• Թշնամու պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հավաքել է գեներելաներին ու քննարկել են մի շարք հարցեր։ Հավաքի հիմնական թեման եղել են ռազմական խաղերը, որոնք, Իլհամ Ալիևի կողմից հաստատված պլանի համաձայն, նոյեմբերի 12-ին մեկնարկելու են։ Հասանովը նաև քննարկել է առաջնագծում տիրող իրավիճակը, փոխանցել է Ալիևի ներկայացրած պահանջները։ Հատկապես այս շրջանում կարևոր է ուշադրություն դարձնել Ադրբեջանի պաշտպանության նախարարության ձեռնարկած քայլերին։ Հաշվի առնելով Փաշինյան-Ալիև զրույցը՝ մենք պետք է ստիպենք, որպեսզի ադրբեջանական կողմն առաջնագծում լարվածությունը մեղմացնի։ Իսկ նման հավաքներն ադրբեջանական բանակում միշտ հատուկ նպատակներ են ունենում, որոնց մասին չի բարձրաձայնվում, սակայն մոտակա օրերին պարզ է դառնում նրանց գործողությունների արդյունքում։ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/ashot.asatryan.7549/posts/1877694388945955 ...

    Կարդալ ավելին
  • Ալիևին սխալ են զեկուցում, նա իրավիճակին չի տիրապետում։ Ադրբեջանի նախագահը կրկին ադրադարձել է հայ-ադրբեջանական հակամարտությանը ու կրկին խոսում է թեմաներից, որի մասին արդեն տարիներ շարունակ հայտարարում է։ Սակայն Ադրբեջանի նախագահը մի փոքր իրավիճակին չի տիրապետում, ավելի ճիշտ՝ անձամբ ինքը տիրապետում է, սակայն ժողովդրին խափում է։ Արցախի հարցի լուծումը նշված անձը տեսնում է բացառապես հայկական զորքը Արցախից դուրս բերելու եղանակով։ Տարիներ շարունակ այս հայտարարությունը կատարելով նա միշտ դա համեմում է ինչ-որ անհասկանալի ռազմական հաջողություններով։ Կոնկրետ այս դեպքում խոսվում է 2016 թվականի ապրիլյան մարտերի մասին ու շեշտվում է, թե ադրբեջանական բանակը կատարել է իր առջև դրված խնդիրը ու հիմա էլ իրենք պատրաստ են ցանկացած գործողության։ Նախ մի փոքր կոպիտ է հնչում «բանակը կատարել է իր առջև դրված խնդիրը» արտահայտությունը, քանի որ կան անհերքելի փաստեր, որտեղ պարզ երևում է շատ կոպիտ ձախողումներ։ Առաջին հերթին ադրբեջանական ուղղաթիռներից երկուսը օդ բարձրանալուց րոպեներ անց շարքից դուրս են եկել հայկական բանակի զինծառայողների կողմից և դրա արդյունքում ընդհանրապես որևէ մարտական գործողություն չեն կարողացել կատարեն։ Ադրբեջանական բանակի հրետանու կրակոցների մեծ մասը ձախողվել է, քանի որ արկերի մի մասը պարզապես չեն գործել՝ չեն պայթել, մի մասի կորդինատները ընդհանրապես սխալ են եղել ու կրակը կոնկրետ թիրախից շատ հեռու է ընկել։ Հրետանին ևս ձախողել է իր առջև դրած խնդիրների մի մասը, այն ընթացքում , երբ փաստեր կան, թե ինչպես է հայկական բանակի հրետանին անթերի կատարում առաջադրանքները։ Ադրբեջանի «Յաշմա» հատուկ բրիգադի 50 տոկոսը ոչնչացվել է հայկական բանակի զինծառայողների կողմից։ Հատուկ բրիգադի զինծառայողները իրենցից ներկայացնում էին շատ լուրջ ֆիզիկական տվյալներ ունեցող, շատերը Թուրքիայում վարժանքների անցած, արնախում ահաբեկիչներ, ովքեր հոգեմետ դեղերի ազդեցությամբ հարձակվում էին հայկական դիրքերի վրա, սակայն նույնիսկ այդ պայմաններում ձախողել են իրենց առաջադրանքները։ Սա եղած դեպքերից ընդամենը երեքն է, որոնց վերաբերյալ կան ապացույցներ և ականատեսներ։ Այս ամենից բացի նաև վարկած կա, որ գաղտնալսվել է Թուրքիայի ԶՈւ ԳՇ պետի և Ադրբեջանի պաշտպանության նախարարի խոսակցությունը, որտեղ ԳՇ պետը հայտարարում է, թե իրենց կողմից ուղարկված օգնությունը՝ ռազմական և ֆիզիկական, ադրբեջանական կողմը չի կարողացել ճիշտ օգտագործել և ամեն ինչ ձախողել է։ Իսկ Ադրբեջանի նախագահը խոսում է անթերի կատարած գործողությունների մասին։ Ու սրա նմանը դեռ հույս ունի, որ մենք զորք ենք դուրս բերելու Արցախից։ Չնայած ժամանակին, եթե 800 հեկտար տարածքը միանգամից հետ վերցնեինք ու դրան գումարած նաև մի փոքր էլ առաջ գնայինք, հիմա հո Ալիևը դրանով չէր կարողանալու պարծենար։ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/ashot.asatryan.7549/posts/1875342055847855 ...

    Կարդալ ավելին
  • Այսօր ՊԲ կենտրոնական ենթակայության մի շարք զորամասերի ներգրավմամբ մեկնարկել են մարտավարական զորավարժություններ և կշարունակվեն մինչև նոյեմբերի 10-ը: Տարվա պատրաստության պլանով նախատեսված միջոցառման նպատակն է կատարելագործել ընդգրկված ուժերի և միջոցների մարտական ներդաշնակության մակարդակը, ստուգել զորամասերի մարտական պատրաստականության բարձր աստիճանների բերման պլանների իրատեսությունն ու նոր հաստիքապաշտոնային կառուցվածքի պայմաններում զորքերի մարտական կիրառման արդյունավետությունը: Չորս փուլով անցկացվող զորախաղերի ընթացքում առանձնահատուկ ուշադրություն կդարձվի հրամանատարների և կառավարման մարմինների գործնական ունակությունների բարձրացման և ժամանակակից մարտում ստորաբաժանումների, զորատեսակների ու ծառայությունների միջև նպատակային փոխգործողության իրականացման վրա: Ավարտական փուլում կխաղարկվի «Մխրճված հակառակորդի ջախջախումը, առաջնագծի վերականգնումը, հարձակման զարգացումը և բարենպաստ բնագծերի գրավումը» թեմայով մարտական հրաձգությամբ զորավարժություն: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=608451139570896&id=100012180459090 ...

    Կարդալ ավելին
  • Հունան Պողոսյանը և նրա նշանակումը որևէ կերպ չէր կարող ազդել ընտրությունների վրա: Եթե Հայաստանի մյուս քաղաքներում մարդիկ Նիկոլ Փաշինյանի խաթր ընտրում էին ՔՊ թեկնածուին ու հաղթում էր ՔՊ թիմը, ապա Կապանում ՔՊ թեկնածուի պարտությամբ հաղթել է Նիկոլ Փաշինյանը, քանի որ Հայաստանի համար հրաշքա, երբ իշխանության ներկայացուցիչը պարտվում է ընտրություններում: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/ashot.asatryan.7549/posts/1851644144884313 ...

    Կարդալ ավելին
  • Նիկոլ Փաշինյանի առաջին «քննությունը» Երբ խոսում ենք իշխանության անկախության և սուվերենության մասին, ապա պետք է հաշվի առնենք աշխարհաքաղաքական խաղի կանոնները, որոնք ենթակա են կատարման պետությունների կողմից՝ անկախ միջազգային ազդեցությունից (Հայաստան, ԱՄՆ, Իսրայել, ԵՄ բոլոր պետություններ, Կոսովո և այլն ) և կառավարման մոդելից: Ինչպես գիտենք տևական ժամանակ է, ինչ նոր իշխանությունները Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ պնդում են, որ Հայաստանում պետք է տեղի ունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Այս հարցի շուրջ բոլոր խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերի միջև առկա է կոնսենսուս: Միակ խնդիրը թերևս ժամկետներն են: ԱԺ-ի կողմից ընդունված նոր կառավարության ծրագրի համաձայն արտահերթը պետք է կայանա մեկ տարվա ընթացքում (մինչև 2019-ի մայիսի վերջ): Ընտրությունների գնացող Նիկոլ Փաշինյանը փորձեց մեկ հարվածով երկու թիրախ խոցել, այն է՝ ԸՕ բարեփոխումներ կատարել և դեկտեմբերին անցկացնել այդ ընտրությունները: Այս կոնտեքստում Վենետիկի հանձնաժողով ուղարկված Ընտրական օրենսգրքի բարեփոխումներ պետք է որ կանաչ լույս վառեն նոր ընտրությունների համար: Այսօր ՀՀ փոխվարչապետ Արարատ Միրզոյանը և ԸՕ բարեփոխումների հանձնաժողովի քարտուղար Դանիել Իոաննիսյանը հայտարարել էին, որ ԸՕ փոփոխությունների վերաբերյալ Վենետիկի հանձնաժողովի սպասում են դրական լուրերի: Լուրերը սակայն ավելի նման էին նոր իշխանությունների միջազգային քննական թեստի: Դրա մասին փաստեց հանձնաժողովի հայտարարության հետևյալ կետը. • Հանձնաժողովը շարունակում է մնալ այն դիրքորոշմանը, որ ընտրական համակարգի էական փոփոխությունները, այնպիսին ինչպիսի են տարածքային ցուցակների վերացումը, այլ կերպ ընտրակարգի փոփոխությունները, պետք իրականցվեն ընտրություններին նախորդող մեկ տարվա ընթացքում։ Նշենք, որ հանձնաժողովի եզրակացությունները լայնորեն կիրառվում են ԵԽԽՎ կողմից՝ որպես ժողովրդավարության ոլորտում «եվրոպական չափորոշիչների» դրսևորում: Այս կոնտեքստում Նիկոլ Փաշինյանի իշխանությունը ունի երկու տարբերակ. ա. Գնալ ընտրությունների և անտեսել սահմանադրական իրավունքի վերաբերյալ խորհրդատվական մարմնի եզրակացությունը, դրանով իսկ առաջ քաշելով այն թեզը, որ նոր իշխանությունների կողմից ուղարկված փաստաթղթի գործընթացը կրում էր ֆորմալ բնույթ, ինչը կարող է բացասաբար ազդել Հայաստանի միջազգային հեղինակության և այդ ընտրությունների արդյունքում ձևավորվող իշխանության լեգիտիմության ճանաչման վրա բ. Հետաձգել ընտրությունները՝ ի ցույց դնելով պետական գործչին հատուկ հատկանիշներ, որոնք պետք է ունենա երկրի ղեկավարը: Սպասենք նոր կառավարության արձագանքին: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/hayk.derzian.9/posts/119307985721046 ...

    Կարդալ ավելին
  • Այսօր ամբողջ օրը քննարկվեց ՀՀ -ում ԱՄՆ հեռացող դեսպան Միլսի հայտարարությունն Արցախի մասով առ այն, որ առանց «գրավյալ տարածքները» հանձնելու կոնֆլիկտի կարգավորում չի լինելու: Սա, իհարկե, լուրջ հարց է, սակայն Միլսի հարցազրույցում կար շատ վտանգավոր այլ հայտարարություն, որն անուշադրության մատնվեց թե հայ հասարակության, թե ԱԳՆ-ի կողմից: Միլսն ասել է, որ Հայաստանից ԱՄՆ-ն ակնկալում է միջազգային հանրության մեջ ամուր դիրքերի հաստատում և պարտականությունների ստանձնում: Դիվանագետի խոսքերով, այդ պարտականությունները ներառում են այն, որ երբ միջազգային հանրության մեկ այլ անդամ «զբաղվում է ապակառուցողական վարքով, որը խախտում է միջազգային իրավունքը կամ վարքագծի նորմերը», ապա պետք է արձագանքել: Միլսը նշել է, որ ԱՄՆ կառավարության դիրքորոշումն Իրանի մասով այն է, որ Իրանը ներգրավված է աշխարհում ահաբեկչության տարածմանն աջակցելու գործընթացում՝ նշելով, որ ԱՄՆ-ն կուզենար, որ ՀՀ-ն նույնպես ստանձներ պատասխանատվություն նման դեպքերում և քննադատեր միջազգային հանրության ընդունված վարքագծի խախտման դեպքերն առանձին պետությունների՝ այս դեպքում Իրանի կողմից. «Մենք հասկանում ենք, որ երբեմն դժվար է լինում, բայց դա այն է, ինչը մենք ակնկալելու ենք»: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/100001805376369/posts/2215986161804875/ ...

    Կարդալ ավելին
  • Արցախի Հանրապետության հարավային շրջանում, Արաքսի ափամերձ հատվածով կառուցվելու է Արցախը Հայաստանին կապող այլընտրանքային և ռազմավարական նշանակության ունեցող երրորդ մայրուղին:  Այս ճանապարհը ոչ միայն զարգացման նոր հնարավորություններ է բացելու Արցախի հարավային շրջանների՝ մասնավորապես Քաշաթաղի համար, այլև դառնալու է դեպի Սյունիք ձգվող ամենահուսալի և կարճ ուղին:  Մայրուղու կառուցման արդյունքում Արցախի բնակավայրերի և զորամասերի կապը Հայաստանի հետ ավելի կամրապնդվի, պայմաններ կստեղծվեն տուրիզմի և առևտի աշխուժացման համար: Իսկ ենթակառուցվածքների զարգացման առումով Արցախի հզորացումը բանակցային սեղանին հայկական կողմի դիրքերի ամրապնդման հիմքեր կստեղծի, ուստի Արցախի իշխանությունները պետք է ամեն ջանք ներդնեն այս ստրատեգիական ճանապարհը կարճաժամկետ հեռանկարում իրականություն դարձնելու համար։ Այս նպատակին հասնելու ճանապարհին պետք է օգտագործել ողջ հայության միասնական ջանքերն ու ներուժը, ինչը կդառնա Հայաստանի, Արցախի ու Սփյուռքի միասնության ևս մեկ կարևոր գրավական։ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=1926411177472236&set=a.149784388468266&type=3&theater ...

    Կարդալ ավելին
  • Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը չի մասնակցի դեկտեմբերին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին, այդ մասին հայտարարել է ինքը՝ Քոչարյանը՝ «Bloomberg»-ին տված հարցազրույցում։ «Որքան հասկանում եմ, ընտրությունները կայանալու են դեկտեմբերին և դա լինելու է Փաշինյանի անձնական հաղթանակը։ Սակայն դա լինելու է մեր երկրի լրջագույն պարտությունը», - լրատվամիջոցին ասել է Քոչարյանը։ ՀՀ 2-րդ նախագահն ասել է, որ այժմ ընտրություններ անցկացնելը ճիշտ չի լինի և առաջին հերթին հենց Փաշինյանի համար: «Նման մոդելը չի կարող հաջողված լինել, քանի որ մեկ քաղաքական մոնոպոլիան փոխարինվում է մյուսով», - ասել է Քոչարյանը։ Նիկոլ Փաշինյանի կուսակցությունը, ըստ Քոչարյանի, որպես կուսակցություն ձևավորված չէ, և հասկանալի չէ, թե ինչպես է այդ կուսակցությունն իր վրա երկիրը կառավարելու բարձր պատասխանատվություն վերցնելու։ «Ակնհայտ է, որ նրանք իրենց մոտ չեն ներգրավում պրոֆեսիոնալների», - նշել է Քոչարյանը։ ...

    Կարդալ ավելին
  • Հոկտեմբերի 28-ին Վրաստանում սպասվող նախագահական ընտրությունները մեծ հետաքրքրություն են առաջացրել նրա հարևաննների մոտ։ Վրաստանի նախագահի ընտրությունները հատկապես մեծ իրարանցում են առաջացրել Ադրբեջանում, որտեղ համարում են, որ Վրաստանն ընդամենը Ադրբեջանին կից ինչ-որ միավոր է և բավական հիստերիկ և ջղաձգված մեկնաբանում են նախագահի այն թեկնածուների քարոզարշավները, որոնց ծրագրերը հակասում են թուրք-ադրբեջանական շահերին։  Այսպես՝ Վրաստանի գործող իշխանությունների կողմից հովանավորվող նախագահի թեկնածու, Վրաստանի նախկին ԱԳՆ նախարար Սալոմե Զուրաբիշվիլիի նախընտրական քարոզարշավը՝ Սամցխե-Ջավախքում, մեծ հիստերիա է առաջացրել Բաքվում։ Ալիևյան կայքերը և Ալիևների ձեռքերից սնվող ծախու լրագրողները և վերլուծաբանները, տարրական էթիկան խախտելով, բացահայտ միջամտում են Վրաստանի ներքին գործերին և սպառնում վրացիներին, որ եթե վերջիններս համարձակվեն նախագահ ընտրել մեկին, ով դեմ է թուրք-ադրբեջանական տանդեմի շահերին Վրաստանում, ապա վրացիների համար վատ է լինելու։  Ազերիների «հակազուրաբիշվիլիյան» քարոզչությունը սկսվեց այն բանից հետո, երբ Ջավախքում ունեցած երկու հանդիպումների ժամանակ Զուրաբիշվիլին խիստ քննադատության ենթարկեց Վրաստանի նախկին նախագահ, թրքասեր Միխայիլ Սաակաշվիլիին, ով, ըստ Զուրաբիշվիլիի, Վրաստանի քաղաքացիություն տրամադրելով հարևան թուրքերին, անտեսել է տեղացի հայերի իրավունքները, ինչպես նաև անիմաստ կերպով Վրաստանի քաղաքացիություն է տրամադրել Թուրքիայի քաղաքացիներին, որոնք որևէ կապ չեն ունեցել Վրաստանի հետ։ Զուրաբիշվիլիի այս հայտարարությունն ալիևյան կայքերից մեկը որակել է որպես «ճակատագրական սխալ, որը թեկնածուն թույլ է տվել ռազմավարական գործընկերոջ հանդեպ»։  Ազերիները մեղադրում են Զուրաբիշվիլիին, որ վերջինս մոռացել է հայերի անջատողական նկրտումների մասին, ինչի վերաբերյալ որևէ ապացույց չեն ներկայացնում։ Սակայն զարմանալին այն է, որ նույն քոչվոր ադրբեջանցիները մոռանում են, թե ինչպես են իրենց դպրոցական գրքերում Թբիլիսին ներկայացնում որպես ադրբեջանական հնագույն քաղաք, որը գրավվել է գյաուր վրացիների կողմից, ինչպես են վրացական Դավիթ Գարեջիի վանքը հռչակում որպես ադրբեջանցիների պատմական հուշարձան, ինչպես են վրացական և ադրբեջանական ֆուտբոլային թիմերի հանդիպումների ժամանակ հակավրացական կոչերով հանդես գալիս, ինչպես են ազերի պատմաբանները սեփականաշնորհում Վրաստանի տարածքները՝ Քվեմո-Քարթլիի տարածաշրջանն անվանելով Բորչալու, և այլ հակավրացական քայլեր։  Զուրաբիշվիլիին կարգի հրավիրելու համար Իլհամ բաբայի մանկլավիկ լրագրողներից մեկը խորհուրդ է տալիս ադրբեջանական իշխանություններին Բաքու հրավիրել և ճոխ հովանավորել Զուրաբիշվիլիին հովանավորող և Վրաստանում իշխող «Վրացական երազանք» կուսակցության թիվ մեկ թշնամի Վրաստանի նախկին նախագահ Սաակաշվիլիին, ով պետք է, ըստ ազերիների, պատուհաս դառնա Թբիլիսիում իշխող վարչակարգի համար։  Բաքուն նաև բացահայտ սպառնում է Թբիլիսիին, եթե վերջինս դյուրին դարձնի Վրաստանում երկքաղաքացիության ընդունման հարցը։ Ալիևները դա դիտում են որպես, չզարմանաք, սպառնալիք Ադրբեջանին, քանի որ 2011 թ․-ից հետո Վրաստանի քաղաքացիությունից հրաժարված հարյուրհազարավոր վրացահայեր կվերականգնեն իրենց քաղաքացիությունը։ Բաքվի այս դիրքորոշումը պատահական չէ։ Ջավախահայերը Բաքվի և Անկարայի համար այն մեծ խոչընդոտն են, որոնք խանգարում են Վրաստանում իրականացնել Ալիևի և Էրդողանի պանթյուրքիստական և պանիսլամական ծրագրերը։ Այդ ծրագրի երեք կարևորագույն բաղադրիչներն իրականացվել են՝ Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղը, Բաքու-Թբիլիսի-Էրզրում գազամուղը և Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին։ Սակայն խնդիրն այն է, որ տարածաշրջանի համար կարևոր այս երեք ենթակառուցվածքային «արտերիաներն» անցնում են քրիստոնեաբնակ՝ հայաբնակ Սամցխե-Ջավախքով, որը սեպի նման մխրճված է վրացի մահմեդականներով բնակեցված Աջարիայի և ազերի-թուրքերով բնակեցված Քվեմո-Քարթլիի մեջտեղում՝ խանգարելով վերջիններիս միավորմանը։ Անկարան և Բաքուն տարիներ շարունակ ամեն ինչ անում են Ջավախքի ժողովրդագրական պատկերը փոխելու նպատակով և մեծ արդյունքների հասան հենց Սաակաշվիլիի կառավարման տարիներին, որի օրոք ոչ միայն կառուցվեցին վերը նշված նավթամուղը, գազամուղը և երկաթուղին, այլև հարյուրհազարավոր հայեր սուբյեկտիվ պատճառներով զրկվեցին Վրաստանի քաղաքացիությունից, իսկ մեծ քանակությամբ թուրքեր և թուրք-մեսխեթներ ստացան Վրաստանի քաղաքացիություն, որոնց մեծ մասը ադրբեջանական և թուրքական իշխանությունների ֆինանսական հովանավորության շնորհիվ վերաբնակեցվեցին Ջավախքում և Աջարիայում։ Սալոմե Զուրաբիշվիլիի վերջին հայտարարությունները և ջավախահայերին տրված խոստումները մեծ վտանգ են ներկայացնում Բաքվի և Անկարայի համար, որոնք վերջին 10 տարիներին մեծ ջանքեր էին գործադրում հարավային Վրաստանը մահմեդականացնելու ուղղությամբ, ինչը աղետալի հետևանքներ է ունենալու նաև Հայաստանի համար։ Բացի Սաակաշվիլիին հովանավորելու սպառնալիքներից՝ ալիևյան մանկլավիկ լրագրողները նաև խորհուրդ են տալիս իրենց տիրոջն ուշադրություն դարձնել Վրաստանի գործող իշխանություններին քննադատող մյուս ուժերի վրա ևս՝ հովանավորելով վերջիններիս։  Վրաց-ադրբեջանական հարաբերությունների մասին հոդվածագիրներից Էյնուլլա Ֆաթուլաևը՝ Իլհամ բաբայի ամենահայտնի թուլաներից մեկը, անցնելով բոլոր սահմանները և միջամտելով Վրաստանի ներքին գործերին, բացահայտ սպառնում է Թբիլիսիին՝ խորհուրդ տալով փոխել և վերանայել շատ հարցերում «Վրացական երազանքի» սկզբունքները, քանի որ դրանց պահպանման դեպքում կտուժեն վրաց-ադրբեջանական հարաբերությունները, ինչից, ըստ Ալիևների սույն թանկագին գրչակի, ամենաշատը կտուժի Թբիլիսին։  ՀԳ.Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Սալոմե Զուրաբիշվիլին Բաքվում հռչակվել է որպես թշնամի, մեր վրացահայ հայրենակիցները նախընտրելի է, որ իրենց ձայնը տան հենց այս թեկնածուին, ով, ավելի շատ մտածելով իր հայրենիքի անվտանգության մասին, ակամայից կանգնած է նաև Վրաստանի հայերի կողքին։ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/gagik.hambaryan.71/posts/277552449756441 ...

    Կարդալ ավելին
  • Մոտ ժամանակներս պարտադիր մի օրենք պիտի մտցվի ԱԺ: ՀՀ֊ում արգելեն բերրի, գյուղնշանակության հողերի վրա հիդրոպոնիկ ջերմոցներ հիմնել, լուրջ ափսոս են այդ հողերը, հիդրոպոնիկ ջերմոցի համար թող հատկացվեն միմիայն քարքարոտ , աղակալած ,անպիտան տարածքները, դրանից մեր տնտեսությունը կրկնակի կշահի։  Ախր ոչ մի լոգիկա չկա ,վերցնես լավ հողը , բույսն աճեցնես օդում։ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/harutyun.mnatsakanyan1/posts/1979532838797726 ...

    Կարդալ ավելին

ՖԲՀ

Քաղաքականություն