Գովազդի համար զանգահարել 099 999 409
  • Երեկ ԱՀ թալիշաբնակ Մասալի քաղաքում ձերբակալվել է Ադրբեջանի հոգևորականների ժողովի (հապավ. ARM - Azərbaycan Ruhanilər Məclisi) անդամ, Maide.az կայքի գլխավոր խմբագիր Շեյխ Սարդար Հաջիհասանլին: Ըստ տարածված տեղեկատվության` ձերբակալությունը տեղի է ունեցել Մասալիի վարչական շրջանի ղեկավար Ռաֆիլ Հուսեյնովի բողոքի հիման վրա, որը մեղադրել է հոգևորականին հարյուրավոր քաղաքացիների ներկայությամբ ուրբաթօրյա աղոթք կարդալու մեջ: Դատելով նշված տեղեկությունից` կարելի է եզրակացնել, որ այս պահի դրությամբ ԱՀ-ում փաստացիորեն արգելված է նաև ուրբաթօրյա աղոթքը: Դեպքի առնչությամբ հայտարարություն է տարածել «Ադրբեջանի հոգևորականների ժողով» կազմակերպությունը: Հայտարարության մեջ մասնավորապես ասված է. «Մեծ ցավի զգացումով պետք է նշենք, որ իրեն իսլամական աշխարհի ոչ միայն անբաժան մաս համարող, այլև բազմաթիվ իսլամական երկրների առաջ «մենք օրինակելի մուսուլմանական երկիր ենք» հայտարարող Ադրբեջանում իսլամի քարոզչությամբ զբաղվող մարդու դեմ իսլամ քարոզելու մեղադրանքով քրեական գործ հարուցելը և կալանքը որպես խափանման միջոց ընտրելը պարզապես ծիծաղելի է»: Առհասարակ, կարելի է մի օր հավաքել ԱՀ-ում պետական մակարդակով իսլամի դեմ կատարված բոլոր ոտնձգությունները, որոնց մասին առկա է տեղեկատվություն թեկուզ հենց միայն բաց աղբյուրներում և ուղարկել ԻՀԿ, մի քանի օրինակ էլ Իրանի ատրպատականյան հոգևորականներին ու նաև Պաղեստին` կոչ անելով նախ զբաղվել ԱՀ-ում ապրող մուսուլմանների խնդիրներով, հետո նոր «քթերը մտցնել» արցախյան հիմնախնդրի մեջ: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/artyom.tonoyan1/posts/10208977645739132 ...

    Կարդալ ավելին
  • Ինչպես գիտենք՝ գյուղատնտեսությունը համարվում է ՀՀ տնտեսական գերակա ճյուղերից մեկը: Այստեղ իրականացվում են մի շարք պետական, մասնավոր և միջազգային ծրագրեր:  Տնտեսությունը ակտիվացնելու համար տևական ժամանակ է ինչ գործադիր մարմինը հավաքագրում է տնտեսական մի շարք ծրագրեր: Ակնկալվում է, որ գյուղատնտեսական ոլորտում այս տարի կիրականացվի մոտ 120 մլն դոլարի ներդրում: Ներդրումները կուղղվեն պահածոների գործարանի, սպանդանոցների կառուցմանը, ջերմատնային տնտեսությունների ընդլայնմանը, ինտենսիվ այգիների հիմնմանը, կոնյակի արտադրության վերազինմանը և այլ ոլորտների: Նյութի աղբյուր` https://www.facebook.com/tigran.harutyunyan.543/posts/995606573905162 ...

    Կարդալ ավելին
  • Մեկը մյուսին հերթ չտալով՝ ադրբեջանական լրատվամիջոցները գրում են այն մասին, իբր հայկական կողմն Արցախում լայնամասշտաբ հարձակման է պատրաստվում։ Ադրբեջանի պաշտպանության նախարարի հրամանով իրենք արդեն սկսել են զորքերի կուտակում սահմանում։ Մեղմ ասած՝ լավ հոտ չի գալիս այս ամենից։ Տեղեկատվական արշավ են սկսել, որի նպատակը կարող է իրենց իսկ կողմից սկսվելիք պատերազմի պատասխանատվությունը հայերի վրա դնելը լինել։ Տեսնենք՝ զարգացումները որ ուղղությամբ կընթանան։ Ամեն դեպքում ուշադիր և զգոն լինելու մեծ անհրաժեշտություն կա։ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/HrantBek/posts/10211656139138732 ...

    Կարդալ ավելին
  • Այսօր ադրբեջանական լրատվամիջոցները հաղորդեցին, որ իրենց բանակի հետախուզությունը պաշտպանության նախարարին տեղեկացրել է շփման գծում «հակառակորդի կողմից իրականացվող ուժերի վերախմբավորման, ինչպես նաև հրետանային համակարգերի և խոշոր տրամաչափի տեխնիկական այլ միջոցների կենտրոնացման մասին»: Ռազմական արտահայտությամբ բանակի «աչք ու ականջ» համարվող հետախուզության կողմից հայթայթված և սեփական նախարարին տրամադրված «հույժ կարևորության» այս տեղեկությունն էլ Հասանովին ու իր ենթակա շտաբին «հիմք է տվել կռահելու, որ թշնամին նպատակ է հետապնդում լարվածությունն ուժեղացնել...» ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ. Այս անգլուխ խեղկատակների կողմից շրջանառության մեջ դրված ապատեղեկատվությունից կարելի է հետևություն անել, որ հենց ադրբեջանական կողմն է նախապատրաստվում հերթական սադրիչ գործողության: Բայց թե ինչ արդյունք կունենա այն, պատասխանը թողնենք բոլոր նրանց, ովքեր ապրում են սուլթանապետությունում, սակայն երբևէ չեն օգտվում սուլթանավայել ապրելու իրավունքից... Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=300432513706095&id=100012180459090 ...

    Կարդալ ավելին
  • Յուրաքանչյուր հասարակական-պատմական ժամանակաշրջան մշակում է իրեն բնորոշ քաղաքական մշակույթ, որի փոփոխության ժամանակ տեղի է ունենում բոլոր արժեքների, նորմերի և դրույթների, մարդկանց աշխարհաճանաչման ողջ համակարգի վերանայում: Ֆրենսիս Ֆուկույաման գտնում էր, որ կանայք խաղաղ են: Նա իր «Կինը և համաշխարհային քաղաքականության էվոլյուցիան» հոդվածում փաստարկում էր, որ տղամարդիկ ավելի շատ են հակված բռնության, քան կանայք: Ֆուկույաման գտնում էր, որ այդ երեւույթն իր մեջ վտանգ է պարունակում, քանի որ կանայք ավելի խաղաղասեր են: ՀՀ քաղաքական մշակույթում տղամարդկանց և կանանց դերակատարման տարբերություններն ու առանձնահատկությունները բավականին տեսանելի և «մակերեսային» են: Կանանց բոլոր տեսակի «շարժումներն» ու ակտիվությունը հնարավոր է փոքր-ինչ փոխեն կանանց դերի կարևորումը քաղաքականության մեջ և մի շարք «էլիտար» բնագավառներում: Հանրության մոտ ձևավորված է սխալ տեսակետ, թե կինն ունի որոշակի դեր, որը հիմնականում կապված է ընտանիքի հոգսերի հետ եւ հիմնական փաստարկն այն է, որ կինը չի կարող զբաղվել մի շարք գործերով: Իսրայելի բանակի փորձը ցույց է տալիս, որ կինն իրեն կարող է դրսևորել նաև այդ միջավայրում: Հետաքրքիր է այն հանգամանքը, որ Իսրայելի բանակը մի քանի տասնամյակի պատմություն ունի, և այդ հասարակության կանայք կարողացել են շատ կարճ ժամանակահատվածում փոխել իրենց բազմադարյա կարգավիճակն ու ունակությունները: Հայաստանյան հասարակական կառուցվածքը, ընդհանուր առմամբ, սահմանափակում է կանանց մեծ մասի ներգրավումը հասարակական-քաղաքական կյանքում:   Կանայք հաճախ թերարժեք են իրենց զգում տղամարդկանց համեմատությամբ, քանի որ նրանց կյանքը հիմնվում է տղամարդկանցից տնտեսական, քաղաքական և հոգեբանական, սոցիալական կախվածության վրա: Քաղաքականության մեջ կանանց դերի բարձրացման օբյեկտիվ և սուբյեկտիվ գործոնների շարքում հասարակության մեջ կարծրատիպային մոտեցումների առկայությունն է: Որքան հասարակությունը «բարդութավորված» է, այնքան շատ է հոգեբանական պաշտպանական որոշ մեխանիզմների գործածումը, իսկ որքան շատ են դրանք գործածվում, այնքան սուբյեկտիվ են պատկերացումներն ու դիրքորոշումները: Մեր հասարակության մեջ կանանց բավականին մեծ զանգված չի աշխատում (տնային տնտեսուհի), իսկ կին-տղամարդ թեկնածուների մրցապայքարում, նույն վարկանիշի դեպքում էլ չի ընտրի կին թեկնածուին, քանի որ գործում է հոգեբանական արտացոլման մեխանիզմը: Այս մեխանիզմի դեպքում կին ընտրողը վստահություն չի տածում կին թեկնածուի նկատմամբ, քանզի ինքն իր բնույթով և կենսակերպով բոլորովին այլ ակտիվություն, հետաքրքրություններ ու առաջնահերթություններ ունի կյանքում: Նույն մեխանիզմի գործածումը հատուկ է տղամարդկանց այն շերտին, որոնք որպես կին-կերպար` ի դեմս իրենց կանանց, որոնք ավելի պասիվ ոճ և դերակատարում ունեն, ոչ մի կերպ իրենց ընկալումներում չունեն կին քաղաքական գործչի կերպարը: Քաղաքական ընտրապայքարում և, առհասարակ, հիմնախնդրի վերաբերյալ մոտեցումն է փոխել պետք, ոչ թե տղամարդուն և կնոջը փորձել հավասարեցնել: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/armen.hovasapyan.5/posts/1359363364145861 ...

    Կարդալ ավելին
  • Ադրբեջանի ֆինանսատնտեսական ցուցանիշներին հետևողներն ու գործընթացի դինամիկայից գլուխ հանողները կփաստեն, որ տնտեսական կրախն այս պետությունում ժամանակի հարց է միայն: Միևնույն ժամանակ, Բաքուն հայտարարում է, որ պատրաստվում է միլիարդների հասնող նոր ռազմատեխնիկական պայմանագրեր ստորագրել: Հակասություն չկա: Ադրբեջանի վերնախավում հայտնված կլանները պետությունը դիտարկում են որպես անսպառ հարստացման ու հարստահարման միջոց: Ալիև-Փաշաևների համար Ադրբեջանը բիզնես նախագիծ է` անընդհատ հարստանալու տրամաբանությամբ: Իսկ տակով արած հարստությունը վերածվում է Ադրբեջանից հեռու գտնվող երկրներում անշարժ գույքի և արևմտյան բանկերում միլիարդների հասնող հաշիվների: Այս գործընթացը չի կարող կասեցվել: Բայց քանի որ նավթադոլարները պակասել են ու շարունակելու են պակասել, պետական արժույթի կայունությունն էլ պահվում է արտարժութային միջոցների՝ բառիս բուն իմաստով մսխմամբ, իսկ պետական բյուջեի ծախսային մասը բավարարելու է միայն սոցիալական պարտավորությունների կատարմանը, ապա փողը գողանալու լավագույն ոլորտը մնում է պաշտպանության համակարգը, ավելի կոնկրետ` ռազմատեխնիկական մատակարարումներից «ատկատը»: Ի՞նչ են անելու. սահմանին իրավիճակը դոզավորված լարելու են, միևնույն ժամանակ` ավելացնելու են ժողովրդի մեջ ներարկվող հայաֆոբիայի չափաբաժինը: Եվ այս համատեքստում առաջ են տանելու այս թեզը` «փող չկա, բայց պետք է զինվենք ու ազատագրենք Ղարաբաղը»: Ու հենց այս կարգախոսով էլ միլիարդներն ուղղելու են նոր ռազմատեխնիկական համաձայնագրերին, ստանալու են «ատկատներն» ու տեղավորելու են արդեն իսկ ահռելի չափերի հասնող իրենց արտասահմանյան ակտիվներում... Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/mihran.hakobyan.3/posts/10154655573703197 ...

    Կարդալ ավելին
  • Տևական ժամանակ է, ինչ Հայաստանի տնտեսական համակարգում առկա է ներդրումային դաշտը խթանելու հարկային արտոնությունների մեթոդը, որից արդեն իսկ հասցրել են օգտվել մի շարք ընկերություններ: Այս անգամ ներդրումային ծրագրի շրջանակներում ԼՂՀ Շահումյանի շրջանի Թարթառ գետի վերին հատվածում կկառուցվի 1,2 մգվտ փոքր հիդրոէներգոկասկադ, որի շնորհիվ կարտադրվի էլեկտրաէներգիա: Սպասվում է, որ այդ գործընթացը կազմակերպելու համար ընկերությունը նպատակադրված է կատարել ընդհանուր՝ շուրջ 4,6 մլրդ դրամի չափով ներդրում, որից սարքավորումների համար նախատեսված գումարը կկազմի մոտ 1 մլրդ դրամ։ Ակնկալվում է, որ ծրագիրը կյանքի կոչելու շնորհիվ հնարավոր կլինի բացել 20 աշխատատեղ: Ներդրումների դիմաց պետությունը կտրամադրի հարկային արտոնություններ, և ընկերությունը կկարողանա ներմուծել չեխական բարձրորակ ժամանակակից սարքավորումներ, իսկ դրանց դիմաց գանձվող ԱԱՀ-ն վճարել երեք տարի հետո: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=176790922814189&id=100014498460492 ...

    Կարդալ ավելին
  • Հայաստանում Մեհրիբանի նշանակմանը արձագանքեցին առավելապես սարկազմով ու չարախնդությամբ, մինչդեռ իրադարձությունը շատ ավելի խորքային է ու լուրջ վերլուծության արժանի։ Ընդհանրապես, պետք է արձանագրել, որ, առհասարակ, ճիշտ ու կոռեկտ չէ գոտկատեղից ներքև հումորներ անել ուրիշի ընտանիքի հասցեին, անգամ, եթե այդ ուրիշը Ադրբեջանի նախագահն է։ Ինչ-որ առումով՝ դա նույնիսկ ավելի սխալ է, քան առհասարակ որևէ մեկի նկատմամբ նույնն անելը։ Սխալ է, որովհետև, բացի հարցի էթիկական կողմից, կրկին հագուրդ ենք տալիս արդեն ավանդական դարձող մեր լրջագույն սխալներից մեկին՝ թշնամուն թերագնահատելուն։ Մեհրիբան Ալիևայի՝ փոխնախագահի պաշտոնում նշանակվելը միանգամայն տրամաբանական ու ռացիոնալ քայլ էր, և մեծ սխալ է այն մեկնաբանել զուտ Ալիևների ընտանեկան զույգի քմահաճույքներով։ Պետք է հստակ հասկանալ, որ Մեհրիբանը, Ալիևի կինը լինելուց բացի, հանդիսանում է Ադրբեջանի ամենաազդեցիկ կլաններից մեկի ներկայացուցիչը, որը ազդեցիկ էր դեռ Հեյդարի օրոք ու հենց դրանով էլ պայմանավորված էր այս բարձրաշխարհիկ ամուսնությունը․ երկու հզոր կլաններ դաշինք են կնքում, ամրագրում են այն ամուսնական կապերով ու իրար մեջ կիսում են երկիրը։ Հիմա, երբ նավթադոլարների հոսքը էապես նվազել է, իսկ իշխանական բուրգի ավանդական կառուցվածքը իրեն սպառել է, Ալիևը պետք է մի կողմից ձերբազատվի բալաստ դարձած որոշ էլիտար խմբերից, իսկ մյուս կողմից՝ պետք է իրեն շրջապատի այնպիսի մարդկանցով, ում կարող է անվերապահորեն վստահել։ Սա արվում է, որպեսզի պահպանվի ներիշխանական բալանսը՝ որոշ կլաների հետ պայքարում։ Միևնույն ժամանակ, սահմանային լարվածության վերջին շրջափուլը առնվազն անուղղակիորեն պետք է կապել Մեհրիբանի նշանակման հետ, քանի որ Ալիևը սահմանային իրավիճակը մշտապես օգտագործել է ներքին լարվածությունը դեպի հայերը շեղելու համար։ Ու հիմա, կախված նրանից, թե ինչ ընթացք կստանա Ադրբեջանի իշխանական բուրգի ռեստրուկտուրիզացիայի գործընթացը ու որքանով ակտիվ քայլերի կդիմի Մեհրիբան-Իլհամ տանդեմը, իրավիճակը կարող է էլ ավելի սրվել՝ ընդհուպ մինչև նոր կտրուկ սրացում, որն իր ծավալներով համադրելի կլինի Ապրիլյան պատերազմի հետ։ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=396894657337301&id=100010503090855 ...

    Կարդալ ավելին
  • Մոտենում է քարոզարշավի պաշտոնական մեկնարկը։ Ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերը ի մի են բերում իրենց ասելիքն ու անելիքը։  Հրաշալի կլինի, եթե նոր Սահմանադրության և նոր խորհրդարանի առիթով փորձենք բոլորս միասին ձևավորել նաև նոր քաղաքական մշակույթ` առանց ընդդիմախոսներին սևացնելու, պիտակավորելու, վիրավորելու և փուռը տալու։  Տեղ թողնենք ապրիլի 2-ից միևնույն գործին լծվելու, միասին աշխատելու և պարզապես բարեկիրթ և շիտակ շփվելու համար։ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=10211658602038728&set=a.3286878488944.2156633 ...

    Կարդալ ավելին
  • ՊԲ-ի նոր «շուստրիությունը» մարդուն հուներից հանում է։ Արդեն առնվազն երկրորդ դեպքն է, որ սպա է զոհվում, իսկ մամլո հաղորդագրության մեջ նշվում է, որ զոհվել է «պայմանագրային զինծառայող»․․․ Կարելի՞ է մի քիչ հարգանք ունենալ զոհվողի ծառայության նկատմամբ։ Եթե մարդը եղել է սպա ու առավել ևս, եթե նա եղել է լավ ու գաղափարական սպա, ապա նա հաստատ արժանի չէ նրան, որ վիճակագրությունը «կոկիկ» պահելու համար, նրան իբր մեղմիկ պլստացնեն՝ որպես պայմանագրային (կանտռակտնիկ)։ Սենց տափակ կռուտիտները ավելի շատ Ադրբեջանի ՊՆ-ին են հարիր, ոչ թե մեզ։ Նյութի աղբյուր` https://www.facebook.com/ternakalyan.kostya/posts/10210939850628331 ...

    Կարդալ ավելին

ՖԲՀ

Քաղաքականություն

  • /uploads/photos/dOubOTkTUuj2U2oDKPJU.jpg

    Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալներից կարող ենք տեղեկանալ, որ 2017 թվականի հունվարին Հայաստանում արձանագրվել է 6,5 տոկոս տնտեսական ակտիվություն: Բնականաբար, հիմնվել մեկ ամսվա տվյալների վրա սխալ կլինի, սակայն ուսումնասիրելով մի շարք այլ գործոններ ևս՝ կարող ենք փաստել, որ այս տարի տնտեսության «կազդուրման» հավանականությունը բավականին բարձր է: Ինչ վերաբերում է պղնձի միջազգային գներին, ապա դրանք ներկայումս հատել են 6 հազար դոլարի սահմանագիծը և անհամեմատ բարձր են նախորդ տարվա ցուցանիշներից, ինչը շատ կարևոր է Հայաստանի՝ որպես այդ տեսակ գունավոր մետաղը արտահանող երկրի համար: Հիշեցնենք, որ նախորդ տարիներին Հայաստանը ստիպված էր ավելացնել գունավոր մետաղների արդյունահանման ծավալները՝ ֆինանսական մեծ հոսքերի կորուստ չունենալու և նախկին ցուցանիշների բալանսը պահելու համար: Դրական միտում է առկա նաև արտահանման ոլորտում: Պատճառներից մեկն այն է, որ բացասական միտումները ՌԴ շուկայից նվազել են: Ինչ վերաբերում է ներքին շուկային, ապա այստեղ պետության կողմից տնտեսական գործունեության պայմանների բարելաման, գործարար միջավայրի ակտիվացման, բիզնես-ծրագրերի կենսագործման ուղղությամբ ձեռնարկած քայլերը ևս կարող են զարգացնել տնտեսությունը: Հստակ կանխատեսում անելը շատ բարդ է, բայց այն, որ այս տարվա համար նախատեսած մի քանի հարյուր միլիոն դոլար բյուջե պարունակող ծրագրերը ազդեցություն կունենան տնտեսության վրա, դա փաստ է: Ոչ պակաս կարևոր է բանկային համակարգի բարեփոխումները, որոնք ուղղակիորեն կարող են ազդել տնտեսվարողներին ներդրումային քաղաքականության վրա: Ավելի բարենպաստ պայմաններով վարկավորումը կարող է «ստիպել» ներդրողներին ավելացնել իրենց կապիտալը բիզնես միջավայրում: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=179353035891311&id=100014498460492

    Կարդալ ավելին