• Մեկ շաբաթ առաջ Ադրբեջանից Հայաստան է փախել ու ապաստան խնդրել ադրբեջանցի մի կին՝ Գյուլնարա Թարվերդիևան։ Կնոջ մասին հայտարարությունը հայկական կողմից տարածվեց երեկ, սակայն պարզ է, որ ադրբեջանական կողմը դեռ մեկ շաբաթ առաջ գիտեր այս տեղեկության մասին, ավելին՝ կինը բազմիցս զգուշացրել էր, որ եթե Ադրբեջանի իշխանությունները շարունակեն իր հետ վատ վարվել, նա փախչելու է Հայաստան։ Սակայն պաշտոնապես տարածված տեղեկությունից գրեթե մեկ օր հետո էլ դեռ ադրբեջանական կողմը հայտարարություն չի տարածում իր քաղաքացու մասին։ Ճիշտ է, մենք ամեն ադրբեջանցու չենք համարում ահաբեկիչ ու դիվերսանտ, ինչպես իրենք ներկայացնում են մեր գյուղացիներին, ովքեր պատահաբար անցնում են սահմանը, սակայն շարքային ադրբեջանցի քաղաքացու համար գոնե պետք է մտածի իր պետությունը։ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/ashot.asatryan.7549/posts/1781688938546501 ...

    Կարդալ ավելին
  • Վաղը տարածաշրջանային այցի շրջանակներում Հայաստան է ժամանելու Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը: Հայաստան այցելելու հրավերը վերահաստատվել է դեռ 2017 թվականին Բրյուսելում Արևելյան գործընկերության գագաթնաժողովին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի կողմից: Այցի կարևորությունը Հայաստանի և տարածաշրջանի համար բազմաբաղադրիչ է: Ընդգծեմ մեզ համար մի քանի սկզբունքային հարցադրումներ․ 1. Գերմանիան մշտապես առավել զգույշ և կշռադատված քաղաքականություն է վարել Հարավային Կովկասում՝ փորձելով չհակադրվել ավանդական ռուսական ազդեցությանը տարածաշրջանում: Ներկայիս գլոբալ աշխարհաքաղաքական և աշխարհատնտեսական քաոսում կարևոր է հասկանալ Գերմանիայի նոր դիրքավորումը տարածաշրջանում: 2. Լինելով Մինսկի խմբի անդամ երկիր՝ Գերմանիան մշտապես բարձրաձայնել է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացում իր անվերապահ աջակցությունն համանախագահների միջնորդական առաքելությանն ու սկզբունքներին: Ամռանը գերմանական ընկերություններից մեկի և Ադրբեջանի միջև ռազմատեխնիկական համագործակցության մասին լուրը խիստ անհանգստացնող էր: Այս առումով Մերկելի այցը կարող է նպաստել տարածաշրջանում խաղաղության պահպանմանը: 3. 2016 թվականին Գերմանիայի Բունդեսթագը, ճանաչելով Հայոց ցեղասպանությունը և ընդունելով նաև Գերմանական կայսրության մեղքի բաժինը, ոչ միայն քաղաքական, այլև քաղաքակրթական ուղերձ հղեց Թուրքիային: Գերմանիայի նման դիրքավորումը առ այսօր ուժեղ ազդակ է Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացի հետագա հաջող ընթացքի համար և ոչ միայն ազգային, այլև միջազգային մակարդակներում: 4. 2017 թվականին Հայաստան-ԵՄ նոր շրջանակային պայմանագրի ստորագրումից և այս տարի հունիսի 1-ից նրա ուժի մեջ մտնելուց հետո մինչ այս պահը համաձայնագրով պայմանավորված որևէ բարեփոխման մեկնարկ կառավարության մակարդակով տրված չէ: Հիմք ընդունելով Գերմանիայի առաջատար կարգավիճակը ներկայիս ԵՄ-ում՝ Մերկելի այցը փայլուն հնարավորություն է կառավարության համար վերջապես զարկ տալու կոնկրետ աշխատանքներին և հստակ գործնական ուղերձ հղելու ԵՄ-ին՝ մեղմելով նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի բրյուսելյան այցի բացասական արդյունքներն ու առկա անորոշ մթնոլորտը: 5. Ներքաղաքական վերջին զարգացումների համատեքստում և երեկ Նիկոլ Փաշինյանի կողմից հանրահավաքային հակաժողովրդավարական սպառնալիքները մեղմելու փորձից հետո նման մակարդակի համաշխարհային առաջնորդներից մեկի այցը պետք է նպաստի սահմանադրականության, իրական ժողովրդավարության և հանդուրժողականության խարխլված մթնոլորտի վերականգնմանը Հայաստանում: 6. Գաղտիք չէ, որ Հայաստանը Եվրոպական միությունից այլ կարևոր ակնկալիք նույնպես ունի: Խոսքը վերաբերում է վիզաների ազատականացման երկխոսության մեկնարկի շուրջ քաղաքական որոշում կայացնելուն: Գերմանիան, մի կողմից լինելով փախստականների ճգնաժամի հիմնական թիրախ, մյուս կողմից՝ աջակցելով Արևելյան գործընկերության ծրագրերին՝ անկյունաքարային նշանակություն ունի Հայաստանի համար՝ ԵՄ-ի կողմից դրական որոշում կայացնելու համատեքստում, այդ թվում՝ ազդելով Բրյուսելում, Փարիզում, Պրահայում և այլուր խնդրի դրական լուծման համար: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/armen.ashotyan/posts/10216306621516310 ...

    Կարդալ ավելին
  • Մոլորության նկատմամբ հանդուրժողականությունը ես դեռ հասկանում եմ, համենայնդեպս ուրիշների մեջ, բայց ոչ իմ մեջ, սակայն ստորության նկատմամբ հանդուրժողականությունը ես ոչ հասկանում եմ, ոչ էլ՝ հանդուրժում:  Խոսքը Խանումյան Հայկ անունը կրող պատգամավորի մասին է, ով տեսնելով Արցախում իր ու իր արբանյակների միջոցով անկայության մթնոլորտ չակորղացավ առաջացնել, չկարողացավ Արցախում իր սադրանքներով իրենց նկատմամբ ուշադրություն գրավել, տեսնելով որ թե՛ հասարակական և թե՛ գործող իշխանությունների համընդհանուր արհամարհանքը չի ստացվում ճեղքել, անցել է ստորաքարշ մեթոդների կիրառմանը: Այն է՝ Հայաստանի և Արցախի իշխանությունների միջև «սև կատու» միֆ ստեղծել ու շրջանառել իրականության տեղ և դրանով իսկ ձեռքերը տաքացնել այդ հնարավոր հակասության վրա, արդյունքում անկայունացնելով Արցախում և Հայաստանում ներքաղաքական իրադրությունը:  Ահա թե ինչի մասին է խոքը: Հայկ Խանումյանը երևանյան լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում նման հայտարարություն է արել, մեջբերում եմ՝  «Մայիսին ԼՂ ԱԺ և նաև մեր խմբակցության հետ հանդիպման ժամանակ Բակո Սահակյանն ասել է, որ ապրիլի 23-ից հետո ամեն գիշեր լացում է, բարձրաձայն ողբում է, և կարծում եմ, որ այդ ողբը մինչ օրս շարունակվում է։ Թեև դրանից հետո սկսել է ինչ-որ հայտարարություն անել, որ ողջունում է Հայաստանի նոր իշխանությունների կոռուպցիայի դեմ պայքարը։ Ուրիշ խմբեր էլ բացահայտ շանտաժներով են զբաղված, ինչ-որ կեղծ օրակարգեր են առաջ քաշում, փորձում են ինչ-որ ակցիաներ անել, հետո վախենում են չեն անում… Մի խոսքով, վստահ եմ, որ Բակո Սահակյանը և իր շուրջը հավաքված թիմը սպասում է Հայաստանում ֆորսամաժորային իրավիճակի, որպեսզի մասնակցություն ունենա Նիկոլ Փաշինյանի դեմ գործողություններին»: Մեջբերման ավարտ:  Արցախում անկայունության ձգտողները որոշակի մոլորություններ էին փորձում փաթաթել հանրության ընկալումներին, որն իհարկե չստացվեց, հիմա այդ փորձերը արդեն ստոր քայլերի իրականացմանն են միտված: Պատգամավորին բացատրել է պետք, որ Արցախում առաջացած ցանկացած սթրեսային իրավիճակ Հայաստանի իշխանությունների թույլ կողմն են: Քանզի այդտեղ ցանկացած անկայունություն կարող է սահմանում սրել իրավիճակը, ուստի այդ անկայությունը որպես Արցախի անվտանգության երաշխավորի, ՀՀ իշխանություններին ոչ միայն պետք չէ, այլև վտանգավոր է:  Կարծում եմ, ՀՀ իշխանություններին հաճոյանալու և ՀՀ իշխանությանների ձեռքով Արցախում երևակայական կրակներից շագանակներ հանելու այս դրևսրումները ՀՀ-ում լավ են գնահատում, և պատգամավոր աշխատող, հեղափոխականի իմիջ երևակայող, ընդդիմադիրի պատմուճան հագած գրանտակերը խորը հիասթափության նոր մեծ ալիք պետք է դիմավորի իր ու իր արբանյակների համար: Քանզի ՀՀ և ԱՀ իշխանությունները իրար հետ ավելի մտերիմ են շփվում, քան Արցախի պերիֆերիան և ՀՀ իշխանությունը: Արջի ծառայությունը միշտ էլ եղել է ավելորդ ու իզուր: Ուստի սև կատուներ մի հորինեք Արցախի և ՀՀ-ի իշխանությունների ղեկավարների մեջ ու մի շողոքորթեք մեկին, մյուսի հաշվին: Դա ամենաստոր բանն է:  Մեկ կարևոր հանգամանք ևս, «հարգելի» պատգամավորը չի գիտակցում նաև, որ նմանատիպ հայտարարություններով ինքը խորացնում է արցախցի-հայաստանցի բաժանարար գիծը: Նա չի գիտակցում, որ կառավարող էլիտան է հանրային օրակարգի ու կարծիքի մոդերատորը, ուստի նրանց միջև երևակայական տարանջատումները որոշակի տրամադրություններ կարող են ստեղծել, որը միայն ու միայն վնասում է՝ ջուր լցնելով արցախցի-հայաստանցի միֆային տարանջատման ջրաղացին:  Հ.Գ. Ընկույզը ինչքան էլ ամուր լինի ու դրսից չկոտրվի, բավական է, նրա մեջ որդ տեղադրել, այն կթուլացնի այդ ամրությունը և հեշտ կլինի կոտրել այն: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/groups/140242052811698/permalink/1078021232367104/ ...

    Կարդալ ավելին
  • Ադրբեջանում ԱԱԾ հատուկ նշանակության զորքերը շարունակում են ահաբեկել քաղաքի բնակիչներին։ Գյանջա քաղաքում տեղի ունեցած ցույցերից հետո բնակիչների նկատմամբ խիստ հետապնդումներ սկսվեցին։ Չնայած այն հանգամանքին, որ հետախուզում էր հայտարարվել ընդամենը 2 անձի նկատմամբ, իրականում ձերբակալվել են 200 քաղաքացի, ևս 30 քաղաքացու հանդեպ միջազգային հետախուզում է հայտարարված։ Կատարված գործողությունների արդյունքում, պաշտոնական տվյալներով, սպանվել է 5 քաղաքացի։ Ձերբակալված անձանց հարազատները հայտնում են, որ նրանց պահում են Ադրբեջանի ամենախիստ բանտերից մեկում, որտեղ նրանց պահում են դաժան պայմաններում։ Որոշ կառույցների պնդմամբ՝ սպանված քաղաքացիներից մեկը նույնիսկ ընդհանրապես կապ չի ունեցել Գյանջայում տեղի ունեցող դեպքերի հետ, իշխանությունը նրա հանդեպ անձնական հաշվեհարդար է տեսել, սակայն հետագայում ներկայացրել է որպես ահաբեկիչ։ Մարդու իրավունքի պաշտպանները նաև հետաքրքրվում են, թե ինչ պայմաններում են սպանվել 5 քաղաքացիները, քանի որ, ոստիկանության օրենքի համաձայն, ոստիկանները չպետք է սպանեն հանցագործին, զինված դիմադրություն ցույց տալու դեպքում կրակ պետք է բացվի նրա մարմնի այլ հատվածներին, այլ ոչ թե գլխին կամ սրտին, որպեսզի կյանքին վտանգ չսպառնա, սակայն Ադրբեջանի հատուկ նշանակության զորքերը քաղաքացիներին սպանել են հենց գլխին և սրտին կրակելով, նույնիսկ մահանալուց հետո կրակ են բացել նրանց վրա։ Բոլոր մասնագետները պնդում են, որ այս գործը շատ տարօրինակ և ավելի շատ բնակչությանն ահաբեկելու համար է արվում։ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/ashot.asatryan.7549/posts/1779924795389582 ...

    Կարդալ ավելին
  • Ռուսաստանի պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն օգոստոս ամսվա ընթացքում երկու անգամ Մոսկվա է հրավիրել Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին: Երկու այցելությունների ժամանակ Դավիթ Տոնոյանն արժանացել է ռուսական բանակի ղեկավարության ամենաբարձր մակարդակով ընդունելության, իսկ «Միջազգային բանակային խաղեր-2018»-ի փակման հանդիսավոր արարողությանը ՀՀ պաշտպանության նախարարը հետևում էր Ռուսաստանի պաշտպանության նախարարի հետ՝ առաջին շարքում, որտեղ, բացի իրենից, մնացած բոլոր զինվորականները ռուսական բանակի գեներալներ էին: Այս փաստը նաև անհանգստացրել էր ադրբեջանական կողմին և արդեն մի շարք լրատվականներ և փորձագետներ փորձել են վերլուծել Տոնոյան-Շոյգու հարաբերությունները: Ադրբեջանական կողմին ավելի շատ հետաքրքրում է, թե այլ պաշտոնյաների հանդեպ ոչ միշտ նման հարաբերություններով աչքի ընկնող Սերգեյ Շոյգուն, ինչպես ստացվեց, որ այդպես մտերմացավ Դավիթ Տոնոյանի հետ այսքան կարճ ժամանակահատվածում: Սակայն նրանց համար առավել անհասկանալի է, թե ո՞վ է այն անձնավորությունը, ով մտերմացրել է երկու երկրների նախարարներին: Այս հարցի շուրջ, իմ կարծիքով, ադրբեջանական կողմը դեռ երկար կմտածի, չնայած մի նորմալ վերլուծաբան որ գտնեն, հնարավոր է՝ գլխի գցի: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/ashot.asatryan.7549/posts/1778881468827248 ...

    Կարդալ ավելին
  • Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Բաքու նախատեսված այցի ընթացքում խոստացել է հստակ քննադատել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին գերմանական Բունդեսթագի պատգամավոր Ալբերտ Վայլերին Ադրբեջան մուտքի արտոնագիր չտրամադրելու որոշման հետ կապված: Հիշեցնեմ, որ Վայլերը երկու անգամ՝ 2014 և 2016 թվականներին այցելել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն, ինչպես նաև Գերմանիա-Հարավային Կովկաս պատգամավորական բարեկամության խմբի փոխնախագահ է: Գերմանական կառավարության խոսնակը ափսոսանք է հայտնել Ադրբեջանի դիրքորոշման հետ կապված և հավելել, որ այն համարժեք չէ Լեռնային Ղարաբաղի խնդրի շուրջ երկխոսությանը: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/armen.ashotyan/posts/10216292977295213 ...

    Կարդալ ավելին
  • Ընտրակաշառքներն այլևս չեն հանդուրժվելու։ Ընտրական օրենսդրության բարեփոխումների հանձնաժողովի աշխատանքների առաջին շոշափելի արդյունքը․ մշակվել են փոփոխություններ ՀՀ Քրեական օրենսգրքում, Քրեական դատավարության օրենսգրքում և Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում։ Ընտրակաշառք տալը և վերցնելը կդառնա քրեորեն պատժելի արարք․ «Ընտրողներին կաշառք տալը, ստանալը, ընտրությունների ժամանակ բարեգործության արգելքի խախտումը կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելը» նախատեսվում է տուգանքից մինչեւ ազատազրկում։ Կից նյութն այստեղ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/1st.deputy.primeminister/posts/1998999056805215 ...

    Կարդալ ավելին
  • Չթերագնահատելով թշնամական բանակի հնարավորությունը՝ արժե Բաքվի տաքգլուխներին զգուշացնել, որ մարտական կարողությունների գնահատականը որոշվում է խրամատում, այլ ոչ թե բարձրագոչ հայտարարություններով։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Արցախի ՊԲ մամուլի քարտուղար Սենոր Հասրաթյանը․ «Արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից պարբերաբար ձեռնարկվող անհաջող նախահարձակ գործողություններին զուգահեռ ընդգծված ակտիվություն է նկատվում նաև քարոզչական ճակատում: Հատկանշական է, որ այդ գործընթացին ներգրավվում են ոչ միայն հարևան երկրի պետական ու ոչ պետական տեղեկատվաքարոզչական ոլորտի ներկայացուցիչները, այլև շատ հաճախ բանակի ղեկավարությունն ու ենթակա զորամիավորումների հրամանատարները: Ավելին, ծավալվող քարոզչության առանձնահատկությունը կայանում է նրանում, որ վերջիններիս կողմից միտումնավոր կերպով փորձ է արվում շփման գծում նախ՝ պարբերաբար իրենց իսկ սադրած սրացումների մեղքը բարդել հայկական կողմի վրա, իսկ այնուհետև հանրությանը մատուցել, թե ինչպես է այդ ամենին «հերոսաբար» դիմագրավում իրենց «փառավոր» բանակը: Բոլորովին վերջերս ադրբեջանական լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում զորամիավորման հրամանատար Խագանի Ջաբրայիլովը, նույն ոճով մեղադրանք ներկայացնելով հայկական կողմին, գնաց ավելի հեռուն և ոչ ավել, ոչ պակաս կատարեց հետևյալ ամպագոռգոռ հայտարարությունը. «Բնականաբար, առ այսօր մեր ոխերիմ թշնամին չի կարողացել որևէ անգամ հասնել իր նպատակին: Ադրբեջանական բանակն արդեն այն չէ, ինչ եղել է 25 տարի առաջ…. Ներկա պահին մեր զինանձնակազմի բարոյահոգեբանական ոգին անչափ բարձր է և սպասում է Գերագույն գլխավոր հրամանատարի մարտական հրամանին…»։ Չթերագնահատելով թշնամական բանակի հնարավորությունը, այդուհանդերձ, արժե Բաքվի տաքգլուխներին զգուշացնել, որ մարտական կարողությունների գնահատականը որոշվում է խրամատում, այլ ոչ թե բարձրագոչ հայտարարություններով… Իսկ առ այսօր խրամատում կատարվածը չկրկնվելու համար առնվազն ձեզ պետք է ունենալ հիշողություն և եղածը չգերագնահատելու խոհեմություն: Հակառակ դեպքում, պարո՛ն Ջաբրայիլով, հավանականությունը շատ մեծ է, որ կրկին կարող է հայտնվես նույն այն վիճակում, ինչպիսինն անձամբ քո մաշկի վրա զգացել ես և՛ 1992-94 թվականներին, և՛ դրանից հետո ընկած ժամանակահատվածում»,-ասված է գրառման մեջ: ...

    Կարդալ ավելին
  • Քաթարի եւ Թուրքիայի կենտրոնական բանկերն արժութային սվոփի մասին համաձայնագիր են կնքել ֆինանսական կայունության եւ իրացվելիության ապահովման համար։ Երկու երկրների ԿԲ ղեկավարների կողմից ստորագրված համաձայնագիրը հաստատում է արժույթի փոխանակման երկկողմ գիծ։ Ավելի վաղ Քաթարը Թուրքիային 15 միլիարդ դոլարի չափով ուղղակի ներդրումներ էր խոստացել: Թուրքիա-ԱՄՆ հարաբերությունների սրման ու լիրայի արժեզրկման ֆոնին Անկարան իր տնտեսական փրկությունը տեսնում է քաթարական, իսկ ապագայում՝ հնարավոր է նաև արաբական այլ երկրների ներդրումների մեջ: Թուրքական տնտեսության մեջ ներդրումներ կարող են ավելացնել նաև Չինաստանն ու ՌԴ-ն: Թուրքիան փորձում է ռազմավարական կապեր հաստատել Քաթարի հետ, որն էլ իր հերթին հակասություններ ունի Ծոցի արաբական երկրների հետ: Անկարան փորձում է, ի դեմս Դոհայի, ունենալ պլացդարմ Պարսից ծոցում: Նշենք, որ նախորդ տարի Քաթարի տարածքում սկսել է գործել թուրքական ռազմաբազա։ Այդ ռազմաբազայում տեղակայվելու են երեք հազար թուրք զինվորական, ռազմաօդային և ռազմածովային ստորաբաժանումներ, հատուկ ջոկատայիններ։ Այսօր Թուրքիայում գործում է քաթարական կապիտալով 99 ձեռնարկություն, իսկ Քաթարի ներդրումները Թուրքիայի տնտեսության մեջ հասնում են 1,2 միլիարդ դոլարի։ Թուրքական արտահանումը դեպի Քաթար նախորդ տարի ընդգրկել է նավեր, զբոսանավեր, էլեկտրոնային սարքավորումներ և մեքենաներ։ Թուրքիան Քաթարից ներկրել է նավթ և նավթամթերք։ Ռազմա-քաղաքական համագործակցությանը զուգահեռ՝ Թուրքիան ու Քաթարը սկսում են խորացնել տնտեսական կապերը․ քաթարական ներդրումներն իրենց տեղն են գտնում թուրքական տնտեսության մեջ: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/artem.balasanov/posts/1871923739553363?notif_id=1534750369220432%C2%ACif_t ...

    Կարդալ ավելին
  • Սիրիայում սպանել են հետախուզության վարչության ղեկավարին․ Սիրիայի հյուսիս-արևմուտքում գտնվող Խամա նահանգում սպանվել է Սիրիայի հետախուզության պաղեստինյան վարչության ղեկավար Ահմադ Իսա Հաբիբին, ով նաև ղեկավարում էր Բաշար Ասադի հակաիսրայելական գործողությունները։ Սպանության մասին ոչ մի հստակ տեղեկություն չկա։ Մեկ աղբյուրի պնդմամբ սպային սպանել են իր մեքենայի մեջ, մյուս տարածված հայտարարության համաձայն նրան սպանել են տանը։ Չկա նաև որևէ այլ տեղեկություն սպանության հիմքերի կամ կատարողի մասին։ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/ashot.asatryan.7549/posts/1776350269080368 ...

    Կարդալ ավելին

ՖԲՀ

Քաղաքականություն