• Հանդիսավոր, այս անգամ էլ մորուքով, չորս կողմը խրոխտ նայելով, մոտեցավ քվեախցիկին, մի որոշ ժամանակ մնալուց հետո դուրս եկավ և հանուն Հայաստանի <<մատաղ>> արեց խեղճուկրակ քվեաթերթիկն ու…Ու լցրեց քվեատուփի մեջ… Լավ ինչու՞…Եթե պետք է պատռեիր, խցիկում մնա՞լդ ինչ էր…Եթե պատռել ես, էլ տուփի մեջ գցելու իմա՞ստը որն էր: Եվ այս Դոն Կիխոտն ուզում էր նախագահ դառնար…Նախագահ էիր դառնում, որ ի՞նչ անես… Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/robert.melkonyan.9/posts/732103430253644 ...

    Կարդալ ավելին
  • Անդրեաս Ղուկասյանը «Նոր Հայաստանի» անունից պահանջում է անվավեր ճանաչել հանրաքվեի արդյունքները: Այս նախադասությունից հետո ես հասկանում եմ, թե ամբիոնում կանգնող ընդդիմադիրները որքան են թերանում իրենց գործում: Արդյունքները կարող են անվավեր ճանաչվել արդյունքների հայտարարվելուց հետո: Նա կարող էր ասել, որ հանրաքվեի ընթացքը իրաննց համար անընդունելի են ու ապագա արդյունքները պետք է անվավեր ճանաչվեն: Քաղաքագետ մարդիկ սենց սխալներ գոնե մի արեք: Հ,Գ. Անդրեաս ջան գուցե ՈՉ-ը հաղթել է սպասենք արդյունքներին: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/kh.edgar/posts/755689474536403 ...

    Կարդալ ավելին
  • Ռուսասական ռազմանավն այսօր առավոտյան անցել է Ստամբուլով՝ Բոսֆորի նեղուցով, անցել է դեպի դեպի Միջերկրական ծով: Բանը նրանում է, որ նավի վրա գնտվող զինվորները հակահրթիռային զենքերով , ուսին դրված, կրակելու պատրաստ դիրքով , անցել են Բոսֆորը: Այս փաստը շատ է նյարդայնացրել Թուրքիային: Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն իր զայրութն է հայտնել «Կայսր Կունիկով» ռուսկաան ռազմանավի հրամանատարության նման պահվածքի առթիվ: «Սա սադրանք է: Սկզբից ռուսկան ռազմական ինքնաթիռներն են խախտում մեր օդային սահմանը, հիմա էլ ռազմանավերն են խախտում Մոնթերուքսի կոնվեցիայի պայմաննները, որը կարգավորում է ռազմանավերի անցման կարգը Բոսֆորի և Դարադանելի նեղուցներով», - այսօր Անթալիայում ասել է Չավուշօղլուն: Նա նաև ավելացրել է, որ «այսուհետ կտրվի անհրաժեշտ պատասխանը նման իրավիճակներում,քանի որ դա համարվում է սպառնալիք»: Նշեմ , որ Միջերկրական ծովի արևելքում ավելացել է ռազմածովային լարվածությունը: Ռուսական ռազմանավերը անընդհատ անցնում են թուրքական նեղուցներով, ինչն էլ անհանգստություն է պատճառում Թուրքիային: Բացի Ռուսաստանից և Թուրքիայից, տաս երկիր ևս իր ռազմանավերն ունի Միջերկրական ծովում: ՆԱՏՕ-ի ռազմանավերը այսօր ևս խարիսխ են գցել Ստամբուլի Սերեյբուռնու նավահանգիստում:ՆԱՏՕ-ի ռազմանավերի խմբում կան Պորտուգալիայի F-334 NRP Francisco de Almeida, Իսպանիայի F-105 ESPS Blaz de Lezo և Կանադայի FFG-338 HMCS Winnipeg նավերը: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=1063994846984185&set=a.177367538980258.57019.100001210407001&type=3&theater ...

    Կարդալ ավելին
  • Մեր ընդիմություն կոչեցյալն այնքան լավն է որ դիտորդներն իրար հակասում են։ բա հաշվարկի ժամանակ ինչեր կլինեն.... Բա ընդդիմություն եք` գոնե ձեր միասնությամբ ապահովեք արդար ընտրություններ... Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/Viverex/posts/1222879237726000 ...

    Կարդալ ավելին
  • «Ոչ»-ի ճակատն այս պահին Ազատության հրապարակում վճռորոշ հանրահավաք է հրավիրել, որին մասնակցում են հաշված թվով քաղաքացիներ: Քաղաքացիներն իրենց անտարբերությամբ «Ոչ» են ասում ընդդիմության հարթակը գրաված արկածախնդիրներին, բայց այս մարդիկ միևնույնն է շարունակում են իրենց համազգային լիդերներ հորջորջել և խոսել ժողովրդի անունից: Մեզ իսկապես նոր որակի ընդդիմադիր լիդերներ են պետք, ովքեր կիմանան և ՛ իրենց, և ՛ ժողովրդի գինը ... Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/menua1/posts/892559974146412 ...

    Կարդալ ավելին
  • Որպես հպարտության առարկա՝ ամբողջ ֆեյսբուքը փչացված ու անվավեր քվեաթերթիկներ է հրապարակում... Հարգելի պայքարող ու հակաիշխանական ընկերներ, ձեր մասնակցությունը արդեն իսկ հանրաքվեի կայացում է նշանակում, իսկ ձեր կայֆավատի տոնածառ թերթիկները այսպես թե այնպես ՈՉ-ից են պակասել... Ապրեք, որ Սերժենց գործը հեշտացրիք... Գոնե չգնայիք քվեարկության...   Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/varuzhan.babajanyan/posts/1044486352262726 ...

    Կարդալ ավելին
  • Մի բան ասեմ քարերով չխփեք: Ուրեմն էս ընտրկաշառքը որպես էդպիսին Հայաստանի ընտրություններում ներդրել ա ԼՏՊ-ն իրա կարկառուն ՀՀՇ-ականներով, էս լցոնումները նորից ներդրելա ԼՏՊ-ն իրա ասֆալտի վրի ֆիդայիններով, ընտրություններում կարուսել կոչվող կեղծիքը նորից ԼՏՊ-ն ա ներդրել իրա վարչական ու ուժային ռեսուրսներով...Նենց որ հիմիկվա ընտրությունները փառք ու պատիվ են համեմատած էն ընտրությունների հետ...   Հ.Գ. Էսօրվա պես հիշում եմ Վազգեն Մանուկյանի ընտրությունների կոտորածն ու օրվա վերջում թաղային ավտարիտետների կողմից քվեատուփերի գողանալը... Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/karen.hovhannisyan4/posts/1063976496986020?notif_t=close_friend_activity ...

    Կարդալ ավելին
  • Շատ է խոսվում այն մասին, թե ինչպիսի բացասական հետևանքներ կունենա Հայաստանի համար սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի “այո”-ն, սակայն որևէ բան չի ասվում , թե ինչ վտանգներով է հղի լինելու “ոչ”-ը: Չեմ էլ ուզում ծամծմել այն, ըստ իս, ակնհայտ իրողությունը, որ իշխանությունը քվեարկության արդյունքներն իր ուզած ձևով ներկայացնելու բոլոր հնարավորություններն ունի, անկախ այն բանից, թե քանի ընդդիմադիր դիտորդ և հանձնաժողովի անդամ կլինի ընտրատեղամասերում: Սա նշանակում է, որ որպես պաշտոնական վերջնարդյունք ներկայացված “այո”-ն էլ, “ոչ”-ն էլ իշխանահաճո են լինելու: Մինչ այժմ լրջորեն չքննարկված “ոչ”-ը բավական ուշագրավ հեռանկարներ կարող է բացել իշխանության համար՝ եթե հիշենք, որ պարոն Սերժ Սարգսյանը սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտությունը կապում է այն բանի հետ, որ ՀՀ նախագահի պարտականությունները լիարժեք կատարելու համար ներկայումս այդ պաշտոնը զբաղեցնող անձին վերապահված լիազորությունները բավարար չեն, ապա “ բարեփոխումների” ներկայացված փաթեթի “մերժման” դեպքում իշխանությունը ստիպված է լինելու սահմանադրական փոփոխությունների մեկ այլ փաթեթ ներկայացնել: Նոր փաթեթով, այս պահին առկա նշված անհամապատասխանությունը վերացնելու հրամակայանից ելնելով, կարող են առաջարկվել գործող նախագահի լիազորությունների շրջանակն էապես ընդլայնելուն ուղղված փոփոխություններ: Ժողովրդին կասվի, որ ընդդիմադիր ուժերի փափագած խոհրդարանական կառավարման կարգը մերժվելու պարագայում գոնե նախագահական կառավարումը լիարժեք ու ամբողջական տեսքի պետք է բերվի: Այս դեպքում, գուցե, հանրաքվե էլ չանցկացվի՝ հարցը կարող է լուծվել խորհրդարանական քվեարկությամբ: Բայց դա դեռ գործի սկիզբը կլինի՝ այս արարից հետո կարող է որոշում կայացվել արտահերթ նախագահական ընտրություններ անցկացնելու վերաբերյալ և, այդ դեպքում, պարոն Սերժ Սարգսյանը հնարավորություն կստանա կրկին առաջադրվել որպես նախագահի թեկնածու՝ այն պատճառաբանությամբ, որ նախագահի պաշտոնը զբաղեցնելու օրենքով սահմանված ժամկետը չի լրացել, իսկ սահմանադրության փոփոխության պատճառով էլ նա, նախագահ դառնալու պարագայում, իրավունք կունենա ևս երկու ժամկետ մնալ պետության կառավարման ղեկի մոտ (այդօրինակ նախադեպեր նախկին հետխորհրդային երկրներում բազմիցս եղել են): Մի խոսքով, “ոչ”-ի խերը կարող է նաև այսպիսի կերպարանք առնել: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/arman.melikyan.33/posts/691154021020292?notif_t=close_friend_activity ...

    Կարդալ ավելին
  • Զզվելի է, որ դեռ հանրաքվեն չի սկսել ու ինչ ասես չեն գրում՝ պիտակավորելով ամեն բան: Ու՝ նաև հե՛նց այդպես հոռետեսորեն տրամադրելով հանրությանը, որ տենց է լինելու: Տո այ խելոքներ, չե՞ք մտածու՞մ, որ առաջին հերթին հենց ձեր տեսակետը կրողներին եք հիասթափություն ներշնչում ու նպաստում, որ չգնան հանրաքվեի՝ կանխավ մտածելով, որ իրենց քվեն մեկ է ոչինչ չի նշանակելու ու ազդելու: Որքան իշխանությունն ունի արջի ծառայություն մատուցողներ, նույնքան էլ հակադիր կողմը: Ոնց եք բոլորդ իրար արժանի՜ … Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/arthur.yeghiazaryan/posts/10208463742979166 ...

    Կարդալ ավելին
  • «Հեղափոխության» վախճանը Վաղն երեկոյան ութին` «Նոր Հայաստանը» հրավիրում է իր վճռորոշ հանրահավաքը: Ըստ չգրված օրենքների` այդ հանրահավաքից առաջ կամ հետո` պետք է սպասել իշխանությունների վճռորոշ քայլերին: Այսօր հրապարակ գյումրեցի երկրապահնեիի ներխուժումը` դրա նախերգանքն է:  Միշտ այդպես է. երբ հայտնվում են կեղծ հեղափոխականներ, նրանց պատասխանում են կեղծ ուժայիններ: Մի բան գիտեմ, որ ասում եմ... Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/surenyants/posts/905387149510830 ...

    Կարդալ ավելին

ՖԲՀ

Քաղաքականություն