• Թուրքիայի Սամսուն քաղաքում ընթացող բռնցքամարտի Եվրոպա աշխարհամասի օլիմպիական վարկանիշային մրցաշարում երեկ տեղի ունեցան կիսաեզրափակիչ փուլի մենամարտերը: Արդեն հայտնել ենք, որ մեր պատվիրակներից՝ Արթուր Հովհաննսիյանը(49կգ) և Նարեկ Աբգարյանը (52կգ) գերազանց անցկացրին իրենց այս փուլի մենամարտերն ու պարտության մատնելով իրենց մրցակիցներին անկախ եզրափակիչներում գրանցվելիք հանդիպումների արդյունքներից արդեն ապահովեցին օլիմպիական ուղեգրերն,որոնք ի դեպ բռնցքամարտի ՀՀ ընտրանու համար առաջիններն էին:  Մեր մյուս 3 բռնցքամարտիները ` Արամ Ավագյանը (56կգ) , Հովհաննես Բաչկովն(64կգ) ու Վլադիմիր Մարգարյանը (69կգ) կիսաերզափակչում պարտություն կրեցին ու այժմ կպայքարեն 3-րդ տեղի համար, որը նույնպես կապահովի օլիմպիական վարկանիշ: Ինչպես հայտնում է բռնցքամարտի ՀՀ ֆեդերացիայի մամուլի ծառայությունը, չնայած ձեռք բերած օլիմպիական 2 ուղեգրերին , այնուամենայնիվ Թուրքիայի օլիմպիական վարկանիշային մրցաշարը չկարողացավ պահպանել բռնցքամարտի արդար, անաչառ մրցավարական կաննոները ՀՀ բռնցքամարտիկների նկատմամբ: 56 կգ քաշային Արամ Ավագյանի մրցակիցը Ադրբեջանի ներկայացուցիչ՝ Ջավիդ Չալաբիևն էր: Առաջին րոպեից սկսած ռինգի մրցավարը անհասկանալի կերպով 2 միավոր հանեց մեր բռնցքամարտիկից, իսկ բռնցքամարտում կորցրած 2 միավորը հետ բերելը գրեթե անհնար է: Հիշեցնենք, որ նախորդ՝քառորդ եզրափակիչ փուլում Արամը հաղթել և հետագա մրցապայքարից դուրս էր մղել տանտերերի ներկայացուցիչ՝ թուրք բռնցքամարտիկ Իբրահիմ Գյոկչեկին:  64 կգ քաշային կարգում Հովհաննես Բաչկովը մեկ գլուխ բարձր էր մրցակցից՝ լիտվացի Էվալդաս Պետրաուսկասից, սակայն անհասկանալի կերպով միավորները գնում էին հակառակորդին: Այնուամենայնիվ, մեր կիսաեզրափակչում պարտված մեր բռնցքամտիկները չեն ընկճվել մրցավարական այս անարդարություններից և պատրաստ են այսօր և վաղը պայքարել 3-րդ տեղի ու օլիմպիական ուղեգրերի համար: Պատրաստեց ՝ Արամ Ուգուջյանը: ...

    Կարդալ ավելին
  • Մեկօրյա հանգստից հետո երեկ՝ ապրիլի 15-ին Սaմսունում (Թուրքիա) ընթացող բռնցքամարտի Եվրոպա աշխարհամասի օլիմպիական վարկանիշային մրցաշարում տեղի ունեցան կիսաեզրափակչի 26 հանդիպումներն ,որոնցից 6-ին մասնակցեցին նաև հայազգի 6բռնցքամարտիկները: Այստեղ բռնցքամարտի ՀՀ ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանի ղեկավարությամբ ելույթ ունեցող բռնցքամարտիկներից երկուսին՝ Արթուր Հովհաննիսյանին (49կգ)և Նարեկ Աբգարյանին( 52կգ) հաջողվեց հաղթահարել նաև կիսերզփակչի փուլի արգելքն ու մտնել եզրփակիչ և ՀՀ բռնցքամարտիկներից առաջինները իրավունք ստանալ մասնակցելու օգոստոսին Ռիո Դե Ժանեյրոյում (Բրազիլիա) կայանալիք ամառային օլիմպիական 31-րդ խաղերին: Մյուս 4 հայազգի բնցքամարտիկները պարտվեցին կիսաեզրփակիչներում , սակայն 3-րդ տեղի համար մրցամարտում հաղթելու դեպքում նույնպես օլիմպիական ուղեգիրի կարժանան:  Երեկ կիսաեզրփակչում հայազգի բռնցքամարտիկների մասնակցությամբ հանդիպումներում այսպիսի արդյունքներ են գրացվել՝ Տղամարդիկ՝ Կեսօրվա մրցահերթ՝  49կգ,14 մասնակից՝ Արթուր Հովհաննիսյան- Մանուել Կապայ, Իտալիա՝ 3:0(29:28,29:28,29:28), 56կգ,16մասնակից՝ Արամ Ավագյան- Ջավիդ Չալաբիև ,Ադրբեջան՝0:3(25:30,25:30:30), 64կգ, 22մասնակից ՝ Հովհաննես Բաչկով- Էվալդաս Պետրաուսկաս, Լիտվա՝0:3(27:30,28:29,28:29), Երեկոյան մրցահերթ ՝ 52կգ՝17մասնակից՝ Նարեկ Աբգարյան- Բրենդան Իրվին ,Իռլանդիա`3:0 (29:28,29:28,30:27), 69կգ՝24մասնակից՝ Վլադիմիր Մանուկյան- Վիչենցո Մանգիակապր,Իտալիա`0:3(27:30,27:30,27:30), 91կգ՝ 21մասնակից՝ Գևորգ Մանուկյան,Ուկրաինա- Պաուլ Բլոնգոլո Օմբա, Ֆրանսիա`0:3(27:29,274:29,27:29): Այսօր ապրիլի 16-ին տեղի կունենան տղամարդկանց մրցաշարի 6 քաշային կարգերի՝ 49,52.56,69,75 և81կգ եզրափակչի ու 3-րդ տեղերի 12հանդիպում ,որոնցից 4-ին կմասնակցեն նաև ՀՀ ներկայացուցիչները՝ Կեսօրվա մրցահերթ , Թուրքիայի ժամանակով ժամը 14-ին՝ 49կգ,եզրափակիչ՝ ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆ - ՋԱԼԱԼ ՅԱՖԱԼ,ԱՆԳԼԻԱ, 56կգ,3-րդ տեղի համար՝ ԱՐԱՄ ԱՎԱԳՅԱՆ,ՀԱՅԱՍՏԱՆ- ՆԻԿՈԼԱ ԲԻՑԵՆԿՈ, ՈՒԿՐԱԻՆԱ, Երեկոյան մրցահերթ , Թուրքիայի ժամանակով ժամը 18-ին՝ 52կգ,եզրափակիչ՝ ՆԱՐԵԿ ԱԲԳԱՐՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆ-ՄՈՒՀԱՄԵԴ ԱԼԻ ԱՆԳԼԻԱ, 69կգ,3-րդ տեղի համար ՝ՎԼԱԴԻՄԻՐ ՄԱՐԳԱՐՅԱՆ- ՀԱՅԱՍՏԱՆ,ՎԱՍԻԼԻ ԲԵԼԱՈՒՍ, ՄՈԼԴՈՎԱ:  Եզրափակչի և 3-րդ տեղերի համար տղամարդկանց մնացած չորս ՝ 60,64,91,և +91կգ , ինչպես նաև կանանց երեք՝ 51,60 և 75կգ քաշային կարգերի եզրափակիչ փուլի ընդհանու առմամբ 14հանդիպումները կկայանա վաղը՝ ապրիլի 17-ին մրցաշարի վերջին օրը: Այստեղ հայազգի բռնցքամարտիկներից երկուսը ՝ Հովհաննես Բաչկովն( 64կգ) և Ուկրաինան ներկայացնող,աշխարհի առաջնոթւյան բրոնզե մեդալակիր Գևորգ Մանուկյանը( 91կգ) կպայքարեն 3-րդ տեղի և օլիմպիական ուղեգիր նվաճելու համար: Կիսաեզրափակչում հաղթանակ տարած ու եզրափակիչ մտած բոլոր 20 բռնցքամարտիկներն իրենց համար ապահովել են օլիմպիական ուղեգրերը : Իսկ խաղարկվող մնացած 10 օլիմպիական ուղեգրերը կվիճարկեն 10քաշային կարգերի կիսաեզրափակիչներում անհաջողության մատնված բռնցքամարտիկները: Նրանք կխաղարկեն 3-րդ տեղերն ու յուրաքանչյուր քաշային կարգի 3-րդ օլիմպիական ուղեգիրը:  Ընդհանուր առմամբ Սամսունում տղամարդկանց մրցաշարում 10քաշային կարգերում խաղարկվում է 30 օլիմպիական ուղեգիր՝ յուրաքանչյուր քաշային կարգում ՝3-ական ուղեգիր,իսկ կանանց 3 քաշային կարգերում 6 օլիպիական ուղեգիր՝ յուրաքանչյուր քաշային կարգում ՝2-ական ուղեգիր: Պատրաստեց ՝ Արամ Ուգուջյանը: ...

    Կարդալ ավելին
  • Ապրիլի 9-15-ը Արաբական Միացյալ Էմիրությունների Աբու Դաբի քաղաքում ընթանում է hամաշխարհային հալսարանական մարզական ֆեդերացիայի ՝FISU-ի կողմից կազմակերպվող շախմատի համալսարանական աշխարհի 14-րդ առաջնությունը՝WORLD UNIVERSITY CHESS CHAMPIOSHIP 2016-ը:  Ստուգատեսին մասնակցում են նաև Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի 4 ներկայացուցիչներ: Տղաների մրցապայքարում Հայաստանը ներկայացնելու են գրոսմայստերներ՝ 22-ամյա Սամվել Տեր-Սահակյանը ու 20-ամյա Հովհաննես Գաբուզյանը և 21-ամյա միջազգային վարպետ Տիգրան Ս. Պետրոսյանը, իսկ աղջիկների մրցաշարում հանդես կգա շախմատի 2016թ ՀՀ չեմպիոնուհի, 21-ամյա միջազգային վարպետ Մարիա Գևորգյանը: Այստեղ բացի անհատական պայքարից, ընթանում է նաև թիմային հաշվարկ: Տղաների մրցաշարի մասնակիցների թվում է նաև ՌԴ-ի պատվիրակ 23-ամյա միջազգային վարպետ Նիկիտա Մատինյանը: Աբու Դաբի մեկնած ՀՀ պատվիրակության ղեկավարը ՀՀ ուսանողական մարզական ֆեդերացիայի նախագահության անդամ Հովհաննես Գաբրիելյանն է:  Քիչ առաջ ավարտվեց եզրափակիչ ՝9-րդ տուրը: Ողջ մրցաշարի ընթացքում տղաների մրցապայքարում վերեքով հանդես եկած Հովհաննես Գաբուզյանը սևերով պարտության մատնեց սերբ միջազգային վարպետ Մարկո Նենեզիչին և արձանագրած փայլուն արդյուքնով՝ 9 հնարավորից 8 միավոր (7 հաղթանակ ,2 ոչ-ոքի) հռչակվեց ուսանող շախմատիստների աշխարհի չեմպիոն և արժանացավ ոսկե մեդալի:  2-րդ և 3-րդ տեղերը գրաված արծաթե և բրոնզե մեդլակիրներ դարձած ռուսաստանցի գրոսմայստերներ՝ Վլադիմիր Ֆեդոսեևից և Պավել Պոնկրատովը հայ գրոսմայստերից ետ մնացին համապատասխանաբար ՝ 1 և 1,5 միավորով: Գաբուզյանը նաև իր անհատական ընթացիկ վարկանիշը բարելավեց 27 կետով ու հիմա արդեն այն գերազանցում է 2600-ի սահմանագիծը: ՀՀ մյուս պատվիրակները զբաղեցրին հետևյալ հորիզոնականները ՝  Տղաներ ՝ 17 երեկրի 48 մասնակից՝  4.Սամվել Տեր- Սահակյան՝ 6 միավոր, 7.Տիգրան Ս .Պետրոսյան ՝ 5,5 միավոր, 11.Նիկիտա Մատինյան ,Ռուսաստան ՝ 5,5 միավոր: Աղջիկներ ՝ 15երկրի 34 մասնակից ՝ 1.Շիքյուն Նի, Չինաստան՝ 6,5 միավոր, 2.Գյոզալ Հաքիմիֆարդ, Իրան ՝ 6,5 միավոր , 3.Աննա Վարակոմսկա ,Լեհաստան՝6,5միավոր, 10.ՄԱՐԻԱ ԳԵՎՈՐԳՅԱՆ,ՀԱՅԱՍՏԱՆ՝ 5 ՄԻԱՎՈՐ:  Կանանց ՀՀ 2016թ չեմպիոնուհի Մարիա Գևորգյանի մրցելույթը ևս դրվատանքի է արժանի, քանի որ նա իր անհատական ընթացիկ վարկանիշը բարելավեց 16 կետով: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/hovhannes.gabrielyan/posts/1012554728798379 ...

    Կարդալ ավելին
  • Ֆուտբոլային ասոցիացիաների միջազգային խորհուրդը հաստատել է խաղի կանոններում որոշակի փոփոխություններ: Այսուհետև չի կիրառվելու կրկնակի պատժի կանոնը: Տուգանային հրապարակում վերջին հույսի խախտման համար ֆուտբոլիստը այլևս չի հեռացվի: Կնշանակվի 11 մետրանոց, իսկ կարգազանցը կստանա դեղին քարտ: Մրցավարն իրավունք է ստացել հեռացնել խաղացողին դեռ հանդիպումից առաջ, եթե ֆուտբոլիստը, օրինակ, մինչև խաղադաշտ մտնելը հրահրի վեճ ու բախում: Թիմը հնարավորություն կունենա հեռացված ֆուտբոլիստի փոխարեն կազմում ընդգրկել հայտացուցակի այլ խաղացողի: Ամեն դեպքում, թիմը հանդիպումը կսկսի ամբողջական կազմով: Ոչ խաղային դրվագում ֆուտբոլիստի գլխին ամեն տեսակ հարված հասցնելու համար խաղացողը կհեռացվի: Փոփոխություններն ուժի մեջ կմտնեն հաջորդ մրցաշրջանից: ...

    Կարդալ ավելին
  • Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի քառորդ եզրափակիչի պատասխան հանդիպումների ամփոփումով whoscored.com-ը կազմել է շաբաթվա խորհրդանշական հավաքականը: 7.72 գնահատականով լավագույնների մեջ է նաև Դորտմունդի «Բորուսիայի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը: Հիշեցնենք, որ «Բորուսիան» Անգլիայում 4:3 հաշվով պարտվել է «Լիվերպուլին» և դուրս մնացել պայքարից, իսկ Մխիթարյանը բացել էր հանդիպման հաշիվը: ...

    Կարդալ ավելին
  • Ծանրամարտի Հայաստանի կանանց հավաքականի անդամ Սոնա Պողոսյանը Եվրոպայի առաջնությունում զբաղեցրեց 4–րդ հորիզոնականը: Նա երկամարտում հավաքեց 227 կգ: Կանանց 75 կգ քաշային A ենթախմբում ընդգրկված էին 8  ծանրորդներ Ուկրաինայից, Գերմանիայից, Մոլդովայից, Լեհաստանից, Ֆրանսիայից և Հայաստանից: Պողոսյանը պոկում վարժությունում բարձրացրեց բոլոր երեք մոտեցումներն էլ: Նախ պոկեց 97 կգ, հետո` 100 կգ և վերջում` 102 կգ: Հրում վարժությունում հայ ծանրորդը առաջին մոտեցման ժամանակ բարձրացրեց 120 կգ, այնուհետ երկու փորձից միայն կարողացավ բարձրացնել 125 կգ: Երկամարտի 227 կգ արդյունքով Պողոսյանը Եվրոպայի առաջնությունում 4–րդն էր: Ապրիլի 16-ին՝ առաջնության վերջին օրը, Հայաստանի 4 ներկայացուցիչ կպայքարեն մեդալների համար: Տղաներից Սիմոն Մարտիրոսյանը 105 կգ քաշային կարգում A ենթախմբում է, Գոռ Մինասյանը 105 + կգ քաշային կարգու և աղջիկներից Հռիփսիե Խուրշուդյանը և Արփինե Դալալյանը 75 + քաշային կարգում:  Լուսանկարներն՝ այստեղ Նորվեգիա, Ֆորդե ՀԱՕԿ լրատվության բաժին  ...

    Կարդալ ավելին
  • Ապրիլի 9-15-ը Արաբական Միացյալ Էմիրությունների Աբու Դաբի քաղաքում ընթանում է hամաշխարհային հալսարանական մարզական ֆեդերացիայի ՝FISU-ի կողմից կազմակերպվող շախմատի համալսարանական աշխարհի 14-րդ առաջնությունը՝WORLD UNIVERSITY CHESS CHAMPIOSHIP 2016-ը:  Ստուգատեսին մասնակցում են նաև Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի 4 ներկայացուցիչներ: Տղաների մրցապայքարում Հայաստանը ներկայացնելու են գրոսմայստերներ՝ 22-ամյա Սամվել Տեր-Սահակյանը ու 20-ամյա Հովհաննես Գաբուզյանը և 21-ամյա միջազգային վարպետ Տիգրան Ս. Պետրոսյանը, իսկ աղջիկների մրցաշարում հանդես կգա շախմատի 2016թ ՀՀ չեմպիոնուհի, 21-ամյա միջազգային վարպետ Մարիա Գևորգյանը: Այստեղ բացի անհատական պայքարից, ընթանում է նաև թիմային հաշվարկ:  Տղաների մրցաշարի մասնակիցների թվում է նաև ՌԴ-ի պատվիրակ 23-ամյա միջազգային վարպետ Նիկիտա Մատինյանը: Աբու Դաբի մեկնած ՀՀ պատվիրակության ղեկավարը ՀՀ ուսանողական մարզական ֆեդերացիայի նախագահության անդամ Հովհաննես Գաբրիելյանն է:  Քիչ առաջ ավարտվեց եզրափակիչ ՝9-րդ տուրը: Ողջ մրցաշարի ընթացքում տղաների մրցապայքարում վերեքով հանդես եկած Հովհաննես Գաբուզյանը սևերով պարտության մատնեց սերբ միջազգային վարպետ Մարկո Նենեզիչին և արձանագրած փայլուն արդյուքնով՝ 9 հնարավորից 8 միավոր (7 հաղթանակ ,2 ոչ-ոքի) հռչակվեց ուսանող շախմատիստների աշխարհի չեմպիոն և արժանացավ ոսկե մեդալի:  2-րդ և 3-րդ տեղերը գրաված արծաթե և բրոնզե մեդլակիրներ դարձած ռուսաստանցի գրոսմայստերներ՝ Վլադիմիր Ֆեդոսեևից և Պավել Պոնկրատովը հայ գրոսմայստերից ետ մնացին համապատասխանաբար ՝ 1 և 1,5 միավորով: Գաբուզյանը նաև իր անհատական ընթացիկ վարկանիշը բարելավեց 27 կետով ու հիմա արդեն այն գերազանցում է 2600-ի սահմանագիծը:  ՀՀ մյուս պատվիրակները զբաղեցրին հետևյալ հորիզոնականները ՝  Տղաներ ՝ 17 երեկրի 48 մասնակից՝  4.Սամվել Տեր- Սահակյան՝ 6 միավոր, 7.Տիգրան Ս .Պետրոսյան ՝ 5,5 միավոր, 11.Նիկիտա Մատինյան ,Ռուսաստան ՝ 5,5 միավոր: Աղջիկներ ՝ 15երկրի 34 մասնակից ՝ 1.Շիքյուն Նի, Չինաստան՝ 6,5 միավոր, 2.Գյոզալ Հաքիմիֆարդ, Իրան ՝ 6,5 միավոր , 3.Աննա Վարակոմսկա ,Լեհաստան՝6,5միավոր, 10.ՄԱՐԻԱ ԳԵՎՈՐԳՅԱՆ,ՀԱՅԱՍՏԱՆ՝ 5 ՄԻԱՎՈՐ:  Կանանց ՀՀ 2016թ չեմպիոնուհի Մարիա Գևորգյանի մրցելույթը ևս դրվատանքի է արժանի, քանի որ նա իր անհատական ընթացիկ վարկանիշը բարելավեց 16 կետով: Նյութի աղբյուր` https://www.facebook.com/aram.ugujyan/posts/953440254774632?from_close_friend=1&notif_t=close_friend_activity&notif_id=1460737680378008 ...

    Կարդալ ավելին
  • Եվրոպայի չեմպիոն Նազիկ Ավդալյանը մեծ հուզմունքով և հպարտությամբ, իրեն բնորոշ համեստությամբ ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում խոսեց չեմպիոնության և առաջիկա պլանների մասին: Նազիկն իսկապես շատ հպարտ էր կրկին Եվրոպայի չեմպիոն դառնալու համար, հպարտ էր, քանի որ իր հաղթանակը կարող էր նվիրել սահմանին կանգնած հայ զինվորներին: Հարցազրույցի ընթացքում պարզվեց, որ Նազիկի ընտանիքի անդամները չեն դիտել հեռարձակումը, քանի որ եկեղեցում են եղել: -Նազիկ, այս հաղթանակդ նման էր փյունիկի պես մոխրից հառնելու: Այդպես չէ՞: -Վերջին անգամ 8 տարի առաջ էի Եվրոպայի չեմպիոն դարձել: 2009 թվականից սպորտի մեջ չէի: Վնասվածքները հաջորդում էին մեկ մեկու, այնուհետ ավտովթարը եղավ, որից հետո հեռացա մեծ սպորտից: 2015 թվականից նորից մարզվում էի: Ես չէի մտածում Եվրոպայի չեմպիոն դառնալու մասին:  Առաջին հերթին մտածում էին մոտեցումներս լավ անելու մասին: Ես իսկապես էմոցիոնալ առումով շատ բուռն մրցաշար ունեցա: Ոչ մի մրցաշարում հաղթելիս այսպիսի զգացողություն չեմ ունեցել, գուցե նրանից է, որ այն ժամանակ երեխա էի, հաղթանակի բերկրանքը չէի վայելում մինչև վերջ: Շատ շատերը չէի հավատում, որ կարող էի լուրջ արդյունք գրանցել: Ես ուժ էի ստանում սահմանին կռվող մեր զինվորներից, անկեղծ եմ ասում: Նրանք կյանքի և մահու պայքար են տալիս և չեն վախենում, ես էլ ինչից պիտի վախենայի ես: Անընդհատ այդ մտքերի մեջ էի, որ մենք քանակով քիչ ենք ադրբեջանցիների համամետ, ոչ նույնաչափ զենք ունենք, բայց հաղթում ենք: Իսկ մարզիկներիս համար ամեն պայման ստեղծված է, էլ ինչո՞ւ պիտի չհաղթենք: Ես մեր զինվորների ցավը տանեմ: Ես միայն շնորհակալություն կարող եմ հայտնել հայ զինվորին, որ կանգնած են մեր սահմանին: -Արդյո՞ք այս մրցաշարում տրամադրվածությունդ մեծ դեր ունեցավ: -Այս Եվրոպայի առաջնությունում բարձրացրածս քաշերը անում էի նաև մարզումների ժամանակ: Երբ նախնական արդյունքներին ես նայում, ոչ մեկ չի ներկայացնոում այն, ինչը որ կարող է բարձրացնել: Կարծում եմ յուրաքանչյուր մարզիկ ունի վախի չնչին զգացում: -Իհարկե դեռևս շուտ է Օլիմպիական խաղերի մասին խոսել, սակայն, այդ կերպ շարունակելու դեպքում մենք մեդալի համար պայքարելու հնարավորություն ունե՞նք: -Երբեք չեմ խոսել ապագա պլաններիս մասին: Առաջ Աստված: Իհարկե, ինքս իմ մեծ նպատակներ ունեմ, որոնք կապված են Օլիմպիական խաղերի հետ: Չկա մի մարզիկ, ով չի երազում Օլիմպիական խաղերին մասնակցելու մասին, նրանց թվում նաև ես:   Նորվեգիա, Ֆորդե ՀԱՕԿ լրատվության բաժին  ...

    Կարդալ ավելին
  • Մայիսի 20-ին կսպառվի ձյուդոյիսիտների օլիմպիական վարկանիշային միավորներ վաստակելու ժամկետն ու մարզաձևի միջազգային ֆեդերացիան՝ IJF-ն արդեն կհրապարակի այն ձյուդոյիստների անուններն,ովքեր իրավունք կստանան օգոստոսին մասնակցելու Ռիո Դե Ժանեյրոյում տեղի ունենալիք ամառային օլիմպիական 31-րդ խաղերի ծրագրով ձյուդոյի մրցաշարում:  Այդ պատվին արժանանալու են 2016 թվականի մայիսի 20-ի դրությամբ տղամարդկանց յուրաքանչյուր քաշային կարգում դասակարգման ցուցակում առավել շատ վարկանիշային միավորներ ունեցող 22 ձյուդոիստներ (յուրաքանչյուր երկրից մեկական ձյուդոիստ) : Իսկ կանանց օլիմպիական մրցաշարում էլ ելույթ կունենան վարկանիշային ցուցակում առավել շատ վարկանիշային միավորներ ունեցող 14ձյուդոիստուհիներ (յուրաքանչյուր երկրից մեկական ձյուդոիստուհի): Մինչև ապրիլ ամսվա վերջը ՀՀ ներկայացուցիչների մասնակցությամբ կանցկացվի 2 խոշոր վարկանիշային մրցաշար, որոնք կլինեն վերջին ստուգատեսներն, որոնցում կարելի է դեռ վարկանիշային միավորներ վաստակել: Դրանցից առաջինը ապրիլի 21-24-ը Կազանում (ՌԴ) տեղի ունենալիք մեծահասակների ձյուդոյի Եվրոպայի առաջնությունն է :  Ինչպես հայտնում է ձյուդոյի ՀՀ ֆեդերացիայի փոխնախագահ Դավիթ Խիթարյանը Թաթարստանի մայրաքաղաքում տեղի ունենալիք Եվրոպայի առաջնությունում Հայաստանը կներկայացնեն 7 մարզիկներ՝ Ժաննա Ստանկևիչը (52 կգ), Հովհաննես Դավթյանը և Գարիկ Հարությունյանը (երկուսն էլ՝ 60 կգ), Ֆերդինանդ Կարապետյանը (66 կգ), Արսեն Ղազարյանը (73 կգ), Անդրանիկ Չափարյանը և Ռաֆայել Դավթյանը (երկուսն էլ՝ 81 կգ):Նրանք հանդես կգան մարզիչներն են Կարեն Սիմոնյանի ու Արմեն Նազարյանի ղեկավարությամբ, իսկ միջազգային մրցավարի կոչում ունեցող Դավիթ Խիթարյանն էլ հրավիրվել է,որպես մրցավար սպասարկելու այս կարևոր ու պատասխանատու ստուգատեսը:  Ձյուդոյիստների համար մինչև ամառային 31-րդ օլիմպիադայի մեկնարկը անցկացվելիք վարկանիշային վերջին մրցաշարը կլինի մայիսի 13-15-ը Ալմաթիում (Ղազախստան) կայանալիք <Մեծ մրցանակի> խաղարկությունը: Այս պահին ՀՀ պատվիրակներից օլիմպիական ուղեգրի իրական հավակնորդ է Հովհաննես Դավթյանն , ով 60կգ քաշայինների դասակարգման ցուցակում զբաղեցնում է 18-րդ հորզիոնականը:  Մեր ևս երկու ձյուդոյիստ էլ օլիմպիական ուղեգիր նվաճելու որոշ հնարավորություններ դեռ ունեն: Դրանք կանանց դասակարգման 52կգ քաշայինների ցուցակում Ժաննա Ստանկևիչն է ,ով զբաղեցնում է 37-րդ, և 66կգ քաշային ձյուդոսյիստ Ֆերդինանտ Կարապետյանն ,ով իր քաշային կարգում՝ 55 –րդ հորիզիոնականում է ընթանում: Վերոհիշյալ 2 մրցաշարերում մրցանակակիր դառնալու պարագայում Կարապետյանն ու Ստանկևիչը դեռ օլիմպիական ուղեգրի արժանանալու որոշակի հույսեր պահպանում են: Նյութի աղբյուր` https://www.facebook.com/aram.ugujyan/posts/953129434805714 ...

    Կարդալ ավելին
  • Սերբիայի Զրենյանին քաղաքում մեկնարկել է Օլիմպիական խաղերի վարկանիշային ըմբշամարտի մրցաշարը: Ապրիլի 15-ին մրցագորգ էին դուրս եկել ազատ ոճային ըմբիշներ Գառնիկ Մնացականյանը (57 կգ), աշխարհի և Եվրոպայի նախկին չեմպիոն, 65 կգ քաշային Դավիթ Սաֆարյանը և 2016 թվականի Եվրոպայի փոխչեմպիոն, հունահռոմեական ոճի ըմբիշ, 59 կգ քաշային Ռոման Ամոյանը: 57 կգ քաշային Գառնիկ Մնացականյանը հաղթանակով մեկնարկեց՝ 1/8 եզրափակչում 6:4 հաշվով առավելության հասնելով իտալացի մրցակցի նկատմամբ: Քառորդ եզրափակչում Մնացականյանը դիտարժան գոտեմարտում տուշեով հաղթեց թուրք Սուլեյման Աթլիին: Կիսաեզրափակչում հայ ըմբիշը 5:3 հաշվով հաղթեց մոլդովացի Անատոլի Բուրուիանին և դուրս եկավ եզրափակիչ: 65 կգ քաշային Դավիթ Սաֆարյանը 1/8 եզրափակչում 10:0 հաշվով հաղթեց հունգարացի Նորբերտ Լուկաշին: Քառորդ եզրափակչում հայ մարզիկն ուժեղ էր ռումինացի Գեորգ Բուչուրից (9:0): Սակայն Սաֆարյանին չհաջողվեց հաղթահարել կիսաեզրափակչի արգելքը, որտեղ նա 2:7 հաշվով պարտվեց Լեհաստանի ներկայացուցիչ Մոգամեդմուրադ Գաջիևին: Նա կպայքարի բրոնզե մեդալի համար: Ռոման Ամոյանը պայքարը սկսել էր որակավորման փուլից, որտեղ 8:0 հաշվով պարտության մատնեց ռումինացի մրցակցին, սակայն 1/8 եզրափակչում 0:5 հաշվով զիջեց բուլղարացի Ալեքսանդր Կոնստանդինովին և լքեց պայքարը: Հիշեցնենք, որ սա առաջին վարկանիշային մրցաշարն է, որտեղ Օլիմպիական ուղեգրեր նվաճում են միայն եզրափակչի մասնակիցները: ՀԱՕԿ լրատվության բաժին ...

    Կարդալ ավելին
Загрузка...

ՖԲՀ

Քաղաքականություն