• Բարև Ձեզ, հարգելի Լյուսի: Դուք համարվում եք ամենաազատ արտահայտվող օգտատերը և ամենասկանդալայինը: Որքա՞ն ժամանակ է՝ գրանցված եք ֆեյսբուքում: - Ողջույն: Եթե ազատ արտահայտվող եմ համարվում, ապա անթաքույց շնորհակալություն հաճոյախոսության համար: Ազատությունն ինձ համար բացարձակ արժեք է: Գրանցված եմ 2010-ից:   Ձեր ցանկացած գրառում ֆեյսբուքում բուռն քննարկման առիթ է դառնում: Ի՞նչ եք կարծում՝ ինչո՞վ է դա պայմանավորված: - Հայաստանում սկանդալի պոտենեցիալ աղբյուր ու հախուռն քննարկման առիթ են այնպիսի թեմաները, որոնք բնականոն են եվրոպական առաջադեմ երկրներում: Խոսում եմ սեքսի մշակույթից, հաշմանդամությամբ կամ հոգեկան խնդրով երեխաներից, ամուսնալուծությունից, տարբեր խտրականություններից և այլն. սրանք պայթյունավտանգ թեմաներ են հայ հասարակության մեծ մասի համար:   Դուք երեկ մի գրառում կատարեցիք, որտեղ նշված էր, որ առանց աչք թարթելու գրում եք կունիլինգուսի մասին: Արդյոք չե՞ք վախենում արձագանքներից: - Ի նկատի ունեի կունիլինգուսի մասին այն նյութս, որը մի քանի օրում մոտ 30.000 դիտում ունեցավ: Այսինքն այդ թեմայի նկատմամբ հետաքրքրություն ու գրագետ լուսաբանման կարիք հաստատ կա: Վախենալու եմ համարում միայն քրեական օրենսգիրք ու սահմանադրության որևէ կետ խախտելը, այլ ոչ սեքսի ամենանուրբ հատվածներից մեկի մասին նյութ գրելը:   Ֆեյսբուքում շատերն են խոսում այն մասին, որ եթե այդպիսի գրառումներ եք անում, ուրեմն այնքան էլ «տան աղջիկ» չեք, և եթե պահը գա դավաճանելու Ձեր ամուսնուն կդավաճանեք նույնիսկ առանց աչք թարթելու: Ի՞նչ կասեք այդ մասին: - «Տան աղջիկ» երբեք չեմ եղել, համենայն դեպս հոգեբանական դիմագծով: Շատ ավելի առողջ, ազատ ու ինքնաբավ եմ այդ մակերեսային պսևդոարժեքից: Իսկ ֆեյսբուքում «շատերն են խոսում»-ն ինձ առհասարակ չի հետաքրքրում, հակառակ դեպքում չէի կարողանա աշխատել ու նյութեր գրել:   Ձեր գրառումները հաճախ են համեմված լինում վիրավորանքներով, որոնք անգամ տղաներից շատերն ամաչելով են կարդում, երբևէ մեր հասարակության մեջ նմանատիպ երևույթ չէր եղել, և Դուք առաջինն եք, ինչ-որ խնդիրներ ունեցե՞լ եք ձեր գրառումների պատճառով: - Ինչ-որ մի մեծ թյուրիմացության հետ գործ ունենք, կարծում եմ: Իմ ոչ մի գրառման կամ հոդվածի մեջ երբեք չի եղել ու չի լինի որևէ անպատվություն, հայհոյանք կամ անձնային վիրավորանք որևէ մեկի հասցեին: Պարզապես հիվանդագին երևույթներին տրված բնութագրերս են սուր կամ տպավորիչ, այդքան բան:   Դուք ամուսնացած եք, ունեք երեխա, բայց անկեղծ զրույցներ եք վարում ֆեյսբուքյան այլ օգտատերերի հետ սեքսի մասին: Ձեր ամուսինն ինչպե՞ս է վերաբերվում այդ ամենին: - Ի՞նչ կապ ունի ընտանիք ու երեխա ունենալը նյութերիս վերաբերյալ օգտատերերի հարցերին պատասխանելու, խնդիրը լսելու ու որևէ մասնագետի մոտ ուղղորդելու կամ խնդրի վերաբերյալ անձնական կարծիք հայտնելու հետ: Ինչ վերաբերում է ամուսնուն, ապա վստահաբար կարող եմ ասել, որ ինձ հետ ապրում է երկրի ամենաադեկվատ մարդը, ով երբեք չի մտնում ֆեյսբուքյան իմ էջը:   Ինչպես երևում է Ձեր նկարներից, սիրում եք գիշերային կյանքը: Ամուսնությունից և երեխա ունենալուց հետո ժամանակ գտնու՞մ եք զվարճանալու գիշերային ակումբներում: - Գիշերային կյանքն ու ժամանցն ամուսնանալ-չամուսնանալու հետ չեմ կապում: Եթե որևէ միջոցառում հետաքրքիր է, կազմակերպման ժամն ինձ որևէ կերպ չի խանգարի: Իսկ այ երեխայից հետո տանից գրեթե դուրս չեմ գալիս:   Հայ հասարակությունը սովոր չէ, երբ աղջիկը ծխում է, գիտի քֆուրներ և խոսում է սեքսի մասին, առավել ևս կունիլինգուսի մասին: Չե՞ք կարծում, որ Ձեր ֆեյսբուքյան գրառումները ապագայում կարող են վատ ազդել Ձեր աղջկա վրա: - Ըստ իս՝ ծխելը սեռի հետ որևէ աղերս չունի: Հայհոյանքների կարելի է հանդիպել ամեն 10-րդ ֆբ-յան օգտատիրոջ գրառման մեջ, որն ինձ մոտ սրտխառնոց է առաջացնում: Իսկ աղջիկս հեռու կմնա վայրի-քարվանսարային մտածելակերպից:   Առջևում Նոր Տարի է, Դուք որտե՞ղ եք պատրաստվում նշել այն: - Տանն եմ նշելու:   Առհասարակ որտե՞ղ եք սիրում նշել Նոր Տարին, տա՞նը, թե՞ մեկ այլ վայրում: - Առհասարակ, նախընտրում եմ մեծ ընկերախմբով նշել ցանկացած իրադարձություն կամ միջոցառում:   Ձմեռ Պապիկից ինչ-որ բան խնդրե՞լ եք: - Երբեք մտքովս չի անցել Ձմեռ Պապից որևէ բան խնդրել: Դասական առումով, ռոմանտիկ ու սենտիմենտալ չեմ:   Սիրու՞մ եք Նոր Տարին: - Կարելի է ասել՝ անտարբեր եմ:   Եթե գաղտնիք չէ, ի՞նչ եք նվիրելու Ձեր ամուսնուն Նոր Տարվա կապակցությամբ: - Արդեն նվիրել եմ. hand-made բրդյա տաքուկ շարֆ:   Շնորհակալություն բովանդակային հարցազրույցի համար, և վերջում՝ ի՞նչ կցանկանաք Ձեր ֆրենդերին և ընդհանրապես հայերին ու մեր նորաստեղծ կայքին: - Ես էլ եմ շնորհակալ հարցերի համար: Ֆեյսբուքյան ընկերներիս, հայերին ու կայքին շատ կարևոր երկու բան եմ մաղթում՝ բարձր ինքնագնահատական և ադեկվատություն ամեն հարցում :)    ...

    Կարդալ ավելին
  • Հարգելի՛ Սեյ Բարև Ձեզ, ինչպե՞ս եղավ, որ դուք որոշեցիք գրանցվել Ֆեյսբուքում և ի՞նչը դրթեց ձեզ կատարել ձեր առաջին գրառումը - Բարև Ձեզ, Ես գրանցվել եմ ՖԲ-ում մոտ 3 ու կես տարի առաջ, երբ ֆեյսում հայերը շատ քիչ էին: Ես առհասարակ սեր չունեի ոչ գրառումների հետ, ոչ էլ ֆեյսի հետ, ուղղակի գրանցվել էի զուտ նորություններին ու հայտնի մարդկանց գրառումներին հետևելու համար, բայց հետո կամաց-կամաց ավելի հաճախ այցելեցի կայք ու էդպես առաջին գրառում կայքերի մասին, տեղեկություններ,թարգմանություններ, հետո արդեն սեփական էջ ու էդպես շարունակ:   Ինչեք կարծում ինչու՞մ է կայանում ձեր գրառումների շառմը, որ ձեր ամեն գրառում հավաքում է 100ավոր հավանումներ և ունեք այդքան շատ հետևորդներ - Ես հարցազրույցներից մեկում ասել եմ, հիմա էլ կասեմ. ես գրում եմ էն, ինչ էտ պահին մտածում եմ, ու գտնում եմ, որ իմ նման մտածող մարդիկ միգուցե և գտնվեն ՖԲ հետևորդներիս ու ընկերներիս մեջ, ու արդյունքը Դուք տեսնում եք : Հարցը էստեղ լայքերի մեջ չէ, լայքը զուտ համաձայնության նշան է այն ամենին, ինչը դու գրում ես, ու ինչը քո հետ կիսող շատ մարդիկ են գտնվում : Էսքան բան   Հաշվի առնու՞մ ես քննադատությունները - Միանշանակ. շատ են եղել էդպիսի դեպքեր, երբ սուր քննադատության են արժանացել գրառումներս, հատկապես նրանք, որոնք իրենց մեջ նահապետական ու պապենական հին արժեքների հակադրումն է պարունակել էսօրվա նոր արժեքների ու գաղափարների դեմ: Քննադատությունները միշտ էլ ընդունել եմ, ու անգամ եղել են դեպքեր, երբ փոխել եմ կարծիքս թե գրածիս վերաբերյալ, թե մտածելակերպիս: Չէ՞ որ մենակ հիմարները երբեք կարծիք չեն փոխում   Եղե՞լ են այնպիսի սուր քննադատություններ, որի պատճառով նույնիսկ ստիպված ես եղել գրառումդ ջնջել - Անկեղծ ասած այո ։) Հետո որ կարդում ես գրառումդ արդեն ուղեղիդ մեջ ֆիլտրացիա անելով թե դրական թե բացասական կարծիքները, լինում են դեպքեր, երբ ջնջում եմ գրառումս սեփական իսկ որոշմամբ։   Ֆեյսբուքահայերից շատերը ունեն մուսա ֆրենդներ, դու ունե՞ս այդպիսի ֆրենդներ - Իհարկե ։) Ինչ կալիբրի ու ձևի ֆռենդ ասես որ չունեմ` ծայրահեղությունից - ծայրահեղություն։ Ես իրենց իսկ գրառումներով և՛ ոգևորվում են, և՛ հիասթափվում, և՛ նոր մտքեր են առաջանում։   Ինչպիսի՞ գրառումներն են ձեզ հունից հանում - Շատ պաթոսային գրառումներն ու օտարամոլ արժեքների վերաբերյալ դրական արտահայտվող մարդկանց գրառումները։ Սխալ չհասկանաք, թե դեմ եմ եվրոպական արժեքների ներթափանցմանը, ուղղակի իրոք կան թաբուներ, որոնցից այն կողմ ոտնահարվում տվյալ ազգի էթնիկական առանձնահատկությունը մյուսներից։ Այս դեպքում հենց հայերինս։ Բայց չեմ հուսալքվում, քանի որ կան դեռ էնպիսի մարդիկ, ովքեր պայքարում են այդ ամենի դեմ, որպեսզի պահպանվի ամեն ինչի համն ու հոտը։   Առջևում Նոր Տարի է, ի՞նչ եք խնդրել Ձմեռ Պապիկից - Անկեղծ ասած, մենակ խաղաղ ու անփորձանք ծառայություն թե՛ ինձ, թե համայն հայոց բոլոր զինվորներին : )   Նոր Տարին սիրում եք տանը նշել, թե՞ այլ վայրում - Միանշանակ տանը։ Նոր Տարին այն տոնն է, որը տուն է սիրում, տան ջերմություն։ Երազանք ունեմ, որ կգա մի տարի, երբ մի տան մեջ կհավաքվեն իմ բոլոր հարազատները` մեծից փոքր, ու այդ տարին գերդաստանի բոլոր ներկայացուցիչներով կնշենք, այն էլ Հայաստանում։   Շնորհակալություն հարցազրույցի համար և վերջում ի՞նչ կմախթեք ձեր ֆրենդներին և մեր նորաստեղծ կայքին - Բոլորին, ոչ միայն ֆռենդներին, կմաղթեմ քաջառողջություն, որովհետև էսօր ամենաթանկը առողջությունն է, ու առանց դրա էլ լրիվ անիմաստ։ Ու միշտ մի կորցրեք պայքարելու ու հաղթելու գաղափարը։ Իսկ կայքին կմաղթեմ անխափան գործունեություն, նորանոր հաջողություններ, ու կանաչ ճանապարհ։ Ձեր կայքը ինձ եզակի թվաց այն առումով, որ Դուք տարբերվում եք մյուս լրատվականներից նրանով, որ Ձեր նորություններն ու գրառումները վերաբերվում են հենց հայկական ֆեյսբուքյան միջավայրին։ Շնորհավորում եմ նաև Ձեր գալիք Ամանորն ու Սուրբ Ծնունդը ։ ) ...

    Կարդալ ավելին
  • Հարգելի՛ Զոհրապ, բարև Ձեզ: Նախ շնորհակալություն, որ գործուղման մեջ գտնվելով՝ չմերժեցիք մեզ հարցազրույց տալ: Դուք արդեն մեկ տարուց ավելի է, ինչ ԿԳՆ նախարար՝ Արմեն Աշոտյանի մամլո խոսնակն եք: Հե՞շտ է լինել պարոն Աշոտյանի մամլո խոսնակը : - Բարև Ձեզ, մամուլի խոսնակը պարտավոր է նույնիսկ արձակուրդի ընթացում պատասխանել լրագրողների հարցերին : ) Իհարկե, ես դա անում եմ հաճույքով, քանի որ շատ եմ սիրում իմ աշխատանքը: Այո՛, Դուք ճիշտ եք հիշում, արդեն մեկ տարուց ավել է, ինչ զբաղեցնում եմ պարոն Աշոտյանի մամուլո խոսնակի պաշտոնը և կարող եմ ասել, որ իմ նախարարի հետ աշխատելը և՛ շատ հեշտ է, և՛ շատ բարդ: Հեշտ է, որովհետև լրագրողների հետ ուղղակի շփումը շատ է: Նախարարը մշտապես շփվում է լրատվամիջոցների հետ, և վստահաբար կարող եմ ասել, որ իմ ղեկավարը ( հայոց պատմության ողջ ընթացում) ԶԼՄ ների հետ ամենաբաց աշխատող պաշտոնյաներից մեկն է : ) Սա իհարկե , շատ է հեշտացնում խոսնակի գործը ( թերևս լրագրողներն ինձ լավ կհասկանան), իսկ բարդ է այն առումով, որ գործ ունես 3 օտար լեզուներ փայլուն տիրապետող , միջազգային լրատվականների ու տարբեր կազմակերպությունների սերտ շփվող ղեկավարի հետ, ուստի ստիպված ես ամեն օր մոնիտորինգի ենթփարկել մի շարք մոտ և հեռու հարևանների լրատվամիջոցները, և կատարելագործել օտար լեզվի գիտելիքներդ : ) Ես ունեմ «ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆ» բառակապացկության թարգմանությունը 6 լեզունեով և ամեն օր որոնողական համակարգերով փնտրում եմ , ու շաբաթը գոնե երկու-երեք անգամ լինում են հրապարակումներ, որտեղ նշվում է իմ նախարարի անունը: Բնականաբար, լինում են նաև հիստերիայի հասնող հրապարակումներ, հատկապես մեր և Արցախի արևելյան հարևանի լրատվականներում: Բարդ է նաև այն, որ պարոն Աշոտյանն ամեն ինչ է նկատում ու աշխատանքում շատ խստապահանջ է: Անհնար է որևէ հանձնարարություն կամ որևէ թեմա, որ բարձրաձայնվել է մամուլով կամ սոցցանցերով, համապատասխան ուշադրության չաժանացնել կամ փորձել չզեկուցել՝ համապատասխան կարևորություն չտալով : )   Ինչ-որ բան փոխվե՞ց ձեր կյանքում,պաշտոնյայի խոսնակ դառնալուց հետո: Ինչ-որ առավելություններ կամ պարտականություններ առաջացա՞ն: - Խոսնակի աշխատանքը ես շատ եմ սիրում և շնորհակալ եմ իմ ներկա ու նախորդ ղեկավարներից՝ Գյումրու քաղաապետ Սամվել Բալասանյանից և ԿԳ նախարար՝ Արմեն Աշոտյանից, որ ինձ հնարավորություն տվեցին մտնել այս ոլորտ և զարգանալ՝ որպես մասնագետ: Շնորհակալությունը զուտ խոսքեր չեն, և այս մասին ես խոսում եմ ամենուր:     Քանի՞ տարեկանում եք իմացել, որ Ձմեռ պապի չկա և իմանալուց հետո շա՞տ եք տխրել: - Իսկ ո՞վ է ասել, որ չկա Ձմեռ պապին: Դուք առաջին անգամ ապատեղեկատվություն եք տարածում ))))) Ինձ Ձմեռ պապն այս տարի խոստացել է BMW x5, և անպայման իր խոստումը կատարելու է:   Ձեր փոքրիկները այս տարի սպասո՞ւմ են Ձմեռ պապիկի գալուն, և ի՞նչ ենք խնդրել նրանից: - Խնդրանքները բազմաթիվ են եղել՝ սկսած մանկական գնացքից, մինչև իսկ վերոնշյալ BMW x5-ը )))))))   Ֆեյսբուքահայությունը հայտնի է, թե դուք որքան հոգատար հայրիկ եք: Եթե գաղտնիք չէ, որտե'՞ղ եք տանելու ձեր երեխաներին Նոր տարվա օրերին : )     - Նոր տարին միշտ դիմավորել եմ տանը` բացառությամբ բանակում ծառայելու տարիներին անցկացրած երկու ամանորերի: Առհասարակ, կարծում եմ՝ Նոր տարին պետք է նշել տանը, և հենց Հայաստանում, խոստովանենք, որ բոլորս էլ այն շատ ենք սիրում, հատկապես՝ Նոր տարվա ծախսերը, միմյանց տուն գնալը՝ «ԿԵ՛Ր, ՄԵՐ ԲՈՒԴԸ ՈՒՐԻՇ է», «ԵԹԵ ՄԵՐ ՏՈԼՄԱՆ ՉՈՒՏԵՍ, ԿՆԵՂԱՆԱ՛Մ» և նմանատիպ այլ արտահայտությունները ))))   Նոր տարվա գիշերը պատրաստվո՞ւմ եք ձեր փոքրիկների համար դառնալ Ձմեռ պապի : ) - Մեկ անհաջող փորձ արել եմ. Ինձ տեսնելուց հետո՝ մայրը սարսափած երեխաներիս երկար ժամանակ չէր կարողանում հանգստացնել , ուստի այս տարի դժվար թե վախեցնեմ իմ բալիկներին : )   Դուք ձեր ֆրենդներում ունե՞ք այնպիսի մարդիկ , որոնց էջերին հետևում եք, և իրենց բոլոր գրառումները կարդում եք: - Իհարկե, կա՛ն: Ասեմ ավելին, ես ունեմ մուսա ֆրենդներ, որոնք միշտ լավ գաղափարներ ու գրառումների թեմաներ են հուշում:   Ինչպիսի՞ գրառումներից եք նյարդայնանում: - Բացասական լիցքեր հաղորդող գրառումներից, երբ մարդիկ իրենց վատ տրամադրությունը կամ անձնական խնդիրները սկսում են տարածել այլոց վրա:   Քանի՞ օգտատեր ունեք սև ցուցակում և ինչի՞ համար եք նրանց արգելափակել: - Մոտ 68 օգտատերեր կան իմ սև ցուցակում, և մինչև վերջերս հիմնականում ադրբեջանա-թուրաքկան վիրտուալ տիրույթից էին, բայց այսօր արդեն 4 հայեր էլ կան ))))   Ի՞նչ կցանկանաք ձեր ֆրենդներին այս Նոր Տարում և մեր Նորաստեղծ կայքին: - Ֆրենդներիս ցանկանում եմ շատ լայքեր,շատ ստատուսներ որտեղ կերևան որ նրանք ամուսնացել են,նրանք հարաբերությունների մեջ են,իրենց երխան ծնվեց,շատ չեքիններ օդանավակայաններում և նմանատիպ լավ բաներ,իսկ Ձեզ ցանկանում եմ,որ ինչպես ձեր նորամուտը եղավ շատ գեղեցիկ ու շատ դրական,այնպես էլ ձեր զարգացումը շարունակվի դրական ու գեղեցիկ ֆոնի ներքո,որը կարողացել եք այս կարճ ժամանակում ստեղծել: ...

    Կարդալ ավելին
  • Բարև Անկախ ջան, Դուք ֆեյսբուքում ամենահայտնի օգտատերն եք, ում ոչ մեկ չի ճանաչում, բայց կուրորեն հավատում է Ձեր ամեն խոսքին, ինչպե՞ս է դա Ձեզ հաջողվում: Բարև Ձեզ, ես ինձ չեմ համարում ամենահայտնի օգտատերը, ես ինձ համարում եմ ֆեյք օգտատերերից ամենահայտնիներից մեկը: Կուրորեն հավատալու խնդիր չկա, ուղղակի ունեմ ընթերցողների «բանակ» ովքեր ոչ միշտ են կիսում իմ կարծիքը ու ովքեր կարողանում են սթափ դատողությամբ քննադատել ինձ, որին էլ ես շատ ադեկվատ եմ մոտենում: Հե՞շտ եք կարողանում Ձեզ վերահսկել և չբացահայտել Ձեր ինքնությունը, երբ ամբողջ ֆեյսբուքահայությունը խոսում է «Անկախ Հայաստան»-ի մասին Միշտ չէ, որ հեշտ է, բայց ինչպես կասեին մեր լավ ախպերները՝ «Պետքի հմար է»: Ինչու՞ են Արմեն Աշոտյանը և Թևան Պողոսյանը Ձեզ համար քիֆեր Ի’, բ՞ա Ստյոպա Սաֆարյանը ու Կարմեն Դավթյանը: Իրանք իմ քիֆերն են ի վերուստ, դրան բացատրություն չկա, ամեն մեկը մի արժանիքի համար: ՖԲՀ-Հանրությունը շատ զարմացավ, որ Արմեն Աշոտյանին և Թևան Պողոսյանին հայտարարեցիք, որ Ձեր քիֆերն են,այդ իսկ պատճառով առանձնացրեցինք նրանց: Պատահե՞լ է,որ խանութում,կամ մեկ այլ վայրում լսեք,որ խոսում են ձեր մասին:   Չէ ես անձամբ չեմ լսել, բայց լսողներ եղել են Եթե լսեք ի՞նչ-որ ռեակցիա կտաք: 99 տոկոսով՝ ՈՉ, բայց մեջս ինձ լավ կզգամ: Ի՞նչը չեք կարողանում հանդուրժել: Անիմաստ քննադատությունները ու, որ սիրուն ֆռենդուհիներս երկար ժամանակ նկար չեն տեղադրում   Շատ շատերը ձեզ ու «Individuum casting»-ի տնօրեն Աշոտ Սարգսյանին համարում են նույն մարդը,ի՞նչ կասեք այդ մասին: Այ ՖԲՀ ջան, տենց, որ լինի շատերը ասում են, թե իմ էջը մի 100 հոգով մի կերպ յոլա ենք տանում, իսկ իմ՝ ստատուս գրելու «գների» մասին լեգենդներ են ֆռֆռում: Էնպես, որ ամեն խոսքի մի հավատացեք: Համ էլ դեմ չեմ լինի, որ Աշոտը իմ ֆեյքը լինի :)) Մենք գիտենք որ Անկախ Հայաստանը շատ <<բաբնիկ>> է, շատ աղջիկների ե՞ք հուսախափ արել՝ տեղ ասել չգնալով: Ես կյանքում ինձ թույլ չեմ տա աղջկա հետ պայմանավորվել ու չգնալ՝ ստիպելով իրեն վատ զգալ... Կյանքում չհավատաք. տենց բան չի լինի: Եթե ասել եմ ուրեմը գնացել եմ, բայց թե եղել է տենց դեպք, կամ ոչ, չեմ ասի: Անկախ Հայաստանը շա՞տ գեղեցիկ ֆռենդուհիների է խոսացնում,իր ռեյտինգը օգտագործելով Ես չեմ խոսացնում, ես շփվում եմ ու, ինչ մեղքս թաքցնեմ, Անկախը լինելը օգնում է: Շնորհակալություն հարցազրույցի համար և վերջում ի՞նչ կցանկանաք ֆեյսբուքահայերին և մեր նորաբաց կայքին Ձեր նորաբաց կայքին ցանկանում եմ, որ երբեք վատ իմաստով իմ «պատին» չհայտնվեք, իսկ ֆեյսբուքահայերին էլ ամեն օր իմ ցանկությունները կամաց-կամաց հայտնում եմ: ...

    Կարդալ ավելին
  • Միքանի օր է ինչ ֆեյսբուքահայության շրջանում լայն տարածում է գտել Կարպիս Փաշոյանին աշխատանքից հեռացնելու թեման: Մեր կայքը զրուցեց Կարպիս Փաշոյանի հետ ֆեյսբուքահայությանը հուզող հարցերին պատասխաններ տալու նպատակով: Բարև Ձեզ, դուք մինչ այս դեպքը,այլ խնդիրներ ունեցել եք դպրոցում, տնօրենի կամ ուսուցիչների հետ ?  Մինչև ՈՉ-ի շարժումը, երբևէ խնդիրներ չեն եղել, ավելին՝ բոլորի հետ ունեցել եմ ջերմ հարաբերություններ Իսկ դուք դպրոցում ՈՉ-ի քարոզ կատարել եք,ինչպես պնդում են ուսուցիչները? Աշակերտները տեսանյութերում այդ հարցին պատասխանել են, ոչ երբեք նման գործունեությամբ չեմ զբաղվել: ԿԳՆ-ից ինչ-որ արձագանքներ կան այս դեպքի առթիվ, ձեր հետ չեն փորձել կապնվել? ՈՉ Եթե նախարարի հրաման լինի, ըստ որի դուք վերականգնվեք աշխատանքի,պատրաստ եք ետ գնալ դպրոց? Այլևս չեմ կարող աշխատել այդ նույն տնօրենի և ուսուցիչների հետ: Ձեզ առաջարկ եղավ Անանիա Շիրակացու անվան ճեմարան-ում աշխատելու, արդեն կապնվել եք ճեմարանի տնօրինության հետ? Հանդիպում եղել է, բայց հարցը դեռ վերջնականապես քննարկված չէ, մասնավորապես կան մի շարք ընթացակարգեր: Շնորհակալություն հարցերին սպառիչ պատասխաններ տալու համար Շնորհակալություն հարցերի համար Հ.Գ. Մեր կայքը դատապարտում է նմանօրինակ դեպքերը, երբ ուսուցչին հանում են աշխատանքից զուտ իր քաղաքական հայացքների համար և պատրաստ է լուսաբանել այս խնդիրը: ...

    Կարդալ ավելին
  • Այսօր Նարեկ Մակարյանը կատարեց գրառում,որի միջոցով հայտնեց Ֆեյսբուքահայերին,որ իր մեքենայի ապակին կոտրել են և տարել գումար: Բնական է որ այս հարցը անտարբեր չթողեց Ֆեյսբուքահայերին և մեր կայքը զրուցեց Նարեկ Մակարյանի հետ,ֆեյսբուքահայությանը հուզող հարցի պատասխանները ստանալու նպատակով: - Բարև Ձեզ ձեր գրառումից հետո Ֆեյսբուքահայերի շրջանում ակտիվ տարածում գտավ ձեզ կողոպտելու փաստը,դուք կասկածում եք ինչ-որ մեկին? Չէ չեմ կարող ինչ-որ մեկին կասկածել,բայց որոշակի հանգամանքներ կան,ոստիկանությունը ճշտում է - Իսկ ավտոմեքենան որտեղ է կայանված եղել,ձեր բակում,թե այլ տեղ? Փողոցի կողմում ավտո փարքինգի կայանատեղիում - Ֆեյսբուքահայերին նաև հետաքրքրում էր,թե դեպքը որ փողոցում է տեղի ունեցել Դեպքը տեղի է ունեցել Ն.Զարյան փողոցի վրա - Ֆեյսբուքում նաև տարածվեց մի տեղեկություն,որ ձեր ավտոմեքենայից գողացված գումարը,ձեր տեսահոլովակի գումարն է,համապատասխանում է իրականությանը թե դա ուղղակի ասեկոսեներ են? Ոչ դա իմ տեսահոլովակի գումարը չէ,իմ անձնական օգտագործման գումարն էր - Շնորհակալություն հարցազրույցի համար Ձեզ նույնպես ...

    Կարդալ ավելին
Загрузка...

ՖԲՀ

  • /uploads/photos/T2YlVukG5AqmxDOBLom4.jpg

    1920-ի սկզբից սկսվեց Հայաստանի 1-ին Հանրապետության միջազգային ճանաչման նոր շրջանը: Հունվարի 19-ին Փարիզի խորհրդաժողովում Անտանտի դաշինքի երկրների Գերագույն խորհուրդը (ներկայիս Եվրամիության նախատիպը) դե ֆակտո և դե յուրե պաշտոնապես ճանաչեց Հայաստանի Հանրապետության անկախությունը Հայաստանի գերակայության տակ գտնվող տարածքներում: Մեր երկրի պետական սահմաններն այդ պահին ընդգրկում էին նախկին Ռուսական կայսրության Երևանի նահանգի (ներառյալ Նախիջևանի մարզը և Իգդիրի շրջանը) և Կարսի մարզի (ներառյալ Կարս, Սարիղամիշ, Արդահան քաղաքները) վարչական սահմաններն ամբողջությամբ՝ 60 հազար քառակուսի կիլոմետրից ավելի տարածք: Նշենք նաև, որ բացարձակապես գերակշռող հայկական բնակչություն ունեցող Սյունիքն ու Արցախն այդ պահին դե ֆակտո հայկական անկախ ինքնավարությունների կարգավիճակներ ունեին, և նրանց դե յուրե Հայաստանին միանալը ընդամենը մոտակա ժամանակի հարց էր հանդիսանում: Հայաստանի Հանրապետության պառլամենտն Անտանտի դաշինքի երկրների Գերագույն խորհրդի այդ որոշման կապակցությամբ Հայաստանի մայրաքաղաք Երևանում 1920-ի հունվարի 25-ին հրավիրեց հանդիսավոր նիստ, որտեղ նախ կարդացվեց եվրոպական երկրների պաշտոնական ուղերձը՝ ուղղված անկախ Հայաստանի ժողովրդին, որից հետո ելույթ ունեցան պառլամենտի պատգամավորները: Ներկայացնենք մի հատված Սիմոն Վրացյանի ելույթից, որի դրույթները, կարծում եմ, զարմանալիորեն արդի են այսօրվա համար. «Մենք հասել ենք վերջին հանգրվանին: Այն, ինչ որ հայ ժողովուրդը ձևակերպել է իբրև անխախտ կամք, սկսում է իրականանալ: Ազատ Հայաստանը այլևս փաստ է ոչ միայն մեզ, այլև ուրիշների համար: Այն, ինչ որ հայ աշխատավորությունն իր արյան գնով է նվաճել, ընդունում և հաստատում են նրանք, որոնց ձեռքին է գտնվում այսօր աշխարհի ղեկը, և ավելի մեծ սիրով նրանք, որոնց պիտի անցնի վաղը պատմության ղեկավարությունը: Եվ եթե մինչև այժմ մեզնից պահանջվել է հեղափոխական եռանդ և անձնազոհություն, ապա այսուհետև մենք պետք է ցուցահանենք քաղաքական հասունություն ու պետական շինարարության կարողություն: Կյանքը մեր առջև դնելու է նոր պահաջներ և մեզանից է կախված մեր չափով անկախ Հայաստանի բարիք կամ չարիք դառնալը հայ ժողովրդի համար: Ես հավատում եմ, որ անկախ Հայաստանը չի փակվի նեղ պատյանի մեջ, և հայ դեմոկրատիան հավասար մեկ անդամը կլինի համաշխարհային ազատ դեմոկրատիայի ընդհանուր ընտանիքում»: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=1512476025533591&set=a.500519483395922.1073741831.100003136245699&type=3

    Կարդալ ավելին

Քաղաքականություն