Գովազդի համար զանգահարել 099 999 409
  • Ելքի անդամաների հնչեցրած խոսքերի մեջ ֆունդամենտալ հակասաություններ կան: Երեկ Էդմոն Մարուքյանն Արմեն Աշոտյանի հետ բանավիճում էր, թե բա ոնց ենք աշխատելու ձեր հետ, անհնարա ձեր հետ աշխատել, լեզու գտնել: Օրվա վերջում Ելքի մեկ այլ անդամ Անահիտ Բախշյանը Արմեն Աշոտյանի քոմենթներում նշել է. «իմ օրինակով կարող եմ փաստել, որ պարոն Աշոտյանը կարողանում է աշխատել, համագործակցել քաղաքական հակառակ դաշտի բանիմաց ներկայացուցիչների հետ, մասնավորապես այնպիսի ներկայացուցիչների, որպիսիք ԵԼՔ-ի 9 պատգամավորներն են»: Ինչ լավ ենք ապրում չէ՞... Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/Tiko.Khachikyan/posts/1921691931449206 ...

    Կարդալ ավելին
  • Արդեն հիմա կարելի է փաստել, որ 6-րդ գումարման Աժ-ն միջին վիճակագրությամբ նախորդի համեմատ որակական աճ է գրանցել: Քննարկումների և հաղորդակցման բնույթը հայելային արտապատկերում է աճի չափը: Հ.Գ. Բայցև կարելի է փաստել մեկ բան. նույն քննարկումները ցույց են տալիս, որ նորընտիր ԱԺ-ն չունի Հրանտ Բագրատյանին արժանի փոխարինող: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/babken.pipoyan/posts/452653421755878 ...

    Կարդալ ավելին
  • Արցախյան կարգավորման հեռանկարների վերաբերյալ պարոն Մամեդյարովի կողմից արտահայտված մտքերն ու օգտագործված ձևակերպումներն իրոք ուշագրավ են մի շարք պատճառներով: Եթե նրա խոսքը ճիշտ է թարգմանվել, ապա «խաղաղություն՝ զորքերի դուրսբերման կամ տարածքների դիմաց» բանաձևը միանգամայն երկիմաստ է հնչում: Այդ բանաձևն ակնհայտորեն լուծման երկու տարբերակ է պարունակում, ու եթե «տարածքներ՝ խաղաղության դիմաց» տարբերակը միանգամայն պարզ է ու ենթադրում է, որ հայկական զինուժն ինչ-ինչ տարածքներ լքում է, և դրանք անմիջապես անցնում են ադրբեջանական իշխանությունների վերահսկողության տակ, ապա «խաղաղություն՝ զորքերի դուրսբերման դիմաց» ձևակերպման տրամաբանությունը հուշում է, որ այս դեպքում հայկական զինուժի դուրսբերումն անմիջապես Ադրբեջանին տարածքների հանձնում կարող է և չնախատեսել: Այսինքն՝ սա մի տարբերակ է, որի կիրառման դեպքում հայկական զինուժը ետ է քաշվում, նրա փոխարեն ներկայիս շփման գծում տեղակայվում է երրորդ պետության զինուժը, որին հակամարտության կողմերի փոխհամաձայնության հիման վրա կարող է խաղաղապահ զորախմբի կարգավիճակ տրվել: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/arman.melikyan.33/posts/993779554091069 ...

    Կարդալ ավելին
  • Քաղաքական հարցերով իրանցի փորձագետը համաիրանական «Շաբաքե-յե խաբար» լրատվական ալիքով գնահատում է Իրանի նախագահական ընտրությունների ընթացքը և համեմատում դրանք հարևան երկրների հետ: Առաջին քարը նետվում է Պարսից ծոցի արաբական երկրների միապետների և Ադրբեջանի բռնապետի կողմը, որոնք, ըստ փորձագետի, ոչ թե ընտրվում են, այլ ցկյանս իշխանությունը ստանում են իրենց հայրերից: Որպես իրանական ընտրությունների ժողովրդավարական բնույթի կարևոր ցուցիչ նշվում է այն փաստը, որ արդեն որերորդ անգամ ո՛չ Իրանի ներսում և ո՛չ էլ արտաքին աշխարհում ընտրություններից առաջ և նույնիսկ դրանց ավարտից ժամեր հետո որևէ մեկը չի կարողանում կանխատեսել հաղթող թեկնածուին: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/vardan.voskanian/posts/1451670191538102 ...

    Կարդալ ավելին
  • Մեր մեծագույն խնդիրներից մեկն էլ այն է, որ մենք շատ ենք սիրում թերագնահատել մեր հակառակորդին, ստորացուցիչ ու սուբյեկտիվ որակումներ տալ նրան:  Էդպես որակումներ տալով էլ մեր «անուղեղ» հարևանը կարողանում է հասնել նրան, որ ոչ միայն իր մոտ է փակում ԵԱՀԿ գրասենյակը, այլ նաև, չնայած հայկական կողմի մեծագույն ջանքերին, նաև հասնում է նրան, որ մեզ մոտ էլ այդ նույն գրասենյակը փակվի: Իրականում դա շոշափելի հարված է մեզ ու հատկապես ԵԱՀԿ-ին: Ադրբեջանը քայլեր է ձեռնարկում,որով գործնականում փաստում է, որ ԵԱՀԿ ֆորմատին այլընտրանքեր է փնտրում ու իրողություններ է ֆիքսում, որոնց պայմաններում կարծես ԵԱՀԿ-ն էլ մի տեսակ խաղից սկսում է դուրս մնալ: Այսօր փաստորեն եվրոպացիները լծակ չունեն ազդելու Բաքվի վրա: Ու դա շատ լավ երևաց նաև վերջին սահմանային միջադեպի վերաբերյալ նրանց հասցեական քննադատական գնահատականներում: Բան, որ երբևէ տեղի չէր ունեցել: Իսկ մեր արձագանքը ոչ թե ոգևորության հարթակում պետք է լիներ, այլ ավելի շատ մտահոգության, քանի որ կարծես ռեգիոնալ հարթակում լուրջ սրացումների ենք ականատես լինելու, որտեղ գոնե երկու խաղացողի՝ Թուրքիայի ու Ադրբեջանի մասով ունենք առավելապես անկառավարելի «գործընկերներ»:  Ու հիմնական հարցը...գիտե՞նք ինչ ենք անելու, թե՞ ըստ իրավիճակի... Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/alen.ghevondyan/posts/10209334334420958 ...

    Կարդալ ավելին
  • ԵԼՔ-ի երիտասարդ պատգամավորները դրական տպավորություն են թողնում, նրանք չեն վախենում խոսափողից և մասնակցում են ինչպես ամբիոնից ելույթներին, այնպես էլ հարց ու պատասխաններին, թերևս երբեմն հարցեր են հնչեցնում, որոնք ուղղակի հարցեր են ու ոչինչ չեն ներկայացնում իրենցից, բայց ժամանակի ընթացքում հուսամ՝ ավելի դիպուկ ու արժեքավոր կդառնա դրանք: ՀՀԿ ակտիվ պատգամավորներն ակտիվ են, ինչպես եղել է նախկինում, նորանշանակ պագամավորներից կրկին մարդիկ կան, ովքեր վստահ են իրենց գործում ու առաջ են տանում թե՛ իրենց, թե՛ խմբակցության տեսակետները, իսկ մնացած պատգամավորները, ովքեր նախորդ 5 տարիներին չեն իմացել խոսափողի տեղը, թերևս այդպես էլ չիմանան: ՀՅԴ-ն, եթե անգամ ներկայացված լինի 1 հոգով, իր խոսքն ու  դիրքն ունի ԱԺ քաղաքական քննարկումների մեջ, այսօր էլ դրա ականատեսը եղանք, շատ հարցեր ու ելույթներ գուցե չեն ունենում, բայց հնչեցրած խոսքը տրամաբանական է: Հուսանք՝ ՀՅԴ-ն ակտիվ կլինի, բոլոր ոլորտներում: «Ծառուկյան» դաշինքը դեռևս պասիվ է, և դա տրամաբանական է: Սեփական ցուցակում դեռ տեղափոխություններ են կատարվում, բայց երիտասարդ կադրեր ու հին պատգամավորներ կան, ովքեր դեռ կխոսեն ու, ամենայն հավանականությամբ, լիովին կներգրավվեն աշխատանքներին: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/kh.edgar/posts/1130975763674437 ...

    Կարդալ ավելին
  • Նոյեմբերյան համայնքում ձևավորվում է արևային էներգիայից օգտվելու մշակույթը: Արևային կայանի տեղադրման համար տարածքն ընտրված է: Այժմ որոշ տեխնիկական հարցեր են շտկվում: Էներգիայի խնայողությունը շատ կարևոր գործոն է, այն ոչ միայն տնտեսապես շահավետ է, այլև կարևոր է էկոլոգիական տեսանկյունից: Նշենք, որ արևային էլեկտրակայանի արտադրած էլեկտրաէներգիան բավականացնելու է ամբողջ համայնքի փողոցային լուսավորության և համայնքային հիմնարկների էլեկտրասպառման համար: Նախնական հաշվարկներով՝ արևային էլեկտրակայանի շնորհիվ համայնքը տարեկան խնայելու է 14-15 մլն դրամ: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/seda.adamyan.5/posts/1879345465637212 ...

    Կարդալ ավելին
  • ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպանատան մոտ, Թուրքիայի նախագահ Էրդողանի ներկայությամբ` հայ, քուրդ և եզդի ցուցարարների ջարդը Էրդողանի թիկնապահների կողմից հնարավոր է նաև հատուկ հրահրված լինի ԱՄՆ-ի կողմից, որոնք քաջատեղյակ էին լարվածության մակարդակից և գիտեին, որ նման մոտ տարածության վրա կողմերի հայտնվելը կարող է հանգեցնել բախումների`ինչը և եղավ: Սրա նպատակը հնարավոր է լինի հետագայում Թուրքիայի վրա տարբեր հարցերում ազդեցության լծակ ունենալը: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1846501382266739&id=100007206857866 ...

    Կարդալ ավելին
  • Պետություն-մասնավոր փոխշահավետ հերթական գործընթացը Պետությունը ներդրումային դաշտը խթանելու փորձում է հնարավորինս զարգացնել մասնավոր սեկտորի հետ համագործակցությունը: Որպես ներդրումների խթան, պետությունը կիրառում է հարկային արտոնությունների համակարգ, որը ներդրումային շրջանում թեթևացնում է տնտեսվարողի ֆինանսական բեռը: Գործադիր մարմնի հերթական նիստի ընթացքում հավանության արժանացավ ընկերության կողմից կրակայրիչների արտադրության համար տեխնոլոգիական սարքավորումների, հումքի և արտադրանքի ներմուծման դիմաց գանձվող մաքսատուրքը չեղարկելու առաջարկը: Սպասվում է, որ հարկային նման արտոնությունը լուրջ խթան կհանդիսանա ընկերության համար նոր ներդրումային ծրագրերի իրականացման և որպես հետևանք նոր աշխատատեղերի ստեղծման հարցերում: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1685201305109329&id=100008584260507 ...

    Կարդալ ավելին
  • Քայլ ձիով. բարեփոխումներ ՊԵԿ-ում ՊԵԿ համակարգի բարեփոխումը դարձել է ժամանակի պահանջ, որը թույլ կտա նվազեցնել վարչարարությունը և նվազեցնել կոռուպցիոն ռիսկերը: Այդ իսկ պատճառով կառավարությունը փոփոխություններ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում՝ կոմիտեի կանոնադրության մեջ և աշխատակազմի կառուցվածքում: Այս փոփոխությամբ նախատեսվում է կատարել կառուցվածքային փոփոխություններ, որոնց իրականացման հարցում առաջնահերթ են լինելու հարկային վարչարարության կատարելագործումը, կոմիտեի համակարգի ռեսուրսների առավել արդյունավետ օգտագործումը, կոռուպցիոն ռիսկերի նվազեցումը, կոմիտեի գործառույթների առավել լիարժեք և նպատակային իրականացումը: Կառուցվածքային փոփոխություների համատեքստում նախատեսվում է լուծարել հարկային (տարածքային) տեսչությունները` վերջիններիս փոխարեն ստեղծելով թվով 3 վարչություններ, և դրանք ներառել կոմիտեի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների կազմում` որպես վերադաս հարկային մարմնի ստորաբաժանումներ: Կրճատվելու է նաև մաքսատների թվաքանակը և դրանք` որպես վերադաս մաքսային մարմնի վարչություններ: Կոմիտեի կառուցվածքային ստորաբաժանումներից նախատեսվում է լուծարել Ակցիզային դրոշմանիշերի և դրոշմապիտակների հաշվառման բաժինը` հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերջինիս գործառույթներն իրականացվելու են ստեղծվելիք Հարկ վճարողների սպասարկման վարչության, Փոքր հարկ վճարողների, ինչպես նաև Խոշոր և միջին հարկ վճարողների տեսչություն-վարչությունների կողմից: Միաժամանակ նախատեսվում է կոմիտեի աշխատակազմում ստեղծել Ոչ առևտրային կազմակերպությունների հսկողության բաժին: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1893345794278680&id=100008098336391 ...

    Կարդալ ավելին
Загрузка...

ՖԲՀ

Քաղաքականություն