• «Լեսթերը» պատմության մեջ առաջին անգամ հռչակվեց ֆուտբոլի Անգլիայի չեմպիոն: Իտալացի Կլաուդիո Ռանյերիի գլխավորած թիմը չեմպիոն դարձավ արդեն նախկին չեմպիոն Լոնդոնի «Չելսիի» խելահեղ պայքարի շնորհիվ: Գուս Հիդինկի գլխավորած թիմը չեմպիոնական մրցավազքից դուրս թողեց Լոնդոնի «Տոտենհեմին»՝ լոնդոնյան դերբիում խաղալով ոչ ոքի՝ 2:2: Հանդիպման ընթացքում «Չելսին» պարտվում էր 0:2 հաշվով, սակայն Գարի Կեհիլի և Էդեն Ազարի գոլերի շնորհիվ հավասարեցրեց հաշիվը, և առաջնության ավարտից երկու տուր առաջ «Տոտենհեմը» 7 միավոր է զիջում առաջատար «Լեսթերին» (77 միավոր), որի չեմպիոնության գործակիցն առաջնության մեկնարկից առաջ բրիտանական բուքմեյքերները գնահատում էին 5000: Ռանյերին էլ Հունաստանի հավաքականում ձախողվելուց հետո էր անցած ամռանը գլխավորել «Լեսթերը» և կարիերայի ընթացքում առաջին անգամ նվաճում է չեմպիոնական տիտղոս: Նախավերջին տուրում «Լեսթերը» տանը կընդունի «Էվերտոնին», իսկ  վերջին տուրում նորընծա չեմպիոն «Լեսթերը» Լոնդոնում կհյուրընկալվի «Չելսիին»: ...

    Կարդալ ավելին
  • Ֆուտբոլի Ռուսաստանի Առաջին դիվիզիոնի առաջնության 34-րդ տուրում «Վոլգան» ընդունել է «Տոմին» և առավելության է հասել 3:2 հաշվով: Դաշտի տերերի կազմում հաշիվը հավասարեցրել է Հայաստանի հավաքականի հարձակվող Արթուր Սարկիսովը՝ խփելով իր երրորդ գոլն ընթացիկ առաջնությունում: Հայ ֆուտբոլիստը մասնակցել է 20 հանդիպման: «Վոլգան» 46 միավորով 11-րդ տեղում է, «Տոմը» ունի 62 միավոր և երրորդ տեղում է, որը հնարավորություն է տալիս անցումային հանդիպում անցկացնել Պրեմյեր լիգայի ուղեգրի համար:  Առաջնության ավարտին մնացել է չորս տուր: ...

    Կարդալ ավելին
  • Հունահռոմեական ոճի ըմբշամարտի երիտասարդական թիմը օրերս վերադարձել է Վրաստանի Բաթում քաղաքից, որտեղ երիտասարդ հայ ըմբիշները մասնակցել են միջազգային մրցաշարի՝ նվաճելով արժեքավոր մեդալներ: «Արմենպրես»-ը հաղորդում է, որ հայ ըմբիշները միջազգային մրցաշարում նվաճել են մեկական ոսկե, արծաթե և բրոնզե մեդալներ: Մրցաշարում իրեն լավագույնս է դրսևորել և ոսկե մեդալ է նվաճել 55 կգ քաշային Էդգար Թամազյանը:  66 կգ քաշային Մալխաս Ամոյանը 2-րդն է եղել իր քաշային կարգում, իսկ ահա 50 կգ քաշային Սամվել Հակոբյանը  դարձել է բրոնզե մեդալակիր: Բաթումի մրցաշարը բավականին ուժեղ կազմ էր հավաքել. մասնակցել են Վրաստանի, Թուրքիայի, Հունգարիայի, Գերմանիայի և մի շարք այլ երկրների երիտասարդ ու խոստումնալից ըմբիշներ: Հայ ըմբիշների ելույթներից երիտասարդական հավաքականի մարզչական շտաբը գոհունակություն է հայտնել: ...

    Կարդալ ավելին
  • Ֆուտբոլի Մալայզիայի երկրորդ լիգայում հանդես եկող «Մելակա Յունայթեդ» ակումբի ավստրիացի դարպասապահ Ստեֆան Պետրովսկին մահացել է կայծակի հարվածից, հայտնում է Goal.com-ը: Միջադեպը տեղի էր ունեցել ապրիլի 5-ին, երբ մարզման ժամանակ կայծակը հարվածել էր 18-ամյա դարպասապահին ու նրա ակումբակից Աֆիկ Ազուանին: 2 ֆուտբոլիստներն էլ տեղափոխվել էին հիվանդանոց: Ստեֆան Պետրովսկին, գիտակցության չգալով, մահացել է, իսկ Աֆիկ Ազուանի վիճակն արդեն կայուն է: ...

    Կարդալ ավելին
  • Սոչիի <Ժեմչուժինա> հյուրանոցում երեկ մեկնարկեց կանանց շախմատի ակումբային թիմերի Ռուսաստանի 17-րդ առաջնությունն, որտեղ չեմպիոնի կոչման և նոյեմբերի 5-13-ը Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում ընթանալիք կանանց շախմատի ակումբային թիմերի չեմպիոնների Եվրոպայի գավաթի 21-րդ խաղարկությունում հանդես գալու իրավունք նվաճելու համար պայքարում են 9 թիմեր: Նշենք, որ թիմերից 3-ում ընդգրկված են 3 հայ շախմատիստուհիներ: Կանանց ՀՀ ազգային հավաքականի անդամ, գրոսմայստեր Լիլիթ Մկրտչյանը պաշտպանում է Խանտի Մանսիյսկի ինքնավար օկրուգի <Յուգրա> թիմի մարզական պատիվը, որտեղ նրա թիմակիցներ են՝ աշխարհի նախկին չեմպիոնուհի, ուկրաինուհի Աննա Ուշենինան, ռուսաստանցիներ, գրոսմայստերներ Նատալյա Պոգոնինան, Բայրա Կովանովան և միջազգային վարպետ Մարիա Գուսևան: Լիլիթը անցյալ տարի այս թիմի կազմում թե՛ ՌԴ-ի և թե՛ ակումբային թիմերի չեմպիոնների Եվրոպայի գավաթի խաղարկությունում դարձել է բրոնզե մեդալակիր: Ռուսատանաբնակ հայազգի գրոսմայստեր Կարինա Համբարձումովան, ով ընթացիկ մրցաշրջանում <Շվաբիշ Հալլ> թիմի կազմում դարձավ Գերմանիայի կանանց շախմատի ակումբային թիմերի բունդեսլիգայի առաջնության փոխչեմպիոնուհի, հանդես է գալիս Կազանի <Լադյայի> կազմում, որտեղ նրան ընկերակցում են գրոսմայստեր Ալիսա Գալյամովան և ՖԻԴԵ- ի վարպետներ Լյուբով Մարկելովան, Էլզա Խազիևան ու Օլգա Բելովան: Սանկտ Պետերբուրգի լավագույն շախմատիստուհիներից մեկը ՝ միջազգային վարպետ Ալինա Բալայանն էլ ընդգրկված է Սանկտ Պետերբուրգի շախմատի ակումբի թիմում, որտեղ նրա թիմակիցներ են գրոսմայստերներ՝ Անաստասիա Բոդնարուկը, Եվգենյա Օվադն,միջազգային վարպետ Աննա Ստյաժկինան ու ՖԻԴԵ-ի վարպետ Դինա Բելեկայան: Երեկ 1-ին տուրում Լիլիթ Մկրտչյանի <Յուգրան>հեշտությամբ՝ 3,5:0,5 հաշովով առավելության հասավ Տոլյատիի <Բուկավուշկիի> նկատամբ: Լիլիթը 3-րդ խաղատախտակի վրա սպիտակներով պարտության մատնեց ՖԻԴԵ-ի վարպետ Անաստասիա Սազոնովային: Սանկտ Պետերբուգի թիմը անսպասելիորեն 1:3 հաշվով զիջեց Դոնի Ռոստովի <Դոնչանկային>: Բալյանն այս հանդիպման պահեստայինն է, ու չմասնակցեց մրցամարտին: Իսկ Համբարձումովայի <Լադյան> մեկնարկային տուրում ազատ էր հանդիպումից:  Այսօր տեղի ունենալիք 2-րդ տուրում Մկրտչյանի <Յուգրան>մրցելու է Մոսկվայի <Բոավիշտայի>, Համբարձումովայի Լադյան՝ Մոսկվայի <Յունոստ Մոսկվիի>, իսկ Բալայանի թիմն էլ՝ Մոսկվայի «ШСМ Legacy Square Capital»-ի հետ:  Շրջանաձև մրցակարգով՝9 տուրով այս ստուգատեսի հաղթողը հայտնի կդառնա մայիսի 10-ին: Մայիսի 6-ին մրցաշարում հանգստյան օր է նախատեսնված: Կանանց շախմատի 2015թ ՌԴ-ի թիմային 16-րդ առաջնությունում Սանկտ Պետերբուրգի թիմը 10 թիմերի պայքարում դարձել էր ՌԴ-ի փոխչեմպիոն ,իսկ Կազանի< Լադյան> զբաղեցրել էր ՝ 7-րդ հորիզոնականը: Նյութի աղբյուր` https://www.facebook.com/aram.ugujyan/posts/963922390393085 ...

    Կարդալ ավելին
  • Ստամբուլում մայիսի 6-8-ը կայանալու է Օլիմպիական խաղերի ըմբշամարտի վարկանիշային մրցաշար, որին մասնակցելու է Հայաստանի ներկայացուցիչ Ռոման Ամոյանը: «Արմենպրես»-ը հաղորդում է, որ հունահռոմեական ոճի 59 կգ քաշային ըմբիշ Ամոյանը միայնակ կլինի Ստամբուլի մրցաշարում, քանի որ 130 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացուցիչ չի ունենա: Օլիմպիական ուղեգրի համար պայքարող Ամոյանի հետ մրցավայր են մեկնելու նաև Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի մարզիչներ Սամվել Գևորգյանը և Էդուարդ Սահակյանը: Ստամբուլի մրցաշարը վերջին փորձը կլինի Ամոյանի համար ի վերջո օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճելու համար: Այս պահին Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականը օլիմպիական խաղերի 4 ուղեգիր ունի, որոնք նվաճել են 66 կգ քաշային Միհրան Հարությունյանը, 75 կգ քաշային Արսեն Ջուլֆալակյանը, 85 կգ քաշային Մաքսիմ Մանուկյանը և 98 կգ քաշային Արթուր Ալեքսանյանը: ...

    Կարդալ ավելին
  • Ֆուտբոլային Եվրոպայում մայիսի 2-ին տեղի կունենան ազգային առաջնությունների հերթական տուրերի եզրափակիչ հանդիպումները: «Տոտենհեմը» Պրեմյեր լիգայի 36-րդ տուրում կհյուրընկալվի «Չելսիին» և չհաղթելու դեպքում կզրկվի առաջատար «Լեսթերին» հասնելու հնարավորությունից: Անգլիայի առաջնություն, 36-րդ տուր «Չելսի» - «Տոտենհեմ»՝ 23:00 Իտալիայի առաջնություն, 36-րդ տուր «Ջենոա» - «Ռոմա»՝ 21:00 «Նապոլի» - «Ատալանտա»՝ 23:00 Գերմանիայի առաջնություն, 32-րդ տուր «Վերդեր» - «Շտուտգարտ»՝ 23:00 Իսպանիայի առաջնություն, 36-րդ տուր «Մալագա» - «Լևանտե»՝ 22:30 ...

    Կարդալ ավելին
  • Երեկ Իսպանիայի Մոստոլես քաղաքում անցկացված արագ շախմատի (յուրաքանչյուր պարտիայի համար կողմերին տրվում էր 15ական րոպե, յուրաքանչյուր քայլից հետո 5վրկ ավելացումով) XXVI Open Ciudad de Móstoles անվանումով միջազգային ներկայացուցչական մրցաշարում գերազանց հանդես եկան ու մրցությանը տոն տվեցին ստուգատեսին մասնակցած ՀՀ 2պատվիրակները:  Տղամարդկանց շախմատի 2015թՀՀ չեմպիոն, 20-ամյա գրոսմայստեր Կարեն Հ.Գրիգորյանն , ով սովորաբար Իսպանիայում կազմակերպող մրցաշարերում շատ հաջող է հանդես գալիս, այս անգամ էլ իրեն լավագույն կողմերով դրսևորեց : 12երկրի 129 շախմատիստների մասնակցությամբ ընթացած ստուգատեսում (որոնց թվում 9 գրոսմայստեր էր, 8-ը՝ միջազգային , իսկ 12-ն էլ ՝ՖԻԴԵ-ի վարպետ) , Կարենը ՀՀ չեմպիոնին վայել խաղով ու փայլուն արդյունքով՝ 9 հնարավորից վաստակած 8 միավորով վստահորեն նվաճեց գլխավոր մրցանակը:  Նա 7 անընդմեջ հաղթանակներից հետո միայն վերջին երկու տուրերում խաղաղ դաշն կնքեց մրցակիցների հետ, ու դա լիովին բավարար եղավ ստուգատեսի միանձնյա հաղթող ճանաչվելու համար: Կարենը նաև 18 կետով բարելավեց արագ շախմատի իր անհատական ընթացիկ վարկանիշը: Մրցաշարի ՀՀ 2-րդ մասնակիցը , վերջին տարիներին Իսպանիայում բնակվող,սակայն մշտապես ՀՀ ներկայացող 52–ամյա գրոսմայստեր Կարեն Մովսիսյանը ևս գերազանց հանդես եկավ: Նա 7հաղթանակ տարավ և 2պարտություն կրեց մրցաշարում 1-ին և 2-րդ տեղերը գրաված շախմտիստներից, մեկը ստուգատեսի հաղթող իր հայրենակից՝ Կարեն Հ. Գրիգորյանից, մյուսը ՝ իսպանացի Քրիստիան Արանդայից: Ի վերջո Մովսիսյանը վաստակած 7 միավորով բաժանեց 3-9-րդտեղերը: Նա լրացուցիչ ցուցանիշերի հաշվարկից հետո ճանաչվեց 4-րդը: Բացի այդ, Մովսիսյանն իր անհատական ընթացիկ վարկանիշը բարձրացրեց 9կետով:   7,5 միավորով 2-րդ հորիզոնականը զբաղեցրեց ՖԻԴԵ-ի վարպետ , 41-ամյա իսպանացի Քրիստիան Արանդան ,իսկ իր ակտիվում 7 միավոր գրանցած 47-ամյա գերմանացի գրոսմայստեր Հենրիկ Տեսքը լրացուցիչ ցուցանիշների հաշվարկից հետո ճանաչվեց 3-րդը:  Կարեն Հ. Գրիգորյանը այս մրցաշարի ավարտից գրեթե անմիջապես հետո՝ մայիսի 4-10-ը Չեռնագորիայում մասնակցելու է Ցետինյե քաղաքում 8երկրի 56 շախմատիստների մասնակցությամբ( որից 15գրոսմայստերէ, 16-ը՝ միջազգային վարպետ) ընթանալիք MEĐUNARODNI SAHOVSKI OPEN TURNIR Cetinje 2016 միջազգային մրցաշարում ,որտեղ նա ստուգատեսի էլո ֆավորիտն է և հաղթողի գլխավոր հավակնորդն է համարվում: Նյութի աղբյուր` https://www.facebook.com/aram.ugujyan/posts/963906887061302 ...

    Կարդալ ավելին
  • Ռուսաստանի Սոչի քաղաքում ավարտվել է հանրահայտ «Formula 1» ավտոմրցարշավի Սոչիի Գրան պրին: «Արմենպրես»-ը հայտնում է, որ Ռուսաստանում լավագույն արդյունքին հասել է «Մերսեդես»-ի մրցարշավորդ Նիկո Ռոսբերգը: Գերմանացի մրցարշավորդ Ռոսբերգը 53 շրջանները հաղթահարել է 01:32:41 ժամանակում՝ իրենից հետ թողնելով անգամ թիմակից, «Formula 1»-ի գործող չեմպիոն Լյուիս Հեմիլթոնին: Եզրագծին Լյուիս Հեմիլթոնը հասել է հաղթողից 25 վրկ հետո: Լավագույն եռյակը եզրափակել է «Ֆերարի» թիմի անդամ Կիմի Ռայկոնենը: Չինաստանի և Ռուսաստանի Գրան պրիներում տոնած անընդմեջ հաղթանակներից հետո այժմ Նիկո Ռոսբերգը զգալիորեն բարելավել է իր ցուցանիշը և գլխավորում է մրցարշավորդների անհատական վարկանշային աղյուսակը: Թիմային պայքարում մրցակիցներից առաջ է պոկվել «Մերսեդես»-ը: ...

    Կարդալ ավելին
  • Երեկ երեկոյան Թբիլիսում ավարտվեց լեգենդար շախմատիստուհի, կանանց շախանտի բազմակի աշխարհի չեմպիոնուհի, Վրաստանի հեղինակավոր մարզական գործիչ Նոնա Գափինդաշվիլու ծննդյան 75-ամյակի հոբելյանին նվիրված 18 հազար եվրո մրցանակային հիմադրամով <Նոնա-75> ` <Nona 75 – ACP Open> անվանումով մեծարման շախմատի միջազգային փառատոնը: Ստուգատեսի գլխավոր՝ Ա մրցաշարին մասնակցում են 9 երկրի 69 շախմատիստներ,այդ թվում 23 գրոսմայստեր, 16 միջազգային վարպետ: Միջազգային ներկայացուցչական այս մրցաշարին Հայաստանի 15 պատվիրակներ (12 շախմատիստ ,3 շախմատիստուհի) էր մասնակցում:  Վերջիններիս թվում էր նաև օրերս շախմատի աշխարհի համալսարանական 14-րդ առաջնության չեմպիոն գրոսմայստեր Հովհաննես Գաբուզյանը:  Մրցաշարի ավարտից 1 տուր առաջ հենց Հովաննեսն էլ Ա մրցաշարի մասնակից ՊՇԸ-ի նախագահ՝38-ամյա իսրայելցի գրոսմայստեր Էմիլ Սուտովսկու հետ վաստակած 6,5 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակն ու գլխավոր մրցանակը նվաճելու լավագույն հնարավորություններ է պահպանում:  Երեկ եզրափակիչ ՝9-րդ տուրում Գաբուզյանը սպիտակներով ռիսկի չդիմելով արդեն 9-րդ քայլում գրոսմայստերական ոչ-ոքի խաղաց մրցաշարի մասնակիցների մեջ անհատական ընթացիկ 3-րդ վարկանիշը (2635) ունեցող 27-ամյա ռուսաստանցի գրոսմայստեր Եվգենի Ռոմանովի , իսկ ՊՇԸ-ի նախագահ, իսրայելցի գրոսմայստեր Էմիլ Սուտովսկինէլ նույն կերպ սևերով 13-րդ քայլում ՝ Բելառուսի եռակի չեմպիոն, 26-ամյա գոոսմայստեր Սերգեյ Ժիգալկոյի հետ ,ով մրցաշարում 2- րդ վարկանիշն ունի(2647) : Գաբուզյանն ու Սուտովսկին երկուսն էլ մրցելույթն ավարտեցին առանց պարտության (5 հաղթանակ, 4ոչ-ոքի) ու վաստակած 7 միավորով բաժանեցին 1-2 –րդ տեղերը: Լրացուցիչ ցուցանիշների հաշվարկը բարեհաճ գտնվեց իսրայելցի հայտնի գրոսմայստերի հանդեպ ու նա արժանացավ ստուգատեսի հաղթողի կոչմանը :  Գաբուզյանը ճանաչվեց 2-րդն ու միաժամանակ 11 կետով բարելավեց իր անհատական ընթացիկ վարկանիշն ,որն հիմա հասավ արդեն 2631-ի Նա մայիսի 1-ին դրությամբ ՀՀ 10 լավագույն շախմատիստների շարքում հիմա 7-րդն է :  Հաջողված էր նաև 17-ամյա արցախցի , միջազգային վարպետ Մանուել Պետրոսյանի ելույթ ն ,ով 6 միավորով կիսեց 5-11-րդ տեղերը ,լրացուցիչ ցուցանիշների հաշվարկից հետո ճանաչվեց գրավեց 7-րդն ու նաև իր անհատական ընթացիկ վարկանիշը բարելավեց 12կետով: Վրաստանը ներկայացնող 42շախմատիստների թվում էր նաև տղամարդկանց Վրաստանի եռակի չեմպիոն, վիրահայ 51-ամյա գրոսմայստեր Գեորգի Բագատուրովն, իր ակտիվում գրանցեց 5 միավոր ու 21-32-րդ տեղերը կիսողների շարքում էր:  Նյութի աղբյուր` https://www.facebook.com/aram.ugujyan/posts/963481710437153 ...

    Կարդալ ավելին

ՖԲՀ

Քաղաքականություն