• Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի գավաթը երրորդ տարին անընդմեջ նվաճած իսպանական «Սեւիլիայի» գլխավոր մարզիչ Ունաի Էմերին մերժել է անգլիական «Էվերտոնի» առաջարկը, հաղորդում է 90min-ը։ 44-ամյա իսպանացի մասնագետի ծառայություններով հետաքրքրված է նաեւ իտալական «Միլանը»։ «Սեւիլիայի» նախագահը հայտարարել էր, որ Էմերին ակումբից հեռանալու ցանկության մասին չի հայտնել։ Իսպանիայի առաջնությունում 7-րդ տեղը գրաված «Սեւիլիան» հաջորդ մրցաշրջանում հանդես կգա Չեմպիոնների լիգայի խմբային փուլում Եվրոպայի լիգայի գավաթը նվաճելու շնորհիվ։ ...

    Կարդալ ավելին
  • Հայաստանի նորընծա չեմպիոն Երևանի «Ալաշկերտ»-ի գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը հնարավոր է կարիերան շարունակի Ղազախստանում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Sports.kz-ն, 48-ամյա մասնագետին ներկա դրությամբ ներկայացվել են ղազախական երկու ակումբներ գլխավորելու առաջարկներ: Խաշմանյանը ձմռանը բանակցություններ է վարել Կարագանդայի «Շախտյոր»-ի հետ, սակայն դրանք հաջողությամբ չէին ավարտվել: Խամշանյանը վերջերս հայտարարել է, որ հեռանալու է «Ալաշկերտ»-ի գլխավոր մարզչի պաշտոնից և այլևս չի ցանկանում Հայաստանում մարզչական գործունեություն ծավալել:  ...

    Կարդալ ավելին
  • Հայաստանի ազգային հավաքականի և  Դորտմունդի «Բորուսիա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մեծ պատիվ է համարում Բունդեսլիգայի լավագույն ֆուտբոլիստի կոչմանն արժանանալը: «Իսկապես, մեծ պատիվ է ընտրվել մրցաշրջանիլավագույն ֆուտբոլիստ: Շնորհակալություն բոլոր քվեարկողներին այս զարմանալի ընտրությանհամար»,- ֆեյսբուքյան էջում գրել է հայազգի կիսապաշտպանը: Գերմանական Kicker-ը Բունդեսլիգայի ֆուտբոլիստների շրջանում հարցում էր անցկացրել`պարզելու մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստին: Հարցմանը մասնակցել է Բունդեսլիգայի 235պրոֆեսինալ ֆուտբոլիստ: Հարցման արդյունքներով՝ առաջին տեղը զբաղեցրել է ՀենրիխՄխիթարյանը՝ հավաքելով հարցվածների 31,1 տոկոսի ձայները: Մխիթարյանն առաջ է անցել «Բավարիա»-ի հարձակվողներ Ռոբերտ Լևանդովսկուց (21,1 տոկոս) և Թոմաս Մյուլլերից (13,6տոկոս), ինչպես նաև իր թիմակից Պյեր Էմերիկ Օբամեյանգից (13,2 տոկոս):    Ավարտված մրցաշրջանում Մխիթարյանը բոլոր մրցաշարերում անցկացրել է 52 խաղ, խփել 23գոլ և դարձել 32 գոլային փոխանցման հեղինակ: ...

    Կարդալ ավելին
  • Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը մեկնարկել է Երևանի 87-րդ առաջնությունը: Երևանի չեմպիոնի տիտղոսի համար կպայքարեն 30 շախմատիստներ, իսկ 1-3-րդ հորիզոնականները տեղ զբաղեցրած շախմատիստները իրավունք կունենան  մասնակցելու Հայաստանի առաջնության առաջին խմբի մրցաշարին: Առաջնությունը բաղկացած է 9 տուրից և կեզրափակվի հունիսի 1-ին: ՀԱՕԿ լրատվության բաժին ...

    Կարդալ ավելին
  • Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը և ՀՖՖ ֆուտբոլային պատվիրակությունն մայիսի 25-ին ժամանել են Լոս-Անջելես, որտեղ մայիսի 28-ին և հունիսի 1-ին Հայաստանի հավաքականը կանցկացնի ընկերական 2 հանդիպում՝ մրցելով համապատասխանաբար Գվատեմալայի և Էլ-Սալվադորի հավաքականների հետ։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՖՖ-ից: Լոս-Անջելեսում հավաքականին միացան նաև Հենրիխ Մխիթարյանը և Արաս Օզբիլիսը։ Հավաքականը հանգրանել է «Մանհեթեն Բիչ Մարիոթ» հյուրանոցում։ Հաշվի առնելով բավականին երկարատև թռիչքը՝ մարզչական շտաբը որոշել է մայիսի 25-ին անցկացնել թեթև մարզում առանց գնդակի՝ վերականգնողական վարժություններ, դանդաղ և միջին արագության վազք, սթրեչինգ  և այլն։ Մայիսի 26-ին Հայաստանի հավաքականն արդեն կանցկացնի լիարժեք մարզում։ Առաջին մարզմանը մասնակցում էին հավաքական հրավիրված բոլոր ֆուտբոլիստները, բացառությամբ Մարկոս Պիզելլիի, ով հավաքականին կմիանա մայիսի 27-ին։  Մայիսի 28-ին՝ ժամը 20:00-ին (Երևանի ժամանակով՝ մայիսի 29-ին՝ առավոտյան 7:00) մեր հավաքականը Լոս-Անջելեսի «Սթաբհաբ սենթեր» մարզադաշտում կմրցի Գվատեմալայի հավաքականի հետ, իսկ հունիսի 1-ին՝ ժամը 20:00-ին՝ (Երևանի ժամանակով հունիսի 2-ին՝ առավոտյան 7:00)՝ նույն մարզադաշտում տեղի կունենա Հայաստան-Էլ-Սալվադոր ընկերական հանդիպումը:    ...

    Կարդալ ավելին
  • Գերմանական Kicker հեղինակավոր պարբերականը հարցում է անցկացրել Գերմանիայի առաջնությունում հանդես եկող ֆուտբոլիստների շրջանում՝ Բունդեսլիգայի ավարտված առաջնության լավագույն ֆուտբոլիստին ընտրելու նպատակով: Հարցման մեջ չեն ներառվել դարպասապահները: Հարցմանը մասնակցած 235 ֆուտբոլիստների ձայների մեծամասնության արդյունքում լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Դորտմունդի «Բորուսիայի» եւ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը: Վերջինս հավաքել է ձայների 31,1 %-ը: Այսպիսով, Մխիթարյանը կարողացել է շրջանցել Մյունխենի «Բավարիայի» լեհ հարձակվող Ռոբերտ Լեւանդովսկուն (22,1 %), գերմանացի կիսապաշտպան Թոմաս Մյուլերին (13,6 %) եւ Դորտմունդի «Բորուսիայի» գաբոնցի հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգին (13,2 %),- տեղեկացնում է Transfermarkt-ը: Հավելենք, որ Գերմանիայի ավարտված առաջնությունում Մխիթարյանը դարձել է 11 գոլի եւ 18 գոլային փոխանցման հեղինակ: ...

    Կարդալ ավելին
  • Մայիսի 16-22-ը Ղրիմի Սիմֆերոպոլ քաղաքի <Սիտեկ- Դինամո> թենիսի ակումբի խաղահրապարակներում ՌԴ-ի և Ղրիմի ավելի քան 100մարզիկների մասնակցությամբ անցկացվեց մինչև 15 տարեկանների թենիսի Ռուսաստանի առաջնությունն , որի արդյունքներով ձևավորվեց այս տարիքային խմբի ՌԴ-ի ընտրանին ,որը հանդես է գալու թենիսի Եվրոպայի ամառային գավաթի թիմային խաղարկությանը: Սա ռուսական թենիսի պատմության մեջ առաջին դեպքն էր ,երբ ՌԴ-ի առաջնությունը անցկացվեց ղրիմյան թերակզզում:  Այս անգամ ևս խաղարկվող պարգևներից անմասն չմնացին ստուգատեսին մասնակցող հայազգի թենիսիստները:  Մասնավորապես , աղջիկների զուգախաղում ընկերակցելով այս ստուգատեսի մենախաղի մրցաշարում ՌԴ-ի չեմպիոնուհի դարձած կազանցի Ավելինա Սայֆետդինովայի հետ պյատիգորսկցի Էլինա Ավանեսյանն արժանացավ չեմպիոնուհու ոսկե մեդալին: Ավանեսյան/ Սայֆեդինովա զույգը եզրափակչում համոզիչ առավելությամբ՝ 6:3,6:2 հաշվով պարտության մատնեց Կազանի ներկայացնող Մարիա Բոնդարենկո/ Ելիզավետա Դեմենտևա երկյակին: Աղջիկների ՌԴ-ի հավաքականի անդամ Էլինա Ավանեսյանն, ում 14 տարին կլրանա սեպտեմբերի 17-ին, այստեղ մենախաղի մրցմանը ետ մնալով միայն Սայֆետդինովայից և վոլգոգրադցի Անաստասիա Զախարովայից նվաճեց բրոնզե մեդալ:  13-ամյա հայ թենիսիստուհին այս տարվա մարտին էլ Պյատիգորսկում անցկացված մինչև 17 տարեկանների համառուսական ներկացուցչական մրցաշարում դարձել էր նաև աղջիկների մենախաղի մրցման հաղթող:  Նյութի աղբյուր` https://www.facebook.com/aram.ugujyan/posts/977476955704295 ...

    Կարդալ ավելին
  • Ադրբեջանում հերթական հիսթերիան է առաջացրել այն փաստը, որ ֆրանսիական Lans ֆոտբոլային ակումբը ադրբեջանցուց անցել է հային Փարիզի առևտրային դատարանի որոշումով ֆրանսիական ֆոտբոլային Lans ակումբը, որը պատկանում էր ադրբեջանցի օլիգարխ Հաֆիզ Մամեդովին, նոր տեր ունի՝ լյուքսեմբուրգյան «Սոլֆերինո» ընկերությունը, որի հետևում կանգնած են մադրիդյան «Ատլետիկո»-ի ներկայացուցիչներ Իգնասիո Ագուիլլոն (մադրիդյան ակումբի վարչական խորհրդի անդամ) և Միգել Անխել Հիլը («Ատլետիկո»-ի գլխավոր տնօրեն), ինչպես նաև բրիտանական ներդրումային AmberCapital ընկերությունը, որի հիմնադիրը հանդիսանում են ծագումով հայ լիբանանցի Ժոզեֆ-Մարի Օգուրլյանը և ֆրանսիացի Ժիլ Ֆրետինյեն: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/zhora.grigoryan/posts/1027793473974304?__mref=message_bubble ...

    Կարդալ ավելին
  • Հայաստանի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ և «Նանտ»-ի արդեն նախկին գլխավոր մարզիչ Միշել Տեր-Զաքարյանը գլխավորել է «Ռեյմս»-ը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Ռեյմս»-ի պաշտոնական կայքը, ֆրանսիահայ մասնագետի առջև խնդիր է դրվել թիմը վերադարձնել «Լիգա-2»-ից «Լիգա-1»՝ ֆրանսիական ֆուտբոլի էլիտար դիվիզիոն:      «Ռեյմս»-ը «Լիգա-1»-ի ավարտված առաջնությունում զբաղեցրել է 18-րդ տեղը և դուրս մնացել ուժեղագույնների մրցաշարից: «Նանտ»-ը 2010 թվականին հենց Տեր-Զաքարյանի գլխավորությամբ էր դուրս եկել «Լիգա-1»:   ...

    Կարդալ ավելին
  • Կոսովոյի Գյակովա քաղաքում երեկ ավարտվեց տղամարդկանց շախմատի2016թ Եվրոպայի անհատական 17-րդ առաջնությունը, որին մասնակցող 39երկրի 245շախմատիստները (այդ թվում 109 գրոսմայստեր, 29 միջազգային վարպետ) վիճարկում էին որ միայն առաջնության մեդալներն , այլ նաև խաղարկվում էր 2017թ սեպտեմբերի 1-25-ը Թբիլիսիում <նոկաուտ> համակարգով (պարտվողը դուրս է մնում հետագա մրցապայքարից ) տեղի ունենալիք տղամարդկանց շախմատի աշխարհի գավաթի խաղարկությանը մասնակցելու 23 ուղեգրերը: Հայաստանն այս պատասխանատու ստուգատեսում ներկայացնում էին առաջատար 8 շախմատիստներ:  Մրցաշարի մասնակիցների թվում էր նաև 2015թ Ֆինլանդիայի չեմպիոն , 38-ամյա միջազգային վարպետ Միքայել Հակոբովը: 2000թ անցկացվող այս ստուգատեսում ՀՀ պատվիրակներից առայժմ միայն հայկական շախմատի առաջատար, 2005թ աշխարհի գավաթակիր Լևոն Արոնյանին է հաջողվել 2անգամ ՝ 2004թ և 2005թ դառնալ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր:  Ցավոք, այս անգամ էլ մեր ներկայացուցիչները անմասն մնացին խաղարկվող մեդալներից: 11 հնարավորից վաստակած 9 միավորով Եվրոպայի չեմպիոն հռչակվեց ռուսաստանցի 30-ամյա գրոսմայստեր Էռնեստո Ինարկիևը: Նրանից կես միավար հետ մնացած Լատվիայի ներկայացուցիչ, 27-ամյա գրոսմայստեր Իգոր Կովալենկոն դարձավ Եվրոպայի փոխչեմպիոն , իսկ իր ակտիվում 8 միավոր գրանցած Վրաստանի պատվիրակ, 32-ամյա գրոսմայստեր Բաադուր Ջոբավան արժանացավ բրոնզե մեդալի:Ի դեպ, վերջինս արդեն 3-րդ նգամ էր դառնում Եվորպայի առաջնոթւյան մրցանակակիր :Նա 2009թ էլ դրաձալ էր բրոնզե մեդալկիր, սիկ 2010թ՝ Եվրոպայի փոխչեմպիոն: ՀՀ պատվիարկներից ողջ մրցտարածությունը առանց պարտության անցկացրին տղամարդկանց 2011թ ՀՀ չեմպիոն, 25-ամյա գրոսմայստեր Ռոբերտ Հովհաննիսյանն ու մինչև 18տարեկանների 2015թ Եվրոպայի փոխչեմպիոն, արցախցի 17-ամյա միջազգային վարպետ Մանուել Պետրոսյանը: Հովհաննիսյանը 4 հաղթանակ տարավ ,7ոչ-ոքի խաղաց և վաստակած 7,5 միավորով տեղ զբաղեցրեց 6-26-րդ տեղերը բաժանողների շարքում : Նա լրացուցիչ ցուցանիշներով ճանքչվեց 14-րդն ու 2017թ Թբիլիսիի աշխարհի գավաթի խաղարությանը մասնակցելու իրավունք նվաճեց: Սա էր Կոսովոյի ստուգատեսում ՀՀ պատվիրակների թերևս ամենախոշոր ձեռքբերումը:  Ռոբերտը նաև 9 կետով բարելավեց իր անհատական ընթացիկ վարկանիշը, որը նույնպես մրցաշարում նրա հաջող վկայությունն է:  Մանուել Պետրոսյանին, ով իր 11հանդիպումներից 10-ն անցկացրեց ուժեղագույն գրոսմայստերների հետ , հաջողվեց առաջին երկու տուրերում հաղթանակներ տանելուց հետո հաջորդ 9 տուրերում 9 անընդմեջ ոչ –ոքիներ խաղալ ու վաստակած 6,5 միավորով ոչ միայն գրավել 47-րդ տեղը , իր անհատական ընթացիկ վարկանիշը բարելավել 25կետով , ու որ ամենակարևորն էր լրացնել գրոսմայստերի նորմը, ու շատ շուտով Հովիկ Հայրապետյանից հետո կդառնա արդեն նման բարձր կոչում ունեցող Արցախի երկրորդ շախմատիստը:  Մեր մյուս մասնակցիների արդյունքներն այսպիսի էին՝ Սամվել Տեր-Սահակյան ՝ 7,5միավոր ՝ 24-րդ տեղ, անհատական վարկանիշը բարձրացրեց 16կետով , Զավեն Անդիրասյան ՝7միավոր ՝ 30-րդ տեղ , անհատական վարկանիշը բարձրացրեց 9կետով , Արման Փաշիկյան՝7միավոր ՝ 34-րդ տեղ , անհատական վարկանիշը նվազեցրեց 1կետով , Հրանտ Մելքումյան՝7միավոր ՝ 36-րդ տեղ , անհատական վարկանիշը նվազեցրեց 6կետով , Գաբրիել Սարգսյան՝7միավոր ՝ 39-րդ տեղ , անհատական վարկանիշը նվազեցրեց 10կետով , Հովհաննես Գաբուզյան՝ 7միավոր ՝ 43-րդ տեղ , անհատական վարկանիշը նվազեցրեց 17կետով , Մանուել Պետրոսյան՝ 6,5 միավոր ՝47-րդ տեղ, անհատական վարկանիշը բարձրացրեց 25կետով , Միքայել Հակոբով ,Ֆինլանդիա՝ 6 միավոր ՝112-րդ տեղ, անհատական վարկանիշը նվազեցրեց 14կետով : Պատրաստեց Արամ Ուգուջյանը ...

    Կարդալ ավելին

Քաղաքականություն