• Չեմ կարծում, թե գարնան առաջին օրն այնքան հիշարժան իրողություն է, որն այսպես ջանասիրաբար կարելի է շնորհավորել: Բայց գարնան գալն իր հետ բերում է ոչ միայն մոտալուտ ջերմության զգացողությունը եւ բնության զարթոնքը, այլ նաեւ ֆուտբոլի Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության երկրորդ կեսի մեկնարկը: Ցավով պետք է նշեմ, որ մեր ներքին առաջնությունն աստիճանաբար կորցնում է հետաքրքրությունը եւ միայն ուշադրության կենտրոնում է այն պարզ պատճառով, որ ցանկանում ենք իմանալ, թե մեր ակումբներից որոնք են եվրագավաթներում խաղալու իրավունք ստանալու: Չէի ասի, թե Ուլիսը գերազանց եւ շատ ուժեղ ակումբ էր, բայց դրա կործանումը բացասական ազդեցություն կունենա առաջնության վրա: Առանց այն էլ քիչ քանակությամբ ակումբներով առաջնություն անցկացնելը ցանկալի չէ, որը նաեւ պատվաբեր չէ: Եթե ցանկանում ենք ուժեղացնել ու զարգացնել հայկական ակումբային ֆուտբոլը, ապա պետք է պետական մեծ աջակցություն լինի մեր ֆուտբոլին: 2015թ.-ի վերջին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը խիստ հրահանգ տվեց երկրի ֆուտբոլային գերատեսչությանը, ոլորտի պատասխանատուներին՝ պետական մակարդակով ռուսական ֆուտբոլին աջակցելու տեսանկյունից: Մեզ մոտ այդպիսի բան միայն հաճելի երազներում կարելի է տեսնել: Չեմ պատկերացնում ու նաեւ, գերազանց երեւակայության դեպքում նույնպես հնարավոր չէ պատկերացնել, որ երբեւէ Սերժ Սարգսյանը նման հրահանգ կտա: Մինչդեռ ֆուտբոլն իրավամբ համարվում է թիվ 1 մարզաձեւը: Հիմա՝ առաջնության մասին: 16-րդ տուրի մեկնարկից առաջ Ուլիսն արդեն իսկ 3 միավորը նվիրել է Գյումրիի Շիրակին: Այդպիսի թանկարժեք նվեր մեր մյուս ակումբները նույնպես կստանան: Այնպես որ, արդեն հիմա կարելի է մրցաշարային աղյուսակին նայել՝ յուրաքանչյուր թիմի ակտիվում ավելացված 3-ական միավորով: Եթե չփորձեն խանգարել Երեւանի Ալաշկերտին (իսկ խանգարելը մեր ֆուտբոլին բնորոշ է եւ դրա անբաժանելի մասն է կազմում), ապա Աբրահամ Խաշմանյանի թիմն արժանիորեն կհռչակվի երկրի չեմպիոն: Հարգում եմ բոլոր թիմերին, բայց այսօրվա դրությամբ Ալաշկերտը մեկ գլուխ բարձր է մյուսներից՝ առաջին հերթին բարձրակարգ մարզչի գործոնով: Չեմ կարող հասկանալ Սարգիս Հովսեփյանին, ով վերջերս կայացած մամուլի ասուլիսի ժամանակ նշել էր, թե չեմպիոնության նպատակը Փյունիկի համար առաջնային չէ: Եթե ակումբը, առավելեւս Փյունիկի նման ակումբն, իր առջեւ չեմպիոնության խնդիր չի դնում, ապա դա պրոֆեսիոնալ մոտեցում չէ: Նույնիսկ Սլովակիայի առաջնությունում հանդես եկով Զլատե Մորավցե ակումբն է իր առջեւ չեմպիոնության խնդիր դնում: Այնպես որ, պետք չէ ավելորդ համեստություն դրսեւորել կամ զբաղվել դեմագոգիայով: Հետաքրքիր կլինի տեսնել, թե առաջնության երկրորդ հատվածում ինչպիսի տեսք կունենան Արարատն ու Գանձասար-Կապանը: Երկու թիմերն էլ պատվախնդիր թիմեր են եւ կանեն առավելագույնը՝ մրցաշրջանի արդյունքներով եվրագավաթների ուղեգիր ապահովելու համար: Չզարմանանք, եթե Արարատի նկատմամբ լրացուցիչ համակրանք լինի մրցավարների կողմից: Ի վերջո, Սուքիասյանը գլխավորում է նաեւ ազգային ընտրանին եւ այս մասնագետի գլխավորած թիմի նկամամբ արդեն առանձնակի բարեհաճ վերաբերմունք կլինի նույնիսկ ամենաբարձր մակարդակով: Էլ ավելի հետաքրքիր կլինի տեսնել, թե իրենից ինչ է ներկայացնելու Երեւանի Բանանցի նոր նախագիծը: Միգուցե ամեն ինչ իսկապես հրաշալի լինի, բայց եթե անկեղծ լինենք, ապա նման սցենարին սպասելը մի փոքր բարդ կլինի: Բայց մյուս կողմից, միայն Հայաստանի առաջնությունում կարող է լինել այնպես, որ երկու-երեք ամսվա ընթացքում կտրուկ փոփոխությունների ենթարկված ակումբը հանկարծ սկսի փայլուն արդյունքներ գրանցել: Որպես կանոն, նոր նախագիծ սկսող ակումբներին ժամանակ է անհրաժեշտ, որպեսզի հնարավոր լինի արձանագրել այն արդյունքները, որոնց համար էլ, ըստ էության, կատարվել են փոփոխությունները: Բանանցի հանկարծակի վերելքին սպասելը ինքնախաբեություն կլինի: Դժվար է հավատալ նաեւ, որ այս նույն քաղաքականությունը Բանանցը կշարունակի նաեւ հաջորդ մրցաշրջանում: Ամենայն հավանականությամբ, Բանանցի նախագիծը երկար կյանք չի ունենա: Սպասենք եւ կտեսնենք: Եւ կրկին վերադառնում ես մտքին, որ պետական մեծ աջակցություն է անհրաժեշտ հայկական ֆուտբոլին, անհրաժեշտ են նոր ակումբներ՝ առավելապես մարզերից, որպեսզի մի քանի տարի անց մենք նույնպես ունենանք մրցունակ առաջնություն, որտեղ խաղալու դրական արդյունքները կտեսնենք եվրագավաթներում: Իսկ ներկայում մենք վերջին ջիգերն ենք գործադրում ներքին առաջնություն ունենալու եւ այն պահպանելու համար: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/menua.mehrabyan.1/posts/831016270354677 ...

    Կարդալ ավելին
  • Փետրվարի 27-28-ին Երևանի «Հայաստան» մարզական հասարակական կազմակերպության մարզադահլիճում անցկացվեց մեծահասակների սեղանի թենիսի 2016թ ՀՀ առաջնությունն, որին մասնակցեցին Երևանի, Վանաձորի, Գյումրիի ու Արցախի 64 մարզիկներ ՝ 32-ական ուժեղագույն թենիսիստ ու թենիսիստուհի:  Ինչպես հայտնեց ստուգատեսի գլխավոր մրցավար, սեղանի թենիսի ՀՀ ֆեդերացիայի մարզչական խորհրդի նախագահ, ճանաչված թենիսիստուհի ու վաստակաշատ մարզիչ Գոհար Խանզրատյանը, տղամարդկանց մենախաղի մրցաշարում ՀՀ չեմպիոնի կոչումը նվաճեց Ալեքսանդր Դիարյանն ,ով եզրափակչում 4:2 հաշվով առավելության հասավ Հարություն Հարությունյանի նկատմամբ: Առաջնության բրոնզե մեդալին արժանացավ ՀՀ 6-ակի չեմպիոն Մեսրոպ Ղուկասյանին: Կանանց մենախաղում իրեն հավասարը չունեցավ Ռուբինա Վարդանյանն ,ով եզրափակչում 4:1 հաշվով պարտության մատնեց ստեփանակերտցի Աննա Ադամյանին ու հռչակվեց 2016թ. ՀՀ չեմպիոնուհի: Բրոնզե մեդալը նվաճեց փորձառու թենիսիստուհի Հասմիկ Խաչատրյանը:  Իսկ ահա զուգախաղերում մրցանակային եռայակներն այս տեսքն ունեցան ՝ Տղամարդիկ ՝ 1.Մեսրոպ Ղուկասյան / Ալեքսանդր Դիարյան, 2.Հարութոյւն Հարությունյան /Գևորգ Աբրահամյան, 3.Ռուբեն Գայբակյան , Երևան/Ռաֆիկ Հովհաննիսյան,Արցախ: Կանանք՝ 1.Հասմիկ Խաչատրյան/ Հռիփսիմե Ղուկասյան,  2. Ռուբինա Վարդանյան / Սվետլանա Եղիազարյան , 3.Լուիզա Նազարյան/Դիանա Խոջագորյան: Ստուգատես ունեցած հաջող մրցելույթների ու գրանցած բարձր արդյունքների շնորհիվ երկու թենիսիստուհիներ ՝Սվետլանա Եղիազարյանն ու Հռիփսիմե Ղուկասյանը լրացրին սպորտի վարպետի նորմա:  Խանզրատյանը տեղեկացրեց նաև ,որ մարտին նախատեսվում է անցկացնել կադետների և մինի կադետների սեղանի թենիսի ՀՀ առաջնությունն , իսկ ապրիլին էլ ՝ ՀՀ պատանեկան առաջնությունը : Դրանց արդյունքներով կձևավորվեն ՀՀ հավաքականներն ,որոնք կսկսեն նախապատրաստվել հուլիսի 8-17-ը Խորվաթիայի մայրաքաղաք Զագերբում ընթանալիք սեղանի թենիսի Եվրոպայի թիմային –անհատական պատանեկան առաջնությանը:  Պատրաստեց ՝ Արամ Ուգուջյանը: ...

    Կարդալ ավելին
  • Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն ներողություն է խնդրել իր թիմակիցներից: Երկուշաբթի «արքայական ակումբի» ֆուտբոլիստիները հերթական մարզումն են անցկացրել իրենց մարզաբազայում, որից առաջ պորտուգալացին ներողություն է խնդրել «Ատլետիկոյի» դեմ նախորդ խաղից հետո իր թիմակիցների խաղամակարդակի մասին ասված խոսքերի համար: Ըստ Goal.com-ի տեղեկության, 31-ամյա ֆուտբոլիստը իր խոսքերը բացատրել է նշելով, որ «ճիշտ չէ արտահայտվել» և որ «չէր ցանկանում որևէ մեկին վիրավորել»: Ինչպես պնդում է աղբյուրը, «Ռեալի» ֆուտբոլիստները մամուլում Ռոնալդուի ասած խոսքերն մեծ նշանակություն չեն տվել: ...

    Կարդալ ավելին
  • Պերուի մայրաքաղաք Լիմայում փետրվարի 19-28-ն անցկացվեց Ամերիկա աշխարհամասի կանանց շախմատի 2016թ առաջնությունն, որին 9 երկրի (ԱՄՆ, Կանադա,Կուբա,Կոլումբիա, Մեքսիկա, Արգենտինա,Պերում, Պարագվայ, Էկվադոր) 34 շխմատիստուհի էր մասնակցեց ,այդ թվում ՝ 5 գրոսմայստեր ,միջազգային ՝14, ՖԻԴԵ-ի 7 վարպետներ :  Ստուգատեսի մասնակիցների թվում էր նաև Ամերիկա աշխարհամասի լավագույն շախմատիստուհիներից մեկը՝ նախկին երևանցի ,28-ամյա գրոսմայստեր Տաթև Աբրահամյանն ,ով վաղուց արդեն իր հաստտուն տեղն ունի կանանց շախմատի ԱՄՆ-ի ազգային հավաքականի կազմում ու միջազգային ասպարեզում արժանիորեն պաշտպանում է այդ շախմատային այդ գերտերության մարզական պատիվը:  Աբրհամյանը աղջիկների ՀՀ հնգակի չեմպիոնուհի, կանանց Երևանի 2001թ-ի չեմպիոնուհի, մինչև 12 տարեկան աղջիկների Եվրոպայի առաջնության մրցանակակիր է։ 2001թ նա բնակվում է ԱՄՆ-ի հայաշատ Գլենդել քաղաքում , իսկ 2002թ-ից արդեն հանդես է գալիս ԱՄՆ-ի դրոշի ներքո: Տաթևը 2005թ ,2011թ և 2014թ դարձել է կանանց շախմատի ԱՄՆ-ի առաջնության փոխչեմպիոնուհի, իսկ 2008թ,2010թ,2013թ էլ արժանացել է ԱՄՆ-ի առաջնության բրոնզե մեդալին: Լիմայում մրցաշարի մասնակիցներից մեջ ընթացիկ անհատական 3-րդ վարկանիշը (2324) ունեցող և չեմպիոնուհու հավակնորդ համարվող հայազգի շախմատիստուհին գերազանց մեկնարկեց ու առաջին 3 տուրերի հետո տոնած 3 անընդմեջ հաղթանակների շնորհիվ գլխավորում էր մրցաշարային աղյուսակը: Ցավոք , հետագայում Տաթևին չհաջողվեց զարգացնել հաջողությունն ու նա ի վերջո շվեյցարական մրցակարգով ՝ 9 տուրով ընթացած մրցաշարում իր ակտիվում գրանցած 6 միավորով (6 հաղթանակ, 3 պարտություն) զբաղեցրեց 5 –րդ հորիզոնականն ու ստիպված եղավ բավարարվել ստացած 600դոլար պարգևավճարով:  Գլխավոր մրցանակը ՝ 1500դոլար պարգևավճարն ու Ամերիկա աշխարհամասի կանանց շախմատի չեմպիոնուհու տիտղոսին ու ոսկե մեդալին արժանացավ ստուգատեսի էլո ֆավորիտ (2430), Պերուն ներկայացնող 22-ամյա գրոսմայստեր Դեյսի Կորին,ով վաստակել էր 7,5 միավոր: Արծաթե մեդալն ու 1200 դոլար պարգևավճարը բաժին հասավ ստուգատեսում թիվ 2անհատական ընթացիկ վարկանիշն (2333) ունեցող Կուբայի 11-ակի չեմպիոնուհի , 44-ամյա գրոսմայստեր Մարիցա Արիբաս Ռոբայնային,ով 7 միավորով 2-րդ հորիզոնականը զբաղեցրեց : Բրոնզե մեդալակիր դարձավ ԱՄՆ-ի պատվիրակ, 15-ամյա միջազգային վարպետ Աշրիթա Էսվարանն ,ով իր նման 6,5 միավոր վաստակած 24-ամյա միջազգային վարպետ , արգենտինուհի Մարիա Ֆերնանդեսին գերազանցեց լրացուցիչ ցուցանիշներով: Էսվարանն ու Ֆերնանդեսը ստացան հավասար ՝ 900-ական դոլար պարգևավճար: Նյութի աղբյուր`https://www.facebook.com/aram.ugujyan/posts/920487461403245 ...

    Կարդալ ավելին
  • 19-ամյա ռուսաստանցի թենիսիստ Կարեն Խաչանովն անցած շաբաթ Ֆրանսիայի Շերբուր քաղաքում ընթացած տղամարդկանց <Չելենջեր>` Challenger շարքի մրցաշարում քառորդ եզրափակիչ մտնելու շնորհիվ կարողացավ բարելավել արհեստավարժ (պրոֆեսիոնալ) թենիսիստների ընկերակացության ՝ АТР-ի համաշխարհային դասակարգման ցուցակում զբաղեցրած դիրքերը:  Երեկ ՝ փետրվարի 29-ին հրապարակված АТР-ի մենախաղի վարկանիշային նոր ցուցակում հայազգի երիտասարդ թենիսիստը 2013թ-ին սկսած իր պրոֆեսինալ կարիերայի ընթացքում առաջին անգամ տեղ է զբաղեցրել աշխարհի լավագույն ՝ ԹՈՓ 150 թենիսիստների շարքում:  Նախորդ շաբաթվա համեմատ 4 տեղով առաջադիմելով Կարենն հիմա իր ակտիվում գրանցած վարկանիշային 401 միավորով նախկին 152-ի փոխարեն զբաղեցնում է մենախաղի ցուցակի 148-րդ հորիզոնականը:  Զուգախաղում էլ ունեցած վարկաիշային 88 միավորով Խաչանովն այս շաբաթ АТР-ի զուգախաղի դասակարգման ցուցակում ընթանում է 614-րդ տեղում:  Նա իր պրոֆեսիոնալ կարիերայի ընթացքում 19-ամյա հայազգի թենիսիստը վաստակել է 162397 դոլար պարգևավճար ,որից 27484 դոլարը ընթացիկ մրցաշրջանում: Նյութի աղբյուր`https://www.facebook.com/aram.ugujyan/posts/920489321403059 ...

    Կարդալ ավելին
  • «Բարսելոնան», ֆուտբոլի Իսպանիայի առաջնության 26-րդ տուրում հաղթելով «Սևիլիային», բոլոր մրցաշարերում անպարտելի շարքը հասցրել է 34 հանդիպման (28 հաղթանակ, 6 ոչ ոքի): Կատալոնացիները կրկնել են անպարտելի շարքի ռեկորդն իսպանական ակումբների շրջանում: Այդ ռեկորդը 1988/89թթ. մրցաշրջանում սահմանել էր Մադրիդի «Ռեալը», որը 34-խաղյա անպարտելի շարք էր ունեցել: Այդ տարի Արքայական ակումբը դարձել էր Իսպանիայի չեմպիոն ու հասել երկրի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ: Հիշեցնենք, որ Պրիմերայի 26-րդ տուրից հետո «Բարսելոնան» 8 միավոր առաջ է անցել երկրորդ տեղում գտնվող «Աթլետիկոյից», իսկ Մադրիդի «Ռեալին» գերազանցում է 12 միավոր: ...

    Կարդալ ավելին
  • Չինաստանի Հուայան քաղաքում ընթացող մտավոր մարզաձևերի համաշխարհային խաղերի ծրագրով շախմատի մրցաշարն անցկացվում է 3 ձևաչափով ՝ արագ, կայծակնային և բասկյան շախմատի մրցումներով: Երեկ ավատվեց շվեյցարական մրցակարգով ՝7 տուրով ընթացած արագ շախմատի մրցումներն , իսկ այսօր՝ փետրվարի 28-ին արդեն մեկնարկեց կայծակնային խաղի մրցաշար:Ստուգատեսի շախմատի մրցումներին մասնակցելու են հրավիրվել 10-ական երկրի 16-ական հարահայտ շախմատիստ – շախմատիստուհիներ: Մտավոր մարզաձևերի այս յուրատեսակ փառատոնին մասնակցելու հրավիրվածների թվում են նաև ՀՀ առաջատար գրոսմայստերներից 3-ը՝ տղամարդկանց ՀՀ ընտրանու անդամներ՝ Գաբրիել Սարգսյանն ու Սերգեյ Մովսիսյանն և կանանց ՀՀ հավաքականի անդամ ՝ Լիլիթ Մկրտչյանը: Այսօր կայացան շրջանձև մրցակարգով 2շրջանով ՝ 30տուրով ընթացող կայծակնային խաղի մրցաշարի 11-20 տուրերի հանդիպումները: Երեկ անցկացված 1-10-րդ տուրերի հանդիպումների ավարտից հետո մեր 3պատվիրակներից առավել վստահ մեկնարկել էր համաշխահային օլիմպիադաների եռակի չեմպիոն Գաբրիել Սարգսյանն ,ով իր ակտիվում գրանցած 6 միավորով ընթանում էր 4-րդ տեղում: Այսօր նա երկու շատ կարևոր հաղթանակ տարավ ՝ ադրբեջանցի Ռաուֆ Մամեդովի ու աշխարհի նախկին չեմպիոն ,ուկրաինացի Ռուսլան Պոնոմարյովի հետ ,սակայն նաև 4 պարտուոյուն կրեց ,ու 4ոչ-ոքի խաղաց ու հիմա վաստակած 10 մաիվորով զբաղեցնում է 7-րդ հորիզոնկանը:  Իր ակտիվում գրանցած 14,5 միավորով առաջատարը Դին Լիրենն է : Այսօր վերջապես համեմատաբար կայուն խաղով ուրախացրեց նաև Սերգեյ Մովսիսյանն, ով պարտոթւյան մատեց այստեղ արագ շախմատի մրցաշարի հաղթող ադրբեջանցի Շահրիյար Մամեդյարովին ,ու լեհ շախամատիստ Վոտաչեկին: Մովսիսյանն այսօր 2 պարտություն կրեց ՝ առաջատարից ՝ Դին Լիրենից ,ու կուբացի Դոմինգեսից ու 6 ոչ- ոքի խաղաց, այդ թվում 15-րդ տուրում միավոր կիսեց Գաբրիել Սարգսյանի հետ: Մովսիսյանն 2 –րդ օրն ունեցած կայուն ելույթի շնորհիվ իր ակտիվում գրանցած 7 միավորով փոքր ինչ առաջադիմեց ,ու 16-ից բարձրացավ 14-րդ հորիզոնական:  Լիլիթ Մկրտչյանն էլ այսօր 1-ին օրվա համեմատ ավելի լավ խաղ ցուցադրեց: Նա 3 հաղթանակ տարավ ,ու ուշագրավն այն է ,որ այդ մեր շախմատիստուհին ռևանշի հասավ 1-ին շրջանում աշխարհի նախկին չեմպիոնուհի ռուսաստանցի Ալեքսանդրա Կոստենյուկից , գերմանուհի Էլիզաբեթ Պայցից ու հնդկուհի Հարիկա Դրոնավալիից կրած պարտությունների դիմաց: Մկրտչյանն այժմ իր ակտիվում 7 միավոր է գրանցել ու ընթանում է 13-րդ տեղում; 1-ին օրվա հերոսուհին ՝10 հնարավորից բացարձակ լավգույն աչդյունքը ՝10 միավոր վաստակած ռուսաստանի Վալենտինա գունինան մինչև 14-րդ տուրը շարունակեց իր ,սակայն այդ տուրում իր առաջին պարտությունը կրեց լեհուհիՄոնկիա Սոչկոյից: Մնացած 6 հանդիպումներից 3-ում էլ Վալենտինան զիջեց մրցակիցներին ,սակայն վաստակած 15,5 միավորով պահպանեց միանձնյա առաջատար իր դիրքերը: Նա այժմ 1 միավորով գերազանցում է 2-րդ հորիզոնականը զբաղեցնող Եվոոպայի նախկին չեմպիոնուի ,ներկայումս Ռուսաստանը ներկայացնող Կատերինա Լահնոյին:  Վաղը 21-րդ տուրում Սարգսյանը սևերով կմցի Չեխիայի չեմպոին Դավիթ Նվարայի, Մովսիսյանը ՝չինացի Վան Յուի , իսկ Մկրտրչյանն էլ սպիտակներով ՝ կանանց մրցաշարի առաջատար Գունինայի հետ:  Այս մրցաձևի մրցանակակիրները հայտնի կդառան մարտի 1-ին տեղի ունենալիք 21-30-րդ տուրերի հանդիպումների ավարտից հետո: Պատրաստեց ՝ Արամ Ուգուջյանը ...

    Կարդալ ավելին
  • ԱՄՆ-ի Տեխասի նահանգի Ֆրիսկո բնակավայրում, որը Դալլասի արվարձանն է, փետրվարի 26-28-ը ընթացավ ըմբշամարտի տղամարդկանց ազատ և հունահռոմեական ոճերի և կանանց ազատ ոճի 2016թ համաամերիկյան առաջնությունը:  Այս մայրցամաքային ստուգատեսի ազատ ոճի մրցաշարում 8 քաշայիյն կարգերից 5-ում չեմպիոնի կոչումը նվաճեցին ԱՄՆ-ի ըմբիշները: 2 ոսկե մեդալ նվաճեցին Վենեսուելայի, իսկ 1 ոսկե պարգև էլ Կուբայի պատվիրակները:  Հունահռոմեական ոճի ըմբշամարտի առաջնությունն ընթացավ Կուբայի ներկացուցիչների գերիշխանությամբ ,ովքեր կարողացան 5 ոսկե մեդալ նվաճել , սակայն վաստակած հաշվարկային 56 միավորով թիմային պայքարում գրավեցին 2-րդ տեղը: Նրանք թիմային պայքարում զիջեցին տանտերերի՝ ԱՄՆ-ի ընտարնուն ,որը 3-ական ոսկե,և բրոնզե ու 1 արծաթե մեդալ նվաճեց և 66 միավորով ճանաչվեց լավագույնը:  2016թ ամառային 31-րդ օլիմպիական խաղերը ընդունող երկրի՝ Բրազիլիայի հունահռոմեականներն Ֆրիսկոյում միայն մեկ արծաթե մեդալի արժանացան ու հաշվարկային 33 միավորով թիմային պայքարում զբաղեցրին 6-րդ հորիզոնական: ԱՄՆ-ի,Կուբայի ընտրանիներից բացի բրազիալցիները իրենցից առաջ թողնեցին նաև Վենեսուելայի( 45 միավոր), Մեքսիկայի(38 միավոր) և Կոլումբիայի( 36 միավոր) հավաքականներին: Բրազիլիայի հավաքականի այստեղ նվաճած միակ մրցանակը ՝ արծաթե մեդալը այդ երկրի ընտրանուն պարգևեց նախկին երևանցի ,ՀՀ առաջնությունների մրցանակակիր, այժմ ըմբշամարտի Բրազիլիայի հավաքականի կազմում Ռիո Դե Ժանեյրոյի օլիմպիական խաղերին մասնակցելու իրավունք ստացած, այդ երկրի 2015թ չեմպիոն գերծանր՝130կգ քաշային կարգում 2-րդ տեղը գրաված 26-ամյա Էդուարդ Սողոմոնյանը: Նա նախ 1/8-րդ փուլում 4:2 հաշվով պարտության մատնեց վենեսուելացի Խոսե Կաբերերային , ապա քառորդ եզրափակչում բացահայտ առավելությամբ ՝9:0 հաշվով հաղթեց հոնդուրասցի Լամբերտ Մարտինեսին :Դրանից հետո հայ ըմբիշը կիսաեզրափակչում 4:2 հաշվով առավելության հասավ նաև ապագա բրոնզե մեդալակիր ամերիկացի Տոբի Էրիկսոնի նկատամամբ և իրավունք ստացավ եզրափակչում վիճակելու չեմպիոնի կոչում: Ու միայն այս վճռորոշ գոտեմարտում 0:6 հաշվով պարտվելով կուբացի Օսկար Պինո Հինդսին, Էդուարդը հռչակվեց համաամերիկյան առաջնության փոխչեմպիոն:  Սա Սողոմոնյանի ընթացիկ մրցաշրջանում նվաճած արդեն 2-րդ արծաթե մեդալն էր :Նա 1ամիս առաջ էլ՝ հունվարի վերջին նման պարգևի էր արժանացել նաև Փարիզում 32 երկրի ըմբիշների մասնակացությամբ ընթացած միջազգային ներկաացուցչական մրցաշարում ՝ Paris Tournament 2016-ում,որտեղ երրափակչում զիջել էր չինացի Քյան Մենին: Պատրաստեց ՝ Արամ Ուգուջյանը: ...

    Կարդալ ավելին
  • Մարտի 11-ին Մոսկվայում սկսվելիք շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման 8 հավակնորդների մրցաշարի մեկնարկից առաջ ռուսական հայտնի մարզական պարբերականը՝ sport-ը ընդարձակ հարցրազրույց է հրապարակել այդ ստուգատեսի գլխավոր ֆավորիտներից մեկի, հայկական շախմատի առաջատար ՝ ԼԵՎՈՆ ԱՐՈՆՅԱՆԻ հետ: Սա Լևոնի արդեն 4-րդ փորձն է աշխարհի չեմպիոնի հետ հանդիպելու համար կազմակերպվող հավակնորդների մրցաշարում:Երկար ժամանակ Արոնյանը աշխարհի գործող չեմպիոն ՝նովեգացի Մագնուս Կառլսենի գլխավոր մրցակիցն է համարվել: Այսօր իր տված այդ հարցազրուցում Լևոնը պատմում է ,թե ինչը չի բավականացնում իրեն շախմատի աշխարհի չեմպիոնի թագի համար պայքարում և միաժամանակ չի թաքցնում նաև, որ շատ է ցանկանում աշխարհի չեմպիոն դառնալ: < Ինձ շատ է դուր գալիս հավակնորդների մրցաշարում խաղալը:Ես հասկանում եմ ,իհարկե որ դա ընդամենը մեկ մրցաշար է, որտեղ ինչպես համարում են , կարող է հաղթել ցանկացածը: Սակայն այնտեղ ի վերջո հաղթում է ուժեղագույնը : Սովորաբար հենց սկզբից լավ խաղ ցուցադրողն էլ կարողանում է վերջում հաղթանակի հասնել : Ինձ թվում է ողջ պատմության ընթացքում երբեք այնպես չի եղել ,որ չեմպիոնական թագի համար մրցամարտին մասնակցի որևէ պատահական մարդ >: ՙ< Հավակնորդների այս մրցաշարին մասնակցելու առումով իմ բախտը շատ բերեց: Չեմ կարող ասել թե ես դրան արժանիէ : Վերջերս զրույցում էինք իմ լավագույն ընկներից մեկի՝ Բորիս Գելֆանդի հետ, ու նա ասաց.< Պատահում է չէ, որ վիճակախաղում երջանիկ տոնս է բաժին ընկնում:Կամ ասենք ձմեռ պապը նվեր է բերում:Այնպես պատահեց, որ ձմեռ պապն ինձ այդպիսի նվեր բերեց : Պիտի ուղղակի լավ տղա լինել>: ՙ <Ես բնավորութայմբ շատ բարի մարդ եմ, և միշտ ինձ անհրաժեշտ է լրացուցիչ լիցքավորել ինքս ինձ : Ափսոս չկա <կատաղություն> անվանումով դեղամիջոց, ինչպես Լիոպոլդ կատվի հայտնի մուլտֆիլմում: Ես ողջ ուժով ջանում եմ կատաղել ինքս ինձ մրցակիցներից ու այն ամենի վրա ,որ կա իմ շրջապատում, սակայն դա ինձ մոտ կեղծ, անբնական է ստացում, քանի որ դա հատուկ չէ իմ բնավորությանը: Չեմ կարծում թե, դա այդքան դժվար է, սակայն դու ինքդ քեզ պիտի այդ մթնոլորտի մեջ <ներքաշեց>, և հետո այդտեղից դուրս գաս , որ մնաս ինքդ քեզ հետ>: < Զիգբերտ Տարրաշն ասել է. < Քիչ է դեռ լավ շախմատսիստ լինելը , հարկավոր է նաև շատ լավ շախմատ խաղալ:Այդ պատճառով իմ խոսքերն հատուկ նշանկություն չունեն : Շատ շուտով ՝մարտի 10-ին մեկնարկում է հավակնորդների մրցաշարը: Եվ արդեն այնտեղ խաղատախտակի առջև, թե դու պետք է ցույց տաս,թե իրականում ինչ արժես: Իսկ չեմպիոն դառնալ, ես իհարկե շատ են ուզում: Իհարկե, ես ցանկանում եմ միշտ և ամենուր լինել լավագույնը: Հավակնությունները բավարար են , սակայն վճռական բեկման համար հարկավոր է հավաքվել>: Հավակնորդների մրցաշարը մարտի 11-28-ը կայանալու է Մոսկվայում: Մարտի 11-ին տեղի ունենալիք 1-ին տուրում Արոնյանի սևերով մրցելու է 21-ամյա հոլանդացի գրոսմայստեր Անիշ Գիրին հետ: Արամ Ուգուջյան ...

    Կարդալ ավելին
  • Փետրվարի 26-ին, օրացուցային պլանով նախատեսվածից 1ամիս ուշ (հունվարի 23-ին անցկացվելիք ստուգատեսը հետաձգվել էր հանրապետությունում խոզի գրիպի սրացման դեպքերի ավելացման պատճառով) Երևանում՝ Հայաստանի խուլ-համրերի միավորման մշակույթի պալատում, կայացավ ձյուդոյի 2016 թվականի ՀՀ պատանեկան առաջնությունը, որին մասնակցեցին 25 թիմերի 208 մարզիկ՝ Երևանից և մարզերից`13 ձյուդոյիստուհի և 195 ձյուդոյիստ:  Ձյուդոյի ՀՀ ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Դավիթ Խիթարյանւ գնահատմամբ տղաների մրցապայքարում բավականին շատ մասնակիցներ ունենալու փաստն ուրախացնող է ու վկայում է , որ ձյուդոն կրտսեր տարիքային խմբերում մենապայքարային մրցաձևերում ամենամասսայականն է: Մյուս կողմից մասնակիցների քանակի բավարար չլինելու պատճառով, աղջիկների որոշ քաշային կարգեր միավորվել էին, ու նրանք մրցեցին 44, 48, 57 և +57 քաշային կարգերում: Ըստ քաշային կարգերի ՀՀ առաջնության չեմպիոններ դարձան՝ Աղջիկներ՝  44կգ. Ռուզաննա Բալասանյանը /Արցախ/ , 48կգ. Իրենա Պետրոսյանը /ՍՁՕՄՊՄԴ/ , 57կգ. Նունե Նազարյանը /ՍՁՕՄՊՄԴ / , +57կգ Աննա Ղազարյանը /ՀՄՄ/., Պատանիներ ՝ 50կգ՝ ԳԱՍՊԱՐ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԸ /ԵՕՀՊՄՔ/, 55կգ՝. ԳՈՌ ՀՈՎՍԵՓՅԱՆԸ /ՀՐԱԶԴԱՆ/, 60կգ՝ ՆԱՐԵԿ ՈՒՄՐՈՅԱՆԸ /ԵՕՀՊՄՔ/ , 66Կկգ՝ . ՌՈԲԵՐՏ ԹՈՐՈՍՅԱՆԸ /ԵՕՀՊՄՔ/,  73կգ՝ ԲՈՐԻՍ ՇԱՏՎԵՐՅԱՆԸ /ԱԲՈՎՅԱՆ/, 81կգ՝ ԺՈՌԱ ՎԱՐԴԱՆՅԱՆԸ /ՍՁՕՄՊՄԴ/, 90կգ՝. ԱՐՄԱՆ ՊԱՆՉՈԻԼԱԶՅԱՆԸ /ԴԻՆԱՄՈ/ , +90կգ՝ՍԱՀԱԿ ԳԻՆՈՍՅԱՆԸ /ՆՀՏ/: Թիմային պայքարում հաղթող ճանաչվեց Երևանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջի ՝ ԵՕՀՊՄՔ ընտրանին: Առաջնության արդյունքներով ձեւավորվեց ՀՀ պատանեկան ընտրանին, որը Աբովյանում երկու ուսումնամարզական հավաք անցկացնելուց հետո, հանդես է գալու Եվրոպայի գավաթ խաղարկության 3 փուլերի մրցաշարերի: Դրանց արդյունքներով ընտրվելու են այն պատանի ձյուդոյիստները, որոնք ամռանը մասնակցելու են կադետների Եվրոպայի առաջնությանը: Խիթարյանը հայտնեց , որ մեր պատանի ձյուդոյիստների մրցաշրջանի միջազգային առաջին մեկնարկը կլինի ապրիլի 2-3-ին Ռուսաստանի Տվեր քաղաքում կայանալիք կադետների Եվորպայի գավաթի խաղարկությունում : Իսկ կադետների ձյուդոյի Եվրոպայի առաջնությունը հուլիսի 1-3-ը ընթանալու է Ֆինլանդիայի Վանտաա քաղաքում: Պատրաստեց ՝Արամ Ուգուջյանը: ...

    Կարդալ ավելին
Загрузка...

ՖԲՀ

  • /uploads/photos/pmzcO6Gv4WrE5DA5JJid.jpg

    Կարող եք համարել, որ իմ այս նամակը «Ազդարարի մասին» օրենքի առաջին փորձարկումն է Հայաստանում: Եվ այսպես, համաձայն ՀՀ «Վիճակախաղերի մասին» օրենքի հոդված 2-ի 6-րդ կետի «գովազդային վիճակախաղ` կազմակերպվում է ծառայություններ կամ ապրանքներ գովազդելու նպատակով, ընդ որում, շահումային ֆոնդն ամբողջությամբ ձեւավորվում է գովազդատուի կողմից` նրա նախորդ տարվա գործունեության արդյունքում ձեւավորված զուտ շահույթի հաշվին եւ չի կարող գերազանցել տվյալ ապրանքի կամ ծառայության նախորդ տարվա իրացումից ստացված հասույթի 8 տոկոսը: Եթե շահումային ֆոնդն ամբողջությամբ չի ձեւավորվում գովազդատուի կողմից` նրա նախորդ տարվա գործունեության արդյունքում ձեւավորված զուտ շահույթի հաշվին եւ գերազանցում է տվյալ ապրանքի կամ ծառայության նախորդ տարվա իրացումից ստացված հասույթի 8 տոկոսը, ապա տվյալ գործունեությունը դիտվում է որպես վիճակախաղի կազմակերպման գործունեություն.» Ավելի պարզ, եթե այս կամ այն կազմակերպությունը տարին փակել է վնասով, ապա հաջորդ տարի գովազդային վիճակախաղ անցկացնելու իրավունք ունի միայն այն դեպքում, եթե ձեռք է բերել վիճակախաղ անցկացնելու արտոնագիր: Համաձայն ֆինանսական հաշվետվության «Վեգա» խանութների ցանցը 2015 և 2016թթ փակել է վնասով (այդ մասին են վկայում կազմակերպության կայքում բերված տվյալները:http://vega.am/PDFs/fin2016.pdf), սակայն, առանց վիճակախաղի արտոնագիր ձեռք բերելու, 2016 և 2017 թթ կազմակերպել է ավտոմեքենաների գովազդային խաղարկություն, ինչի մասին արդեն գրեթե 2 տարի վկայում են այդ կազմակերպության բազմաթիվ գովազդային հոլովակները գրեթե բոլոր գովազդային հարթակներում:  Համարեք սա տնտեսական հանցագործության մասին հայտարարություն: Անհամբեր կսպասեմ Ձեր պատասխանին Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/kocharyankaren/posts/1772463306129559

    Կարդալ ավելին

Քաղաքականություն