Գովազդի համար զանգահարել 099 999 409
  • Այսօր Սեպտեմբերի 1ն է` գիտելիքի համաշխարհային օրը և այսօր Հայաստանում 40.000-ից ավել մանուկներ ոտք դրեցին դպրոցներ և կսկսեն կրթվել ու իհարկե չարաճճիություններ անել ))   FBH.am կայքը փորձեց հարցման միջոցով պարզել, թե ինչ հիշարժան անկարգություններ են արել ֆեյսբուքահայերը իրենց դպրոցում   Սամվել Մարտիրոսյան Ամենահիշարժանը, իրականում, հետաքրքիր չէր։ Բայց լավ հիշվել է։ Աշխատանքի դասին խոսում էինք։ Դիմացիս նստածին բզզում էի։ Ինքն էլ բարձրաձայն ինչ-որ վատ բաներ սկսեց ասել։ Դասատուն ջղայնացավ։ Իսկ այդ պահին պատմում էր հաստոցի վրա երկաթից եսիմ ինչ տաշելու մասին։ Ու սա այնքան ջղայնացավ, որ ձեռքի երկաթի կտորը շպրտեց դիմացինիս վրա։ Ինչը ես չէի տեսել, քանի որ նենգաբար թաքնված էի դիմացինիս մեջքի հետևը։ Վերջը՝ երկաթը թռավ։ Դիմացիս նստածը մտավ սեղանի տակ։ Եվ այդ պահինես տեսա, որ ուղիղ հիպոտալամուսիս ուղղությամբ թռնում է մի կեո կիլոյանոց երկաթի կտոր։ Ու այստեղ սկսվեց Մատրիցա ֆիլմը։ Ամեն բան դանդաղեց, երկաթը սկսեց շատ դանդաղ մոտենալ ճակատիս։ Ես հասցրեցի թեթեւ գլուխս կողմ տանել և կասեցնել ճակատիս եւ երկաթի անխուսափելի հանդիպումը։ Նենց որ էս օրը լավ տպավորվեց։ Չնայած, շատ անլուրջ անկարգություն էր։   Էդգար Խաչատրյան Անկարգություն, երբ կազմակերպել էինք ուսուցչուհու հուղարկավորությունը: Իհարկե հիմա դա շատ զվարճալի հիշողություն է, բայց հետևանքները դաժան էին այդ պահին))) Հիմա էլ եմ ներողություն խնդրում այն բոլոր անկարգությունների համար, որոնք այդ 10 տարիների ընթացքում նյարդայնացրել են ուսուցիչներին...   Գուգ Բադալյան Սեպտեմբերի 1-ին, 2000 թվականին պետք է առաջին դասարան գնայի։ Էն էլ օգոստոսի 31-ին, մեր տան կողքի ավտոտնակներից մեկի կտուրից ուզում էի թռնեի ներքև իմ 1մ 40 սմ հասակով ու ձեռքս կոտրեցի։ Իմ առաջիմ սեպտեմբերի մեկը կոտրված ձեռքով, գիպսի մեջ եմ դիմավորել   Աշոտ Ասատրյան Դպրոցական տարիներին այնքան անկարգություն ենք արել, որ այդքանը հիշել անհնար է, կամ մեկը մեկից առանձնացնելը, բայց ես կպատմեմ նենց դեպք, որտեղ հենց ես անկարգություն չեմ արել: Մեր դասարանում ինչ կատարվում էր (իհարկե վատ բաները միայն) կապվում էր իմ ու ընկերներիս հետ, ու կապ չունի մենք ենք արել, թե ընհանրապես կապ չենք ունեցել, առաջինը մենք էինք դրա պատասխանը տալիս: 10 տարվա մեջ մի օր հիվանդացել ու դասի չէի գնացել, հենց այդ օրը մեր ամբողջ դասարանը դասից փախել էր: Հաջորդ օրը դասի եմ գնում , անտեղյակ այդ ամենից, հենց առաջին դասին ներս է մտնում դասղեկը ու ամբողջ դասարանի մոտ ինձ մեղադրում դասերից խմբակային փախուստ կազմակերպելու մեջ: Դե արդեն պատկերացրեք ուսուցիչները ինձ ինչ օրն են գցում, ու այդպես էլ նրանք մինչև այսօր չեն հավատացել , որ ես այդ օրը ընդհանրապես դասի չեմ եկել , որ մի հատ էլ փախուստ կազմակերպեի: Բայց մեկա, անկախ ամեն տեսակ հավանական ու անհավանական արկածների, իմ ուսուցիչները ինձ շատ են սիրել:Չնայած 8-րդ դասարանում ինձ ստիպեցին լքել դպորցը, այլևս անհնար էր իմ ու իրենց ներկայությունը մեկ շենքի մեջ, ես էլ տեղափոխվեցի պոլիտեխնիկի վարժարան, բայց մեկա մինչև վերջին զանգ ամեն օր գնացել եմ դպրոց, որ տեղս չերևար: Մեջտեղից կիսվում էի, համ պետքա վարժարանում անկարգություն անեի, համ դպրոցում )))   Կիլիկիա Հայաստան Ճիշտն ասած դպրոցում եղել եմ բավականին կարգապահ: Դպրոցում բոլորի մոտ էլ մեծ տեղ է զբաղեցրել դասից փախնելը իր տարբեր ձևերով: Ես՝ դասարանի ավագ լինելով, կազմակերպեցի դասից դասարանով փախչելը: Քանի որ դպրոցի մուտքը հսկվում էր պահակի կողմից, մնում էր, որ երկրորդ հարկում գտնվող դասարանի պատուհանից իջնեինք: Սա թերևս ամենաանկարգ վարքս է եղել դպրոցում)))   Գագիկ Մամուլյան Ես առհասարակ բարի համբավ ունեի, քանի որ լավ էի սովորում, ոչ մի դասատու չէր մտածում, որ ես ինչ որ վատ բան կազմակերպած կլինեմ, միշտ իրենց թվում էր, թե ես ուղղակի «իրենց ջրերն եմ ընկել»: Մի անգամ երբ կոտորակներ էինք անցնում, խնձոր ու դանակ էինք տարել դասի համար: Ու այդ դանակը ցավոք սրտի թե բարեբախտաբար պետք եկավ, քանի որ համադասարանցիներիցս մեկի հետ կռիվ արեցի (դե իհարկե դանակահարություն չեղավ) ու դրանից հտո մեր դպրոցում վերացավ վերոնշյալ մեթոդով կոտորակների մասին դասը բացատրելը )))))   Աննա Օհանյան Դպրոցում եղել եմ շատ անկարգ, բայց շատ լավ սովորող աշակերտուհի: Եվ քանի որ մանկական անսամբլում էի երգում, անընդհատ ձայնագրությունների ու նկարահանումների էի, դասերի ժամին երբեմն դուրս էի գալիս: Երբ պահակը հրաժարվում էր դուրս թողնել, ասում էի. «Եկեք ձեզ համար էլ երգեմ, թողեք էլի»: Միշտ աշխատող տարբերակ էր: Շատ է եղել, որ չաչանակության համար ուսուցիչը դուրս հանի դասարանից: Իսկ դասից փախուստները կազմակերպելն ինձ մոտ շատ լավ էր ստացվում:   Արթուր Եղիազարյան Ես չնայած սովորող և ուսումնատենչ աշակերտ եմ եղել, բայց մեկ մեկ չարաճճիություն արել եմ: Մի օրինակ պատմեմ: Մեր հայոց լեզվի և գրականության ուսուցչուհին, որին իրականում հարգում և սիրում էինք, այլ դասարանի մոտ դաս էր անցկացնում: Երկու այլ համադասարանցիների հետ բացեցինք այդ դասասենյակի դուռը և հարցրեցինք. - Ընկեր Ալավերդյան, ձեզ դուռ պետք է՞: Զարմացած նայեց մեր վրա և ասաց. - Ի՞նչ դուռ: Ոչ մի դուռ էլ պետք չի: Ու իր խոսքից հետո, առանց մի բառ ասելու՝ այդ դասասենայակի դուռը գրկելով վեր հրեցինք, հանեցինք շարժահանգույցներից (петля) ու երեքով բռնած՝ սկսեցինք քայլել դպրոցի միջանցքով: Ուցուցչուհին սկսեց ձայնել մեր ետևից, թե ի՞նչ ենք անում: Մենք էլ պտտվելով ասացինք. - Բայց Դուք ասացիք, որ Ձեզ դուռ պետք չի: Բնականաբար՝ հետո դուռն էլի իր տեղում ամրացրեցինք :) ))))   Ալեն Ղևոնդյան Սովորել եմ թիվ 198 հեղինակային դպրոցում: Երևի աշխարհի կամ գոնե Հայաստանի ամենից լավ դպրոցն է եղել: Կյանքի կտրվածքով շատ մեծ ազդեցություն է ունեցել ինձ ու հազարավոր այլ աշակերտների հետագա կյանքի վրա: Իսկ շատ լավը լինելու պատճառը դպրոցի տնօրենի ու դասատուների գործոնն էր: Մարդիկ՝ ովքեր խառը ու շատ բարդ տարիներին բառից բուն իմաստով կռիվ էին տալիս մեր դպրոցի ու ամեն աշակերտի համար: Դպրոցում անկարգ չեմ եղել. (իրականում ինչ անկարգություն էլ արել ենք, էստեղ գրելու բան չի, խայտառակ կլինենք): Ես փորձեմ մի փոքր պատմություն պատմել, որ տպավորվել է մինչ օրս: Մեր Դասղեկ շատ սիրելի Ընկեր Վ.Հարությունյանի կազմակերպած մրցույթում, որը դպրոցի տնօրենի հետ հարց ու պատասխան էր, ես հաղթեցի: Հաղթանակի իմ նվերը այն էր, որ ես պետք է մեկ օրով դառնայի մեր դպրոցի տնօրեն (հետագայում այս մոդելը դարձավ շատ դպրոցներում տարածված, սակայն կարող եմ ասել, որ այն հենց մեր դպրոցից է դուրս եկել ու լիովին այլ բովանդակությամբ): Դե բնականաբար ես այդ հանգամանքին լուրջ չմոտեցա: Հաջորդ օրը սովորականի պես գալիս եմ դասի: ճանապարհին թե՛ աշակերտները, թե՛ ծնողները մի տեսակեն նայում ինձ: Ես գնալով սկսեցի լարվել: Երբ հասանք դպրոց, աշխատանքի եկող մեր դասատուները սկսեցին ինձ ազգանունով բարևել… «բարև Ձեզ պարոն Ղևոնդյան…»: Ես պապանձվել էի: Կարծեմ 4-5-րդ դասարանում էի: Քարացած կանգնած եմ դպրոցի նախամուտքում: Էդ պահին ինձ մոտեցան Դասղեկս ու մեր շատ սիրելի Ուսմասվարը Կ.Դավթյանը (Карина Карапетовна-ն), ու ասեցին, թե այդ օրը ես ստանձնում եմ դպրոցի տնօրենի պարտականությունները: Մի տեսակ լեզուս կապ էր ընկել: Հետո ինձ ուղեկցեցին դպրոցի տնօրենի սենյակ: Մտանք ներս, տեսնեմ մարդ չկա: Ինձ ցույց տվեցին տնօրենի ստորագրությամբ դիմումը, որ մեկ օրով հրաժարվում է իր պարտականություններից՝ փոխանցելով դրանք ինձ: Տվեցին նաև դպրոցի կնիքը, սենյակի բանալիները ու հայտնեցին, որ ունեմ դասալսումներ երկու դասարաններում և մեկ երեխա կա, ով եկել է դպրոց ընդունվելու, ծնողը սպասում է, որ իրեն ընդունեմ: Ասում եմ 13-14 տարեկան էրեխու համար այս ամենը մի քիչ շատ էր. բավարար չէ դարձել ա դպրոցի տնօրեն, դեռ մի հատ էլ պետք է աշակերտ ընդունի, դասալսումներ անցկացնի: Բայց ամենաանսովորը այն էր, որ դասատուները ինձ ազգանունով էին դիմում: Ու երբ մենակ մնացի տնօրենի սենյակում՝ փորձեցի հասկանալ իրավիճակը ու անելիքս: Հետո անցա բուն «պարտականություններիս». շատ արագ նոր աշակերտը ընդունվեց մեր դպրոց, ապա գնացի դասալսումների: Պարզվեց առաջինը մեր դասարան պետք է գնայի: Երբ մտանք դասարան, բոլորը ոտքի կանգնեցին: Շատ անսովոր ու ոչ դուրեկան զգացում էր: Հետո տեսնեմ տնօրենը նստած իմ տեղում իմ փոխարեն մաթեմատիկայի դաս է պատասխանում: Գնացի վերջում նստեցի՝ հուսով լինելով, որ գոնե մի հատ հինգ կստանամ (մաթեմատիկայից գործերս միշտ լավ չեն եղել): Պատասխանի արդյունքում չորսով բավարարվեցինք: Եթե անկեղծ ես ամենևին դժգոհ չէի անգամ 4-ից: Մյուս դասարաններում արդեն լիովին «դերիս» մեջ էի մտել. աշխարհագրության դասատուին անգամ «նկատողություն» արեցի, թե ցածր է նշանակում աշակերտին: (Ասում են չէ, եթե ուզում ես մարդուն ճանաչես, թեկուզ փոքր իշխանություն տուր նրան..)): Հետո գնացինք ուսմասվարների սենյակ սուրճ խմեցինք. կյանքում առաջին անգամ էի սուրճ խմում: Ու երբ դասամիջոց եղավ, տեսեմ սենյակիս մոտ մեր դասարանցի տղերք են եկել. Իհարկե նրանց ներս թողեցի ու մոռանալով ամեն բան, կոլեկտիվ ջանքերով սկսեցին ծանոթանալ տնօրենի սենյակի եղած չեղածին… Շատ հետաքրքիր բաներ գտանք, կարդացինք, հայտնաբերեցինք.. Շատ հիշարժան ու երիտասարդ տղայի համար տարօրինակ օր էր…   Ալինա Դերձյան Դասի ժամանակ, կամ ընդհանրապես անկարգություն անելը և Ալինան շատ անհամատեղելի են եղել դպրոցական տարիներին: Միշտ զուսպ, խելոք (այսինքն ահավոր ամաչկոտ) եմ եղել: Դա ցածր դասարաններում, իսկ երբ արդեն մի քիչ մեծացա, երբ արդեն սկսեցին դասերից փախչել, ես չէի հասկանում դրա իմաստը: Մտածում էի, մեկ է, դասը պիտի սովորենք, որ քառորդ փակեն, ավելի լավ չի՞, որ հիմա սովորենք: Չգիտեմ, «աննորմալ» կարգապահ էի այդ առումով, չնայած բացարձակ գերազանցիկ չեմ եղել: Մյուսները դասից փախչում` կինո, կամ զբոսնելու էին գնում, ես խելոք գալիս էի տուն, գիրք էի կարդում (հիմա կմտածեք ինչ անհետաքրքիրն եմ եղել, չէ՞ )) Մի անգամ եմ դասարանցի տղաների հետ կռիվ-կռիվ խաղացել, չորրորդ դասարանում էի: Թարսի պես այդ օրը պիտի գային մեզ լուսանկարելու (իմ պես «հին մարդիկ» կհիշեն, որ ամեն տարեվերջին խմբակային նկարներ էին արվում): Ուրեմն, այդ օրը լուսանկարիչն անսպասելի եկավ, մեզ հավաքեց, շարեց, նկարեց, գնաց: Հետո, երբ նկարները բաժանեցին ու ես տեսա իմ գզգզված մազերը, մի կողմ թեքված ժապավենն ու կիսաքանդ պիոներական վզկապը`ամոթից գետինը մտա )))) Հա, մի բան էլ պատմեմ: Ուրեմն այն տարիքում էինք, երբ նոր ենք կայանում, դասարանի քեֆերի ժամանակ ամեն մեկը զուգվում, զարդարվում էր ըստ համարձակության: Մի անգամ, ես որոշեցի, որ այդ տարիքում դեռ ժամանակը չի շպարվելու և չգիտեմ ինչ կարգի զուգվելու և քեֆի եկա դպրոցական համազգեստով: Ակցիա արեցի իմ խելքով :) Ճիշտ է, փորձեցին ձեռք առնել(դրան պատրաստ էի), բայց վստահ էի, որ ճիշտը ես եմ )))   Կար Ղուկասյան Արդեն պետքա ավարտեինք դպրոցը, այդ ժամանակ լեգենդներ էր պպտվում, թէ 11.11 .2011 թվականին եթե երազանք պահես` կիրականանա : Մենք դասարանով մի հետաքրքիր բան կազմակերպեցինք. մենք 2011 թվականի նոյեմբերի 11 ին ժամը 11:10 բոլորս պետք ա դուրս գաինք դպրոցի դիմացը և 11:11 երազանք պահեինք: Հենց եկավ 11:10 մենք դասարանով դուրս եկանք դուրս և չէինք պատկերացնում, որ ( կարելի է ասել ամբողջ դպրոցը )միացավ մեզ, ու ամենա հետաքրքիրը այն էր, որ դասատուները զարմացած նայում էին և չգիտեին ինչ անեին, անգամ մի մասը միացան մեզ: Ես դպրոցում չար երեխա եմ եղել, ամեն ինչ արել ենք, անգամ թաղում ենք կազմակերպել, բայց դպրոցը սիրել եմ, միչև այսօր էլ, որ ազատ ժամանակ եմ ունենում, մեկ-մեկ գնում եմ դասատուներիս տեսակցության:   Սարգիս Մելիքյան Դպրոցի ավարտական դասարանում ռուսերեն լեզվի դասընթացները անչափ ուրախ էին անցնում մեր դասարանում: Եվ ահա այդ անմոռանալի դասերից մեկի ժամանակ հերթական բարձր ձայնով հերթական անեկդոտը լսվեց նստարանների վերջին շարքերից: Ռուսաց լեզվի դասատուն անչափ բարկացավ և իմ գլխավորությամբ մի քանի հոգու դուրս հանեց դասարանից: Բայց քանի-որ մոտենում էր ավարտական քննությունները, մենք չէինք ուզում այդպիսի լուրջ միջադեպի պատճառով քննությանը ցածր գնահատական ստանալ: Դասարանից դուրս գալուց որոշեցինք մեզ հետ տանել նաև դասասենյակի դուռը: Սկզբում դասատուն զարմացավ, այնուհետ սկսեց աղերսել, որ դուռը հետ բերենք ու կախեք իր տեղը: Մենք էլ ասեցինք, որ միայն դասին հետ նստելու իրավունքից հետո դուռը հետ կբերենք և դասատուին այլ ելք չմնաց, քան մեզ հետ ընդունելը դասի:   Սիլվի Տիգրանյան Չնայած նրան,որ ես դպրոցում ունեի գերազանց առաջադիմություն, այնուամենայնիվ մեր դասարանի փախուստների ծրագիրը սովորաբար ես էի մշակում ու կազմակերպում: Մի օր առաջարկեցի փախչել դասից և խնջույք կազմակերպել : Առաջին ժամին ծրագրեցինք և երկրորդ ժամից այլևս դպրոցում չէինք : Մեր փախուստի առաջին հատվածը հաջողությամբ պսակվեց: Դասընկերուհիներիցս մեկի տանը հավաքվեցինք և խնջույք կազմակերպեցինք,սակայն չհացրեցինք լիաթոք ուրախանալ ,որովհետև դասղեկին հաջողվել էր պարզել մեր տեղը : Դասղեկի հետ միասին բոլորով վերադարձանք դպրոց `արդեն չորրորդ ժամն էր : Մեզ որպես պատիժ ` ժամանակից շուտ հանձնարարեցին գրել ֆիզիկայի լրացուցիչ թեմատիկ աշխատանքը: Դասարանում ոչ մեկս առանձնահատուկ սեր չունեինք ֆիզիկայի նկատմամբ և դա իսկապես դաժան պատիժ էր : ) Չբավարարվելով ձախողված փախուստով,որոշեցինք այլ բան մտածել: Նորից փախուստի մասին մտածելն անիմաստ էր ,քանի որ դա անհնար էր ,որովհետև մեզ հսկում էին : Առաջարկեցի ֆիզիկայի տետրում ոչ մի նշում չանել : Փոքրիկ թղթերի վրա գրեցինք առաջարկս և տարածեցինք շարքից շարք : Դասի վերջում հավաքեցինք դատարկ տետրերը և հանձնեցինք: Մայրս ուսուցչուհի է և ես կեսօրին դեռ տանը, արդեն գիտեի ,թե վաղը ինչ է լինու մեզ հետ : Հաջորդ առավոտյան `որպես դասարանի ավագ և այս ամենի գլխավոր կասկածյալ սկզբում ես ենթարկվեցի պատասխանատվության ,իսկ դասարանի ամենախորամանկները դասի չէին եկել,բայց դասղեկը զանգահարեց և պահանջեց ներկայանալ : Դպրոցի տնօրինության և ուսուցչական կազմի կողմից բարոյախրատական դասեր և ամոթանքներ ստացանք: Բայց սա մեզ համար այնքան սարսափելի չէր ,որքան դասղեկի հայտարարությունը ,որ զրկված ենք էքսկուրսիայից ,որը վաղուց ծրագրել էինք և օրը մոտ էր : Բայց ես լինելով դասղեկիս կողմից սիրելի աշակերտուհի,կարողացա հայցել նրա ներողամտությունը և ինձ հաջողվեց իրագործել էքսկուրսիայի ծրագիրը : Այս դեպքը միշտ հիշում ենք ,երբ հանդիպում ենք դասընկերներով:   Անժել Դայան Դպրոցական տարիքում շատ չար եմ եղել, բայց հիմնականում եղել են չարաճճիություններ, վնաս չեմ տվել ( համարյա ): Դասարանի ավագն էի, մի անգամ դասատուն մի քանի րոպեով դուրս եկավ դասարանից, վազեցի նրա տեղը, փայտիկը վերցրեցի ու սկսեցի խփել սեղանին, որ բոլորը լռեն։ Արդյունքում փայտիկը կոտրվեց։ Տղաներից մեկը պատժվեց, ով ինքնակամ մեղքը վերցրեց իր վրա։ Դասատուս մինչ այժմ էլ չգիտի, որ դա ես եմ արել։ Իսկ ամենազվարճալի դեպքը մի քիչ ցավոտ էր․․․ Իմ սովորելու ժամանակ դասասեղանները բացվող-փակվող էին։ Ես էլ սովորություն ունեի քանոնը դնել ծալվող հատվածում, վրան ռետինը դնել ու թռցնել: Մի անգամ էլ նմանատիպ օպերացիայի արդյունքում ռետինը թռավ ուղիղ ուսուցչուհուս ճակատին։ Բնականաբար, անմեղ աղջիկը չէր կարող նման բան անել, ու պատժվեց կողքիս նստող տղան։ Մի անգամ էլ, երբ էլի դասարանում մենակ էինք մնացել, որոշեցի էլի ուսուցչուհու դերը ստանձնել։ Հավաքեցի բոլորի օրագրերը, ու դասատուի ստորագրությունը կեղծելով, բոլորին գնահատականներ դրեցի։ Շատ արդար էի․ մեկին հինգ էի դրել, մեկին՝ չորս․․․ Բռնվեցինք, որովհետև ոչ աշխատանքային օրերին էլ էի գնահատական դրել )))   Կոնստանտին Տեր-Նակալյան Չեմ կարող ասել, որ Աստծո գառ եմ եղել դպրոցում, բայց չեմ էլ կարող ասել, որ խիստ չարաճճի եմ եղել։ Դասերից փախել եմ բոլորի պես, կռիվ արել եմ բոլորի պես, խաղեր խաղացել եմ բոլորի պես, որոշ ուսուցիչների հետ յոլլա չեմ գնացել ու կրկին անգամ՝ բոլորի պես։ Դպրոցական ամենհիշարժան ու բախտորոշ որոշումս էլ եղել է 8-րդ դասարանում, երբ ծնողներիս թույլատվությունը չհարցնելով մասնակցեցի FLEX ծրագրի առաջին քննությանը, հետո՝ երկրորդին ու տեղեկացրեցի միայն, երբ արդեն 3-րդ փուլ էի հասել ու ծնողների թույլատվություն էր պետք։ Արդյունքում, ես անցա բոլոր փուլերը ու դպրոցիս ավարտական տարին ուսանեցի ԱՄՆ-ում և դարձա իմ ամերիկյան ավագ դպրոցի պատմության ամենապատանի շրջանավարտը՝ 16 տարեկանում ավարտելով 12-րդ դասրանը:   Գոռ Մարկոսյան Անկարգություններս չեմ կարող առանձնացնել, միայն հիշում եմ, որ հաճախակի ծնող էին կանչում ու ես վազելով իջնում էի տուն ու անջատում տան հեռախոսը )))   Արմինե Մելքոնյան Պատմությունը ամենասիրելի առարակաս էր, պատմության ուսուցիչս,այքան էր ինձ դաս հարցրել, որ ազատ վանդակ չկար առանց գնահատականի։ Մի անգամ ,ասաց,որ ինձ չի հարցնում,քանի որ կան աշակերտներ գնահատական չունեն։ Վեր կացա կանգնեցի սեղանի վրա։ Ուսուցիչս ,թե իջիր,ես պնդում էի,որ մինչև չհարցնի չեմ իջնի։ Դե ես հաղթեցի,ասաց իջիր արի գրատախտակի մոտ։ Ու այդպես մատյանում ազատ վանդակ էլի չմնաց։   Հայկ Դերզյան Դպրոցական տարիներին անկարգություններ շատ քիչ եմ արել: Երևի ամենահիշարժան անկարգություններից մեկը դասընկերուհուս ձեռնոցները կտրտելն էր: Շատ կարճ սանրվածք չեմ, սիրել, բայց մի անգամ վարսվիրս շատ կարճ էր կտրել, ու երբ դպրոց գնացի դասընկերս ինձ քաչալ անվանեց: Այնպես էր ստացվել, որ նա նստել էր իմ դիմաց ու ես այդ պահին իր կողքը ձեռնոցներ նկատեցի, մտածեցի թե իրենն էր ու մոտիս եղած մկրատով կտրատեցի դրանք: Ավելի ուշ իմացա, որ դրանք իմ դասընկերուհու ձեռնոցներն էին, որոնք նա թողել էր նստարանին )))   Սվետլանա Մուրադյան Ծնողներիս պատմելով՝ բավական խելոք և օրինակելի աշակերտուհի եմ եղել: Իսկ հիմա շատ համառ ու կամակոր ուսանողուհի: Չեմ կարողանում հիշել անկարգության դեպք դպրոցում : Բայց մի զվարճալի դեպք կպատմեմ: 5-րդ թե 6-րդ դասարանում էի սովորում, երբ դասընկերներս որոշել էին դասից փախչել, ես էլ օրինակելի երեխա լինելով մամայիցս թույլտվություն էի վերցրել ` մամ, երեխեքը որոշել են դասից փախչել , ես էլ կարող եմ միանալ նրանց ... )))   Զոհրապ Եգանյան Առաջին դասարան գնալս հիշում եմ ամենայն մանրամասնությամբ՝ ինձ մեր հարևանի աղջկա հետ դպրոց տարավ մայրս, հիշում եմ նույնիսկ դպրոցական շորերս և թե այդ օրը ում կողքին էի նստել: Ասեմ ավելին՝ հիշում եմ նույնիսկ թե ինչ էր հագել մեր դասղեկը՝ ընկեր Բմբուլյանը)): Այսնես որ տեսողական լավ հիշողություն ունենալու մասին իմ առաջին բացահայտումներն արեցի հենց առաջին դասարանից)) Կարծում եմ՝ մեր սերնդի մոտ դպրոց գնալու հիշողությունների կենտրոնում կարմիր թելի նման գնում է Այբբենարանի դասագիրքը, մինչև հիմա, երբ այդ գիրքը հայտնվում է ձեռքիս տակ, կամ տեսնում եմ լուսանկարը համացանցում, այն ինձ մոտ վառ ու ջերմ հիշողություններ է արթնացնում: Հիշում եմ նաև դպրոցական պրյանիկների համը, թերևս լավ չէ, որ այն ժամանակ բջջային հեռախոսներ ու պլաշետներ չկային ու մեր ծնողները մեզ չէին կարող տեսանկարահանել մեր կյանքի կարևորագույն պահերին)) Ու ընդհանրապես երբ այս պահին խոսում եմ Ձեզ հետ, դեմքիս անկախ ինձանից ժպիտ է գալիս, որովհետև Դպրոցական ամեն բան վառ հիշողություն է:     Փայլակ Ֆահրադյան 22 տարի առաջ, երբ ոտք դրեցի դպրոց, բացարձակ չէի ցանկանում գնալ: Հիշում եմ, նաեւ ծնողներս էին հետո պատմում, որ մոտ կես տարի դպրոց չէի ցանկանում գնալ, իմ հետ աշակերտական սեղանի շուրջ նստել է նաեւ իմ հորեղբոր աղջիկը, որպեսզի ես մնայի: Չարաճճի, կամ ավելի շուտ աշխույժ եմ եղել: Մեր դպրոցն այդ տարիներին տնակում էր գործում, փայտ էինք վառում, որ տաքանայինք: Հիշում եմ մի անգամ փայտը վերջացել էր, որոշեցինք կազմակերպել եւ գրատախտակն այրել: Ափսոս չստացվեց... ))): Առաջին դասարանում նաեւ սիրահարվել էի, եթե կարելի է այդպես անվանել, իսկ քանի որ այլ գաղափարներ չկային, որոշել էի այդ աղջկան մեր բակից ծաղիկ հավաքել, ու նվիրել: Սակայն ում որ պետք է նվիրեի դասի չէր եկել, այն նվիրեցի իմ ուսուցչուհուն: Այդ օրվանից ուսուցչուհիս ասեց, որ խելոքացել եմ, եւ գնահատում եմ դպրոցը:   Ալեքսանդրա Հարությունյան Ամենահիշարժան անկարգությունը... )) Առհասարակ, դպրոցում չարաճճի եմ եղել, չնայած գերազանց սովորելուս և ուսուցիչների կողմից շատ սիրված լինելուս: Ամենահիշարժան, երևի թե 10-րդ դասարանում ի պաշտպանություն դասընկերոջս, որին ուզում էին դպրոցից հեռացնել վատ վարքի պատճառով, իրականացրած բողոքի ակցիան էր՝ նավթի վառարանը դասասենյակում շուռ տալու տեսքով ))) Կրակն, իհարկե, հանգցրինք, տնօերնը ծնող կանչեց, բայց ոչ միայն ինձ ներվեց այդ վատ արարքը, այլև դասընկերոջս, ով խելքի եկավ և իրեն սկսեց դրսևորել որպես նորմալ աշակերտ )     Նարեկ Միրզոյան Ինչպես յուրաքանչյուր դասարանում, այնպես էլ մեր դասարանում եղել են անկարգություններ: Անկարգություններ, որոնք մենք կհիշենք մեր ողջ կյանքի ընթացքում: Ինչպես ցանկացած դասարանում, այնպես էլ իմ դասարանում տղաներով մեր վատ պահվածքով ավելի աչքի ընկնող էինք, քան աղջիկները: Այս հանգամանքը հաշվի առնելով, որոշեցինք աղջիկների գլխին չար կատակ խաղալ. Կազմակերպեցինք փախուստ դասաժամից: Կազմակերպված ձևով բոլորս դուրս եկանք դպրոցից: Սակայն, ստացվեց այնպես, որ տղաներով առանց աղջիկներին տեղյակ պահելու վերադարձանք դասարան: Իսկ այդ ընթացքում աղջիկները չէին էլ կարող մտածել, որ մենք՝ տղաներս վերադարձել ենք դասարան: Արդյունքում ստացվեծ այն, որ աղջիկները ավելի անկարգ են, քան տղաները... Հ.Գ. քանի որ այսօրվանից սկսվում է նոր ուսումնական տարին, օգտվելով առիթից ցանկանում են շնորհավորել այն երեխաներին, երիտասարդներին ովքեր առաջին անգամ են մուտք գործելու ուսումնական հաստատություններ: Յուրաքանչյուր մեկնարկ լի է հույսերով և ակնկալիքներով: Ցանկանում եմ, որ այս նոր ուսումնական տարում իրականություն դառնան յուրաքանչյուրիս նպատակները:   Կարեն Սահակյան Կարծեմ 6-րդ դասարանում էինք: Այդ ժամանակ, առավոտյան դասերն սկսվելուց հետո դպրոցի դուռը փակում էին ու բացում էին միայն դասերն ավարտվելուց հետո: Իսկ մինչև դասերն ավարտելը դպրոցից դուրս գալու համար պետք է թույլտվություն ստանայինք դասղեկից: Դասընկերոջս հետ մտածեցինք, որ դժվար թե այդ ժամին մեզ թույլ տան տուն գնալ, ու որոշեցինք դուրս գալ դասարանի պատուհանից: Իսկ պատուհանից դուրս ցատկելու համար նախ կոտրեցինք պատուհանին ամրացված մետաղյա ցանցը: Եվ հենց այն պահին, երբ պատուհանագոգին կանգնած փարձում էինք իջնել դեպի դուրս, տնօրենը մտավ դասարան: Նա շատ բարկացավ ու երկուսիս էլ ապտակեց: Ի դեպ՝ դա իմ կյանքում ստացած միակ ապտակն է: :ՃՃՃՃ Նկարում 7 տարեկան եմ: Իմ առաջին դասարանի ամանորյա հանդեսի օրն է: Կողքիս մայրս է, իսկ նկարի աջ կողմում իմ առաջին ուսուցչուհին է: Աշոտ Սարգսյան Ամենամեծ չարություններից մեկը եղել է այն, որ դասարանի паркет-ը այրեցինք )) ես սովորել եմ 86-ից մինչև 96 թիվ, իսկ ութսունականների վերջում- ինսունականների սկզբին երկիրը արդեն խառներ, դժվար տարիներ էին, դասարանում ջեռուցումը նաֆթով էին ապահովում, ու ամեն օր ինչ-որ քանակի նաֆթեր տրամադրվում... մի օր նենց ստացվեց, որ նաֆթը շուտ ավարտվեց, իսկ երկու դաս դեռ կար... աչքս ընկավ շարժվող паркет-ների վրա ու սկսեցինք քանդել, վառել նաֆթավարի մեջ ))) իսկ մյուս օրը դասղեկի հետ միասին հայտնվեցի ուսմասվարի մոտ ))) Կարպիս Փաշոյան Ճիշտն ասած իմ դպրոցական տարիներն այդքան էլ խաղաղ չեն անցել, քանի որ ես երբեք աչքի չեմ ընկել բարձր կրթական առաջադիմությամբ, իսկ վարքի տեսանկյունից եղել եմ դպրոցի ամենաչար ու կռվարար, մշտապես տնօրենի մոտ տարվող աշակերտներից մեկը:Ինձ հատկապես չէր սիրում մաթեմատիկայի ուսուցչուհին, տիկին Մելքումյանը, որի դասերը ես մշտապես խանգարում էի Բարձրակետն եղավ հենց այդ առարկայի ավարտական քննության ժամանակ, ես առաջադրանքները լուծելու փոխարեն տետրի բոլոր էջերում մեծ տառերով գրել էի «Լևոն նախագահ», «Պայքար, պայքար մինչև վերջ» լոզունգները, բացի այդ նկարել էի Չարենցին: 2008 թվականն էր, ես տպավորված էի մարտի 1-ի իրադարձություններով: Տնօրինությունը ինձ հոգեկան հիվանդ համարեց, իսկ քննությունս մի կերպ նշանակեցին հանուն մայրիկի, որը դպրոցի անգլերենի ուսուցչուհին էր:   Լևոն Փանոսյան Դժվար է հավատալ, բայց արդեն քսան տարի է անցել, ինչ առաջին անգամ ոտք դրեցի դպրոց: Չեմ կարող համարել, որ անկարգ եմ եղել: Բայց առաջին դասարանում հաճույքով չէի գնում դպրոց: Մի անգամ ինձ մոտ կես ժամ փորձում էին համոզել, որպեսզի մտնեմ դասարան: Դա առաջին դասարանում էր: Այդ ժամանակահատվածում ինձ համար անսովոր էր նոր միջավայրը: Երբեմն առանց հարցնելու վեր էի կենում տեղիցս, ազատ քայլում դասարանով, գրատախտակին բաներ գրում կամ նկարում: Բայց դա կարճ է տևել, միտում չի եղել նյարդայնացնել ուսուցչին:   Նանե Արզումանյան Դպրոցական տարիներից առավել հիշում եմ խելոք ու սովորող աշակերտ էի: Երևի միակ անկարգությունը պատուհանից թռնելով փախուստ կազմակերպելն էր և այդ առիթով ամբողջ դասարանով անտառում քեֆ կազմակերպելը ))) Էդ Թումանյան Մի քիչ դժվարանում եմ թե անկարգություներից որը՞ պատմեմ, քանի որ սովորելուս ընթացքում փոխել եմ երկու դասարան. մեկ կիսամյակ սովորել եմ այլ դպրոցում, հետո նորից վերադարձել)) Ավելի շատ հիշում եմ, թե որ անկարգությանս համար եմ խիստ պատժվել)) Երբ մեր դպրոցում տեղադրեցին տեսախցիկներ,դպրոցի մուտքի մոտ որ դասից չկարողանանք փախնել, ես՝ մի քանի դասընկերներիս հետ, երկաթ կտրելու սղոցով մի քանի օր շարունակ կտրեցինք մեր դասասենյակի պատուհանին ամրացված երկաթե ճաղերը, որ կարողանայնք փախնել դասից և մեզ մի քանի ամիս շարունակ հաջողվում էր դասից աննկատ փախնել, հետո նորից հետ գալ: Դասասենյակը երկրորդ հարկում էր, մենք պատուհանից դուրս էինք գալիս և ֆիզկուլտուրայի դահլիճի տանիքով փախնում, էդ ամենն ավարտվեց, երբ մեր ընկերներից մեկի մայրը եկավ դասասենյակ և, ի զարմանս դասղեկի, աշակերտը տեղում չեր)) Այ սա է եղել էն միակ չարությունս, որի համար էնպես եմ պատժվել, որ մինչև հիմա չեմ մոռացել))   ...

    Կարդալ ավելին
  • Հուլիսի 17-ի առավոտյան «Սասնա ծռեր» խմբավորումը հայտարարեց, որ գրավվել է ՀՀ ոստիկանության հիմնական բազաներից մեկը` ՊՊԾ գունդը և ՀՀ իշխանություններին ներկայացրել էր 2 պահանջ` ազատ արձակել Ժիրայր Սեֆիլյանին և ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրաժարականը: «Սասնա ծռեր» խմբավորումը իրենց զինված գործողությունները պատճառաբանում էին նրանով, որ ժողովուրդը գտնվում է ծանր սոցիալական վիճակում, իսկ իր բողոքի ձայնը չի կարողանում արտահայտել հանրահավաքների միջոցով, քանի որ իրեն «լսող չկա» և սա միակ տարբերակն էր իրենց բողոքի ձայնը հայտնելու համար: «Սասնա ծռեր» խմբի տղաները հանձնվեցին 14 օր հետո, ցավոք այս գործողությունների հետևանքով զոհվեցին 2 ոստիկաններ: FBH.am կայքը հարցում կատարեց պարզելու համար, թե ֆեյսբուքահայերը ինչպես են վերաբերվում «Սասնա ծռեր» խմբավորման կողմից ՊՊԾ գնդի գրավմանը, այնուհետև 14 օր անց զենքերը վայր դնելու որոշմանը:   Կիլիկիա Հայաստան` Բնականաբար դրական եմ վերաբերվում, քանի որ մենք այն երկիրը չենք, որ մեզ թույլ տանք ներքին հարցերը զենքով լուծելու ճոխությունը: Բայց միաժամանակ , պետք է հասկանանք այն պատճառահետևանքային տարրերը, որոնց համար տղաները դիմեցին այդ քայլին: Ես դրական եմ գնահատում տղաների զենքերը վայր դնելու, և պայքարը այլ դաշտ տեղափոխելու քայլը, նրանք ևս մեկ անգամ ապացուցեցին, որ իրենք եղբայրասպան չեն, որ իրենք աթոռակռվով չեն զբաղված , այլ ունեն խորքային ու գաղափարային հարցեր:   Արտյոմ Տոնոյան` Իմ կարծիքով ինչքան էլ զինված գործողությունները ընդունելի չեն, այնուամենայնիվ առավել կարևոր է հասկանալ, ըմբռնել, ապա և վերացնել այն խորքային պատճառները, որոնք հանգեցրել են պայքարի նմանատիպ ծայրահեղ ձևի: Հնարավորինս արագ պետք է իրականացվեն արմատական բարեփոխումներ, որոնք պետք է լինեն նմանատիպ դեպքերի չկրկնման համար հիմնական զսպաշապիկը:   Աշոտ Եսայան` «Սասնա Ծռեր» խմբավորման տղաների այդ քայլին ըմբռնումով եմ մոտենում, ըստ իս լավագույն տարբերակը չէր հարցի լուծման, քանզի արդյունքում հայի արյուն թափվեց, բայց դե մեղադրելու իրավունք էլ չունենք, քանզի ինչպես խմբի անդամներն են ասում և ինչպես արդենք բազմիցս ականատես ենք եղել, Հայաստանում մյուս բոլոր բողոքի, ընդվզման տարբերակները սպառել են իրենց, ոչ ոք ականջալուր չի լինում դրանց, մարդիկ էլ հուսահատությունից, անկարողությունից, անտեսված լինելու փաստից դրդված գնացել են այդ քայլին: Ինչ վերաբերվում է զենքը վայր դնելուն դեռևս զերծ կմնամ հիմնովի որակում տալուց, քանզի հետագա քայլերից պարզ կդառնա դրա հիմնական պատճառը, սակայն միանշանակ է, որ ոչ - ոք, այդ թվում նաև «Սասնա Ծռեր»-ը բախում քաղաքացիների միջև չէին ցանկանում, երևակայի պատճառներից մեկն էլ դա էր զենքը վայր դնելու, կոպիտ ասած «էս մի զարկն էլ քաղաքացուն բաշխեցին»: Հետագա ծավալվելիք իրադարձությունները կապված խմբավորման տղաների ապագայի հետ թույլ կտան ենթադրություններ անել, թե ինչու այսպես եղավ և արդյոք «Սասնա Ծռեր»-ի այս քայլը հիասթափեցրեց ժողովրդին, թե նրանց նկատմամբ իշխանությունների վերաբերմունքը ընդվզման նոր ալիք կբարձրացնի:   Կոնստանտին Տեր-Նակալյան` Գնահատում եմ դրական, որովհետև ՊՊԾ-ի գրոհը անխուսափելիորեն կբերեր զոհերի ու վիրավորների։ Մենք առանց այն էլ թանկ գին վճարեցինք այս օրերին ու միայն այն, որ ավելի շատ արյուն չեղավ՝ արդեն ձեռքբերում է։   Աշոտ Ասատրյան` Բոլորիս համար պարզ է, որ 20 հոգով հնարավոր չէր 10 րոպեից ավել դիմակայել երկու համակարգի դեմ ՝ ոստիկանություն ու ԱԱԾ: Տղերքը կենդանի թիրախ էին դառնալու դիպուկահարների համար: Արդեն հոգնել ենք մենակ զոհված հերոսներ ունենալուց, թող այս անգամ էլ հերոսները կենդանի մնան: Իմ համար կարևոր էր , որ այդ ամենի արդյունքում ոչ ոք չզոհվեց: Զենքը վայր դնելու որոշումը իհարկե հեշտ չի եղել կայացնել, դա փաստում էր նրանց դեմքերը: Արայիկը, ով միշտ ոգևվորված խոսում էր, ում բառերը ցանկանում էիր անդադար լսեիր, լուռ ծխում էր, բան չխոսեց: Դե Արեգ Կյուրեղյանի դեմքի արտահայտությունը բոլորդ տեսել եք, մանրամասնելու կարիք չկա:   Էդգար Թումանյան` ՊՊԾ գունդը չէր գրավվել, այլ ազատագրվել էր: 14 օր շարունակ այդ գունդը ծառայում էր ժողովրդին, Սասնա Ծռեր խմբի անդամներից շատերին չեմ ճանաչում, կխոսեմ Արայիկի և Պավլիկի մասին, նրանք երկուսն էլ իմ և մեր ազգի համար կենդանի լեգենդներ են, ես իրենց սիրում եմ այնքան, որքան կսիրեի Մոնթեին, նրանք Արցախյան պարեզամից մինչ օրս հայ ազգի ազատ ապրելու համար զոհաբերել են ամենաթանկը` իրենց կյանքը, դրանից վեհ հայրենասիրություն ես չեմ ճանաչում: Ուզում եմ, որ մեկ րոպե առաջ նրանք լինեն մեր կողքին:   Ալինա Դերձյան`  Ի սկբանե, ուժով, զենքով հարց լուծելու կողմնակից չեմ: Բայց, չեմ կարող ասել, որ Սասնա Ծռերին չեմ հասկանում: Տղաների արածը ծայրահեղ քայլ էր իրե'նց իմացած եղանակով: Միայն այն փաստը, որ ՊՊԾ գունդը գրավվեց, արդեն իսկ ցույց տվեց, որ մենք չենք կարող լիովին վստահել ներքին ուժային կառույցին: Պարեկապահակային բառն արդեն իսկ ենթադրում է գերզգոնություն, մշտարթունություն: Բայց ի՞նչ տեսանք… Այս երկու շաբաթը խոշորացույց էր, շատ բան ցույց տվեց: Քանի որ իրավաբան չեմ, հարցերին միայն տրամաբանելով կարող եմ մոտենալ: Սասնա ծռերն իրենց նպատակի ազնվությունը ցույց տվեցին զենքը վայր դնելով: Թե իրականում ինչ էր, ոնց էր, ժամանակը ցույց կտա: Ոչ մեկս ներսում չենք եղել, իրենց կողքին չենք եղել և իրավունք չունենք հստակ դատողություն անելու: Հիմա այն օրերն են, երբ հազար տեսակ ապատեղեկատվության և ապակողմոնորշող, վարկաբեկող նյութերի հեղեղ կլինի երկու կողմերի վերաբերյալ: Այնպես որ, մի քիչ հանդարտվելու և սառը գլխով վերջնական եզրակացություն անելու կարիք կա: Շատ-շատ եմ ցավում, որ զոհեր եղան: Ինձ համար զոհված երկու ոստիկաններն առաջին հերթին մարդ էին, ազգիս ներկայացուցիչներ, ովքեր այսօր իրենց զավակների հետ չեն: Վնասվածքներ ստացած մարդիկ, աչքը կորցրած տղան, սթրեսի մեջ հայտնված ժողովուրդը, բոլորս ցնցվեցինք, բայց պիտի շարունակենք ապրել, չարտագաղթել ու երկիրը պահել:   Արմեն Պետրոսյան` Առհասարակ, Հայաստանում տարբեր մասշտաբի ցանկացած խնդրի լուծման նպատակով որևէ ծայրահեղ մեթոդի կիրառմանը բացասական եմ վերաբերում: Ոստիկանության ՊՊԾ գնդի շուրջ ծավալված գործընթացի պարագայում երկու հանգամանքի վրա պետք է կենտրոնանալ՝ նախ «Սասնա ծռեր» խմբավորման և նրա գաղափարական ոգեշնչողը հանդիսացող «Հիմնադիր խորհրդարան» կառույցի գործողությունների ծայրահեղական բնույթը, և հաջորդը՝ գործելաոճի ընտրության և դրա հասարակական որոշակի աջակցության պատճառները Հայաստանում ստեղծված իրավիճակի համատեքստում, ինչի յուրօրինակ ցուցիչ էին գնդից դուրս ընթացող զարգացումները: Ինչ վերաբերում է իրավիճակի հանգուցալուծման նման սցենարին, ապա սա տրամաբանական հետևանք էր «Սասնա ծռեր» խմբավորման մարտավարական սխալների, ռազմավարական հաշվարկների՝ ինչպես ՊՊԾ գնդի ներսում, այնպես էլ՝ դրանից դուրս. բազմաբնույթ խնդիրների առկայության պայմաններում անգամ մեր հասարակության մի ստվար հատված դեմ է նման ծայրահեղական գործելաոճին: Իսկ որդեգրված գործելաոճի և իրադարձությունների նման ընթացքի պարագայում զինված խումբն ուներ իրավիճակի հանգուցալուծման 3 հնարավոր տարբերակ՝ կա՛մ վերջին 1շաբաթվա ընթացքում ծավալված զարգացումների տրամաբանությամբ գնալ ինքնազոհաբերության, աստիճանաբար ջլատվել, տարբեր եղանակներով կորցնել սեփական անդամներին, կա՛մ դիմել պատասխան ռազմական գործողությունների, որը պատճառ կդառնար աններելի և անկանխատեսելի ծավալի արյունահեղության և կա՛մ վերջին՝ հանձնվելու որոշումը, որն էլ ի վերջո կայացվեց: Ի դեպ, սա հանգուցալուծման ամենաողջամիտ տարբերակն էր՝ առանց հավելյալ սրացումների և նոր մարդկային կորուստների, և, ի վերջո, չնայած երկրին հասցված տարաբնույթ վնասներին, չսասանվեցին պետության հիմքերը, իսկ հետագա գործողությունների անհրաժեշտ մեսիջն ուղարկվեց հասարակությանն ու իշխանություններին: Եվ վերջապես, վերոնշյալի համատեքստում, շատ ավելի կարևոր են այն արդյունքները, հետևությունները, դասերը, որոնք պետք է հաշվի առնվեն քաղվեն և՛ իշխանությունների, և՛ քաղաքական, հասարակական, հոգևոր կառույցների, առանձին անձանց և տարբեր խմբերի կողմից՝ հետագայում նման զարգացումների կրկնությունից խուսափելու համար. Հայաստանում զենքի, բռնության միջոցով լուծում պարտադրելն անընդունելի է, բոլոր խնդիրները պետք է լուծվեն խաղաղ ճանապարհով՝ երկխոսության և փոխըմբռնման պայմաններում՝ օրենքի և սահմանադրության շրջանակներում, բայց պետք է լուծվեն անհապաղ, առանց ավելորդ ժամանակի կորստի:     ...

    Կարդալ ավելին
  • Դատելով այս օրերին թուրք-ամերիկյան հանդիպումներից, որոնք տեղի են ունենում Անկարայում, կարելի է ենթադրել, որ Թուրքիան կրկին Ռուսաստանին դնելու է պատային վիճակի մեջ: Թուրքիայի գլխավոր շտաբի պետ Հուլուսի Աքարը այս օրերին հանդիպումներ է անցկացնում ամերիկյան զինվորական և ՆԱՏՕ-ի բարձրագույն հրամանատարության հետ, որի մասին պաշտոնական Անկարան չի շտապում հայտարարել: Ըստ իմ ունեցած տեղեկությունների, հանդիպումները հիմնականում անցկացվում են Ադանա նահանգի Ինջիրլիք ռազմաբազայում: Ինչպես գիտեք հուլիսի 15-ին Թուրքիայում ձախողված հեղաշրջման փորձի մեջ պաշտոնական Անկարան ուղղակի և անուղղակի կերպով բազմիցս մեղադրել է ինչպես ԱՄՆ-ին, այնպես էլ ՆԱՏՕ-ին : Հավանաբար այժմ այս հանդիպումներով փորձ է արվում վերջնական ճշգրտումներ մտցնել դաշնակից պետությունների և Թուրքիայի հարաբերությունների միջև: Դատելով Թուրքիայի ռազմական ղեկավարության տրամադրվածությունից, կարելի է ենթադրել, որ Թուրքիան մտադիր չէ իր հարաբերությունները փչացնել ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի հետ: Թուրքիայի նման պետությունը չի կարող վարել երկակի ստանդարտներով քաղաքականություն, ուստի նա պետք է ընտրի կամ ՆԱՏՕ, որն ավելի հավանական է, կամ Ռուսաստան : Մոտակա օրերը, նույնիսկ կարող եմ ասել ժամերը, ցույց կտան թե Թուրքիաին ինչպիսի ապագա է սպասվում: Համենայնդեպս ես մնում եմ այն կարծիքին, որ Թուրքիայի քայքայման գործընթացը սկսվել է, ու քրդերը արդեն հասել են Սևծովյան տարածաշրջան, որը քրդական պայքարի գլխավոր նպատակներից մեկն է : Քրդերը ցանկանում են ստեղծել պետություն դեպի ծով ելք ունենալու սահմաններով: ...

    Կարդալ ավելին
  • Հուլիսի 16-ին Թուրքիայում տեղի ունեցավ զինված հեղաշրջման ձախողված փորձ, որի ընթացքում վիրավորների թիվը գերազանցում էր 1400ը, իսկ զոհերի թիվը` 260-ը, իսկ այս դեպքի հետ կապված մինչև հիմա ձերբակալվել է 2839 զինվորական, այդ թվում և բարձրաստիճան այրեր: FBH.am կայքը զրուցեց թուրքագետների հետ, պարզելու թե ինչ տեսակետ ունեն այս հարցի շուրջ և ինչ են կարծում, ինչպես կազդի այս ամենը Թուրքիայի նախագահ` Էրդողանի վրա և արդյոք նա կկարողանա պահել իշխանությունը իր ձեռքում:   Արմեն Պետրոսյան (Արաբագետ) Էրդողանը ոչ միայն կկարողանա պահել իր ձեռքում իշխանությունն, այլև՝ ավելի կամրապնդի սեփական ազդեցությունը երկրում: Ինչ խոսք, ռազմական հեղաշրջման փորձը լուրջ հարված էր Թուրքիայում իշխող վարչակարգի հեղինակությանն ու դիրքերին, բայց թուրքական իշխանություններն այս գործընթացը կներկայացնեն և կօգտագործեն հօգուտ իրենց շահերի: Թուրքիայում ծավալվող զարգացումները ցույց են տալիս, որ անցյալ տարիների ընթացքում թուրքական իշխանական վերնախավը կարողացել է բավական լուրջ ազդեցություն և վերահսկողություն սահամանել երկրի կառավարման ամբողջ համակարգում: Եվ թեպետ, այնուամենայնիվ, Թուրքիայում գործող վարչակազմի թե ներքին և թե արտաքին քաղաքական ուղեգծերի տրամաբանական հետևանքն էր ռազմական հեղաշրջման փորձը, որը նախապես կազմակերպված, թեպետ ոչ բավարար չափով գրագետ և ռեսուրսների առումով խիստ սահմանափակ էր, ինչը, ինչպես նաև Թուրքայի իշխանությունների անհամեմատ լայն հնարավորությունները կանխեցին ներքաղաքական լրջագույն դիմակայությունը, որը հաջողության դեպքում քաղաքացիական պատերազմի վերածվելու մեծ հավանականություն ուներ: Չի կարելի բացառել նաև, անշուշտ, որ թուրքական իշխանությունների դեմ դուրս եկած զինվորականների խումբն ուներ որոշակի արտաքին աջակցություն՝ հատկապես արևմտյան որոշ շրջանակների կողմից, ինչի վերաբերյալ պատկերը շատ ավելի հստակ կլին հեղաշրջման փորձի հետաքննության հետագա գործի ընթացքում: Թուրքիայում տապալված հեղաշրջման փորձը մի կարևոր հանգամանք ևս ի ցույց դրեց՝ այն, որ Թուրքիայի նախագահն ունի բավական լայն հասարակական աջակցություն, ինչպես նաև լեգիտիմության բավական պատկառելի մակարդակ կառավարման տարբեր օղակներում և հատկապես՝ ուժային կառույցներում, բանակում:     Կիլիկիա Հայաստան (Թուրքագետ) Այն, որ Էրդողանը փաստացի նախագահ է Թուրքիայում դա անհերքելի է, բայց թե որքանով է նա տիրապետում իրավիճակին, դա շատ հարաբերական է: Իշխանությունն այսօր ձերբակալում է մարդկանց, ովքեր բացարձակ կապ չունեն այդ հեղաշրջման փորձի հետ, ավելին, հեղաշրջման փորձ կատարողները դեռևս հուլիսի 16-ից լքել են երկիրը: Թերևս այս պահին թուրքական պաշտոնական աղբյուրները նշում են, որ իրավիճակը վերահսկվում է և կյանքը բնականոն է Թուրքիայում, բայց պետք է ասեմ, որ դեռևս Ստամբուլում պահպանվում է պարետային ժամը, իսկ երկրի ողջ օդային տարածքը հսկում են ռազմական ռեակտիվ ինքնաթիռները: Իրավիճակը Թուրքիայում դեռևս անկայնուն և այն դեռ երկար ժամանակ կլինի այդպիսին, քանի որ հեշտ չէ մեկից ձերբակալել այդքան մեծ թվով զինվորականներ, դատավորներ և մշակույթի գործիչներ:   Աշոտ Մովսիսյան (Թուրքագետ) Կարծում եմ, Էրդողանը կարողացավ ճիշտ ժամանակին կողմնորոշվել և ժողովրդին դիմելով փաստացի նա կենդանի վահան ստեղծեց իր իշխանությունը պահելու համար։ Այս պահին կարող ենք ասել, որ հեղաշրջման փորձ նախաձեռնած սպայակազմի մեծ մասը ձեռբակալված է, այդ թվում նաև գեներալներ,ուստի տապալվել է նաև հեղաշրջման ծրագիրը։ Անշուշտ Էրդողանը հաղթեց այս պայքարում և դրանով նաև ամպարպդեց իր իշխանությունը նաև ժողովրդի շրջանում։ Գիշերը Թուրքիայում տեղի ունեցածը բանակի ներսում հակաիշխանական և հակաէրդողանական կուտակված լիցքի պարպում էր, որը, իհարկե, այս պահին ձեռնտու է Թուրքիայի նախագահին։ ...

    Կարդալ ավելին
  • Այսօր Հունիսի 1-ն է` Երեխաների պաշտպանության միջազգային օրը: Բոլորս էլ եղել ենք մանուկ և բոլորս էլ ունենք զվարճալի պատմություններ կապված մեր մանկության տարիներից FBH.am կայքը փորձեց ճշտել, թե ֆեյսբուքահայերից, ով ինչ զվարճալի պատմությունների մեջ է հայտնվել երեխա ժամանակ:   Զոհրապ Եգանյան Շատ անկարգ երեխա եմ եղել, մայրս ասում է, որ միշտ աննորմալ անկարգություններով եմ աչքի ընկել)))) Հիշում եմ, որ տան վարագույրներն էի սիրում փչացնել՝ կտրել, այրել, վայր գցել, ինչպես նաև մեկ անգամ տատիկի գուլպա գործելու ճաղերը մտցրի էլ վարդակի անցքերից ներս ու թե ինչ եղավ հետո՝ արդեն պատկերացրիք))))) Մեկ անգամ էլ որոշեցի կրետների բույնը քանդել, սկզբից լավ էր, հետո հիշում եմ միայն, որ վազում էի փողոցով ու ինձ տարան հիվանդանոց)))) Շատ անկարգ եմ եղել)))))   Կոնստանտին Տեր - Նակալյան Շատ են եղել, ես շատ չար երեխա եմ եղել։ Առանձնակի հիշարժաններից կառանձնացնեի հերթական մի դրվագ իմ մանկությունից։ 1993 թվականն էր։ Պատերազմ էր, լույսերն օրական մի քանի ժամով էին տալիս, հացը տալոններով էին ստանում ու սուր ճգնաժամ էր, երբ գրեթե ոչինչ ճարել չէր լինում, փող էլ առանձնապես չկար։ Մորաքույրս, ով այդ օրերին Ֆրանսիայում էր ապրում, մորս տարեդարձի կապակցությամբ նվեր էր ուղարկել՝ Chanel օծանելիք, որն ինչքան հիշում եմ մոտ 100 դոլար արժեր, ինչն աստղաբաշխական թիվ էր թվում այդ օրերին։ Ուրեմն, մի գեղեցիկ օր, երբ ես տանը մենակ էի մնացել, որովհետև ծնողներս աշխատում էին, ես որոշեցի լուցկով խաղալ։ Խաղն այնքան գրավեց ինձ, որ որոշեցի էքսպերիմենտներ անել ու այդ էքսպերիմենտների կուլմինացիոն կետն այն էր, որ հատակին լցրեցի մամայի Շանելը ու լուցկիով այրեցի։ Բարեբախտաբար, հրդեհ չբռնկվեց, այլ պարզապես պարկետի լաքի վրա բշտիկներ գոյացան, իսկ օծանելիքի սրվակի կեսը ընկավ․․․ Մաման վերադարձավ աշխատանքից ու միանգամից զգաց օծանելիքի հոտը։ Ես կերա դնգստոցի առաջին ռաունդը ու ստիպված խոստովանեցի, որ կանացի օծանելիքը վրաս չեմ ցանել, այլ պուճուրիկ խարույկ էի վառել։ Դժբախտաբար, մայրս չգնահատեց ո՛չ կանացի օծանելիք չօգտագործելու առնական որոշումս, ոչ էլ խոստովանությանս անկեղծությունը և ես դնգստոցի երկրորդ ռաունդը կերա :)))   Մհեր Խաչատրյան Երբ շատ փոքր էի, վիդեոմագնիտոֆոն ունեինք, ինձ թվացել էր մեջը ինչ էլ դնես, ցույց կտա, ու շախմատի ֆիգուր էի մտցրել, որ էկրանով տեսնեմ... Փչացավ :)))   Կառլ Ավետյան Փոքր տարիքում (և ինչու ոչ նաև հիմա) շատ էի սիրում խաղալիքներ։ Ամեն անգամ բարեկամներին հյուր գնալիս հավաքում էի իրենց տան բոլոր խաղալիքները և ինձնով անում։ Երեկոյան տուն վերադառնալուց և ինձ քնեցնելուց հետո ընտանիքիս անդամները շրջում էին այցելած տներով և վերադարձնում ավարը։   Գագիկ Մամուլյան Դժվար է առանձնացնել ինչ որ կոնկրետ չարություն, շատ չար եմ եղել: Երևի ամենավատ չարությունը խոտի դեզը հրդեհելն էր, որը եթե հարևանը շուտ չնկատեր, հնարավոր է, որ շատ վատ հետևանքներ ունենար:   Հարություն Մնացականյան Մեր ձորում հենց տեսնում էի մարմնավաճառների էին իջեցնում, վերևից քարերով խփում էի մեքենաներին և արդեն մեկ տարուց մեր ձորը նման գործողությունների համար արգելված գոտի էր:   Նանե Արզումանյան Մանկություն բառն ինձ մոտ ասոցացվում է Գորիսի հետ,որտեղ ամփոփված են կյանքիս ամենաերջանիկ օրերը. Անկարգ չեմ եղել,որովհետև տան փոքրն եմ ու մենակ եմ մեծացել. մարդ չկար,որ անկարգություն անեի հետը)))) Ավելի ծիծաղաշարժ դեպքեր եմ հիշում. 6 տարեկան էի, երբ սկսել էի ասմունքի և պարի խմբակների հաճախել: Քույրս ամուսնացած էր, եղբայրս սովորում էր Երևանում,հեռու էին ինձանից և ինձ թվում էր,թե ինձ կնեղացնեն,որովհետև պաշտպանող չունեմ: Պայուսակիս վրա գրել էի «Արզումանյան Նանեի կարատեի պայուսակը» ,որ բոլորին թվար,թե ես նրանց կծեծեմ, եթե ինձ մոտենան ))))))) Մանկությունը կյանքի ամենահրաշալի և անհոգ շրջանն է, ուզում եմ,որ աշխարհի բոլոր մանուկները կարողանան ապրել ԽԱՂԱՂ ԵՎ ԵՐՋԱՆԻԿ   Հայկ Դերզյան Ճիշտն ասած անկարգություններ շատ են եղել. ապակի կոտրելուց մինչև տարբեր մարդկանց հագուստի կտրատում )) Երևի թե ամենահիշարժան անկարգություններից մեկը եղել է մանկապարտեզում: Այն գտնվում էր մեր տան կողքին և ամեն անգամ ես նայում էի դեպի մեր տան կողմ և փորձում տեսնել հարազատներիցս մեկին: Մի անգամ երբ ծնողներս փոքր ինչ ուշանում էին, ես կանգնել էի դարպասների մոտ և իրենց էի կանչում: Այդ պահին մոտեցավ դայակը և շատ կոշտ խոսելաձևով հասկացրեց որ պետք է ներս գնամ և սպասեմ: Ինձ դուր չեկավ իր այդ տոնը և ես իմ ամբողջ ուժով հարվածեցի իր ոտքին )) Չգիտեմ ինչպես ստացվեց, բայց մոտ մի շաբաթ այդ դայակը չեկավ աշխատանքի: Ասում են ոտքը լավ կապտել էր..: Եթե կարդում եք այս տողերը, կներեք, չէի ուզում )))   Էդգար Խաչատրյան Ես փոքր տարիքից հետաքրքրասեր եմ եղել ու չեմ ունեցել որևէ խաղալիք, որը իր ամբողջակամ տեսքը պահած կլիներ, բայց եթե սահմանափակվեի մենակ իմ խաղալիքներով դեռ ոչինչ, ունեինք հարևան`Լյոշան, որի խաղալիքները միտումնավոր պահում էի, որ հետո կարողանամ կոտրել ու հասկանալ, թե մեջն ինչ կա ))))   Արթուր Եղիազարյան Դպրոցական տարիներին եղել եմ հակասական կերպար: Տանը խելոք, ամբողջ օրը գիրք կարդացող, կենդանի ու բույս պահող, աճեցնող «Знайка» էի, իսկ դրսում՝ «թաղի տղա»՝ իր «գործառույթներով»: Հետագա տարիներին, երբ տանը բակի կամ դասարանի ընկերներս պատմում էին իմ «քաջագործությունների» մասին, ծնողներս զարմանում էին, որ դա իմ մասին էր: Բայց, չմեղանչելով ճշմարտության դեմ, պիտի խոստովանեմ, որ մշտապես արդարամիտ եմ եղել ու չեմ սիրել թույլերին ծաղրել, հակառակը, հնարավորինս լավ եմ վերաբերել: Մի դեպք հիշեցի: 5-րդ դասարանում էի: Այդ ժամանակ դասարանին կար կցված դասասենյակ, ուր դասարանը մնում էր տեղում, ուսուցիչներն էին գնում գալիս: Մի օր, չեմ հիշում ինչ պատճառով, մեր դասղեկական դասարանում դաս անելու փոխարեն, որպես ժամանակավոր դասասենյակ՝ այդ ժամին դաս արեցինք ֆիզիկայի մասնագիտացված դասասենյակում: Այդ դասասենյակը պատկանում էր մի շատ խիստ ու կոպիտ ուսուցչի: Ազգանունը Մադաթյան էր: Մենք դեռևս ֆիզիկա չէինք անցնում այդ տարիքում: Այդ սենյակում դաս անելիս՝ կողքիս նստել էր դասընկերներիցս մեկը (անունը մտածված չեմ գրում հիմա, ընթացքում կհասկանաք, թե ինչու), ով մեծ հակում ուներ ամենուր, ամեն ինչի վրա նկարելու: Չգիտեմ ինչու՝ տետր չկա՞ր մոտը, թե՞ իր պատկերներն անմահացնելու համար, նկատեցի, որ սկսեց գրիչով նկարել նստած տեղի դասասեղանի վրա: Պառկած դիրքում՝ մերկ աղջիկ: Որ ոտքերի փոխարեն ձկան պոչ նկարեր՝ ջրահարս կստացվեր: Ինչևէ, նա նկարեց ու հետո դասն ավարտվեց: Հաջորդ ժամից կրկին մեր դասասենյակում էինք դաս անում: Քիչ անց, մեր դասարան մտավ այդ ընկեր Մադաթյանը և խիստ հարցրեց, թե նախորդ ժամին, իր դասասենյակում ովքե՞ր են նստած եղել այսինչ շարքի այսինչ նստարանին: Դե, բնականաբար՝ ես ու դասընկերս ոտքի կանգեցինք: Ընկեր Մադաթյանը մոտեցավ, առանց մի բառ ասելու, ամուր կսմիթով բռնեց երկուսիս թշերից (նա պատժի այդպիսի ցավոտ տերթոդիկյան՝ դպրոցում հայտնի մեթոդ ուներ) ու անխոս երկրորդ հարկից բարձրացրեց երրորդ հարկ ուր իր դասասենյակն էր: Ներս մտցնելով ու ցույց տալով մեր նստած դասասեղանի վրա արված նկարը, հարցրեց, թե մեզնից ով է դա արել: Ես լուռ էի ու ստիպված ընկերս խոստովանեց, որ ինքն է: Բնական է, որ խոստովանության համար մեծ դեր խաղած նաև անտանելի թշացավը: Ընկեր Մադաթյանը ինձ բաց թողեց ու դասընկերոջս գլուխը կպցնելով նստարանին՝ ասաց. «Լակոտ, մամայիդ ես նկարե՞լ»: Հիմա չեմ հիշում, թե այդ դեպքի հանգուցալուծումն ինչպես եղավ, քանի որ շարունակությունն ինձ հետ կապված չէր: Ամեն դեպքում, այդ թուշ քաշելը շատ վատ տարա: Վիրավորանքից, անարդարությունից, որ ես անմեղ էի, բայց առանց ճշտելու՝ ի սկզբանե այդպես ցավոտ ու անհարգալից եղավ իմ հանդեպ այդ ուսուցիչը՝ տեղս չէի գտնում: Անգամ աչքերս էին լցվել: Երբ եկա տուն (մեր շենքն անմիջապես դպրոցի կողքին էր, դպրոցից ճանապարհը մեր պատշգամբի տակով էր անցնում), սառնարանից հանեցի մի քանի հատ հավկիթ, դիրքավորվեցի պատշգամբում ու վրեժով լի սրտով, բայց սառնասրտությամբ՝ սպասում էի, թե երբ է դպրոցից դուրս գալու ընկեր Մադաթյանը: Ծնողներս աշխատանքի էին ու ոչ ոք չէր կարող վիժեցնել իմ «դիվերսիոն-մարտավարական» պլանը: Չեմ հիշում, թե ինչքան եմ սպասել, բայց որոշ ժամանակ անց նկատեցի նրան: Նրա կառուցվածքն ու ճաղատ ճակատն անհնար էր անգամ տարածությունց շփոթել: Երբ մինչև մեր շենք մնացել էր ընդամենը 10-15 մետր, ինչպես «Գրադ» կայանքն է արկեր արձակում՝ նույն տեմպով իրար ետևից նրա ուղղությամբ նետեցի երեք կամ չորս հում հավկիթ: Մեկը կամ երկուսը վրիպեց, իսկ մյուս երկուսը տեղ հասան. մեկը՝ կրծքավանդակին, մյուսն ուղիղ ճակատին: Նետելն ու մինչ հավկիթները տեղ կհասնեին՝ իմ թաքնվելը մեկ եղավ: Բնականաբար այս «գաղտնի գործ» -ն այդպես էլ չբացահայտվեց: Ու ես համարեցի, որ համարժեք ու արժանի պատասխան տալով թեման փակեցի: Տարիներ, չէ՝ տասնամյակներ անց, երբ ես դպրոցներից մեկում ռազմագիտություն էի դասավանդում, մի օր զինկոմիսարիատից հայտնեցին, որ դպրոցներից մեկում վարչական շրջանի բոլոր դպրոցների զինղեկերի հավաք է: Գնացի այդ դպրոց: Երբ ներս մտա՝ ծանոթ կառուցվածքով մի տարեց ուսուցիչ տեսա: Ուշադիր նայելով՝ հիշեցի պարոն Մադաթյանին: Մոտեցա, ներկայացա: Ժպտադեմ ծանոթացանք: Իմ՝ դպրոցում սովորելու տարիներին, նա այդպես էլ ինձ չդասավանդեց, հետևաբար չէր կարող ինձ հիշել այդքան տարի անց, երբ ասացի, որ այն դպրոցում եմ սովորել, որտեղ ժամանակին ինքն աշխատել է: Հիշեցրեցի թշից անարդար քաշելու պատմությունը: Բնականաբար այդպես չհիշեց, քանի որ այն տարիներին իր համար սովորական բան էր ամեն օր աշակերտներին այդպես պատժելը: Ու ես հիշեցրեցի հավկիթների պատմությունը: Վստահ էի, որ չէր կարող չհիշել: Ամեն օր մարդու գլխին հավկիթ չեն կետում ու այդպես անհարմար վիճակի մեջ դրսում չեն թողնում: Պատմեցի իրեն, քանի որ չէի ուզում, որ նա այդպես էլ անտեղյակ մնար, թե ով և ինչի համար էր իր հանդեպ այդպես վարվել: Որպեսզի, թեկուզ և օր ծերության՝ հասկանար, որ չի կարելի մարդու հետ անարդար վարվել: Եվ սա պատմեցի շատերի ներկայությամբ: Դարձավ բաց դաս՝ շատերի համար …   Կարեն Սահակյան Շատ խելոք երեխա եմ եղել: Չեմ կարողանում հիշել նման մի դեպք: Ծնողներս էլ դժվարացան մտաբերել: Բայց մի զվարճալի դեպք կպատմեմ: Դպրոց գնացել եմ 7 ու կես տարեկանից, բայց 6 տարեկանից արդեն պարի էի գնում: Շատ էի սիրում պարը: Մի օր պարի ուսուցիչները շարքով կանգնեցրել էին մեզ, ու հերթով հարցնում են, թե ինչ ենք երազում դառնալ երբ մեծանանք: Բոլոր աղջիկները միաբերան ասեցին, որ երազում են պարուհի դառնալ, իսկ երբ հերթը հասավ ինձ, ես էլ ասեցի, որ պարուհի եմ ուզում դառնալ: Ուսուցիչները մի լավ ծիծաղեցին, հետո բացատրեցին, որ տղաները կարող են պարող դառնալ, այլ ոչ թե պարուհի ))))   Էդ Թումանյան 6 տարեկանում պապաիս ավտոն եմ վառել բառիս բուն իմաստով)) մեջը փորձում էի թուղթ ծխեի)) առաջ մեքենաների մեջ խալիներ էին լինում` վառվեց էտ խալիներից մեկը ու մեքենան սկսվեց կամաց վառվել մինջև ես վախից փախնում էի))) սրանից ավել տպավորված դեպք չկա ինձ համար)))   Սենիկ Կարա-Պողոսյան Օգտվելով առիթից թույլ տվեք բոլոր փոքրիկներին եւ երեխաներին շնորհավորել տարվա ամենաճերմակ օրվա կապակցությամբ: Թող բոլորն առողջ ու բախտավոր լինեն: Նրանց ընտանիքներին սեր եւ երջանկություն, իսկ երկրի սահմաններին՝ խաղաղություն եմ մաղթում: Երբեք չեմ դասվել խելոք փոքրիկների, երիտասարդների կամ չափահասների շարքին: Չարաճճիություններիս մասին պատմում եւ խոսում եմ միայն շատ նեղ շրջանակներում եւ հատկապես իմ 4 երեխաներից հեռու: Անկարգաություններիս առընչվող հիշարժան պատմություններս շատ-շատ են, սակայն դրանք պատմել, առավել եւս մասսայաբար ներկայացնել չարժե: Այդուհանդերձ, մեկը համառոտ կպատմեմ: Մանկությունս անցել է Սիլաչի թաղամասում: Մեր հիմնական զբաղմունքներից էր ֆուտբոլը: Մեզ գնդակով եւ ֆուտբոլային մարզաշապիկներով ապահովելու համար ստիպված էի լինում ... Ընկերներիցս մեկը բավականին խելացի գերմանական «овчарка» ուներ, որը երեւի թե միայն գրել չգիտեր: Շան հետ գնում էինք քաղաքի հեռավոր թաղամասեր՝ իբրեւ մեր Դինոյին «վաճառելու» մտադրություն ունեմ: «Գնորդ», ինչպես միշտ գտնվում էր: Գումարը վերցնելուց հետո վերադառնում էի մոտ 100 մետր հեռավորության վրա ինձ սպասող իմ տաքսին: Մեքենայի դուռը բացելով, ինձ մոտ էի կանչում Դինոյին: Խելացի շունը թողնելով իր նոր «տիրոջը», ընդամենը վայրկյաններ անց տեղ էր զբաղեցնում մեքենայի մեջ եւ մինչ «գնորդը» կփորձեր հասկանալ կատարվածը, մենք տվյալ թաղամասից արագ հեռանում էինք: Այս ամենը՝ հանուն ՄԵԾՆ ՖՈՒՏԲՈԼԻ:   Արմեն Պետրոսյան Ծնողներիս ու հարազատներիս պատմելով՝ բավական խելոք և օրինակելի փոքրիկ եմ եղել: Բայց, իհարկե, ինչպես ամեն երեխա, կամա, թե ակամա երբեմն նաև անկարգություններ եմ թույլ տվել: Մեր ընտանիքում մինչ օրս պահպանվում է հանգստյան օրերը գյուղում՝ պապիկիս տանն անցկացնելու ավանդույթը: Նման օրերից մեկին, երբ 2 տարեկան էի, մայրս թույլատրում է՝ միայնակ դուրս գալ բակ և խաղալ հեծանիվով... Որոշ ժամանակ անց՝ ծնողներս «կորցնում են» ինձ: Բոլոր հնարավոր վայրերում տևական որոնումներից հետո գտնում են մեր իսկ շան բնի մոտ՝ նրա հետ խաղալիս: Ընդ որում, Գերմանական հովվաշան տեսակի բավական սարսափազդու շունը գցել էր ինձ մեջքի վրա, և ուրախ-զվարթ խաղում էինք... Թերևս նշված դեպքի օրինակով է նաև պայմանավորված բոլոր տեսակի շների հանդեպ առանաձնահատուկ վերաբերմունքս և վախի բացակայությունը մինչև օրս...   Նարեկ Միրզոյան Իմ մանկությունն անցել է ավանդական բակային խաղերով` պախկվոցի, յոթ քար, գործնագործ, բռնոցի… Հիմա կա ինտերնետը, կա այֆոն և այն ամենը ինչով որ զբաղվում էի ես մանուկ հասակուն, ներկա սերունդի համար ծեծաղելի է ։ Մանկությունից մնացել են շատ լավ հուշեր։ Հիշում եմ երբ բակում տուն-տունիկ էինք խաղում, ես կա՛մ լինում էի ընտանիքի հայրը, կա՛մ ընտանիքի մայրիկի թիկնապահը։ Մի օր այնքան էի տարվել թիկնապահի կերպարով, որ չէի թողնում ընկերուհիս տուն գնար։ Բակի ընկերներս շատ լավն են, չնայած նրան, որ մի մասը ինձանից հեռու է, բայց մեծամասնության հետ մինչև հիմա շփումը կա։ Հիշում եմ մեր բակի երգի մրցույթները։ «Երկու աստղ» էինք կազմակերպել, ինձ ու իմ զույգին բաժին էր ընկել Սիլվա Հակոբյանի «Գիշեր է» երգը, ու ըստ պլանավորած սցենարի, ես պետք է հեծանիվից ընկնեի ու մնայի գետնին պառկած։ Այդ օրը ես ոչ միայն ընկա, այլ նաև վնասեցի ձեռքս։ Վնասվածքը մինչև հիմա իր հետքը թողել է, և երբ ամեն անգամ նայում եմ ձեռքիս, միշտ հիշում եմ մանկական օրերս…   Աշոտ Ասատրյան Փոքր ժամանակ հեծանիվից ընկել եմ ու ատամս ջարդել եմ, մի անգամ էլ դեմքով ընկել եմ պլիտայի վրա և ունքս վառել եմ )))) էտ երկուսը ուղեկցում են ինձ մինչև հիմա ու կյանքիս վերջ` ջարդած ատամ ու ունքիս վրայի սպին ))))   Սամվել Մարտիրոսյան Տենց կոնկրետ ինչ- որ բան չեմ կարողանում վերհիշել։ Հիմնականում բոլորը ցոգոլ գողանալու պահերն են մտքովս անցնում )))   Կիլիկիա Հայաստան Մի բան եմ արել, որի համար մինչև հիմա ամաչում եմ: Մենք այդ ժամանակ բնակվում էինք բազմահարկ շենքի վեցերորդ հարկում: Ծնողներս աշխատանքի էին, իսկ մենք երեխաներով տանն էինք: Առաջարկեցի կռիվ-կռիվ խաղանք ու մեր պատշգամբում եղած բոլոր մածունի ու լիմոնադի ապակյա շշերը պատշգամբից նետում էի ցած ու ինձանից փոքր եղբայրներիս հրամայում , որ թաքնվեն... Մոտ մեկ ժամ մեր շենքի տակով ոչ ոք չեր կարողանում անցնել...   Աննա Օհանյան Ես շատ համառ ու կամակոր երեխա եմ եղել: Հիմա մի շատ անձնական բան կպատմեմ: 3 տարեկան էի: Պապիկիս ուշքը գնում էր եղբորս համար, նրան սիրում էր, ժամերով խաղում հետը, ու որպես կոնսերվատիվ հայ տղամարդ ՝ համարում, որ դե աղջիկ եմ էլի, երբեք էլ այդքան կապված չի լինի ինձ հետ: Մի օր էլի եղբորս հետ էր, ասացի. «պապի, ինձ էլ պաչի», հրաժարվեց: Մի քանի անգամ հրամակայան տոնով ասացի «Պապի, ասեցի պաչի»..նույնը... ջղային նայեցի պապիկիս ու ապտակեցի ամբողջ ուժով: Ու հիմա պապիկս ասում է. «էտ օրվանից ուշքս գնում ա Աննայի համար»:   Անյա Մովսիսյան Փոքր ժամանակ` 2 տարեկանում, ինչպես պատմում է մայրիկս, ես թաքուն տանից փախել եմ ու բոլոր տան անդամները մտածել են, որ մյուսի մոտ եմ, փնտրտուքներից հետո պարզվել է, որ բավականին ճանապարհ կտրելով գնացել եմ ընկերուհուս մոտ և իր հետ խելոք ավազի մեջ խաղում էի )))   FBH.am կայքը շնորհավորում է բոլոր երեխաներին և ցանկանում, անհոգ, խաղաղ և միայն դրական հիշողություններով մանկություն: ...

    Կարդալ ավելին
  • Բարև Ձեզ հարգելի Կարեն, քառօրյա պատերազմի առաջին օրվանից ինչպես հայկական լրատվամիջոցներում այնպես էլ միջազգային մի շարք պարբերականներում, շրջանառվեց  տեղեկություն, ըստ որի Թուրքիան աջակցում էր Ադրբեջանին, որքանո ՞վ է դա համապատասխանում իրականությանը և ըստ ձեզ ո ՞րն է դրդապատճառը - Բարև Ձեզ: Ինչպես ասում են ծուխն առանց կրակ չի լինում և իզուր չէին այդ շրջանառվող լուրերը:  Գոնե մեզ համար նորություն չէ Թուրքիայի տրամադրվածությունը Արցախյան հակամարտությունում և անակնկալ չէր նրա աջակցությունը Ադրբեջանին: Ի տարբերություն նախորդ ակտիվ ռազմական գործողություններին Արցախում, այս անգամ Թուրքիան մասնակցեց նաև սեփական զինված ուժերի ներկայացուցիչներով, մասնավորապես թուրք հրահանգիչներով, ովքեր հիմնականում օգտագործում էին հեռակառավարվող սարքերը,  ինչպիսիք են օրինակ ԱԹՍ-երը: Թուրքիայից այս անգամ նաև իրենց մասնակցությունը բերեցին «գորշ գայլեր» ազգայնական կազմակերպության անդամները : Այս հանգամանքը բացի ենթադրություն լինելուց հաստատվում է հենց ադրբեջանցի ռազմական փորձագետների ու քաղաքագետների կողմից: Մասնավորպես ռազմական փորձագետ Հեքիմ Ալիզադեն ՝ խոսելով «Գորշ գայլերի» մասնակցությունից, ասել է ,որ ապրիլյան պատերազմին մասնակցել են ընդամենը  3-5 կամավոր գորշ գայլեր Թուրքիայից : Մեկ կարևոր դիտարկում ևս, խոսվում է ԻՊ-ի զինյալների մասնակցությունից: Այստեղ ես պետք է մտցնեմ մեկ հստակեցնում: Այո , մասնակցել են նաև այդ ահաբեկչական կառույցի անդամները, բայց ոչ օտարազգի անդամները, այլ հենց ազերի կամ Ադրբեջանում բնակվող այլ ազգի ներկայացուցիչներ, ովքեր, այսպես ասած , իրենց առաքելությունն ավարտել էին Իրաքում, Սիրիայում և վերադարձել էին Ադրբեջան: Այս փաստը հաստատող որևէ իրեղեն ապացույց չկա, բացի դրանց լեշերից, որոնք սփռված էին մարտի դաշտում: Երբ հայկական կողմը հայտարարում էր հազարների հասնող դրանց զոհերի մասին, իսկ իրականում ցույց տրվեց շատ ավելի քիչ թվով զոհեր, արդեն պարզ դարձավ, որ ահաբեկիչների անուններ մնալու էին անհայտ: Ըստ ձեզ Թուրքիան աջակցեց Ադրբեջանին զուտ նրա համար, որ Ադրբեջանը իր փոքրեղբայրն է, թե ՞ ցանկանում էր Ռուսաստանին նույնպես ներքաշել այս պատերազմի մեջ ևավելի լայնամաշտաբ դարձնել - Ես հակված եմ նրան, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանին իր շահերից ելնելով: Այս անգամ նույնպես շահ կար, նա ցանկացավ տարածաշրջանում հրահրել պատերազմ , որպեսզի միջազգային հանրությանը շեղի իր երկրի ներսում իրականացվող ռազմական գործողություններից: Ես կարող եմ պնդել, որ այս ռազմական գործողությունների ակտիվացաման հետևում կանգնած էր Թուրքիան: Սակայն իրենց հաշվարկներում սխալվեցին և Թուրքիան չկարողացավ չորս օրվա մեջ լուծել որոշակի ռազմական հարցեր իր երկրի ներսում, քանի դեռ ամբողջ աշխարհի ուշադրության կենտրոնում էր հայտնվել Արցախը: Ադրբեջանը մեր զոհված տղաներին խոշտանգել, մարմինները կտրտել նոր է հանձնելհայկական կողմին, արդյո՞ք ադրբեջանցին կարող էր այդպես վարվել, թե՞ ինչպես պնդումեն լրատվամիջոցները թուրք զինյալների ձեռքի գործն է - 1991-94թթ -ին ևս ադրբեջանական կողմն աչքի ընկավ իր վայրագություններով, սակայն այն ժամանակ ևս Ադրբեջանի կողմից կռվում էին տարբեր ազգերի ահաբակեչական խմբավորումներ, ինչպես օրինակ Չեչնիայից ժամանաց խումբը: «Անհավատի» , ինչպես իսլամիստ ահաբեկիչներն են անվանում (արյուն թափողը ըստ իրենց պատկերացումների հերոս է)  իսկ գլուխ կտրելը, իրենց դեմ կռվողին խոշտանգելը դա հոգեբանորեն ազդելու միջոց է, որն հատուկ է իսլամիստ ահաբեկիչներին: Դուք հաճախ ներկայացնում եք թե ինչ իրավիճակ է Թուրքիայում, մի փոքր կպատմե՞ք թեինչ իրավիճակ է Թուրքիայում և ինչ է կատարվում Թուրքիայի ներսում - Եթե ներկայացնելու լինեմ ապրիլի սկզբից ներքին Թուրքիայի կյանքը , ապա պետք է ասեմ, որ Թուրքիան անցել է կոշտ պատժամիջոցների քրդերի դեմ :Բացի ամիսներով տևացող պարետային ժամերից Թուրքիան սկսել է հրթիռակոծել քրդաբնակ քաղաքները, թուրքական բանակը քրդերի դեմ օգտագործում է զենքերի տեսակներ, որով մինիմալ մարդկային կորուստով հասնում է մաքսմիալ հաջողության: Եթե առաջ քաղաքներում իրականացվում էին ձերբակալություններ, փողոցային կամ թաղային բախումներ, ապա այսօր պարզապես հրթիռակոծվում են քաղաքներն առանց խաղաղ բնակչությանը հեռացնելու: Թուրքիան կանգնել է աննախադեպ խնդրի առջև, իր տարածքները, մասնավորապես հարավ-արևելայան Անատոլիայի այն հատվածները որոնք սահմանակից են Սիրիային ,  հրթիռակոծվում են Սիրիայի կողմից, և Թուրքիան չի կարողանում կոնկրետ մեղադրանքներ հնչեցնել կամ կոնկրետ պատասխան հարվածներ հասցնել, որովհետև պարզ չէ թե արդյոք սիրիական քրդերն են հեղինակները այդ հարվածների, թե ԻՊ-ի ահաբեկիչները: Ես կարծում եմ, որ շուտով սիրիական սցենարը կտեղափոխվի Թուրքիայի տարածք: ...

    Կարդալ ավելին
  • FBH.am կայքի հետ զրույցում Ալբերտ Գևորգյանը ցանկացավ շնորհավորել իր որդուն` Ամիր Գևորգյանին, ով այս պահին ծառայում է Արցախում: Տղաս շնորհավարում եմ քեզ 20ամյակիդ կապակցությամբ, ցանկանում եմ քեզ առողջություն, երջանկություն, անփորձանք ծառայություն և բարի վերադարձ, անհամբեր սպասում ենք թե երբ է անցնելու այս 3 ամիսները, որ տուն վերադառնաս, ես հպարտանում եմ քեզանով: Երբ դու և ծառայակից ընկերներդ կանգնած եք սահմանին, ես հանգիստ եմ մեր երկրի սահմանների ապահովության համար, ծառայակից ընկերներիդ ցանկանում եմ անփորձանք ծառայություն և բարի վերադարձ, ամեն մեկդ մի տան լույս եք, թող երբեք այդ լույսը չմարի և ոչմի մայր թաց աչկերով չդիմավորի իր որդուն: FBH.am կայքը միանում է շնորհավորանքներին և իր շնորհակալությունը հայտնում բանակում ծառայող բոլոր զինվորներին: ...

    Կարդալ ավելին
  • Հայաստանի ազգային հավաքականը այսօր հանդիպում է անցկացնելու Բելառուսի հավաքականի հետ և մեր հավաքականի կազմում հանդես չեն գալու առաջատար ֆուտբոլիստներ` Յուրա Մովսիսյանը, Ռոբերտ Արզումանյանը և Գևորգ Կասպարովը: Նման ֆուտբոլիստների բացակայությունը անկասկած զգացնել կտա արդյունքի վրա, իսկ ի՞նչ են կարծում այս մասին ֆեյսբուքահայերը` Արմեն Պետրոսյան - Ըստ իս՝ վերոնշյալ ֆուտբոլիստների բացակայությունն, անշուշտ զգացնել կտա խաղի ընթացքի վրա երկակի առումով: Նախ, իհարկե, խաղային-մարտավարական տեսանկյունից, քանի որ տևական ժամանակ կարևոր է եղել, եթե չասենք՝ առանցքային, նրանց դերակատարությունը և մասնակցությունը խաղի տարբեր իրավիճակներում, ձևավորվել էր համագործակցության որոշակի ձևաչափ խաղընկերների հետ և այլն... Հաջորդը՝ հոգեբանական ազդեցությունն է: Դժվարանում եմ հստակ նշել, ինչպիսի հոգեբանական իրավիճակ է տիրում (նաև նրանց հեռացումից հետո) այսօր մեր հավաքականում, կա՞ արդյոք թիմային ոգի...եթե չկա, ապա միայն առանձին ֆուտբոլիստների՝ անգամ գերազանց անհատական վարպետությունը չի կարող միանշանակ և երկարաժամկետ հաջողություն երաշխավորել: Ինչ վերաբերում է խաղի հաշվին, ապա, նաև հաշվի առնելով մրցակցի հնարավորությունների հանգամանքը, կանխատեսում եմ նվազագույն տարբերությամբ հաղթանակ, կամ ոչ ոքի: Էդգար Խաչատրյան ​​ - Չնայած, որ հավաքականի մնացած տղաներն էլ կարող են իրենց ներուժով հասնել հաղթանակների, բայց առաջատար ֆուբոլիստների բացակայությունը իրեն զգացնել տալու է: Գուշակությամբ չեմ ցանկանում զբաղվել, բայց ինչպես յուրաքանչյուր խաղից առաջ, այնպես էլ հիմա հավաքականից ակնկալում եմ հաղթական ելքով, փայլուն խաղ: Զոհրապ Եգանյան - Անկախ ամեն ինչից մենք պարտավոր ենք կանգնել մեր հավաքականի կողքին ու երկրպագել ամբողջ հոգով ու սրտով։ Մեր մի շարք խաղացողների հեռանալն իհարկե լավ չի, բայց եկել են նոր դեմքեր, որոնք ունեն շատ ավելի մեծ շարժառիթ, քան ունեին հեռացողները՝ նրանք գիտեն, որ պետք է լավ խաղան, որպեսզի պահպանեն իրենց տեղը, նրանք գիտեն, որ բացառիկ շանս ունեն իրենց սպորտային կյանքը լավագույնս դասավորելու, ուստի ամեն ինչ կանեն աչքի ընկնելու համար։ Ճիշտ հասկացեք, ավելի լավ է ունենալ համեստվ ու պակաս տաղանդավոր, քան անհամեստ, բայց տաղանդավոր խաղացող։ Սովորաբար անհամեստությունը կործանում է կարիերան, մեր ֆուտբոլում նման օրինակ արդեն կա։ Իսկ խաղի մասով կարող եմ ասել հետևյալը, կամ փայլուն ավարտ կլինի, կամ շատ վատբարդյունք մեզ համար, տղաները նոր են խաղում իրար հետ ու նոր մարզիչի ղեկավարության ներքո, դրա համար էլ ստեղծված են ընկերական հանդիպումները։ Հաջողություն մեր տղեքին ու թող իմանան՝ իրենց հետ ենք Գոռ Մարկոսյան   - Ինչ խոսք նրանց բացակայությունը կնկատվի, բայց հարկ է հիշել Եվրո 2016-ի ընտրական խաղերից մեկը՝ Հայաստան 1-1 Սերբիա հանդիպումը, երբ բացակայում էին, թե՛ Մովսիսյանը, թե՛ Ղազարյանը, ինչպես նաև Մխիթարյանը, բայց կարող էինք հաղթել, եթե Մարկոսն իրացներ 11 մետրանոցը, իսկ հանդիպումը կավարտվի Հայաստանի հաղթանակով` 2:0 հաշվով: Յաշա Սոլոմոնյան - Իրականում ֆուտբոլով չեմ հետաքրքրվում ու հազվադեպ եմ դիտում, այն էլ միայն ազգային հավաքականի խաղերը։ Իմ կարծիքով հավաքականի խաղն էապես կտուժի տղաների բացակայությունից, և առաջինը կտուժի՝ բարոյական ճգնաժամի պաճառով։ Հուսով եմ, գոնե ոչ-ոքի կավարտվի։ Մենուա Մեհրաբյան - Ցանկացած թիմում առաջատար ֆուտբոլիստների բացակայությունը միշտ էլ զգացվում է: Անկեղծ ասած՝ վերջին շրջանում Յուրա Մովսիսյանը բավական հեռու էր իր լավագույն մարզավիճակից եւ նույնիսկ նրա ներկայությունը ոչինչ չէր փոխում հավաքականի խաղում: Այնպես որ, Մովսիսյանի բացակայությունն այնքան էլ մեծ կորուստ չէ: Առջեւի գծում կան ֆուտբոլիստներ, նաեւ նորեկներից, ովքեր կարող են ժամանակի ընթացքում հաջողությամբ փոխարինել Մովսիսյանին: Այնուամենայնիվ, Յուրան իր լուման ուներ մեր ընտրանու ժամանակավոր հաջողություններում: Ինչ վերաբերում է Ռոբերտ Արզումանյանի բացակայությանը, ապա միանշանակ է, որ այս դեպքում արդեն ունենք զգալի կորուստ: Արզումանյանն իսկապես մեր ընտրանու պաշտպանության գծի առաջատարն էր՝ հսկայական փորձով: Չեմ կարող ասել, թե հավաքականի նոր գլխավոր մարզիչն ինչ դիրքում է տեսնում Գայել Անդոնյանին, բայց ես այն կարծիքին եմ, որ այս գրագետ եւ սառնասիրտ ֆուտբոլիստը հրաշալի կերպով կարող է կատարել կենտրոնական պաշտպանի պարտականությունը եւ կարող է դառնալ պաշտպանության գծի նոր առաջատարը: Ամեն դեպքում, Արզումանյանի բացակայությունը մեծ կորուստ է հավաքականի համար: Որքան էլ փորձեն ոմանք ժխտել, բայց կարծում եմ, որ Ռոման Բերեզովսկուց հետո ընտրանու դարպասը պետք էր վստահել Գեւորգ Կասպարովին: Չասեմ, թե կատարյալ բարձրակարգ դարպասապահ է Գեւորգը, քանի որ ունի մի քանի ընդգծված՝ խաղային թերություն, բայց ներկա պահին հենց նրան պետք էր վստահել ընտրանու դարպասը: Մեծագույն հարգանք ունեմ հավաքական հրավիրված մյուս դարպասապահների նկատմամբ, բայց կարծում եմ՝ փորձառության եւ վարպետության առումով, երկուսն էլ զիջում են Կասպարովին: Հանդիպման արդյունքի վերաբերյալ ասեմ, որ չեմ բացառում մեր ընտրանու հաղթանակը: Նման կարծիքի գլխավոր նախապայմանն այն է, որ հավաքականն ունի նոր գլխավոր մարզիչ եւ ֆեդերացիայի ղեկավարությունը ջանք չի խնայելու՝ ապահովել Հայաստանի ազգային հավաքականի՝ երկար սպասված հաղթանակը: Նախ, դրանով ֆեդերացիայի ղեկավարությունը կփորձի արդարացնել Վարուժան Սուքիասյանի նշանակումը, ապա նաեւ, փոքր-ինչ կմեղմի երկրպագուների՝ արդարացված եւ տեղին դժգոհություններն ու քննադատությունները: Բացի այդ, չմոռանանք, որ առաջիկա հանդիպումը լինելու է նաեւ Ռոման Բերեզովսկու հրաժեշտի խաղը, եւ ինչո՞ւ չճանապարհել հաղթանակով: Անկախ ամենից, սրտանց հաղթանակ եմ մաղթում մեր ընտրանուն, ոչ միայն Բելառուսի հետ կայանալիք խաղում, այլեւ առաջիկայում սպասվող ընտրական մրցաշարի շրջանակում: Վովա Եղիազարյան - Նկատելի չի լինի և Բելառուսիան կհաղթի 1:3 կամ 0:2 հաշվով: Հայկ Դերզյան - Եթե հաշվի առնենք խաղի կարևորությունը, ապա այստեղ մտահոգվելու կարիք կա պաշտպանության մասին, որը պետք է ամեն ինչ անի Ռոման Բերեզովսկու համար «չոր» հանդիպում ապահովելու համար: Արզումանյանը այլևս հավաքականում չէ, Մովսիսյանը կատարեց մեկ քայլ հետ ֆուտբոլային կարիերայում իսկ Կասպարովը միշտ եղել է համար երկուսը թիմում: Տղաները բազմաթիվ երջանիկ պահեր են պարգևել մեր ֆուտբոլասեր հայրենակիցներին: Հարգելով իրենց, պետք է նշեմ, որ հավաքականում ոչ մեկ չի երաշխավորել իր տեղը վատ խաղի արդյունքում: Եթե այս հարցը տայիք հինգ տարի առաջ, ապա միանշանակ պատասխանը այլ կլիներ, սակայն այժմ տղաների բացակայությունը կարող է դրական անդրադառնալ հավաքականի խաղի վրա, եթե իհարկե իրենց փոխարինողները արժանի խաղ ցուցադրեն: Բացի դրանից, նման ընկերական հանդիպումները, որոնք գործնականում մրցաշարային որևէ հարց չեն լուծում, կարող են լավ հարթակ հանդիսանալ մեր նոր մարզչի համար ոչ միայն տատկտիկական փոփոխություններ կատարելու, այլ նաև նոր ֆուտբոլիստների փորձարկման հարցում: Ամեն դեպքում ինչպես միշտ հավատանք և սպասենք մեր հավաքականի համոզիչ հաղթանակին: Ի վերջո Ռոմանի վերջին խաղն է: Շնորհակալություն Բերեզովսկի և ԱՌԱՋ ՀԱՅԱՍՏԱՆ: ...

    Կարդալ ավելին
  • Բարև Ձեզ հարգելի Նարեկ, որքա ՞ն ժամանակ է, որ գրանցված եք ֆեյսբուքում - Բարև Ձեզ, Ֆեյսբուք սոցիալական հարթակում գրանցված եմ 2012 թվականի փետրվարի 14ից :)   Որքա՞ն ժամանակ է որ ակտիվ եք ֆեյսբուքում - Նշեցի, որ Ֆեյսբուքում գրանցված եմ 2012 թվականից, բայց որպես ակտիվ Ֆեյսբուքահայ, իմ գործունեությունը սկսել եմ 2014 թվականից:   Ի՞նչ առավելություններ և բացասական կողմեր ունի ֆեյսբուքը ձեր համար - Որպես առավելություն կնշեմ՝ օպերատիվությունը: Որպես լրագրող ու ինֆորմացիայի արագ տարածման միջոց, ես նախընտրում եմ հենց՝ Ֆեյսբուք սոցիալական ցանցը: Բացի դրանից, այն լավ միջոց է ընկերների, ծանոթների հետ շփվելու, ինչպես նաև գործնական կապեր հաստատելու արտերկրի գործըկերներիս հետ: Իսկ որպես բացասական կողմ, կնշեմ միայն ֆեյքերին, «ովքեր» չգիտես թե ինչու, հենց գրանցվում են Ֆեյսբուքում, միանգամից սկսում են ընկերության հայտ ուղարկել « մասնագետ » Ֆեյսբուքահայերին: ))))   Արդյո ՞ք ճիշտ է, որ ֆեյսբուքում ձեր ակտիվության շնորհիվ եք աշխատանքի անցել :)))) - Միանգամայն ոչ, քանի որ լրագրության ոլորտում 2012 թվականից եմ, իսկ որպես ակտիվ Ֆեյսբուքահայ՝ 2014-2015-ից: Հետևաբար, ունեցել եմ աշխատանք, և նոր դարձել եմ ակտիվ օգտատեր:   Ունե ՞ք այնպիսի ֆրենդներ, որոնց տանել չեք կարողանում, բայց պահում եք ձեր ֆրենդների ցուցակում - Հա, քույրս է )))   Ի ՞նչ զվարճալի դեպք կհիշեք կապված ֆեյսբուքի հետ - Բավականին շա՜տ զվարճալի դեպքեր են եղել, բայց ամենազվարճալին այն է, որ պետք է ընկերներիցս մեկին հաղորդագրություն ուղերկեի, բայց պատահաբար այն ուղարկեցի պատգամավորներից մեկին: Հիմա դա անցած դեպք է, բայց ամեն անգամ, երբ հանդիպում եմ այդ պատգամավորին երկուսս էլ չենք կարողանում զսպել մեր ծիծաղը: Պարոն Էսինչյան, բարևներ )))   Ի ՞նչը չեք կարողանում տանել ֆեյսբուքում - ՖԵՅՔԵՐԻՆ ու այն օգտատերերին, ովքեր իրենց « հռչակել » են՝ ռազմական փորձագետ ու իրենց իրավունք են վերապահում, գրառումներ կատարել՝ Հայոց բանակի մասին: Քանի որ լավ առիթ է, ուզում եմ կոչ անել այդ օգտատերերին, որպեսզի նրանք զերծ մնամ նման գրառումներ կատարելուց: Վերջ ի վերջո, մենք ունենք ռազմական փորձագետներ, ովքեր հանրությանը տրամադրում են հավաստի տեղեկատվություն, իսկ Հայոց բանակի մասին կեղծ ու նենգ տեղեկատվություն տրամադրողներին ուղղակի խղճում եմ…   Ի՞նչն է ձեզ նյարդայնացնում ֆեյսբուքահայության շրջանում - Անհայտ հայտնիները, ովքեր քասթինգը անցնելուց հետո, նկարահանվում են մեկ, կամ երկու ֆիլմում, կամ ասենք հայտնիներից որևիցե մեկի հետ լուսանկարվում են ու վերջ, իրենք դառնում են համաշխարհային աստղ և Ֆեյսբուքում ունենում են լայք փեյջ: ))   Դուք հաճախ ձեր գրառումներով Արմեն Աշոտյանից iPhone եք ուզել, նա տեղյա՞կ է, այդ մասին? :))) - Իրենից հարցրեք: )   Հիմա երբ Արմեն Աշոտյանը նախարար չէ, շարունակելու՞ եք նրանից iPhone ուզել և ինչի՞ց հետո որոշեցիք iPhone ուզել իրենից :))))) - Անկեղծ ասած ես նախկին նախարարից այֆոն չէի էլ ակնկալում, չանյած ի՞նչ իմանաս: Ուղղակի, դա մի միջոց էր, որպեսի Ֆեյսբուքում որոշ չափով կարողանայի « հայտնի» դառնալ, հայտնի, ոչ թե համաշխարհային ճանաչում ձեռք բերեի, այլ, ուղղակի որպես ակտիվ օգտատեր և կարող եմ ասել, որ այո դա ստացվեց ինձ մոտ : ))))   Շնորհակալություն հետաքրքիր հարցազրույցի :) - Ես նույնպես շնորհակալ եմ հետաքրքիր հարցարույցի համար, հուսով եմ, որ Աշոտյանը այս հարցազրույցից հետո ինձ համար այֆոն կգնի: ))) ...

    Կարդալ ավելին
  • ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն պատրաստվում են քաղաքական համագործակցության հուշագիր ստորագրել, ինչի մասին զրուցեցինք Հայ Հեղափոխական Դաշնակցության «Գարեգին Նժդեհ» կոմիտեության ներկայացուցիչ Արթուր Եղիազարյանի հետ:  Բարև Ձեզ հարգելի Արթուր: Դաշնակցությունը կոալիցիա է կազմում իշխանության հետ, արդյոք չեք կարծու՞մ, որ Դաշնակցության վարկանիշը կընկնի: - Բարև Ձեզ: Սկսենք նրանից, որ ոչ թե մի քաղաքական ուժն ու իշխանությունն են կազմում կոալիցիա, այլ` երկու և ավելի քաղաքական ուժերը: Տվյալ պահին, կարծում եմ նկատի ունեք ՀՅԴ-ի և ՀՀ-ում քաղաքական իշխանություն ունեցող ՀՀԿ-ի միջև ընթացող քաղաքական բանակցություններին: Միանգամից ասեմ, որ ՀՅԴ-ն կոլաիցիա չի կազմում ՀՀԿ-ի հետ, այլ սկսվում է քաղաքական համագործակցություն: Ինչ վերաբերում է վարկանիշին` բնականաբար այդպես չեմ կարծում: Ու՞մ մոտ է ընկնում: Մինչ այժմ իրենց բոլոր քայլերով ձախողած քաղաքական ուժերի մո՞տ: Թե՞ ԱԺ նախորդ ընտրության ժամանակ ՀՅԴ-ից դուրս այլ քաղաքական ուժերի օգտին 94% քվեարկողների՞: Ընկնելն այն ժամանակ կլիներ, երբ ՀՅԴ-ին ձայն տվողները նվազեին: Իսկ դա տեսանելի կլինի միայն հաջորդ ԱԺ ընտրություններին: Գիտե՞ք, հիմա խոսելով չի, այլ երբ գործնական տեսանելի քայլեր կլինեն, կտեսնենք` իջնում է՞, թե՞ բարձրանում: Սա ժամանակի հարց է: Բնականաբար, ՀՅԴ-ում հստակ հասկանում են ՀՀ-ում առկա ներկա բարոյահոգեբանական մթնոլորտը, անվստահության առկայությունն ու հավատի կորստի հանգամանքը: Բայց որտեղի՞ց է այդ ամենը գալիս: Հենց այն ամենից, ինչը փոխելու համար ՀՅԴ-ն գնում է համագործակցության` ավելի լավ պետություն ունենալու համար, որտեղ յուրաքանչյուր ՀՀ քաղաքացի կարողանա արժանապատիվ ապրել սոցիալապես ու իրավական ավելի արդար երկրում, որտեղ քաղաքացին չխորթանա իր պետությունից, իրեն չզգա օտարված տարր ու կարողանա իրացնել իր ողջ ստեղծագործական ներուժը` ի բարօրություն իր ընտանիքի ու հանրության: Մինչև այս խնդիրները առավելագույն լուծում չստանան` շատ դժվար կլինի դիմակայել արտաքին մարտահրավերներին, որոնք օրեցոր օղակում են մեր երկրի շուրջ …   Դուք նշում եք, որ սա կոալիցիա չէ, ինչո՞վ է տարբերվում այս համագործակցությունը կոալիցիայից: - Կոալիցիան երկու կամ մի քանի քաղաքական կուսակցությունների միջև համաձայնությունն է, երբ կուսակցություններից ոչ մեկը մեծամասնություն չունի պառլամենտում: Կարծում եմ, որ ոչ մեկի համար գաղտնիք չի, որ ներկա ԱԺ-ում, առանց ՀՅԴ-ի կամ որևէ այլ քաղաքական ուժի հետ համագործակցության` ՀՀԿ-ն միայնակ հանդիսանում է մեծամասնություն, որին նպաստում էր նախորդ սահմանադրությամբ ամրագրված մեծամասնական ընտրակարգի առկայությունը: Ինչպես գիտեք, սահմանադրական փոփոխություններից հետո, 2017թվ-ին, այլևս մեծամասնական տեղեր չեն լինելու` իրենց բոլոր հետևանքներով:  Դուք անձամբ ի՞նչ դերակատարում եք ունենալու, համագործակցության գործընթացների մեջ:  - Ուղղակի, որպես ՀՀ քաղաքացի ու շարքային կուսակցական` տրամադրված եմ լավատեսությամբ, ու հավատում եմ, որ սպասվող անկեղծ ու տքնաջան աշխատանքի արդյունքում, վերջիվերջո կկերտենք այն երկիրը, որի մասին երազում էինք` 1991 թվ-ի անկախության հանրաքվեին գնալով ու հաջորդող պատերազմական տարիներին: Ինչ որ պահից երկրի զարգացման ընթացքը սխալ գնաց, որի պտուղներն այժմ քաղում ենք բոլորս: Ժամանակն է «Գնացքը» իր ռելսերի վրա դնել: Գործընթացին տրամադրված եմ դրականորեն, որովհետև ուզում եմ ունենալ մի երկիր, որտեղից զավակներս չմտածեն արտագաղթելու մասին ու այնքան գրավիչ դառնա, որ մեր հեռացած հայրենակիցները մտածեն վերադառնալու, իսկ սփյուռքահայությունը` արմատներն այստեղ գցելու մասին:  Դուք նախկինում ակտիվորեն քննադատում էիք հանրապետականին և նրա անդամներին, արդյո՞ք այս համագործակցությունը որոշակիորեն կփոխի քաղաքական ակտիվությունը:  - Եկեք հարցը ճիշտ ձևակերպենք: Ես երբեք ոչ մեկին չեմ քննադատել իր կուսակցական պատկանելության համար: Քննադատական մոտեցում ունեցել եմ այն գործողությունների կամ գործընթացների վերաբերյալ, որոնք իմ կարծիքով սխալ են եղել կամ բացասական: Ունեմ կայուն և ձևավորված արժեհամակարգ, չեմ կարծում, որ որևէ գործընթաց կփոխի քաղաքական ակտիվությունը: Հակառակը, կարծում եմ ներքին պատասխանատվության զգացումն ավելի խստապահանջ կդարձնի, քննադատությունն էլ` ավելի կառուցողական: Հեշտ է սխալների մասին խոսել: Բայց եթե դա գործից անջատ է` վերածվում է էժանագին պոպուլիզմի: Պետք է սովորենք սխալների հետ նաև նշել լուծման, այդ վիճակից դուրս գալու իրատեսական ուղիները: Միայն քննադատելով, առանց ծրագրային հենքի` ոչ մեկիս կյանքը չի բարելավվի: Հիմա ուզում ենք միայն ամպագոռգոռ խոսե՞ն, հայհոյե՞նք: Նմանները շատ են, դրանց պակասություն չկա: Բայց դրա արդյունքում որևէ դրական բան փոխվե՞լ է մարդկանց կյանքում: Եթե այսօր սթափ չվերանայենք մեր գործողությունները ու երկիրը միասնական ուժերով չհանենք այս վիճակից` պատմությունը ոչ մեկիս չի ներելու … Հուսով եմ, որ կարճ ժամանակ անց ժողովուրդը կզգա ու կտեսնի դրական քայլեր, որոնք էլ կամրապնդեն հավատն ու վստահությունը բոլորիս միասնական ապագայի հանդեպ: ...

    Կարդալ ավելին

ՖԲՀ

Քաղաքականություն

  • /uploads/photos/FavmjBSl7af6uYRCdGUs.jpg

    «ԵԼՔ» դաշինքի համագումարի ընթացքում, ցավոք սրտի, հնչեց ընդամենը մեկ ծրագրային թիվ: Փաշինյանը ասեց, որ նա կապամենաշնորհի բանանի շուկան 47 րոպեյում: Սա սուտ է: Նա դա չի կարող անել ոչ 47 րոպեյում , ոչ 47 ժամում, ոչ 47 օրում, ոչ էլ նույնիսկ 47 շաբաթում, նման ժամկետներում դա տեխնիկապես անհնար է: Այդ խոստումը իրականություն չի կարող դառնալ անկախ այդ մասին բղավելու ուժգնությունից։ Կտրուկ ուժային գործողությունները այս ոլորտում ունենալու են աղետալի հետևանքներ, օրինակ, ի դեմս բազմահազար քաղաքացիների բանկային ավանդների կորստի: 47 րոպեյում հնարավոր չէ ստեղծել շոշափելի արդյունք, բայց հնարավոր է հազարավոր մարդկանց կյանքի խնայությունները փոշիացնել: Պատմությունը նման բազմաթիվ օրինակներ գիտի: 47 րոմեյում շատ-շատ մի հատ ոչ այդքան հիմնավորված ելույթ գրես: Տնտեսագետ ընկերներիս քոմենթների համար առաջարկում եմ սեփական կանխատեսումս, տեսեք ինչ եք ասում: Բանանի մենաշնորհի վերացումը բերելու է՝ - բանանի գնի անկմանը 10%-ով (մոտ 90 դրամ) - բյուջեի մուտքերի կարճաժամկետ անկում վերհոհիշյալ անկման 22%-ով (մոտ 240,000,000 դրամ) - սպառումը կմնա նույն մակարդակի վրա - բանկային համակարգի ճգնաժամի, և առնվազն մեկ բանկի սնանկացմանը՝ իր հազարավոր ավանդատուների ավանդների կորուստով - ավանդների երաշխավորման հիմնադրամի ճգնաժամին, որը իր հերթին կվտանգի այլ բանկերում ներդրված ավանդների ապահովությունը  - ֆինանսական համակարգի դոմինոանման տապալում - և լիքը այլ դաժան բաներ Հ.Գ. Ինչու՞ է մարդկանց թվում, որ իրենք շատ խելացի են, իսկ ասենք Սերժ Սարգսյանը՝ ոչ: Որտեղի՞ց ա գալիս էդ անհաղթահարելի գայթակղությունը քեզ թույլ տալ մտածել, որ Սերժը լոխ ա, ու որ իր կառուցած համակարգը կարելի է րոպեների ընթացքում քանդել: Մաթևոսյանի չոբանները շատ ավելի խոհեմ և քաղաքականապես կիրթ էին, քան մեր քաղաքակիրթ պայքարիստները: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/adanielian/posts/10158113683460501

    Կարդալ ավելին