• Գերմանիա - Իտալիա ընկերական հանդիպում ...

    Կարդալ ավելին
  • Դե ինչ! Ամեն ինչ համարյա պատրաստ ա նոր մրցաշրջանի համար։ Չնայած թեթև վնասվածք ստացա բայց արդեն վերականգնվել եմ և 10 օր լավ մարզվելուց հետո 100% պատրաստ կլինեմ! Նախապատրաստական շրջանը անցավ հիմնականում հաղթանակներով, գոլերով և որակյալ ֆուտբոլով։ Ամեն անգամ նոր մրցաշրջան սկսելուց տպավորություն ունեմ, որ սա առաջին անգամն ա, որ պետք ա խաղամ և ինձ լավագույն կողմերով դրսեվորեմ։ Այդ առումով այս մրցաշրջանն էլ բացառություն չէ! Այնպես որ, նոր ոգևորությամբ եմ սպասում մրցաշրջանի մեկնարկին!! Գնացինք... Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/levon.pachajyan/posts/10206566385297891 ...

    Կարդալ ավելին
  • «Առաջին հայկական ճակատ» («FAF») ֆան-շարժումը հայտարարություն է տարածել, որում գրված է հետևյալը. Մարտի 25-ին «Հանրապետական» մարզադաշտում կայացած Հայաստան-Բելառուս հանդիպման 2-րդ կեսի ընթացքում ճայտրուկով մարզադաշտ ներխուժեց երկրպագու, ով նաև հանդիսանում է «Առաջին հայկական ճակատ» ֆան-շարժման անդամ: Չնայած այն հանգամանքին,որ Հայկը խաղադաշտ մուտք գործեց այլ` արևելյան տրիբունայից, այդուամենայնիվ մեր տղան գործել է շարժման կանոնակարգին հակառակ և չհամաձայնեցնելով իր գործողությունները շարժման ղեկավար կազմի և մյուս անդամների հետ: Հայկը ընդունում է որ խախտել է շարժման կանոնակարգը և ներողամտություն է հայտնում հայհոյանքի համար: Ասուլիսների, հայտարարությունների ժամանակ, ՀՖՖ-ի հետ եղած կոնֆլիկտային ողջ ժամանակահատվածում ՖԱՖ-ը միշտ նշել է, որ անձերի դեմ պայքար չի մղում և եղած խնդիրները անձնական դաշտ չի տեղափոխում: Մեր շարժման գլխավոր նպատակն է նպաստել հայկական ֆուտբոլի և Հայաստանում երկրպագման մշակույթի զարգացմանը և նման դրսևորմամբ գործողությունները չեն համապատասխանում շարժման սկզբմունքներին: Դատապարտելով արարքը` ցանկանում ենք ընդգծել, որ դա ոչ թե առանձին անհատի, այլ ամբողջ շարժման բացթողումն է: ՖԱՖ-ը հանդիսանալով ֆան մշակույթի ձևավորողը Հայաստանում, միշտ դեմ է եղել հայհոյախոսությանը և ամեն տեսակի անկարգությունների դրսևորումներին մարզադաշտում: Խստորեն քննադատում ենք այդպիսի գործողությունները և կոչ ենք անում բոլոր երկրպագուներին իրենց բողոքն արտահայտել այլ կառուցողական և օրինական միջոցներով: Գործելու ենք ավելի ուշիմ՝ անվերահսկելի, շարժման անունը վարկաբեկող արարքներից խուսափելու համար»: ...

    Կարդալ ավելին
  • Ռուսաստանցի Սերգեյ Կարյակինը դարձավ շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդ և շախմատային թագի մրցամարտում կմրցի նորվեգացի Մագնուս Կարլսենի հետ: Մոսկվայում ավարտված շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի վերջին՝ 14-րդ տուրի կենտրոնական պարտիայում Կարյակինը սպիտակներով 42-րդ քայլում հաղթեց ԱՄՆ-ը ներկայացնող Ֆաբիանո Կարուանային և 8.5 միավորով գրավեց առաջին տեղը: Կարուանան մրցաշարն ավարտեց 7.5 միավոր և աշխարհի նախկին չեմպիոն Վիշվանաթան Անանդի հետ բաժանեց 2-3-րդ տեղերը: Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը վերջին տուրում սևերով ոչ ոքի է խաղացել ԱՄՆ-ի ներկայացուցիչ Հիկարու Նակամուրայի հետ և, վաստակելով 7 միավոր, բաժանել էր 4-7-րդ տեղերը: Լրացուցիչ ցուցանիշներով հայ գրոսմայստերը գրավեց 5-րդ տեղը: ...

    Կարդալ ավելին
  • Ուկրաինա - Ուելս ընկերական հանդիպում ...

    Կարդալ ավելին
  • Ռիգայում մարտի 24-27-ը ընթացած բասկետբոլի պատանեկան միջազգային մրցաշարում մրցապայքարն ավարտեցին բասկետբոլի Եվրոպայի ֆեդերացիայի կազմակերպած մինչև 15 տարեկանների՝ 2001թ ծնված պատանների ակումբային թիմերի Եվրոլիգայի պատանեկան գավաթի խաղարկության 2-րդ դիվիզոնի 3-րդ փուլի մասնակցիները:  Այս մրցաշարին արդեն 2-րդ տարին անընդմեջ մասնակցում էր նաև Վարդան Խաչատրյանի ղեկավարությամբ ելույթ ունեցող Երևանի <Գրանդ Սպորտ > ակումբի պատանեկան թիմը: Վերջինս նախորդ 2 փուլերում ,որոնց հանդիպումներն անցկացվել էին հմապատասխնաբար 2015թ հոկտեմեբերի 22-25-ը Տալլինում և 2016թ հունվարի14-17-ը Ռիգայում ունեցած 10 մրցամարտերից 3-ում հաղթել, իսկ 7-ում էլ զիջել էր մրցակիցներին և վաստակած թիմային 13 միավորով 17թիմերի պայքարում ընթանում էր 12-րդ հորիզոնականում: Ռիգայում ընթացած 3-րդ փուլում Խաչատրյանի սաները հաղթանակներ տոնեցին նախ ստուգատեսում 2-րդ փուլից հետո 2-րդ տեղում ընթացող <Ռիգայի>( Լատվիա) նկատմամբ ՝ 44:42 (20:8,2:14,12:8,10:12) հաշվով , ապա Գդանակի <Դինամո/ՅՈՊ2>-ի( Լեհաստան) նկատմամբ՝ 43:29 (12:7,10:6,14:4,7:12) հաշվով և պարտություններ կրեցին համապատասխանաբար՝ <Սոպոտից> (Լեհաստան) ` 37:50, <Բելոստոկից>( Լեհաստան ) ՝35:50 և Սանկտ Պետերբուրգի <Ադմիրալտեյստվայից >(Ռուսաստան) ՝ 49:56 (19:9,13:7,10:23,7:17) հաշիվներով: 15 հանդիպումներում 5 հաղթանակ տարած ու 10 պարտություն կրած <Գրանդ Սպորտը> վաստակած թիմային 20 միավորով 17թիմերի պայքարում գրավեց ի վերջո 11-րդ տեղը: Ընդ որում երևանցի պատանի բասկետբոլիստները իրենց նման թիմային 20 միավոր վաստակած ու 10-րդ հորիզոնականը զբաղեցրած <Ռիգա/ԴՍՆ>-ին( Լատվիա) զիջեցին միայն գնդակների տարբերությամբ:  Առաջընթացն ակնառու և զգալի է , քանի որ Եվրոլիգայի պատանեկան գավաթի նախորդ`2014/2015թթ խաղարկությունում, երբ Խաչատրյանի սաներ նորամուտը նշեցին ստուգատեսում և մասնակցում էին մինչև 14տարեկանների մրցապայքարին , դեռ անփորձ էին և անցկացրած 15 հանդիպումներից միայն 1-ում հաջողվեց հաղթանակ տոնել ու մրցաշարային աղյուսակն եզրափակողների թվում էին : Նյութի աղբյուր` https://www.facebook.com/aram.ugujyan/posts/940150512770273 ...

    Կարդալ ավելին
  • Մոսկվայում ավարտին մոտեցողշախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի նախավերջին՝ 13-րդ տուրում Լևոն Արոնյանը սպիտակներով ոչ ոքի խաղաց առաջատարներից Սերգեյ Կարյակինի հետ: Գրոսմայստերները խաղաղ դաշինք կնքեցին 49-րդ քայլում:Կարյակինն ու Արոնյանը հաղթողին չէին պարզել նաև առաջին շրջանում: Վերջին տուրից առաջ հայկական շախմատի առաջատարը հավաքել է 6.5 միավոր և բաժանում է 4-7-րդ տեղերը կորցնելով մրցաշարը  հաղթելու շանսերը: Առաջատարներից Սերգեյ Կարյակինն ունի 7 միավոր և Ֆաբիանո Կարուանայի հետ գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Լևոն Արոնյանի վերջին մրցակիցը Հիկարու Նակամուրան է, իսկ Կարուանան ու Կարյակինը 14-րդ տուրում կհանդիպեն միմիանց դեմ:  ...

    Կարդալ ավելին
  • Մի վայնասուն ա բարձրացել, մի վայնասուն, ինչ ա թե Ալլեգրին ուզում ա Մխիթարյանին տեսնի Յուվենտուսում։ Չգիտեմ էդ վայնասուն բարձրացնողների լոգիկան ոնց ա աշխատում, երբ ասում են, իբր Բորուսիան ուժեղ ա Յուվենտուսից։ Վստահ կարող եմ ասել, որ Յուվենտուսը 2 գլուխ բարձր ա ու ուժեղ Բորուսիայից! Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/menua.mehrabyan.1/posts/847182838738020?notif_t=close_friend_activity ...

    Կարդալ ավելին
  • Չհրապուրող մարզաձևերից է շախմատը։ Եվ չեմ կարծում, որ շախմատում ունեցած բավականին լուրջ հաջողությունները հավասարաչափ օգուտ են բերում նաև պետությանը։ Բայց, օրինակ, եթե մենք մեկ անգամ լինեինք ֆուտբոլի աշխարհի չեմպիոն կամ դուրս գայինք եզրափակիչ, ապա Հայաստան եկող տուրիստների թիվը անհամեմատ կաճեր։ Կարո՞ղ է շախմատի թիմը ֆուտբոլում էլ նույնքան հաջողի: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/NarekMasisAyvazyan/posts/1192934390718453?ref=notif¬if_t=close_friend_activity ...

    Կարդալ ավելին
  • Մոսկվայում ավարտին մոտեցողշախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի չորրորդ հանգստյան օրվանից հետո մարտի 27-ին կկայանան նախավերջին՝ 13-րդ տուրի պարտիաները: Լևոն Արոնյանը սպիտակներով կհանդիպի առաջատարներից Սերգեյ Կարյակինին: Հիշեցնենք, որ հայկական շախմատի առաջատարը հավաքել է 6 միավոր և բաժանում է 4-6-րդ տեղերը:Սերգեյ Կարյակինն ունի 7 միավոր և Ֆաբիանո Կարուանայի հետ գլխավորում է մրցաշարային աղյուսակը: ...

    Կարդալ ավելին
Загрузка...

ՖԲՀ

  • /uploads/photos/NzH8QgWUKbiazeJTSsd2.jpg

    Ամփոփվեց «ԱԽՈՒՐՅԱՆ» ԵՀԿ-ի կողմից իրականացվող «Մարտունակ երիտասարդ՝ հզոր բանակ» ռազմահայրենասիրական ծրագիրը: Ծրագրի շահառու՝ ՀՀ 10 մարզերից, Արցախից, Ջավախքից և Երևան քաղաքից, 16-18 տարեկան 40 երիտասարդները Շիրակի մարզի Թորոսգյուղի «Երեքնուկ» հանգստյան գոտում մասնակցեցին վրանային ճամբարին, որի ընթացքում ինտերակտիվ սեմինարների միջոցով ծանոթացան զինծառայությանն առնչվող բոլոր թեմաներին, հնարավորություն ստացան իրենց հուզող հարցերն ուղղել ոլորտի փորձագետներին: Մասնակիցների օրակարգը բացառապես զինվորական ծառայության հիման վրա էր կառուցված` իր մեջ ներառելով առողջ ապրելակերպի, զինվորական պատրաստակամության, ճանաչողության, հայոց պետականության պահպանման և հայրենասիրության տարրեր: Ճամբարի վերջին օրը մասնակիցներն այցելություններ կատարեցին ՀՀ ՊՆ ԶՈւ Գյումրի քաղաքում տեղակայված N զորամաս, որի արդյունքում հնարավորություն ունեցան պրակտիկորեն ծանոթանալու զինվորական առօրյային, և Ազատամարտի փառքի թանգարան, որտեղ երիտասարդներին ներկայացվեցին Արցախյան հերոսամարտում կռված հերոսներն ու հերոսուհիները, նրանց կատարած սխրանքները, հայոց բանակի հիմնադիրներն ու հիմնադրման պայմանները: Ծրագրի ավարտին երիտասարդներին հանձնվեցին ծրագրի մասնակցության հավաստագրերը:  Ծրագրի նպատակն է` երիտասարդների մեջ սերմանել հայրենասիրություն, ազգասիրություն՝ նպատակ ունենալով վերջիններիս շրջանում բարձրացնել հայկական բանակի հանդեպ հարգանքը, սերը և հայկական բանակում ծառայելու պատրաստակամությունը։  Ծրագիրն իրականացվեց ՀՀ Սպորտի և Երիտասարդության հարցերի նախարարության ֆինանսավորմամբ և  Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի և Արևելյան Եվրոպայի Հայ Կաթողիկե Առաջնորդարանի աջակցությամբ։

    Կարդալ ավելին

Քաղաքականություն