• Հուլիսի 16-ին Թուրքիայում տեղի ունեցավ զինված հեղաշրջման ձախողված փորձ, որի ընթացքում վիրավորների թիվը գերազանցում էր 1400ը, իսկ զոհերի թիվը` 260-ը, իսկ այս դեպքի հետ կապված մինչև հիմա ձերբակալվել է 2839 զինվորական, այդ թվում և բարձրաստիճան այրեր: FBH.am կայքը զրուցեց թուրքագետների հետ, պարզելու թե ինչ տեսակետ ունեն այս հարցի շուրջ և ինչ են կարծում, ինչպես կազդի այս ամենը Թուրքիայի նախագահ` Էրդողանի վրա և արդյոք նա կկարողանա պահել իշխանությունը իր ձեռքում:   Արմեն Պետրոսյան (Արաբագետ) Էրդողանը ոչ միայն կկարողանա պահել իր ձեռքում իշխանությունն, այլև՝ ավելի կամրապնդի սեփական ազդեցությունը երկրում: Ինչ խոսք, ռազմական հեղաշրջման փորձը լուրջ հարված էր Թուրքիայում իշխող վարչակարգի հեղինակությանն ու դիրքերին, բայց թուրքական իշխանություններն այս գործընթացը կներկայացնեն և կօգտագործեն հօգուտ իրենց շահերի: Թուրքիայում ծավալվող զարգացումները ցույց են տալիս, որ անցյալ տարիների ընթացքում թուրքական իշխանական վերնախավը կարողացել է բավական լուրջ ազդեցություն և վերահսկողություն սահամանել երկրի կառավարման ամբողջ համակարգում: Եվ թեպետ, այնուամենայնիվ, Թուրքիայում գործող վարչակազմի թե ներքին և թե արտաքին քաղաքական ուղեգծերի տրամաբանական հետևանքն էր ռազմական հեղաշրջման փորձը, որը նախապես կազմակերպված, թեպետ ոչ բավարար չափով գրագետ և ռեսուրսների առումով խիստ սահմանափակ էր, ինչը, ինչպես նաև Թուրքայի իշխանությունների անհամեմատ լայն հնարավորությունները կանխեցին ներքաղաքական լրջագույն դիմակայությունը, որը հաջողության դեպքում քաղաքացիական պատերազմի վերածվելու մեծ հավանականություն ուներ: Չի կարելի բացառել նաև, անշուշտ, որ թուրքական իշխանությունների դեմ դուրս եկած զինվորականների խումբն ուներ որոշակի արտաքին աջակցություն՝ հատկապես արևմտյան որոշ շրջանակների կողմից, ինչի վերաբերյալ պատկերը շատ ավելի հստակ կլին հեղաշրջման փորձի հետաքննության հետագա գործի ընթացքում: Թուրքիայում տապալված հեղաշրջման փորձը մի կարևոր հանգամանք ևս ի ցույց դրեց՝ այն, որ Թուրքիայի նախագահն ունի բավական լայն հասարակական աջակցություն, ինչպես նաև լեգիտիմության բավական պատկառելի մակարդակ կառավարման տարբեր օղակներում և հատկապես՝ ուժային կառույցներում, բանակում:     Կիլիկիա Հայաստան (Թուրքագետ) Այն, որ Էրդողանը փաստացի նախագահ է Թուրքիայում դա անհերքելի է, բայց թե որքանով է նա տիրապետում իրավիճակին, դա շատ հարաբերական է: Իշխանությունն այսօր ձերբակալում է մարդկանց, ովքեր բացարձակ կապ չունեն այդ հեղաշրջման փորձի հետ, ավելին, հեղաշրջման փորձ կատարողները դեռևս հուլիսի 16-ից լքել են երկիրը: Թերևս այս պահին թուրքական պաշտոնական աղբյուրները նշում են, որ իրավիճակը վերահսկվում է և կյանքը բնականոն է Թուրքիայում, բայց պետք է ասեմ, որ դեռևս Ստամբուլում պահպանվում է պարետային ժամը, իսկ երկրի ողջ օդային տարածքը հսկում են ռազմական ռեակտիվ ինքնաթիռները: Իրավիճակը Թուրքիայում դեռևս անկայնուն և այն դեռ երկար ժամանակ կլինի այդպիսին, քանի որ հեշտ չէ մեկից ձերբակալել այդքան մեծ թվով զինվորականներ, դատավորներ և մշակույթի գործիչներ:   Աշոտ Մովսիսյան (Թուրքագետ) Կարծում եմ, Էրդողանը կարողացավ ճիշտ ժամանակին կողմնորոշվել և ժողովրդին դիմելով փաստացի նա կենդանի վահան ստեղծեց իր իշխանությունը պահելու համար։ Այս պահին կարող ենք ասել, որ հեղաշրջման փորձ նախաձեռնած սպայակազմի մեծ մասը ձեռբակալված է, այդ թվում նաև գեներալներ,ուստի տապալվել է նաև հեղաշրջման ծրագիրը։ Անշուշտ Էրդողանը հաղթեց այս պայքարում և դրանով նաև ամպարպդեց իր իշխանությունը նաև ժողովրդի շրջանում։ Գիշերը Թուրքիայում տեղի ունեցածը բանակի ներսում հակաիշխանական և հակաէրդողանական կուտակված լիցքի պարպում էր, որը, իհարկե, այս պահին ձեռնտու է Թուրքիայի նախագահին։ ...

    Կարդալ ավելին
  • Այսօր Հունիսի 1-ն է` Երեխաների պաշտպանության միջազգային օրը: Բոլորս էլ եղել ենք մանուկ և բոլորս էլ ունենք զվարճալի պատմություններ կապված մեր մանկության տարիներից FBH.am կայքը փորձեց ճշտել, թե ֆեյսբուքահայերից, ով ինչ զվարճալի պատմությունների մեջ է հայտնվել երեխա ժամանակ:   Զոհրապ Եգանյան Շատ անկարգ երեխա եմ եղել, մայրս ասում է, որ միշտ աննորմալ անկարգություններով եմ աչքի ընկել)))) Հիշում եմ, որ տան վարագույրներն էի սիրում փչացնել՝ կտրել, այրել, վայր գցել, ինչպես նաև մեկ անգամ տատիկի գուլպա գործելու ճաղերը մտցրի էլ վարդակի անցքերից ներս ու թե ինչ եղավ հետո՝ արդեն պատկերացրիք))))) Մեկ անգամ էլ որոշեցի կրետների բույնը քանդել, սկզբից լավ էր, հետո հիշում եմ միայն, որ վազում էի փողոցով ու ինձ տարան հիվանդանոց)))) Շատ անկարգ եմ եղել)))))   Կոնստանտին Տեր - Նակալյան Շատ են եղել, ես շատ չար երեխա եմ եղել։ Առանձնակի հիշարժաններից կառանձնացնեի հերթական մի դրվագ իմ մանկությունից։ 1993 թվականն էր։ Պատերազմ էր, լույսերն օրական մի քանի ժամով էին տալիս, հացը տալոններով էին ստանում ու սուր ճգնաժամ էր, երբ գրեթե ոչինչ ճարել չէր լինում, փող էլ առանձնապես չկար։ Մորաքույրս, ով այդ օրերին Ֆրանսիայում էր ապրում, մորս տարեդարձի կապակցությամբ նվեր էր ուղարկել՝ Chanel օծանելիք, որն ինչքան հիշում եմ մոտ 100 դոլար արժեր, ինչն աստղաբաշխական թիվ էր թվում այդ օրերին։ Ուրեմն, մի գեղեցիկ օր, երբ ես տանը մենակ էի մնացել, որովհետև ծնողներս աշխատում էին, ես որոշեցի լուցկով խաղալ։ Խաղն այնքան գրավեց ինձ, որ որոշեցի էքսպերիմենտներ անել ու այդ էքսպերիմենտների կուլմինացիոն կետն այն էր, որ հատակին լցրեցի մամայի Շանելը ու լուցկիով այրեցի։ Բարեբախտաբար, հրդեհ չբռնկվեց, այլ պարզապես պարկետի լաքի վրա բշտիկներ գոյացան, իսկ օծանելիքի սրվակի կեսը ընկավ․․․ Մաման վերադարձավ աշխատանքից ու միանգամից զգաց օծանելիքի հոտը։ Ես կերա դնգստոցի առաջին ռաունդը ու ստիպված խոստովանեցի, որ կանացի օծանելիքը վրաս չեմ ցանել, այլ պուճուրիկ խարույկ էի վառել։ Դժբախտաբար, մայրս չգնահատեց ո՛չ կանացի օծանելիք չօգտագործելու առնական որոշումս, ոչ էլ խոստովանությանս անկեղծությունը և ես դնգստոցի երկրորդ ռաունդը կերա :)))   Մհեր Խաչատրյան Երբ շատ փոքր էի, վիդեոմագնիտոֆոն ունեինք, ինձ թվացել էր մեջը ինչ էլ դնես, ցույց կտա, ու շախմատի ֆիգուր էի մտցրել, որ էկրանով տեսնեմ... Փչացավ :)))   Կառլ Ավետյան Փոքր տարիքում (և ինչու ոչ նաև հիմա) շատ էի սիրում խաղալիքներ։ Ամեն անգամ բարեկամներին հյուր գնալիս հավաքում էի իրենց տան բոլոր խաղալիքները և ինձնով անում։ Երեկոյան տուն վերադառնալուց և ինձ քնեցնելուց հետո ընտանիքիս անդամները շրջում էին այցելած տներով և վերադարձնում ավարը։   Գագիկ Մամուլյան Դժվար է առանձնացնել ինչ որ կոնկրետ չարություն, շատ չար եմ եղել: Երևի ամենավատ չարությունը խոտի դեզը հրդեհելն էր, որը եթե հարևանը շուտ չնկատեր, հնարավոր է, որ շատ վատ հետևանքներ ունենար:   Հարություն Մնացականյան Մեր ձորում հենց տեսնում էի մարմնավաճառների էին իջեցնում, վերևից քարերով խփում էի մեքենաներին և արդեն մեկ տարուց մեր ձորը նման գործողությունների համար արգելված գոտի էր:   Նանե Արզումանյան Մանկություն բառն ինձ մոտ ասոցացվում է Գորիսի հետ,որտեղ ամփոփված են կյանքիս ամենաերջանիկ օրերը. Անկարգ չեմ եղել,որովհետև տան փոքրն եմ ու մենակ եմ մեծացել. մարդ չկար,որ անկարգություն անեի հետը)))) Ավելի ծիծաղաշարժ դեպքեր եմ հիշում. 6 տարեկան էի, երբ սկսել էի ասմունքի և պարի խմբակների հաճախել: Քույրս ամուսնացած էր, եղբայրս սովորում էր Երևանում,հեռու էին ինձանից և ինձ թվում էր,թե ինձ կնեղացնեն,որովհետև պաշտպանող չունեմ: Պայուսակիս վրա գրել էի «Արզումանյան Նանեի կարատեի պայուսակը» ,որ բոլորին թվար,թե ես նրանց կծեծեմ, եթե ինձ մոտենան ))))))) Մանկությունը կյանքի ամենահրաշալի և անհոգ շրջանն է, ուզում եմ,որ աշխարհի բոլոր մանուկները կարողանան ապրել ԽԱՂԱՂ ԵՎ ԵՐՋԱՆԻԿ   Հայկ Դերզյան Ճիշտն ասած անկարգություններ շատ են եղել. ապակի կոտրելուց մինչև տարբեր մարդկանց հագուստի կտրատում )) Երևի թե ամենահիշարժան անկարգություններից մեկը եղել է մանկապարտեզում: Այն գտնվում էր մեր տան կողքին և ամեն անգամ ես նայում էի դեպի մեր տան կողմ և փորձում տեսնել հարազատներիցս մեկին: Մի անգամ երբ ծնողներս փոքր ինչ ուշանում էին, ես կանգնել էի դարպասների մոտ և իրենց էի կանչում: Այդ պահին մոտեցավ դայակը և շատ կոշտ խոսելաձևով հասկացրեց որ պետք է ներս գնամ և սպասեմ: Ինձ դուր չեկավ իր այդ տոնը և ես իմ ամբողջ ուժով հարվածեցի իր ոտքին )) Չգիտեմ ինչպես ստացվեց, բայց մոտ մի շաբաթ այդ դայակը չեկավ աշխատանքի: Ասում են ոտքը լավ կապտել էր..: Եթե կարդում եք այս տողերը, կներեք, չէի ուզում )))   Էդգար Խաչատրյան Ես փոքր տարիքից հետաքրքրասեր եմ եղել ու չեմ ունեցել որևէ խաղալիք, որը իր ամբողջակամ տեսքը պահած կլիներ, բայց եթե սահմանափակվեի մենակ իմ խաղալիքներով դեռ ոչինչ, ունեինք հարևան`Լյոշան, որի խաղալիքները միտումնավոր պահում էի, որ հետո կարողանամ կոտրել ու հասկանալ, թե մեջն ինչ կա ))))   Արթուր Եղիազարյան Դպրոցական տարիներին եղել եմ հակասական կերպար: Տանը խելոք, ամբողջ օրը գիրք կարդացող, կենդանի ու բույս պահող, աճեցնող «Знайка» էի, իսկ դրսում՝ «թաղի տղա»՝ իր «գործառույթներով»: Հետագա տարիներին, երբ տանը բակի կամ դասարանի ընկերներս պատմում էին իմ «քաջագործությունների» մասին, ծնողներս զարմանում էին, որ դա իմ մասին էր: Բայց, չմեղանչելով ճշմարտության դեմ, պիտի խոստովանեմ, որ մշտապես արդարամիտ եմ եղել ու չեմ սիրել թույլերին ծաղրել, հակառակը, հնարավորինս լավ եմ վերաբերել: Մի դեպք հիշեցի: 5-րդ դասարանում էի: Այդ ժամանակ դասարանին կար կցված դասասենյակ, ուր դասարանը մնում էր տեղում, ուսուցիչներն էին գնում գալիս: Մի օր, չեմ հիշում ինչ պատճառով, մեր դասղեկական դասարանում դաս անելու փոխարեն, որպես ժամանակավոր դասասենյակ՝ այդ ժամին դաս արեցինք ֆիզիկայի մասնագիտացված դասասենյակում: Այդ դասասենյակը պատկանում էր մի շատ խիստ ու կոպիտ ուսուցչի: Ազգանունը Մադաթյան էր: Մենք դեռևս ֆիզիկա չէինք անցնում այդ տարիքում: Այդ սենյակում դաս անելիս՝ կողքիս նստել էր դասընկերներիցս մեկը (անունը մտածված չեմ գրում հիմա, ընթացքում կհասկանաք, թե ինչու), ով մեծ հակում ուներ ամենուր, ամեն ինչի վրա նկարելու: Չգիտեմ ինչու՝ տետր չկա՞ր մոտը, թե՞ իր պատկերներն անմահացնելու համար, նկատեցի, որ սկսեց գրիչով նկարել նստած տեղի դասասեղանի վրա: Պառկած դիրքում՝ մերկ աղջիկ: Որ ոտքերի փոխարեն ձկան պոչ նկարեր՝ ջրահարս կստացվեր: Ինչևէ, նա նկարեց ու հետո դասն ավարտվեց: Հաջորդ ժամից կրկին մեր դասասենյակում էինք դաս անում: Քիչ անց, մեր դասարան մտավ այդ ընկեր Մադաթյանը և խիստ հարցրեց, թե նախորդ ժամին, իր դասասենյակում ովքե՞ր են նստած եղել այսինչ շարքի այսինչ նստարանին: Դե, բնականաբար՝ ես ու դասընկերս ոտքի կանգեցինք: Ընկեր Մադաթյանը մոտեցավ, առանց մի բառ ասելու, ամուր կսմիթով բռնեց երկուսիս թշերից (նա պատժի այդպիսի ցավոտ տերթոդիկյան՝ դպրոցում հայտնի մեթոդ ուներ) ու անխոս երկրորդ հարկից բարձրացրեց երրորդ հարկ ուր իր դասասենյակն էր: Ներս մտցնելով ու ցույց տալով մեր նստած դասասեղանի վրա արված նկարը, հարցրեց, թե մեզնից ով է դա արել: Ես լուռ էի ու ստիպված ընկերս խոստովանեց, որ ինքն է: Բնական է, որ խոստովանության համար մեծ դեր խաղած նաև անտանելի թշացավը: Ընկեր Մադաթյանը ինձ բաց թողեց ու դասընկերոջս գլուխը կպցնելով նստարանին՝ ասաց. «Լակոտ, մամայիդ ես նկարե՞լ»: Հիմա չեմ հիշում, թե այդ դեպքի հանգուցալուծումն ինչպես եղավ, քանի որ շարունակությունն ինձ հետ կապված չէր: Ամեն դեպքում, այդ թուշ քաշելը շատ վատ տարա: Վիրավորանքից, անարդարությունից, որ ես անմեղ էի, բայց առանց ճշտելու՝ ի սկզբանե այդպես ցավոտ ու անհարգալից եղավ իմ հանդեպ այդ ուսուցիչը՝ տեղս չէի գտնում: Անգամ աչքերս էին լցվել: Երբ եկա տուն (մեր շենքն անմիջապես դպրոցի կողքին էր, դպրոցից ճանապարհը մեր պատշգամբի տակով էր անցնում), սառնարանից հանեցի մի քանի հատ հավկիթ, դիրքավորվեցի պատշգամբում ու վրեժով լի սրտով, բայց սառնասրտությամբ՝ սպասում էի, թե երբ է դպրոցից դուրս գալու ընկեր Մադաթյանը: Ծնողներս աշխատանքի էին ու ոչ ոք չէր կարող վիժեցնել իմ «դիվերսիոն-մարտավարական» պլանը: Չեմ հիշում, թե ինչքան եմ սպասել, բայց որոշ ժամանակ անց նկատեցի նրան: Նրա կառուցվածքն ու ճաղատ ճակատն անհնար էր անգամ տարածությունց շփոթել: Երբ մինչև մեր շենք մնացել էր ընդամենը 10-15 մետր, ինչպես «Գրադ» կայանքն է արկեր արձակում՝ նույն տեմպով իրար ետևից նրա ուղղությամբ նետեցի երեք կամ չորս հում հավկիթ: Մեկը կամ երկուսը վրիպեց, իսկ մյուս երկուսը տեղ հասան. մեկը՝ կրծքավանդակին, մյուսն ուղիղ ճակատին: Նետելն ու մինչ հավկիթները տեղ կհասնեին՝ իմ թաքնվելը մեկ եղավ: Բնականաբար այս «գաղտնի գործ» -ն այդպես էլ չբացահայտվեց: Ու ես համարեցի, որ համարժեք ու արժանի պատասխան տալով թեման փակեցի: Տարիներ, չէ՝ տասնամյակներ անց, երբ ես դպրոցներից մեկում ռազմագիտություն էի դասավանդում, մի օր զինկոմիսարիատից հայտնեցին, որ դպրոցներից մեկում վարչական շրջանի բոլոր դպրոցների զինղեկերի հավաք է: Գնացի այդ դպրոց: Երբ ներս մտա՝ ծանոթ կառուցվածքով մի տարեց ուսուցիչ տեսա: Ուշադիր նայելով՝ հիշեցի պարոն Մադաթյանին: Մոտեցա, ներկայացա: Ժպտադեմ ծանոթացանք: Իմ՝ դպրոցում սովորելու տարիներին, նա այդպես էլ ինձ չդասավանդեց, հետևաբար չէր կարող ինձ հիշել այդքան տարի անց, երբ ասացի, որ այն դպրոցում եմ սովորել, որտեղ ժամանակին ինքն աշխատել է: Հիշեցրեցի թշից անարդար քաշելու պատմությունը: Բնականաբար այդպես չհիշեց, քանի որ այն տարիներին իր համար սովորական բան էր ամեն օր աշակերտներին այդպես պատժելը: Ու ես հիշեցրեցի հավկիթների պատմությունը: Վստահ էի, որ չէր կարող չհիշել: Ամեն օր մարդու գլխին հավկիթ չեն կետում ու այդպես անհարմար վիճակի մեջ դրսում չեն թողնում: Պատմեցի իրեն, քանի որ չէի ուզում, որ նա այդպես էլ անտեղյակ մնար, թե ով և ինչի համար էր իր հանդեպ այդպես վարվել: Որպեսզի, թեկուզ և օր ծերության՝ հասկանար, որ չի կարելի մարդու հետ անարդար վարվել: Եվ սա պատմեցի շատերի ներկայությամբ: Դարձավ բաց դաս՝ շատերի համար …   Կարեն Սահակյան Շատ խելոք երեխա եմ եղել: Չեմ կարողանում հիշել նման մի դեպք: Ծնողներս էլ դժվարացան մտաբերել: Բայց մի զվարճալի դեպք կպատմեմ: Դպրոց գնացել եմ 7 ու կես տարեկանից, բայց 6 տարեկանից արդեն պարի էի գնում: Շատ էի սիրում պարը: Մի օր պարի ուսուցիչները շարքով կանգնեցրել էին մեզ, ու հերթով հարցնում են, թե ինչ ենք երազում դառնալ երբ մեծանանք: Բոլոր աղջիկները միաբերան ասեցին, որ երազում են պարուհի դառնալ, իսկ երբ հերթը հասավ ինձ, ես էլ ասեցի, որ պարուհի եմ ուզում դառնալ: Ուսուցիչները մի լավ ծիծաղեցին, հետո բացատրեցին, որ տղաները կարող են պարող դառնալ, այլ ոչ թե պարուհի ))))   Էդ Թումանյան 6 տարեկանում պապաիս ավտոն եմ վառել բառիս բուն իմաստով)) մեջը փորձում էի թուղթ ծխեի)) առաջ մեքենաների մեջ խալիներ էին լինում` վառվեց էտ խալիներից մեկը ու մեքենան սկսվեց կամաց վառվել մինջև ես վախից փախնում էի))) սրանից ավել տպավորված դեպք չկա ինձ համար)))   Սենիկ Կարա-Պողոսյան Օգտվելով առիթից թույլ տվեք բոլոր փոքրիկներին եւ երեխաներին շնորհավորել տարվա ամենաճերմակ օրվա կապակցությամբ: Թող բոլորն առողջ ու բախտավոր լինեն: Նրանց ընտանիքներին սեր եւ երջանկություն, իսկ երկրի սահմաններին՝ խաղաղություն եմ մաղթում: Երբեք չեմ դասվել խելոք փոքրիկների, երիտասարդների կամ չափահասների շարքին: Չարաճճիություններիս մասին պատմում եւ խոսում եմ միայն շատ նեղ շրջանակներում եւ հատկապես իմ 4 երեխաներից հեռու: Անկարգաություններիս առընչվող հիշարժան պատմություններս շատ-շատ են, սակայն դրանք պատմել, առավել եւս մասսայաբար ներկայացնել չարժե: Այդուհանդերձ, մեկը համառոտ կպատմեմ: Մանկությունս անցել է Սիլաչի թաղամասում: Մեր հիմնական զբաղմունքներից էր ֆուտբոլը: Մեզ գնդակով եւ ֆուտբոլային մարզաշապիկներով ապահովելու համար ստիպված էի լինում ... Ընկերներիցս մեկը բավականին խելացի գերմանական «овчарка» ուներ, որը երեւի թե միայն գրել չգիտեր: Շան հետ գնում էինք քաղաքի հեռավոր թաղամասեր՝ իբրեւ մեր Դինոյին «վաճառելու» մտադրություն ունեմ: «Գնորդ», ինչպես միշտ գտնվում էր: Գումարը վերցնելուց հետո վերադառնում էի մոտ 100 մետր հեռավորության վրա ինձ սպասող իմ տաքսին: Մեքենայի դուռը բացելով, ինձ մոտ էի կանչում Դինոյին: Խելացի շունը թողնելով իր նոր «տիրոջը», ընդամենը վայրկյաններ անց տեղ էր զբաղեցնում մեքենայի մեջ եւ մինչ «գնորդը» կփորձեր հասկանալ կատարվածը, մենք տվյալ թաղամասից արագ հեռանում էինք: Այս ամենը՝ հանուն ՄԵԾՆ ՖՈՒՏԲՈԼԻ:   Արմեն Պետրոսյան Ծնողներիս ու հարազատներիս պատմելով՝ բավական խելոք և օրինակելի փոքրիկ եմ եղել: Բայց, իհարկե, ինչպես ամեն երեխա, կամա, թե ակամա երբեմն նաև անկարգություններ եմ թույլ տվել: Մեր ընտանիքում մինչ օրս պահպանվում է հանգստյան օրերը գյուղում՝ պապիկիս տանն անցկացնելու ավանդույթը: Նման օրերից մեկին, երբ 2 տարեկան էի, մայրս թույլատրում է՝ միայնակ դուրս գալ բակ և խաղալ հեծանիվով... Որոշ ժամանակ անց՝ ծնողներս «կորցնում են» ինձ: Բոլոր հնարավոր վայրերում տևական որոնումներից հետո գտնում են մեր իսկ շան բնի մոտ՝ նրա հետ խաղալիս: Ընդ որում, Գերմանական հովվաշան տեսակի բավական սարսափազդու շունը գցել էր ինձ մեջքի վրա, և ուրախ-զվարթ խաղում էինք... Թերևս նշված դեպքի օրինակով է նաև պայմանավորված բոլոր տեսակի շների հանդեպ առանաձնահատուկ վերաբերմունքս և վախի բացակայությունը մինչև օրս...   Նարեկ Միրզոյան Իմ մանկությունն անցել է ավանդական բակային խաղերով` պախկվոցի, յոթ քար, գործնագործ, բռնոցի… Հիմա կա ինտերնետը, կա այֆոն և այն ամենը ինչով որ զբաղվում էի ես մանուկ հասակուն, ներկա սերունդի համար ծեծաղելի է ։ Մանկությունից մնացել են շատ լավ հուշեր։ Հիշում եմ երբ բակում տուն-տունիկ էինք խաղում, ես կա՛մ լինում էի ընտանիքի հայրը, կա՛մ ընտանիքի մայրիկի թիկնապահը։ Մի օր այնքան էի տարվել թիկնապահի կերպարով, որ չէի թողնում ընկերուհիս տուն գնար։ Բակի ընկերներս շատ լավն են, չնայած նրան, որ մի մասը ինձանից հեռու է, բայց մեծամասնության հետ մինչև հիմա շփումը կա։ Հիշում եմ մեր բակի երգի մրցույթները։ «Երկու աստղ» էինք կազմակերպել, ինձ ու իմ զույգին բաժին էր ընկել Սիլվա Հակոբյանի «Գիշեր է» երգը, ու ըստ պլանավորած սցենարի, ես պետք է հեծանիվից ընկնեի ու մնայի գետնին պառկած։ Այդ օրը ես ոչ միայն ընկա, այլ նաև վնասեցի ձեռքս։ Վնասվածքը մինչև հիմա իր հետքը թողել է, և երբ ամեն անգամ նայում եմ ձեռքիս, միշտ հիշում եմ մանկական օրերս…   Աշոտ Ասատրյան Փոքր ժամանակ հեծանիվից ընկել եմ ու ատամս ջարդել եմ, մի անգամ էլ դեմքով ընկել եմ պլիտայի վրա և ունքս վառել եմ )))) էտ երկուսը ուղեկցում են ինձ մինչև հիմա ու կյանքիս վերջ` ջարդած ատամ ու ունքիս վրայի սպին ))))   Սամվել Մարտիրոսյան Տենց կոնկրետ ինչ- որ բան չեմ կարողանում վերհիշել։ Հիմնականում բոլորը ցոգոլ գողանալու պահերն են մտքովս անցնում )))   Կիլիկիա Հայաստան Մի բան եմ արել, որի համար մինչև հիմա ամաչում եմ: Մենք այդ ժամանակ բնակվում էինք բազմահարկ շենքի վեցերորդ հարկում: Ծնողներս աշխատանքի էին, իսկ մենք երեխաներով տանն էինք: Առաջարկեցի կռիվ-կռիվ խաղանք ու մեր պատշգամբում եղած բոլոր մածունի ու լիմոնադի ապակյա շշերը պատշգամբից նետում էի ցած ու ինձանից փոքր եղբայրներիս հրամայում , որ թաքնվեն... Մոտ մեկ ժամ մեր շենքի տակով ոչ ոք չեր կարողանում անցնել...   Աննա Օհանյան Ես շատ համառ ու կամակոր երեխա եմ եղել: Հիմա մի շատ անձնական բան կպատմեմ: 3 տարեկան էի: Պապիկիս ուշքը գնում էր եղբորս համար, նրան սիրում էր, ժամերով խաղում հետը, ու որպես կոնսերվատիվ հայ տղամարդ ՝ համարում, որ դե աղջիկ եմ էլի, երբեք էլ այդքան կապված չի լինի ինձ հետ: Մի օր էլի եղբորս հետ էր, ասացի. «պապի, ինձ էլ պաչի», հրաժարվեց: Մի քանի անգամ հրամակայան տոնով ասացի «Պապի, ասեցի պաչի»..նույնը... ջղային նայեցի պապիկիս ու ապտակեցի ամբողջ ուժով: Ու հիմա պապիկս ասում է. «էտ օրվանից ուշքս գնում ա Աննայի համար»:   Անյա Մովսիսյան Փոքր ժամանակ` 2 տարեկանում, ինչպես պատմում է մայրիկս, ես թաքուն տանից փախել եմ ու բոլոր տան անդամները մտածել են, որ մյուսի մոտ եմ, փնտրտուքներից հետո պարզվել է, որ բավականին ճանապարհ կտրելով գնացել եմ ընկերուհուս մոտ և իր հետ խելոք ավազի մեջ խաղում էի )))   FBH.am կայքը շնորհավորում է բոլոր երեխաներին և ցանկանում, անհոգ, խաղաղ և միայն դրական հիշողություններով մանկություն: ...

    Կարդալ ավելին
  • Բարև Ձեզ հարգելի Կարեն, քառօրյա պատերազմի առաջին օրվանից ինչպես հայկական լրատվամիջոցներում այնպես էլ միջազգային մի շարք պարբերականներում, շրջանառվեց  տեղեկություն, ըստ որի Թուրքիան աջակցում էր Ադրբեջանին, որքանո ՞վ է դա համապատասխանում իրականությանը և ըստ ձեզ ո ՞րն է դրդապատճառը - Բարև Ձեզ: Ինչպես ասում են ծուխն առանց կրակ չի լինում և իզուր չէին այդ շրջանառվող լուրերը:  Գոնե մեզ համար նորություն չէ Թուրքիայի տրամադրվածությունը Արցախյան հակամարտությունում և անակնկալ չէր նրա աջակցությունը Ադրբեջանին: Ի տարբերություն նախորդ ակտիվ ռազմական գործողություններին Արցախում, այս անգամ Թուրքիան մասնակցեց նաև սեփական զինված ուժերի ներկայացուցիչներով, մասնավորապես թուրք հրահանգիչներով, ովքեր հիմնականում օգտագործում էին հեռակառավարվող սարքերը,  ինչպիսիք են օրինակ ԱԹՍ-երը: Թուրքիայից այս անգամ նաև իրենց մասնակցությունը բերեցին «գորշ գայլեր» ազգայնական կազմակերպության անդամները : Այս հանգամանքը բացի ենթադրություն լինելուց հաստատվում է հենց ադրբեջանցի ռազմական փորձագետների ու քաղաքագետների կողմից: Մասնավորպես ռազմական փորձագետ Հեքիմ Ալիզադեն ՝ խոսելով «Գորշ գայլերի» մասնակցությունից, ասել է ,որ ապրիլյան պատերազմին մասնակցել են ընդամենը  3-5 կամավոր գորշ գայլեր Թուրքիայից : Մեկ կարևոր դիտարկում ևս, խոսվում է ԻՊ-ի զինյալների մասնակցությունից: Այստեղ ես պետք է մտցնեմ մեկ հստակեցնում: Այո , մասնակցել են նաև այդ ահաբեկչական կառույցի անդամները, բայց ոչ օտարազգի անդամները, այլ հենց ազերի կամ Ադրբեջանում բնակվող այլ ազգի ներկայացուցիչներ, ովքեր, այսպես ասած , իրենց առաքելությունն ավարտել էին Իրաքում, Սիրիայում և վերադարձել էին Ադրբեջան: Այս փաստը հաստատող որևէ իրեղեն ապացույց չկա, բացի դրանց լեշերից, որոնք սփռված էին մարտի դաշտում: Երբ հայկական կողմը հայտարարում էր հազարների հասնող դրանց զոհերի մասին, իսկ իրականում ցույց տրվեց շատ ավելի քիչ թվով զոհեր, արդեն պարզ դարձավ, որ ահաբեկիչների անուններ մնալու էին անհայտ: Ըստ ձեզ Թուրքիան աջակցեց Ադրբեջանին զուտ նրա համար, որ Ադրբեջանը իր փոքրեղբայրն է, թե ՞ ցանկանում էր Ռուսաստանին նույնպես ներքաշել այս պատերազմի մեջ ևավելի լայնամաշտաբ դարձնել - Ես հակված եմ նրան, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանին իր շահերից ելնելով: Այս անգամ նույնպես շահ կար, նա ցանկացավ տարածաշրջանում հրահրել պատերազմ , որպեսզի միջազգային հանրությանը շեղի իր երկրի ներսում իրականացվող ռազմական գործողություններից: Ես կարող եմ պնդել, որ այս ռազմական գործողությունների ակտիվացաման հետևում կանգնած էր Թուրքիան: Սակայն իրենց հաշվարկներում սխալվեցին և Թուրքիան չկարողացավ չորս օրվա մեջ լուծել որոշակի ռազմական հարցեր իր երկրի ներսում, քանի դեռ ամբողջ աշխարհի ուշադրության կենտրոնում էր հայտնվել Արցախը: Ադրբեջանը մեր զոհված տղաներին խոշտանգել, մարմինները կտրտել նոր է հանձնելհայկական կողմին, արդյո՞ք ադրբեջանցին կարող էր այդպես վարվել, թե՞ ինչպես պնդումեն լրատվամիջոցները թուրք զինյալների ձեռքի գործն է - 1991-94թթ -ին ևս ադրբեջանական կողմն աչքի ընկավ իր վայրագություններով, սակայն այն ժամանակ ևս Ադրբեջանի կողմից կռվում էին տարբեր ազգերի ահաբակեչական խմբավորումներ, ինչպես օրինակ Չեչնիայից ժամանաց խումբը: «Անհավատի» , ինչպես իսլամիստ ահաբեկիչներն են անվանում (արյուն թափողը ըստ իրենց պատկերացումների հերոս է)  իսկ գլուխ կտրելը, իրենց դեմ կռվողին խոշտանգելը դա հոգեբանորեն ազդելու միջոց է, որն հատուկ է իսլամիստ ահաբեկիչներին: Դուք հաճախ ներկայացնում եք թե ինչ իրավիճակ է Թուրքիայում, մի փոքր կպատմե՞ք թեինչ իրավիճակ է Թուրքիայում և ինչ է կատարվում Թուրքիայի ներսում - Եթե ներկայացնելու լինեմ ապրիլի սկզբից ներքին Թուրքիայի կյանքը , ապա պետք է ասեմ, որ Թուրքիան անցել է կոշտ պատժամիջոցների քրդերի դեմ :Բացի ամիսներով տևացող պարետային ժամերից Թուրքիան սկսել է հրթիռակոծել քրդաբնակ քաղաքները, թուրքական բանակը քրդերի դեմ օգտագործում է զենքերի տեսակներ, որով մինիմալ մարդկային կորուստով հասնում է մաքսմիալ հաջողության: Եթե առաջ քաղաքներում իրականացվում էին ձերբակալություններ, փողոցային կամ թաղային բախումներ, ապա այսօր պարզապես հրթիռակոծվում են քաղաքներն առանց խաղաղ բնակչությանը հեռացնելու: Թուրքիան կանգնել է աննախադեպ խնդրի առջև, իր տարածքները, մասնավորապես հարավ-արևելայան Անատոլիայի այն հատվածները որոնք սահմանակից են Սիրիային ,  հրթիռակոծվում են Սիրիայի կողմից, և Թուրքիան չի կարողանում կոնկրետ մեղադրանքներ հնչեցնել կամ կոնկրետ պատասխան հարվածներ հասցնել, որովհետև պարզ չէ թե արդյոք սիրիական քրդերն են հեղինակները այդ հարվածների, թե ԻՊ-ի ահաբեկիչները: Ես կարծում եմ, որ շուտով սիրիական սցենարը կտեղափոխվի Թուրքիայի տարածք: ...

    Կարդալ ավելին
  • FBH.am կայքի հետ զրույցում Ալբերտ Գևորգյանը ցանկացավ շնորհավորել իր որդուն` Ամիր Գևորգյանին, ով այս պահին ծառայում է Արցախում: Տղաս շնորհավարում եմ քեզ 20ամյակիդ կապակցությամբ, ցանկանում եմ քեզ առողջություն, երջանկություն, անփորձանք ծառայություն և բարի վերադարձ, անհամբեր սպասում ենք թե երբ է անցնելու այս 3 ամիսները, որ տուն վերադառնաս, ես հպարտանում եմ քեզանով: Երբ դու և ծառայակից ընկերներդ կանգնած եք սահմանին, ես հանգիստ եմ մեր երկրի սահմանների ապահովության համար, ծառայակից ընկերներիդ ցանկանում եմ անփորձանք ծառայություն և բարի վերադարձ, ամեն մեկդ մի տան լույս եք, թող երբեք այդ լույսը չմարի և ոչմի մայր թաց աչկերով չդիմավորի իր որդուն: FBH.am կայքը միանում է շնորհավորանքներին և իր շնորհակալությունը հայտնում բանակում ծառայող բոլոր զինվորներին: ...

    Կարդալ ավելին
  • Հայաստանի ազգային հավաքականը այսօր հանդիպում է անցկացնելու Բելառուսի հավաքականի հետ և մեր հավաքականի կազմում հանդես չեն գալու առաջատար ֆուտբոլիստներ` Յուրա Մովսիսյանը, Ռոբերտ Արզումանյանը և Գևորգ Կասպարովը: Նման ֆուտբոլիստների բացակայությունը անկասկած զգացնել կտա արդյունքի վրա, իսկ ի՞նչ են կարծում այս մասին ֆեյսբուքահայերը` Արմեն Պետրոսյան - Ըստ իս՝ վերոնշյալ ֆուտբոլիստների բացակայությունն, անշուշտ զգացնել կտա խաղի ընթացքի վրա երկակի առումով: Նախ, իհարկե, խաղային-մարտավարական տեսանկյունից, քանի որ տևական ժամանակ կարևոր է եղել, եթե չասենք՝ առանցքային, նրանց դերակատարությունը և մասնակցությունը խաղի տարբեր իրավիճակներում, ձևավորվել էր համագործակցության որոշակի ձևաչափ խաղընկերների հետ և այլն... Հաջորդը՝ հոգեբանական ազդեցությունն է: Դժվարանում եմ հստակ նշել, ինչպիսի հոգեբանական իրավիճակ է տիրում (նաև նրանց հեռացումից հետո) այսօր մեր հավաքականում, կա՞ արդյոք թիմային ոգի...եթե չկա, ապա միայն առանձին ֆուտբոլիստների՝ անգամ գերազանց անհատական վարպետությունը չի կարող միանշանակ և երկարաժամկետ հաջողություն երաշխավորել: Ինչ վերաբերում է խաղի հաշվին, ապա, նաև հաշվի առնելով մրցակցի հնարավորությունների հանգամանքը, կանխատեսում եմ նվազագույն տարբերությամբ հաղթանակ, կամ ոչ ոքի: Էդգար Խաչատրյան ​​ - Չնայած, որ հավաքականի մնացած տղաներն էլ կարող են իրենց ներուժով հասնել հաղթանակների, բայց առաջատար ֆուբոլիստների բացակայությունը իրեն զգացնել տալու է: Գուշակությամբ չեմ ցանկանում զբաղվել, բայց ինչպես յուրաքանչյուր խաղից առաջ, այնպես էլ հիմա հավաքականից ակնկալում եմ հաղթական ելքով, փայլուն խաղ: Զոհրապ Եգանյան - Անկախ ամեն ինչից մենք պարտավոր ենք կանգնել մեր հավաքականի կողքին ու երկրպագել ամբողջ հոգով ու սրտով։ Մեր մի շարք խաղացողների հեռանալն իհարկե լավ չի, բայց եկել են նոր դեմքեր, որոնք ունեն շատ ավելի մեծ շարժառիթ, քան ունեին հեռացողները՝ նրանք գիտեն, որ պետք է լավ խաղան, որպեսզի պահպանեն իրենց տեղը, նրանք գիտեն, որ բացառիկ շանս ունեն իրենց սպորտային կյանքը լավագույնս դասավորելու, ուստի ամեն ինչ կանեն աչքի ընկնելու համար։ Ճիշտ հասկացեք, ավելի լավ է ունենալ համեստվ ու պակաս տաղանդավոր, քան անհամեստ, բայց տաղանդավոր խաղացող։ Սովորաբար անհամեստությունը կործանում է կարիերան, մեր ֆուտբոլում նման օրինակ արդեն կա։ Իսկ խաղի մասով կարող եմ ասել հետևյալը, կամ փայլուն ավարտ կլինի, կամ շատ վատբարդյունք մեզ համար, տղաները նոր են խաղում իրար հետ ու նոր մարզիչի ղեկավարության ներքո, դրա համար էլ ստեղծված են ընկերական հանդիպումները։ Հաջողություն մեր տղեքին ու թող իմանան՝ իրենց հետ ենք Գոռ Մարկոսյան   - Ինչ խոսք նրանց բացակայությունը կնկատվի, բայց հարկ է հիշել Եվրո 2016-ի ընտրական խաղերից մեկը՝ Հայաստան 1-1 Սերբիա հանդիպումը, երբ բացակայում էին, թե՛ Մովսիսյանը, թե՛ Ղազարյանը, ինչպես նաև Մխիթարյանը, բայց կարող էինք հաղթել, եթե Մարկոսն իրացներ 11 մետրանոցը, իսկ հանդիպումը կավարտվի Հայաստանի հաղթանակով` 2:0 հաշվով: Յաշա Սոլոմոնյան - Իրականում ֆուտբոլով չեմ հետաքրքրվում ու հազվադեպ եմ դիտում, այն էլ միայն ազգային հավաքականի խաղերը։ Իմ կարծիքով հավաքականի խաղն էապես կտուժի տղաների բացակայությունից, և առաջինը կտուժի՝ բարոյական ճգնաժամի պաճառով։ Հուսով եմ, գոնե ոչ-ոքի կավարտվի։ Մենուա Մեհրաբյան - Ցանկացած թիմում առաջատար ֆուտբոլիստների բացակայությունը միշտ էլ զգացվում է: Անկեղծ ասած՝ վերջին շրջանում Յուրա Մովսիսյանը բավական հեռու էր իր լավագույն մարզավիճակից եւ նույնիսկ նրա ներկայությունը ոչինչ չէր փոխում հավաքականի խաղում: Այնպես որ, Մովսիսյանի բացակայությունն այնքան էլ մեծ կորուստ չէ: Առջեւի գծում կան ֆուտբոլիստներ, նաեւ նորեկներից, ովքեր կարող են ժամանակի ընթացքում հաջողությամբ փոխարինել Մովսիսյանին: Այնուամենայնիվ, Յուրան իր լուման ուներ մեր ընտրանու ժամանակավոր հաջողություններում: Ինչ վերաբերում է Ռոբերտ Արզումանյանի բացակայությանը, ապա միանշանակ է, որ այս դեպքում արդեն ունենք զգալի կորուստ: Արզումանյանն իսկապես մեր ընտրանու պաշտպանության գծի առաջատարն էր՝ հսկայական փորձով: Չեմ կարող ասել, թե հավաքականի նոր գլխավոր մարզիչն ինչ դիրքում է տեսնում Գայել Անդոնյանին, բայց ես այն կարծիքին եմ, որ այս գրագետ եւ սառնասիրտ ֆուտբոլիստը հրաշալի կերպով կարող է կատարել կենտրոնական պաշտպանի պարտականությունը եւ կարող է դառնալ պաշտպանության գծի նոր առաջատարը: Ամեն դեպքում, Արզումանյանի բացակայությունը մեծ կորուստ է հավաքականի համար: Որքան էլ փորձեն ոմանք ժխտել, բայց կարծում եմ, որ Ռոման Բերեզովսկուց հետո ընտրանու դարպասը պետք էր վստահել Գեւորգ Կասպարովին: Չասեմ, թե կատարյալ բարձրակարգ դարպասապահ է Գեւորգը, քանի որ ունի մի քանի ընդգծված՝ խաղային թերություն, բայց ներկա պահին հենց նրան պետք էր վստահել ընտրանու դարպասը: Մեծագույն հարգանք ունեմ հավաքական հրավիրված մյուս դարպասապահների նկատմամբ, բայց կարծում եմ՝ փորձառության եւ վարպետության առումով, երկուսն էլ զիջում են Կասպարովին: Հանդիպման արդյունքի վերաբերյալ ասեմ, որ չեմ բացառում մեր ընտրանու հաղթանակը: Նման կարծիքի գլխավոր նախապայմանն այն է, որ հավաքականն ունի նոր գլխավոր մարզիչ եւ ֆեդերացիայի ղեկավարությունը ջանք չի խնայելու՝ ապահովել Հայաստանի ազգային հավաքականի՝ երկար սպասված հաղթանակը: Նախ, դրանով ֆեդերացիայի ղեկավարությունը կփորձի արդարացնել Վարուժան Սուքիասյանի նշանակումը, ապա նաեւ, փոքր-ինչ կմեղմի երկրպագուների՝ արդարացված եւ տեղին դժգոհություններն ու քննադատությունները: Բացի այդ, չմոռանանք, որ առաջիկա հանդիպումը լինելու է նաեւ Ռոման Բերեզովսկու հրաժեշտի խաղը, եւ ինչո՞ւ չճանապարհել հաղթանակով: Անկախ ամենից, սրտանց հաղթանակ եմ մաղթում մեր ընտրանուն, ոչ միայն Բելառուսի հետ կայանալիք խաղում, այլեւ առաջիկայում սպասվող ընտրական մրցաշարի շրջանակում: Վովա Եղիազարյան - Նկատելի չի լինի և Բելառուսիան կհաղթի 1:3 կամ 0:2 հաշվով: Հայկ Դերզյան - Եթե հաշվի առնենք խաղի կարևորությունը, ապա այստեղ մտահոգվելու կարիք կա պաշտպանության մասին, որը պետք է ամեն ինչ անի Ռոման Բերեզովսկու համար «չոր» հանդիպում ապահովելու համար: Արզումանյանը այլևս հավաքականում չէ, Մովսիսյանը կատարեց մեկ քայլ հետ ֆուտբոլային կարիերայում իսկ Կասպարովը միշտ եղել է համար երկուսը թիմում: Տղաները բազմաթիվ երջանիկ պահեր են պարգևել մեր ֆուտբոլասեր հայրենակիցներին: Հարգելով իրենց, պետք է նշեմ, որ հավաքականում ոչ մեկ չի երաշխավորել իր տեղը վատ խաղի արդյունքում: Եթե այս հարցը տայիք հինգ տարի առաջ, ապա միանշանակ պատասխանը այլ կլիներ, սակայն այժմ տղաների բացակայությունը կարող է դրական անդրադառնալ հավաքականի խաղի վրա, եթե իհարկե իրենց փոխարինողները արժանի խաղ ցուցադրեն: Բացի դրանից, նման ընկերական հանդիպումները, որոնք գործնականում մրցաշարային որևէ հարց չեն լուծում, կարող են լավ հարթակ հանդիսանալ մեր նոր մարզչի համար ոչ միայն տատկտիկական փոփոխություններ կատարելու, այլ նաև նոր ֆուտբոլիստների փորձարկման հարցում: Ամեն դեպքում ինչպես միշտ հավատանք և սպասենք մեր հավաքականի համոզիչ հաղթանակին: Ի վերջո Ռոմանի վերջին խաղն է: Շնորհակալություն Բերեզովսկի և ԱՌԱՋ ՀԱՅԱՍՏԱՆ: ...

    Կարդալ ավելին
  • Բարև Ձեզ հարգելի Նարեկ, որքա ՞ն ժամանակ է, որ գրանցված եք ֆեյսբուքում - Բարև Ձեզ, Ֆեյսբուք սոցիալական հարթակում գրանցված եմ 2012 թվականի փետրվարի 14ից :)   Որքա՞ն ժամանակ է որ ակտիվ եք ֆեյսբուքում - Նշեցի, որ Ֆեյսբուքում գրանցված եմ 2012 թվականից, բայց որպես ակտիվ Ֆեյսբուքահայ, իմ գործունեությունը սկսել եմ 2014 թվականից:   Ի՞նչ առավելություններ և բացասական կողմեր ունի ֆեյսբուքը ձեր համար - Որպես առավելություն կնշեմ՝ օպերատիվությունը: Որպես լրագրող ու ինֆորմացիայի արագ տարածման միջոց, ես նախընտրում եմ հենց՝ Ֆեյսբուք սոցիալական ցանցը: Բացի դրանից, այն լավ միջոց է ընկերների, ծանոթների հետ շփվելու, ինչպես նաև գործնական կապեր հաստատելու արտերկրի գործըկերներիս հետ: Իսկ որպես բացասական կողմ, կնշեմ միայն ֆեյքերին, «ովքեր» չգիտես թե ինչու, հենց գրանցվում են Ֆեյսբուքում, միանգամից սկսում են ընկերության հայտ ուղարկել « մասնագետ » Ֆեյսբուքահայերին: ))))   Արդյո ՞ք ճիշտ է, որ ֆեյսբուքում ձեր ակտիվության շնորհիվ եք աշխատանքի անցել :)))) - Միանգամայն ոչ, քանի որ լրագրության ոլորտում 2012 թվականից եմ, իսկ որպես ակտիվ Ֆեյսբուքահայ՝ 2014-2015-ից: Հետևաբար, ունեցել եմ աշխատանք, և նոր դարձել եմ ակտիվ օգտատեր:   Ունե ՞ք այնպիսի ֆրենդներ, որոնց տանել չեք կարողանում, բայց պահում եք ձեր ֆրենդների ցուցակում - Հա, քույրս է )))   Ի ՞նչ զվարճալի դեպք կհիշեք կապված ֆեյսբուքի հետ - Բավականին շա՜տ զվարճալի դեպքեր են եղել, բայց ամենազվարճալին այն է, որ պետք է ընկերներիցս մեկին հաղորդագրություն ուղերկեի, բայց պատահաբար այն ուղարկեցի պատգամավորներից մեկին: Հիմա դա անցած դեպք է, բայց ամեն անգամ, երբ հանդիպում եմ այդ պատգամավորին երկուսս էլ չենք կարողանում զսպել մեր ծիծաղը: Պարոն Էսինչյան, բարևներ )))   Ի ՞նչը չեք կարողանում տանել ֆեյսբուքում - ՖԵՅՔԵՐԻՆ ու այն օգտատերերին, ովքեր իրենց « հռչակել » են՝ ռազմական փորձագետ ու իրենց իրավունք են վերապահում, գրառումներ կատարել՝ Հայոց բանակի մասին: Քանի որ լավ առիթ է, ուզում եմ կոչ անել այդ օգտատերերին, որպեսզի նրանք զերծ մնամ նման գրառումներ կատարելուց: Վերջ ի վերջո, մենք ունենք ռազմական փորձագետներ, ովքեր հանրությանը տրամադրում են հավաստի տեղեկատվություն, իսկ Հայոց բանակի մասին կեղծ ու նենգ տեղեկատվություն տրամադրողներին ուղղակի խղճում եմ…   Ի՞նչն է ձեզ նյարդայնացնում ֆեյսբուքահայության շրջանում - Անհայտ հայտնիները, ովքեր քասթինգը անցնելուց հետո, նկարահանվում են մեկ, կամ երկու ֆիլմում, կամ ասենք հայտնիներից որևիցե մեկի հետ լուսանկարվում են ու վերջ, իրենք դառնում են համաշխարհային աստղ և Ֆեյսբուքում ունենում են լայք փեյջ: ))   Դուք հաճախ ձեր գրառումներով Արմեն Աշոտյանից iPhone եք ուզել, նա տեղյա՞կ է, այդ մասին? :))) - Իրենից հարցրեք: )   Հիմա երբ Արմեն Աշոտյանը նախարար չէ, շարունակելու՞ եք նրանից iPhone ուզել և ինչի՞ց հետո որոշեցիք iPhone ուզել իրենից :))))) - Անկեղծ ասած ես նախկին նախարարից այֆոն չէի էլ ակնկալում, չանյած ի՞նչ իմանաս: Ուղղակի, դա մի միջոց էր, որպեսի Ֆեյսբուքում որոշ չափով կարողանայի « հայտնի» դառնալ, հայտնի, ոչ թե համաշխարհային ճանաչում ձեռք բերեի, այլ, ուղղակի որպես ակտիվ օգտատեր և կարող եմ ասել, որ այո դա ստացվեց ինձ մոտ : ))))   Շնորհակալություն հետաքրքիր հարցազրույցի :) - Ես նույնպես շնորհակալ եմ հետաքրքիր հարցարույցի համար, հուսով եմ, որ Աշոտյանը այս հարցազրույցից հետո ինձ համար այֆոն կգնի: ))) ...

    Կարդալ ավելին
  • ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն պատրաստվում են քաղաքական համագործակցության հուշագիր ստորագրել, ինչի մասին զրուցեցինք Հայ Հեղափոխական Դաշնակցության «Գարեգին Նժդեհ» կոմիտեության ներկայացուցիչ Արթուր Եղիազարյանի հետ:  Բարև Ձեզ հարգելի Արթուր: Դաշնակցությունը կոալիցիա է կազմում իշխանության հետ, արդյոք չեք կարծու՞մ, որ Դաշնակցության վարկանիշը կընկնի: - Բարև Ձեզ: Սկսենք նրանից, որ ոչ թե մի քաղաքական ուժն ու իշխանությունն են կազմում կոալիցիա, այլ` երկու և ավելի քաղաքական ուժերը: Տվյալ պահին, կարծում եմ նկատի ունեք ՀՅԴ-ի և ՀՀ-ում քաղաքական իշխանություն ունեցող ՀՀԿ-ի միջև ընթացող քաղաքական բանակցություններին: Միանգամից ասեմ, որ ՀՅԴ-ն կոլաիցիա չի կազմում ՀՀԿ-ի հետ, այլ սկսվում է քաղաքական համագործակցություն: Ինչ վերաբերում է վարկանիշին` բնականաբար այդպես չեմ կարծում: Ու՞մ մոտ է ընկնում: Մինչ այժմ իրենց բոլոր քայլերով ձախողած քաղաքական ուժերի մո՞տ: Թե՞ ԱԺ նախորդ ընտրության ժամանակ ՀՅԴ-ից դուրս այլ քաղաքական ուժերի օգտին 94% քվեարկողների՞: Ընկնելն այն ժամանակ կլիներ, երբ ՀՅԴ-ին ձայն տվողները նվազեին: Իսկ դա տեսանելի կլինի միայն հաջորդ ԱԺ ընտրություններին: Գիտե՞ք, հիմա խոսելով չի, այլ երբ գործնական տեսանելի քայլեր կլինեն, կտեսնենք` իջնում է՞, թե՞ բարձրանում: Սա ժամանակի հարց է: Բնականաբար, ՀՅԴ-ում հստակ հասկանում են ՀՀ-ում առկա ներկա բարոյահոգեբանական մթնոլորտը, անվստահության առկայությունն ու հավատի կորստի հանգամանքը: Բայց որտեղի՞ց է այդ ամենը գալիս: Հենց այն ամենից, ինչը փոխելու համար ՀՅԴ-ն գնում է համագործակցության` ավելի լավ պետություն ունենալու համար, որտեղ յուրաքանչյուր ՀՀ քաղաքացի կարողանա արժանապատիվ ապրել սոցիալապես ու իրավական ավելի արդար երկրում, որտեղ քաղաքացին չխորթանա իր պետությունից, իրեն չզգա օտարված տարր ու կարողանա իրացնել իր ողջ ստեղծագործական ներուժը` ի բարօրություն իր ընտանիքի ու հանրության: Մինչև այս խնդիրները առավելագույն լուծում չստանան` շատ դժվար կլինի դիմակայել արտաքին մարտահրավերներին, որոնք օրեցոր օղակում են մեր երկրի շուրջ …   Դուք նշում եք, որ սա կոալիցիա չէ, ինչո՞վ է տարբերվում այս համագործակցությունը կոալիցիայից: - Կոալիցիան երկու կամ մի քանի քաղաքական կուսակցությունների միջև համաձայնությունն է, երբ կուսակցություններից ոչ մեկը մեծամասնություն չունի պառլամենտում: Կարծում եմ, որ ոչ մեկի համար գաղտնիք չի, որ ներկա ԱԺ-ում, առանց ՀՅԴ-ի կամ որևէ այլ քաղաքական ուժի հետ համագործակցության` ՀՀԿ-ն միայնակ հանդիսանում է մեծամասնություն, որին նպաստում էր նախորդ սահմանադրությամբ ամրագրված մեծամասնական ընտրակարգի առկայությունը: Ինչպես գիտեք, սահմանադրական փոփոխություններից հետո, 2017թվ-ին, այլևս մեծամասնական տեղեր չեն լինելու` իրենց բոլոր հետևանքներով:  Դուք անձամբ ի՞նչ դերակատարում եք ունենալու, համագործակցության գործընթացների մեջ:  - Ուղղակի, որպես ՀՀ քաղաքացի ու շարքային կուսակցական` տրամադրված եմ լավատեսությամբ, ու հավատում եմ, որ սպասվող անկեղծ ու տքնաջան աշխատանքի արդյունքում, վերջիվերջո կկերտենք այն երկիրը, որի մասին երազում էինք` 1991 թվ-ի անկախության հանրաքվեին գնալով ու հաջորդող պատերազմական տարիներին: Ինչ որ պահից երկրի զարգացման ընթացքը սխալ գնաց, որի պտուղներն այժմ քաղում ենք բոլորս: Ժամանակն է «Գնացքը» իր ռելսերի վրա դնել: Գործընթացին տրամադրված եմ դրականորեն, որովհետև ուզում եմ ունենալ մի երկիր, որտեղից զավակներս չմտածեն արտագաղթելու մասին ու այնքան գրավիչ դառնա, որ մեր հեռացած հայրենակիցները մտածեն վերադառնալու, իսկ սփյուռքահայությունը` արմատներն այստեղ գցելու մասին:  Դուք նախկինում ակտիվորեն քննադատում էիք հանրապետականին և նրա անդամներին, արդյո՞ք այս համագործակցությունը որոշակիորեն կփոխի քաղաքական ակտիվությունը:  - Եկեք հարցը ճիշտ ձևակերպենք: Ես երբեք ոչ մեկին չեմ քննադատել իր կուսակցական պատկանելության համար: Քննադատական մոտեցում ունեցել եմ այն գործողությունների կամ գործընթացների վերաբերյալ, որոնք իմ կարծիքով սխալ են եղել կամ բացասական: Ունեմ կայուն և ձևավորված արժեհամակարգ, չեմ կարծում, որ որևէ գործընթաց կփոխի քաղաքական ակտիվությունը: Հակառակը, կարծում եմ ներքին պատասխանատվության զգացումն ավելի խստապահանջ կդարձնի, քննադատությունն էլ` ավելի կառուցողական: Հեշտ է սխալների մասին խոսել: Բայց եթե դա գործից անջատ է` վերածվում է էժանագին պոպուլիզմի: Պետք է սովորենք սխալների հետ նաև նշել լուծման, այդ վիճակից դուրս գալու իրատեսական ուղիները: Միայն քննադատելով, առանց ծրագրային հենքի` ոչ մեկիս կյանքը չի բարելավվի: Հիմա ուզում ենք միայն ամպագոռգոռ խոսե՞ն, հայհոյե՞նք: Նմանները շատ են, դրանց պակասություն չկա: Բայց դրա արդյունքում որևէ դրական բան փոխվե՞լ է մարդկանց կյանքում: Եթե այսօր սթափ չվերանայենք մեր գործողությունները ու երկիրը միասնական ուժերով չհանենք այս վիճակից` պատմությունը ոչ մեկիս չի ներելու … Հուսով եմ, որ կարճ ժամանակ անց ժողովուրդը կզգա ու կտեսնի դրական քայլեր, որոնք էլ կամրապնդեն հավատն ու վստահությունը բոլորիս միասնական ապագայի հանդեպ: ...

    Կարդալ ավելին
  • Բարև Ձեզ, ձեր ավտոմեքենայի կողոպուտի նորությունից հետո Ֆեյսբուքահայերի շրջանում ակտիվ տարածում գտավ ձեզ կողոպտելու փաստը, դուք կասկածում եք ի՞նչ-որ մեկին  - Բարև Ձեզ, Ոչ մեկի վրա կասկած չունեմ,սովորական կողոպուտ է   Ավտոմեքենան ո՞րտեղ է կայանված եղել, ձեր բակում, թե այլ վայրում - Մեր Բակում   Ե՞րբ եք նկատել, որ ձեր մեքենայի կողային հայլիները չկան - Կեսօրին էր, երբ գնացի մեքենաս նստելու    Ի՞նչ եք կարծում ոստիկանությունը կգտնի հանցագործներին - Հուսանք կգտնի... )))   Եթե հանցագործները հայտնվեն և կողային հայլիները վերադարձնելով ներողություն խնդրեն, արդյո՞ք հնարավոր է, որ դիմումը ոստիկանությունից ետ վերցնեք - Կուզենամ կանխվի գողությունը և մարդկանց չանհանգստացնեն,վնաս չպատճառեն, այսքանը : ))   ՖԲՀ - Առիթից օգտվելով ցանկացանք իմանալ, թե տաղանդավոր դերասանին ե՞րբ կարող ենք տեսնել էկրաններին ինչին նա պատասխանեց - Դեռ ինձ մոտ սպասողական վիճակ է, Աստված առաջ : ))) ...

    Կարդալ ավելին
  • Բարև Ձեզ, որքա՞ն ժամանակ է գրանցված եք ֆեյսբուքում - Արդեն 5 տարի է։ Փակեցի օդնոկլասնիկյան էջս ու կես տարի անց որոշեցի գրանցվել այստեղ   Ի՞սկ ինչով է ըստ ձեզ տարբերվում Օդնակլասնիկից Ֆեյսբուքը, որ այնտեղից տեղափոխվեցիք այստեղ - Սկզբում շատ բաներով էր տարբերվում: Հիմա՝ կարելի է ասել ոչնչով: Պարզապես մուտքս ՖԲ մտածված էր: Այստեղ ստեղծեցի իմ <<շրջապատը>> գտա համախոհներ... Օդնոյում անփորձ էի դրա համար: Այնտեղ միայն համադասարանցիներ, ազգականներ... անկոչ հյուրեր..)) այստեղ այլ է:   Ի՞ նչպես դուք նշեցիք,արդեն 5 տարի է, ինչ գրանցված եք ֆեյսբուքում,ըստ ձեզ ինչն է փոխվել ֆեյսբուքահայության մեջ - Հետաքրքիր է, գիտե՞ք, << նորեկներն>> անմիջապես նկատվում են: Ավելի անհանդուրժող են զգացմունքներում, ավելի համբերատար գրառումներում (երկար են գրում)... Անխոս, սա մի հիանալի հարթակ է գաղափարակիցներ գտնելու , գաղափարներով կիսվելու համար: Ինչն էլ իհարկե նաև լավ հնարավորություն է հսկելու համար այս ամենը: Դա էլ է օրինաչափ: ))) Մարդիկ ավելի համարձակ են դարձել և ավելի կազմակերպված: Ավելի քաղաքականացված: Այս վերջինը չգիտեմ էլ լավ է, թե վատ: Լավ կլիներ որ մարդիկ աշխատանքով զբաղված լինեին, ոչ թե քաղաքականությամբ: Սա իմ ՖԲյան ,,շրջապատի,, գնահատմամբ:Նույն ՖԲ-ում կան այլ շրջապատներ .. բամբասանքներ տարածողներ և այլն..   Ֆեյսբուքահայության շրջանում, ի՞ նչն է ձեզ նյարդայնեցնում - Իրար չհասկանալը, ինչը բնական է.. ոչ բոլորին է տրված համբերություն և տողատակերը հասկանալու խելք: Յուրաքանչյուրն իր էմոցիայի ու ագրեսիայի տերն է, մյուսին չի հասկանում, չի զգում: Երբեմն ստիպված ես լինում խառնվել, բացատրել, հաշտարարի դեր խաղալ..)))) եղել է նման դեպքեր, երբ անհույս վիճակ է, ստիպված խառնվում ես...: Նյարդայնացնում են համառորերն հայատառ չգրող, իրենց անգրագիտությունը այդպիսով թաքցնող, այդ իսկ պառճառով ավելի անգրագիտացող օգտատերերը, մանավանդ երբ նրանք արվեստագետներ են, բժիշկներ, ուսուցիչներ... դա ուղղակի անտանելի է: Այդպիսի գրառումները չեմ կարդում և նույնիսկ ընկերության առաջարկը հաստատելուց առաջ նայում է մարդու էջը, եթե հայատառ չէ գրառումները, ապա չեմ ընդունում:   Ֆեյսբուքյան ամենաակտիվ մասսան զբաղվում է քաղաքականությամբ, մի մասը իշխող կուսակցության համախոհներն են, ովքեր բարձրաձայնում են իշխանության գործունեությունը, մի մասն էլ երիտասարդ ընդդիմախոսներ են, ովքեր բարձրաձայնում են իրենց խնդիրների, քաղաքական հայացքների մասին, ի՞ նչ եք կարծում, դա լավ է թե վատ - Եթե նրանք անկեղծ են՝ ունեն արտահայտվելու իրավունք: Դժգոհը ունի բողոքելու իրավունք: Այսօր մենք տարեկան հարյուրավոր մասնագետներ ենք ոլորտներին տալիս, նրանցից քանի՞սը ունեն աշխատանքի հնարավորություն, դրանով վաստակելու հնարավորություն: Արդյոք չի՞ ստեղծվում անառողջ մթնոլորտ ,,իրար տակ քանդելու,, մեկի տեղը խլելու պայքարի ձևը: Այսօր գոյատևման հարցն է դրված երկրում: Դեռ մասնագետները ինչ-որ կերպ կարող են ինքնադրսևորվել, իսկ նրանք ովքեր պիտի բանվոր լինեին, շինարար... Նրանք որտե՞ղ են շենացնում: Ու՞ր են.... ահա դժգոհության հիմնական պատճառը: Երբ մարդն ունի զբաղվածություն նա փողոց դուրս չի գալիս... մանավանդ հայը, ով սովոր է հարմարվողականությանն ու հաշտվողական է իր բնույթով:   Դուք արդեն տևական ժամանակ է ինչ չեք երևում հեռուստատեսությամբ, ի՞նչով է այն պայմանավորված - Դերասանի տեղը բեմն է, կինոն: Եթե նկատի ունեք սերիալները, ապա պատասխանը այս է. ինձ չեն հրավիրում, թե ինչու՞, այդ հարցով լրջորեն կարող եք հետաքրքրվել ալիքների տնօրեններից (խոսքը միայն իմ մասին չէ) Ռեժիսորը հաստատում է քեզ դերում, հոնորարի հարցը լուծվում է երկկողմանի գոհունակությամբ, իսկ ալիքի տնօրենը ասում է ՝ ոչ...))) Իսկ <<Կիսաբաց լուսամուտներում>> ես սպասված հյուր եմ..)) ընդհանրապես թե ով պետք է խաղա, նկարահանվի մեծ մասամբ հաստատվում է ադմինիստրացիայի կողմից, թե նրանք ինչով են առաջնորդվում, իրենք կիմանան: Բազմաթիվ հեռուստադիտողներից այդ հարցը լսում եմ ափսոսանքով: Ինձ և իմ խաղը տեսնելու համար հանդիսատեսին հրավիրում եմ Մհեր Մկրտչյան արտիստական թատրոն:   Ո՞րն է ձեր ամենասիրելի մարմնավորած դերը - Անույշ <<Պաղդասար աղբար>> -ում.. չնայած այդ մեկը չէ..) էլի կան:    Երեկ մեր կայքը հարցազրույց էր անցկացրել ձեր ֆեյսբուքյան լավագույն ընկերներից` Արթուր Եղիազարյանի հետ,ով առաջարկեց հարցազրույց անցակացնել ձեզ հետ և մեր կայքի միջոցով հարց ուղղեց ձեզ: Հայոց պատմական կերպարներից ու՞ մ դերը կցանկանաք խաղալ  - Փառանձեմ թագուհու... և ցանկությունս միայն պայմանավորված չէ նրանով, որ ուղղակի խաղալ այդ դերը, այլ որ վերջապես մարմնավորվի այդ հզոր Հայուհու պատկառելի ու ուսանելի կերպարը, որին պիտի նմանվենք հայ կանայքս.... մեզանում այնքան օտար կանանց կերպարներ են մարմնավորված , մերը, մեր արյունը, մեր տեսակը մոռացության է մատնված: Շնորհակալություն Արթուրին այս հարցի համար: Երանի թե գտնվեն սցենարիստներ, ովքեր կանդրադառնան հայության համար այնքան ճակատագրական պատմական ծանր այս ժամանակաշրջանին: Թող որ Փառանձեմ Թագուհուն մարմնավորի մեկ ուրիշը, միայն թե լինի... չգրե՝ն ես կգրեմ....))))   Շնորհակալություն բավականին լայնապրոֆիլ հարցազրույցի համար - Ձեզ նույնպես ...

    Կարդալ ավելին
  • Բարև Ձեզ հարգելի Արթուր, որքա ՞ն ժամանակ է ինչ գրանցված եք ֆեյսբուքում - Բարև Ձեզ: Գրանցվել եմ 2008 թվականին, բայց գրանցումից հետո, տեսնելով, որ ընդամենը 2-3 մտերիմ անձից ավելի մարդ չկա՝ սկսեցի չօգտվել: Հետաքրքրությունը մեծ չէր դեռևս:   Որքա ՞ն ժամանակ է ինչ ակտիվ եք ֆեյսբուքում - Ակտիվ սկսել եմ օգտվել 2011թվականից, երբ լուրերով լսեցի, որ Արաբական «Գարունը» սկսվեց ՖԲ-ից: Սկսեց հետաքրքրել այս սեցիալական ցանցը: Վերհիշեցի գաղտնաբառս և կրկին սկսեցի մտնել այս տիրույթ: Օրեցօր, տիրապետելով այս ցանցի գործիքներին՝ դարձա ակտիվ օգտատեր:   Ի ՞նչ եք կարծում հնարավոր է Հայաստանում նույնպես ֆեյսբուքի միջոցով կատարել հեղաշրջում : )))) - Ես հեղաշրջում՝ չասացի, այլ՝ հեղափոխություն : )) Հեղաշրջում՝ոչ, բայց հեղափոխություն՝ այո: Բայց մտքի, մտածողության հեղափոխություն: Բայց պետք է հաշվի առնել, որ փայտն ունի երկու ծայր ... Այս գործիքից օգտվում են բոլորը, ամեն մեկն իր պատկերացումներով, իր՝ այս տիրույթում հայտնվելու նպատակներով: Ինչպես կարել է համախմբել այստեղ մարդկանց, այնպես էլ՝ պառակտել: Ինչպես կարելի է լուրեր տարածել, այնպես էլ սուտ ու կեղծ տեղեկատվություն:   Ի ՞նչն է ձեզ հունից հանում ֆեյսբուքահայության մեջ - Փորձում եմ հունից դուրս չգալ: Բայց, իմ գիտելիքների, փորձառության ու բարեկրթության տրված հնարավորությունների չափով փորձում եմ անտարբեր չլինել և այս տիրույթն ավելի բարի ու հավասարակշիռ դարձնել: Մարդիկ ոչ թե վիճաբանեն, այլ՝ բանավիճեն, ոչ թե փնտրեն իրարից զատող միջոցներ, այլ՝ մեկ գաղափարի շուրջ համախմբող միջոցներ: Մարդիկ վերջ ի վերջո պետք է սովորեն խոսել այն բանից, ինչից լավատեղյակ են, մասնագետ են ու կոմպետենտ: Հա, չմոռանամ մի քանի «հունից հանող» բան ամեն դեպքում նշել: Դրանք են՝ հայախոս հայերի միջև օտարատառ գրագրությունը, անհանդուրժողական ու դիմացինին վիրավորող խոսելաձևը:   Կլինեն մարդիկ ովքեր չեն իմանա, որ դուք նաև ազատամարտիկ եք և 18 տարեկան հասակում մասնակցել եք Ղարաբաղյան պատերազմին, խնդրում ենք մի փոքր պատմեք այդ տարիներից - Դե ... տարիներ էին, գիտենք բոլորս էլ, ի՞նչի կարիք կար : )) Միայն մի բան կասեմ. այդ տարիները վճռական եղան իմ անձի ձևավորման համար :   Ձեր ազգանվեր գործերը շատ շատ են, որ խնդրենք կպատմեք, ինչպես որոշեցիք պատերազմի ճիրաններում գտնվող Շուշիում 1992-ի աշնանը հիմնադրել «Արամ Մանուկյան» վարժարանը, որն այսօր դարձել է Շուշիի թիվ 2 դպրոց և Ովքեր ձեզ օգնեցին այդ ազգանվեր գործը կյանքի կոչելու համար - Վարժարանի գաղափարը ծնվեց անմիջապես Շուշին ազատագրելու գործընթացի հետ: Գաղափարի հեղինակը ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միությունից ընկերս էր՝ Արտաշես Տոռոզյանը: Այս գաղափարը կյանքի կոչելու իր զինակիցը ես էի: Երկուսով նախաձեռնեցինք, այնուհետև շատերը միացան: Բոլորս 18-22 տարեկան էինք: Մենք մի բան էինք հասկանում. պատերազմում միայն զենքով չեն հաղթում, այլ նաև՝ ապրելով ու ապրեցնելով: Ռոմանտիկ էինք, ուզում էինք վերածնել Հայոց Շուշիի երբեմնի կրթամշակութային կյանքը: Վարժարանը ստեղծելու հենց առաջին օրերից սկսեց Շահումյանի ու Մարտակերտի անկումը: Վարժարանի աշխատանքները շարունակելու և աջակցություն ունենալու համար դիմեցինք ՀՅԴ աշխարհասփյուռ բոլոր ուսանողական և երիտասարդական միություններին: Եվ ծանր պատերազմական գործողությունների հետ համաքայլ՝ 1992թվականի հոկտեմբերին վարժարանը բացեց իր դռները: Ի դեպ, տեղեկացնեմ, որ վարժարանի «Վարանդա» երգչախումբը այսօր հայտնի Արցախի պետական «Վարանդա» երգչախումբն է, Իսկ վարժարանում ծնված տիկնիկային թատրոնի հիման վրա էլ ստեղծվեց Արցախի տիկնիկային թատրոնը:   Դուք ձեր տիկնոջը հանդիպել եք Շուշիում և 18 տարեկան հասակում ամուսնացել եք,արդյո ՞ք հարազատները դեմ չէին ձեր այդքան վաղ ամուսնությանը - Այո, Շուշիում ծնվեց իմ ընտանիքը: Ամուսնության պահին ես մի քանի օր առաջ դարձել էի 19 տարեկան : )) իսկ կինս՝ դեռ 18 չկար: Բնականաբար երկու կողմի ծնողներն էլ դեմ էին սկզբում: Իմ ծնողները նրա համար, որ հերիք չի մեկնել եմ Արցախ, դեռ մի հատ էլ ընտանիք եմ ձևավորում այդ տարիքում: Իսկ կնոջս ծնողները նրա համար, որ հանկարծակի էր իրենց համար, աղջիկը՝ փոքր, տղային ու նրա հազատներին էլ չեն ճանաչում: Նշեմ, որ նշանադրության գնացինք բացառապես մարտական ընկերներով, հանձինս Հարմիկ Հովսեփյանի ու Պետրոս Ղեվոնդյանի (Պռոշյանցի Պետո), և աներոջս, որը ռազմական բժիշկ էր այդ տարիներին, երաշխավորեցին ինձ համար: Մեր դաշնակցական ընկեր-հրամանատարների վարկանիշն այնքան բարձր էր, որ ուղղակի անհնարին էր նրանց չվստահելը: Կարծում եմ, որ հիմա, 23 տարի անց, կարող եմ նշել, որ ընկերներիս խոսքի պատիվը գետնով չեմ տվել   1993 թվականի սեպտեմբերին ծնվում են ձեր առաջնեկ որդիները՝ Արան և Արամը, արդյո ՞ք դժվար չէր 19 տարեկան հասակում մեծացնել զույգ որդիներին` Ղարբաղում այն էլ ամենավատ տարիներին? - Իհարկե դժվար էր: Բայց հիմա եմ հասկանում, որ շատ դժվար էր: Ես ու կինս այդ ժամանակ կարելի է ասել, որ երեխա էինք ու երեխաներ ենք ունենում : ))) Հատկապես, որ ապրում էինք պատերազմական ժամանակաշրջանում, երկու կողմիս ծնողներից առանձին, չնայած կնոջս շուշեցի տատիկը մեր ընտանեկան դաշնակիցն էր և երեխաներին պահելու գործում ողջ օրն աջակցում էր: Ի դեպ, 3 որդիներս էլ ծնվեցին Շուշիում, իսկ նրանցից երկորյակները՝ Արամն ու Արան, ազատագրված Շուշիում ծնված առաջին երկվորյակ տղաներն էին:   Երեկ հարցազրույց էինք անցկացրել ձեր ֆեյսբուքյան լավագույն ընկերներից` Ալինա Դերձյանի հետ,ով էլ խորհուրդ տվեց, հաջորդ հարցազրույցը անցկացնել ձեզ հետ և ցանկացավ այս հարցը մեր կայքի միջոցով ուղղել ձեզ : )  Ե ՞րբ եք պատրաստվում պատգամավոր դառնալ - Պատգամավոր դառնալն ինքնանպատակ չպետք է լինի: Պատասխանեմ այսպես. Այն օրը, երբ բոլորիս գիտակցության մեջ կդաջվի, որ ՀՀ-ում պատգամավորը բացառապես օրենսդրական գործունեությամբ պետք է ի վերջո զբաղվի   Հաջորդ հարցազրույցը ում հետ կցանկանաք անցկացնել? - Տաղանդավոր դերասանուհի Մարի Գրիգորյանի հետ:   Շնորհակալություն, հետաքրքիր և բովանդակային հարցազրույցի համար : ) - Ես էլ եմ շնորհակալ : ) ...

    Կարդալ ավելին

ՖԲՀ

Քաղաքականություն