• Պրեմիերա․ Սարո Թովմասյան - Լավ աղջիկ: ...

    Կարդալ ավելին
  • Ռեալիթի շոույի աստղ Քիմ Քարդաշյանը ստիպված է որոշ ժամանակ հրաժարվել սելֆիից: Բժիշկները արգելել են նրան ավելորդ անգամ լարվածության ենթարկել ձեռքը, քանի որ Քիմը վնասել է դաստակը: 37-ամյա աստղը ցուցադրել է, որ հեռախոսը կարող է իր ձեռքում պահել միայն որոշակի դիրքում, որպեսզի չլարի դաստակը: Բայց, որպեսզի իր երկրպագուներին չհիասթափեցնի լուսանկարների բացակայությամբ, նա սեփական սելֆի-օգնական է վարձել: Մինչ Քիմը լուսանկարում է ճակատային տեսախցիկով, այդ պահին նրա օգնական Պաքսին սեղմում է հեռախոսի «կոճակները»: ...

    Կարդալ ավելին
  • 51-ամյա դերասանուհի, մոդել Պամելա Անդերսոնը չի ընդունել ֆուտբոլիստ Ադիլ Ռամիի ամուսնության առաջարկը: Ինչի արդյունքում զույգը բաժանվել է:  Նրանք ընկերություն էին անում մեկ տարուց ավելի: Ֆրանսիայի հավաքականի հաղթանակից առաջ նրաք արդեն նշանադրվել էին: Ռամին Ֆրանսիայի հավաքականում ստացել էր աշխարհի չեմպիոնի կոչումը: Հիշեցնենք, որ ԱԱ եզրափակչում Ֆրանսիա-Խորվաթիա խաղին Ֆրանսիան հաղթանակ տարավ 4:2 հաշվով: ...

    Կարդալ ավելին
  • Դերասանուհի Մարինկա Խաչատրյանի համար այսօր կրկնակի տոն է: Նա ոչ միայն նշում է ծննդյան 21-ամյակը, այլև հենց  տարեդարձի օրն ամուսնության առաջարկ է ստացել սիրելիից: Մարինկան այո է պատասխանել՝ կատարելով կյանքի ամենկարևոր որոշումներից մեկը: Դերասանուհու կյանքի ամենագեղեցիկ պահին նրա կողքին են եղել մտերիմներն ու ընկերեները: Նրանք շտապել են լուսանկարներ ու տեսանյութեր հրապարակելու շնորհավորել Մարինկային՝ մաղթելով անսահման սեր ու երջանկություն: ...

    Կարդալ ավելին
  • Դերասան Հովհաննես Ազոյանն անդամագրվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը։ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում։ Գրառման մեջ մասնավորապես ասված է. «Հեղափոխությունը շարունակվում է… Այո հեղափոխությունը դեռ չի ավարտվել, քանի դեռ Մեր Քայլը, մեր վերջին քայլը չէ։ Օրերս ես արեցի իմ հերթական քայլը և անդամագրվելու հայտ ներկայացրի «Քաղաքացիական պայմանագիր » կուսակցություն, որովհետև վճռական եմ տրամադրված եռանդս ներդնելու մեր երկրում բարեփոխումներ իրականացնելու գործին։ Քանի, որ չեմ ուզում ապրել անցյալի Հայաստանում, որտեղ դատավորը նստած զանգի է սպասում, որտեղ 10 000 դրամով կարող են մարդ գնել, որտեղ ստեղծված բարիքը թալանվում է մի քանիսի կողմից, որտեղ այդ մի քանիսի ընտրվելու համար, ամեն ստոր ու սարսափելի բան արվում է՝ թաղի խուժանին մեծարելուց, մինչև մարդասպանություն: Երկիր, որտեղ վերելակն այնքան անմխիթար վիճակում է, որ մտածում ես, որ վերջդ եկել է: Երկիր որտեղ գողանալն այնքան սովորական է, որ հաճախ մոռանում են, որ գողոնի մեջ տուշոնկա էլ կա... երկիր որտեղ երիտասարդները՝ անկախ տարիքից ու սեռից, հորս արև- մորս արևով են խոսում, անգամ հաճախ «շան տղա» լինում: Երկիր, որտեղ աղբը մարդուց շատ է, որովհետև այդ երկրում մեր կյանքի ամենաարժեքավոր երևույթը՝ մարդը, արժեք չունի և պետք է չունենա, որ 10 000 արծաթով գնես նրա ապագան: Ոչ ի պատիվ մեզ, սա մեր անցյալն էր ու ի պատիվ մեզ, ազատեցինք մեզ այդ դժոխքից, բայց դեռ չենք կառուցել արժանապատիվ ու զարգացող Հայաստան, որի մայրաքաղաքը Երևանն է, այն Երևանը, որ վաղն է գալու……այո այսօր Երևանը դեռ ազատագրված չէ…Մի քանի օր հետո գալու է մեր մայրաքաղաքը ազատագրելու ժամանակը»։ ...

    Կարդալ ավելին
  • Երգիչ և դերասան Միհրան Ծառուկյանը նոր տեսանյութ է հրապարակել, որտեղ երևում է, թե ինչպես է անցնում Ֆուլ Հաուս սիթքոմի նոր եթերաշրջանի նկարահանումները։ ...

    Կարդալ ավելին
  • Անդրեն օրերս լքել է ցանկալի փեսացուների շարքը: Երգիչն, ով տևական ժամանակ է` բնակություն է հաստատել ԱՄՆ-ում ու այնտեղ էլ գտել իր երկրորդ կեսին, ամուսնացել է: Նա իր ինստագրամյան էջում հարսանեկան սիրառատ լուսանկարներ է հրապարակել կնոջ հետ:  Երգիչը որքան էլ փորձում է փակ պահել անձնական կյանքն ու չի խոսում կյանքի նոր շրջափուլի մասին՝ չբացահայտելով սիրելիի ով լինելը, այդուհանդերձ, հանրության ուշադրությունից ոչինչ չի վրիպում: Լուրեր են շրջանառվում, որ Անդրեի գեղեցկուհի կինը միլիոնատիրոջ դուստր է: Նրա անունն Արուս է, և նա Հոլիվուդում գտնվող «Նաիրի» ռեստորանի տիրոջ դուստրն է: Արուսի հայրը դասվում է մեծահարուստ ամերիկահայ միլիոնատերերի շարքին: ...

    Կարդալ ավելին
  • Դերասանուհի Գայանե Ավետիսյանը նոր լուսանկարներով համալրել է անձնական արխիվը: Նա ոչ միայն ամառն օգտագործել է լիցքաթափվելու և ուժերը վերականգնելու համար, այլև գեղեցիկ ֆոտոշարք իրականացրել Սևանում: Գայանեն փխրուն, երազկոտ, բայց միևնույն ժամանակ ինքնավստահ, համարձակ ու կրքոտ կնոջ կերպարում է ներկայանում: ...

    Կարդալ ավելին
  • Անդրեն լքել է ցանկալի փեսացուների շարքը: Երգիչն, ով տևական ժամանակ է` բնակություն է հաստատել ԱՄՆ-ում ու այնտեղ էլ գտել իր երկրորդ կեսին, ամուսնացել է: Անդրեն Instagram-ի իր էջում սիրառատ լուսանկար է հրապարակել սիրելի կնոջ հետ: Նրան կյանքի կարևոր օրվա առթիվ շնորհավորել են կոլեգաները և ընկերները: Մեկնաբանություններից պարզ է դառնում, որ երգչի այս որոշումը շատերի համար անակնկալ է եղել: Անդրեն վերջին շրջանում փակ է պահում անձնական կյանքը, նա առանձնապես չի սիրում խոսել կյանքի նոր շրջափուլի մասին ու դեռ չի շտապում բացահայտել սիրելիի ով լինելը: ...

    Կարդալ ավելին
  • Մոդել Շուշան Երիցյանն Instagram-ի սթորի բաժնում նոր կրքոտ լուսանակար է հրապարակել լոգարանից:  FBH.am-ի տեղեկություններով, մոդելը երկրպագուներին շուտով կուրախացնի նոր ֆոտոշարքով:   ...

    Կարդալ ավելին

ՖԲՀ

Քաղաքականություն

  • /uploads/photos/kDr1wvn1qtfA3tknT6tN.jpg

    Նիկոլ Փաշինյանի առաջին «քննությունը» Երբ խոսում ենք իշխանության անկախության և սուվերենության մասին, ապա պետք է հաշվի առնենք աշխարհաքաղաքական խաղի կանոնները, որոնք ենթակա են կատարման պետությունների կողմից՝ անկախ միջազգային ազդեցությունից (Հայաստան, ԱՄՆ, Իսրայել, ԵՄ բոլոր պետություններ, Կոսովո և այլն ) և կառավարման մոդելից: Ինչպես գիտենք տևական ժամանակ է, ինչ նոր իշխանությունները Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ պնդում են, որ Հայաստանում պետք է տեղի ունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Այս հարցի շուրջ բոլոր խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերի միջև առկա է կոնսենսուս: Միակ խնդիրը թերևս ժամկետներն են: ԱԺ-ի կողմից ընդունված նոր կառավարության ծրագրի համաձայն արտահերթը պետք է կայանա մեկ տարվա ընթացքում (մինչև 2019-ի մայիսի վերջ): Ընտրությունների գնացող Նիկոլ Փաշինյանը փորձեց մեկ հարվածով երկու թիրախ խոցել, այն է՝ ԸՕ բարեփոխումներ կատարել և դեկտեմբերին անցկացնել այդ ընտրությունները: Այս կոնտեքստում Վենետիկի հանձնաժողով ուղարկված Ընտրական օրենսգրքի բարեփոխումներ պետք է որ կանաչ լույս վառեն նոր ընտրությունների համար: Այսօր ՀՀ փոխվարչապետ Արարատ Միրզոյանը և ԸՕ բարեփոխումների հանձնաժողովի քարտուղար Դանիել Իոաննիսյանը հայտարարել էին, որ ԸՕ փոփոխությունների վերաբերյալ Վենետիկի հանձնաժողովի սպասում են դրական լուրերի: Լուրերը սակայն ավելի նման էին նոր իշխանությունների միջազգային քննական թեստի: Դրա մասին փաստեց հանձնաժողովի հայտարարության հետևյալ կետը. • Հանձնաժողովը շարունակում է մնալ այն դիրքորոշմանը, որ ընտրական համակարգի էական փոփոխությունները, այնպիսին ինչպիսի են տարածքային ցուցակների վերացումը, այլ կերպ ընտրակարգի փոփոխությունները, պետք իրականցվեն ընտրություններին նախորդող մեկ տարվա ընթացքում։ Նշենք, որ հանձնաժողովի եզրակացությունները լայնորեն կիրառվում են ԵԽԽՎ կողմից՝ որպես ժողովրդավարության ոլորտում «եվրոպական չափորոշիչների» դրսևորում: Այս կոնտեքստում Նիկոլ Փաշինյանի իշխանությունը ունի երկու տարբերակ. ա. Գնալ ընտրությունների և անտեսել սահմանադրական իրավունքի վերաբերյալ խորհրդատվական մարմնի եզրակացությունը, դրանով իսկ առաջ քաշելով այն թեզը, որ նոր իշխանությունների կողմից ուղարկված փաստաթղթի գործընթացը կրում էր ֆորմալ բնույթ, ինչը կարող է բացասաբար ազդել Հայաստանի միջազգային հեղինակության և այդ ընտրությունների արդյունքում ձևավորվող իշխանության լեգիտիմության ճանաչման վրա բ. Հետաձգել ընտրությունները՝ ի ցույց դնելով պետական գործչին հատուկ հատկանիշներ, որոնք պետք է ունենա երկրի ղեկավարը: Սպասենք նոր կառավարության արձագանքին: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/hayk.derzian.9/posts/119307985721046

    Կարդալ ավելին