• Օրերս Արամ MP3-ը կրկին հայր է դարձել: Երգչի կինը` Աննան, նրան որդի է պարգևել, ում տվել են Դավիթ անունը: Աննան Instagram-ի իր էջում նոր լուսանկարներ է հրապարակել որդու դուրսգրման օրվանից:  ...

    Կարդալ ավելին
  • Աշխարհահռչակ «System of a Down» ռոք խմբի երգիչ, երգահան Սերժ Թանկյանը Հայաստանում է: Հանրահայտ երգիչը նոր լուսանկար է հրապարակել Instagram-ի իր էջում և թողել գրառում: «Լավ է կրկին լինել Հայաստանում»,-  նշել է Սերժ Թանկյանը: ...

    Կարդալ ավելին
  • Պրեմիերա․ Սիրուշո - «Հուհ-Հահ»: ...

    Կարդալ ավելին
  • Դերասանուհի Արփի Գաբրիելյանն Ինստագրամի իր էջում նոր լուսանկար է հրապարակել, որը ներկայացնում ենք Ձեր ուշադրությանը: Նշենք, որ դերասանուհին գտնվում է Մոսկվայում, որտեղ մասնակցում է «Տաշի շոուի» հոբելյանական համերգային ծրագրին: ...

    Կարդալ ավելին
  • «Հայաստանի ձայնը» նախագծի կույր լսումների երկրորդ թողարկումը բոլորի մոտ տպավորվեց մի փոքրիկ «սկանդալով»: Սոֆի Մխեյանը, ցանկանալով հետաքրքրացնել լսումները, երգի ժամանակ իր տեղից վեր կացավ և Արամեի փոխարեն սեղմեց կոճակը: Միջադեպն, իհարկե, շատերի մոտ տպավորվեց, բայց այնքան էլ դուր չեկավ Արամեին, որովհետև, ինչպես գիտեք, ժյուրիի յուրաքանչյուր անդամ սահմանափակ թվով մարդկանց կարող է ընդունել իր թիմ: Իսկ երբ մեկ ուրիշը կրճատում է մասնակից ընտրելու առանց այդ էլ ոչ մեծ թիվը, դա տհաճ է:  Արամեն մասնակցին ասաց, որ ինքը չի ընտրել նրան և այդ կերպ փորձեց դուրս գալ Սոֆիի կատակի տակից։ Միջադեպը հարթվեց, բայց Սոֆին մեկ մասնակից պարտք մնաց Արամեին: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/lilit.vanetsyan/posts/366262770462824 ...

    Կարդալ ավելին
  • Հայտնի երգիչ Ֆիլիպ Կիրկորովի հայրը՝ Պետրոսը, առաջին անգամ պատմել է իր որդու հիվանդության մասին, որից ազատվելու հարցում օգնել է հանրահայտ Վանգան։ Պետրոսը խոստովանել է, որ որդին մանուկ հասակում շատ թույլ է եղել, և եթե Վանգայի օգնությունը չլիներ, հայտնի չէ, թե ինչ տեղի կունենար։ Այս մասին հայտնում է rusdialog.ru-ն՝ նշելով, որ Կիրկորովի հայրն այդ մասին պատմել է «Իրականում» հեռուստաշոուի ընթացքում։ Պետրոսը պատմել է, որ հայտնի Վանգայի մոտ եղել է երեք անգամ։ Առաջին անգամ նա այցելել է նրան Պետրիչ քաղաքում, որտեղ ստուգել է գուշակության հնարավորությունները։ Նա նոր ծանոթացած աղջկա հետ ձևացել է նշանադրված, սակայն Վանգան նրանց ներս չի թողել՝ ասելով. «Դուք եկել եք խաբեությամբ»։ Երկրորդ այցը Պետրոսի համար ավելի հաջող է եղել։ Հանրահայտ կինը նրան ասել է միջոց, թե ինչպես ազատվի ոտքի տանջող ցավից։ Խնդիրը կարգավորվեց, սակայն շուտով 10-ամյա Ֆիլիպի մոտ ստամոքսի ծանր հիվանդություն սկսվեց, որը բժիշկներն ի զորու չէին բուժել։ Այդ ժամանակ Պետրոսը կրկին դիմեց Վանգային։ Վերջինս խորհուրդ տվեց ձիթապտղի յուղով չիչխան օգտագործել։ Վանգայի խորհրդով հիվանդությունը հեռացել է Ֆիլիպից։ ...

    Կարդալ ավելին
  • Հայտնի երգիչ և երգահան Վալերի Մելաձեի ավագ դուստրը՝ Ինգան, ամուսնացել է Մարոկկոյում: Այս մասին գրում է Life.ru-ն՝ հայտնելով, որ նրա ընտրյալը մարոկկացի Նուրի Վերգեզեն է: Հարսնաքրոջ պարտականությունները կատարել են Ինգայի քույրերը՝ Սոֆյան և Արինան: Իսկ ինքը՝ Մելաձեն, դստերն ուղեկցել է դեպի խորան: Աղբյուրը նշում է, որ իրենց առաջին պարը հարսն ու փեսան կատարել են Մելաձեի բալլադներից մեկի ներքո: Զույգն ամուսնությունը գրանցել է դեռևս այս տարվա հունվարին Քեմբրիջ քաղաքում, սակայն այդ օրը Մելաձեն ներկա չի գտնվել դստեր պսակադրությանը: Ինգան Մելաձեի ավագ դուստրն է առաջին ամուսնությունից: Նա 26 տարեկան է և իր ամուսնու հետ ծանոթացել է Անգլիայում: Ինգայի ամուսինը ծնվել է Անգլիայում, սակայն ծագումով մարոկկացի է: ԶԼՄ-ների տվյալներով՝ նա ֆինանսիստ է։ ...

    Կարդալ ավելին
  • Անի Երանյանն ինստագրամյան իր էջում նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է կարճ տոպով և ցուցադրել նիհարած կազմվածքը: ...

    Կարդալ ավելին
  • Լուսնակար «Սուպեր մամա 2» ֆիլմի նկարահանուման հրապարակից՝   ...

    Կարդալ ավելին
  • Նիկոլայ Բասկովն ու Վիկտորյա Լոպիրյովան այդպես էլ չամուսնացան հոկտեմբերի 5-ին, Գրոզնիում։ Ինչպես այս տարվա հուլիսին Instagram-ում հայտարարել էր Չեչնիայի առաջնորդ Ռամզան Կադիրովը, «հարյուրամյակի հարսանիքը» պետք է կայանար 05.10-ին՝ Գրոզնի քաղաքի օրը։ Վերջերս զույգը հայտարարել էր, որ հարսանիքը հետաձգվում է, քանի որ հոկտեմբերի 5-ին Բասկովի պապիկի մահվան տարելիցն է։ ...

    Կարդալ ավելին
Загрузка...

ՖԲՀ

  • /uploads/photos/T2YlVukG5AqmxDOBLom4.jpg

    1920-ի սկզբից սկսվեց Հայաստանի 1-ին Հանրապետության միջազգային ճանաչման նոր շրջանը: Հունվարի 19-ին Փարիզի խորհրդաժողովում Անտանտի դաշինքի երկրների Գերագույն խորհուրդը (ներկայիս Եվրամիության նախատիպը) դե ֆակտո և դե յուրե պաշտոնապես ճանաչեց Հայաստանի Հանրապետության անկախությունը Հայաստանի գերակայության տակ գտնվող տարածքներում: Մեր երկրի պետական սահմաններն այդ պահին ընդգրկում էին նախկին Ռուսական կայսրության Երևանի նահանգի (ներառյալ Նախիջևանի մարզը և Իգդիրի շրջանը) և Կարսի մարզի (ներառյալ Կարս, Սարիղամիշ, Արդահան քաղաքները) վարչական սահմաններն ամբողջությամբ՝ 60 հազար քառակուսի կիլոմետրից ավելի տարածք: Նշենք նաև, որ բացարձակապես գերակշռող հայկական բնակչություն ունեցող Սյունիքն ու Արցախն այդ պահին դե ֆակտո հայկական անկախ ինքնավարությունների կարգավիճակներ ունեին, և նրանց դե յուրե Հայաստանին միանալը ընդամենը մոտակա ժամանակի հարց էր հանդիսանում: Հայաստանի Հանրապետության պառլամենտն Անտանտի դաշինքի երկրների Գերագույն խորհրդի այդ որոշման կապակցությամբ Հայաստանի մայրաքաղաք Երևանում 1920-ի հունվարի 25-ին հրավիրեց հանդիսավոր նիստ, որտեղ նախ կարդացվեց եվրոպական երկրների պաշտոնական ուղերձը՝ ուղղված անկախ Հայաստանի ժողովրդին, որից հետո ելույթ ունեցան պառլամենտի պատգամավորները: Ներկայացնենք մի հատված Սիմոն Վրացյանի ելույթից, որի դրույթները, կարծում եմ, զարմանալիորեն արդի են այսօրվա համար. «Մենք հասել ենք վերջին հանգրվանին: Այն, ինչ որ հայ ժողովուրդը ձևակերպել է իբրև անխախտ կամք, սկսում է իրականանալ: Ազատ Հայաստանը այլևս փաստ է ոչ միայն մեզ, այլև ուրիշների համար: Այն, ինչ որ հայ աշխատավորությունն իր արյան գնով է նվաճել, ընդունում և հաստատում են նրանք, որոնց ձեռքին է գտնվում այսօր աշխարհի ղեկը, և ավելի մեծ սիրով նրանք, որոնց պիտի անցնի վաղը պատմության ղեկավարությունը: Եվ եթե մինչև այժմ մեզնից պահանջվել է հեղափոխական եռանդ և անձնազոհություն, ապա այսուհետև մենք պետք է ցուցահանենք քաղաքական հասունություն ու պետական շինարարության կարողություն: Կյանքը մեր առջև դնելու է նոր պահաջներ և մեզանից է կախված մեր չափով անկախ Հայաստանի բարիք կամ չարիք դառնալը հայ ժողովրդի համար: Ես հավատում եմ, որ անկախ Հայաստանը չի փակվի նեղ պատյանի մեջ, և հայ դեմոկրատիան հավասար մեկ անդամը կլինի համաշխարհային ազատ դեմոկրատիայի ընդհանուր ընտանիքում»: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=1512476025533591&set=a.500519483395922.1073741831.100003136245699&type=3

    Կարդալ ավելին

Քաղաքականություն