• ԼՂՀ ՊԲ օպերատիվ բաժնի պետ գնդապետ Վիկտոր Առուստամյանը քիչ առաջ հրապարակել է հակամարտող կոմղերի կորուստները ապրիլի 2-ից՝ ապրիլի 5-ն ընկած ժամանակահատվածում։ Հաշվի առնելով այն, որ այս տվյալները որոշակի հակասություններ ունեին ավելի վաղ ԼՂՀ ՊԲ-ի ու ՀՀ ՊՆ-ի հրապարակած թվային տվյալները, որոշեցինք այդուդհանդերձ ճշտել դրանք ՀՀ ՊՆ մեր աղբյուրների հետ։  Այսպիսով, մի շարք պարզաբանումներ․ - 2000 սպանված ադրբեջանցիների մասին թիվը հիմնված է հետախուզության գաղտնալսած հեռախոսազրույցի տվյալների վրա և ՊԲ-ն չի պնդել, որ դրանք բոլոր տեղում են սպանվել, այլև դրանց մեջ ներառվում են նաև նրանք, ովքեր վիրավոր են ու կարող են մահանալ վերքերից։ ՊՆ-ում ավելի իրատեսական են համարում, որ հակառակորդը կորցրել է 500-800 զինվոր ու սպ։ - Նախօրեին հրապարակվեց 29 խոցված տանկերի մասին թիվ։ Պարզվում է, որ 29 թիվը վերաբերում էր բոլոր խոցված զրահատեխնիկայի թվին։ Իրականում, ճշտված տվյալներով հակառակորդը կորցրել է 24 տանկ, 4 ՀՄՄ, 1 միավոր ինժեներական տեխնիկա։ Հայկական կողմի կորուստները կազմում են․ - 29 զոհ, 28 անհետ կորած և 101 վիրավոր, - 14 տանկ - 4 ՀՄՄ ...

    Կարդալ ավելին
  • Ռազմական գործից այնքան էլ տեղյակ չեմ: Հետեւաբար, կոնկրետ ռազմական տեսանկյունից ոչինչ չեմ գրի, քանի որ դրանով զբաղվում են գործի գիտակները: Բայց մարդկային տեսանկյունից մի թեթեւ բան կասեմ: Նախ, հերթական անգամ համոզվեցի, որ կյանքում ոչինչ պատահական չի լինում: Եթե տիեզերքում մոլորակներից մեկի արհեստական երկու արբանյակները այնպիսի կառուցվածք ունեն եւ այնպիսի ճշգրտությամբ են տեղակայված, որ ապահովում են տվյալ մոլորակի "կենսունակությունը" (այսինքն, որ նույնիսկ տիեզերքում պատահական ոչինչ չկա), ապա Երկրի վրա՝ մարդկության կյանքում, առավել եւս, ոչինչ պատահական չէ: Էս պատերազմը որոշակի առումով "մեսիջ էր" մեզ՝ հայերիս, ինքնամաքրվելու, միմյանց գնահատելու առումով: Կարծում եմ կհամաձայնեք, որ վերջին շրջանում հայերիս մեջ մի տեսակ չարություն էր մտել, ատելություն, միմյանց ամեն գնով չհարգելու, վարկաբեկելու տեսանկյունից: Չնչին առիթի դեպքում թերագնահատում էինք միմյանց, փորձում "կծել", տողատակով կամ բացահայտ վիրավորել եւ այլն: Բայց ապրիլի 1-ի գիշերը փոխեց ամեն ինչ, զինվորին բառիս ամենաուղիղ իմաստով "ցնցեց" դիրքերում, իսկ մեզ՝ հոգու մեջ: Մեկ գիշերվա մեջ հայի մեջ կրկին արթնացավ գիտակցումը, որ պետք է ապրել ճիշտ, պետք է վայր չդնել հարգանքը, քանի որ բնությունն ամեն բան տեսնում է եւ, շատ դեպքերում, չի ներում: Այսօր, երբ նկատում եմ այն համախմբվածությունը, որը կա հայ ազգի մեջ, որը մեկ բռունցք է դարձրել հային, աշխարհի տաբեր ծայրերից վերադարձրել է մեր հայրենակիցներին եւ նպաստել պատրաստակամությանը, ուղղակի հիացմունք ես ապրում: Ափսոս, որ նման համախմբվածության համար առիթ դարձավ չավարտված պատերազմը, բայց այն եւս մեկ անգամ ապացուցեց, որ Հայրենիքը սուրբ ու կարեւոր է գրեթե յուրաքանչյուր հայի համար: Վերսկսված պատերազմը "դարձի բերեց" հային, արթնացրեց մարդկային կարեւոր արժեքները կրկին գիտակցելու, կրկին ու տասնապատիկ արժեւորելու կարեւորությունն ու պահանջը: Թեկուզ առիթը տխուր է, բայց սրտանց կցանկանամ, որ սա վերջնականապես դառնա հիմնաքարը՝ միմյանց հավերժ սիրելու, հավերժ հարգելու, հավերժ գնահատելու եւ գոնե Հայրենիքի ներսում միմյանց հետ համերաշխ ու գիտակցված ապրելու համար: Մենք եղել ե՛նք, կանք ու միշտ կլինե՛նք! Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/menua.mehrabyan.1/posts/854268014696169 ...

    Կարդալ ավելին
  • Արցախի հիմնախնդրի հարցում Իրանի հավասարակշիռ դիրքորոշման վերահաստատումը` թուրք-իրանական հարաբերությունների հակասության պատճառ: Դեռևս թուրքերի անհանգստությունը դրսևորվում է տեղեկատվական դաշտում: Թուրքական լրատվական կայքերից մեկը «Իրանն աջակցում է ոչ թե Ադրբեջանի թուրքերին, այլ` Հայաստանին» վերտառությամբ նյութ է հրապարակել, որում գրում է, որ Իրանը, անհանգստացած լինելով Ղարաբաղի պատերազմից, աջակցում է Հայաստանին, այլ ոչ իր կրոնակից ադրբեջանցի թուրքերին և մեղադրում Թուրքիային: Նյութի աղբյուր` https://www.facebook.com/levon.hovsepyan.58/posts/1121994871153085?from_close_friend=1&notif_t=close_friend_activity&notif_id=1459873115889578 ...

    Կարդալ ավելին
  • Այսօր ԱԺ-ում հայտարարությունների ժամին Հրանտ Բագրատյանը ՀՀ թիվ մեկ ամբիոնից հետաքրքիր և ինչ-որ տեղ հայապահպան հայտարարությամբ հանդես եկավ. «Ընթացող պատերազմը նման չէր 25 տարի առաջվա պատերազմին, որտեղ կար երեք տեսակի զենք: Մենք լավատեղյակ ենք Ադրբեջանի զինատեսակներից, որ նա կուտակել է: Սարսափելի բացասական, ոչ մարդկային զինատեսակներ են: Խոսքը և Точка-У-ի, Սոլնցեպյոկ համակարգի և Սմերչի մասին է: Այս պատերազմում մենք ունեցանք հրթիռակոծային պատերազմ, Ադրբեջանն օգտագործեց անմարդկային զինատեսակներ: Հայաստանը պետք է ստեղծի միջուկային զենք, դա այն միակ զենքն է, որով կարող ենք զսպել թշնամուն: Էսօր մենք էդ ավանտյուրիստի դեմը կանգնել»,-հայտարարել էր նախկին վարչապետը: Նյութի աղբյուր` https://www.facebook.com/armen.hovasapyan.5/posts/1081933521888848?from_close_friend=1&notif_t=close_friend_activity&notif_id=1459872729082622 ...

    Կարդալ ավելին
  • Ապրիլի 1-ի, լույս երկուսի գիշերը ղարաբաղա-ադրբեջձանական շփման գիծը թեժացավ : Եվ դա տեղի ունեցավ այն ժամանակ, երբ Ալիևը և Սարգսյանը ԱՄՆ-ում մասնակցում էին այդ երկրի նախագահի ձեռնարկած ատոմային անվտանգության գագաթնաժողովին : Ալիևը, չունենալով այլ թեմա, նորից անդրադարձավ Հայաստանին : Այս անգամ նրա թեման Հայաստանում գործող ատոմակայանն էր ու նրա իբր թե վտանգավոր լինելը : Ադրբեջանը ևս մեկ անգամ ապացուցեց, որ համարվում է ոչ թե նորմալ քաղաքակիրթ երկիր, այլ ուղակի զավեշտասերների հավաքատեղի, և խոսքը վերաբերվում է այս երկրի կառավարությանը : Իսկ սահմանային լարվածությունը դարձավ այն ժամանակ, երբ Ալիևը հասկացավ, որ միջազգայնորեն հերթական անգամ ձախողվել է : Ի սկզբանե նպատակը արագ մարտերի միջոցով ԼՂՀ պաշտպանության բանակի թիկունք անցնելն էր, սակայն դա ևս չի հաջողվել : Միջազգային հանրությունը ակտիվորեն արձագանքեց, մի մասը խոսում էին Ադրբեջանի ակնհայտ ագրեսիայի մասին, իսկ մյուս մասը նորից խոսեց հավասարության նշան դնելով : Նմանատիպ հայտարարությունները անարդյունավետ են, և միյայն ջուր են լցնոււմ Ադրբեջանի ջրաղացին : Անհրաժեշտ է հստակ որակում տալ նմանաբնույթ հայտարարություններին, որակելով դրանք որպես միջազգային հանցագործության խթանոմ, քանի որ Ադրեջանն ի սկզբանե թիրախավորել է խաղաղ բանակավայրերը, և ակտիվորեն շարունակել է նրանց հրթիռակոծումը : Չի բացառվում, որ սեփական զինվորների կյանքի գնով Ադրբեջանն ուղակի պատվեր է կատարում : Պատվիրատուն կարող է լինել Թուրքիան, իսկ նպատակը թուրք-ադրբեջանական խնդիրներից միջազգային հանրության ուշադրության շեղումն է : Սակայն Ադրբեջանն ուղակի չէր հաշվարկել մի բան, որ այսպիսի գործողություններով միջազգային հանրության ուշադրությունը կբեկվի երկու մասի` թուրքիա-ադրբեջան և ԼՂՀ ինքնորոշման սկզբունք, քանի որ նմանատիպ ագրեսիայի պոռտկումից հետո`կարող է արագանալ ԼՂՀ միջազգայնորեն ճանաչման հարցը : Դա կարող է կործանարար լինել կամակատար Ալիևը վարչակարգի համար : Իսկ այսօր Վիենայում կայանալիք գագաթնաժողովը կարող է Ալիևի համար դառնալ վերջինը, որպես Ադրբեջանի նախագահ : Եթե գագաթնաժողովն անարդյունավետ լինի, ուրեմն հակառակորդին զսպելու մեկ տարբերակ, այն է` կործանարար հարվածներ հասցնելով անցնել Ադրբեջանական ագրեսոր բանակի թիկունք : Նյութի աղբյուր` https://www.facebook.com/S.Avdal98/posts/1004817052939685 ...

    Կարդալ ավելին
  • Թշնամու մարդկային կարուստները իրականում չափազանց մեծ են, քան նույնիսկ մինչ այդ հայտնած տվյալները: Նյութի աղբյուր` https://www.facebook.com/arcrun/posts/1016776755024599 ...

    Կարդալ ավելին
  • Քիչ առաջ Ազգային Ժողովում արված հայտարարությանս սղագրությունը` ղարաբաղա-ադրբեջանական սահմանում վերջին օրերին տիրող իրաճակի և սպասվող զարգացումների մասին Հարգելի գործընկերներ, սիրելի հայրենակիցներ Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը 1994 թվականից հետո ադրբեջանական կողմը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում դիմել է ահաբեկչական ռազմական գործողությունների:  Հակառակորդը գործել է նախօրոք մշակված հատուկ սցենարով և կիրառել իր ենթակայության տակ գտնվող ամբողջ զինանոցը:  Ռազմական գործողությունների պատասխանատվությունը, ինչպես նաև առաջինը հարձակում գործած կողմը հանդիսանում է Ադրբեջանը: Սա ակնհայտ փաստ է, որը հաստատել է Ռուսաստանի Դաշնությունում Ադրբեջանի դեսպան Բյուլբյուլ-օղլին: Ինչպես նաև haqqin.az պարբերականը նույնպես հաստատել է, որ ռազմական գործողությունները նախաձեռնել և սկսել է ադրբեջանական կողմը: Բնականաբար, Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության Բանակը արժանի հակահարված է տալիս, որի արդյունքում թշնամին ունի և՛ մարդկային և՛ զինտեխնիկայի աննախադեպ կորուստներ: Ադրբեջանը միջազգային տարբեր հարթակներից երկրի բարձրաստիճան պաշտոնյաների մակարդակով հանդես է եկել ծայրահեղ ֆաշիստական և ռազմատենչ անմարդկային հայտարարություններով: Հակամարդկային բոլոր հայտարարություններին զուգահեռ, Ադրբեջանը տարիներ շարունակ գնել և կուտակել է զենք-զինամթերք, և այդ ամենը միջազգային կազմակերպությունների աչքի առաջ: Ինչի մասին մենք պարբերաբար ամենաբարձր մակարդակներով բարձրաձայնել ենք համապատասխան բոլոր հարթակներում, և դրան չարձագանքելն ու համապատասխան գնահատական չտալը հանգեցրել է Ադրբեջանի սանձարձակ գործողություններին:  Մեր հայրենիքը պաշտպանելու ձգտումն իր շուրջը միավորեց ոչ միայն Հայաստանի և Արցախի հայությանը, այլ նաև ողջ աշխարհի հայորդիներին, ովքեր ցանկանում են կամավոր զենք վերցնել և գնալ առաջնագիծ՝ պաշտպանելու մեր երկիր:  Բարգավաճ Հայաստան խմբակցության պատգամավորները, ԲՀԿ քաղաքական խորհրդի և ԲՀԿ Երիտասարդների միության ներկայացուցիչներն ու տարածքային կառույցների ղեկավարների մի մասն այս պահին գտնվում են Արցախում: Սիրելի՛ հայրենակիցներ, այսօր հասունացել է մի իրավիճակ, երբ մեր հայրենիքը պետք է միավորի ողջ հայությունը, երբ մեզանից յուրաքանչյուրը պետք է իր մասնաբաժինն ունենա հայրենիքի պաշտպանության սուրբ գործում: Փառք ու պատիվ բոլոր այն հայորդիներին, ովքեր սեփական կյանքով պայքարում են հայրենիքի սահմաններն անառիկ պահելու համար: Մենք մեզ ոչ մեկից չենք գերադասում‚ Բայց մեզ էլ գիտենք - Մեզ հայ են ասում։ Եվ ինչու՞ պիտի չհպարտանանք… Կա՛նք, Պիտի լինե՛նք, Ու դեռ - շատանա˜նք: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/enfiajyan/posts/1049726215097555 ...

    Կարդալ ավելին
  • ԵԱՀԿ Մինսկի խումբը հերթական անգամ ընդունեց անողնաշար, ջրիկ, օդի մեջ կրակող, համահարթեցնող, իրերն իրենց անուններով չանվանող, կոնկրետությունից ու իրականությունից հեռու հայտարարություն. «Մենք՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի երկրների ( ՌԴ-ի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Բելառուսի, Ֆինլանդիայի, Գերմանիայի, Իտալիայի, Շվեդիայի, Թուրքիայի) ներկայացուցիչներս, ինչպես նաեւ Ավստրիայից ԵԱՀԿ-ում նախագահողը (2017) եւ Սերբիայից նախագահողը (2015), խստորեն դատապարտում ենք Շփման գծի երկայնքով բռնությունների աննախադեպ բռնկումը: Մեր ցավակցությունն ենք հայտնում բոլոր տուժած ընտանիքներին: Կողմերին հորդորում ենք անմիջապես դադարեցնել ուժի կիրառումը: Հակամարտությունը չունի ռազմական լուծում:  Տեղում իրադրության վատթարացումը ցույց է տալիս անհետաձգելի բանակցություն անհրաժեշտությունը` ՄԽ համանախագահների հովանու ներքո, համապարփակ կարգավորման շուրջ: Մինսկի խմբի անդամ երկրների ներկայացուցիչները վերահաստատում են իրենց աջակցությունը ՌԴ-ի, ԱՄՆ եւ Ֆրանսիայի համանախագահների միջնորդական ջանքերին եւ ողջունում են կողմերի հետ հնարավորինս արագ ուղիղ խորհրդակցություններ սկսելու նրանց ծրագրերը»: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/goolkirakosyan/posts/1008487709245808 ...

    Կարդալ ավելին
  • Մի քանի խոսք ապրիլի 1-ի հրադադարի ռեժիմին ու սահմաններին վերադառնալու մասին։ Հասկանալի է, չէ՞, որ Ադրբեջանը և ավելի շատ զենք, զինամթերք, զինվոր/ռեզերվ ու բնակչություն և ֆինանսական միջոցներ ունի ու որդեգրել է մեզ մաշելու քաղաքականությունը։ Հետևաբար վերջին էսկալացիայի հետ համադրելի ցանկացած իրադարձություն պետք է հանգեցնի Ադրբեջանի կողմից որոշակի տարածքային կորուստների, կամ անգամ ավելի մեծ իրադարձությունների՝ ըստ զարգացումների (դիցուք՝ ԼՂՀ ճանաչում, ռազմական փոխօգնության դաշինք, միացում և այլն)։ Ցանկացած այլ պարագայում ազերները գործողությունը կարող են համար հաջողված, իսկ մենք՝ ոչ։ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=980497148666486&id=100001186291818 ...

    Կարդալ ավելին
  • Ալիևը կրկին խոստովանել է։ Ալիևի այսօրվա թվիտերյան գրառումը ևս մեկ խոստովանություն է, որ վերջին օրերի աննախադեպ ագրեսիայի պատասխանատուն հենց Ադրբեջանն է։ Մեղադրելով հայերին` նա միաժամանակ պնդում է, որ հայերի միակ նպատակը ստատուսքվոյի պահպանումն է։ Այն հարցը, թե ինչպես կարելի էր ստատուքվոն համադրել ռազմական ակտիվ գործողության հետ, նրա ծալքերը չի շոշափում։ Թվիտերի 140 նիշը բավարար է Ալիևի ինքնախոսովանական ցուցմունքի համար։ Նյութի աղբյուր` https://www.facebook.com/armen.ashotyan/posts/10208748357044422 ...

    Կարդալ ավելին
Загрузка...

ՖԲՀ

Քաղաքականություն