Գովազդի համար զանգահարել 099 999 409
  • Ստացվում է, որ Էրդողանը աշխարհի միակ տղեն է, ով կարող է Վաշինգտոնում ԱՄՆ քաղաքացիների ծեծել ու անպատիժ մնալ։ Զորք մտցնել այլ պետություն՝ Իրաք, Սիրիա, տեղում քրդերի ու եզդիների ցեղասպանություն կազմակերպել և անպատիժ մնալ։ Սիրիան դարձնել արյան ծով ու անպատիժ մնալ։ Իսլամական պետության հետ նավթի առևտուր անել ու անպատիժ մնալ։ Փողեր լվանալ որդու միջոցով ու անպատիժ մնալ։ Ռուսական ինքնաթիռ խփել ու մեծ հաշվով մարսել։ Թուրքիան վերածել սուլթանության և հաջողել։ Ստալինյան ռեպրեսիաների ենթարկել սեփական զինվորականությանը, մտավորականությանը, լրագրողներին, ակտիվիստներին ու անպատիժ մնալ։ Փակել Facebook և Twitter սոցիալական ցանցերը և արդարացվել։ Ամերիկյան հոգևորականին ազատազրկել և մարսել։ ՄԱԿ-ի բանաձևերի վրա թքած ունենալ։ Միջազգային հանրության վրա թքած ունենալ։ Ամերիկյան զինվորներին Ստամբուլում ծեծել ու անպատիժ մնալ։ Հիմա պատկերացրեք, որ նման վարքագիծ դրսևորեր, ասենք, Ռուսաստանը, Չինաստանը, Իրանը... Ինչ համամարդկային-համաշխարհային-համաեվրատլանտյան հիստերիայի ականատես կլինեինք։ Չէ, բայց սա Թուրքիո սուլթանն է, իրեն կարելի է, իրեն պատժող ՏՂԱ չկա։ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/sargsyansuren/posts/10155262831900421 ...

    Կարդալ ավելին
  • ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի որոշ ժամանակ առաջ կառավարության նիստի աղմկահարույց ելույթը՝ «պրիմիտիվ» գողերի մասին, երևում է բացարձակ չի սթափեցրել օրենսդիր մարմնում պատսպարված և ոչ պակաս պրիմիտիվ թալանչիներին, ովքեր առանց ամոթի միլիոոներ են գրպանում պետական բյուջեից, որը գոյանում է ՄԵՐ տված հարկերից և այլնից:  Հայաստանյան ԶԼՄ-ներից մեկը այսօր մի տեղեկություն էր հրապարակել, ըստ որի ԱԺ-ի արդեն նախկին նախագահ Գալուստ Սահակյանն ունեցել է 23 օգնական ու խորհրդական: Այս տեղեկության վերաբերյալ ԱԺ-ից ոչ մի արձագանք մինչև հիմա չի եղել, ըստ որի կարելի է ենթադրել, որ այդ տեղեկությունը համապատասխանում է իրականությանը: Զարմանալի է, ինչպե՞ս կարելի է այդքան պորտաբույծի և ձրիակերի պահել ժողովրդի հաշվին: Համոզված եմ, որ այդ 23-ից ճնշող մեծամասնությունը ոչինչով չեն զբաղվել և ընդամենն աշխատավարձ են ստացել և թրև եկել պետության հաշվին այս կամ այն երկրում: Հետաքրիր է նաև իմանալ, թե այդ 23 օգնականն ու խորհրդականը ինչու՞մ են օգնել Գալուստ Գրիգորիչին և ի՞նչ խորհուրդներ են տվել: Դատելով պարոն Սահակյանի ելույթներից հաստատ կարող եմ ասել, որ այդ օգնականների և խորհրդականների մեծ մասը տարրական անգրագետ և ապաշնորհ մարդիկ են: Գալուստ Գրիգորիչի ասելով."Խորհրդականը և օգնականը, դա նրանք չեն, որ իրենք պետք է օգնեն կամ խորհուրդներ տան: "  Եթե որոշ նախկին և ներկա պաշտոնյաներ ցանկանում են իրենց յուրայիններին լավություն անել, ապա թող անեն իրենց գրպանի հաշվին: Օրինակ՝ մի երթուղայինի գիծ նվեր տան կամ ինչ-որ հյուրանոցում որպես մենեջեր ընդունեն, այլ ոչ թե պետության առանց այդ էլ սուղ միջոցները թալանեն: Գործադիր մարմնի պրիմիտիվ գողերին գումարվեցին օրենսդիր մարմնի պրիմիտիվ թալանչիները:  Հ.Գ. Որքան տեղյակ եմ, ԱԺ-ում խորհրդականի և օգնականի ՄԻՆԻՄԱԼ աշխատավարձը կազմում է 150 հազար դրամ: Այսինքն, ամսեկան միայն 3 միլիոն 450 հազար դրամ գնացել է ԱԺ նախագահին սպասարկող օգնականներին և խորհրդականներին որպես աշխատավարձ: Բայց համոզված եմ, որ թիվն ավելի մեծ է: Պատերազմող և բազմաթիվ սոցիալ-տնտեսական խնդիրներ ունեցող երկրի համար սա անասելի ճոխություն է: Այս գումարները ավելի լավ է ուղղել ԲԱՆԱԿԻՆ և խրախուսել այսպիսի պորըաբույծների արտագաղթը:  Իմ կարծիքով ԱԺ նախագահին արդյունավետ գործունեության համար 5-6 խորհրդականից և օգնականից ավել պետք չէ: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/gagik.hambaryan/posts/1370791579671454 ...

    Կարդալ ավելին
  • ԱՎԾ-ի հրապարակած տվյալներից տեղեկանում ենք, որ 2017թ.-ի հունվար-մարտ ամիսներին Հայաստանում արտադրվել է 101.9 հազար տոննա պղնձի խտանյութ։ 2016թ.-ի համանման ցուցանիշի համեմատ արտադրության ծավալներն աճել են 9.7%-ով։ Ինչ վերաբերում է ալյումինի գլանվածքի արտադրությայնը, ապա այն աճել է 19 անգամ և կազմել 57 տոննա, իսկ ալյումինե փայլաթիթեղի արտադրությունն աճել է 1.4%-ով և կազմել 7,305 տոննա։ Ցինկի խտանյութի արտադրությունն աճել է 27.6%-ով և կազմել 2,170 տոննա։ Մոլիբդենի խտանյութի արտադրությունն աճել է 13.6%-ով և կազմել 2,825 տոննա։ Ֆեռոմոլիբդենի արտադրությունն աճել է 38.4%-ով և կազմել 1,868 տոննա։ Կոնվերտորային պղնձի արտադրությունը նվազել է 13.7%-ով և կազմել 2,914 տոննա, իսկ պողպատյա խողովակների արտադրությունն աճել է 88.5%-ով և կազմել 2,025 տոննա։ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=1869616659970139&set=a.1475332372731905 ...

    Կարդալ ավելին
  • ԵԱՀԿ ներկայացուցիչները առաջնագծում են. Մի քանի օր առաջ ԵԱՀԿ-ն ուղիղ տեքստով Ադրբեջանին մեղադրեց առաջնագծում սադրանքներ իրականացնելու մեջ: Այժմ տվյալ կազմակերպության ներկայացուցիչները Ադրբեջանի և Արցախի հանրապետության սահմաններին դիտարկում են իրականացնում: Ներկայացուցիչները բարձրացել են ադրբեջանական Թերթերի շրջանի դիրքերը: Այս շրջանը ամենաշատ «տուժված» շրջանն է Ադրբեջանում: Այստեղ ադրբեջանցիները այնպիսի վատ վիճակում են, որ նույնիսկ Իլհամ Ալիևի ձևական վարեփոխումները չեն իրականացվում: Եթե այլ շրջաններում Իլհամ Ալիևը մեկ ճանապարհ կամ մի քանի տան տանիք կառուցելով կարողանում է բարեփոխումների իմիտացիա ստեղծել, ապա Թերթերի շրջանի մասին կարող ենք կարդալ միայն ՊՆ հայտարարություններում: 2016 թվականի ապրիլին այս շրջանից անհամեմատ շատ են եղել սադրիչ գործողությունները: Այդ ամենին շատ կոպիտ պատասխան է տրվել հայկական բանակի կողմից, որի հետքերը մինչև հիմա չեն կարողանում մաքրել: Թերթերի շրջանը նաև լքել են բնակիչները: Հերթը մյուս սահմանամերձ բնակավայրերինն է: Սահմանի ամբողջությամբ պետք է մաքրվի շուն ադրբեջանցի «զինվորներից» ու բնակիչներից: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/ashot.asatryan.7549/posts/1303866079662125 ...

    Կարդալ ավելին
  • ԱՎԾ-ի հրապարակած տվյալներից տեղեկանում ենք, որ 5,7 տոկոս 2017-ի հունվար-ապրիլին Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը նախորդ տարվա առաջին 5 ամիսների համեմատ աճել է 5,7 տոկոսով: Նշենք, որ հունվարին, 2016-ի հունվարի համեմատ, տնտեսական ակտվության աճը կազմել էր 6,5 տոկոս, հունվար-փետրվարին նախորդ տարվա հունվար-փետրվարի համեմատ՝ 6,2 տոկոս, հունվար-մարտին նախորդ տարվա հունվար-մարտի համեմատ` 6,6 տոկոս: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1713727088926837&id=100008686862291 ...

    Կարդալ ավելին
  • 1. Ամեն տարի այս օրերին ես հիշեցնում եմ մոռացված այս հերոսի մասին, ում սխրանքի շնորհիվ է նաև, որ կա այսօրվա Հայաստանը: Այս անգամ որոշեցի առավել հանգամանալից ներկայացնել 99 տարի առաջ, այս օրերին տեղի ունեցած իրադարձությունները: 2. Ազգի ոգին կերտում են ազգի պատմության ու հերոսների միջոցով: Ու եթե որևէ հանրություն ազգային ոգու խնդիր ունի, ուրեմն նրան ո՛չ այն պատմությունն է մատուցվել և ո՛չ էլ այն հերոսները ներկայացվել: Նման դեպքերում, եթե ցանկանում են հաղթահարել այդպիսի վիճակը, ապա նախևառաջ նոր հերոսներ պիտի ներկայացվեն ժողովրդին ընդօրինակման համար: Չվհատվող, աննկուն, ազգային շահը սեփականից վեր դասող հերոսներ: Մենք, հայերս, վերը նկարագրված, ոգու խնդիր ունեցող վիճակում ենք, ու մեզ ևս այլ հերոսներ են հարկավոր` նրանց օրինակով սերունդ դաստիարակելու համար: Միայն այդ դեպքում մենք կունենանք մեր հեռավոր, հզոր նախնիներին արժանի սերունդ ու պետություն: Մեզ հարկավոր է պատմության փոշու տակից դուրս հանել մոռացված մեր հերոսներին ու ներկայացնել մարդկանց: Այդպիսի մոռացված մի հերոսի մասին եմ ուզում պատմել այսօր: 3. 1918 թվականը դժվարին ու նաև ճակատագրական շրջան էր հայության համար: Թուրքիան մտադիր էր վերջնականպես լուծել հայկական հարցը` վերացնելով հայկական պետությունը:  Ներխուժելով Արևելյան Հայաստան` թուրքական բանակը երեք մասի էր բաժանվել: Առաջին մասը երկաթուղու ուղղությամբ շարժվում էր հարավ` Արարատյան դաշտի կողմից մոտենալով Երևանին: Զորքի մյուս մասը Երևանի վրա գրոհեց Բաշ-Ապարանի վրայով: Երրորդ մասի խնդիրն էր Լոռու վրայով շարժվել հյուսիս: Ալեքսանդրապոլի անկումից հետո այս հատվածում իսկական շփոթ էր սկսվել: Խուճապը երբեմն վեր էր ածվում իսկական քաոսի: Զգացվում էր պարենի պակաս, համաճարակն իր սև գործն էր անում: Ղարաքիլիսայի մատույցներում խմբվել էին ավելի քան կես միլիոն փախստականներ, հիմնականում` Կարսի և Ալեքսանդրապոլի գավառներից: Թվում էր` օրհասից փրկություն չկա և այլևս ոչինչ չի կարող կանգնեցնել թշնամուն:  Թուրքական բանակը, չհանդիպելով որևէ դիմադրության, մայիսի 19-ին հայտնվեց Ղարաքիլիսայի մատույցներում 4.Հայկական զորքերի հրամանատար, գեներալ Թովմաս Նազարբեկյանը պահանջում էր Թիֆլիսի Հայոց ազգային խորհրդից՝ շուտափույթ հաշտություն կնքել թուրքերի հետ: Ուստի, նրա տեղակալ գնդապետ Բեյ-Մամիկոնյանը Դիլիջանում սպաների խորհրդակցություն է հրավիրում եւ ներկայացնում Նազարբեկյանի կարգադրությունը՝ զորքի մի մասը ցրել, մյուս մասը վերածել ոչ մեծ պարտիզանական ջոկատների, իսկ հրետանին տանել Սեւան ու թաղել Չիբուխլու գյուղի մոտ: «Փառք եւ պատիվ հայ արյան- վկայում է ականատեսը ու շարունակում,- խորհրդակցությանը ներկա սպաներից մեկը՝ հրետանու կապիտան Մոսեսովը (Գուրգեն Տեր-Մովսիսյանցը), այդ պահին անմիջապես ոտքի է կանգնում եւ հայտարարում. «Ես չե՛մ հնազանդի այդ որոշման։ Դա դավաճանություն է։ Ո՛չ ոք իրավունք ունի այդպէս վարվելու Հայոց ճակատագրի հետ։ Ես իմ թնդանոթներով այս իսկ րոպեին կմեկնեմ ճակատը՝ մեռնելու։ Ով տղամարդ է եւ հայու արյուն ունի իր երակներում՝ թո՛ղ իմ ետեւից գա»:  Այս ասելով` կապիտան Մովսիսյանցը լքում է խորհրդակցության սրահը և իր հրետանավորներին պատրաստում Ղարաքիլիսա մեկնելու: Հետո խորհրդակցության սրահը լքում է ճակատամարտերում վիրավորված, պորուչիկ Գարեգին Տեր-Հարությունյանը՝ Նժդեհը:  Խորհրդակցության մյուս մասնակիցները ևս դուրս են գալիս շենքից: Այստեղ նկատենք, որ մի քանի օր առաջ Արամ Մանուկյանը հեռախոսազրույց ունենալով Դիլիջանում գտնվող Ալեքսանդրապոլի Ազգային Խորհրդի նախագահ Հակոբ Տեր- Հակոբյանի հետ, ասել էր՝« Պատրաստվում ենք վճռական ճակատամարտ տալու Սարդարաբադի մոտ: Ի սերԱստծո, գոնե երեք օր պաշտպանեցեք Ղարաքիլիսայի ճակատը, որ թշնամին իր այդ կողմի ուժերը չբերի մեր վրա»: 5. Շտաբս-կապիտան Պետրոսյանցը այս դեպքից մեկ ամիս անց իր զեկուցագրում նշել է`  «Մարտկոցն իր գեղանի-հերոս հրամանատարի` շտաբս կապիտան Մովսիսյանցի գլխավորությամբ, ում հավատում էին բոլոր զինվորներն ու սպաները, երգելով, ուրախ կանչերով, բոլորը ձիերի վրա, շարժվեցին առաջ մարդկանց չդադարող ուռաների ու ծնկաչոք կանանց կողմից հնչեցվող բարեմաղթանքների ուղեկցությամբ: Մարտկոցը ողջ գիշեր առանց ընդմիջման շարժվեց առաջ, և մայիսի 24-ի առավոտյան հասանք Ղարաքիլիսա»:  Ղարաքիլիսա են մեկնում նաև Դիլիջանում գտնվող զինվորականները, ինչպես նաև Նժդեհի կոչով զենք վերցրած աշխարհիկ տղամարդիկ: Նժդեհն ու Բեյ-Մամիկոնյանը կազմակերպում են հայոց ցաքուցրիվ ուժերի դիմադրությունը: Տեղում կազմած աշխարհազորը բաժանելով իր զորքի վրա` Բեյ-Մամիկոնյանը հրամայում է դիրքեր գրավել Ղշլաղ-Դարպաս ուղղությամբ:  Թուրքական բանակը Ղարաքիլիսայի ճակատում կենտրոնացրել էր 10 000 զինվոր, 70 թնդանոթ և 40 գնդացիր: 6. Շտաբս-կապիտան Պետրոսյանցը հիշում է`  «Ամսի 25-ին հեծյալ ոչ մեջ ջոկատով գնացինք դեպի Ղշլաղ և Դարբաս գյուղերի ուղղությամբ: Հասնելով Դարբաս գյուղ, մարտկոցը կանգնեցրինք այդտեղ և առաջ ուղարկվեցին հեծյալ ջոկեր՝ պարզելու համար թուրքերի գտնվելու վայրը:  Ամենուր խաղաղ էր, միայն Արջուտ գյուղի կողմից էին լսվում հատուկենտ կրակոցներ: Հանկարծ Դարբաս գյուղը և ճանապարհը սկսեցին ռմբակոծվել հրետանային կրակով, և հեծյալ ջոկերը ետ նահանջեցին»: Թուրքերը դիրք էին գրավել Արջուտ գյուղում, որտեղից պարզ երևում էր շրջակայքը: Իսկ դիմացը Դարպաս գյուղն էր, որտեղ կապիտան Մովսիսյանցի հրետանին էր: Կապիտան Մովսիսյանցը Պետրոսյանցին հրամայում է երկրորդ ջոկատի հետ արագ առաջ ընթանալ և լանջի վրայից գնդակոծելԱրջուտ գյուղը, իսկ ինքը առաջին ջոկատի հետ առաջանում է դեպի ձախ, ուր այն ժամանակ գերեզմաններ էին: Կապիտան Պետրոսյանցն արագ բարձրանում է թիվ 752 բարձունքի լանջը, դիրքավորվում և սկսում կրակել Արջուտ գյուղի ուղղությամբ: Բայց հանկարծ այդ բարձունքի վրա երևում են թուրքերը: Պարզվում է, որ մեր պահախումբը գիշերն ինքնակամ լքել էր այդ դիրքը, հրամանատարությանն այդ մասին տեղյակ չպահելով:  Թուրքերը 200 քայլ հեռավորությունից գնդացրային կրակ են բացում անակնկալի եկած հայերի վրա: Պետրոսյանցը հարկադրված ետ է քաշվում ու պաշտպանվում մոտի ձորակում՝ տալով երկու զոհ: Կապիտան Մովսիսյանցը, ով բավականին առաջացելէր դեպի ձախ, տեսնելով դա, թնդանոթային կրակ է բացում թուրքերի վրա ու այդ կերպ օգնում Պետրոսյանցին դուրս բերել ջոկատը կրակի տակից: Հասնելով Դարպաս գյուղ, Պետրոսյանցը կրկին բաց դիրք է գրավում ու սկսում կրակ տեղալ թուրքերի վրա, ովքեր ուզում էին իջնել բարձունքից դեպի հայերը՝ նպատակ ունենալով շրջանցել ու կտրել նահանջի ուղին: Կապիտան Մովսիսյանցը տեսնելով դա, հրետանավորներին ու հեծյալներին հրամայում է անցնել հարձակման, ինքն էլ առաջ է նետվում նրանց հետ, Պետրոսյանցի մոտ թողնելով մի քանի հրետանավորների, ում հետ Պետրոսյանցը շարունակում է գնդակոծել թշնամու դիրքեըը: Թուրքերը բարձունքում էին և գնդացրային կրակ էին տեղում, հրետանու վահանները հազիվ էին պաշտպանում մեր զինվորներին: Հրետանավորներից ոմանք ընկան, ձիերը խոցվում էին: Կապիտան Պետրոսյանցը հիշում է` «Հանկարծ տեսանք, թե ինչպես հրամանատար Մովսիսյանցը ընկավ ձիուց, իսկ ձին սլացավ: Նետվեցինք առաջ, բարձրացրինք նրան, բայց մեր հերոս հրամանատարն արդեն չկար. Փամփուշտը խոցելէր նրա որովայնը: Նա հասցրեց ասել՝  « Չթողնեք ինձ այստեղ և վրեժս լուծեք»: 7. Պետրոսյանցը շարունակում է` «Մեր բոլոր զինվորները, թողնելով հրանոթները և վերցնելով հրացանները, նետվեցին թուրքերի վրա՝ կանչելով՝ - Չկա հրամանատարը, էլ ինչու ենք ապրում մենք: Փամփուշտների հեղեղի տակ ես ստիպված էի ձիով ընթանալ ռազմի դաշտում և աղաչել զինվորներին ետ գալ ու հրանոթները գործարկել»: Զինվորները կատարում են իրենց հրամանատարի վերջին պատգամը` վրեժ լուծել թուրքերից: Պետրոսյանցը հրետանին դուրս է բերում ճանապարհի վրա ու զինվորներին կոչ անելով վրեժ լուծել հրամանատարի ու մյուս զոհված ընկերների համար, կրակ է տեղում թուրքերի վրա, լռեցնում գնդացիրները և թուրքերին հարկադրում ետ քաշվել :  Կապիտան Մովսիսյանցի և շատ զինվորների կյանքի գնով հաջողվում է փրկել դրությունը: 8. Հայկական առանձին հեծյալ բրիգադի պետ Նիկոյալ Ղորղանյանի 1918թ հուլիսի 4-ի թիվ 559 զեկուցագրից, ուղղված Հայկական առանձին կորպուսի հրամանատարին, իմանում ենք՝ « Թուրքերին բաց դիրքից գնդակոծող շտաբս-կապիտան Մովսեսովի անձնուրաց գործողությունները զսպեցին հակառակորդի առաջին ճնշումը, հեծյալ զորամասերը քաջալերվեցին և մեր շարքերը կարողացան պահել հակառակորդին ճակատում: Իմ գլխավորած թևից տագնապալի տեղեկություններ ստացվեցին այն մասին, որ թուրքերն ինձ շրջանցել են, սակայն հրաձգային երրորդ գունդն ապահովեց իմ ձախ թևը: Այդ օրը իմ ջոկատին հաջողվեց կասեցնել հակառակորդի ճնշումը: Ջոկատի այդ օրվա կորուստներն էին. սպանվել էր առաջին հրետանային բրիդագի 4-րդ մարտկոցի հրամանատար շտաբս կապիտան Մովսեսովը և 25 զինվոր, վիրավորվել էին 1 սպա և 40 զինվոր: 9.Ղարաքիլիսայի ճակատամարտը տևում է 4-օր, մայիսի 25-28-ը: Թուրքերի առաջխաղացումը կաշկանդվում է և նրանց հյուսիսային բանակը զրկվում է Երևանի մոտերքում գտնվող զորքին աջակցության հասնելու հնարավորությունից: Եվ հայերին հաջողվում է շահել Սարդարապատի ճակատամարդը ու փրկել երկիրը: Եվ երբ օրեր անց Թուրքիան ճանաչում է Հայաստանի Հանրապետությունը, ապա Հաշտության պայմանագիրը ստորագրելիս թուրքերն անկեղծորեն խոստովանում են, որ Հայաստանի ճանաչման գործում մեծ դեր է խաղացել Ղարաքիլիսայի ճակատամարտը ևս: 10. Շտաբս-կապիտան Պետրոսյանցի վկայությամբ հրամանատարի աճյունը միայն երկու օր անց է հնարավոր լինում հողին հանձնել: Չդադարող կռիվները հնարավորություն չեն ստեղծում դրա համար: Ռազմաճակատում անբարենպաստ վիճակ էր ստեղծվել հայերի համար, ու հրետանավորները հրամանատարի մարմինը դժվարությամբ, ձեռքերի վրա են դուրս բերում մարտադաշտից, ապա տեղափոխում Դիլիջան : 11. Կապիտան Մովսիսյանցի մարմինն ամփոփվում է Դիլիջանի քաղաքային եկեղեցու բակում: Այդ եկեղեցին կոմունիստական կարգերի օրոք ավերվել է և տեղում կինոթատրոն է կառուցվել: Տարեց բնակիչները վկայում են, որ եկեղեցու բակում եղել են գերեզմաններ: Այնպես, որ հերոսի գերեզմանը գտնել հնարավոր չէ: 12. Ահա և մեր պատմությունը հերոս հայորդու մասին, ով ըմբոստացավ զենքը վայր դնելու որոշման դեմ ու իր խիզախությամբ զինվորներին ու ժողովրդին մարտի տարավ` իր կյանքը նվիրաբերելով հայրենիքին: Եվ ամենևին սխալված չենք լինի, եթե ասենք, որ եթե հայերը համաձայնեին հրամանատարության պահանջին ու զենքերը վայր դնելով՝ հանձնվեին թուրքերի հյուսիսային բանակի ողորմածությանը, ապա գուցե թե չլիներ այսօրվա Հայաստանը: Եվ այդտեղ անգնահատելի է  կապիտան Գուրգեն Տեր- Մովսիսյանցի սխրանքը: Հիշե՛նք մեր հերոսին: Արծրուն Պեպանյան Արժեհամակարգային «Վերելք» միություն ՀԳ. Գուրգեն Տեր- Մովսիսյանցի մասին առավել մանրամասն կպատմվի նրան նվիրված փաստավավերագրական ֆիլմում, որի նկարահանումը սկսել է Արժեհամակարգային «Վերելք» միությունը: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=10213457713661196&set=a.10200092231292490 ...

    Կարդալ ավելին
  • Anadolu-ի տվյալներով թուրքական իշխանությունները ձերբակալությունների նոր ալիքեն սկսել երկում...Էրդողանի վարչակարգը որոշում է կայացրել 139 մարդու ձերբակալման մասին,որոնց մեղադրում է ընդդիմադիր հայացքներ ունեցող հոգևորական Ֆեթուլլահ Գյուլենի հետ կապ ունենալու մեջ...Ձերբակալման ենթականերից 79 Անկարայի քաղաքպետարանի գործող կամ նախկին աշխատակիցներ են,իսկ մյուսները՝ զարգացման և կրթության նախարարությունների նախկին աշխատակիցներ... Հիշեցմեմ,որ 2016 թ-ի հուլիսի 16-ի դեպքերի ընթացքում, պաշտոնական տվյալների համաձայն սպանվել է 290 մարդ (հեղաշրջման կողմակիցների զոհերի մասին ոչ մի տվյալ չկա),ձերբակալվել՝ավելի քան 40 հազարը,տասնյակ հազարավորներն էլ զրկվել են աշխատանքից... Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/gagik.hambaryan/posts/1370587766358502 ...

    Կարդալ ավելին
  • Երեկ Թուրքիայի հյուսիս-արևելքում գտնվող Ադափազարը քաղաքում տեղի է ունեցել շատ հետաքրքիր դեպք։ Քաղաքի կենտրոնական Դեմոքրասի (Ժողովրդավարության) հրապարակում տեղադրված Աթաթյուրքի արձանի վրա մի մարդ է հարձակվել՝ փորձելով ջարդուփշուր անել ու վառել արձանն ու պատվանդանը։ Դա անելուց առաջ նա արձանի առջև փռել է Թուրքիայի դրոշն ու ականատեսների վկայությամբ՝ արաբերեն արտահայտություններ բացականչել։ Տեսնելով դա՝ հրապարակում գտնվող քաղաքացիների մի հոծ զանգված հարձակվել է այդ մարդու վրա և փորձել լինչի դատաստան տեսնել նրա հանդեպ։ Ոստիկանները մի կերպ են կարողացել փրկել արկածախնդրին բնակչության ձեռքից (տեսանյութը տես՝ այստեղ։ Այս իրադարձության մեջ ամենակարևորը ոչ թե արձանի վրա հարձակումն է (թեև դա էլ շատ խորհրդանշական է, քանի որ Աթաթյուրքի դեմ հարձակումն ու արաբերեն բացականչությունը անուղղակի ենթադրում են աշխարհիկի և կրոնականի հակամարտություն), այլ հասարակական արձագանքը։ Հասարակական բևեռվածությունը այնքան է խորանում, որ հասարակությունը սկսում է խախտել բռնության վրա պետության մենաշնորհը և պատրաստ է ինքը հաշվեհարդար տեսնել ոչ յուրայինի հետ։ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=10212110770954798&set=a.1146079782444.2023039 ...

    Կարդալ ավելին
  • Կայքերում շարունակում են շրջանառվել ԱԺ-ում քվեարկությունների ժամանակ կողմ քվեների շատ կամ քիչ լինելու թեման: Մատնանշվում է ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանի ու ԱԺ նորընտիր փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանի կողմ քվեների համեմատաբար սակավ լինելը: Սա ընտրություններից հետո թերևս առաջին հարվածն է՝ ուղղված ՀՀԿ-ին: Քաղաքական որոշ ուժեր ամեն կերպ փորձում են հենց հետընտրական փուլում քարեր նետել ՀՀԿ-ի ուղղությամբ՝ ցույց տալով, թե կուսակցության ներսում կան դժգոհություններ տվյալ անձանց առնչությամբ: Եթե հաշվի առնենք, թե որ լրատվամիջոցներն են հատկապես ակտիվություն ցուցաբերում այս քարոզչության մեջ, կասկածները կանգ են առնում ԲՀԿ-ի վրա: Մինչդեռ ակնհայտ է, որ ԱԺ-ում հանձնաժողովների նախագահների քվեարկության ժամանակ ԲՀԿ-ն ՀՀԿ-ի հետ ունեցել է քաղաքական պայմանավորվածություն, ինչի արդյունքում կարողացել է ԱԺ-ում 3 հանձնաժողովների նախագահների և մեկ փոխնախագահի պաշտոններում անցկացնել իր ցանկացած թեկնածուներին: Ստացվում է, որ ԲՀԿ-ն պայմանավորվածություն է ձեռք բերել, անցկացրել իր թեկնածուներին, իսկ այժմ փորձում է թիկունքից հարվածել ՀՀԿ-ին: Արդյո՞ք բարոյական է: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/tigranuhi.davtyan.7/posts/1864554207202935 ...

    Կարդալ ավելին
  • 2016 թվականի վերջից սկսած՝ Ադրբեջանի տնտեսությունը հայտնվել է ֆինանսատնտեսական ճգնաժամի մեջ: Նավթի գների իջեցման արդյունքում գլխավորապես էներգակիրների արտահանման վրա հիմնված ադրբեջանական տնտեսությունը տևական ժամանակ է, ինչ հնարավոր չի լինում վերականգնել: Միևնույն ժամանակ, Ադրբեջանի տնտեսության համար լուրջ հարված էր նաև «Ադրբեջանի միջազգային բանկի» սնանկացումը, որի 3,337 մլրդ դոլարի չափով արտաքին պարտավորությունները պետությունը վերցրել է իր վրա: Բանկը, չկարողանալով վճարել արտաքին պարտքը, սկսել է պարտատերերի հետ բանակցություններ վարել պարտքերի վերաձևակերպման շուրջ: Ճգնաժամային իրավիճակի պահպանման մասին են փաստում նաև միջազգային գործակալութունների գնահատականները: Այսպես՝ Moody՛s միջազգային վիճակագրական գործակալության հաղորդած տվյալների համաձայն՝ 2016թ-ին Ադրբեջանի ՀՆԱ-ն նվազել է 3.8 տոկոսով, իսկ 2017թ-ին նույնպես տնտեսական աճ չի կանխատեսվում: Բացի այդ՝ Moody՛s Investors Service-ը ցանկանում է էլ ավելի իջեցնել Ադրբեջանի առանց այն էլ բացասական B1 ներդրումային վարկանիշը: Գործակալության այս բացասական գնահատականները հիմք են, որպեսզի ադրբեջանական տնտեսության նկատմամբ օտարերկրյա ներդրողների հետաքրքրությունը նվազի: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/narek000000000000000/posts/1311873382215009 ...

    Կարդալ ավելին
Загрузка...

ՖԲՀ

Քաղաքականություն