• Փետրվարի 5-ին Հայաստանի կառավարության և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջև կնքվել էր համաձայնագիր՝ «Օժանդակություն Հայաստանի հակակոռուպցիոն ռազմավարության իրականացմանը» ծրագրի վերաբերյալ: Ծրագրի նպատակն է օժանդակել կառավարությանը` իրականացնելու 2015-2018 թվականներին հակակոռուպցիոն ռազմավարությունը: Ծրագրի միջոցով հատկացվող միջոցներն ուղղվելու են փորձագիտական հանձնախմբի ստեղծմանը` Հակակոռուպցիոն խորհրդի հետ աշխատելու նպատակով, 2015-2018թթ. հակակոռուպցիոն ռազմավարության գործարկմանը և շահագրգիռ կողմերի հետ կապերի ռազմավարության ծրագրի մշակմանն ու իրականացմանը: Ծրագրի իրականացման ժամկետն է՝ 2016թ. փետրվարի 5- 2017թ. ապրիլի 4-ը` 749.110 ԱՄՆ դոլար դրամաշնորհով, որից 2016թ. նախատեսվում է ծախսել 605.881 ԱՄՆ դոլար, իսկ 2017թ.` 143.229 ԱՄՆ դոլար: Ճիշտ է Հայաստանում կան մարդիկ, որ ունեն հավակնություններ՝ մասնագետ կոչվելու կոռուպցիայի դեմ պայքարում, սակայն այդ ոլորտում փորձագետներ մենք առայժմ չունենք: Միջազգային փորձագետների կարևորագույն խնդիրներից մեկն այն է, որ նախապատրաստեն անկախ փորձագետների դպրոց, այսինքն՝ կրթել մեր տեղական փորձագետներին, որոնք կշարունակեն իրենց աշխատանքը՝ աջակցելով ռազմավարության իրականացմանը: Այս ծրագրի շրջանակում պլանավորվում է վարձել կարճաժամկետ միջազգային փորձագետներ, որոնք իրենց գործունեությամբ ապացուցել են արդյունավետությունը, և նրանց հիմնական խնդիրն է լինելու տեղական փորձագետների հետ միասին իրականացնել կոռուպցիոն ռիսկերի վերլուծություն, ինչպես նաև մշակել քայլեր, որոնք ուղղված կլինեն կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանը:  Ինչ վերաբերվում է գումարներին, ապա նշեմ, որ ծրագրի բուն նպատակն աշխատավարձերն են, տեղափոխումների ծախսերն են, ինչպես նաև թարգմանչական ծախսերը, այսինքն ներկայացուցչական ծախսերը: Այսօր կառավարության նիստի ժամանակ Դավիթ Հարությունյանը նշել է, որ աշխարհում բազում երկրների փորձ կա, երբ շահագրգիռ համայնքի, այսինքն՝ դպրոցների պարագայում ուսուցիչների, ծնողների և աշակերտների, մասնակցությունը հակակոռուպցիոն ծրագրերին տալիս է շատ լուրջ արդյունք. «Այդ իսկ պատճառով մենք գտել և հրավիրել ենք այն կազմակերպությանը, որն այդ հաջողությանը հասել է մի շարք երկրներում, Մեծ Բրիտանիայի կազմակերպություն է, ի դեպ, գործում է ոչ միայն զարգացող, այլև զարգացած երկրներում և ապացուցել է իր աշխատանքի արդյունավետությունը»: Կարծում եմ սա բավականին լուրջ ծրագիր է, սակայն կարելի խոսել արդյունքների մասին միայն ծրագրի հետագա փուլերում: Միայն կարելի է ասել, որ հուսադրող է այն հանգամանքը, որ ընտրվել են մասնագետներ, ովքեր մի շարք զարգացած . զարգացող պետություններում գրանցել են հաղթանակներ: Չհաշված այն, որ ծրագիրը լրջագույն փորձաքննության է ենթարկվել նաև Ասիական զարգացման բանկի կողմից և համարվել շատ արդյունավետ և նպատակահարմար: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/tigranuhi.davtyan.7/posts/1589729721352053?__mref=message_bubble ...

    Կարդալ ավելին
  • Ժ հերթական քառօրյան ավարտին է մոտենում՝ հերթական անգամ առանձնանալով իր քննարկումներով: Պառլամենտում քննարկվեց «ՀՀ պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին հարցը: Քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանին դիմելով՝ Ալիկ Արզումանյանն ասաց, որ կոչում շնորհելը ԽՍՀՄ-ից մնացած ատավիզմ է: «Չեմ կարծում, թե եվրոպական երկրներում փայլուն կոթողներ կառուցողներն ունեն Ֆրանսիայի, Իսպանիայի պատվավոր շինարարի կոչում»,- ասաց Արզումանյանը և հավելեց, որ իր համար այս կոչումներն անընդունելի են: Նախարար Սարգսյանը համաձայնեց, որ շատ երկրներում կոչումներ չեն շնորհում, այլ՝ շքանշաններ և մեդալներ:  «Որոշ ժամանակ անց այստեղ կգա գյուղատնտեսության նախարարը և կասի, որ ժողովրդական գյուղատնտես կա, իսկ մելիորատոր չկա, իսկ ՌԴ-ում դա գործում է: Այսինքն, այս աբսուրդը մենք գնալով խորացնում ենք: Էս աբսուրդից ինչ-որ մի տեղ մեկը պետք է, որ այդ օղակը կոտրի: Կուզեի, որ դուք առաջինը լինեք»,- հավելեց Արզումանյանը:  Նախարարը պատասխանեց՝ հույս ունեմ, քանի որ շինարարի որդի եք, կպաշտպանեք սա: Նաիրա Զոհրաբյանը քաղցրացրեց կենացները. «Չեմ հասկանում նախաձեռնության մոտիվացիան, Էս ամեն ինչից սովետիզմի շատ տգեղ հոտ է գալիս: Եթե վաստակավորի կոչում չտվեցին, ինքը վա՞տ պիտի աշխատի: Միանանք այս անախրոնիզմը, սովետիզմը վերացնենք, այս կոչումները, որոնցից նավթալինի հոտ է գալիս եւ քաղաքակիրթ աշխարհում մենք ծիծաղի առարկա կդառնանք, անհարմար է: Առաջարկում եմ վաստակավորի կոչում շնորհել նաև միջատաբաններին, քանի որ նրանք նույնպես գիտական լուրջ ավանդ են ունենում»: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/armen.hovasapyan.5/posts/1064825190266348 ...

    Կարդալ ավելին
  • ՀՀ Ազգային ժողովում մարտի 17-ին պատգամավորները շարունակել են քննարկել ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի 2016 թվականի տարեկան գործունեության ծրագիրը, որն ընդհատվել էր մտքերի փոխանակության փուլում: Արտաշես Գեղամյանն անդրադարձել է գործընկերների ելույթներին եւ կարծիք հայտնել, թե դրանց մեծ մասը կտրված է մեր երկրի տնտեսական իրականությունից: Նա անհրաժեշտ է համարել բարեփոխել հարկային վարչարարությունը ապրանքների ներմուծման գործում: Ծրագրի վերաբերյալ իրենց տեսակետներն են հայտնել ԱԺ խմբակցությունները: ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը հանդիպել է Կանադայի Օնտարիո նահանգի համայնքային անվտանգության եւ ուղղիչ ծառայությունների փոխնախարար Մեթյու Թորիգյանի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին՝ Կորյուն Նահապետյանը նշել է, որ հայ-կանադական հարաբերություններն ակտիվ զարգանում են տարբեր բնագավառներում, այդ թվում նաեւ խորհրդարանական ձեւաչափով: ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը, փոխնախագահ Ալեքսանդր Արզումանյանը, հանձնաժողովի անդամներ Կարեն Բեքարյանը եւ Մհեր Շահգելդյանն ընդունել են Լիբանանի Հանրապետությունում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Սամվել Մկրտչյանին: Ողջունելով հյուրին՝ հանձնաժողովի անդամները շնորհավորել են դեսպանին նշանակման առթիվ եւ համոզմունք հայտնել, որ նա իր պաշտոնավարման տարիներին կանի առավելագույնը՝ նպաստելու հայ-լիբանանյան խորհրդարանական հարաբերությունների զարգացմանը: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել հայ համայնքի կարեւոր դերին երկկողմ հարաբերությունների զարգացման եւ խորացման գործում: ԱԺ «Բաց դռներ» ծրագրի շրջանակում խորհրդարան էին այցելել մայրաքաղաքի «Օհանյան» կրթահամալիրի աշակերտներն ու ուսուցիչները: Ավանդույթի համաձայն` հյուրերը նախ հետեւել են պատգամավորների օրենսդրական աշխատանքին ու ծավալած բանավեճին: Խորհրդարանական էքսկուրսն ամբողջացրել է բաց դասը, որը վարել է ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը: Ազգային ժողովում գործող բարեկամական խմբերի ղեկավարների մասնակցությամբ տեղի է ունեցել աշխատանքային քննարկում, որի ընթացքում քննարկվել են «Ընդդեմ  ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումի կազմակերպման հետ կապված հարցեր, ինչպես նաեւ՝ միջոցառմանն օտարերկրյա խորհրդարանական պատվիրակությունների եւ գործընկերների մասնակցությանն առնչվող խնդիրներ: Գլոբալ ֆորումը նախատեսվում է անցկացնել ապրիլի 23-ին՝ Երեւանում: Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստի շրջանակներում վեհաժողովի կանանց ֆորումի աշխատանքներին մասնակցելու նպատակով 2016 թվականի մարտի 21-23-ը Բրյուսել (Բելգիայի Թագավորություն ) կգործուղվի ՀՀ ԱԺ պատգամավոր Շուշան Պետրոսյանը: Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի հինգերորդ լիագումար նիստի աշխատանքներին մասնակցելու նպատակով 2016 թվականի մարտի 20-24-ը Բրյուսել (Բելգիայի Թագավորություն) կգործուղվեն Եվրանեսթ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Արտակ Զաքարյանը, պատվիրակության անդամներ Հովհաննես Սահակյանը, Միքայել Մելքումյանը, Թեւան Պողոսյանը, Հրանտ Բագրատյանը, Մհեր Շահգելդյանը, Կարինե Աճեմյանը եւ Վահե Էնֆիաջյանը: Նյութի աղբյուր`https://www.facebook.com/narmirzoyan/posts/993563730723280?__mref=message_bubble ...

    Կարդալ ավելին
  • Ադրբեջանում կրկին մեծ սկանդալ է...Բայց դա կապված չէ նավթի գնանկման,մանաթի սրընթաց արժեզրկման կամ սահմռկեցուցիչ հանցագործության հետ..Կրկին ուշադրության կենտրոնում է հայտնվել Սալյանի շրջանի արդեն նախկին ղեկավար Թահիր Քերիմովը...Այս անգամ համացանցում է հայտնվել մի տեսաերիզ,որտեղ ազերի պաշտոնյան,որը հայտնի է իր էքստրավագանտ և էպատաժային պահվածքով,շրջանային գործադիր մարմնի նիստի ժամանակ ինչ-որ տեղից հանում է շեփոր և սկսում է նվագել...Ի դեպ,Սալյանի ֆեոդալը շեփորը սկզբից առաջարկեց նվագել իր տեղակալին,որի մոտ ոչինչ չստացվեց...Իհարկե,այդ ձայնային խառնաշփոթը նվագ անվանելը ճոխություն կլինի...Բայց կարևորը՝ձգտումն է և ստացած ծափահարությունները...Առավել ևս,երբ հիմա Թահիր բեյը անգործ է մնացել...Մարտի 4-ին սուլթան Իլհամ Ալիևի հրամանով սույն էքսցենտրիկ պաշտոնյան զրկվել է իր աթոռից....Մեծ հավանականությամբ կարելի է ենթադրել,որ այս տեսաերիզն Իլհամ Ալիևը ավելի վաղ էր դիտել ,և հենց դրա պատճառով էլ Թահիր Քերիմովը ուղարկվեց հանգստի...Տառապյալի և անարդարության զոհ լինելն էր փարատելու համար իշխանամետ կայքերը հրապարակեցին այդ սկանդալային տեսաերիզը...Ափոս,որ ի դեմս Թահիր Քերիմովի,ազերիական էստրադան այսքան տարի կորցրել էր իր ամենակարևոր շեփորահարին՝Թահիր Տռուբաչին...Ինչպես ասում են՝Լավ է ուշ,քան՝երբեք... Հ.Գ.Հիշեցնեմ,որ անցյալ տարվա դեկտեմբերին համացանցի ադրբեջանական տիրույթը պայթեց Թահիր Քերիմովի նկարներից,որտեղ ազերի պաշտոնյան անցնում էր դպրոցականների կողմից "կառուցված" վարդապատ կամարի տակով՝իրեն երևակայելով Հռոմեական կայսեր... Նյութի աղբյուր`https://www.facebook.com/gagik.hambaryan/posts/989949717755644 ...

    Կարդալ ավելին
  • Մեր Հերիքը հիշել է ամերիկյան փորձը (մի անգամ եղել է այնտեղ) ու մտածել, որ ընտրությունների ժամանակ քվեաթերթիկները կարելի է կազմել որպես գրքույկ (սթեքլերով կապել), որպեսզի քվեարկելուց հետո կաշառված ընտրողը իր հետ դուրս չտանի չընտրված քաղաքական ուժերի քվեաթերթիկները՝ պատվիրատուին ցույց տալու որպես հրահանգի կատարման փաստ: Պետությունն էլ կազատվի լրացուցիչ 2000-ից 6000 արկղ ընտրատեղամասում տեղադրելու ծախսից, որոնց մեջ, ըստ ընտրական օրենսգրքի նախագծի, պետք է նետվեն չընտրված ուժերի քվեաթերթիկները: Ես կառաջարկեի «գրքույկի» վրա ավելացնել սև գույնի մեկ լրացուցիչ էջ, որպեսզի չերևա, թե որ ուժին է ձայն տվել ընտրողը՝ միաժամանակ նրան ազատելով քվեարկված քվեաթերթիկը ծրարի մեջ դնելու ու ծրարով դակելու անիմաստ ու ժամանակ խլող (հիշենք հազիվ քայլող ու դողացող մատներով ծերերին) գործողությունից՝ պետության համար էլ խնայելով ծրարի գումարը: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/vakhtang.siradeghyan/posts/10205485862376891 ...

    Կարդալ ավելին
  • Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այսօր իր ֆեյսբուքյան էջում հանդես է եկել հայտարարությամբ, որում, մասնավորապես, ասվում է. «Հարգելի՛ համաքաղաքացիներ, ինչպես գիտեք, մեկ ամիս շարունակ, արտահերթ խորհրդակցությունների շարք անցկացրեցի քաղաքապետարանի բոլոր վարչությունների և ստորաբաժանումների աշխատակիցների հետ, որի շրջանակում ներկայացվեցին 2015թ. հաշվետվությունները: Նպատակը մեկն էր. վերլուծել մայրաքաղաքի բնականոն կյանքի ապահովման պատասխանատուների կողմից կատարած աշխատանքները, ինչպես նաև մատնանշել բացթողումներն ու թերացումները` դրանք շտկելու համար: Ինչ խոսք, Երևանն այսօր դինամիկ զարգացող քաղաք է՝ քաղաքային կյանքի որակի բարելավման նախադրյալներով և ներկա ու ապագա սերունդների համար ավելի լավ պայմաններ ապահովելու հեռանկարով: Սակայն մեկ միլիոնից ավելի մշտական բնակչություն և բազմաթիվ խնդիրներ ունեցող քաղաքում սահմանված առաջնահերթությունները և ընտրված մոտեցումները չեն կարող միանշանակ ընկալվել բնակչության այդքան տարբեր խմբերի կողմից: Ձեռքբերումներն, իհարկե, բազմաթիվ են, և այդ առումով իմ գնահատականները հնչեցին քաղաքապետարանի աշխատակազմի հետ հանդիպումների ժամանակ: Սակայն պետք է արձանագրենք, որ դեռևս շատ անելիքներ ունենք, և այս հարցում հանրային մասնակցությունն առանցքային կարևորություն ունի: Ինչո՞ւ եմ որոշել մեր համաքաղաքացիների հետ ուղիղ հարց ու պատասխանի այս ձևաչափով խոսել: Նախ, ոչ թե ա՛յս ձևաչափով, այլ նա՛և այս ձևաչափով, քանի որ թե՛ աշխատանքային շրջայցերի ու հանդիպումների ժամանակ և թե՛ ոչ աշխատանքային պայմաններում ես մշտապես հասանելի եմ մեր բոլոր համաքաղաքացիների համար: Պարզապես ժամանակի պահանաջն է ոչ միայն մարդկանց հետ խոսել ու հաշվետու լինել, այլև միասին սահմանել առաջնահերթությունները, ինչը հնարավոր է նաև քաղաքացիների հետ ուղիղ հարց ու պատասխանի միջոցով: Այդ առումով հաշվետվություններին հաջորդող շրջանը լավագույն ժամանակն է նման ձևաչափի քննարկում ծավալելու համար: Ուստի, այս պահից սկսած մինչև վաղը երեկոյան ժամը 18:00  /24 ժամ/ ֆեյսբուքյան իմ էջում կարող եք գրել ձեզ հուզող ու հետաքրքրող հարցերը, որոնց կպատասխանեմ աշխատանքից հետո՝ առաջիկա հանգստյան օրերին: Համոզված եմ, որ մեր խնդիրների մասին պարզ ու կառուցողական խոսելով, հարցեր բարձրացնելով, քննարկելով ու համագործակցելով՝ մենք կարո՛ղ ենք նոր ձեռքբերումներ գրանցել մեր քաղաքի համար՝ դարձնելով այն ավելի հարմարավետ ու ժամանակի պահանջին համահունչ»   Երևանի քաղաքապետ` Տարոն Մարգարյան Նյութի աղբյուր`https://www.facebook.com/photo.php?fbid=1039221232790322&set=a.108502979195490.4452.100001073663265&type=3&theater ...

    Կարդալ ավելին
  • Մատաղիսի գործով դատապարտված երեք անձանց ՄԻԵԴ-ի որոշմամբ պետությունը պետք է 50000 եվրո վճարի, որպես փոխհատուցում՝ կտտանքների ու անձի անձեռնմխելիությունը ոտնահարելու համար։ Ի՞նչ կապ ունի Զարուհի Փոխստանջյանն այս թեմայի հետ։ Բանն այն է, որ Մատաղիսի գործը հնչեղություն ստացավ հենց շնորհիվ Փոստանջյանի լաչառության ու անմիջական ներգրավվածության։ Ինչ ուզում եք ասեք, բայց ես առավել քան վստահ եմ, որ գործով դատապարտվածները 100 տոկոսով մեղավոր էին այդ կրկնասպանության մեջ ու միակ պատճառը, որ նրանց արդարացրեցին, դա քննության ու դատավարության ընթացքում իրավապահ մարմինների կողմից թույլատրված խախտումներն էին։ Իրականում, բարդ դիլլեմա է․ մի կողմից ունես մարդասպաններ, որոնք չնչին առիթով սպանել են իրենց ծառայակիցներին ու փորձել են պարտակել հանցանքը, իսկ մյուս կողմից ունես իրավապահ ռեպրեսիվ համակարգ, որն իրավական ոչ բոլոր նորմերը պահպանելով այդուհանդերձ կարողացել էր նրանց մեղքն ապացուցել։ Հիմա ո՞րն է ավելի լավ․ թեկուզ կիսաօրինական եղանակներով բացահայտված մարդասպաններ, ովքեր անազատության մեջ են, թե՞ այդ կիսաօրինականության պատճառով արդարացված մարդասպաններ, որոնք մի բան էլ դեռ փող պետք է ստանան իմ և ձեր հարկերի հաշվին։ Իսկ արանքում ո՞վ է շահում ամենաշատը․ իհարկե Զարուհի Փոստանջյանը, ով լաչառություն անելով կարողացավ արդարության առաջամարտիկի կերպարում ամրապնդվել ու քաղաքական դիվիդենտներ շահել։ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=210148639345238&id=100010503090855 ...

    Կարդալ ավելին
  • Վատիկանում ՀՀ դեսպան Միքայել Մինասյանը Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի կողմից պարգևատրվել է Պիոս Պապի ասպետական ուխտի Մեծ Խաչի շքանշանով: Վատիկանի Առաքելական Պալատում մարտի 16-ին տեղի ունեցած հանդիսավոր արարողության ժամանակ Սուրբ Աթոռի Պետական Քարտուղարության տեղապահ արքեպիսկոպոս Ջովաննի Անջելո Բեչուն դեսպան Մինասյանին է հանձնել Պիոս Պապի ասպետական ուխտի Մեծ Խաչի շքանշանը: Ինչպես գրված է շքանշանի շնորհման մասին Հռոմի Պապի կոնդակում Միքայել Մինասյանը քահանայապետական այս դասի կոչնանը արժանացել է «...որպես ակնառու ապացույց պաշտոնապես վկայելու Ձեր հանդեպ ունեցած Մեր բարեսիրության»: Կից նյութն՝ այստեղ     Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/MFA.Armenia/posts/1308484545844405 ...

    Կարդալ ավելին
  • Մի քանի դիտարկում նոր Ընտրական օրենսգրքում լրագրողների իրավունքների սահմանափակման վերաբերյալ հոդվածի առնչությամբ (65-հոդվածի 7-րդ մաս): Երբ հրապարակվեց նոր ԸՕ-ի նախագիծը քաղհասարակության եւ ընդդիմության ներկայացուցիչները մտահոգիչ համարեցին այս դրույթը՝ նկատելով, որ նման հոդված ամրագրելով իշխանությունները փորձ են անում հասարակության լայն շերտերի ուշադրությունը սեւեռել այս դրույթի վրա՝ երկրորդ պլան մղելով հիմնական պահանջները (ստորագրված ցուցակների հրապարակում, տեղամասերում տեսսախցիկների տեղադրում, մատների թանաքոտում եւ այլն): Այս թեզն արդեն իրականություն դառնալուն լուրջ հավակնություն ունի, քանի որ բոլորը շերտերն իրենց պարտքը համարեցին հայտարարել, որ մտահոգված են այս «նորամուծությամբ»: Նույնիսկ Վենետիկի հանձնաժողովի եւ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի փորձագետների հետ հանդիպումներում ԱԺ խմբակցությունների ներկայացուցիներն այս հարցը բարձրացրեցին: Ուշագրավ է այն, որ արդարադատության նախարարությունն այս հոդվածի վերաբերյալ լրագրողներին(առանց անվանական հրավերի) հրավիրեց քննարկել եւ հարկ եղած դեպքում առաջարկություններ ներկայացնել նախարարություն: Հրավերի վերաբերյալ լրագրողների մի մասը հայտարարեց, որ չեն պատրաստվում մասնակցել քննարկմանը՝ նկատելով, որ ով էլ մասնակցի նա չի կարող ողջ լրագրողական հանրության կողմից հանդես գալ: Կարծում եմ, որ տրամաբանական է լրագրողների հետ քննարկել իրենց հուզող հարցերը, սակայն այս դեպքում գործընթացն արհեստական է եւ իմիտացիա ստեղծելու փորձ է արվում: Ուստի, չեմ պատրաստվում մասնակցել նմանատիպ աշխատանքային քննարկումների: Հ.Գ. Իսկ այն լրագրողները, որոնք մտադրություն ունեն իրենց առաջարկները ներկայացնել, ապա նրանք ոչ դավաճան են, ոչ էլ «հաճախորդ»: Կխնդրեի գործընկերներիս հարգանքով վերաբերվել մյուսների որոշուներին:  Հ.Գ.2 Բարի աշխատանքային քննարկում ))) Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/tirayr.muradyan/posts/981830918561978 ...

    Կարդալ ավելին
  • 50-140 տոկոսով կբարձրանան ԽՍՀՄ զինուժում մարտական գործողությունների 874 մասնակիցների կենսաթոշակները: Կառավարությունը որոշում է ընդունել աջակցել ԽՍՀՄ զինուժի կամզում մարտական գործողությունների մասնակիցներին՝ բարձրացնելով նրանց կենսաթոշակները շուրջ 50-140 տոկոսով: Հարկ է նկատել, որ կենսաթոշակների բարձրացման համար անհրաժեշտ գումարը կուտակվելու է տարեսկզբին ուժի մեջ մտած օրենսդրական փոփոխությունների արդյունքում որոշ նպաստների անկանխիկ եղանակով վճարելուց գոյացած միջոցների հաշվին: Արդյունքում կխնայվեն կանխիկ եղանակով վճարումներ կատարելու համար նախատեսված ծախսերը (շուրջ 87.9 մլն դրամ), որից 50.9 մլն դրամը կուղղվի ԽՍՀՄ վետերանների կենսաթոշակների բարձրացմանը: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=574513116060748&id=100005061945890 ...

    Կարդալ ավելին

ՖԲՀ

Քաղաքականություն