբաղեցրած տեղերի համապատասխան՝ Ստեփանյանը վաստակել է նաև վարկանիշային միավորներ: Հավաքականի անդամը կմասնակցի նաև Մոսկվայի Գրան պրիին: ...

    Կարդալ ավելին
  • Իսպանիայի առաջնության վերջին` 38-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» «Լա Ռոսալեդա» ստադիոնում հյուրընկալվեց «Մալագային»: Խաղն ավարտվեց Զինեդին Զիդանի գլխավորած թիմի հաղթանակով` 2:0: Գոլով աչքի ընկան Կրիշտիանու Ռոնալդուն և Կարիմ Բենզեման: Այս հաղթանակի շնորհիվ «արքայական ակումբը» 33-րդ անգամ հռչակվեց Իսպանիայի չեմպիոն: ...

    Կարդալ ավելին
  • Գերմանացի թենիսիստ Ալեքսանդր Զվերևը նվաճել է Հռոմի «Մասթերս-1000» մրցաշարի գավաթը` հաղթելով աշխարհի երկրորդ ռակետ, սերբ Նովակ Ջոկովիչին: Զվերևը Ջոկովիչին հաղթեց 6:4, 6:3 հաշվով: 1 ժամ 21 րոպե տևած հանդիպման ընթացքում աշխարհի 17-րդ ռակետ, 20-ամյա Ալեքսանդրն իր ակտիվում գրանցեց 3 բրեյք-փոինթ և 2 կրկնակի սխալ: 29-ամյա Ջոկովիչը կատարեց 3 կրկնակի սխալ և 1 էյս:  Այսպիսով, Զվերևը նվաճեց կարիերայի չորրորդ տիտղոսը: Վերջինս կստանա 820 հազար եվրո պարգևավճար: ...

    Կարդալ ավելին
  • Ֆուտբոլի Իսպանիայի, Անգլիայի եւ Ռուսաստանի առաջնություններում մայիսի 21-ին տեղի կունենան վերջին տուրի հանդիպումները, Իտալիայի առաջնությունում՝ նախավերջին տուրինը: Իսպանիայի առաջնությունում «Ռեալը» «Մալագայի» հետ խաղում 1 միավոր վաստակելու դեպքում էլ կնվաճի չեմպիոնի կոչումը: «Բարսելոնան» չեմպիոն կդառնա, եթե հաղթանակ տանի «Էյբարի» նկատմամբ, իսկ Արքայական թիմը պարտություն կրի: Անգլիայի առաջնությունում «Մանչեսթեր Սիթին», «Լիվերպուլն» ու «Արսենալը» շարունակում են պայքարը երրորդ տեղի համար: Անգլիայի առաջնություն, 38-րդ տուր «Արսենալ» - «Էվերտոն»՝ 18:00 «Բարնլի» - «Վեստ Հեմ»՝ 18:00 «Չելսի» - «Սանդերլենդ»՝ 18:00 «Հալ Սիթի» - «Տոտենհեմ»՝ 18:00 «Լեսթեր» - «Բորնմութ»՝ 18:00 «Լիվերպուլ» - «Միդլսբրո»՝ 18:00 «Մանչեսթեր Յունայթեդ» - «Քրիսթալ Փելաս»՝ 18:00 «Սաութհեմփթոն» - «Սթոք Սիթի»՝ 18:00 «Սուոնսի» - «Վեստ Բրոմվիչ»՝ 18:00 «Ուոթֆորդ» - «Մանչեսթեր Սիթի»՝ 18:00 Իսպանիայի առաջնություն, 38-րդ տուր «Աթլետիկո» - «Աթլետիկ»՝ 18:45 «Սելտա» - «Ռեալ Սոսյեդադ»՝ 18:45 «Վալենսիա» - «Վիլյառեալ»՝ 18:45 «Բարսելոնա» - «Էյբար»՝ 22:00 «Մալագա» - «Ռեալ»՝ 22:00 Իտալիայի առաջնություն, 37-րդ տուր «Միլան» - «Բոլոնիա»՝ 17:00 «էմպոլի» - «Ատալանտա»՝ 17:00 «Ջենոա» - «Տորինո»՝ 17:00 «Յուվենտուս» - «Կրոտոնե»՝ 17:00 «Սասուոլո» - «Կալյարի»՝ 17:00 «Ուդինեզե» - «Սամպդորիա»՝ 17:00 «Լացիո» - «Ինտեր»՝ 22:45 Ռուսաստանի առաջնություն, 30-րդ տուր «Ամկար» - «Ռուբին»՝ 16:00 «Արսենալ Տուլա» - «Սպարտակ»՝ 16:00 ԲԿՄԱ - «Անժի»՝ 16:00 «Կռիլյա Սովետով» - «Թերեկ»՝ 16:00 «Լոկոմոտիվ» - «Զենիթ»՝ 16:00 «Օրենբուրգ» - «Ռոստով»՝ 16:00 «Տոմ» - «Կրասնոդար»՝ 16:00 «Ուֆա» - «Ուրալ»՝ 16:00 ...

    Կարդալ ավելին
  • Ֆուտբոլի Գերմանիայի 54-րդ առաջնության լավագույն ռմբարկուի մրցանակը բաժին հասավ Դորտմունդի «Բորուսիայի» գաբոնցի հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգին: Բրեմենի «Վերդերի» դեմ վերջին՝ 34-րդ տուրի խաղում (4:3) Օբամեյանգը դարձավ դուբլի հեղինակ եւ գոլերի քանակը հասցրեց 31-ի: Նա մեկ գնդակ առաջ անցավ Մյունխենի «Բավարիայի» լեհ հարձակվող Ռոբերտ Լեւանդովսկուց, որը չկարողացավ գոլ խփել «Ֆրայբուրգի» դեմ վերջին տուրի խաղում (4:1): Ռմբարկուների ցուցակում երրորդ տեղը գրավեց «Քյոլնի» ֆրանսիացի հարձակվող Անտոնի Մոդեստը, որը խփեց 25 գոլ: Տիմո Վերները («Լայպցիգ») դարձավ 21 գոլի հեղինակ, իսկ Մարիո Գոմեսը («Վոլֆսբուրգ»)՝ 16: Հիշեցնենք, որ Գերմանիայի նախորդ առաջնությունում Ռոբերտ Լեւանդովսկին լավագույն ռմբարկու էր ճանաչվել 30 գոլով: Օբամեյանգն առաջին անգամ է արժանանում այս մրցանակին: Գերմանիայի առաջնության պատմության մեջ երկրորդ անգամ 2 խաղացողներ խփում են 30 գոլ: Նման բան եղել էր միայն 1973/74 մրցաշրջանում, երբ 30 գոլի սահմանագիծը հատել էին Գերդ Մյուլերն ու Յուպ Հայնկեսը: ...

    Կարդալ ավելին
  • Մոնակոn նոր պայմանագրեր կառաջարկի թիմի հարձակվողներ Ռադամել Ֆալկաոյին և Կիլիան Մբապեին։ Երկու ֆուտբոլիստն էլ պայմանագիրը երկարաձգելու առաջարկները կստանան առաջիկա օրերի ընթացքում: 31-ամյա Ֆալկաոյի գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2018 թվականի ամառը: Իսկ 18-ամյա հարձակվող Մբապեի ներկայիս պայմանագրի ժամկետը չի հստակեցվում, բայց նշվում է, որ «Մոնակոն» ցանկանում է նրան բարելավված պայմաններով պայմանագիր առաջարկել, որպեսզի կանխի ֆուտբոլիստի՝ այլ ակումբներ տեղափոխվելու հավանականությունը: Հիշեցնենք՝ ընթացիկ մրցաշրջանում Ֆալկաոն «Մոնակոյի» կազմում բոլոր մրցաշարերում 43 հանդիպման է մասնակցել և դարձել է 30 գոլի հեղինակ, իսկ Մբապեի ակտիվում 26 գոլ կա անցկացրած 43 խաղում: ...

    Կարդալ ավելին
Загрузка...

ՖԲՀ

Քաղաքականություն