• Մի քանի ժամ առաջ ամփոփվեցին Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի արդյունքները: 825.622 ընտրողներ «այո» ասացին Սահմանադրության փոփոխություններին: Այս փոփոխությունները լուրջ ազդակ են բոլորիս ավելի մեծ պատասխանատվությամբ մոտենալու մեր գործին, հասկանալու, որ մեզնից շատ բան է կախված, որ մենք ենք իրականում իշխանության կրողը:  Այս փոփոխությունները սահմանեցին համապատասխան գործիքներ, որոնցով աշխատելը հանգեցնելու է մեր պետության բարօրության, մեր լրջագույն մարտահրավերներին ըստ պատշաճի դիմագրավման:  Կանցնի որոշակի ժամանակահատված նախքան փոփոխություններն ամբողջ ծավալով կմտնեն ուժի մեջ: Այդ ժամանակահատվածն անհրաժեշտ է արդյունավետորեն օգտագործել: Բոլոր այն քաղաքացիները, ովքեր, ցավոք, այս ընթացքում այդպես էլ չծանոթացան Նախագծի տեքստին, կամ գոնե ունկնդիր չեղան համապատասխան քննարկումներին, մեկնաբանություններին, լավ կլինի, որ արագորեն լրացնեն այդ բացը: Առաջիկա ամիսների կարևորագույն խնդիրներից մեկն օրենքների համապատասխանեցումն է Սահմանադրության փոփոխություններին: Իմ գործառույթների շրջանակներում (և ոչ միայն) պատրաստ եմ կրկնապատկել, եռապատկել ու քառապատկել ջանքերս՝ այդ գործընթացին աջակցելու համար:  Միով բանիվ, բոլորիս հաջողություններ եմ մաղթում: Ապրեք:  Նյութի աղբյուր՝https://www.facebook.com/garegin.petrosyan/posts/1000440380013401 ...

    Կարդալ ավելին
  • Դեկտեմբերի 6-ին Հայաստանի Հանրապետությունում սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի «այո»-ի օգտին քվեարկել է 825 851 քաղաքացի (63,35 տոկոսը), իսկ «ոչ»-ի՝ 421 600 (32,35 տոկոսը): Այս մասին քիչ առաջ հայտարարեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը՝ ամփոփելով հանրաքվեի նախնական արդյունքները: ...

    Կարդալ ավելին
  • Քաղաքական ուժերը, հատկապես ընդդիմադիր դաշտից, պետք է լուրջ խորհեն իրենց ապագայի մասին, քանի որ այս միջոցառումը ֆիքսեց նրանց ահավոր, ծայրահեղ թուլությունը անգամ ընտրատեղամասերում ոչ միայն գրագետ վերահսկողություն սահմանելու, այլ նաև ներկայացված լինելու տեսանկյունից: Մոտ 170 տեղեմասային հանձնաժողովների անդամների տեղերը թափուր էր: Կարծում եմ, որ այս տեղերը հենց ընդդիմությանն էին, որտեղ վերահսկողությունը լրիվ հանձնված էր իշխանության բերկրթությանը, ում աստված այդ շնորհով օժտել է այնքան, որ էլ դու սուս... Ընդդիմություն՝ համակարգային, հստակ տեսլականով և պոզիտիվ ծրագրով չկա: Մնացել են փլատակներ, որոնք եթե իրենց ներսում ոչ-ինչ չփոխեն, կամաց-կամաց մահանալու են: Հանրաքվեն ֆիքսեց նաև դիտորդական առաքելություն իրականացնող հասարակական կազամակերպությունների բավականին լավ պատրաստվածությունը և ակտիվությունը: Քվերակության վերահսկողության տեսանկյունից կարծես առաջին պլան էին մղվել դիտորդները, թեպետ այդ գործի ավանգարդում պետք է լինեին քաղաքական կուսակցությունները: Հիմա իշխանության մասին: Մտայնությունը, որ այս հանրքվեն էլ սղցրինք թեկուզ զոռբայությամբ, խախտումներով, համոզելով, վախացնելով ու հետագայում էլ ամեն ինչ կանենք այնպես, ինչպես կուզենք, խաբկանք է: Իշխանության ներսում կամ չեն հասկանում, կամ հասկացողները լռում են, որ քաղաքական համակարգի ամլացման, ինչում իշխանությունը մեծ ներդրում ունի, ու այդ համակարգի նկատմամբ հասարակության մասսայական ալերգիան, հեչ ավ բաների մասին չի վկայում: Տոտալ անվստահության ու հիասթափության մթնոլորտը հղի մեծ վտանգնրով: Արտագաղթ, հանրային տրամադրությունների անկում, ինչն իր հետ բերելու է անկման բոլո ոլորտներում: Բայց սա մի կողմ: Այս վիճակը՝ թվացյալ կայունությունը, որը իրականում լճացում է, առաջին հերթին հղի է պոռթկումով: Իսկ երբ դա տեղի ունենա պրոնայք իշխանավորներ, այդ ալիքը չի խնայելու ոչ մեկին, սրփելու է ամեն ինչ՝ շատ հաճախ խառնելով թացը չորի հետ: Հատկապես, որ չկա ընդդիմություն, որը գոնե դրան համակարգված և քաղաքական բնույթ կտա: Իշխանությունը, կամ քաղաքական համակարգը, չի կարողանալու դիմակայել այդ ալիքին, քանի որ հենց ընդդիմության բացակայության պատճառով իշխանության մեջ է տեղի ունենում ամենամեծ լճացումը ու իրար տակ փորոցին: Սկսվելու է առնետավազք, որը բնական է նման վիճակներում: Գիտեք ամենցավալին ո՞րն է, ոչ թե որ այդ ցասման զոհը դառնալու եք իշխանությունն ու էլի շատերը, այլ, որ այդ այդ ցնցումները խարխլելեու են պետության հիմքերը: Ու սա հատկապես ձեր շնորհիվ ու պատճառով: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/arshaluys.mghdesyan/posts/10207172083093066?notif_t=close_friend_activity ...

    Կարդալ ավելին
  • Վերջին ժամանակաշրջանում մեր հանրության մոտ ակտիվացել է թուրքական թեման ու բոլորը համակարծիք են ,որ Թուրքիան կփլուզվի: Սակայն բոլորը Թուրքիայի փլուզումը կապում են ռուս-թուրքական հակամարտության հետ, ինչը ես սխալ եմ համարում: Ռուսաստանը Թուրքիայի հետ չունի ոչ մի խորքային հարց: Ներկայիս հարցերն ու խնդիրները կարող են լուծվել ժամերի ընթացքում ու Ռուաստանը դառնա Թուրքիայի ամենալավ բարեկամներից մեկը: Մենք միշտ բաց ենք թողնում ամենակարևոր գործոնը, միշտ հիմնվում ենք նրա վրա ,ինչը որ շատ ենք ցանկանում լինի: Թուրքիան չի փլուզվի, այն կմասնատվի...Եթե սեպտեմբերին ես կանխորոշում էի միայն քրդական ինքնավարությունների ի հայտ գալուն, ապա այսօր ուրվագծվում է նաև կրոնական գործոնը: Թուրքիայի Սևծովյան տարածաշրջանի և Միջերկրական ծովի տարածաշրջանի բնկաչությունը կրոնական առճակատումների մեջ են: Չեմ բացառում, որ թուրքաքան ցեղերը մասնատվեն՝ ելնելով իրենց կրոնական ուղղվածությունից, բայց սա դեռ հում է, պրոցեսը նոր է սկսվել... Այս ամենի մեջ, սակայն մեկ հարցի շուրջ ունեմ մտավախություն: Մեզ սահմանակից հատվածներում կրկին աշխուժացել են ազերիները, կրկին այստեղ գործում են հարկային ու վարկային արտոնություններ ազերիների համար:Ազերիների մուտքը այստեղ նորություն չէ, բայց զանգվածային մուտքն արդեն մտահոգող է: Թուրքիան փորձ է անում մեկ կրակոցով երկու հարց լուծել՝ քրդերի գործոնը չեզոքացնել և Հայերի Հարցը փակել: Նյութի աղբյուր՝  https://www.facebook.com/karen.hovhannisyan4/posts/1064307003619636 ...

    Կարդալ ավելին
  • Այոն շարունակում է հաղթել  ...

    Կարդալ ավելին
  • Արմեն Մարտիրոսյանի մուտիլովկեքը հասնում են գագաթնակետին: Հա, հա հենց նկարի մեջի «ազգափրկիչի» մասինա խոսքը:  Ուրեմնս էս Արմենչիկը, էսօր օրնի բուն փորձել է դիշովի մուտիլովքեկի, ժողովրդի հոգեբանության վրա խաղալով, մարդկանց թույլ տեղից բռնելով իր կշիռը բարձրացնի ու ոչ միայն իր կշիռը, այլև իր՝ աղոթասեր ու աղոթատենչ շեֆի անունն անընդհատ հիշացնել (Ավե՜ Զորավար):  Էս Արմենը, ոգևորվելով, որ արդեն տասովշիկից դառելա հաղորդավար, փորձումա օգտագործել բոլոր հանրահավաքների հաղորդավարների պրիոմները ու ժողովրդին հոգեբանական ատակա անել ու երևի կայիֆա ստանում, որ մարդկանց իրար դեմա հանում:  Այ սթից, դու էլ, քո շեֆն էլ էսօր վաղը էլի մի թեմա եք ճարելու թռնեք ու հավայի ասուլիսներ եք սկսելու տաք, բա ինչի եք մուտիտների հավայի խոսքերի միջոցով փորձես սրես իրավիճակը ու մարդկանց տանես բախումների: Ինչի ես ամեն վայրկյան խոսում ինչ որ դաժան բաներից, որոնք իրականության չի համապատասխանում, ինչի՞ ես անընդհատ մուտիտ անում՞՞ փորձում ես պահել հաղորդավարիդ կոչումը, որ ձեռիցդ չառնեն արաա՞՞՞  Ամենախնդալուն էնա, որ էս միկրաֆոնը առանց իրան խնայելու անընդհատ կրկնումա. «Ժառանգության անդամների հանդեպ խոշտանգումներա լինում»… Արա, այ սուտի ձեդ մառոզ, էսօրվա օրով սկի դու վստահ չես, թե դու«Ժառանգությունում» կաս, թե չէ, էսօրվա օրով ժառանգությունից ինչա մնացել, որ վստահված անձ ունենա արաա՞՞ Դու ու շեֆդ էն գյոզալ ժառանգությունից, որտեղ կային լուրջ դեմքեր (Ավե քիֆս, ավե Խուրշուդյան….), սարքիք բարդակ:  Ավելին ասեմ, այ տղա (Էս էլ ես չեմ ասում է ՀԱԿ-նա ասում) էսօր Հանրապետական ժառանգականաներ էին (տոլի հակառակը՝ ժառանգական հանրապետականներ) էին ընտրատեղամասերում վխտում:  Էնպես, որ այ տասովշիկ, վաայ չէ կներես, հաղորդավար, չփորձես քո ու շեֆիդ նեղ ամբիցիաների համար մեր հայ ժողովրդի մեջ բախում ստեղծես ու արյուն հանես, թե չէ միկրաֆոնդ Կառլեն Կառլենիչ կանեմ, արա: Սուսուփուս տեղդ սթրֆի, մեծերիդ կանչի բեմ ու բեմի հետը գլուխդ կախ կանգնի, քիթդ մի խոթի քեզ չվերաբերվող հարցերին: Նյութի աղբյուր՝https://www.facebook.com/vagrblogger/posts/769451576516130?notif_t=close_friend_activity ...

    Կարդալ ավելին
  • Չարենցավան 26/17 Ոչ 370 Այո 267 Անվավեր 34  Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/gabrielyanevelina/posts/883593611754796?notif_t=notify_me ...

    Կարդալ ավելին
  • Հիմա էլ "խիստ օպերատիվ" կերպով հրապարակում են որոշ ընտրատեղամասերի արդյունքներ, որտեղ ՈՉ-ը հաղթում է: Հարգելիներս, մի արեք նման բան: Մի հրապարակեք միայն այն արդյունքները, որտեղ դուք առավել եք, մի ստեղծեք կեղծ տպավորոթյուններ, մանիպուլյացիայի մի ենթարկեք հասարակությանը: Մի գրեք ՝այս պահին, համբերեք ամբողջ պատկերը պարզ լինի տվյալ տեղամասում:  Իսկ որոշ "անաչառ զլմներ" ուղղակի սպանում են՝ մտնում են ուղիղ եթեր ինչ-որ տեղամաս, հենց տեսնում են, որ ԱՅՈ-ն ՈՉ-ից շատ է, միանգամից անջատում են տեսախցիկը ու փորձում գտնել "ավելի հարմար" տեղամաս: Մի խոսքով, ադրբեջանական քարոզչական պրիմիտիվ հնարքները, որ օգտագործվում են մեր դեմ, մի կիրառեք Հայաստանում հայերի հանդեպ: Համբերություն ամենեցուն: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/armen.ashotyan/posts/10207769585575747 ...

    Կարդալ ավելին
  • Ընտրությունները ավարտվեցին: Ավարտվեց ևս մեկ առիթ, որ ՖԲ-ի երիտասարդները բաժանվեն խմբերի ու տարբեր թևերի ու առանց հասկանալու իրար վրա ցեղ շպրտեն, իրար մեղադրեն հանցանքների մեջ, իրար մեղադրեն ծախված լինելու մեծ, իրար մեղադրեն կուսակցական շպիոն լինելու ու նմանատիպ ստանդարտ ու Ֆբ-ի օրվա հիմնադրման պահից սկսած պիտակավորումների մեջ:  Լավ, հիմա ավարտվեց ամեն ինչ, լաավ հիմա վաղը նոր օրա սկսվելու ու Անկախ արդյունքներից մենք բոլորս էլ շարունակելու ենք ապրել, շարունակելու ենք ՖԲ մտնել ու շարունակելու ենք այլ թեմաների մասին խոսել ու ինչ որ տեղ ընկերություն անել, գոնե էն ժամանակ , երբ աքլորացել էիք մտացում էիք, որ կգա դեկտեմբերի 6-ը ժամը 20:00, գոնե մտածում էիք՝ ինչ էիք անում՞՞՞ Չէէ ախպեր ձեր վեջին չի, կարևորը էտ պահին հասարակության մեծ մասի համար ցանկալի կարծիքը ասեք ու կողք քաշվեք՝ լայքեր ու «ռեսպեկտ» բառով կոմմենթներ հավաքելով, որովհետևւ մեկա գիտեք, որ նոր օրը գա և ձեր ընկերների և ձեր ընդդիմախոսների հիշողությունը կարճ է ու իրանք կմոռանան էն ամենը ինչ արել եք:  Ինչ ասեմ՝ Աստված տա, որ դուք մի օր կարաք սթափ լինեք ու անկապ բաներ չանեք՝ հասարակական կարծիք ձևավորելու նպատակով: Հ.Գ. Էս ստատուսս վերաբերվում է ադեկվատ մարդկանց, թե չէ էն ծախու, գրանտակեր, քֆուրի տակ մնացող տպերին չի վերաբերվում, որոնք փողի համար կարան վաղը ասեն, որ իրանք հայ չեն.... Նյութի աղբյուր՝https://www.facebook.com/vagrblogger/posts/769368109857810?comment_id=769412909853330&reply_comment_id=769413029853318¬if_t=feed_comment_reply ...

    Կարդալ ավելին

ՖԲՀ

Քաղաքականություն