• Հայազգի շոումեն, Comedy Club-ի համահիմնադիր Գարիկ Մարտիրոսյանը Instagram-ի իր էջում գեղեցիկ լուսանկար է հրապարակել՝ երեխաների հետ, որն էլ FBH.am-ը ներկայացնում է ձեր ուշադրությանը։  ...

    Կարդալ ավելին
  • Այսօր ազդարարվեց 2 տարի դադարից հետո կրկին հեռարձակվելիք «Հայաստանի ձայնը» նախագծ 4-րդ եթերաշրջանի ժյուրիի կազմը և այդ կազմը սարսափելի է։ Խոսքը արտաքին տվյալների մասին չէ, ոչ էլ նախանձությունից, պարապությունի, կամ էլ, ինչպես հաճախ են նշում նման գրառումների մեկնաբանություններում՝ աբիժնիկության մեջ չէ։ Նախ, եկե՛ք հասկանանք, թե ինչ է իրենից ներակայցնում այս նախագիծը ու ինչ գործառույթներ են վերագրված ժյուրիի անդամներին։ Ի տարբերություն այլ համանման մրցույթների, այստեղ ժյուրին ավելի շուտ ուսուցչի կարգավիճակ ունի, քան գնահատական դնողի։ Այլ կերպ ասած՝ առաջին փուլում ցրում է թույլ մասնակիցներին ու 4 անդամներից յուրաքանչյուրը ընտրում է իր թիմը, որոնց էլ սկսում է մարզել, վարկեպտացնել բեմարվեստի ու երգի հարցում, որպեսզի վերջում լավագուններից լավագույնները մուտք գործեն էստրադա՝ արդեն որպես կայացած ու խոստումնալից արտիստներ։ Ընդ որում, ցանկալի է, որ ժյուրիի անդամները ոճային, ճաշակային ու այլ բեմական առումներով իրարից տարբերվեն, որպեսզի ինչ-որ բազմազանություն լինի մոտեցումների ու հրամցվող երաժշտության մեջ։ Հիմա եկեք հերթով դիտարկենք նոր ժյուրիի անդամներին ու տեսնենք, թե որքանո՞վ են նրանք համապատասխանում այս չափորոշիչներին։ Արամե  Կներե՛ք, բայց անհամեստ մի հարց․ Արամեի գոնե 3 տարբեր երգ՝ առանց գուգլի ու յութուբի օգնությանը դիմելու, կարո՞ղ եք հիշել։ Ախր բացարձակ միապաղաղ, միատիպ ու նույնիսկ՝ ձանձրալի կատարող է։ Չեմ ասում վատ մարդ է, չեմ ասում թուրքական մուղամ է երգում, բայց Արամեն ասես հայկական էստրադայի Բույնովը լինի․ բոլորը գիտեն նրան, բոլորը հիշում են, որ մի հատ հիթ դարձած երգ ունի, ինքը բոլոր աստղային տուսովկաներում կա, բայց իրան ոչ ոք առանձնապես չի սիրում ու լուսաֆորի տակ սպասելիս՝ կողքի մեքենայից երբեք Արամեի երգ չես լսի։ Այլ կերպ ասած՝ աստղային միջակություն, որին ավելի շատ ճանաչում են 2 մետրանոց բոյի, քան՝ յուր երգացանկի համար։ Ու ի՞նչ պետք է սովորեցնի նա իր սաներին․․․ Սոֆի Մխեյան Լո՞ւրջ։ Այսինքն, նախորդ երեք եթերաշրջանների ժյուրիների միջի ծաղիկն էլ Սոֆին էր, որ բոլորը փոխվեցին, իսկ այ Սոֆիին պահելը կենաց-մահու հարց էր։ Ո՛չ Արտո, ո՛չ Եվա Ռիվաս, ո՛չ Սոնա, ո՛չ Շուշան, ո՛չ Հայկո, ո՛չ Միքայել․․․ հենց Սոֆի։ Ու ամոթ չլինի հարցնել, ի՞նչ է երգում Սոֆին։ Կամ երբ ժյուրի էր՝ ի՞նչ արեց։ Գոնե մենահամերգ տված կա՞, թե՞ աստղային մասսովկաներում է նկատվում միայն։ Իսկ եթե տար, քանի՞ մարդ տոմս կառներ ու կգնար այդ համերգին։ Լավ, դա էլ մի կողմ, հիմա նույն Սոնան էլ եսիմ ինչ մի երաժիշտ չէ ինձ համար, բայց Սոնան գոնե շոու էր կարողանում անել, էպատաժի ու սկանդալի աստվածն էր Սոնան՝ Հայասանի Ձայնի կոնտեքստում։ Իսկ Սոֆին ի՞նչ։ Առաջին եթերաշրջանում իրա մասնակցությունից մեկ այն եմ հիշում, որ տեղը նստած անկապ ու տարօրինակ ձայներ և բացականչություններ էր հանում, մեկ էլ այն, որ երբեմն մասնակիցները ավելի մանթո տեսք էին ունենում, երբ միայն Սոֆին էր շրջվում, քան երբ ոչ ոք չէր շրջվում։ Նունե Եսայան Այ, եթե լիներ պետական միջոցներից թույն թիքաներ կպցնելու ու հետո այդ փողերը լվանալու մրցույթ, ապա Նունե Եսայանը իդեալական կլիներ։ Ժյուրի էլ չէ, պետք է մաստեր-սենսեյի կոչում տային։ Մենակ սեպտեմբերի 21-ի իր համերգի աստղաբաշխական հոնորարի (պետբյուջեից), ու իրեն իսկ պատկանող բարեգործական հիմնադրամի միջոցով այդ հոնորարի լվացման պատմությունը պետք է ուսումնասիրեն իրավագիտական ֆակուլտետում։ Բայց ի՞նչ կապ ունի դա Հայաստանի Ձայնի հետ։ Հետո, եկե՛ք անկեղծ լինենք, սա Հայաստանի՞ Ձայնն է, թե՞ Սփյուռքի Ճիչը։ Ի՞նչ ակտուալություն ունի Նունեի ռեպերտուարը Հայաստանում, այն էլ՝ մեր օրերին, այն էլ՝ մերօրյա Նունե Եսայանի կատարմամբ։ Նունեն մոդա էր 90-ականներին, այն էլ՝ հիմնականում Բեյրութ-մեյրութներում, այն էլ՝ «Մասիսի քովեն մեռնիմ» ռազմահայրենասիրական խմբակի հետևորդների շարքերում։ Բայց դե, երևի պարզել են, որ հեռուստադիտողը նավթալինային քաղց ունի ու Նունեն կբոմբի․․․ Սևակ Խանաղյան  Մի քիչ հուսադրող էլի Սևակն է, բայց միևնույն է՝ լուրջ չէ։ Մարդն ինքն էր դեռ երեկ նման հեռուստանախագծերի մասնակից, ընդ որում՝ նման ֆորմատի շոուներին մասնակցության հաջող փորձ միայն Ուկրաինայում ունեցավ, իսկ այսօր նա արդեն ոչ ավել, ոչ պակաս՝ միանգամից ժյուրիի անդամ է։ Բան չունեմ ասելու, տաղանդավոր տղա է, թեև չեմ կարող ասել, որ նրա ողջ երգացանկն եմ համարում հաջողված, բայց արդյո՞ք Սևակի այսօրվա փորձառությունն ու մակարդակը բավարար են՝ նման դիրք զբաղեցնելու համար։ Սա նման է նրան, որ տաղանդավոր լեյտենանտին միանգամից զորամասի հրամանատար նշանակեն ու տան գնդապետի կոչում։ Այն փաստը, որ Սևակը Ուկրաինայում հաջողության է հասել, դեռ չի նշանակում, որ նա դատապարտված է հաջողության Հայաստանում, որովհետև եթե հայերը Սևակին երկրպագում էին խալխի երկրում մրցույթի մասնակցող հայ լինելու համար, ապա այստեղ նա մրցելու է այլ հայերի հետ ու մեծ հաշվով՝ ինքն էլ չի մրցելու, այլ իր սաները։ Ի վերջո, կարող ես լինել լավ երգիչ ու լավ երաժիշտ, բայց դա դեռ չի նշանակում, որ պետք է նաև լավ ուսուցիչ լինես։ Չեմ ասում անհնար է, բայց շատ ռիսկային է։ Եվ վերջում, կրկին վերադառնանք էպատաժին ու շոուի էլեմենտներին։ Ես այդպես էլ չտեսա, թե այս ժյուրիի մեջ ովքեր են լինելու շոու անողները։ Գրեթե բոլորն էլ հանգիստ ինտրովերտներ են՝ սուսիկ-փուսիկ և ոչ կոնֆլիկտային, ու ես չեմ պատկերացնում՝ ոտքով կոճակը սեղմող, իրար հետ վիճող, նեղացող, բարիշող, ոգևորվող ու ընկրկող կերպարը/կերպարները ովքեր են լինելու։ Չէ՞ որ այս նախագիծը նաև նման բաների համար է պոպուլյար ու մարդիկ նման դրվագներն են քննարկում, իսկ հետո՝ հիշում։ Ասածիս առհավատչյան էլ թող լինեն ձեր հիշողությունները՝ նախկին եթերաշրջաններից․ ձեռքներդ դրեք սրտներիդ ու ասե՛ք, թե ո՞ր դրվագներն են տպավորվել ձեր մոտ։ Նյութի աղբյուր՝ https://ordinaricus.wordpress.com/2017/08/29/%D5%B0%D5%A1%D5%B5%D5%A1%D5%BD%D5%BF%D5%A1%D5%B6%D5%AB-%D5%B1%D5%A1%D5%B5%D5%B6%D5%AB-4-%D6%80%D5%A4-%D5%A5%D5%A9%D5%A5%D6%80%D5%A1%D5%B7%D6%80%D5%BB%D5%A1%D5%B6%D5%AB-%D5%AA%D5%B5%D5%B8%D6%82%D6%80/ ...

    Կարդալ ավելին
  • Երիտասարդ դերասանուհի Մարինկա Խաչատրյանն Instagram-ի իր էջում նոր ֆոտոշարք է ներկայացրել, որն էլ FBH.am-ը ներկայացնում է ձեր ուշադրությանը։   ...

    Կարդալ ավելին
  • Լիլիթ Հովհաննիսյանը կատարեց խոստումը. պարսկերեն երգ ներկայացրեց իր երկրպագուներին: Նա իր սոցիալական էջերում գրել է. «Սա մի շատ հին ու շատ բարի պարսկական երգ է... Ուրախ եմ, որ այն տեղ գտավ իմ երգացանկում »: ...

    Կարդալ ավելին
  • Երգչուհի Էմմին, ով ամիսներ առաջ հայտարարեց իր գաղտնի ամուսնության մասին, այսօր իր միկրոբլոգում ամուսնու հետ արված լուսանկար է տեղադրել:   ...

    Կարդալ ավելին
  • Համացանցում է հայտնվել Սիրուշոյի եղբոր և նշանածի լուսանկարը, որն էլ FBH.am-ը ներկայացնում է ձեր ուշադրությանը։ ...

    Կարդալ ավելին
  • Սիրուշոն, ով ընտանիքի հետ այս օրերին իր հանգիստն էր վայելում Արցախում, այսօր մասնակցում է հորեղբոր որդու՝ Դավիթի նշանադրությանը, որը տեղի է ունենում Գորիսում: Երգչուհին իր միկրոբլոգում նոր լուսանկարներ է հրապարակել  և գրել. «Հիմա նա մեր աղջիկն է»: ...

    Կարդալ ավելին
  • Անդրեի երգը՝ նվիրված Ավետ Բարսեղյանի դստեր առաջին տարեդարձին։ ...

    Կարդալ ավելին
  • Մոդել, դերսանուհի Աննա Գրիգորյանը մայրիկի հետ լուսանկար է հրապարակել Instagram-ի իր էջում։   ...

    Կարդալ ավելին
  • Դեռ ամիսներ առաջ հայկական կայքերը գրում էին դերասանուհի Անի Խաչիկյանի նշանադրության մասին և հրապարակում նրա և սիրելիի լուսանկարները: Բայց այդ հարաբերություններն անավարտ մնացին: Այսօր դերասանուհին նոր ընտրյալ ունի, և կարծես թե շատ երջանիկ է: Անի Խաչիկյանի ներկայիս ընտրյալը քաղաքական ակտիվիստ,  Գյումրիի ավագանու անդամ, Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանի որդին՝ լուսանկարիչ և ռեժիսոր Հայկ Բարսեղյանն է: Այս լուսանկարները Հայկը հրապարակել է  սոցիալական ցանցերի իր էջերում:   Նախքան Անի Խաչիկյանի հետ հանդիպելը Հայկը մեկ անգամ ամուսնացած է եղել, նրա հարսանիքի մասին ևս շատ էր խոսվել, քանի որ կնքահայրը Տիգրան Համասյանն էր: Հուսանք նրանց մոտ ամեն ինչ լավ կլինի և կայուն: ...

    Կարդալ ավելին
Загрузка...

ՖԲՀ

Քաղաքականություն