• Լոնդոնի «Արսենալը» պատրաստ է 23 միլիոն ֆունտ ստերլինգ վճարել Դորտմունդի «Բորուսիային» Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի համար, հաղորդում է talksport-ը՝ հղում անելով Tutto Mercato-ին: Արսեն Վենգերի գլխավորած թիմը հայ խաղացողի տրանսֆերի համար մրցավազքի մեջ է մտել Թուրինի «Յուվենտուսի» և Լոնդոնի «Չելսիի» հետ, որոնք ևս մտադիր են բանակցել «Բորուսիայի» հետ: Առայժմ հստակ չէ դորտմունդյան ակումբի դիրքորոշումը Մխիթարյանին բաց թողնելու հարցում: «Արսենալի» ներկայացուցիչներն արդեն սկսել են նախնական բանակցությունները Մխիթարյանի գործակալի և գերմանական ակումբի հետ: Հայ ֆուտբոլիստի պայմանագիրը «Բորուսիայի» հետ ավարտվում է 2017թ. ամռանը: «Բորուսիայի» ղեկավարությունը վերջերս բացառել էր Մատս Հումելսին, Իլկայ Գյունդոգանին եւ Հենրիխ Մխիթարյանին միաժամանակ այս ամռանը վաճառելու տարբերակը: Հայտնի է, որ Մատս Հումելսի տրանսֆերի համար «Բորուսիայի» հետ բանակցում է Մյունխենի «Բավարիան», իսկ Գյունդոգանին գնելու մտադրություն ունի անգլիական «Մանչեսթեր Սիթին» ...

    Կարդալ ավելին
  • Ֆուտբոլի Եվրոպայի լիգայում ապրիլի 28-ին կանցկացվեն կիսաեզրափակիչի առաջին խաղերը: Դորտմունդի «Բորուսիային» պայքարից դուրս թողած անգլիական «Լիվերպուլն» Իսպանիայում կմրցի «Վիլյառեալի» հետ, իսկ Եվրոպայի լիգայի գործող գավաթակիր «Սևիլիան» կհյուրընկալվի Դոնեցկի «Շախտյորին»: 2 հանդիպումներն էլ կմեկնարկեն Երևանի ժամանակով 23:05-ին: Եվրոպայի լիգա, կիսաեզրափակիչ, առաջին խաղեր «Շախտյոր Դոնեցկ» (Ուկրաինա) - «Սևիլիա» (Իսպանիա)՝ 23:05-ին «Վիլյառեալ» (Իսպանիա) - «Լիվերպուլ» (Անգլիա) 23:05-ին ...

    Կարդալ ավելին
  • Հայտնի է, որ Հայաստանի ազգային հավաքականը երկու ընկերական հանդիպում կանցկացնի ԱՄՆ-ում: Մայիսի 28-ին՝ ժամը 19:30-ին (Լոս-Անջելեսի ժամանակով) Հայաստանի հավաքականը «Սթաբհաբ սենթեր» մարզադաշտում կմրցի՝ Գվատեմալայի, իսկ հունիսի 1-ին՝ ժամը 19:30-ին (Լոս-Անջելեսի ժամանակով), կրկին «Սթաբհաբ սենթեր» մարզադաշտում՝ Էլ Սալվադորի հավաքականի հետ: Երկու հանդիպումների տոսմերն էլ արդեն վաճառքում են: Այս մասին տեղեկացնում է ՀՖՖ պաշտոնական կայքը: Տոմսերի գինը՝ 30-120 ԱՄՆ դոլար: Ցանկացողները կարող են տոմսերը ձեռք բերել՝ զանգահարելով Yerevan Printing` 818-548-6262 հեռախոսահամարով (Լոս-Անջելեսում), կամ այցելելով www.ticketon.com, www.axs.com կայքերը:  ...

    Կարդալ ավելին
  • Երևանի Դավիթ Համբարձումյանի անվան ջրացատկի օլիմպիական հերթափոխի մասնագիտացված մանկապատանեկան մարզադպրոցում ավարտվեց ջրացատկի Հայաստանի առաջնությունը: Աշտարակացատկերի Հայաստանի չեմպիոն է դարձել Վլադիմիր Հարությունյանը: 2-րդ և 3-րդ տեղերը զբաղեցրել են համապատասխանաբար Ազատ Հարությունյանը և Գևորգ Ներսիսյանը:  Ինչպես ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում ասաց ջրացատկի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հրաչյա Չանդիրյանը, առաջնության ընթացքում ստացած վնասվածքի պատճառով՝ Լև Սարգսյանը ստիպված է եղել կիսատ թողնել մրցումները: «Լևը վնասվածքի պատճառով հանվեց մրցումներից: Վաղը նա բուժզննում կանցնի և պարզ կլինի վնասվածքի լրջությունը: Մենք Եվրոպայի առաջնությանն ենք նախապատրաստվում և նրա վնասվածքի լրջությունից է կախված՝ կմեկնենք թե ոչ: Տղաների ընդհանուր մասնակցությունը դրական եմ գնահատում: Ազատ Հարությունյանը շատ լավ հանդես եկավ: Գիտեք, մի հետաքրքիր բան կա. Լևն ու Վլադիմիրը հաղթողի կոչման համար միշտ մրցակցում են, իսկ Ազատը դուրս է այդ «լարվածությունից» և ցույց տվեց իր լավագույն թռիչքները»,- շեշտեց Չանդիրյանը: Ջրացատկի Հայաստանի առաջնությունը կայացել է ապրիլի 25-27-ը: ...

    Կարդալ ավելին
  • Նորվեգիայի Ստավանգեր քաղաքում 10 նշանավոր գրոսմայստերների մասնակցությամբ ապրիլի 19-ից ընթացող շախմատի Altibox Norway Chess գերմրցաշարում 1օրյա հանգստից հետո այսօր կայացան 7-րդ տուրի հանդիպումները: Վերջապես անվերջանալի թվացող իր ոչ-ոքիների շարքն ընդհատեց ու 6անընդմեջ ոչ-ոքիներից հետո վերջապես ստուգատեսում իր առաջին հաղթանակը տոնեց նաև հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը: Նա սպիտակներով աստիճանաբար ուժեղացնելով ճնշումը մրցակցի ՝ Ուկրաինայի պատվիրակ , հանրահայտ գրոսմայստեր Պավել Էլյանովի դիրքերի վրա, 45-րդ քայլում պարտության մատեց հակառակորդին:  Տուրի կենտրոնական Կառլսեն –Կրամնիկ պարտիայում տանտերերի ներկայացուցիչ՝ աշխարհի գործող չեմպիոն նորվեգացի Մագնուս Կառլսենը <անհյուրընկալ> գտնվեց աշխարհի նախկին չեմպիոն, ռուսաստանցի Վլադիմիր Կրամնիկի հանդեպ ,ու 50-րդ քայլում հաղթանակ տոնեց նրա նկատմամբ: Սա Կրամնիկի այս ստուգատեսում կրած 1-ին պարտությունն էր: Այս հաղթանակից հետո իր ակտիվում 5 միավոր գրանցած Կառլսենը պահպանեց միանձնյա առաջատարի իր դիրքը: Արոնյանն ,ով այսօրվա հաղթանակի շնորհիվ նաև 4,7 կետով բարելավեց իր անհատական ընթացիկ վարկանիշը, վաստակած 4 միավորով հիմա մրցաշարային աղյուսակի 2- 5-րդ տեղերն է կիսում ֆրանսիացի Մաքսիմ Վաշե -Լագրավի, աշխարհի նախկին չեմպիոն, բուլղարացի Վեսելին Տոպալովի, և հնդիկ գրոսմայստեր Հարիկրիշնայի հետ: Վաղը՝ ապրիլի 28-ին տեղի ունենալիք նախավերջին 8-րդ տուրում կենտրոնականը՝ ԱՐՈՆՅԱՆ -ԿԱՌԼՍԵնՆ պարտիան է :  Նյութի աղբյուր` https://www.facebook.com/aram.ugujyan/posts/961073050678019 ...

    Կարդալ ավելին
  • Երևանի ժամանակով 22:45-ին կմեկնարկի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ փուլի  «Ատլետիկո»-«Բավարիա» դիմակայության առաջին հանդիպումը: Արդեն հայտնի են թիմերի մեկնարկային կազմերը. «Ատլետիկո». Օբլակ, Խուանֆրան, Խիմենես, Սավիչ, Ֆելիպե Լուիս, Կոկե, Գաբի, Ֆերնանդես, Նիգես, Տորես, Գրիզման «Բավարիա». Նոյեր, Լամ, Մարտինես, Ալաբա, Բերնատ, Ալոնսո, Վիդալ, Կոստա, Տյագո, Կոման, Լեվանդովսկի ...

    Կարդալ ավելին
  • Քիչ առաջ Բաթումում 12 ուժեղագույն գրոսմայստերների մասնակցույամբ ընթացող ՖԻԴԵ-ի Գրան Պրիի 3-րդ փուլի մրցաշարում ավարտվեցին 7-րդ տուրի հանդիպումները: Կանանց ՀՀ ազգային հավաքականի առաջատար ,ՀՀ 6-ակի չեմպիոնուհի, կանանց շախմատի 2011թ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր ,37-ամյա գրոսմայստեր Էլինա Դաիելյանը 2445 սպիտակներով շատ ակտիվ անցկացրեց հանդիպումը ՖԻԴԵ-ի դասակարգման ցուցակում ներկայումս 4-րդ վարկանիշն ունեցող աշխարհի նախկին չեմպիոնուհի ,23-ամյա ուկրաինուհի Մարիա Մուզիչուկի հետ խաղացած պարտիան: Էլինայի անցողիկ զինվորը մեկը հասավ d7 դիրքն ու թագուհի վերածվելու սպառնալիքի ներքո 65-րդ քայլում ստիպվեց աշխարհի նախկին չեմպիոնուհուն անձանտուր լինել: Սա Դանիեյանի ստուգատեսում տոնած 2-րդ հաղթանակն էր ,որի շնորհիվ նա որոշ չափով շտկեց իր գործերը: Այժմ իր ակտվում գրանցած 3 միավորով Էլինան 8-9-րդ տեղերն է կիսում ռուսաստանցի Օլգա Գիրյայի հետ: 7-րդ տուրի 6 հանդիպումներից 5 –ը արդյունավետ ելք ունեցան ու միայն Էլմիրա Սկրիպչենկո-Աղաբաբյան –Ալեքսամդրա Կոստենյուկ պարտիայում կողմերը ռիսկի չդիմելով, որոշեցին արդեն 15-րդ քայլում գրոսմայստերական ոչ-ոքի խաղալ : Սա ձեռնատու էր առաջատարների խմբում գտնվողթե աշխարհի նախկին չեմպիոնուհի ,ռուսաստանցի Ալեքսանդրա Կոստենյուկին ,և թե հայ անվանի շախմատիստուհի, կանանց 2001թ Եվրոպայի չեմպիոնուհի , Ֆրանսիայի 6-ակի չեմպիոնուհի ԷլմիրաՍկրիպչենկո- Աղաբաբյանի համար : Նրանք հիմա վաստակած 4-ական միավորով ուկրաինուհի Աննա Մուզիչուկի հետ բաժանում են 4-6-րդ տեղերն ու 1-3-րդ տեղերը կիսող վրացուհի Նանա Ձագնիձեից, չինուհի Քսյու ժաոյից ու ռուսաստանցի Վալետինա Գունինայից ետ են մնում միայն կես միավորով: Վաղը՝ապրիլի 28-ին 8-րդ տուրում Դանիլեյանը սևերով մրցելու է Ձագնիձեի , իսկ Սկրիպչենկո –Աղաբաբյանն էլ ՝ սպիտակներով Գունինայի հետ:  Շրջանաձև մրցակարգով ընթանցող այս մրցաշարի հաղթողը հայտնի կդառնա մայիսի 2-ին ՝ եզրափակիչ ՝ 11-րդ տուրի հանդիպումների ավարտից հետո: Ապրիլի 29-ին ստուգատեսում հանգստյան օր է նախատեսնված: Մրցաշարի մրցանակային հիմնադրամը 60 հազար եվրո է ,որից անմասն չի մնա և ոչ մի մասնակից: 1-ին տեղը գրավողը կստանա 10 հազար եվրո պարգևաճար և հաշվարկային ՝120 միավոր : Համապատասխանաբար վերջին՝ 12-րդ տեղը զբաղեցնողին բաժին կհասնի 2500եվրո խրախուսական մրցանակ ու հաշվարկային 10 միավոր:  Նյութի աղբյուր` https://www.facebook.com/aram.ugujyan/posts/961014154017242 ...

    Կարդալ ավելին
  • ՀԱՕԿ լրատվական բաժինը ձեզ է ներկայացնում XXXI ամառայի Օլիմպիական խաղերի՝ մինչ օրս ուղեգիր նվաճած հայ մարզիկների անվանական ցանկը:   Մարզաձև՝ բռնցքամարտ Մարզիկ՝ Արթուր Հովհաննիսյան Քաշային կարգ՝ 49 կգ Մարզաձև՝ բռնցքամարտ Մարզիկ՝ Նարեկ Աբգարյան Քաշային կարգ՝ 52 կգ Մարզաձև՝ բռնցքամարտ Մարզիկ՝ Արամ Ավագյան Քաշային կարգ՝ 56 կգ   Մարզաձև՝ բռնցքամարտ Մարզիկ՝ Վլադիմիր Մարգարյան Քաշային կարգ՝ 69 կգ   Մարզաձև՝ ազատ ոճի ըմբշամարտ Մարզիկ՝ Գառնիկ Մնացականյան Քաշային կարգ՝ 57 կգ   Մարզաձև՝ ազատ ոճի ըմբշամարտ Մարզիկ՝ Գեորգի Կետոև Քաշային կարգ՝ 97 կգ Մարզաձև՝ ազատ ոճի ըմբշամարտ Մարզիկ՝ Լևան Բերիանիձե Քաշային կարգ՝ 125 կգ   Մարզաձև՝ հունահռոմեական ոճի ըմբշամարտ Մարզիկ՝ Միհրան Հարությունյան Քաշային կարգ՝ 66 կգ   Մարզաձև՝ հունահռոմեական ոճի ըմբշամարտ Մարզիկ՝ Արսեն Ջուլֆալակյան Քաշային կարգ՝ 75 կգ   Մարզաձև՝ հունահռոմեական ոճի ըմբշամարտ Մարզիկ՝ Մաքսիմ Մանուկյան Քաշային կարգ՝ 85 կգ   Մարզաձև՝ հունահռոմեական ոճի ըմբշամարտ Մարզիկ՝ Արթուր Ալեքսանյան Քաշային կարգ՝ 98կգ   Ծանրամարտի Հայաստանի հավաքականն ունի 7 ուղեգիր Մարզաձև՝ մարմնամարզություն Մարզիկ՝ Հարություն Մերդինյան   Մարզաձև՝ մարմնամարզություն Մարզիկ՝ Արթուր Դավթյան   Մարզաձև՝ մարմնամարզություն Մարզիկ՝ Հուրի Գեբեշյան   Ռիոյի 2016 թվականի Օլիմպիական խաղերը 31-րդ ամառային խաղերն են: Խաղերի բացման պաշտոնական արարողությունը կկայանա օգոստոսի 5-ին Ռիոյի լեգենդար «Մարականա» մարզադաշտում: Օգոստոսի 5-ից 21-ը`17 օրերի ընթացքում աշխարհի 205 երկներից մոտ 10,500 մարզիկներ կմրցեն 306 մեդալների հավաքածուների համար: Օլիմպիական խաղերը կանցկացվեն Ռիոյի 4 շրջաններում` Կոբակաբանայում, Մարականայում, Դեոդորոյում և Բարայում գտնվող 33 կառույցներում: Հ.Գ. Ռիո դե Ժանեյրոյում կայանալիք Խաղերին մնացել է 100 օր: ՀԱՕԿ լրատվությն բաժին ...

    Կարդալ ավելին
  • Թվում էր, թե ավտովթարից, հետվիրահատական շրջանից ու երկարատև դադարից հետո այլևս անհար է վերադառնալ մեծ սպորտ, ավելին, կրկնել նախկին հաջողությունները: Սակայն գյումրեցի ծանրորդուհի Նազիկ Ավդալյանն իր մեջ գտավ այն ուժը, որը ոչ միայն իրեն վերադարձրեց ծանրամարտ, այլև նոր հաղթանակներ բերեց. 2016 թվականին Նորվեգիայում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Նազիկ Ավդալյանը դարձավ չեմպիոն՝ 69 կգ քաշային կարգում երկամարտում գրանցելով 237 կգ արդյունք: «Արմենպրես»-ը մարզուհու հետ զրուցել է ինչպես մարզական արդյունքների, այնպես էլ ընտանիքի ու ապագա ծրագրերի մասին: -Այս անգամ կրկին հաղթողի պատվանդանին բարձրանալով՝ ի՞նչ զգացմունքներ ունեցար՝ հաշվի առնելով այն բացը, որ կար ավտովթարից հետո: – Այս անգամ լրիվ այլ զգացմունքեր էին, գերագույն հաճույք՝ երկար տարիների ընդմիջումից հետո: Կարելի է ասել, որ երկարատև ընդմիջումից հետո սա իմ վերադարձն էր մեծ սպորտ: Երբ ավտովթարից հետո բուժվեցի, վերականգնվեցի ու կրկին ծանրաձողին մոտեցա, չգիտեի՝ ինչպիսին կլիներ վարադարձս, կկարողանա՞մ նոր արդյունքներ գրանցել կամ կրկնել չեմպիոնական քայլս: Պարզապես չէի կարող առանց ծանրամարտի և նորից սկսեցի ծանրամարտով զբաղվել: Բայց քանի որ արդեն վերադարձել էի սպորտ, չէի ուզում առանց արդյունքի շարունակել և ամեն ինչ արեցի ու դեռ անելու եմ: Սա նախ հենց իմ «ես»-ի հաղթանակն էր: – Ըստ քեզ, ո՞րն է Գյումրու մարզական արդյունքների ֆենոմենը: – Գյումրու մասով չեմ կարող ասել, բայց հայ ծանրորդուհիների հաղթանակը նրանց ուժի մեջ է: Հավանաբար, լեռնային դիրքից է, որ մեր և՛ աղջիկներն են ուժեղ, և՛ տղաները: – Նազի՛կ, քո մրցելույթի ժամանակ ամուսինդ առաջնագծում էր, ինչի մասին մեկ անգամ արդեն ասել ես, որ իմացել ես միայն Նորվեգիայում եղած ժամանակ: Այս պահին որտե՞ղ է ամուսինդ: – Այս պահին Արցախից վերադարձել է, բայց մի քանի օրից նորից գնալու է: – Մարզումների ու մրցելույթների ժամանակ ո՞րն է քեզ համար ամենադժվարը՝ որպես կին և որպես մայր: – Ինձ համար ամենադժվարը փոքրիկ որդուցս բաժանվելն է: Ֆիզիկական կամ այլ դժվարությունները հնարավոր է հաղթահարել, բայց որդուցս բաժանումն ամենադժվարն է: Ամիսներով երեխայից հեռու՝ մոր համար ամենաահավորն է: Դա է, որ մեկ-մեկ ասում ենք՝ երեխան և՛ կոտրում է, և՛ ուժ է տալիս: Երբեմն կարոտից կոտրվում ես, հիասթափվում քո գործից, ուզում ես հանուն երեխայի թողնել ամեն ինչ, թեև գիտես՝ ինչ է առջևում քեզ սպասում, բայց հետո հասկանում ես, որ եթե այդքան ժամանակ մարզումների ես եղել, ապա իրավունք չունես թևաթափ լինել: Եվ դա է հենց խթան հանդիսանում, որ նորից շարունակես պարապմունքներդ: Որդիս՝ Վաչեն, դեռ 2,5 տարեկան է : -Առաջիկա Օլիմպիական խաղերից ի՞նչ սպասելիքներ ունես ու նաև ի՞նչ սպասեն քեզանից քո երկրպագուները: -Ամեն ինչ կանեմ, որ հնարավորինս լավ հանդես գամ… Այս պահին այլ խոստումներ չեմ ուզում տալ: Արմենուհի Մխոյան   ...

    Կարդալ ավելին
  • Ապրիլի 28-ին և 29-ին աշխարհի շախմատասերներին սպասում է շախմատի կայծակնային խաղի բացառիկ ու եզակի գերմրցաշար:  Ամերիկյան շախմատային գլխավոր կենտրոն Սենթ Լուիսում որտեղի վերջին տարիներին անփոփոխ զուգահեռաբար ընթանում են կանանց և տղամարդկանց դասական շախմատի ԱՄՆ-ի առաջնությունները, շախմատի աշխարհի 13-րդ չեմպիոն, հայազգի լեգենդար գրոսմայստեր, 53-ամյա Գարրի Կասպարովին կայծակնային խաղում կփորձեն ձեռնոց նետել տղամարդկանց դասական շախմատի 2016թ ԱՄՆ-ի առաջնության 3 մրցանակակիրները ՝հեղինակավոր գրոսմայստերներ ՝ Ֆաբիանո Կարուանան , Վեսլի Սոն ու Հիկարու Նակամուրան:  Գերմրցաշարը կընթանա 6շրջանով, յուրաքանչյուր օրում 3շրջան: Պարտիաների համար շախմատիստներին կտրվի 5-ական րոպե, յուրաքանչյուր քայլի համար լրացուցիչ 3վրկ. ավելացումով: Կայծակնային խաղի այս քիչ հանդիպող ՝ անսովոր տարատեսակ տարբերակը հաճախ է կիրառվում ամերիկյան ստուգատեսերում:Սկզբունքային տարբերոթւյունը կայանում է նրանում, որ ժամանակի ավելացումը ՝ յուրքանչյուր քայլի համար տրվողդ լրացուցիչ 3վրկ.-ն չի կուտակվում, ժամացույցները հապաղումով են գործում , սակայն կատարվում է ու միայն ժամանակի հետընթաց հաշվարկ: Այս բացառիկ գերմրցաշարի մրցանակային հիմնադրամը 50 հազար դոլար է,որից 20հազարը բաժին է հասնելու հաղթողին: Կասպարովը նախապես որոշում է ընդունել և արդեն հայտարարել է, որ իրեն բաժին հասնելիք մրցանակային պարգևավճարի գումարը տրամադրելու է շախմատիԱՄՆ-ի օլիմպիական հավաքականին:  Նյութի աղբյուր` https://www.facebook.com/aram.ugujyan/posts/960139184104739 ...

    Կարդալ ավելին

Քաղաքականություն