Գովազդի համար զանգահարել 099 999 409
  • Տեղեկատվական տեխնոլոգիաները հանդիսանում են ՀՀ տնտեսության առաջատար ճյուղերից մեկը: Այստեղ վերջին տարիներին արձանագրվում է աճ, ինչը ավելի է մոտիվացնում զարգացնել այն պետական և մասնավոր ծրագրերի շնորհիվ: Հայտնի է, որ գործադիր մարմինը փոխըմբռնման հուշագիր է ստորագրել «Թեքնոլոջի Էնդ Սայնս Դայնամիքս» ընկերության հետ, ինչը նպաստելու է տեղեկատվական տեխնոլոգիաների, տեղեկատվայնացման, հեռահաղորդակցության և ինովացիոն ոլորտների խթանմանը: Արդյունավետ համագործակցությունը կարող է խթանել ներդրումներն ու ավելացնել աշխատատեղերի ստեղծումը: Նախագծի նպատակն է նաև օգտագործել և ներգրավել սփյուռքի մարդկային և կառուցվածքային ռեսուրսները: Ակնկալվում է մոտ 3 մլն դոլարի ներդրում: Հուսանք, որ ծրագիրը կհասնի իր ցանկալի արդյունքին: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/tigran.harutyunyan.543/posts/995051043960715 ...

    Կարդալ ավելին
  • Ադրեջանի բռնապետը ոգևորվելով բլոգեր Ալեքսանդր Լապշինի գործից Արցախ այցելած օտարերկրացիների նկատմամբ նոր հետապնդումներ է նախաձեռնում..Ըստ Ադրբեջանի Գլխավոր դատախազության տարածած հաղորդագրության,ապշերոնյան սուլթանությունը քրեական գործեր է հարուցել Արցախի Ազոխի քարանձավում պեղումներ կատարող մի շարք գիտնականների,ինչպես նաև Եվրախորհրդարանի պատգամավորներ Ֆրանկ Էնգելի(Լյուքսեմբուրգ),Էլենի Թեոհարիսի (Կիպրոս) և Յարոմիր Շտետինայի (Չեխիա) նկատմամբ...Բաքվին սարսափելի կատաղեցրել է,որ վերջիններս բավական ակտիվ տիդորդական գործունեություն էին ծավալել երկու օր առաջ Արցախում կայացած սահմանադրության բարեփոխման հանրաքվեի ժամանակ... Պաշտոնական Բաքուն Արցախ այցելած և Ալիևի պահանջով Բելառուսում ձերբակալված և Ադրբեջանին հանձնված երեք երկրների՝ՌԴ-ի,Ուկրաինայի և Իսրայելի քաղաքացի բլոգեր Ա.Լապշինից հետո բավական ոգևորվել է և ցանականում է "կենացները թանկացնել" և արդեն Բաքվի բանտերից մեկում տեսնել ոչ ավել ոչ պակաս Եվրախորհրդարանի պատգամավորների՝ցույց տալով,որ Լապշինի գործը եզակի չի լինելու... Այքսինքն,Բաքվին անհրաժեշտ են նոր "լուկաշենկոներ" լկտիացած Ալիևի այս ծրագրերն իրականացնելու համար...Սակայն այս անգամ,իմ կարծիքով,Բաքվին սպասում է անհաջողություն...Նույնիսկ ծախու և ստոր արարած Լուկաշենկոն չի հանդգնի գործ ունենալ Եվրախորհրդարանի պատգամավորների հետ... Չեմ հասկանում,իսկ ինչու՞ Ալիևը քրեական գործեր չի հարուցում և ԻՆՏԵՐՊՈԼ-ով հետախուզում չի հայտարարում Ֆրանսիայի ներքին գործերի նախարար,հայերի բարեկամ և բազմաթիվ անգամ Արցախ այցելած Բրունո լը Ռուի,աշխարհահռչակ իսպանացի օպերային երգչուհի Մոնսերատ Կաբալյեի և այլնի նկատմամբ...Ինչից կամ ումից է վախենում Ադրբեջանի փոխնախագահՄեհրիբան խանումի ամուսինը... Ի դեպ,ազերիների Գլխավոր դատախազության հայտարարությունը,որ վերը նշված անձանց նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարված ՉԻ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒՄ իրականությանը,քանի որ ԻՆՏԵՐՊՈԼ-ում շատ լավ տարբերակում են քրեական և քաղաքական հետապնդումները և թույլ չեն տալիս,որ Ադրբեջանի նման բռնապետությունը իրեն օգտագործի այլախոհրների, Ալիևին քննադատողների նկատմամբ հաշվեհարդար տեսնելու համար... Հ.Գ. Հիմա էլ է ՀՀ ԱԳՆ-ն լռելու և հայտարարելու,որ ազերիների կողմից հետախուզվողները ՀՀ քաղաքցիներ չեն,իսկ նրանց կատարված տաժանակիր աշխատանքն էլ չի երևում...Տեսնե՞ս ՀՀ-ում Բելառուսի դեսպանը չի ցանկանում սրճել "ֆրանկոֆոնիստ" Էդուարդ Նալբանդյանի հետ և կիսվել Լուկաշենկոյի հակահայ ծրագրերով,քանի որ անպատիժ մնացած Բելառուսի բռնապետը պատրաստ է նոր ստորությունների Երևանի հանդեպ... Նյութի աղբյուր` https://www.facebook.com/gagik.hambaryan/posts/1275149139235699 ...

    Կարդալ ավելին
  • ՈՉ ՄԻ ԱՀԱԶԱՆԳ, ՆԱՄԱԿ ԿԱՄ ԴԻՄՈՒՄ ԱՆՊԱՏԱՍԽԱՆ ՉԻ ՄՆԱ Ընտրողների ցուցակների ճշգրտման ժամանակ անճշտություններ հայտնաբերելիս կարող եք դիմել նաև իմ ֆեյսբուքյան էջին:  Նախնական ցուցակների հրապարակումից հետո ՀՀ ընտրական օրենսգրքով սահմանված ժամկետը լավ հնարավորություն է ճշգրտման արդյունքում ուղղել նաև տեխնիկական սխալները, եթե այդպիսիք հայտնաբերվեն: Հիշեցնեմ նաև, որ ընտրացուցակների ճշգրտման, անճշտությունների վերաբերյալ հաղորդումներ ընդունելու նպատակով 2017 թվականի փետրվարի 21-ից ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունում գործում է «Թեժ գիծ» ծառայություն` 011-37-02-36 հեռախոսահամարով: Նյութի աղբյուր` https://www.facebook.com/mnacakan.bichakhchyan/posts/715374978624626 ...

    Կարդալ ավելին
  • Զինվորին ծխախոտ տալու և չտալու թեմայով քննարկումների առնչությամբ պարզաբանենք, որ 2008թ. շարքային ժամկետային կազմին ծխախոտ չի հատկացվում, դրա փոխարեն հատկացվում է համապատասխան գումար, ինչպես նաև քաղցրավենիք մարտական դիրքերում: Նոր օրինագիծը, որը առաջ է քաշել ՀՀ ՊՆ Վիգեն Սարգսյանը, վերաբերում է պայմանագրային զինծառայողներին: Նրանց օրական 20 հատիկ ծխախոտի և համապատասխան լուցկու փոխարեն կհատկացվի համապատասխան գումար: Դա նախ և առաջ՝ առողջ ապրելակերպին է ուղղված, հետո նա կարող է ինքը տնօրինել իր գումարը, իսկ եթե, այնուամենայնիվ, պիտի ծխի, ապա կծխի իր ուզած ծխախոտը: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/arcrun/posts/1282037098498562 ...

    Կարդալ ավելին
  • Այսօր առավել հաճախ, քան երբևէ, կասկածի տակ է դրվում այս կամ իշխանության լեգիտիմության հարցը: Լեգիտիմությունն այն իշխանության բնութագիրն է, որն ընդունում են զանգվածները և հենվում իշխանության կարգադրություններին նրանց կամովին ենթարկվելու սկզբունքի վրա: Քաղաքական լեգիտիմության հիմնախնդրի ուսումնասիրումն արդիական է կերպափոխման գործընթացում գտնվող հասարակություններում, որոնք «առաջին սերնդի» ժողովրդավարների կատարած գծային ազատական բարեփոխումների արդյունքում հայտնվել են քաղաքական զարգացման ճգնաժամերի մեջ: Օգտվելով ժողովրդավարության որակի բնույթից՝ ժողովրդահաճ ուժերը, հեղափոխականացնելով ընտրազանգվածի քաղաքական ցածր գիտակցությունը, խաթարում են լեգիտիմությունը` ազգային անվտանգության ապահովման համար ստեղծելով ներքին և արտաքին համաչափ-անհամաչափ նոր սպառնալիքներ: Հետխորհրդային նորանկախ երկրներում տեղի ունեցած «գունավոր կամ պատրանքային» հեղափոխությունների քաղաքակրթական, ինստիտուցիոնալ, սոցիալ-հոգեբանական և աշխարհաքաղաքական հիմքերի ուղղվածությունը վերանայեց «առաջին սերնդի» ժողովրդավարների իշխանության լեգիտիմացման գծայնության արդյունավետությունը: Ուշագրավ են նաև արաբական երկրների քաղաքական զարգացումները, որտեղ պատրանքային ժողովրդավարության դերակատարները ներծին ու արտածին նոր ազդակների օգնությամբ մերժեցին իշխանության ներկայացուցիչների լիազորությունների լեգիտիմությունը: Ժողովրդավարական լեգիտիմությունը, իշխանության դերակատարների փոխհարաբերությունների բնույթով պայմանավորված՝ հասարակություն-պետություն-ազգ-անհատ բազմավեկտոր երկխոսության համակարգ է: Քաղաքական իրականությունում ավելի շուտ անհրաժեշտ է խոսել սցենարների համակցումների մասին: Օրինակ՝ ՀՀ-ում ՀՀ նախագահական ընտրություններին հաջորդած 1996թ. սեպտեմբերյան դեպքերից հետո անորոշությունից ելքը ներառում էր «հաղթողը ստանում է ամեն ինչ» սցենարը: Փաստորեն՝ ՀՀ քաղաքական գործընթացների առանձին ժամանակահատվածներն այս սցենարների օգնությամբ դիտարկելով՝ կարելի է վերակազմավորել սցենարներից յուրաքանչյուրի տրամաբանությունը և ի հայտ բերել անցումային վարչակարգերին բնորոշ լեգիտիմության առանձնահատկությունները: Ավտորիտար ժողովրդավարական կառավարման ժամանակ ինստիտուտների գործունեությունը լեգալ է, սակայն քաղաքական գործընթացի արդյունքների լեգիտիմությունը կասկածանքի է ենթակա, եթե, իհարկե, կանխավ որոշված չէ: Անցումից համախմբում գործընթացում ՀՀ-ում ժողովրդավարական լեգիտիմության հաստատման առանձնահատկությունները վերլուծելու դեպքում ակնհայտորեն երևում է, որ ՀՀ-ում առկա անորոշությունների կանխման նկատառումներով անհրաժեշտ է քաղաքական և տնտեսական շուկայի արդիականացում: Լեգիտիմության հիմնախնդիրն արդիական է հայ հասարակությունում, որը քաղաքակրթական փոխակերպումների համատեքստում մարտահրավերներին նպատակային պատասխանելու ակնկալիքով խնդիր ունի նոր գիտելիքներով հարստացնել հանրային և քաղաքական կառավարման գործընթացը: Այն որպես գործընթաց ընդունելը հայ հասարակությանը հնարավորություն կտա նորմավորել իշխանական հարաբերությունները և´ սահմանադրաիրավական, և´ բարոյահոգեբանական կարգի մեջ: Քաղաքական զարգացման տարբեր փուլերում (սեփականաշնորհում, ազատականացում, մասնակցություն) հայ հասարակությունում քաղաքական լեգիտիմության հիմնախնդիրը քննարկման առարկա է դարձել ինչպես ՀՀ նախագահական (1996, 1998, 2003, 2008, 2013), այնպես էլ խորհրդարանական (1995, 1999, 2003, 2007, 2012) ընտրություններով պայմանավորված: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/armen.hovasapyan.5/posts/1358302784251919 ...

    Կարդալ ավելին
  • Նախիջևանյան տեղականը մամուլը հայտնում է, որ այդ պաշտոնում կնշանակվի Նախիջևանի Ինքնավար Հանրապետության գերագույն խորհրդի նախագահ Վասիֆ Թալիբովը:  Մամուլում տեղ գտած տղեկության համաձայն՝ վաղը ՆԻՀ-ի գերագույն խորհուրդը նիստ կգումարի, որի ընթացքում քննարկվելու է ՆԻՀ-ի սահմանադրական փոփոխությունների հարցը. այն կապված է Ադրբեջանում կառավարման համակարգում փոփոխությունների հետ:  Այս փոփոխությամբ ՆԻՀ-ի ԳԽ նախագահի պաշտոնը հավասարեցվում է Ադրբեջանի փոխնախագահի պաշտոնին: Եթե այս տեղեկությունը հաստվի և իրականություն դառնա, ապա ակնհայտ է դառնում, որ Վ. Թալիբովի նշանակումն առավելապես վերաբերվում է միջկլանային հավասարակշռության պահպանմանը և նորովի վերահաստատմանը: Նյութի աղբյուր` https://www.facebook.com/ashot.movsissyan/posts/1372728556132143 ...

    Կարդալ ավելին
  • Զարուհուն շատ եմ քարկոծել և եթե էլի նրա քայլերը, արարքները չհամապատասխանեն իմ աշխարհայացքին՝ էլի կքննադատեմ: Սակայն «Ժառանգություն» կուսակցությունից դուրս գալու մասին նրա հայտարարությունը ողջունում եմ և բնականաբար գնահատում նրա սկզբունքայնությունը, հաստատակամությունը և տվյալ դեպքում իրավիճակը ճիշտ գնահատելու կարողությունը: Իսկ «Ժառանգությունը» կորցրեց իր հերթական գրագետ, խարիզմատիկ քաղաքական գործչին… Երբ մենք խոսում էինք «Ժառանգության» մասին, բնականաբար առաջին հերթին պատկերացնում էինք Զարուհի Փոստանջյանին, Անահիտ Բախշյանին, Ստյոպա Սաֆարյանին, Լարիսա Ալավերդյանին, Արմեն Մարտիրոսյանին, Դավիթ Սանասարյանին և հետո նոր կուսակցության զբոսաշրջիկ նախագահին՝ Րաֆֆիին: Հիմա նրանց մեծ մասը այլևս ժառանգական չեն՝ մնացել է Արմեն Մարտիրոսյանը, Դավիթն ուսանում է ԱՄՆ-ում, իսկ Րաֆֆի Հովհաննիսյանն էլ Րաֆֆի է՝ Օհանյանի և Օսկանյանի արանքում:  Դա էլ վերաբերմունքի խնդիր է ու գնահատական…Ինչևէ… Ասում են քաղաքականությունը հնարավորությունների արվեստ է և շատերը փորձում են արդարացնել «Ժառանգության» դաշինքը նախկին՝ պաշտոնից ազատված այդ նախարարների հետ, համարելով այն ճիշտ և ճկուն քայլ…Սակայն հարց է ու՞մ հետ, ի՞նչ գնով, ու՞մ թելադրանքով, ու՞մ «կուրացիայի» տակ, ե՞րբ և ինչու՞… Կուսակցությունը մասնատելու՞, վերջնականապես հեղինակազրկելու գնո՞վ… Իսկ իմ կարծիքով ավելի լավ է պայքարող, սկզբունքային Ժաննա դ՛Արկ՝ Զարուհի Փոստանջյանը, քան թե ռոմանտիկ, փոփոխական Դոն Քիշոտ՝ Րաֆֆի Հովհաննիսյանը, որը կրկին մոլորված կանգնած է հերթական փչացած հողմաղացի կողքը… Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/robert.melkonyan.9/posts/979290668868251 ...

    Կարդալ ավելին
  • Քաղաքացուն արդեն երկու շաբաթ թույլ չեն տալիս շուրջ 400 տոննա կերոսինը ներկրել Հայաստան։ Այսօր մանրամասն զրույց ունեցա էկոնոմիկայի նախարարության ներկայացուցչի հետ, ով ասաց, որ ներկրման դե յուրե խոչընդոտ չկա։ Բայց դե ֆակտո ՊԵԿ-ը թույլ չի տալիս ներկրում իրականացնել։ Թեման պատրաստվում եմ քննարկել կառավարության ներկայացուցիչների հետ։ Եզրակացություններս կներկայացնեմ հանրությանը։ Նյութի աղբյուր` https://www.facebook.com/nikol.pashinyan/posts/1785527505100970 ...

    Կարդալ ավելին
  • Քաղաքականության մեջ կան իրարից տրամագծորեն տարբերվող իրավիճակներ, որոնց շրջանակներում արդյունավետ կարող է լինել քաղաքական առաջնորդի առանձին որոակները: Թերևս, այս ամենից միակ պարզ, բայց միաժամանակ նշանակալի հետևությունն այն է, որ առաջնորդը փայլուն պետք է տիրապետի և ունենա լիդերի հավաքական կերպարը ամբողջացնող բոլոր որակները: Հարիզմատիկ առաջնորդը միշտ չէ, որ մասնագետների ներկայացրած «մեծ գործիչն» է, և այդ առաջնորդը բոլորովին էլ միայնակ հերոսը չէ։ Չնայած նրան շրջապատող զանգվածային ոգևորությունը, որը կարելի է համեմատել միայն կրոնական զգացումի հետ, այս երևույթը միանգամայն սոցիալական է, և հարիզմատիկ կարողության մասին լեգենդը պահպանելու համար, ինչպես այլ տիպի քաղաքական գործիչների դեպքում, անհրաժեշտ են շոշափելի ռեսուրսներ և որոշակի սոցիալական խմբերի և կառույցների անընդհատ ջանքերը և մշտական աշխատանքը։ Վիճակագրության համաձայն, աշխարհի բնակչությունը, ընդհանրապես բավական վատ է վերաբերում քաղաքական առաջնորդներին: Յուրաքանչյուր 10-ից 6-ը համոզված է, որ քաղաքական գործիչներն անազնիվ են, չափից ավելի մեծ իշխանություն ունեն և իրենցից ավելի հզորների ազդեցության տակ են գտնվում։ ՀՀ նման փոքր երկրներում, որոնց առաջ ծառացած են աշխարաքաղաքական լուրջ մարտահրավերներ, անհրաժեշտ են ինտելեկտուալ, հայրենասեր, զոհաբերության պատրաստ և ոչ ընչաքաղց լիդերներ: Հատկապես առանձնացրել եմ լիդերին բնորոշող այս չորս բաղադրիչը, քանի որ հենց դրանցով պայմանավորված է կառուցվում պետության հետագա քաղաքական օրակարգերը և տեսլականը: Փոքր երկրին անհրաժեշտ է հայրենասեր լիդեր, քանի որ կոսմոպոլիտիզմն ուղղակի կործանարար հետևանքներ կունենա ազգային դիմագծի պահպանման համար: Զոհաբերության գնալու հանգամանքը պայմանավորված է նրանով, որ ցանկացած ստեղծված կացությունում լիդեր-ղեկավարը կարողանում է իր անձնականը ստորադասել պետականին, և ցանկացած պահի հրաժարվել պաշտոնից ու լծակից (1998 թվականի փետրվարյան դեպքերը նշածիս վառ օրինակն է. մինչ այժմ չունենք մեկ այլ նախագահ, ով հրաժարական է տվել): Հայ ազգը կարիք ունի պետական գործիչների, իսկ քաղաքական գործիչների պակաս առօրյայում չկա: Որպես պետական մտածելակերպով գործիչներ կառանձնացնեմ Արամ Մանուկյանին, Հովհաննես Քաջազնունուն, Ալեքսանդր Մյասնիկյանին, Աղասի Խանջյանին: Հատկապես այս չորս անհատներին, որովհետև տարբեր իրավիճակներում առանձնացել են իրենց ազգային հատկանիշներով` մոռանալով սեփական ամբիցիաների մասին. ի դեպ նրանցից երկուսը մահացել են ոչ իրեն բնական մահով հենց այդ գաղափարներին և արժեհամակարգին դավանելու պատճառով: Հետխորհրդային Հայաստանում պետական գործիչների պակաս իրականում ունենք, նախընտրական ինտրիգներից խուսափելու համար անուններ չեմ առանձնացնի, ուղղակի նշեմ, որ պետական գործիչները ազգի փրկությունն է: Պատահական չի, որ գոյություն ունի մի պարզ ճշմարտություն. քաղաքական գործիչները մտածում են գալիք ընտրությունների մասին, իսկ պետական գործիչները` գալիք սերունդների: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/armen.hovasapyan.5/posts/1357511894331008 ...

    Կարդալ ավելին
  • Սեփական սկզբունքներ և անձնական կարծիք չունեցող մարդուն միշտ օգտագործում ու շպրտում են աղբամանը: Բելառուսի նախագահ Լուկաշենկոն խելքը միայն բոյին ու բեղերին է տվել, դրա համար էլ հիմա խնդիրների մեջ է: Բլոգեր Լապշինին Արցախ այցելելու համար Ադրբեջանի դատին հանձնելուց օրեր անց Լուկաշենկոյի դեմ սկսեցին ցույցեր կազմակերպվել: Ցույցերի կազմակերպման մեջ կասկածվում է Վլադիմիր Պուտինը, քանի որ Լապշինը Ռուսաստանի քաղաքացի է: Բայց Լուկաշենկոյի կրիտիկական օրերը այսքանով չեն սահմանափակվում: Իր կողմից այդքան պաշտելի Ադրբեջանը ու դրա ղեկավարությունը հրաժարվել են էժան գնով նավթ վաճառեն Բելառուսին: Սպասենք, տեսնենք էլ ինչ ամպեր են կուտակվում բեղերով նախագահի գլխին: Նյութի աղբյուր` https://www.facebook.com/ashot.asatryan.7549/posts/1218476674867733 ...

    Կարդալ ավելին

ՖԲՀ

Քաղաքականություն

  • /uploads/photos/dOubOTkTUuj2U2oDKPJU.jpg

    Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալներից կարող ենք տեղեկանալ, որ 2017 թվականի հունվարին Հայաստանում արձանագրվել է 6,5 տոկոս տնտեսական ակտիվություն: Բնականաբար, հիմնվել մեկ ամսվա տվյալների վրա սխալ կլինի, սակայն ուսումնասիրելով մի շարք այլ գործոններ ևս՝ կարող ենք փաստել, որ այս տարի տնտեսության «կազդուրման» հավանականությունը բավականին բարձր է: Ինչ վերաբերում է պղնձի միջազգային գներին, ապա դրանք ներկայումս հատել են 6 հազար դոլարի սահմանագիծը և անհամեմատ բարձր են նախորդ տարվա ցուցանիշներից, ինչը շատ կարևոր է Հայաստանի՝ որպես այդ տեսակ գունավոր մետաղը արտահանող երկրի համար: Հիշեցնենք, որ նախորդ տարիներին Հայաստանը ստիպված էր ավելացնել գունավոր մետաղների արդյունահանման ծավալները՝ ֆինանսական մեծ հոսքերի կորուստ չունենալու և նախկին ցուցանիշների բալանսը պահելու համար: Դրական միտում է առկա նաև արտահանման ոլորտում: Պատճառներից մեկն այն է, որ բացասական միտումները ՌԴ շուկայից նվազել են: Ինչ վերաբերում է ներքին շուկային, ապա այստեղ պետության կողմից տնտեսական գործունեության պայմանների բարելաման, գործարար միջավայրի ակտիվացման, բիզնես-ծրագրերի կենսագործման ուղղությամբ ձեռնարկած քայլերը ևս կարող են զարգացնել տնտեսությունը: Հստակ կանխատեսում անելը շատ բարդ է, բայց այն, որ այս տարվա համար նախատեսած մի քանի հարյուր միլիոն դոլար բյուջե պարունակող ծրագրերը ազդեցություն կունենան տնտեսության վրա, դա փաստ է: Ոչ պակաս կարևոր է բանկային համակարգի բարեփոխումները, որոնք ուղղակիորեն կարող են ազդել տնտեսվարողներին ներդրումային քաղաքականության վրա: Ավելի բարենպաստ պայմաններով վարկավորումը կարող է «ստիպել» ներդրողներին ավելացնել իրենց կապիտալը բիզնես միջավայրում: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=179353035891311&id=100014498460492

    Կարդալ ավելին