• Անգելա Մերկելի Ադրբեջան այցի իրական նպատակները տարբերվում էին ԶԼՄ-ներում տարածվող տեղեկություններից: Մինչ Գերմանիայի կանցլերը սկսում էր իր ճանապարհորդությունը, այդ ընթացքում տարածվում էին տարբեր տեղեկություններ, այդ թվում նաև միջազգային մամուլում, թե կոնկրետ Ադրբեջան Անգելա Մերկելը ինչի համար է գնում: Գրեթե բոլոր ԶԼՄ-ները տարածում էին, որ Մերկելը գնում է ադրբեջանական գազի հետևից ու ցանկանում է այն մտցնել գերմանական շուկա: Սակայն արդեն այցի ժամանակ Գերմանիայի կանցլերը հայտարարեց, որ ադրբեջանական գազը իրենց համար մի քանի անգամ ավելի թանկ է , քան ռուսականը, այդ պատճառով կարիք էլ չկա քննարկելու այդ գազը Գերմանիա հասցնելու ճանապարհները: Իրականում, ավելի շատ հավանական է, որ Մերկելը Ադրբեջան էր այցելել բիզնես համագործակցությունը ամրապնդելու նպատակով: Գերմանացի մի շարք բիզնեսմեններ գործունեություն են ծավալում Ադրբեջանում: Ավելին, այս օրերի ընթացքում Գերմանիայից Ադրբեջան են այցելելու մեծ պատվիրակության անդամներ, ովքեր հանդիպումներ են ունենալու ադրբեջանցի խոշոր բիզնեսմենների հետ: Օգոստոսի 31-ին Գյանջա քաղաքում կազմակերպվելու է ադրբեջանա-գերմանական բիզնես ֆորում, իսկ Մերկելի այս այցը մեծ նշանակություն կունենա, այդ ֆորումի ընթացքում տարբեր համագործակցությունների համար: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/ashot.asatryan.7549/posts/1787720557943339 ...

    Կարդալ ավելին
  • Ազատազրկված Շանթ Հարությունյանի որդին՝ Շահեն Հարությունյանը, ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել` դիմելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին. Հարգելի պարո՛ն Փաշինյան։ Այս նամակ-խնդրանքով դիմում եմ Ձեզ, (խնդրանքս ընդունեք որպես քաղաքավարական ժեստ)։ Դիմում եմ Ձեզ՝ որպես Հայաստանի ժողովրդի սեր և հարգանք վայելող վարչապետի։ Դիմում եմ Ձեզ՝ որպես հեղափոխական շարժման միջոցով իշխանության եկած վարչապետի։ Հայրս՝ Շանթ Հարությունյանը, 2013թ.-ին դուրս է եկել փողոց՝ արժեքների հեղափոխության՝ ընդդեմ Սերժ Սարգսյանի բռնատիրական ռեժիմի։ Շանթ Հարությունյանը, ես, և մեր գործով անցնող մեր ընկերները, դատապարտվեցինք ՀՀ քրեական օրենսգրքով՝ խուլիգանություն կատարելու համար։ Այս ամենը պարզ աչքից երևացող քաղաքական հաշվեհարդար էր՝ Շանթ Հարությունյանի քաղաքական պայքարի նկատմամբ։       Դրա վկայությունն էր Սերժ Սարգսյանի հայտարարությունը ԱՄՆ֊ում, որտեղ 3֊րդ նախագահը՝ խախտելով անմեղության կանխավարկածը Շանթ Հարությունյանին որակում է իբրև հանցագործի։       Սա փաստացի ցուցում էր դատական ատյանի վրա և կշտանբանք հետագա վճռի կայացման համար (ժողովրդական լեզվով ասաց՝ զանգով դատավճիռ)։ Շանթ Հարությունյանին քաղբանտարկյալ են ճանաչել հայաստանյան բազմաթիվ իրավապաշտպան կազմակերություններ, քաղաքական կուսակցություններ, մշակութային գործիչներ և առանձին անհատներ։ Շանթ Հարությունյանը քաղբանտարկյալ է ճանաչվել միջազգային իրավապաշտպան կառույցների կողմից, ինչպիսիք են՝ Amnesty Internatonal-ը և Human Rights Watch-ը, եվրոպական շատ գործիչներ։ Շանթ Հարությունյանին քաղբանտարկյալ համարում եք հենց դու՛ք, պարո՛ն վարչապետ։      Ի վերջո, քաղաքական գործիչ՝ Շանթ Հարությունյանը, քաղբանտարկյալ է ճանաչվել հայ ժողովրդի զգալի հատվածի կողմից։ Նա առաջիններից էր, որ թավշյա հեղափոխության հաղթական ավարտից հետո, հենց բանտից բաց նամակով դիմեց հայ հասարակությանը, և հորդորեց 3 ամիս սպասել Ձեր և Ձեր նոր կառավարության բարեփոխումներին և չիրականացնել զանգածային անհնազանդություններ։ Ստացվեց այնպես, որ բոլոր քաղբանտարկյալները ազատության մեջ են։ Եվ ոչ միայն քաղբանտարկյալները։ Այլ նաև՝ երբեմնի քաղբանտարկյալներին դատողները։ Ուստի, պարո՛ն վարչապետ, հույս եմ հայտնում, որ շատ կարճ ժամանակում, կլուծվի հորս՝ արժանապատվությամբ ազատ արձակվելու խնդիրը և ես ու հայրս՝ ինչպես 2013թ.֊ին միասին դուրս եկանք պայքարի, այնպես էլ հիմա՝ միասին ազատորեն արտահայտենք մեր քաղաքական հայացքները։ Նախապես շնորհակալություն։ Հարգանքներով՝ Շահեն Հարությունյան։      26.08.2018թ. ...

    Կարդալ ավելին
  • Հայաստանում Անգելա Մերկելի այցը հիացած ու պատկերավոր նկարագրած (թե՛ DW-ի համար, թե իր թվիթերյան էջում) լրագրողուհի Միխայելա Կյուֆները Ալիևին ժողովրդավարության ու ԵԽ առաջ ստանձնած պարտավորությունների կատարման մասին հարց տալիս հետաքրքրվել է մարդու իրավունքների վիճակով ու հարցրել՝ "Աֆղանստանը ե՞րբ է կատարելու ԵԽ-ի առջև իր պարտավորությունները": Բաքվում կատաղության նոպաներ են: Չգիտեմ, լրագրողը միտումնավոր թե պատահական է մի քանի անգամ օգտագործել Աֆղանստան բառը, բայց որ դիպուկ է ասել, չես վիճի: Այդ նույն ընթացքին գերմանական ԶԼՄ-ներում անդրադառնալով Մերկելի այցին, կոպիտ որակումներ էին տվել Ալիևին, նրան անվանելով բռնապետ: "«Недавно был выпущен на свободу лидер оппозиции Ильгар Мамедов. Многие журналисты, проводившие расследования, в том числе Афган Мухтарлы, остаются в заключении. Поэтому Совет Европы подвергает вас критике. При столь тесном, как вы сами только что отметили, экономическом сотрудничестве с Германией и Европейским Союзом, исходя из обязательств, принятых вами как Афганистаном в Совете Европы, начнете ли вы вновь предпринимать шаги в направлении стандартов в области прав человека?», - задала вопрос Кюфнер." https://haqqin.az/news/134890 Դժվար թե բանատրկված լագրողներին, քաղաքական գործիչներին անուն ազգանունով իմացող լրագրողը չիմանար երկրի անունը: Կից նյութն՝ այստեղ ...

    Կարդալ ավելին
  •   Կարծում եմ «վերևները» պետք է ցավակցական հեռագիր հղեն սենատոր Մաքքեյնի մահվան կապակցությամբ: Գոնե 1989թ.(!) «Արցախի խնդրի արդար և խաղաղ կարգվորման» և «Մարդասիրական միջանցք» օրենսդրական նախձեռնությունների համար, 907-րդ բանաձևին ակտիվ աջակցելու և 1997-ին Հայաստան այցելելու համար: Եթե լրցուցիչ հիմնավորումներ են անհրաժեշտ, կներկայցնեմ: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/sargsyansuren/posts/10156662082290421 ...

    Կարդալ ավելին
  • 81 տարեկանում ԱՄՆ Արիզոնա նահանգում իր մահկանացուն կնքեց շուրջ 30 տարի Սենատում Արիզոնան ներկայացնող հանրապետական սենատոր Ջոն Մաքքեյնը:  2017 թ-ի հուլիսին բժիշկները Մաքքեյնի մոտ ախտորոշել էին ուղեղի քաղցկեղ:  Հանրապետական Մաքքեյնը աչքի էր ընկնում իր հակառուսական հայտարարություններով և պահանջում էր ԱՄՆ ղեկավարությունից ավելի կոշտ խոսել Պուտինի հետ: 2014 թ-ից ռուս-ամերիկյան հարաբերություններում սկսված ճգնաժամից մինչ օրս Մաքքեյնը աչքի էր ընկնում ոչ միյան հակառուսական հռետորաբանությամբ, այլև կոչ էր անում հարվածներ հասցնել ՌԴ-ին այն տարածաշրջաններում, որտեղ Մոսկվան ունի ռազմական ներկայություն:  Մոսկվայում Մաքքեյնին համարում էին ՌԴ-ի թիվ ՄԵԿ թշնամին ԱՄՆ-ում: Շատերի կարծիքով Մաքքեյնը ատում էր ռուսներին այն պատճառով, որ 1967-73 թթ-ին եղել է վիետնամական գերության մեջ և կտտանքների է ենթարկվել, որի համար մեղադրում էր Մոսկվային: Օդաչու Մաքքեյնի ռազմական ինքնաթիռը վիետնամցիների կողմից խոցվել էր խորհրդային հրթիռով: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/gagik.hambaryan.71/posts/249585339219819 ...

    Կարդալ ավելին
  • Մերկելը Վրաստան էր բերել շուրջ 200 մլն եվրոյանոց ներդրումային ծրագիր։ Թբիլիսիում անգամ եթե լեզգինկա պարեին սաղ կառավարությունով նրա դեմը, կարելի էր հասկանալ։ Իսկ Հայաստանում, բացի հերթապահ հայտարարություններից ու Հյուսիսային պողոտայի՝ աչք շոյող զբոսանքից, գերմանական կողմի հետ բանակցությունների արդյունքում՝ ինչ-որ շոշափելի արդյունք, ծրագիր, ներդրում, խոստում եղա՞վ։ Գոնե նման հայտարարության չեմ հանդիպել։ Թե չէ ազգովի ուրախանում ենք, որ Բաքվում նրան օդանավակայանում Ալիեւը չի դիմավորել, այլ Մամեդյարովի զամը, ու դա Մերկելին հեչ հաճելի չի լինի։ Ի դեպ, ըստ դիվանագիտական էթիկայի՝ պետք է ԱԳ նախարարը դիմավորի, բայց դե կա հասկանալի քաղաքական իրողություն։ Ուստի, այո, Մերկելին դա հաստատ հաճելի չի լինի, բայց նաեւ հստակ է, որ Ադրբեջանում շատ լավ հասկանում են նման քայլի իմաստն ու հնարավոր հետեւանքները։ Պատահական էլ չէ, որ Թբիլիսիում դեռեւս Մերկելը հայտարարել էր, որ ռուսական գազն ավելի մատչելի է, քան ադրբեջանականը, թեպետ մշտապես Եվրոպայում բողոքում են «ռուսական գազային իմպերիալիզմից» ու Ադրբեջանով անցնող զանազան ՆԱԲՈՒԿԿՕ, Հարավային գազային միջանցք ու այլ նախագծեր մոգոնում։ Բաքվի հետ հարաբերությունները կդզվեն, հանգիստ լինենք։ Եվրոպայի հետ «դարի գործարք» ունեն կնքած։ Հիմա ազիկներն ատամներ են ցույց տալիս, ավելին են ուզում Եվրոպայից, ձեռքի հետ էլ Թուրքիային ու ՌԴ-ին են բարեկամական ժեստ անում։ Դե հակաարեւմտյան կրքերը երեքին հիմա միավորում են։ Ու կրկին հարցս մեզ է վերաբերում՝ մենք հիմա ի՞նչ ստացանք կամ կստանանք Մերկելի այցից, գոնե ինչ-որ կոնկրետ ծրագիր դեմ տվի՞նք՝ հստակ ու փաստարկված, որ ֆինանսավորեն, ստացվե՞ց գոնե Նիկոլ Փաշինյանի բրյուսելյան այցից հետո առաջացած որոշակի լարվածությունը հարթել։ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/arshaluys.mghdesyan/posts/10215461743129386 ...

    Կարդալ ավելին
  • Երեկ, որպես հայ-գերմանական խորհրդարանական բարեկամության խմբի նախագահ, մասնակցել եմ Անգելա Մերկելի պատվին հրավիրված ընթրիքին և հրապարակել եմ համապատասխան լուսանկարը: Այս փաստը արձագանք գտավ համացանցում, մասամբ Մերկելի, մասամբ Նիկոլ Փաշինյանի, մասամբ իմ պատճառով: Հաճելի էր, որ արձագանքների և գնահատականների ճնշող մասը դրական էր և համարժեք այս քայլին: Բայց տեղ գտան նաև հարցադրումներ, որոնք կարելի է բաժանել երկու խմբի. 1. Ինչու էր Նիկոլ Փաշինյանը հրավիրել Արմեն Աշոտյանին  2. Ինչու էր Արմեն Աշոտյանը գնացել Նիկոլ Փաշինյանի միջոցառմանը: Օգտագործեմ այդ առիթը հետևյալ տեսակետս վերահաստատելու համար: Անկախ ներքաղաքական տարաձայնություններից, ներքին թեժ պայքարից և քաղաքական գնահատականներից՝ մենք պետություն ենք ներկայացնում: Լինելով ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողվի նախագահ՝ արել և անելու եմ դա իշխանափոխությունից առաջ և հետո: Ինձ լավություն չեն արել, երբ ի պաշտոնե հրավիրել են այդ միջոցառմանը: Ես էլ լավություն չեմ արել, երբ ընդունել եմ հրավերը: Ինձ լավություն չեն արել, երբ իմ քննադատությունից և ահազանգից հետո Նիկոլ Փաշինյանի որոշմամբ կրկին ներգրավել են Հայաստան-ԵՄ համաձայնագրի իրագործումը ապահովող հանձնաժաղովի մեջ: Ոչ էլ ես եմ լավություն արել, երբ համաձայնել եմ աշխատել այդ ձևաչափով: Ես լավություն չեմ անում կառավարությանը, երբ ԵՎՐԱՆԵՍԹ-ում, Եվրոպական խորհրդարանում կամ այլուր պայքարում եմ Հայաստանի ազգային շահերի համար: Ոչ էլ վատություն եմ անում օրվա իշխանություններին, երբ այդ նույն միջազգային հարթակներում քննադատում եմ իրենց գործողությունները: Նման հարցերում լավություն հասկացություն չկա: Մենք՝ պետական բոլոր պաշտոնյաներս, պարտավոր ենք աշխատել մեր պատասխանատվության ոլորտներում՝ օգտագործելով մեր գիտելիքները, փորձը, հմտությունները և կապերը հանուն ավելի լավ Հայաստանի, հանուն մեր քաղաքացիների: Ասում եմ սա՝ որպես քաղաքական աքսիոմ, պարզ ճշմարտություն, որպես պետությունը սիրող մարդ: Այդպես շարունակելու եմ վարվել այնքան ժամանակ, որքան օգտակար կլինեմ իմ երկրին, մասնավորապես՝ արտաքին քաղաքականության մեջ և միջազգային պարտավորությունների կատարման հարցում: Կառավարությունները գալիս են ու գնում են, Հայաստանի Հանրապետությունը պետք է լինի մշտապես և բոլորինը: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/armen.ashotyan/posts/10216321298403223 ...

    Կարդալ ավելին
  • Գերմանիայի կանցլերը Հայաստան կատարած այցից հետո մեկնել է Ադրբեջան, որտեղ իրեն դիմավորել են երկրի փոխվարչապետ Յագուբ Էյուբով և ԱԳՆ փոխնախարար Խալաֆ Խալաֆովը։ Հայաստանում Անգելա Մերկելին դիմավորել էին առաջին դեմքերի մակարդակով՝ վարչապետ, ԱԳ նախարար, հետագայում նաև նախագահ, տարբեր կառույցների նախարարներ։ Նման ընդունելության արժանանալուց հետո Ադրբեջանում փոխվարչապետի և փոխնախարարի մակարդակով ընդունելությունը իհարկե Գերմանիայի կանցլերի համար այդքան էլ հաճելի չի լինի։ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/ashot.asatryan.7549/posts/1784661821582546 ...

    Կարդալ ավելին
  • Ռեգիոնալ նշանակությամբ մի քանի առաջնահերթությունների քննարկման արդյունքում առաջիկայում ճանապարհաշինական կարևոր ծրագիր կիրագործվի, որը մոտակա 5 համայնքների կողմից դեռևս 2 տարի առաջ էր բարձրաձայնվել և հայտնվել կառավարության օրակարգում: Խորհրդակցությանը նաև մերձակա համայնքների ներկսյացուցիչներն էի մասնակցում, որոնց հարցադրումներին նախագահ Սահակյանից բացի նաև կառավարության անդամներն էին պատասխանում: ...

    Կարդալ ավելին
  • Ում է ձեռնտու Հայաստանի ու Արցախի միջև բաժանարար գիծը:  Հարցս հռետորական չէ, քանի որ վերջին ժամանակները ակնհայտ քաղաքականություն է վարվում այդ ուղղությամբ:  Այդ իսկ պատճառով այս գրառմամբ ուզւոմ եմ ահազանգել ու հարցի վրա հրավիրել վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուշադրությունը : Ամիսներ առաջ, երբ ասել եմ չեմ հավատում ՆԻկոլ Փաշինյանին, ասել եմ կանխատեսելով այսօրվա իրողությունը և վաղվա իրավիճակը, որ գալու է այսօրվա սխալները չշտկելեու դեպքում: короля делает свита  ռուսերենում հայտնի այս ասածվածքը արդիական է ցանկացած ղեկավարի համար : պարոն Փաշինյան, այսօր ձեր շուրջ հավաքված պատասխանատու այրերի մասին ձևավոված կարծիքին, համոզված եմ, տիրապետում եք : Սակայն, այս պահին հարցը ոչ միայն կոնկրետ ամենանեղ շրջապատի , այլ իրենց ձեր իշխանության համակիր հայտարարող հեռու- մոտիկ վտանգավոր էլէմենտների ազգադավ պահվածքի ու սխակների մասին է: Այս վտանգավոր ալիքն անհապաղ չկասեցնելու պարագայում հայտնվելու ենք անդունդի եզրին ` մեր գլխին կախված յաթաղանով: Գիտեմ, որ խոսքերս նախկինների պես կարող եք քամահրանքով ընդունելլ: Բայց նրանց պես մի օր կհամոզվեք, որ մտահոգությունս երբեք անհիմն չի լինում: Եվ ուրեմն,  մի կողմ թողնելով վերջին ժամանակները ԼԳՏՊ ակտիվանալու տենդենցը, բանակ-հավատ-մշակույթ` ազգային արժեքների արժեզրկումն ու ոտնահարումը / սրանցից յուրաքնաչյուրը գոի խնդիր է/ , ուզւոմ եմ կանգ առնել ազգի համար ճակատագրական խնդրի վրա: Այսօր ինչ –ինչ կազմավորումներ կամ անհատներ , չգիտեմ` ուղղորդված, թե ինքնաբուխ, նպատակային խորացնում են Հայրենիքի երկու հատվածի` Հայաստանի ու ԱՐցախի միջև բաժանարար գիծը: Կարող եմ ենթադրել, որ այդ մարդկանց գործունեության հիմքում իրենց տգիտությւոնն է և փառքի ճանապարհին ոչ մի նողկաի երևույթի առջև չընկրկելու հատկությունը, բայց և այնպես` տգիտությունը դավաճանության համար մեղմացուցիչ համգամանք չէ : Այս մարդիկ ամեն գնով ցանկանալով կապկել Ձեզ, իրենց վրա հրավիրել Ձեր ուշադրությունը , ժողովրդի լեզվով ասած` մտնել ձեր աչքը, հանդես են գալիս տեղի-անտեղի` երբեմն նույնիսկ տխմար-իմաստազուրկ հայտարարություններով, որոնք ոչ միայն նպաստավոր չեն կոնկրետ ձեր հեղինակության համար, այլ ուղիղ խփում են Հայաստան –Արցախ միասնությանը: Հույս եմ պահում, որ սրա տակ պետական թաքնված քաղաքականություն չէ : Այդ իսկ պատճառով ահազանգում եմ: Ես հիշում ե մ , թե ինչպես Լ.Տ . Պետրոսյանը հիմք դրեց ղարաբաղցի-հայաստանցի եզղրույթին:  ևվ հույս եմ պահում, որ նոր թափ ստացած այս ալիքը նա չի բարձրացրել: Անկախության հռչակումից ի վեր մենք չկարողացանք իսպառ վնասազերծել ամբողջ հայության ճակատագիրը հարցականի տակ դնող այդ ախտը: ՈՒ այսօր այն նորից սկսել է գրոհել մեր շարքերը: Խայծը հեշտությամբ կուլ են տալիս մարդիկ/իսկ նրանք քիչ չեն/, ովքեր արդարացիորեն կամ անհիմն դժգոհ են նախորդ իշխանություններից և իրենց բոլոր դժբախտությունների մեջ մեղավոր են համարում Արցախն ու ազատագրկան պայքար-պատերազմը, չգիտակցելով, որ Արցախի սահմանում կանգնած զինվորը հսկում է ոչ թե Արցախի, այլ Հայաստան աշխարհի սահմանը: Ուստի և . ակնհայտը ապացուցելու կարիքից զերծ մնալով , նորից ահազանգում եմ ու ձեր ուշադրությունը հրավիրում եմ մարդկանց վրա, ովքեր շահարկելով ձեր անունը, հանդես են գալիս ազգադավ, բաժանարար-կործանարար հայտարարություններով: Իհարկե, ցանկացած ժողովդրավար երկրի համար բնական է ընդվզումներ, պայքար, մրցակցություն և այլն: Իհարկե , այդ իրավունքը ունեն նաև նրանք, ովքեր իրենց պայքարի ճանապարհին չեն խորշի ամենանողկալի մեթոդներից:  Սակայն , մեզ պես երկիի ղեկավարի համար օրակարգային հարց պիտի լինի ազգին ու պետությանը դեմ ուղղված վտանգավոր էլեմնետների չեզոքացման հարցը: Ուզում եմ նաև ընդգծել, որ Արցախից նման հայտարարությունների հեղինակները, ովքեր ներկայանում են որպես ձեր իշխանության կողմնակից, իրականում իրենց քաղաքական ամբիցիաների հարցն են լուծում: Որպեսզի մերկապարոնց չթվա ասածս, մի երկու օրինակ բերեմ. Արցախում հակահեղափոխական ուժ է ձևավորվում պետության մակարդակով – խոսքերի հեղինակ վերծնունդ կուսակցության ղեկավար Խանումյան Հայկը միևնույն ժամանակ ողջունելի է համարում Ռոբերտ Քոչարյանի վերադարձը քաղաքականություն / հետագա զարգացումներով/ Հայաստանի ու ԱՐցախի միջև անդունդ առաջացնող հայտարարությունների մեկ այլ հեղինակը Բադասյան Վահանն է : Երկար կարելի է խոսել այս մարդու քաղաքական ուղու մասին` իշխանամետությունից / պետական միջոցների մսխումով/ մինչև ընդդիմություն :  Բայց ընթերցողի ու ձեր ժամանակը խնայելու համար միայն հուշեմ, որ նախկին պատգամավորը նախախորհրդարան- սասնա ծռերի համախոհն է ու մոլի պաշտպանը: Չգիտեմ, ինչքանով է Ձեր ՔՊ-ն ու այս խմբավորումը համախոհ,  երևի դուք ավելի լավ կիմանաք: Ամեն դեպքում, կոչ եմ անում ձեզ` ձեռնարկել համաատասխան միջոցներ  և կանխել ազգադավ -բաժանարար ցանկացած երևույթ չափազանց ծանր այս ժամանկահատվածում, երբ ահագնանում են արտաքին մարտահրավերները, ժամ առ ժամ մեծանում է պատերարզմի վտանգը:  Դեռևս ոչ մեկը չի չեղարկել` ,,մասնատիր, որ տիրես,, կարգախոսը Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/bella.lalayan/posts/2241348295894565 ...

    Կարդալ ավելին

ՖԲՀ

Քաղաքականություն