• Այսօր կառավարությունը որոշում է ընդունել 83մլն. վարկ վերցնել էլեկտրահաղորդման գծերի և էլ. ցանցերի վերանորոգման համար 15 տարով: Հերթական պարտքն աղքատացող ժողովրդի ուսերին: Եթե էլ. ցանցերը պետական սեփականություն չեն, ապա ինչո՞ւ է Հայաստանի կառավարությունը ժողովրդին, նույն ժողովրդի լեզվով ասած, «նորից պարտքի տակ գցում»: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/mher.shahgeldyan/posts/771850976291766?pnref=story ...

    Կարդալ ավելին
  • Թուրքիայի՝ Ադրբեջանին օգնելու ցանկությունը զգալիորեն մոտ կլինի իրականացմանը, եթե Թուրքիան իր մեջ կարողություն գտնի հանգիստ թողնել Ադրբեջանին, թողնի, որ այդ նորաստեղծ երկիրն ու նորաստեղծ ժողովուրդը կայանա առանց թուրքական ճնշիչ հոգատարության: Ադրբեջան երկիրն ու ադրբեջանցի ժողովուրդը պետք է սեփական փորձառություն կուտակեն, ինքնուրույն հասկանան իրենց համակրանքների ու հակակրանքների պատճառներն ու հետևանքները, ինքնուրույն փնտրեն իրենց ինքնության կայացման ընթացքը: ԽՍՀՄ ճնշիչ «հոգատարության» հետևանքով ինքնուրույն որոշումներից ազատված Ադրբեջանն ընկել է թուրքական բարուրի թակարդը և «մեկ ազգ-երկու պետություն» թելադրանքի տակ ադրբեջանցի-թուրք-թաթար-մահմեդական-շիա-սուննի-կովկասալեզու-թրքալեզու-իրանալեզու աղվանական-իրանական-թուրքական ծագումնաբանական խմբերում խմորվող, երբեմն միմյանց հակասող ինքնություններով մեծ ու փոքր խմբերին էթնոգոյացման մեկ ընդհանուր հայտարարելի բերելու դժվարին գործում հիմնական ուղղորդողը դարձել է Թուրքիան: Մեր ժամանակներին բնորոշ ժամանակի վազքը միջնադարյան չէ, շա՜տ արագ է, և վաղը շփոթահար Ադրբեջանը, որտեղ դեռ էթնոգոյացման հիմնական ակունքների շուրջ վերջնական համաձայնություն չկա, և կշեռքի նժարները շարունակում են երեքը մնալ՝ իրանական, թուրքական, կովկասյան, փնտրելու է նոր ինքնության փաստարկները՝ հնարավոր է՝ նաև թուրքականին հակադրելու համար: Թուրքիան Ադրբեջանի համար պետք է օրինակ լինի. հարյուր տարի քեմալիզմը կոփեց թուրքական հասարակության թրքությունը և զգալի հաջողության հասավ. այսօր այդ երկրի բնակչության մոտ կեսն ինքն իրեն թուրք է անվանում: Հարյուր տարի ունի՞ Ադրբեջանն այդ արդյունքին հասնելու համար: Եվ հարց է՝ ո՞ր արդյունքին՝ «թուրքակա՞ն», թե՞ «ադրբեջանական», և արդյո՞ք ստիպված չի լինելու «թրքականից» ազատվելու պատմա-մշակութային և քաղաքական գործընթաց սկսել: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/hranush.kharatyan/posts/572564426229171 ...

    Կարդալ ավելին
  • Մինչ բուն հարցին անդրադառնալս ասեմ՝ չեմ հասկանում էն կլոուն Ժիրինովսկու ասածները խի՞ եք տարածում ու երջանկությունից մեռնում: Հա մեկ էլ էն Պուտինի ամեն արարքը վերածում եք հերոսության ու նենց եք գովում աստվածացնում, փարթի եք անում, որ ի՞նչ: Ռուսաստանը վերջին տարիներին շատ ագրեսիվա դարձել էդ թեմայով մի ուրիշ անգամ կասեմ: ՌԴ կառավարությունը մի քանի օր առաջ հաստատեց գյուղատնտեսական այն արտադրանքների ցանկը, որոնց ներկրումը ՌԴ տարածք արգելվելու է 2016-ի հունվարի 1-ից: Շատ քննարկումների առիթ դարձավ, որ Հայաստանի համար լավ հնարավորություններ է ստեղծվելու ռուսական շուկայում էլ ավելի մեծանել արտահանման ծավալները: Իսկ մինչ ռուս-թուրքական հարաբերությունների սրումը ի՞նչն էր խանգարում մեր արտահանման ծավալների ավելացմանը, ավելացնեմ՝ ՌԴ-ն արգելել էր, նաև ԵՄ-ից եկող գյուղատնտեսական արտադրանքի ներմուծումը (բայց Բելառուսիայի տարածքով ներմուծվում է ՌԴ ինչ-որ քանակ): Իհարկե ՌԴ-ում գերակշիռ մաս է կազմում թուրքական գյուղմթերքները հասնելով՝ միլիոնավոր տոննայի: Այս առումով իրոք մեզ համար լայն հնարավորություններ է ստեղծվում այդ բացը լրացնելու համար, սակայն մենք չունենք այնպիսի ծավալներ, որ միանգամից տեղը գրավենք դա պահանջում է երկարաժակետ գործըթաց, թե՛ ֆինանսական, թե՛ նյութական, թե՛ այլ ներդրումային առումներով, բայց մենք նույնպես արտադրում ենք՝ լոլիկ, վարունգ, ծիրան, դեղձ, սալոր, խաղող, ելակ և այլ գյուղմթերքներ, բայց կարևորը ինքնաբավ ենք և արտահանում ենք համեմատաբար քիչ քանակությամբ: Հիմա անդրադառնամ մյուս խանգարող հանգամանքներին: Շատ գործարքներ կատարվում է ռուսական ռուբլով, գիտենք որ դոլարի նկատմամբ ռուբլին արժեզրկվել է 100%-ից ավել և շարունակվելու է արժեզրկվել, քանի որ ԱՄՆ դաշնային պահուստային համակարգը վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացնելու է, և Իրանի նավթի արտահանման ծավալները կտրուկ աճելու են, ինչը նույնպես հարվածելու է ռուսական ռուբլուն, բայց դրա հետևանքով արտահանվող ապրանքի գինն էլ է բարձրանում՝ փորձելով կոմպենսացնել վնասները: Իսկ ի՞նչ էր անում Թուրքիան՝ սուբսիդավորում էր արտահանողներին ապահովելով գյուղմթերքի մրցունակությունը: Այս բոլոր գործոնները հաշվի առնելով, եթե ուզում ենք այդ բացի զգալի մասը լրացնենք պարտավոր ենք ստեղծել նոր գերժամանակակից տեխնոլոգիաներով հագեցած այգիներ, ջերմոցային տնտեսություններ, քանի որ ժամանակակից տեխնոլոգիաները նվազեցնեւմ են արտադրական ծախսերը ապահովելով արդյունավետության բարձր ցուցանիշ: Որպեսզի հետագայում խուսափենք այն ռիսկից, երբ նորից ռուս-թուրքական հարաբերությունները կմտնեն մեղրամսային փուլ ու թուրքական գյուղմթերքները կլինեն մրցունակ այդ ժամանակ մենք կարող ենք լինել հավասար մրցակցային պայմաններում, ինչու չէ նաև շահեկան դիրքերում, քանի որ ԵԱՏՄ անդամ ենք ու անդամ երկրների միջև սահմանին մաքսատուրքեր չկան, այսինքն՝ ինքնարժեքը ցածր կլինի: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/gor.markosyan/posts/946791452041069 ...

    Կարդալ ավելին
  • Ինձ հարցնում են, թէ ի՞նչն է պատճառը, որ ՈՉ-ի կողմնակից ցուցարարների թիւը կտրուկ նուազում է: Ես էլ պարզ քաղաքացի լինէի ու յստակ պատասխան չստանայի, թէ ինչ պիտի արուի դեկտեմբերի 6-ին, ես էլ չէի մասնակցի այդպիսի միջոցառմանը: Մեկն ասում է ՈՉ քուէարկել, միւսն ասում է բոյկոտել՝ չգնալ: Շատ պարզ ու յստակ պիտի ասուեր եւ պիտի ասուի այսօր քանի դեռ ժամանակ ունենք :Անպայման պէտք է գնալ ընտրական տեղամասեր ու ՈՉ ասել, իսկ եթէ բոյկոտելու ցանկութիւն կա, ապա պէտք է բոյկոտել ակտիւ՝ գնալ ընտրական տեղամաս եւ ստանալ քուէաթերթիկը, եւ թէկուզ այն փչացնելով վերաբերմունք արտայայտել, պատռել՝ եւ այդպէս բոյկոտել: Տանը նստելը հաւասարազօր է ԱՅՈ քուէարկելուն: Միւս մանրամասները տեսէք էջիս նախորդ գրառումներում: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/paruyr.hayrikyan.1/posts/939953279413749 ...

    Կարդալ ավելին
  • Էրդողանի՝ երկու օր առաջ Իրանին հասցեագրած սպառնալիքները և երեկ, արդեն, թուրքական ցամաքային ուժերի մուտքն Իրաք (ըստ իրանական ԶԼՄ-ներում շրջանառվող լուրերի՝ Թուրքիան 1200 հոգուց բաղկացած անձնակազմ է ուղարկել, 12 հրասայլ) անշուշտ փոխկապակցված են: Իրանի պատասխան քայլը երկար սպասեցնել չի տա, կարծում եմ... Թուրքիայի նախագահն իր խոսքում նշել էր, որ Իրանը տարածաշրջանային հարցերում, մասնավորապես Սիրիայի հետ կապված, մեծագույն սխալ է գործում և եթե այդպես շարունակի, թանկ գին կվճարի դրա համար: Ավելին, Էրդողանը նաև նշել էր, որ պաշտոնական Թեհրանն առաջնորդվում է ստով և կեղծիքով: ...

    Կարդալ ավելին
  • Մի քանի անգամ լսել եմ տարբեր մարդկանցից, որ իրականում շատ լավ բան է, երբ բիզնեսի ներկայացուցիչները հայտնվում են քաղաքականությունում ու իշխանությունում, որովհետև, վիձիծե լի, իրանք արդեն փողի համը տեսել են ու ոչ թե թալանելու մասին են մտածում, այլ հայ-հայ ա՝ ազգի բարօրության։ Մարդի՛կ, չկա տենց բան ու չի էլ կարող լինել։ Առավել ևս՝ Հայաստանի պայմաններում։ Բիզնեսմենն (կարդա կապիտալիստը) ունի մի առանձնահատկություն, որը բացառում է նրա՝ լավ իշխանավոր լինելը. բիզնեսմենը չի հասկանում «հերիք է» բառն ու միշտ մտածում է կարողությունը մեծացնելու մասին, որովհետև այդպիսին է կապիտալիզմի տրամաբանությունը։ Իշխանությունն էլ բիզնեսմենի համար հետաքրքիր է այնքան ժամանակ, քանի դեռ իրեն լծակներ է տալիս սեփական կապիտալն ապահովագրելու ու բազմապատկելու համար։ Ուրիշ ոչ մի շարժիչ ուժ գոյություն չունի նրանց համար (կարող են բացառություններ էլ լինել, բայց ես չեմ հավատում նման բացառությունների)։ Քանի դեռ Հայաստանում բիզնեսը սերտաճած է քաղաքականության հետ, քաղաքական համակարգը հա էլ սպասարկելու է առաջին հերթին այդ բիզնեսի շահերը, որովհետև ինչքան խորն է սերտաճածության աստիճանը, այնքան ավելի մեծ է դրանց փոխադարձ կախվածությունը միմյանցից. իշխանությունը հենվում է բիզնեսի վրա, որպեսզի ավելի կայուն դիրքեր ունենա ընտրություններում, իսկ բիզնեսը հիմնվում է իշխանության վրա ու սատարում է դրան, որպեսզի լուծի իր խնդիրները շուկայում։ Ուզո՞ւմ ենք լավ սոցիալական պետություն, ուրեմն պետք է բացառենք բիզնեսի ներկայությունն իշխանական համակարգում։ ...

    Կարդալ ավելին
  • Հերթական անգամ ադրբեջանական քարոզչամեքենան կեղծ լուրեր է տարածել, որում նշում է հստակ անուններ: Այդ ամենը լիարժեք կեղծիք է, որին ԼՂՀ ՊԲ-ը մանրամասն կանդրադառնա: Սակայն դրված տեսանյութում նրանք փաստորեն խոստովանում են իրենց խախտումները, որի համար ադրբեջանական ռազմաքաղաքական ղեկավարությունը դեռ պատասխանատվություն է կրելու բոլոր ձևերով: Ինչպես արդեն նշել եմ՝ այս ամենն արվում է նաև ՀՀ-ում ընտրությունների ժամանակ իրավիճակն ապակայունացնելու նպատակով: ...

    Կարդալ ավելին
  • Հայաստանի ավիափոխադրողների շուկան՝ գները, ուղղությունները, թռիչքների ժամկետները, մանրակրկիտ ուսումնասիրելու նպատակով հուլիսի 16-ին գործադիրի նիստի ժամանակ հանձնարարականներ էր տրվել Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովին: ՏՄՊՊՀ-ն ուսումնասիրությունները պետք է կատարարեր Էկոնոմիկայի նախարարության և Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության հետ համատեղ: Հուլիսից բավականին ժամանակ է անցել, ուստի հետաքրքրություն կա, թե ինչ արդյունք են արձանագրել ուսումնասիրություն իրականացնող կառույցները:  Մի շարք հարցումներ են ուղարկվել Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչություն, սակայն ոչ մի հստակ պատասխան չի տրվել:  Այսօր տեղեկանում ենք, որ կառավարության դեկտեմբերի 3-ի նիստից հետո ՔԱԳՎ պետ Արտյոմ Մովսեսյանը «լայաղ» չի արել հետաքրքրվող լրագորղներին ներկայացնել հստակ պատկեր և առաջարկել է կատարած աշխատանքի վերաբերյալ տեղեկատվություն ստանալու համար դիմել էկոնոմիկայի նախարարություն, իսկ վիճակագրական տվյալներն էլ մեծածավալ են ու պետք է լրագրողներն անեն: Այսինքն՝ սա ի՞նչ է նշանակում: Պարոն Մովսեսյան, Դուք ոլորտի պատասխանատու եք, Ձեզանից պետք է տեղեկանան Քաղաքացիական ավիացիային վերաբերվող մանրամասները: Եթե, դիցուք, լրագրողները պետք է ուսումնասիրեն ավիափոխադրողների գները, դուք էլ ինչի՞ համար եք նստած այդ աթոռին: Ձեր կամ ձեր կառույցի աշխատակիցների բան ու գործի անունն ի՞նչ է, եթե պետք է անգամ հարցումներին չպատասխանեք: Վերջապես պետք է հասկանալ, որ այս երկրում պետական կառույցները հաշվետու են հանրությանը, նամանավանդ այնպիսի հարցերի համար, որոնց մասին բարձր մակարդակով խոսվել է նիտերի ժամանակ: Ձեզ հանձնարարում են այսինչ բանն անել՝ ասում եք Էկոնոմիկայի նախարարությա՞նը դիմեք: Պարոն Մովսեսյան, Ձեր աշխատանքն է՞լ է Էկոնոմիկայի նախարարությունը կատարում: Ցավալի է, բայց մեր երկրում նմանատիպ կառույցներում օպերատիվ կերպով միայն «պերերիվի» ժամերն են պահում, ուրիշ ոչինչ: Մովսեսյանն այդպիսի «հստակ ուղորդումներ» անելու փոխարեն ավելի լավ է իրեն հանձնարարված աշխատանքներն իրականացնի:  Չնայած, մյուս կողմից էլ ինչի՞ ենք զարմանում, ինչո՞վ է զբաղված Մովսեսյանը: Բացի «փողի մեշոկի վրա նստած գռփելուց» ուրիշ ի՞նչ է անում: Մարդն ինչի՞ պետք է իրեն «նեղություն տա», «զոհողության գնա»՝ լրագրողներին պատասխանի:  Հարգելի լրագրողներ, Դուք էլ մի քիչ խիղճ ունեցեք, այսքան զբաղված, առավոտից երեկո աշխատող մարդուն բա կարելի է՞ շեղել բուն լափելու գործընթացից: Վախենում եմ մտածել, թե ինչ կպատասխաներ Մովսեսյանը, եթե ցանկանային նրանից տեղեկանալ, դիցուք, Հայաստանից իրականացվող թռիչքների ժամկետների կամ ուղղությունների մասին, երևի թե խորհուրդ կտար դիմել ՀՀ սպորտի և երիտասարդության նախարարություն: ...

    Կարդալ ավելին
  • Ադրբեջանում տասնյակ բանվորներ են զոհվել ծովում նավթահորի հրդեհի ժամանակ։ Պարզ չի զոհերի թիվը, բայց 84 մարդուց հայտնում են 9 փրկվածի մասին այս պահին։ Սրա շուրջ տեղեկատվությունը շատ սեղմ են տալիս։ Կարծում եմ՝ տպավորությունը մեղմելու համար սկսել են տարածել դրոնով դիրքերի նկարած ռմբակոծության նկարահանում։ ՊԲ-ն հերքում է զոհերի մասին տեղեկատվությունը։ Նյութի վրա իսկապես ուրիշ ժամանակահատված ա՝ ձյուն չկա։ Ինչ-որ արխիվային բան են հանել։ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/samvel/posts/10153780505528781?pnref=story ...

    Կարդալ ավելին
  • Ռուսական ինքնաթիռ խոցելը շատ թանկ արժեցավ Թուրքիայի համար: Բացի քաղաքական հայտարարություններից, ՌԴ-ն անցավ «տնտեսական պատժամիջոցների»: Մասնավորապես արգելվել է ներմուծել մի շարք թուրքական ապրանքներ, օդային չարտերային թռիչքների արգելք է մտցվել Ռուսաստանի և Թուրքիայի միջև, խստացվել է թուրքական ավտոփոխադրողների նկատմամբ հսկողությունը, արգելվել է գործատուներին աշխատանքի վերցնել Թուրքիայի քաղաքացիներին, սահմանափակվել է թուրքական շինարարական ընկերությունների գործունեությունը Ռուսաստանում, խորհուրդ է տրվել ռուսական զբոսաշրջային ընկերություններին ձեռնպահ մնալ Թուրքիա զբոսաշրջիկներ ուղարկելուց և այլն: Անդրադառնալով առաջին կետին, պետք է նշել որ ՌԴ-ն արդեն իսկ հրապարակել է այն ապրանքների ցանկը, որոնք հաջորդ տարվանից արգելվելու են ներմուծել իրենց երկիր: Այս իրավիճակում Հայաստանը կարող է շահող դուրս գալ և լրացնել թուրքական ապրանքների բացը՝ հայկականով: Իհարկե, մեր տնտեսությունը չունի այդ ծավալները, որ դա անի ամբողջությամբ,սակայն որոշ չափով դա անել հնարավոր է: Առաջին հերթին դա վերաբերում է գյուղմթերքին: ՌԴ-ն Թուրքիայից ամենամեծ ծավալներով ներմուծում էր պոմիդորն ու վարունգը, իսկ վերջին տարիներին Հայաստանում մեծ թափով կառուցված ջերմոցներում աճեցվող հիմնական արտադրանքը հենց պոմիդորն ու վարունգն են: Մեծ հնարավորություն են ստանում նաև հայկական շինարարական կազմակերպությունները: Ինչ վերաբերում է զբոսաշրջությանը, ապա վերջերս ռուսական travel.ru կայքի վարկանիշով Երևանը ռուսաստանցիների ամանորյա հանգտի անցկացման ամենավարկանիշային քաղաքների եռյակի մեջ էր: Այլ կերպ ասած, ռուս տուրիստները Թուրքիայի փոխարեն կարող են հանգստանալ Հայաստանում: Պայմանները ստեղծված են, պետությունը պատրաստակամ է աջակցել, մնում է միայն գործել: Ցացոք սրտի նախորդ դեպքերում մեր գործարարների կողմից նկատվել է պասիվություն: Մասնավորապես, խոսքը գնում է վրացական գինու, ինչպես նաև ԵՄ երկներից գյուղմթերքի ներմուծման արգելքների մասին: Երկու դեպքում էլ մեր գործարարները չօգտվեցին առիթից, և չավելացրեցին արտահանման ծավալները: Հույս ունենաք, որ այս դեպքում նրանք կգործեն օպերատիվ: ...

    Կարդալ ավելին

ՖԲՀ

Քաղաքականություն