Գովազդի համար զանգահարել 099 999 409
  • «Մանչեսթեր Յունայթեդի» եւ Անգլիայի հավաքականի հարձակվող Ուեյն Ռունիի ընտանիքում ծնվել է երրորդ որդին, որին անվանակոչել են Քիթ Ջոզեֆ: «Այսօր ծնվել է մեր հրաշալի որդի Քիթ Ջոզեֆը: Նրա քաշը 3.6 կգ է: Երջանկությունից 7-րդ երկնքում ենք»,- սոցիալական ցանցում գրել է ֆուտբոլիստը: 30-ամյա Ռունին 2008-ին է ամուսնացել դպրոցական ընկերուհի Քոլին Մաքլաֆինի հետ: 2009-ին ծնվել է առաջին, 2013-ին երկրորդ որդին:   ...

    Կարդալ ավելին
  • Մադրիդի «Ռեալի» նորանշանակ գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանն անդրադարձել է «Բետիսի» դեմ Իսպանիայի առաջնության 21-րդ տուրի արտագնա խաղին, որն ավարտվել էր 1:1 հաշվով: «Գիտեի, որ մեկնարկային 15 րոպեները շատ բարդ են լինելու, բայց բաց թողած գոլը սրեց իրավիճակը: Ամեն դեպքում, խաղի ընթացքում մենք արժանի էինք ավելիին, քան ոչ ոքին: Ես հիսաթափված չեմ, թիմը պետք է շարունակի աշխատել նույն ոգով, մենք ճիշտ ուղու վրա ենք: Այս խաղից պետք է քաղել դրական պահեր: Այո, մենք սայթաքեցինք, սակայն առջեւում դեռ շատ խաղեր կան: Չէի սպասում, որ կորցնելու ենք միավորներ»,- Զիդանի խոսքը մեջբերում է AS-ը: Հիշեցնենք, որ մինչեւ «Բետիսի» դեմ հանդիպումը «Ռեալը» Զիդանի գլխավորությամբ անցկացրել էր 2 տնային խաղ՝ խփելով 10 գոլ (5:0, 5:1): Արքայական ակումբը երրրորդ տեղում է եւ 4-ական միավոր զիջում է առաջատարներ Մադրիդի «Աթլետիկոյին» ու «Բարսելոնային»: Կատալոնացիները մեկ խաղ քիչ են անցկացրել: ...

    Կարդալ ավելին
  • Մադրիդի «Ռեալը» Մյունխենի «Բավարիային» առաջարկ է արել Լեհաստանի հավաքականի հարձակվող Ռոբերտ Լեւանդովսկու տրանսֆերի հարցով: The Sun-ի համաձայն՝ Արքայական ակումբի առաջարկը եղել է 98 միլիոն եվրոյի տեսքով: «Բավարիան» ցանկանում է ձեռք բերել «Նապոլիի» արգենտինացի հարձակվող Գոնսալո Իգուաինին, այդ պատճառով Լեւանդովսկին կարող է հեռանալ: Ընթացիկ մրցաշրջանում Լեւանդովսկին «Բավարիայի» կազմում մասնակցել է 27 խաղի՝ դառնալով 25 գոլի ու 4 գոլային փոխանցման հեղինակ: ...

    Կարդալ ավելին
  • Հունվարի 25-31-ը Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավա քաղաքում ընթանալու է մեծահասակների գեղասահքի Եվրոպայի առաջնությունը՝ ISU European Figure Skating Championships 2016 –ն, որտեղ մայրացամաքի չեմպիոնի կոչում են վիճակելու աշխարհամասի ուժեղագույն գեղասահորդները:  Մրցաշրջանի կարևորագույն այս ստուգատեսում Հայաստանը ներկայացնելու պատվին են արժանցել միջազգային ասպարեզում իրենց լավագույն կողմերով դրսևորած մենասահորդներ ՝ 16-ամյա Անաստասիա Գալուստյանն ու 19-ամյա Սլավիկ Հայրապետյանը , պարային` Թինա Կարապետյան- Սիմոն Սենեկալ զույգը: Հավելենք նաև, որ Թինան ՝ 18, իսկ Սիմոնը ՝24 տարեկան է: Ըստ նախնական հայտերի թե՛ կանանց , և թե՛ տղամարդկանց մենասահքի մրցումներին Բրատիսլավայում մասնակցելու հայտ են ներկայացրել 36-ական մարզիկ:, իսկ պարային զուգերի մրցպայքրին 21 երկրի 30 զույգեր:  Ըստ առաջնության ժամակացույցի հունվարի 27-ին (Սլովակիայի ժամանակով ժամը 10.15 – 15.25-ը) տեղի կունենան կանանց և տղամարդկանց (17.30 – 22.40- ) մենասահքի մրցաշարերի կարճ ծրագրերի կատարման մրցումները: Նույն օրը Սլովակիայի ժամանակով ժամը 16.45 – 17.05 –ը տեղի կունենա ստուգատեսի բացման հանդիսավոր արարողությունը:Հունվարի 28-ին ժամը 12.25 – 16.55-ը կանցկացվեն պարային զույգերի կարճ ծրագրի մրցումներն, իսկ ժամը՝ 17.45 – 21.50-ը կկայանան տղամարդկանց մենասահքի ազատ ՝ կամավոր ծրագրի կատարման մրցումներն ու ի հայտ կգա Եվորպայի չեմպոոնը: Հունվարի 29-ին ժամը 18.00 – 21.55-ը տեղի կունենան կանանց մենասահքի ազատ ՝ կամավոր ծրագրի կատարման մրցումներն ,որի արդյունքներով հայտնի կդառնա Եվրոպայի նորընծա չեմպիոնուհին: Հունվարի 30-ին ժամը 14.30 – 17.50-ը կընթանա պարային զույգերի ազատ ՝կամավոր ծրագրի կատարման մրցումը,որի ցուցիշներով իհայտ կգա եաշխարհամսաի չեմպոին պարային զույգը: Իսկ արդեն հունվարի 31-ին՝ մրցաշարի եզրափակիչ օրը Սլովակիայի ժամանակով ժամը 14.30 – 17.00-ը կկայանա ցուցադրական ելույթների գալա համերգը:  Գալուստյանից բացի կանանց մենասահքի մրցաշարում հանդես կգա ևս մեկ հայուհի ՝Անաստասիայի հասակակից ISU –ի կանանց 2015/2016թթ մրցաշրջանի <Մեծ մրցանակի> դափնեկիր ու 2016թ կանանց գեղասահքի չեմպիոնուհի ,ՌԴ-ի ընտրանու առաջատար 16-ամյա մոսկվացի Եվգենյա Մեդվեդևվա–Բաբասյանն ,ով նաև Եվրոպայի չեմպիոնուհու կոչման գլխավոր հավակնորդն է համարվում: Տղամարդկանց մենասահքի մրցաշարում երևանցի Սլավիկ Հայրապետյանից բացի ելությ կունենա նաև ևս մեկ հայորդի ՝ Վրաստանի պատվիրակ, 19-ամյա թբիլիսցի Արմեն Աղայանը:  Պատրաստեց ՝ Արամ Ուգուջյանը: ...

    Կարդալ ավելին
  • Հունվարի 25-31-ը Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայի Ondrej Nepela Ice Arena մարզապալատում ընթանալու է 289500 դոլար ընդհանուր մրցանակային հիմնադրամով մեծահասակների գեղասահքի 2016թ Եվոոպայի առաջնությունը: Ինչպես տեղեկանում ենք ստուգատեսի պաշտոնական կայքից՝ www.ecbratislava.com –ից տղամարդկանց և կանանց մենասահքի մրցումներում մրցանակային են 1-8-րդ տեղերը: Այսպես , Եվրոպայի չեմպիոնին ոսկե մեդալից բացի բաժին կհասնի 20հազար, փոխչեմպիոնին արծաթե մեդալի հետ միասին 13հազար, բրոնզե մեդալակրին՝ 8հազար, 4-րդ տեղը գրավողին ՝ 6500, 5-րդը տեղը զբաղեցնողին ՝ 5հազար, 6-րդին ՝ 4հազար, 7-րդին ՝ 3500, և 8-րդ հորիզոնականում հանգրվանողին ՝ 3հազար դոլար պարգևավճար:  Իսկահա պարային զույգերի համար մրցանակային են՝ 1-6-րդ տեղերը:Այստեղ Եվրոպայի չեմպիոնի կոչմանն արժանացած զույգը ոսկե մեդալի հետ միասին կստանա ՝ 30հազար, արծաթե մեդալակիրը ՝ 19500, բրոնզե մրցանակակիրը՝ 12հազար, 4-րդ տեղը գրավողը ՝ 9750, 5-րդը՝ 7500, իսկ 6-րդ հորիզոնականը զբաղեցրած պարային զույգը ՝ 6հազար դոլար պարգևավճար:  Հրապարակվել են նաև մարզապալատում ներկա գտնվելու և մրցաշարի ընթացքին հետևելու համար մուտքի տոմսերի արժեքները:Այսպես, առաջնության մրցումային բոլոր օրերի՝հունվարի 27-31-ի համար ընդհանուր տոմսերի փաթեթը ամենալավագույն տեղերի ՝A9,A11 և մրցավարներին հարակից հատվածի սեկցիաների համար ՝ <պլատինիում> տոմսերի փաթեթը արժե ՝ 325, <ոսկե>փաթեթինը՝ A1-A8, A12սեկցիաների համար ՝ 245, իսկ <արծաթե> փաթեթինը՝ B1-B12 սեկցիաների համար ՝ 125եվրո: Առաջնության մրցումային առաջին օրը՝ հունվարի 27-ին առանձին <պլատինում> հատվածի համար տոմսը արժե ՝ 59, <ոսկե> հատվածի համար՝ 49, իսկ <արծաթինի > համար՝ 19եվրո: Իսկ հաջորդ օրերի՝ հունվարի 28-ի,29-իև 30-ի համապատասխանաբար տոմսերը <պլատինիում> հատվածի համար արժե ՝ 69, <ոսկե> հատվածի համար ՝ 59, իսկ <արծաթինն> ՝29 եվրո: Ու վերջապես հունվարի 31-ին՝ ցուցադրական ելույթների օրը <պլատինում > հատվածի տոմսերն արժեն ՝ 79, <ոսկե> հատվածինը՝ 69, իսկ <արծաթինն> էլ ՝ 49եվրո: Հայտնի նաև , որ պատսախանատու այս ստուգատեսին պատրստվում են են մասնակցել նաև ՀՀ առաջատար գեղասահարոդներն,ովքեր այդ իրավուքը նվաճել են միջազգային մրցաշարերում ունեցած հաջող մրցելույթների շնորհիվ:  Պատրաստեց ՝ Արամ Ուգուջյանը: ...

    Կարդալ ավելին
  • Հոլանդիայում շարունակվում է արդեն 78-րդ անգամ կազմակերպվող Վեյք Անն Զեեի շախմատի հռչակավոր Tata Steel Chess Tournament փառատոնն ,որի Tata Steel Challengers մրցաշարի 14 մասնակիցների թվում է շախմատի փոքրիկ իշխանը ՝ ԱՄՆ-ի շախմատի ծագող աստղ համարվող 15-ամյա հայազգի գրոսմայստեր Սամվել Սևյանը:  Քանի որ փառատոնի գլխավոր մրցաշարին՝ Tata Steel Masters-ին այս անգամ չի մասնակցում այդ տուգատեսի քառակի հաղթող , ՀՀ շախմատի առաջատար Լևոն Արոնյանն , ով իր ողջ ուշադրոթյունն այժմ կենտրոնացրել է մարտին Մոսկվայում կայանալիք աշխարհի չեմպիոնի կոչման 8 հավակնորդների մրցաշարի նախապատրաստությանը, հայ շախմատեսներին ուշադրությունն այս անգամ բևեռվել է շախմատային հրաշամանուկ հայ մանչուկի մրցելույթին:  Նա 3 հաղթանակ է տարել, 3 պարտություն կրել ու 2ոչ-ոքիի է խաղացել ու 8տուրից հետո իր ակտիվում գրանցած 4 միավորով հիմա 4-8-րդ տեղերն է բաժանում գրոսմայստերներ ՝ ռուսաստանցի Միխայիլ Անտիպովի , Գերմանիան ներկայացնող Լիվյու –Դիթեր Նիսիպյանուի, վրացուհի Նինո Բացիաշվիլու և հոլանդացի պատանի շախմատիստ, միջազգային վարպետ Յորդեն Վան Ֆորեստի հետ:  Առաջատարը 6,5 միավոր վաստակած հնդիկ գրոսմայստերԱդհիբան Բասկարանն է, ով առայժմ այս մրցաշարում պարտություն չկրած միակ մասաակցին է:  Սևյանն ,ով այս անգամ շատ ավելի հաջող է խաղում գեղեցիկ սեռի ներկայացուցիչների հետ պարտիաներում, երեկ 8-րդ տուրում սև խաղաքարերով 49-րդ քայլում վստահ հաղթանակ տոնեց աշխարհի ուժեղագույն շախմատիստուհիներից մեկի ՝ ներկայումս ՖԻԴԵ-ի կանանց դասակարգման ցուցակում 5-րդ վարկանիշն(2548) ունեցող , կանանց Չինաստանի կրկնակի(2010թ և 2014թ) չեմպիոնուհի , 24-ամյա Վեկյուն Յուիի նկատմամբ:  Մինչ այդ 3-րդ տուրում Սամվելը պարտությանն էր մատնել վրացուհի Նինո Բացիաշվիլուն , իսկ 5-րդում էլ ՝ ադրբեջանցի գրոսմայստեր Նիջաթ Աբասովին: Այսօր ՝ հունվարի 25-ին մրցաշարում հանգստյան օր է , իսկ վաղը ՝ հունվարի 26-ին անցկացվելիք 9-րդ տուրում շախմատի հայազգի փոքրիկ իշխանը սպիտակներով կմրցի Հոլանդիայի կրկնակի (2014թ և 2015թ) չեմպիոնուհի ,22-ամյա գրոսմայստեր Աննե Հաաստի հետ: Պատրաստեց ՝ Արամ Ուգուջյանը: ...

    Կարդալ ավելին
  • ՌԴ- Ալթայի երկրամասի Բառնաուլ քաղաքի <Պոբեդա> մարզահալիրում «ТАЛТЭК» խմբի ընկերության աջակցությամբ , որը ֆինանսավորել,է , հովանավորում ու օժանդակում է < Սամբոյի Ալթայի կենտրոնի> ստեղծման ու ներկայիս գործունեությանը , պատկառազու ՝ 10 հազար եվրո մրցանակային հիմնադրամով բացառիկ և ուշագրավ սամբոյի մրցաշար էր է կազմակերպել, որը մարզաձևի երկրպագուների շրջանում շատ մեծ հետաքրքություն էր առաջացել: Լեփ-լեցում մարզադահլիճի պայմաններում այստեղ աշխարհառչակ սամբիստների ՝ աշխարհի և Եվրոպայի չեմպիոնների մասնակցությամբ անցկացվեց 100կգ քաշային կարգի Չեմպիոնների գավաթի խաղարկությունը: Ստուգատեսին մասնակցեցին 5 երկրի՝ ՌԴ-ի ,Վրաստանի, Բելառուսի ,Գերմանիայի և Լատվիայի 11 հեղինակավոր սամբիստներ; Ինչպես տեղեկանում են սամբոյի միջազգային ֆեդերացիայի պաշտոնական կայքից` sambo-fias.org –ից մրցԱշարի մասնԱկցիների թվում էին նաև Ռուսաստանը ներկայացնող երկու տիտղոսակիր հայազգի սամբիստներ ՝ Սոչի քաղաքի պատվիրակ,90կգ քաշային կարգի 2014թ աշխարհի չեմպիոն ու գավաթակիր, Եվրոպայի եռակի չեմպիոն Արսեն Խանջյանն ու Արմավիր քաղաքի ներկայուցուցիչ , աշխարհի առաջնությունների բազմակի մրցանակակիր, Եվրոպայի չեմպիոն, բազամափորձ Էդուարդ Կուրղինյանն ,ովքեր դասվում էին հաղթողի հիմնական հավակնորդների շարքում: Գլխավոր մրցանակն ու 4500դոլար պարգևավճարին արժանացավ Վրաստանի պատվիրակ, 100կգ քաշային կարգի 2015թ աշխարհի չեմպիոն Դավիթ Լորիաշվիլին ,ով եզրափակչում 3:0 հաշվով հաղթեց աշխարհի եռակի չեմպիոն ,բելառուս Անդրեյ Կազուսյոնոկին: Սակայ մասագետների միահամռ կարծիքով , ամենադիտարժանն ու դրամատիկը կիսաեզրափակչի Լորիաշվիլի –Խանջյանն մենամարտն էր , որն կզարդարեր ու իսկապես եզրափակչին վայել մրցամարտ էր: Այստեղ վրացի սամբիստը բացեց գոտերմարտի հաշիվն ու առջևում էր 2:0 հաշվով: Ապա մի շարք էֆեկտիվ ու տպավորիչ գցումների շնորհիվ հայ սամբիստը հաջողության նժարն իրկողմը թեքեց: Մրցամարտի ավարտից 1 րոպե առաջ հաշիվը դարձավ 7:2 հօգուտ Խանջյանի : Թվում էր հայ սամբիստի հաղթանակն ապահովված է,սակայն աշխարհի գործող չեմպոինը ոչ միայն հավասարեցրեց հաշիվն ,այլև գոտեմարտի վերջին վայրկյանններին կատարած հնարքով 9:7 հաշոով կամային դժվարի հաղթանակ կորզեց: Արսեն Խանջյանը բավարավեց բրոնզե մեդալով ու ստացավ նաև 1000 դոլար պարգևավճար: Նկատենք, որ արծաթե մեդալակիր բելառուս Անդրեյ Կազուսյոնոկին բաժին հասավ 2500դոլար պարգևավճար: Երկրորդ բրոնզե մեդալին արժանացավ ռուսաստանցի Սերգեյ Սամայլովիչը: Ստուգատեսին մասնակցող հայազգի երկրորդ սամբիստը ՝ Էդուարդ Կուրղինյանը նախ հաղթեց Ալթայի երկրամասի պատվիրակ Անդրեյ Տոմչուկին ,սակայն հետո քառորդ եզրափակչում տանուլ տվեց բելառուս Անդրեյ Կազուսյոնոկին ու ՌԴ-ի մեկ այլ ներկայացուցչի ՝Դմիտրի Ելիսեևի հետ բաժանեց 5-6-րդ տեղերը:  Մրցանակակիրներին պարգևները հանձեցին սամբոյի Եվրոպայի և համառուսական ֆեդերացիաների նախագահ Սերգեյ Ելիսեևն ու Ալթայի երկամասի սամբոյի ֆեդերացիյաի նախագահ Դմիտրի Պլոտիկովը:Իսկ դե հաղթողին ՝Դավիթ Լորիաշվիլուն չեմպիոնական գավաթը հանձեց «ТАЛТЭК» խմբի ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Յուրի Կոչերինսկին: Պատրաստեց ՝ Արամ Ուգուջյանը: ...

    Կարդալ ավելին
  • Գրոսմայստեր Ռոբերտ Հովհաննիսյանը հաղթեց արագ շախմատի Հայաստանի 2016թ. առաջնությունում: Հովհաննիսյանը 8 հնարավորից հավաքեց 7,5 միավոր եւ գրավեց առաջին տեղը: Տիգրան Պետրոսյանը 6,5 միավորով երկրորդն էր, իսկ Արման Հայրապետյանը, Հովհաննես Գաբուզյանը, Հրանտ Մելքումյանը եւ Կարեն Գրիգորյանը 6-ական միավորով բաժանեցին 3-6-րդ տեղերը: Հիշեցնենք, որ շախմատի Հայաստանի 2016թ. չեմպիոն էր դարձել Զավեն Անդրիասյանը, իսկ Ռոբերտ Հովհաննիսյանը գրավել էր երկրորդ տեղը՝ կես միավոր զիջելով առաջատարին:  ...

    Կարդալ ավելին
  • Հայազգի երկու թենիսիտուհիները ՝ կանանց ՌԴ-ի ազգային ընտրանու անդամ, 21-ամյա մոսկվացի Մարգարիտա Գասպարյանն ու ՀՀ թիվ 1 ռակետ ,ՀՀ բազմակի չեմպոոնուհի ,22-ամյա երևանցի Անի Ամիրաղյանը այս օրերեն գերազանց էին հանդես գալիս համապատասխանաբար Մելբուռնում ընթացող հեղինակվոր Ավստրալիայի բաց առաջնությունում և Թուրքիայում ՝ Անթալիայում անցկացվող 10 հազար դոլար մրցանակային հիմադրամով կանանց թենիսի CORAL TRAVEL CUP WOMEN’S ավանումով մրցաշարում: Նրանք փայլուն մեկնարկ էին ունեցել ու հաղթանակներ էին տոնել թե՛ մենախաղի, և թե զուգախաղի մրցումներում:  Սակայն զուգախաղի 2-րդ շրջանի հանդիպումներում նրանք պարտություններ կրեցին , ու պայքարը շարունակում էին արդեն միայն մենախաղում: Ցավոք, այստեղ էլ նրանց առաջընթացը ընդհատեցին առավել ուժեղ մրցակիցները: Այսպես, WTA-ի մենախաղի դասակարգման աղյուսակում 735-րդ հորիզոնականում ընթացող Անին քառորդ եզրափակչում հանդիպեց այս նույն աղյուսակում 388-րդ վարկանիշն ունեցող 18-ամյա հունգարուհի Աննա Բոնդարի հետ: Հիշեցնեք, որ մինչ այս , Ամիրաղյանը 1 /8-րդ փուլում 6:1,7:5 հաշվով հաղթանակ էր տոնել 22-ամյա հունգարուհի Ագնես Բուկտայի նկատմամբ ,ով WTA-ի մենախաղի դասակարգման աղյուսակում 621-րդ վարկանիշն ունի; Երեկ հաջողությունն ուղեկցեց Հունգարիայի 2-րդ պատվիրակին ՝ Աննա Բոնդարին ,ով 1ժամ 21րոպե տևած մրցավեճում 6:4,6:2 հաշվով հաղթեց հայ թենիստուհուն: Սակայն հետո կիսաեզրափակչում էլ հունգարուհին իր հերթին 6 :2,5:7,3:6 հաշվով զիջեց 24-ամյա վրացուհի Եկատերինա Գորգոձեին ,ով WTA-ի մենախաղի դասակարգման աղյուսակում 352-րդ հորիզոնականում է ընթանում և դուրս մնաց հետագա մրցապայքարից:  Ավստրալիայի բաց առաջնության՝ australian open-ի կանանց մենախաղի մրցաշարում մինչ այդ 3 տպավորիչ հաղթանակ տոնած Մարգարիտա Գասպարյանն այսօր 4-րդ շրջանում ՝ 1/8-րդ փուլում հանդիպեց համաշխարհային թենիսի գերաստղերից մեկին՝ ներկայումս WTA-ի մենախաղի դասակարգման աղյուսակը վստահորեն գլխավորող , աշխարհի թիվ 1 ռակետ, 34-ամյա ամերիկուհի Սերենա Վիլյամսի հետ: Ինչպես և սպասվում էր գերհզոր Վիլյամսն ոչ մի խնդիր չունեցավ ու 57 րոպե տևած մրցմարտում 6: 2, 6:1 հաշվով օրինաչափ հաղթանակ տոնելով քառորդ եզրափակչում հանդես գալու իրավունք ստացավ: 21-ամյա հայուհին կատարեց չորս էյս, իրականացրեց մեկ բրեյկ, իսկ սեփական մատուցման ժամանակ թույլ տվեց չորս կրկնակի սխալ, այն դեպքում, երբ 34-ամյա Սերենան կատարեց երեք էյս, իրականացրեց հինգ բրեյկ, իսկ մատուցման ժամանակ թույլ տվեց մեկ կրկնակի սխալ: Այժմ նշանավոր ամերիկուհին ¼-րդ փուլում կիսաեզրափակչի ուղեգիր կվիճարկի 28-ամյա ռուսաստանցի գեղեցկուհի , WTA-ի մենախաղի դասակարգման աղյուսակում 5-րդ տեղը զբաղեցնող Մարիա Շարապովայի հետ կայանալիք մրցամարտում: Հայազգի թենսիստուհի Մարգարիտա Գասպարյանի նորամուտը australian open -ում հաջողված էր ու նրա տոնած հաղթանակները մեկ անգամ ևս վկայեցին ,որ ընթացիկ մրցաշրջանում էլ նա մեծ առաջընթաց կունենա: Ինչ վերաբերվում է Անի Ամիրաղյանին,ապա նրա Անթալիայում ունեցած ելույթ նույնպես հաջողված էր ու նա թե ՛մենախաղում և թե զուգախաղում 2-ական վարկանիշային միավոր վաստակեց: Դա նրան հնարվորություն կտա հաջորդ շաբաթվա սկզբում առաջադիմելու WTA-ի վարկանիշային աղյուսակում և մենախաղում 735-ից բարձրանալ ու զբաղեցնել 714-րդ ,իսկ զուգախաղում էլ 571-ից՝ 560-րդ հորիզոնականը:  Նյութի աղբյուր`https://www.facebook.com/aram.ugujyan/posts/900271046758220 ...

    Կարդալ ավելին
  • Հունվարի 23-ին Երևանի <ՀԱՅԱՍՏԱՆ>մարզական միության փակ մարզասրահում անցկացվեց աթլետիկայի օլիմպիական մանկապատանեկան Հ2 մարզադպրոցի ձմեռային հանրապետական բաց առաջնությունը,որը մրցաշրջան -2016-ում մեր աթլետների անդրանիկ մեկնարկ էր: Ստուգատեսին մասնակցեցին հանրապետության աթլետիկայի բոլոր մարզադպրոցների ուժեղագույն մարզիկները: Նրանք ուժերն էին չափում 50մ400մ,800մ,1500,3000մ,50մ ա/վ վազքատարածություններում,հեռացատկ,եռացատկ,բարձրացատկ և գնդի հրում մրցաձևերում: Ինչպես հայտնում են աթլետիկային Երևանի ֆեդերացիայի լրատվական ծառայությունից մեր աթլետների մրցաշրջան -2016-ի առաջին մեկնարկում գրանցվել են այսպսի արդյունքներ ՝  50մ կանայք՝ 1.ԽՈՒԲԵՍԵՐՅԱՆ ԴԻԱՆԱ /ՀԱՅԱՍՏԱՆ/-6.2 2.ՉԻԼՈՅԱՆ ԳԱՅԱՆԵ/ԱՕՄ1/ -6.4 3.ԲԱՂՅԱՆ ՄԱՐԻԱՆՆԱ/ՎԱՆԱՁՈՐ/ -6.5 50մ տղամարդիկ՝ 1.ՄՈՒՐԱԴՅԱՆ ԱՐԹՈՒՐ/ԿԵՆՏՐՈՆ/ -6.07 2.ՄԿՐՏՉՅԱՆ ՌԱԶՄԻԿ/ԱՕՄ2/ -6.23 3.ՊԱՐԱԶՅԱՆ ԴԱՎԻԹ/ԱՕՄ1/ -6.27 50մ ա/վ տղամարդիկ՝ 1.ԱԼԵՔՍԱՆՅԱՆ ՌՈՄԱՆ/ՀԱՅԱՍՏԱՆ/ -7.78 2.ԴՈՒԲՍԿԻ ԱՐՍԵՆ/ԱՕՄ1/ -8.76 3. 400մ կանայք՝ 1.ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ԼԻԼԻԹ/ -58.9 2.ՉԻԼՈՅԱՆ ԳԱՅԱՆԵ/ԱՕՄ1/ -1.02.3 3.ԹԱՄՐԱԶՅԱՆ ՍՏԵԼԼԱ/ԼՂՀ/ -1.02.5 400մ տղամարդիկ՝ 1.ՄԿՐՏՉՅԱՆ ՌԱԶՄԻԿ/ԱՕՄ2/ -52.8 2.ՂՈՒԿԱՍՅԱՆ ՆԱՐԵԿ/ՎԱՆԱՁՈՐ/ -52.3 3.ԱԼԵՔՍԱՆՅԱՆ ՌՈՄԱՆ/ՀԱՅԱՍՏԱՆ/ -53.3 800մ կանայք 1. ԹԱՄՐԱԶՅԱՆ ՍՏԵԼԼԱ /ԼՂՀ/ -2.24.9 2.ՔԱՐՀԱՆՅԱՆ ԱՆՆԱ/ՎԱՆԱՁՈՐ/ -2.25.5 3.ՎԱՐԴԱՆՅԱՆ ԻՆԵՍՍԱ/ԼՂՀ/ -2.49.3 800մ տղամարդիկ՝ 1.ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ԱՐՄԵՆ/ԳՅՈՒՄՐԻ/ -2.04.2 2.ՌԱՖԱՅԵԼՅԱՆ ԱՐՄԵՆ/ՎԱՆԱՁՈՐ/ -2.06.4 3.ՇԱՀՎԵՐԴՅԱՆ ՄՈՒՇԵՂ/ԱՕՄ2/ -2.08.3 1500մ կանայք՝ 1.ԱԼԱՎԵՐԴՅԱՆ ԷԼԼԱԴԱ/ՎԱՆԱՁՈՐ/ -4.58.5 2.ՍԱՐԱՋՅԱՆ ԼԻԼԻԹ/ՎԱՆԱՁՈՐ/ -5.40.9 3. 1500մ տղամարդիկ՝ 1.ՍԱՐԳՍՅԱՆ ՎԱՆՅԱ/ԳՅՈՒՄՐԻ ՍԿ/ -4.21.8 2.ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ ԷԴՎԻՆ/ԼՂՀ/ -4.27.9 3.ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԲԱԼԱԲԵԿ/ԿԵՆՏՐՈՆ/ -4.32.5 3000մ տղամարդիկ՝ 1.ՍԱՐԳՍՅԱՆ ՎԱՆՅԱ/ԳՅՈՒՄՐԻ ՍԿ/ -9.16.9 2.ԹԱԴԵՎՈՍՅԱՆ ԴԱՎԻԹ/ԱՐՏԱՇԱՏ/ -9.40.4 3. հեռացատկ կանայք՝ 1.ԱԲՐԱՀԱՄՅԱՆ ՅԱՆԱ/ԿԵՆՏՐՈՆ/ -5մ31սմ 2.ԴԱՐԲԻՆՅԱՆ ՆԵԼԻ/ԿԵՆՏՐՈՆ/ -5մ20սմ 3.ԱՐԱՄՅԱՆ ՍԱԹԵՆԻԿ/ԱՐՏԱՇԱՏ/ -4մ88սմ հեռացատկ տղամարդիկ՝ 1.ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ ԱՐՏԱԿ/ՀԱՅԱՍՏԱՆ/ -7մ01սմ 2.ՂԱՐԻԲՅԱՆ ԼԵՎՈՆ/ԱՕՄ2/ -6մ30սմ 3.ՀԱԽՎԵՐԴՅԱՆ ՍՄԲԱՏ/ԱՐՏԱՇԱՏ/ -6մ22սմ եռացատկ կանայք՝ 1.ՍՏԵՓԱՆՅԱՆ ՎԻԿՏՈՐԻԱ/ԱՕՄ2/ -11մ60սմ 2.ԴԱՐԲԻՆՅԱՆ ՆԵԼԻ/ԿԵՆՏՐՈՆ/ -11մ40սմ 3.ԱՐԱՄՅԱՆ ՍԱԹԵՆԻԿ/ԱՐՏԱՇԱՏ/ -10մ60սմ եռացատկ տղամարդիկ ՝ 1.ՍԱՐԳՍՅԱՆ ԱՐԱՄԱՅԻՍ/ԿԱՊԱՆ/ -13մ98սմ 2.ՂԱՐԻԲՅԱՆ ԼԵՎՈՆ/ԱՕՄ2/ -13մ85սմ 3.ՆԵՐՍԻՍՅԱՆ ԺՈՐԱ/ԱՐՏԱՇԱՏ/ -12մ90սմ բարձրացատկ կանայք՝ 1.ՎԱԼՅԱՆ ՆԱԻՐԱ/ԱՕՄ2/ -1մ55սմ 2.ՄԱՐԳԱՐՅԱՆ ԱՐՄԻՆԵ/ԱՕՄ2/ -1մ55սմ 3.ԽԱՉԱՏՐՅԱՆ ՄԵԼԻՆԱ -1մ55սմ բարձրացատկ տղամարդիկ՝ 1.ԱԼԵՔՍԱՆՅԱՆ ԱՐՏՅՈՄ/ԱՕՄ2/ -2մ02սմ 2.ՍՈԻՔԻԱՍՅԱՆ ԿԱՐԱՊԵՏ/ԱՕՄ2/ -1մ95սմ 3.ԵՂԻԿՅԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ -1մ75սմ: Նյութի աղբյուր`https://www.facebook.com/aram.ugujyan/posts/900259980092660 ...

    Կարդալ ավելին
Загрузка...

ՖԲՀ

Քաղաքականություն