• Մոսկվայում շարունակվող շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի 8-րդ տուրում Լևոն Արոնյանը սպիտակներով 42-րդ քայլում ոչ ոքի խաղաց հոլանդացի Անիշ Գիրիի հետ և վաստակել է 5 միավոր: Առաջին տուրում Գիրին ու Արոնյանը ևս կիսել էին միավոր: Ամերիկացի Ֆաբիանո Կարուանան պարտության մատնեց Հիկարու Նակամուրային և 4.5 միավորով հավասարվեց ռուսաստանցի Սերգեյ Կարյակինին, որը շարունակում է 8-րդ տուրի պարտիան ռուսաստանցի Պյոտր Սվիդլերի հետ: Շարունակվում է նաև Վիշվանաթան Անանդ - Վեսելի Տոպալով դիմակայությունը: Հավակնորդների մրցաշար, 8-րդ տուր Պյոտր Սվիդլեր (Ռուսաստան) - Սերգեյ Կարյակին (Ռուսաստան)  Ֆաբիանո Կարուանա (ԱՄՆ) - Հիկարու Նակամուրա (ԱՄՆ)՝ 1:0  Լեւոն Արոնյան (Հայաստան) - Անիշ Գիրի (Հոլանդիա)՝ 0.5:0.5 Վեսելին Տոպալով (Բուլղարիա) - Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան) ...

    Կարդալ ավելին
  • 10 ամենահաջողված ֆուտբոլային տրանսֆերները ...

    Կարդալ ավելին
  • Մադրիդի «Ռեալը»  մտադիր է վերադարձնել թիմի նախկին հարձակվող Ալվարո Մորատային, ով այժմ հանդես է գալիս Թուրինի «Յուվենտուսում»,-հաղորդում է Football-Italia.net-ը: Աղբյուրի համաձայն՝ արքայական ակումբը պատրաստ է գործարքի մեջ ներգրավել նաև թիմի հարձակվող Կարիմ Բենզեմային և առաջարկել ֆուտբոլիստների փոխանակման տարբերակ, քանի որ Ֆրանսիայի հավաքականի ֆուտբոլիստը վերջերս մշտապես հայտնվում է սկանդալային իրադարձությունների կենտրոնում: ...

    Կարդալ ավելին
  • Ֆուտբոլի եվրոպական առաջնություններում մարտի 20-ին տեղի կունենան հերթական տուրերի հանդիպումները: Անգլիայի Պրեմյեր լիգայում ուշադրության կենտրոնում կլինի մանչեսթերյան դերբին: Գերմանիայի Բունդեսլիգայում Դորտմունդի «Բորուսիան» հյուր կգնա «Աուգսբուրգին»: Իսպանիայի Պրիմերայում «Բարսելոնան» կհյուրընկալվի «Վիլյառեալին», «Ռեալը» կընդունի «Սևիլիային»: Անգլիայի առաջնություն, 31-րդ տուր «Նյուքասլ» - «Սանդերլենդ»՝ 17:30 «Սաութհեմփթոն» - «Լիվերպուլ»՝ 17:30 «Մանչեսթեր Սիթի» - «Մանչեսթեր Յունայթեդ»՝ 20:00 «Տոտենհեմ» - «Բորնմութ»՝ 20:00 Գերմանիայի առաջնություն, 27-րդ տուր «Շտուտգարտ» - «Բայեր»՝ 18:30 «Աուգսբուրգ» - «Բորուսիա Դ.»՝ 20:30 Իսպանիայի առաջնություն, 30-րդ տուր «Էսպանյոլ» - «Աթլետիկ»՝ 15:00 «Վիլյառեալ» - «Բարսելոնա»՝ 19:00 «Վալենսիա» - «Սելտա»՝ 21:15 «Ռեալ» - «Սևիլիա»՝ 23:30 Իտալիայի առաջնություն, 30-րդ տուր «Ատալանտա» - «Բոլոնիա»՝ 15:30 «Ֆրոսինոնե» - «Ֆիորենտինա»՝ 18:00 «Սամպդորիա» - «Կյևո»՝ 18:00 «Սասուոլո» - «Ուդինեզե»՝ 18:00 «Տորինո» - «Յուվենտուս»՝ 18:00 «Վերոնա» - «Կարպի»՝ 18:00 «Նապոլի» - «Ջենոա»՝ 21:00 «Միլան» - «Լացիո»՝ 23:45 Ֆրանսիայի առաջնություն, 31-րդ տուր «Բորդո» - «Բաստիա»՝ 17:00 «Նիցա» - «Այաչո»՝ 20:00 «ՊՍԺ» - «Մոնակո»՝ 23:55 Ռուսաստանի առաջնություն, 21-րդ տուր «Կռիլյա Սովետով» - «Զենիթ»՝ 15:30 «Ռուբին» - «Մորդովիա»՝ 18:00 «Կրասնոդար» - «Լոկոմոտիվ»՝ 20:30 ...

    Կարդալ ավելին
  • Թենիսի Ինդիան Ուելսի տղամարդկանց մրցաշարիհաղթողի տիտղոսը կվիճարկեն աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչն ու կանադացի Միլոշ Ռաոնիչը: Կիսաեզրափակիչում սերբ թենիսիստը 7:6, 6:2 հաշվով հաղթեց իսպանացի Ռաֆայել Նադալին, իսկ Ռաոնիչը 3 սեթում պարտության մատնեց բելգիացի Դավիդ Գոֆինին՝ 6:3, 3:6, 6:3: Նովակ Ջոկովիչն Ինդիան Ուելսի գործող հաղթողն է:Եզրափակիչը կկայանա մարտի 20-ին: Մրցաշարի մրցանակային ֆոնդը 7 037 590 դոլար է: ...

    Կարդալ ավելին
  • Այսօր հավակնորդների մրցաշարի առաջին շրջանի վերջին` 7-րդ տուրն էր: Լևոն Արոնյանը սևերով ոչ ոքի խաղաց Սերգեյ Կարյակինի հետ, և նրանք շարունակում են կիսել առաջին հորիզոնականը:  Նախորդ տուրում Լևոն Արոնյանից պարտություն կրած Հիկարու Նակամուրան հաղթանակ տարավ Արոնյանից 3-րդ տուրում պարտություն կրած Վեսելին Տոպալովի նկատմամբ, սակայն մրցաշարային աղյուսակի վրա դա էականորեն չազդեց, քանի-որ նրանք երկուսն էլ մրցաշարի ետնապահներն էին;) Մյուս հանդիպումներն ավարտվեցին ոչ ոքի:  Վաղը կսկսվի երկրորդ շրջանը և Արոնյանն արդեն սպիտակներով կմրցի Անիշ Գիրիի հետ: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=10153983615898416&set=a.10150830482523416.442834.788278415&ty ...

    Կարդալ ավելին
  • Մոսկվայում շարունակվող շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի առաջատարներ Լևոն Արոնյանը և ռուսաստանցի Սերգեյ Կարյակինը ոչ ոքիով բաժանվեցին 7-րդ տուրում: Հայկական շախմատի առաջատարը խաղում էր սևերով, իսկ պարտիան ավարտվեց 31-րդ քայլում: Արոնյանը և Կարյակինը 4.5-ական միավորով գլխավորում են մրցաշարային աղյուսակը եւ կեսական միավոր գերազանցում են լավագույն եռյակը եզրափակող աշխարհի նախկին չեմպիոն Վիշվանաթան Անանդին, որը 7-րդ տուրում ոչ ոքի խաղաց Անիշ Գիրիի հետ: Հավակնորդների մրցաշար, 7-րդ տուր Սերգեյ Կարյակին (Ռուսաստան) - Լեւոն Արոնյան (Հայաստան)՝ 0.5:0.5 Անիշ Գիրի (Հոլանդիա) - Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան)՝ 0.5:0.5 Պյոտր Սվիդլեր (Ռուսաստան) - Ֆաբիանո Կարուանա (ԱՄՆ) Հիկարու Նակամուրա (ԱՄՆ) - Վեսելին Տոպալով (Բուլղարիա) ...

    Կարդալ ավելին
  • 1971թ մարտի 19-ին Երևանում ծնված լեգենդար հունահռոմեական ոճի ըմբիշ Ալֆրեդ Տեր Մկրտչյանն այսօր դարձավ 45տարեկան:  Նա հայազգի ամենատիտղոսակիր ըմբիշներից մեկն է: Ըմբշամարտի սիրահարների մոտ հիշողության մեջ անմոռանալի էր 1992թ Բարսելոնի ամառային օլիմպիական խաղերի 52կգ քաշյաին կարգի եզրափակչում Հարություն Խաչատրյանիտաղանդավոր սան Ալֆրեդի հանդիպումը նորվեգացի Յոն Ռոնինգեն ի հետ: Վճռորոշ այս գոտեմարտի վերջին վայրկյաններին, երբ թվում էր ոսկե մեդալը արդեն Տեր-Մկրտչյանի գրպանում է , նորվեգացի ըմբիշը կարողացավ վիճահարույց գցում կատարել ու օլիմպիական ոսկին պարգևող հաղթանակ կորզեց : Ալֆրեդին բաժին հասավ օլիմպիադայի արծաթե պարգևն , որն այս դեպքում հավասարազոր էր ոսկուն , քանի որ մասնագետներից շատերի կարծիքով գցումը կատարվել էր մենամարտի ժամանակը լրանալուց հետո:  Մկրտչյանը աշխարհի և Եվրոպայի առաջնությունների բազմակի մրցանակակիրէ :Այսպես, նա 1994թ աշխարհի և 1992թ Եվրոպայի չեմպիոնն է , բացի այդ էլ 4- ական անգամ դարձել է աշխարհի (1993թ, 1995թ,1997թ 1999թ), իսկ 1991թ, 1994թ,1996թ,2000թ էլ Եվրոպայի առաջնությունների բրոնզե մեդալակիր , 1995թ էլ Եվրոպայի փոխչեմպիոն:  ԽՍՀՄ-ի փլզումից հետո, տաղանդաշատ ըմբիշը 1992թ –ին իր ընտանիքի հետ մեկնել է ԱՄՆ, իսկ 1993թ -ին ԱՊՀ հավաքականի իր ընկեր Արավատ Սաբեևի առաջարկով տեղափոխվել է Գերմամիա ,և1993թ-ից ընդունելով այդ երկրի քաղաքացիությունը , սկսել է ելույթներ ունենալ այդ երկրի դրոշի ներքո: Մասնավորապես նա ԳՖՀ-ի հավաքականի կազմում մասնակցել է 1996թ և 2000թ օլիմպիական խաղերին ,որոնցում գրավել է համապատասխանբար 9-րդ և 5-րդ տեղերը, իսկ աշխարհի առաջնություններում ՝ 1994թ դարձել է աշխահի չեմպիոն , 1993թ, 1995թև 1997թ ՝ բրոնզե մեդալակիր, իսկ վերջին ելույթն էլ եղել է 2002թ աշխարհի առաջնությունում, որտեղ գրավել է 11-րդ տեղը:  Հայրենիքում այսօր էլ բարձր է գնահատվում մեծանուն ու լեգենդար ըմբիշի վաստակը: Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման գործում ներդրած ծառայությանների համար 1992թ ամառային օլիմպիական 25-րդ խաղերի արծաթե մեդալակիր Ալֆրեդ Տեր-Մկրտչյանին 2015թ սեպտեմբերին ՀԱՕԿ-ի հիմնադրման 25-ամյակի առթիվ պարգևատրվեց Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի շքանշանով:  Նյութի աղբյուր`https://www.facebook.com/aram.ugujyan/posts/931982413587083 ...

    Կարդալ ավելին
  • Ֆուտբոլային Եվրոպայում մարտի 19-ին կանցկացվեն ազգային առաջնությունների հերթական խաղերը: «Ռայո Վալյեկանոն» Պրիմերայում կհյուրընկալվի «Գրանադային», իսկ Պրեմյեր լիգայի առաջատար «Լեսթերը» Լոնդոնում կմրցի «Քրիսթալ Փելասի» հետ: «Ռոման» ու «Ինտերը» կհանդիպեն A Սերիայում: Անգլիայի առաջնություն, 30-րդ տուր «Էվերտոն» - «Արսենալ»՝ 16:45-ին «Չելսի» - «Վեստ Հեմ»՝ 19:00 «Քրիսթալ Փելաս» - «Լեսթեր»՝ 19:00 «Ուոթֆորդ» - «Սթոք Սիթի»՝ 19:00 «Վեստ Բրոմվիչ» - «Նորվիչ»՝ 19:00 «Սուոնսի» - «Աստոն Վիլա»՝ 21:30 Գերմանիայի առաջնություն, 26-րդ տուր «Քյոլն» - «Բավարիա»՝ 18:30 «Համբուրգ» - «Հոֆենհայմ»՝ 1830 «Հերտա» - «Ինգոլշտադտ»՝ 18:30 «Վերդեր» - «Մայնց»՝ 18:30 «Վոլֆսբուրգ» - «Դարմշտադտ»՝ 18:30 «Այնտրախտ» - «Հանովեր»՝ 21:30 Իսպանիայի առաջնություն, 29-րդ տուր «Սպորտինգ Խիխոն» - «Աթլետիկո»՝ 19:00 «Գրանադա» - «Ռայո Վալյեկանո»՝ 21:15 «Ռեալ Սոսյեդադ» - «Լաս Պալմաս»՝ 21:15 «Դեպորտիվո» - «Լևանտե»՝ 23:30 «Բետիս» - «Մալագա»՝ 01:05 (մարտի 20) Իտալիայի առաջնություն, 29-րդ տուր «Էմպոլի» - «Պալերմո»՝ 21:00 «Ռոմա» - «Ինտեր»՝ 23:45 Ֆրանսիայի առաջնություն, 30-րդ տուր «Սենտ Էթյեն» - «Մոնպելյե»՝ 20:00 «Անժե» - «Լորյեն»՝ 23:00 «Կան» - «Տրուա»՝ 23:00 «Լիլ» - «Թուլուզ»՝ 23:00 «Ռեյմս» - «Գենգամ»՝ 23:00 ...

    Կարդալ ավելին
  • «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին մտադիր է այս ամռանը ռեստորան բացել Կատալոնիայում, հաղորդում է Sport.es-ը: Ռեստորանը կստանա Bellavista del Jardin del Norte անվանումը: Հաստատության ընդհանուր տարածքը կկազմի 1000 ք/մետր: Ռեստորանը կունենա սեփական եկեղեցի, կինոթատրոն, գեղեցկության սրահ, մթերային խանութ ու հանրային տարածք: Մեսիի բիզնես գործընկերը կլինի նրա եղբայր Ռոդրիգոն: ...

    Կարդալ ավելին
Загрузка...

ՖԲՀ

  • /uploads/photos/NzH8QgWUKbiazeJTSsd2.jpg

    Ամփոփվեց «ԱԽՈՒՐՅԱՆ» ԵՀԿ-ի կողմից իրականացվող «Մարտունակ երիտասարդ՝ հզոր բանակ» ռազմահայրենասիրական ծրագիրը: Ծրագրի շահառու՝ ՀՀ 10 մարզերից, Արցախից, Ջավախքից և Երևան քաղաքից, 16-18 տարեկան 40 երիտասարդները Շիրակի մարզի Թորոսգյուղի «Երեքնուկ» հանգստյան գոտում մասնակցեցին վրանային ճամբարին, որի ընթացքում ինտերակտիվ սեմինարների միջոցով ծանոթացան զինծառայությանն առնչվող բոլոր թեմաներին, հնարավորություն ստացան իրենց հուզող հարցերն ուղղել ոլորտի փորձագետներին: Մասնակիցների օրակարգը բացառապես զինվորական ծառայության հիման վրա էր կառուցված` իր մեջ ներառելով առողջ ապրելակերպի, զինվորական պատրաստակամության, ճանաչողության, հայոց պետականության պահպանման և հայրենասիրության տարրեր: Ճամբարի վերջին օրը մասնակիցներն այցելություններ կատարեցին ՀՀ ՊՆ ԶՈւ Գյումրի քաղաքում տեղակայված N զորամաս, որի արդյունքում հնարավորություն ունեցան պրակտիկորեն ծանոթանալու զինվորական առօրյային, և Ազատամարտի փառքի թանգարան, որտեղ երիտասարդներին ներկայացվեցին Արցախյան հերոսամարտում կռված հերոսներն ու հերոսուհիները, նրանց կատարած սխրանքները, հայոց բանակի հիմնադիրներն ու հիմնադրման պայմանները: Ծրագրի ավարտին երիտասարդներին հանձնվեցին ծրագրի մասնակցության հավաստագրերը:  Ծրագրի նպատակն է` երիտասարդների մեջ սերմանել հայրենասիրություն, ազգասիրություն՝ նպատակ ունենալով վերջիններիս շրջանում բարձրացնել հայկական բանակի հանդեպ հարգանքը, սերը և հայկական բանակում ծառայելու պատրաստակամությունը։  Ծրագիրն իրականացվեց ՀՀ Սպորտի և Երիտասարդության հարցերի նախարարության ֆինանսավորմամբ և  Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի և Արևելյան Եվրոպայի Հայ Կաթողիկե Առաջնորդարանի աջակցությամբ։

    Կարդալ ավելին

Քաղաքականություն